23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հունիսի 4-ին, Shabat.am-ի խմբագրություն էր ահազանգել Թալինի շրջանի Կաքավաձոր գյուղի, Մեսրոպ Մխիթարյանի անվ. Միջնակարգ դպրոցի աշակերտներից մեկը, ով պնդում էր, թե դպրոցի տնօրեն՝ Էմին Մինասյանը փորձել է բռնաբարել նույն դպրոցում աշխատող ուսուցչուհիներից մեկին:
Երեխայի պնդմամբ՝ ինքը տեսել է, թե ինչպես է տնօրեն Է.Մինասյանը սեռական ոտնձգություններ ցուցաբերում ուսուցչուհու նկատմամբ: Աշակերտի խոսքով՝ ուսուցչուհին փորձել է փախչել:
Թեմայի վերաբերյալ Shabat.am-ը զրուցեց նաև դպրոցի տնօրենի հետ, ով նշեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
«Հա, հա, նման բան չկա, աշակերտ ա զանգե՞լ Ձեզ, դա զրպարտություն է, նման բան չկա՞ Ձեզ երկուշաբթի օրը հրավիրում եմ դպրոց՝ քննություն է, ամբողջ կոլեկտիվը կլինի այստեղ, կգաք, կպարզաբանենք»:
Հարցին, թե ըստ իրեն, ինչի՞ համար է երեխան նման քայլի դիմել, Մինասյանը պատասխանեց. «Կեղծ տեղեկատվություն է, եթե նման աշակերտ կա և ինքը զանգել է ուրեմն կարող ենք համարով, ամբողջ խոսակցությունը պարզաբանենք, ոչ մի խնդիր չկա: Ավելի լավ է գաք, սենց հեռախոսով չի լինի, ավելի լավ է գաք, պարզաբանենք: Կարող եք գյուղապետի հետ էլ կապնվել, ես այնպիսի ընտանիքում եմ ծնվել, հայրս եղել է մեր գյուղի ղեկավարը, մայրս դպրոցում է աշխատել: Չգիտեմ, թե ինչի համար է երեխան նման քայլ կամ արտահայտություն արել» :
Դպրոցի տնօրենը պնդում է, որ երեխայի ասածը անօրինականություն է և դրանք ստահոդ լուրեր են:
«Եթե նման բան լիներ, մարզպետարանում բոլորը տեղեկացված կլինեին, վերջիվերջո երեխա է, կարող է մտքով անցել է, որ նման բան ասի, կարող է մեկը սովորացրել է, եսիմ, չեմ կարող այդ բանը ասել, բայց նման բան ընդհանրապես չկա»,- ասաց դպրոցի տնօրենը:
Նշենք, որ Էմին Մինասյանը դպրոցում աշխատում է 2013թ.-ից, մասնագիտությամբ պատմաբան է, մինչ տնօրեն լինելը աշխատել է որպես գյուղապետի տեղակալը:
Ռուսաստանի վերլուծական «Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել պարզելու համար, թե ինչպես են ՌԴ քաղաքացիները վերաբերվում տարբեր երկրներին, ում են համարում բարեկամ, իսկ ում թշնամի:
Ռուսաստանի բարեկամ կամ դաշնակից երկրների առաջին հնգյակում են` Բելառուսը 50%-ով, Ղազախստանը 39%-ով, Չինաստանը 34%, Հնդկաստանը 18%-ով և Հայաստանը 13%-ով: Հարցվածները վերոնշյալ երկրները համարում են Ռուսաստանի հանդեպ առավել բարեկամաբար տրամադրված: Ադրբեջանին բարեկամ է համարում հարցվածների ընդամենը 7%-ը:
Մինչդեռ 2014-ին և 2015-ին Հայաստանը բարեկամ երկիր էր համարում ռուսաստանցիների 15% և 18%-ը: Ընդ որում 18%-ն ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր: Ադրբեջանի ցուցանիշն այդ տարիներին եղել է համապատասխանաբար 9% և 11%, որը ամենաբարձր ցուցանիշն է 2006-ից ի վեր:
Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրների թվում են ԱՄՆ-ն (72%), Ուկրաինան (48%), Թուրքիան (29%), Լեհաստանը (24%), Լատվիան և Լիտվան ( 23%): Հաճախ են նշվել նաև Գերմանիան (19%), Մեծ Բրիտանիան (18%), Էստոնիան (16%) և Վրաստանը (10%):
nyut.am-ի հավաստամբ` եկող շաբաթ ևս երկու գեներալներ կազատվեն Պաշտպանության նախարարության համակարգից:
Տվյալներ կան, որ օրերս ձերբակալված գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը, աշխատանքից ազատվելուց հետո, ձերբակալվելուց առաջ, հասցրել են պառկել ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում: Նրանց հենց այնտեղից էլ ձերբակալել են: Ընդհանրապես այսպիսի ընկալում կա. եթե ձերբակալում են հոսպիտալից, ապա ձերբակալությունից հետո քեզ ոչ թե խուց են տեղափոխում, այլ համապատասխան բժշկական կետի պալատ: Այդ իսկ պատճառով, գոնե այս «մինիմումն» ապահովելու համար ձերբակալության ենթակա անձը փորձում է մինչ այդ հայտնվել հոսպիտալում:
