23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:
Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաև Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձևակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, և այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին:
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի և հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:
Այս երկարաշունչ ձևակերպումների տակ թաքնված է այն իրողությունը, որ համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից:
Այսպիսով, մինչ հասարակությունը շարունակում է հարցեր բարձրացնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող, մեղմ ասած, ոչ դաշնակցային վարքագծի, ապրիլյան պատերազմում պրոադրբեջանական պահվածքի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթի մասին, Հայաստանի իշխանությունը, առայժմ՝ միայն խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, իհարկե, հավանություն է տալիս Հայաստանի «օդային ինքնիշխանությունը» Ռուսաստանին զիջելու մասին համաձայնագրին:
Ռուսաստանը, որ մինչև այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաև Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը:
Իսկ Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որևէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլև անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է:
«168 Ժամ»
Մանրամասները` թերթի այսօրվա հմարում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, աշխատակիցների հետ շփումներում հաճախակի է ափերից դուրս գալիս՝ դրսևորելով ակնհայտ նյարդային վարքագիծ, ինչը նախկինում նրա մոտ չի նկատվել: Ներկայումս դժվար է ասել, թե Սեյրան Օհանյանի վարքի պատճառը որն է: Արդյոք նա գիտակցում է, որ ՊՆ-ում բացահայտված չարաշահումների համար կոռումպացված պաշտոնյաներից հետո ամենաշատ պատասխանատվություն կրող անձը հենց ինքն է:
Բացառված չէ նաև, որ իշխանական վերնախավում նրան արդեն իսկ տեղեկացրել են, որ ինքը լավագույն դեպքում մինչև եկող գարնանը կայանալիք ԱԺ ընտրությունները կպաշտոնավարի, դրանից հետո իր քաղաքական կարիերան ավարտված է:
Եթե այդպիսի բան տեղի է ունեցել, ապա նա իսկապես նյարդայնանալու առիթ ունի: Ի վերջո, մի պահ նրա գործերն այնքան «լավ» էին, որ հենց Օհանյանին էին համարում Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Իսկ այսօր, շնորհիվ նրա ծաղկասեր տիկնոջ ու պաշտոնավարման մեթոդների, նախարարի պաշտոնում մնալն անգամ արդեն անընդունելի է դարձել:
«Ժողովուրդ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Հայ հանրության, այդ թվում՝ վերին օղակներում առկա հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի` «Բլումբերգին» տված հարցազրույցի այն թեզը, որ ռուս խաղաղապահներ չեն կարող տեղակայվել շփման գծում, ռուսական որոշ, այդ թվում՝ գեներալիտետի շրջանում դժգոհություն են առաջացրել:
Վերջիններս իրենց խողովակներով հայկական կողմին «պարտք» են համարել զգուշացնել, որ Ռուսաստանը պատասխանատու է միայն հայ-թուրքական սահմանում տեղի ունեցածի համար և պարտավորություններ չունի Ղարաբաղում տեղի ունեցածի համար, ԼՂՀ-ում պարտավոր լինելու համար այնտեղ պետք էր տեղակայել ռուս խաղաղապահներ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա` «մենք ՀԱՊԿ ենք, սակայն չենք կարող պատասխան տալ Ղազախստանի և Բելառուսի փոխարեն»,- ասել են նրանք»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հիսուս ասում է.
