23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երևանում 50-60.000 մարդ հնարավորություն կունենա ներկա գտնվելու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մասնակցությամբ նախատեսվածմիջեկեցեղական աղոթքին: Այս մասին հայտնել է Մայր աթոռ Սբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Շահե Անանյանը՝ նշելով, որ Հռոմի պապը Հայաստանում կլինի 3 օր:
Նա ժամանելու է հունիսի 24-ին` ժամը 15:00-ի սահմաններում:Այցի կարգախոսն է` «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
Օրը սկսվելու է արարողակարգային միջոցառումներով: Օդակայանում պետական արարողակարգի բարիգալստյան ընդունելությունից հետո Հռոմի պապն ուղևորվելու է Էջմիածին, որտեղ տեղի է ունենալու բարիգալստյան արարողությունը: Անանյանը նշել է, որ սա մի արարողություն է` նախատեսված հատուկ եկեղեցական պետերի համար:
Արարողությունից հետո Պապը նախագահի նստավայրում հանդիպում է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի հետ, ինչից հետո արդեն Էջմիածնում նախատեսված են առանձնազրույց և պատվիրակությունների ներկայացում:
«Երկրորդ օրը Հռոմի պապը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հռոմի սրբազան քահանայապետը մասնակցելու է Հայոց եղեռնի Սբ նահատակների համար կատարվող բարեխոսական աղոթքին, ինչպես նաև ծաղկեպսակ է զետեղելու հուշահամալիրի մոտ: Դրանից հետո նա մեկնելու է Գյումրի, որտեղ նախատեսված է Հռոմի քահանայապետի պատարագը Վարդանանց հրապարակում: Նախատեսվում է Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը», — ասել է Անանյանը, գրում է Armlur.am-ը:
Նախատեսված մի փոքր դադարից հետո կլինի այցելություն Գյումրիի Յոթ վերք եկեղեցի, այնուհետև` Հայ կաթողիկե եկեղեցի: Այցելություններից հետո Հռոմի պապը անմիջապես ինքնաթիռով կվերադառնա Երևան:
«Երևանում `Հանրապետության հրապարակում, խաղաղության համար կհնչի միջեկեցեղական աղոթք: Այս հանդիսավոր արարողությանը հնարավորություն կունենա մասնակցելու 50-60.000 մարդ: Կհնչեն խաղաղության կոչեր, որ զինված բախումների խնդիրը լուծվի խաղաղությամբ»,- տեղեկացրել է Տեր Շահենը: Հռոմի պապի այցելության վերջին օրը մի քանի հանդիպումներ կլինեն Հայ կաթողիկե եկեղեցու եպիսկոպոսների, քահանաների հետ:
Դրանից անմիջապես հետո նախատեսվում է պատարագ Մայր Աթոռ սուրբ էջմիածնի «Սուրբ Տրդատ» բաց խորանի վրա: Պատարագը մատուցելու է կաթողիկոսը: Հռոմի պապը հանդես է գալու ողջույնի խոսքով: Պատարագից հետո նախատեսվում է միջեկեղեցական ճաշ: Վերջում կլինի համատեղ հայտարարության ստորագրում: Տեր Շահեն տեղեկացրեց, որ կլինի այցելություն Խոր վիրապի վանք: Այն խորհրդանշական վայր է, որտեղ Գրիգոր Լուսավորիչն անցկացրել է 15 տարի, դուրս գալով, հիմնել է քրիստոնեական եկեղեցի: Խոր վիրապում կլինի փոքրիկ ծես, որից հետո Հռոմի պապը կմեկնի Վատիկան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հաստատել են երկու երկրների նախագահների համաձայնությունը հունիսին անցկացվելիք բանակցությունների հաջորդ փուլի վերաբերյալ՝ ուղղված համապարփակ կարգավորման հասնելու համար բանակցությունները վերսկսելուն: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում:
Հայտարարությունում, մասնավորապես ասվում է.
“ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, իսկ հունիսի 2-ին Փարիզում՝ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու համար Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:
Նախարարները վերահաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները նախարարներին են ներկայացրել փաստաթղթերի նախագծեր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորություններն ընդլայնելու և ԵԱՀԿ հետախուզական մեխանիզմներ ներդնելու հարցի շուրջ: Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը` հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ”:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ հունիսի 2-ին տեղի ունեցած ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի 2 կուրսանտ 2016թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանից Գյումրի մեկնելու պատրվակով նստել են Երևան քաղաքի բնակիչ Է.Բարսեղյանի անձնական օգտագործման “Մերսեդես-Բենս” մակնիշի ավտոմեքենան, որը շահագործվե է որպես տաքսի։ Հունիսի 2-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ գյուղի հատվածում, կուրսանտները, ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների, դանակներն օգտագործելով որպես զենք, հարձակվել են Է.Բարսեղյանի վրա, վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել ոսկյա մատանի, ոսկյա շղթա, կանխիկ գումար, որից հետո նրան թողնելով դեպքի վայրում՝ նշված ավտոմեքենայով հեռացել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կուրսանտները հայտնաբերվել են և ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Արցախում ապրիլյան հակամարտության օրերին վիրավորում ստացած 5 զինծառայող այս պահի դրությամբ վերականգնողական բուժում է ստանում հայկական «Քրոս» (Կարմիր խաչ) առողջության կենտրոնում:
Հենաշարժական ապարատի հետվնասվածքային խնդիրները տղաները հաղթահարում են հմուտ մասնագետների թիմային, փուլային և երկարաժամկետ աշխատանքի շնորհիվ: «Հինգ տղաների առողջական վիճակում էլ առկա է ֆունցիոնալ դրական տեղաշարժ: Անկողնային ռեժիմից նրանք անցել են նստած և կանգնած վիճակի: Տեղաշարժվում են անվասայլակով, մասնագետների օգնությամբ կարողանում են կանգնել և քայլել»,- մանրամասնում է ֆիզիկական թերապիստ Հմայակ Կարապետյանը` ընդգծելով, որ նախապես մշակված ծրագրային մոտեցմամբ է իրականացվում յուրաքանչյուր մկանի վերականգնումը: Իրականացված աշխատանքին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր հերթական անգամ այցելեց վերականգնողական բուժում ստացող վիրավորներին:
Գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մնացականյանի ուղեկցությամբ ծանոթացավ յուրաքանչյուր հիվանդի առողջական վիճակին, քննարկեց բուժման հետագա մանրամասները: Նա բարձր գնահատեց վերականգնողական բժշկության մասնագետների կատարած աշխատանքը:
Նախորդ այցից չորս շաբաթ անց տղաներից յուրաքանչյուրը խոստացածի համաձայն կարողացել էր դրական տեղաշարժ արձանագրել, ինքնուրույն տեղաշարժվելու առաջին փորձերը կատարել:
ՀՀ առողջապահության նախարարություն
panarmenian.net/arm-ը գրում է,
Թուրքական ծագմամբ գերմանացի պատգամավոր, Գերմանիայի «Կանաչներ» կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, որը Բունդեսթագի քվերակությանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, հարցազրույց է տվել Deutsche Welle պարբերականին:
«Ցեղասպանությունից 101 տարի անց, կարծում եմ, ժամանակն է ճանաչելու այն, ժամանակն է, որ մենք` որպես մի երկիր, որը, դժբախտաբար, Օսմանյան կայսրության կողքին է կանգնած եղել, պատասխանատվություն ստանձնի, ընդունի, որ ցեղասպանություն է եղել և ընդունի իր մեղավորությունն այդ հարցում: Այս բանաձևի ընդունումն, անշուշտ, ազդակ է նաև Թուրքիային` խիզախելու և վերանայելու ժամանակին կատարվածը»,- ասել է Օզդեմիրը, հայտնում է Tert.am-ը:
Պատասխանելով Անկարայից սպասվող արձագանքի մասին հարցին` Օզդեմիրն ընդգծել է. «Դա կախված է, թե որ Անկարայի արձագանքին ենք սպասում. պաշտոնական Անկարայից, իհարկե, չի կարելի լավ արձագանքի սպասել, ինչպես և ամեն անգամ, երբ ինչ-որ մի երկրի խորհրդարանում բարձրացվում է Հայոց ցեղասպանության հարցը: Սակայն կա նաև այլ Թուրքիա, որտեղ կան մարդիկ, ովքեր պատմում են այնպիսի պատմություններ, որոնց մասին երբեք չեք լսի պաշտոնական աղբյուրներից: Մարդիկ պատմում են, որ իրենց տատը կամ նախատատը հայ է եղել, ինչի մասին գրված չէ պատմության դասագրքերում: Կան չգրված պատմություններ, որոնք մի օր պետք է պատմվեն»:
Հունիսի 4-ին, կեսօրից հետո հանրապետության տարածքին Սև ծովից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր տարածաշրջանում կգործի մինչև հունիսի 9-ը ներառյալ:
Եթե վերջին մի քանի օրերին անձրևները տեղում էին հանրապետության առանձին մարզերում, ապա հունիսի 4-9-ին հատկապես երեկոյան ժամերին և գիշերը գրեթե բոլոր մարզերում կրկին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ: Եղանակը հատկապես խիստ անկայուն դրսևորումներ կունենա Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային բնակավայրերում, Գեղարքունիքում և Սյունիքում, որտեղ սպասվող անձրևները կլինեն բավականին ինտենսիվ և կուղեկցվեն ուժեղ ամպրոպներով, Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ու Վայոց Ձորում երեկոյան սպասվող անձրևները կլինեն համեմատաբար կարճատև և ոչ համատարած:
Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 7-ը էական փոփոխություններ չի կրի` Երևանում գիշերը տատանվելով +13…+15, ցերեկը +26…+28 աստիճանի սահմաններում, իսկ հունիսի 8-ին հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով:
Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո տարբեր քաղաքական կողմնորոշումների թուրք գործիչներ սոցցանցերում հանդես են եկել Բունդեսթագի որոշումը քննադատող գրառումներով: Դրանց մեջ տեղ են գտել նաև ծայրահեղական բովանդակություն ունեցող գրառումներ, որոնցից, ըստ թուրքական «Haber7.com» լրատվական կայքի, ամենաշատ աչքի ընկնողներից է հատկապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) պատգամավոր Բուրհան Քուզուի գրածը.
«Գյավուր Գերմանիան կրկին իր արածն արեց: Գերմանիան երբեք մեզ համար անկեղծ բարեկամ չի եղել: Օսմանյան կայսրությունն էլ դրանց երեսից փլուզվեց»:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը Գերմանիայի քայլը պատմական սխալ է որակել. «Գերմանիայի խորհրդարանի կողմից մի շարք նենգափոխված և անհիմն պնդումները որպես ցեղասպանություն որակելը պատմական սխալ է»:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախկին նախարար Էգեմեն Բաղըշը գրել է. «Մեզ կրկին զարմացրեց այն խորհրդարանը, որն ամենավերջինը իրավունք ունի ցեղասպանություն բառ արտաբերել: Գերմանիայի այս որոշումը Թուրքիայի համար առ ոչինչ է: Համբերություն…»:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Մուսթաֆա Բալբայն էլ գրել է, որ այս որոշմամբ Գերմանիանսեփական պատմությունը կրկին քննարկման առիթ դարձրեց:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն գրել է. «Այլ երկրների պատմությունը խորհրդարանի անպատասխանատու և անհիմն որոշումներով սևացնելը սեփական պատմության մութ էջերը կոծկելու միջոց չէ»:
«Ազգայնական շարժում կուսակցության» պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր Ումիթ Օզդաղը գրել է. «Գերմանիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության պնդումներն ընդունելը ոտնձգություն է թուրք ժողովրդի` Անատոլիայի նկատմամբ ունեցած իրավունքների վրա»:
Թուրքական «A Haber»-ի լրագրող Մևլութ Յուքսելը գրառումէ արել. «ՔԲԿ/PKK-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) զենքով և ֆինանսապես օգնող ստոր Գերմանիան, չկարողանալով հաջողված ներքին քաղաքականություն վարել, ընդունեց ցեղասպանությունը»:
Հայաստանի իրավապահ մարմինները պետք է անհապաղ երրորդ երկրից պահանջեն հանձնել «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին՝ նշում է Վահան Մարտիրոսյանի գործողություններից տուժած Ռուզան Մարգունին։
Հիշեցնենք, որ նրա բնակարանից Մարտիրոսյանը հափշտակել էր մոտ 4000 ԱՄՆ դոլար, հարուցվել էր քրեական գործ, սակայն գործի ընթացքը հետագայում կասեցվել էր։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ իրավաբան Արա Ղարագյոզյանը, ով իրավաբանական աջակցություն էր ցուցաբերում Ռուզան Մարգունուն, ընդգծում է՝ Հայաստանը համապատասխան իրավական ընթացակարգով կարող է պահանջել արտահանձնել Մարտիրոսյանին։
Ռուզան Մարգունու դիտարկմամբ՝ ի սկզբանե նախաքննությունը թերի է ընթացել, իրավապահները աչք են փակել մի շարք փաստերի և հանգամանքների վրա՝ հատկապես այն օրերին, երբ Վահանը Հայաստանում էր։ Իրավապաշտպանը ևս գործում թերություններ է նկատել։
Ռուզան Մարգունու համոզմամբ՝ Վահան Մարտիրոսյանը Հայաստանում թիկունք ունի: Նա ենթադրում է, որ հովանավորներից է նաև ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը. Վահանի խոսքով՝ վերջինիս որդին խոստացել էր իրեն օգնել երկրից դուրս գալ։
Տուժողը եզրափակում է՝ եթե հովանավորներ չունենար, հետախուզման մեջ գտնվելով՝ Ադրբեջան չէր հասնի, երրորդ երկիր չէր գնա։
«Վահանի՝ իմ տանը գտնվելու ժամանակ առաջին գիշերը՝ ժամը 12:00-ին, տանից գնաց ու առավոտյան 6-ին եկավ, ասացի՝ ուր ես գնում, քեզ հետապնդում են, կծեծեն, ասաց՝ չէ, չէ, պետք է Վոլինկինի տղայի հետ հանդիպեմ, խոստացել են ինձ օգնել, որ գնամ արտասահման: Փաստորեն կապեր է ունեցել»,- պատմեց տիկին Մարգունին:
Հիշեցնենք, որ Վահան Մարտիրոսյանը ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից և, ըստ լուրերի, այժմ էլ տեղափոխվել է երրորդ երկիր՝ Ուկրաինա: Հիշեցնենք նաև, որ Վահան Մարտիրոսյանը, որը հայտարարում էր, թե ծեծի է ենթարկվել ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից, դեպքից հետո կնոջ և երեխայի հետ հինգ օր ապրել է ծանոթներից մեկի՝ Ռուզան Մարգունու բնակարանում, որտեղից էլ 3820 դոլար և մեկ ոսկյա մատանի է գողացել: Մարգունին բազմիցս քննիչին տեղեկացրել է Վահան Մարտիրոսյանի՝ Հայաստանից փախչելու մտադրության մասին, սակայն քննիչը վստահեցրել է, որ նա այդ քայլին չի գնա:
Տիկին Մարգունին, անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի՝ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցին, թե Ուկրաինայում նայել են «իր գլխին սարքած» գործերին ու ասել, որ այդ գործերը ոչ թե «սպիտակ թելով, այլ պարկի թելով կարված գործեր են՝ իսկական խարդախություն», ասաց. «Նա հիմա լավ քննադատում է, իմ տանը եղել է, գիտեմ՝ լավ ընդդիմախոս էր, ընդդիմադիր էր խաղում, դրա համար եմ հավատացել իրեն: Նա ուզում էր արտասահման գնալ որպես ընդդիմադիր ու միշտ հարցնում էր՝ ինչ հնարավորություններ կան գնալու, իբր չգիտեր: Իմ տանից գողություն կատարելու դեպքով հարուցված գործի քննությունից էլ հասկացա, որ ամեն կերպ ուզում էին գործը կասեցնել, որովհետև գործը ձգձգում էին, փորձում էին նրան արդարացնել, ազատ արձակել: Նրան հովանավորել են իշխանությունները, որովհետև նա արդեն փախչել էր Հայաստանից, իսկ ինձ խաբում էին, ասում՝ ապացույցներ չկան: Երբ հաստատվեց նրա փախչելու լուրը, նոր գրեցին, որ ապացուցված է գողությունը: Ամեն ինչ արվեց, որ նա գնա»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.