Մեր ունեցած տվյալներով, առաջիկա շաբաթում պաշտոնանկ կլինեն այս պահին զինվորական հոսպիտալում գտնվող ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը:
Որքանով ստույգ կլինի այս տեղեկատվությունը` կերևա առաջիկա շաբաթվա ընթացքում:
Technology and Science Dynamics (TSD) ընկերությունը, որը սկսել է հայկական առաջին պլանշետների և սմարթֆոնների արտադրությունը, հունիսի 6-ից վաճառքի կհանի ArmPhone սմարթֆոնի առաջին մոդելները: Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ընկերությունից, սպառողին կններկայացնեն 5 տարբեր մոդելներ, որոնք, համապատասխանելով ներկայիս միտումներին, կտարբերվեն իրենց առանձնահատկություններով։
Մասնավորապես, հասանելի կլինեն armphone 0502, armphone 0505, armphone 0508, armphone 0509 և armphone 0520 մոդելները:
««Ժամանակն է հայկականի…». առաջնորդվելով այս կարգախոսով՝ այսօր մենք հայ սպառողին ենք ներկայացնում առաջին հայկական հեռախոսները, որոնք ոչ միայն իրենց արտաքինով և մատչելիությամբ, այլև բարձր կատարողականությամբ կբավարարեն անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները։ Կատարյալ դիզայն, կենդանի գույներ, հարմարավետության և պարզունակության հիանալի համադրություն։ Այնպես որ, կարող եք համոզված լինել, որ կգտնեք Ձեզ համապատասխան հայկական հեռախոս»,- նշում են ընկերությունից:
Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 GB ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։
«Ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների ստեղծած հեռախոսները ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին։ Ավելին, սպառողին հաճելիորեն կզարմացնեն հայ անվանի կոմպոզիտորների գործերը՝ ժամանակակից ռինգթոնների տեսքով»,- հայտնեցին ընկերությունից:
Գերմանական ԶԼՄ-ներում ակտիվորեն շարունակվում է քննարկվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի ընդունումը, որը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 2-ին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Վերը նշված աղբյուրում ասվում է, որ գերմանական մամուլն ընդհանուր առմամբ դրական է ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին փաստը, սակայն կան նաև որոշակի բացասական անդրադարձներ։ Մասնավորապես գերմանական Die Welt պարբերականը ամոթալի է համար, որ քվեարկությանը չմասնակցելու համար երկրից «փախել էր» արտաքին գերատեսչության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը (2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի ԱԳ նախարարը Արգենտինայում էր,-խմբ.), իսկ Մերկելն ընդհանրապես չմասնակցեց քվեարկությանը։
Գերմանական մեկ այլ՝ Süddeutsche Zeitung-ը իր անդրադարձում նշել է, որ հայերի ցեղասպանությունը վերաբերվում է ամբողջ աշխարհին և այն չպետք է մոռացվի և մարդկությունը միայն կշահի, եթե առերեսվի իր պատմության հետ։ Die Zeit-ը գրել է, որ առաջիկայում Շտայնմայերը լուրջ անելիքներ ունի, որովհետև Թուրքիայից հնչող սպառնալիքներով լի հայտարարությունները մտահոգիչ են, և դրանք սաստելու համար առաջիկայում աշխատանքի կարիք է զգացվելու։
Die Tageszeitung-ի կարծիքով էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծն ընդունելուց հետո անհրաժեշտ է խորհրդարան բերել Նամիբիայի օրինագիծը և դատապարտել Հերեոյի և Նամայի ցեղասպանությունները։
Die Frankfurter Allgemeine-ը նույնպես անդրադարձել է Գերմանիայում Հայոց ցեղասպանության փաստին և նույնպես քննադատել է երկրի բարձրաստիճան պաշտոնյաների բացակայությունը կարևոր այդ նախագծի քվեարկությանը։ Դրանից բացի, հոդվածագիրը վստահություն է հայտնել, որ Թուրքիան և Գերմանիան շատ սերտ հարաբերությունների մեջ են և ընդունված օրինագիծը չի կարող վերջ դնել այդ հարաբերություններին։
