23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գերմանական Բունդեսթագի բանաձեւի քվեարկության շարժառիթային գործոնները լուսաբանելու փորձը կենտրոնանում է տարբեր հանգամանքների վրա: Նախ, իհարկե այն, որ Գերմանիան պետք էր հետեւողականություն ցույց տար սկսված գործընթացին եւ անպայման նկատի ունենար Բունդեսթագի նախկին քննարկումները, երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի կատարած հայտարարությունները, որոնք քաղաքական ենթահող էին նախապատրաստել նման քվեարկություն կայացնելու համար։ Երկրորդ, ուշադրություն է գրավում այն, որ բանաձեւի խորագրային բաժինը խոսում է Հայոց եւ օսմանյան կայսրության տարածքում ապրած քրիստոնյա փոքրամասնությունների մասին:
Շվեդիայից, Հունաստանից եւ Հայաստանի Հանրապետությունից հետո, Գերմանիան դարձավ չորրորդ երկիրը, որը ճանաչում է քրիստոնյա մյուս ազգաբնակչությունների բնաջնջման քաղաքականությունը իբրեւ ցեղասպանական արարք: Այստեղ տարբեր տեղեր երեւացին նաեւ Բունդեսթագի կրած հզոր ազդեցությունը մի տարի առաջ Վատիկանում Ֆրանցիսկոս պապի կատարած հայտարարություններից:
Բունդեսթագում կաթոլիկ երեսփոխանների թիվը նկատառելի է եւ դրանց դիրքորոշումը մեկնաբանվում է նաեւ այս հանգամանքով: Լուսարձակ կենտրոնացրեց նաեւ ծագումով թուրք (կամ Թուրքիայից եկած եւ գուցե այլ ծագում ունեցող) Գերմանիայի քաղաքացի օրենսդիրների աշխույժ դիրքորոշումը այս բանաձեւի քննարկման եւ քվեարկության ընթացքում: Մեկնաբանությունները իրավամբ նկատի ունեցան նաեւ սեփական պատմության հետ առերեսվելու գերմանական ավանդական փորձառությունը եւ Գերմանիայի դեպքում համազգային բարդույթը ցեղասպանություն գործադրած լինելու , ներողություն խնդրելու եւ հատուցելու:
Փաստորեն, Բունդեսթագի նախկին բանաձեւը առանց ուղղակի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը խոսում էր ջարդերին եւ տեղահանություններին գերմանական մասնակցության եւ մեղսակցության իրականության մասին: Այս բոլորը պարզապես արագ նշումներ են եւ բանաձեւի ազդեցության հզորությունը եւ Անկարայի ցուցադրած ջղաձգությունները ընդգծում են Բունդեսթագի ձեռնարկած քայլի իրադրային նշանակությունը: Նշված հանգամանքները սակայն, առաւելաբար հետեւողականության, համագերմանական բարդույթի, Վատիկանի ազդեցության տակ` վերաբերում են կրոնական ներշնչանքին: Այդ բոլոըը կան. զուտ քաղաքական տրամաբանությունը սակայն հուշում է, որ հարցը նաեւ պետք է փորձել դիտարկել Բեռլին-Անկարա լարված հարաբերությունների շրջանակներում` Գերմանիան իբրեւ ԵՄ-ն ղեկավարող ուժ եւ Անկարան, իբրեւ ԵՄ-ի հետ շանտաժի լեզվով խոսող պետություն:
Ահա այստեղ ավելի է իմաստավորվում ժամանակի ընտրությունը. անցյալ տարի Բունդեսթագի քննարկումներն ու նախագահի եւ խորհրդարանի նախագահի հայտարարությունները Թուրքիային ուղղված դեղին քարտն էին: Նախազգուշացնում էին ԵՄ-ի հետ հարաբերությունների ընթացքը փոխելու, հատկապես գաղթականների հոսքը Եւրոպա ուղարկելով բյուջետային աստղաբաշխական հաշիվներ ներկայացնելու շանտաժային քաղաքականության առումով: Այլապես, անցյալ տարի 100-ամյակի առիթով բոլոր բարոյական նշված պատճառները կային Բունդեսթագի որոշման համար, մեղսակցությունն ընդունելուն եւ Վատիկանի կոչին ընդառաջ շարժվելուն: Թվում է, որ Անկարան լավ գիտակցել է քաղաքական ա՜յս շարժառիթը: Եւ իհարկե պատահական չէ, որ Գերմանիայի որոշման առիթով Թուրքիայի նախագահը հավասարապես մեղադրանքներ է տեղում թե՜ Բեռլինի եւ թե՜ Փարիզի վրա: Այլ խոսքով, ԵՄ-Անկարա հարաբերություններն եղանակ ճշտող հիմնական ուժերի վրա:
Գերմանիան ու Ֆրանսիան ցեղասպանություն գործած լինելու հանցանքով Թուրքիայի նախագահի հետեւյալ հայտարարությունը բովանդակային առումով կարող է լուրջ չընկալվել. «Ո՞վ է կանգնած Ռուանդայի կոտորածների հետեւու՞մ: Սակայն այդ մասին ընդունված չի խոսել»- ասել ե Էրդողանը: Մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձեւը` Էրդողանը հայտարարել ե, որ Գերմանիան, բացի հոլոքոսթից, մեղավոր ե նաեւ Նամիբիայի 100 հազար բնակչի սպանության մեջ:
Գերմանիայի վարչապետը մեկնաբանելով Բունդեսթագի որոշումն ու Էրդողանի սպառնալիքները ընդգծել էր, որ Անկարան պետք է ընդունի եւ կիրառի եւրոպական չափանիշերը: Այստեղ արդեն հետզհետե ավելի պարզ է դառնում, որ եւրոպական չափանիշների մեջ է ներառվում նաեւ պատմության հետ առերեսվելը, այլ խոսքով Ցեղասպանությունը ընդունելը: Դեպի վիզային ռեժիմի վերացում եւ ինտեգրման ուղղությամբ նկատի առնված այլ հեշտացումներն Անկարայի առաջ այս ձեւով արգելքներ են դրվում: Արգելակողները Բեռլինն ուՓարիզն են հիմնականում եւ չի բացառվում, որ Փարիզը հարմար ժամանակին օրակարգի կետի վերածի ժխտողականության քրեականացման հարցը:
Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան լարվեն ԵՄ-Անկարա հարաբերությունները, այնքան առավելություններ կապահովեն Ցեղասպանության համաեւրոպական ճանաչման համար: ԵՄ-ին ուղղված թուրքական հերթական շանտաժի դիմաց հայկական կողմը պետք է աշխատանք տանի, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնած Բեռլինը ա՜յս հարթության վրա եւս կարեւոր քայլ կատարի Բաքու-Անկարա դաշինքի ուղղությամբ, այս անգամ առերեսվելով ոչ թե սեփական պատմության հետ, այլ` ժամանակակից ռազմաքաղաքական գործընթացների, որոնց կարգավորման համար ընդհանուր միջնորդական պատասխանատվություն է ստանձնել:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար։ Այսպես՝ Սուրբ Հոգին մեկին տալիս է իմաստությամբ հորդորելու կարողություն, մյուսին նույն Հոգին տալիս է հոգևոր գիտության հասնելու և ուսուցանելու կարողություն։ Նույն Հոգին մի երրորդի տալիս է հավատ, մեկ ուրիշին՝ բժշկելու զորություն, մեկ ուրիշին՝ հրաշագործության կարողություն, մեկ ուրիշին՝ մարգարեական պատգամախոսություն, ուրիշ մեկին՝ Հոգուց տրված պարգևները ճանաչելու կարողություն, ուրիշ մեկին՝ հափշտակության մեջ տեսակ-տեսակ լեզուներով խոսելու շնորհ, իսկ մեկ ուրիշին էլ՝ այդ լեզուներով խոսվածը մեկնաբանելու կարողություն։ Միևնույն Հոգին է, որ կատարում է այս բոլորը՝ յուրաքանչյուրին տալով մի պարգև, ինչպես ինքն է կամենում։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:2-11)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Մարդուն ծեծել են, ստիպել են, որ թղթի վրա գրի, որ փող է վերցրել երեկվա հավաքը կազմակերպելու համար: Հայկ Խանումյանին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում տեսակցելուց հետո «Ազատություն» ռադիոկայանի եւ մի շարք կայքերի լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Բաբայանն ասաց նաեւ, որ Հայկը խոսում է եւ իր հետ զրույցում կոնկրետ ներկայացրել է, թե քանի հոգով են ծեծել, ինչի տակ են ստիպել ստորագրել: ՊԲ նախկին հրամանատարը ասաց նաեւ, որ ըստ բժիշկների՝ Հայկի քիթն է ջարդված, ինչպես նաեւ կողքի մատները:
Հիշեցնենք, որ երեկ Ղարաբաղում բողոքի ակցիա էր անցկացվում ԼՂՀ նախագահի նստավայրի մոտ: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Սամվել Բաբայանին նշանակել ՊԲ հրամանատարի պաշտոնում:
16:49 ՍիվիլՆեթի լրագրող, քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ականատես է եղել զինվորական համազգեստով անձանց կողմից ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին: Զինվորական համազգեստով անձինք Մալխասյանից խլել են նրա հեռախոսը, երբ փորձել է նկարել Խանումյանի նկատմամբ բռնությունը: Քիչ առաջ «Սիվիլնեթի» եթերում լրագրողը մանրամասներ պատմեց իր տեսածից.
