23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում են զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հունիսի 2-ին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին և Մհեր Պապյանին մեղադրանքներ են առաջադրվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես՝ Մ.Չիլինգարյանին և Ա.Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նույն օրը քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։ Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Բունդեսթագի դիմաց հավաքված ցուցարարները,ովքեր պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, մեծ ոգևորությամբ են ընդունել քվեարկության արդյունքները։
Ծափողջույններին հաջորդել է ավանդական քոչարին։
Հիշեցնենք, որ խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին. դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:
Այդ կապակցությամբ հայերը տոնում էին Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայի խորհրդարանի առջև, իսկ թուրքերը ցույց էին կազմակերպել Գերմանիայի հյուպատոսարանի դիմաց։
«Մեր տեղեկություններով մինչև տարեվերջ գազի սակագինը կարող Է նվազել ևս 5-7 դրամով։ Համենայն դեպս, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց սակագնի նվազման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով։ Ասել, որ սա խոշոր նվազեցում Է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթևացնի սպառողների հոգսը»,–գրում է թերթը։
«Իրատես դե ֆակտո»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
««Գոտիները ձգելու» և պետական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու շրջանակներում, ինչպես հայտնի է, նախարարություններին հանձնարարվել է կրճատումների ցուցակ ներկայացնել։ Մեր տեղեկություններով՝ ակնարկ է արվել, որ լավ կլիներ, եթե այդ ցուցակում նաև փոխնախարարների անուններ լինեին։ Վարչապետի վերը նշված հայտարարություն-պահանջից հետո գյուղնախարար Սերգո Կարապետյանը առաջինն է կրճատումների սեփական ցուցակով շտապել վարչապետի մոտ»,–գրում է թերթը։
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Իրավունքը» ԱԱԾ-ի վնասազերծած հանցավոր խմբի անդամ, ազատամարտիկ Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանից տեղեկացավ, որ Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկարացվեց։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի կալանքը երկու ամսով երկարացնելու ԱԱԾ-ի միջնորդությունը։
Փաստաբանը դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ, սակայն, անփոփոխ թողեցին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Մարինե Ֆարմանյանը նաև հր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու գրավի կիրառման միջնորդություն է ներկայացրել։ Վաղինակ Ստեփանյանը հարցաքննության ժամանակ խոստոովանել է, որ հայտնաբերված զենքերի վրա իր մատնահետքերն են, բայց նաև ասել է, որ այդ զենքերը պետք է օգտագործվեին Քեսաբի ազատագրման համար։
Ի դեպ, ենթադրվում է, որ «Հայոց Վահան» կազմակերպության անդամներից մեկը գաղտնի կապ է ունեցել ԱԱԾ-ի հետ, մանրամասնորեն տեղյակ պահել խմբի ամեն քայլի մասին։ Պատահական չէ, որ ԱԱԾ-ն հանցավոր խմբին վնասազերծելուց անմիջապես հետո հայտնաբերեց մի շարք տեսանյութեր, ձեռագիր քարտեզներ»,–գրում է թերթը։
«Իրավունք»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներն այս օրերին «շրջում են» հայաստանյան կառույց-անհատներով, հանդիպում նրանց՝ շոշափելու, հասկանալու, թե ինչ են շնչում նրանք։ Մասնավորապես՝ հետաքրքրված են Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, որ հասկանան, թե որքան է այլևս անջրպետը ՌԴ-ի և Հայաստանի միջև, մասնավորապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։ Որքան էլ պարադոքսալ՝ հայ չինովնիկները հիմնականում անկեղծ «շարադրել» են իրենց կարծիքը Ռուսաստանի մասին։
Նշել, որ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ոչ միայն չի օգնել իր գործընկերոջը, իմացել-չի հայտնել հարձակման մասին, այլև օժանդակել է Ադրբեջանին։ Թե որքան է «ազդվել» դրանից Ռուսաստանը, դեռ անհայտ է, այնուհանդերձ, նա էլ իր հերթին նրբորեն սպառնում է Հայաստանին իր 102-րդ ռազմաբազան դուրս բերելու «հետևանքներով»»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ես այնպես եմ կարծում, որ ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է մեզ։ Եվ ամբողջ ստեղծագործությունն ակնդետ սպասում է, որ Աստված հայտնի իր որդիներին։ Արդարև, ստեղծագործությունն ինքը ևս մարդու հետ ակամա դատապարտության ենթարկվեց Աստծու հրամանով, որը, սակայն, այն հույսն էլ տվեց, որ ստեղծագործությունն ինքը ևս ազատագրվելու է փչացումի դատապարտությունից՝ Աստծու որդիների ազատությանն ու փառքին մասնակից դառնալու համար։ Եվ գիտենք, որ մինչև օրս ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով՝ այդ ազատագրությանը հասնելու համար։ Բայց ոչ միայն ստեղծագործությունը, այլ մենք ևս, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմնի փրկությանը։ Այս հույսով է, որ փրկվեցինք։ Արդ, երբ հուսացվածը տեսնում է, դա այլևս հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա։ Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան։