ՀՀ զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 2-ի գիշերը կալանավորված գեներալ Մելս Չիլինգարյանի առողջական վիճակը վատացել է. նրան երեկ տեղափոխել են Երևանի կայազորային հոսպիտալ: Նշենք, որ hraparak.am–ի տեղեկություններով` նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։
Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Գործի նախաքննությունը շարունակվում է:
Շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am լրատվական կայքի գործադիր տնօրեն Անի Հովհաննիսյանին, որը գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, այսօր՝ հունիսի 3-ին, տեղափոխել են այլ խուց։ NEWS.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Սուսաննա Սարգսյանը նշեց, որ Անի Հովհաննիսյանը ցանկացել է այլ խուց տեղափոխվել, քանի որ խնդիրներ է ունեցել խցակիցների հետ՝ նրա հետ նույն խցում են գտնվել մարդասպանության հոդվածով դատապարտվածները։
«Բացի այդ նա նաեւ ալերգիկ խնդիրներ ունի եւ այդ առումով նույնպես չէր կարող մնալ այդ խցում։ Մենք օրեր առաջ դիմում էինք ներկայացրել, որ ցանկանում ենք՝ նրան այլ խուց տեղափոխեն, եւ այսօր տեղափոխել են»,-ասաց Սուսաննա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվել եւ բերման էր ենթարկվել նաեւ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
Անի Հովհաննիսյանին եւ նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով: Հովհաննիսյանը կալանավորված է։
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ժամանելով Բաքու, այսօր առավոտյան օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելու փաստին անդրադարձ կատարելուց հետո վարչապետը հանկարծ հիշել է ԱՍԱԼԱ-ի մեր տղաներին` հայ ազատագրական գաղտնի բանակի մարտիկներին:
«Ողջ աշխարհին է հայտնի, որ պատմության ընթացքում Հայաստանը սադրանքների միջոցով սխալ գործողությունների է դիմել: Անցյալում նաև անմիջական կապ է ունեցել մեր երկրի դեմ ուղղված տեռորիստական գործողությունների անցկացմանը, և հրահրել է հայկական տեռորիստական կազմակերպությունների կողմից թուրք դիվանագետների սպանություններ»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը և հավելել. «Գաղտնիք չէ, որ Հայաստանը գաղտնի կերպով գրկաբաց է ընդունում այլ ուղղություններով գործող տեռորիստական կազմակերպություններին»:
Զարմանալի չէ, որ նրանցից այսքան սարսափած են թուրքերը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում շարունակվում է զինված ուժերի կարիքների համար տարբեր ապրանքատեսակների գնման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննությունը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելու համար մեղադրանքներ են առաջադրվել գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետներ Արմեն Մարգարյանին, Մհեր Պապյանին, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախնական քննության տվյալներով՝ նշված անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ձեռք են բերվել տարբեր ապրանքատեսակներ՝ շուկայական գնից բարձր, իսկ որոշ դեպքերում գնումները եղել են չպահանջված։
Մասնավորապես՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ առանց համապատասխան պահանջարկի ՍՊ ընկերության հետ կնքվել է շուրջ 145 մլն դրամի պահեստամասերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր, որի արդյունքում ձեռք են բերվել չպահանջված պահեստամասեր՝ ակնհայտ ուռճացված գներով։