— Եկե՛ք ինձ մոտ դուք բոլո՛րդ, հոգնածնե՛ր և բեռնավորվածնե՛ր, և ես պիտի հանգիստ տամ ձեզ։ Վերցրե՛ք իմ լուծը ձեզ վրա և սովորեցե՛ք ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, և դուք ձեր հոգեկան հանգստությունը պիտի գտնեք, քանի որ իմ լուծը տանելի է, և իմ բեռը՝ թեթև։
(Մատթեոսի ավետարան 11:28-30)
Մեկ մարդու պատճառով էր, որ մեղքն աշխարհ մտավ, և մեղքի պատճառով էլ աշխարհ մտավ մահը։ Եվ այսպիսով, մահը տիրեց բոլոր մարդկանց, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին։ Դեռ Օրենքը չեկած՝ մեղքն աշխարհում էր, բայց մեղքը
նկատի չէր առնվում, քանի որ Օրենք չկար։ Եվ սակայն Ադամից սկսած մինչև Մովսեսը մահը թագավորեց նույնիսկ նրանց վրա, որոնք Ադամի գործած անհնազանդության մեղքը չգործեցին։ Իսկ Ադամը նախօրինակն էր նրա, որ գալու էր։
Բայց նախ՝ հստակ մի տարբերություն կա մեղքի և շնորհի միջև, որովհետև եթե ճշմարիտ է, որ մեկի հանցանքով բոլորը մեռան, առավել ևս ճշմարիտ է, որ Աստված մեկ մարդու՝ Հիսուս Քրիստոսի շնորհիվ իր շնորհն ու ձրի պարգևը առատացրեց բոլորի վրա։ Ապա դարձյալ տարբերություն կա մեկի մեղանչումով առաջ եկած արդյունքի և ձրի պարգևի միջև, որովհետև եթե մեկի մեղանչումով աստվածային դատաստանը դատապարտության տակ էր առնում բոլորին, շնորհը, հակառակ բոլորի մեղանչումին, արդարացնում է նրանց։ Արդարև, եթե ճշմարիտ է, որ մեկ մարդու պատճառով, մեկ հոգու հանցանքով թագավորեց մահը, որչա՜փ ավելի ճշմարիտ է, որ Աստծու առատ շնորհն ու արդարության պարգևն ստացողները պիտի թագավորեն կյանքի մեջ մե՛կ անձի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ապա ուրեմն, ինչպես որ մեկ հոգու հանցանքով բոլոր մարդիկ ենթակա եղան դատապարտության, այնպես էլ մեկ հոգու արդար գործով բոլոր մարդիկ արդարանում և կյանք են ունենում, որովհետև ինչպես մեկ մարդու անհնազանդությամբ բոլորը մեղավոր եղան, այնպես էլ մեկ հոգու հնազանդությամբ բոլորը պիտի արդարանան։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 5:12-19)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն անմիջապես դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին «անարդար, կողմնակալ, պատմական ստի վրա հիմնված» բանաձևի ընդունումը, տեղեկացնում է Trend գործակալությունը:
Ալիևի ենթադրությամբ` ։:
«Այդ հարցն ունի քաղաքական կողմ: Հավանաբար, նրանք ցանկանում են Թուրքիային ստիպել ինչ-որ բան անել, ազդել նրա անկախ քաղաքականության վրա: Հայկական հարցը սոսկ պատրվակ է, որը դարձել է գործիք մեծ պետությունների ձեռքին: Եվ Ադրբեջանը նույնպես նման իրավիճակի հետ է բախվել»,- նեղսրտել է Ադրբեջանի նախագահը։
APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Մամլո ասուլիսում Յըլդըրըմը հայտարարել է. «Ադրբեջանի ընկերը մեր ընկերն է, նրա թշնամին՝ մեր թշնամին: Մենք ԼՂ հարցում մշտապես կաջակցենք Ադրբեջանին: Եկել է Հայաստանին կանգնեցնելու ժամանակը:
ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛րթ հավաքվում է, մե՛րթ ցրվում: Անցել են խոսքի ժամանակները, պետք է գործ անել: Րոպեական վճիռներ կայացնողները վարվում են հակառակ կերպ, երբ գործը հասնում է Թուրքիային ու Ադրբեջանին: Եկել է աշխարհի կողմից երկակի ստանդարտների մասին մոռանալու ժամանակը»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեմ է հայ ժողովրդին զենքի և զինամթերքի թանկացումներով «լացացնելուն» ու Արտաշես Գեղամյանին առաջարկում է` «Մի հատ ձեր խմբակցության և հարակից մարդկանց մի հատ լավ թափ» տալ, կարող է լիքը սմերչներ և Ս 300-ներ թափվեն նրանց հետևի և կողքի գրպաններից:
Այս մասին այսօր Ն. Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում` ԵՏՄ-ից դուրս գալու Խաչատուր Քոքոբելյանի նախագծի քննարկման ժամանակ, երբ այդ հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանն ասաց, թե ՀՀ ՊՆ-ի մեկ տարվա բյուջեով հնարավոր է ռուսական ընդամենը 1 ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերել:
«Անընդհատ տարվում է այն միտքը՝ վայ, բա մենք փող չունենք, բա մեր բյուջեում փող չկա, մեր մի տարվա ՊՆ-ի բյուջեն մի հատ «Սմերչ»- ի գին արժի, Ս- 300-ին, կապ չունի» ու ավելացրեց. «Ի՞նչ արժի Միհրան Պողոսյանի ունեցվածքը: Էտ քանի՞ հատ Սմերչի գնով է թալանվել ՀՀ-ն բոլոր իշխանությունների կողմից, արդյոք կա որևէ նախկին պաշտոնյա, որի անձնական կապիտալն ավելի մեծ չէ քան ՀՀ-ի պետական բյուջեն»: Այս մասին այսօր` ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում է ԵՏՄ-ից դուրս գալու՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հեղինակած նախագիծը, հայտարարեց պատգամավոր Ն. Փաշինյանը։
Անդրադառնալով պատգամավոր Արտաշես Գեղամյանի այն դիտարկմանը, թե Ուկրաինան չանդամակցեց ԵՏՄ-ին՝ ու հիմա այնտեղից արյուն է ծորում, Մոլդովան չանդամակցեց՝ արյուն է ծորում, Վրաստանը չանդամակցեց՝ արյուն է ծորում, հարցրեց, թե ՀՀ-ի արյունը չի՞ նկատու՞մ, որ սկսել է ուրիշների արյան դարդը լացել:
Haqqin.az-ը գրում է, որ բացառությամբ ձյուդոիստների և չորս ծանրորդների, որոնց անունները կհրապարակվեն ավելի ուշ, Սպորտի նախարարությունը հայտարարել է Ռիո դե Ժանեյրո մեկնող մարզիկների անունները: Նրանք ադրբեջանցիներ չեն: Մարզիկներից ութը Ռուսաստանից են, 12-ն ուկրաինացի, երկուսը` բելառուս, երկուսը` պարսիկ, երկուսը` բուլղարացի, մյուսները` Կուբայից, Եթովպիայից, Սլովենիայից, Մոլդովայից, Եգիպտոսից: Փաստում են նաև, թե նրանցից ոչ ոք ադրբեջաներեն չգիտի:
Ըստ ադրբեջանական մամուլի, մարզիկների անունները, որ դեռ նոր պետք է ընդգրկվեն ցուցակներում, դարձյալ ոչ ադրբեջանական են լինելու` հիմնականում լինելու են վրացիներ:
Բնության մեջ կան երևույթներ, որոնցից խուսափելն անհնար է: Այդպիսին է մահը: Մահը հաղթահարելու ձգտումը արդեն մի քանի հարյուրամյակ է, ինչ հանգիստ չի տալիս մարդկությանը: Այնուամենայնիվ, մինչև օրս գտնված չէ հավերժ կյանքի էլիքսիրը, և մինչև այժմ էլ մարդիկ ապրում են ընդամենը մի քանի տասնամյակ: Ինչպես ասում են` մահը ոչ տարիք է հարցնում, ոչ սեռ, ոչ էլ պաշտոն: Նա գալիս է առանց դուռը թակելու` անցանկալի հյուրի պես, որին հետևելը պարտադի չէ, քանի որ, նա ինքն է հետևում մեզ` անկախ ամեն ինչից: Եվ այսպես, փաստերով. Մահացածներին թաղելու ավանդույթը ձևավորվել է դեռևս 350 հազար տարի առաջ: Դրա վկայությունն է Իսպանիայում հայտնաբերված 14 մետր խորությամբ մեծ փոսը` 27 նախամարդկանց կմախքներով:
Ամբողջ աշխարհում գոյություն ունի մահ բառի համարժեք մոտ 200 արտահայտություն: Դրանցից շատերը օգտագործվում են նաև մեզ մոտ, օրինակ` գրողի ծոցը գնաս, սև պատան հագնես, երեսդ կարեն արտահայտությունները:
Ոչ մի ամերիկացի 1951 թվականին չի մահացել ծերությունից: Իսկ Նյու Յորքում ինքնասպանություն գործոծների թիվը ավելին է, քան սպանվածներինը:
Վերջերս Ամերիկայի կառավարության որոշմամբ հանվել է մահվան վկայականների դասակարգումը: Որի համաձայն` մահվան վկայականում չեն նշվում մահացածի մահվան պատճառները:
Մահը «գործի դնող կոճակը» համարում է թթվածնային անբավարարությունը, ինչից կարող են առաջանալ մկանային ջղաձգություններ:
Մահանալուց հետո երեք օրվա ընթացքում, մարդու օրգանիզմում առկա ֆերմենտները, որոնք մարդու կենդանության օրոք ապահովել են մարսողության պրոցեսը, սկսում են «ուտել» նրան: Մահացած բջիջները դառնում են սնունդ` մարդու որովայնում առկա բակտերիաների համար:
Յուրաքանչյուր տարի Ամերիկայում հուղարկավորության ժամանակ հող են ուղարկվում 827 600 գալոն (1 գալոն` 4,5 լիտր) զմռսված հեղուկ ֆորմալդեգիդ, մեթանոլ և էթանոլ: Իսկ դիակիզման արդյունքնում օդը լցվում է դիոքսինով (ուժեղ թույն), աղաթթվով և ածխաթթու գազով: Որպես այլընտրանք, շվեդական Promessa կազմակերպությունը, պատրաստվում է սառեցնել մահացածների դիակները հեղուկ ազոտի միջոցով, մանրեցնել և ստացված փոշին փակել եգիպտացորենից պատրաստված դագաղում: Նրանց պնդմամբ, այսպիսի «էկոլոգիապես մաքուր» թաղման արդյունքում, մարմինը շուտ է քայքայվում:
Հնդկաստանում Զրադաշտի հետևորդները մահացածների մարմինները թաղում են հողի վրա` գիշատիչ թռչուններին կեր:
Գիշատիչ թռչունները մահանում են սատկած անասուններ ուտելուց: Պատճառը վերջիններիս օրգանիզմում դիկլոֆենի առկայությունն է, ինչը օգնում է ընտանի կենդանիներին հեշտ հաղթահարել հիվանդությունները:
Վիկտորիա թագուհին պատվիրել էր, որպեսզի իրեն թաղեն իր ամուսնու` Ալբերտ արքայի լոգանքի խալաթով և նրա ձեռքի գիպսե վիրակապով:
Մադագասկարում ընտանիքները հանում են իրենց մահացած հարազատի ոսկորները և ի ցույց են դնում գյուղում անցկացվող արարողության ժամանակ, որը անվանում են «Famadihana», ինչից հետո հանգուցյալների ոսկորները փաթաթում են նոր սավանով և կրկին թաղում: Հին սավանը տալիս են զավակ չունեցող զույգի, որպեսզի դրանով ծածկեն իրենց անկողինը:
Եգիպտոսում 19-րդ դարում երկաթուղին ընդլայնելու ժամանակ, շինարարները հանել են մեծ քանակությամբ մումիաներ` լոկոմոտիվների համար որպես վառելիք օգտագործելու նպատակով:
Անգլիացի փիլիսոփա, գիտական մեթոդի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը 1626 թվականին մահացավ թոքերի բորբոքումից: Մեծ փիլիսոփայի մահվան պատճառը ձյունով լցոնած հավն էր, ինչը թևի տակ դրած շրջում էր: Նա ուզում էր ապացուցել, որ թարմ հավը այդ կերպ սառեցնելով կարելի է պահել մեկ շաբաթ, և այն չի փչանա: Արդյունքում` սառեցրեց թոքերը և որոշ ժամանակ անց մահացավ թոքաբորբից: Որպեսզի սաղմի օրգանները ճիշտ ձևավորվեն, որոշ բջիջներ պետք է «ինքնասպան» լինեն: Հակառակ դեպքում մարդիկ կծնվեն բադի ոտնաթաթերով:
Մասաչուսեթս նահանգից 1907 թվականին մի բժիշկ կատարեց փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվեց, որ մահանալուց հետո, մարդու մարմինը 21 գրամով պակասում է: Հետագայում դա ընդունվեց որպես փաստ: Եվ նույնիսկ վարկած կա, որ հենց այդքան է կշռում մարդու հոգին: Այդ փաստի հիման վրա նույնիսկ ֆիլմ է նկարահանվել՝ «21 գրամ»:
Եվրոպայում 19-րդ դարում շատ էին այն դեպքերը, երբ կենդանի մարդկանց սխալմամբ ընդգրկում էին մահացածների ցուցակում:
Ամերիակյի ազգաբնակչության 80%-ը մահանում է հիվանդանոցներում: Մարդու աշխարհ գալու օրից ի վեր մահացել է մոտ 100 միլիարդ մարդ:
Մահը այնքան բնական է, որքան կյանքը: Եվ վաղ թե ուշ մեզանից յուրաքանչյուրը բախվելու է դրա հետ: Իսկ մինչ այդ, ապրենք լիարժեք կյանքով և գնահատենք յուրաքանչյուր օրն ու վայրկյանը:
Սկզբնաղբյուր` lorinews.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.