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպե՛ս պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով, և Աստված, որ քննում է սրտերը, գիտե, թե ի՛նչ է խորհում Սուրբ Հոգին, որովհետև նա Աստծու կամքի համաձայն է բարեխոսում հավատացյալների համար։
Գիտենք, որ Աստված բարու համար գործակից է լինում նրանց, ովքեր սիրում են իրեն և կանչվել են ըստ նրա ծրագրի, որովհետև Աստված սկզբից էր ճանաչում նրանց և սկզբից էլ սահմանեց, որ նրանք լինեն իր Որդու հարազատ պատկերը, որպեսզի Հիսուսը լինի անդրանիկը բազում եղբայրների մեջ։ Ում որ սկզբից սահմանել էր, նրանց նաև կանչեց, կանչվածներին նաև արդարացրեց և արդարացվածներին էլ փառավորեց։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը ժողովրդավարական մշակույթը գործողության մեջ տեսնելու օրինակ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերկելը նշել է. «Երբ դուք այնքան էլ համաձայն չեք ձեր գործընկերների հետ եւ որոշ հարցերում տարաձայնություններ ունեք, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է»:
Նա նաեւ ընդգծել է, որ Գերմանիային եւ Թուրքիային այսօր շատ բան է կապում. Խոսքը վերաբերում է պաշտպանության հարցերին, եւ Գերմանիայում ապրող 3-միլիոնանոց թուրքական համայնքին: «Մենք կանկանայինք նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության զարգացմանը»,-հավելել է Մերկելը՝ հավելելով, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Թուրքիային բոլոր ասպեկտներում:
2016 թ. հունիսի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի գործով դատավճիռը, որով դատարանը մեղավոր ճանաչեց վերջինիս ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարք կատարելու մեջ և յուրաքանչյուր երեխայի մասով պատիժ նշանակեց 2 տարի ազատազրկում, ապա մասնակիորեն գումարելով դրանք՝ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի ժամկետով ազատազրկում, և զրկեց Ա. Պետրոսյանին մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից 1 տարի 6 ամիս ժամկետով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ադրբեջանական քաղաքական գործիչները haqqin.az-ի համար մեկնաբանել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:
«Turan» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը վստահ է, որ նման որոշումը Թուրքիայի վրա քաղաքական ճնշման բնույթ է կրում: «Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ Թուրքիան ներգաղթյալների հարցով որևէ զիջումների չի գնում, և Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, Անկարային հասկացնում է, որ այսուհետ նա մտադիր չէ հաշտվել թուրքական կառավարության քայլերի հետ: Եվ, իհարկե, թուրքական կողմն այս առիթով պասիվ դիրքրոշում է դրսևորում, քանի որ նա չկարողացավ աշխարհին համոզել, որ ինքը որևէ կապ չունի 1915 թվականի դեպքերի հետ»,- ասել է քաղաքագետը:
Պատգամավոր Էլմիրա Ախունդովան էլ համարում է, որ կատարվածում միայն Գերմանիային մեղադրելը սխալ է, քանի որ որոշումը կայացվել է հայկական լոբբիի ճնշման տակ: «Իրենց երկրին օգնելու փոխարեն նրանք արդեն 100 տարի է՝ հսկայական գումարներ են ծախսում «Ցեղասպանության» գաղափարի տարածման համար»,- ասել է պատգամավորը:
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Զախիդ Օրուջը նշել է, որ եթե իրավիճակը դիտարկվի այլ տեսանկյունից, ապա Օսմանյան կայսրությանը 100 տարվա հնության իրադարձությունների մեջ մեղադրելիս պետք է հիշել նաև կայզերական Գերմանիայի պատասխանատվության մասին, քանի որ վերջինս Թուրքիայի դաշնակիցն էր: Հիշեցնենք, որ Բունդեսթագն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև: Գերմանիայի խորհրդարանում այսօր տեղի էր ունենում քվեարկություն, որի արդյունքում Գերմանիան ճանաչել է «ցեղասպանություն» տերմինը` կապված Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետ: Բանաձևն ընդունվել է` ունենալով ընդամենը 1 դեմ, 1 ձեռնպահ ձայն: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.