Երկրորդ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ գնդապետը, ի պաշտոնե պատասխանատու լինելով գնման ենթակա ապրանքների, ծառայությունների շուկայական գների ուսումնասիրությունը կազմակերպելու համար, անձնական շահագրգռվածությունից ելնելով, բարենպաստ պայմաններ է ստեղծել՝ մի շարք ապրանքների ձեռք բերման մրցույթում կոնկրետ ընկերության հաղթելու հավանականության համար։ Արդյունքում՝ իր ազգականի կողմից ղեկավարվող ընկերության հետ ստորագրվել է պայմանագիր՝ շուկայականից շատ ավելի բարձր գներով 29 անվանում ապրանքատեսակների մատակարարման վերաբերյալ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանին և գնդապետ Արմեն Մարգարյանին հունիսի 2-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, Մ.Պապյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Մահանալուց հետո հանգուցյալին առաջինը դիահերձարան են տանում, իսկ տարբեր դիահերձարաններում համապատասխան արարողակարգերի համար տարբեր գներ են սահմանված:
Ընդ որում՝ նշանակություն ունի նաև դիահերձարանի հեղինակավոր լինել-չլինելը: Եթե այն գտնվում է մայրաքաղաքի ծայրամասային թաղամասերում, ապա գները համեմատաբար մատչելի են: «Մալաթիա» բժշկական կենտրոնի ընդունարանում փակցված գների համաձայն՝ դիահերձումն ու բալզամացիան այնտեղ արժե 30 հազար դրամ, դեմքի սափրումն ու հարդարումը` 15 հազար դրամ, սառնարանում դիակը պահելու յուրաքանչյուր օրվա դիմաց 5 հազար դրամ է սահմանված:
Կենտրոնական դիահերձարանում` այսպես կոչված, «անատոմիկում» գները, համապատասխանում են դրա «վիպ» կարգավիճակին` գրեթե կրկնակի են:
Իհարկե, միշտ չէ, որ դիահերձման համար հանգուցյալների հարազատներից գումար են պահանջում: Երբեմն նրանց փոխարեն վճարում է պետությունը` պետպատվերի շրջանակներում:
Որպես քրիստոնյա ժողովուրդ՝ մեզանում ընդունված սովորություն է մահացածին դագաղով հողին հանձնելը` որքան էլ լինի դագաղի գինը: Կախված փայտի և կտորի որակից և դագաղի վրա արված փորագրությունների առկայությունից` դրա արժեքը կարող է հասնել մինչև 5 հազար դոլարի: Համենայն դեպս Նար-Դոս փողոցում գործող՝ թաղման պարագաների առքուվաճառքով զբաղվող խանութներում դրա գինը սկսվում է 30 հազար դրամից և հասնում մինչև 5 հազար դոլարի: Իհարկե, նման գնով դագաղ ձեռք բերելու շռայլություն կարող են թույլ տալ միայն մեծահարուստների հարազատները, ովքեր այդ հարցում նույնպես ձգտում են աչքի ընկնել իրենց ցուցամոլությամբ:
30 հազար դրամից է սկսվում նաև հանգուցյալի տեղափոխման համար նախատեսված, այսպես կոչված, «կատաֆալկա» մեքենաների ծառայությունը:
Ի՞նչ թաղում` առանց հոգեհանգստի արարողության: Վերջին տարիներին մեզանում սովորություն է դարձել մահացածների հոգու հանգստության արարողությունը կազմակերպել եկեղեցիներում:
Մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն՝ թաղման արարողության համար որևէ սակագին սահմանված չէ: Վճարումը կատարվում է կամավորության սկզբունքով: Հանգուցյալի հարազատների ցանկությամբ հոգեհանգստի արարողությանը հրավիրված երգչախմբի յուրաքանչյուր անդամի վճարվում է 2-3 հազար դրամ, որքան սահմանված է Սուրբ պատարագի երգեցողության համար: Սակայն, այդ ամենով հանդերձ, 10-20 հազարդրամ էլ ծախսվում է եկեղեցական արարողակարգի համար:
Առանձին ֆինանսական ներդրում է պահանջում գերեզմանատեղ ձեռք բերելը, եթե հանգուցյալը թաղվելու համար ընտանեկան գերեզմանոց չունի: Ընդ որում՝ ամենամեծ ծախսը մահացածի հարազատներն անում են հենց գերեզմանատնից հողատարածք գնելու համար, այն դեպքում, երբ պետականորեն այդ տարածքը անվճար պետք է տրամադրվի:
Գերեզմանատան վերջում, որտեղ գնալը դժվարամատչելի է և հեռու, մեկ գերեզմանոցի համար նախատեսված հողատարածքն արժե 700-800 հազ. դրամ, իսկ առաջին կամ կենտրոնական շարքերում գտնվող հողակտորների գները տատանվում են 3-8 հազար դոլարիսահմաններում:
Այս ամենին ավելացրեք կենդանի երաժշտության, հոգեհացի և թաղման այլ արարողությունների համար պահանջվող ֆինանսական միջոցները, գումարեք իրար և կհասկանաք, որ իսկապես Հայաստանում եթե չեք ցանկանում ձեր հարազատներին վատություն անել, ապա պայքարեք ապրելու համար: Մեր կոպիտ հաշվարկներով մեկ հոգուն թաղելու համար նվազագույնը 500 հազար դրամ է անհրաժեշտ:
Ամբողջական տեքսը՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.