«Մենք առավոտյան պայմանավորվեցինք Հայկ Խանումյանի հետ, որ ԱԺ-ում հանդիպենք իրար եւ այնուհետեւ հարցազրույց անենք…Տեսանք Հայկին, Հայկն ասաց խորհրդակցություն ունի Ազգային ժողովում, կարող ենք իր գրասենյակում սպասել՝ մինչեւ վերջացնի: Մենք նախընտրեցինք սպասել Ազգային ժողովի կողքի «Արմենիա» հյուրանոցի սրճարանում: Նստած էինք սրճարանում, նկատեցինք Հայկ Խանումյանը մի խումբ զինվորական համազգեստով մարդկանց հետ քայլում է հենց հրապարակում՝ ԱԺ հենց դիմաց: Ես ձեռքով արեցի՝ գոռացի Հայկ, ինքը ինձ ձեռքով արեց, ասաց՝ մի րոպե: Ես շրջվեցի: Հաջորդ պահին, երբ դարձա որ վեր կենամ, մոտենամ Հայկին, նկատեցի, որ այդ զինվորականները, թվով 5-ից ավելի կարծեմ, խփում են Հայկին, դաժան ծեծի են ենթարկում՝ մի քանի հոգով ընդ որում…Այդ ամենը տեւեց 40 վայրկյանից մեկ րոպե: Ուժով իրեն գցեցին մեքենայի մեջ, սպիտակ գույնի մեքենա էր, եթե չեմ սխալվում»,- պատմում էր լրագրողը՝ հավելելով, որ եթե չի սխալվում՝ դա «Լադա գրանատա» էր:
Դերենիկ Մալխասյանը պատմեց նաեւ, որ ինքը չի կարողացել որեւէ կերպ օգնության հասնել Հայկին, քանի որ սրճարանում իր կողքին նստած զինվորական համազգեստով երկու անձինք խոչընդոտել են:
Այնուհետեւ նշված անձինք խլել են Դերենիկ Մալխասյանի հեռախոսը՝ թույլ չտալով, որ ինչ-որ բան նկարի: Լրագրողը պատմեց, որ տեղի ունեցածին մի խումբ մարդիկ են ականատես եղել, տարածքում եղել են ոստիկաններ (քաղաքացիական հագուստով), որոնցից մեկը ներկայացել է որպես Սերգեյ Հարությունյան: Մալխասյանը հավելեց նաեւ, որ ԱԺ շենքի մոտ կա տեսախցիկ. «100 տոկոսով կարող եմ ասել, որ ֆիքսել են միջադեպը»,- ընդգծեց նա:
15.20 «Հայկ Խանումյանը ռենտգեն հետազոտության է ենթարկվել, տոմոգրաֆիա արել են, մեկ ժամ առաջվա դրությամբ կյանքին սպառնող վտանգ չկա»,-Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Շարժում 88» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը:
Աղաբեկյանի խոսքով Հայկ Խանումյանը չի պատմել իրեն, թե դեպքն ինչպես է տեղի ուենցել:
Մեր հարցին՝ պատգամավորը թշնամիներ ունի՞, Աղաբեկյանը չբացառեց, որ հնարավոր է քաղաքական հայացքների հետ կապ ունի.
Ամբողջությամբ կարդացեքarmtimes.com
Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները կենդանի այրել են 19 եզդի կանանց: Այդ մասին հայտնել Է The Independent-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներ:
Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ:
«Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում Էին նրանց մահապատիժը,-պատմել Է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:
Հազարավոր եզդի կանայք իսլամիստների գերության մեջ հայտնվեցին, երբ ԻՊ-ի զինյալները 2014 թվականի օգոստոսին գրավեցին Իրաքի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինջար քաղաքը: Նրանցից շատերին ահաբեկիչներն օտագործում են որպես սեքս-ստրկուհիներ՝ դաժան հաշվեհարդար տեսնելով նրանց հետ, ովքեր հրաժարվում են սեռական կապի մեջ մտնել զինյալների հետ: Այսպես, 2016 թվականի ապրիլին հաղորդվել Էր 250 կանանց մահապատժի մասին, որոնք փորձել Էին խուսափել «սեքս-ջիհադին» բռնի մասնակցությունից:
Ինչպես արդեն հաղորդվել էր, անցած հանգստյան օրերին մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում, որը հյուրընկալում է Ռուսաստանի մայրաքաղաքի ամենաճոխ ու թանկարժեք հարսանիքները, կայացել է միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` 23-ամյա Սարգիս Կարապետյանի հարսանեկան արարողությունը:
Ինչպես նշում է kp.ru-ն, ամենահամեստ հաշվարկների համաձայն՝ ռուսաստանաբնակ միլիարդատերը, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատերը, որդու երջանկության համար միջոցներ չի խնայել ու ծախսել է առնվազն 2 մլն դոլար:
Հայտնի է, որ խնջույքի ժամանակ հարսը` 25-ամյա վրացուհի Սալոմե Կինցուրաշվիլին, 3 անգամ զգեստափոխվել է`500-ից ավելի հյուրերի մոտ ներկայանալով Elie Saab և Alessandra Rich կուտյուրային թանկարժեք հանդերձներով, ինչպես նաև՝ ազգային ճերմակ տարազով: Մինչդեռ գեղեցկուհու վարսերը զարդարել է Tiffany&Co բրենդի Savoy ճոխ զարդը, որի արժեքը գերազանցում է 200.000 դոլարը, գրում է elle.ru-ն։ Հետաքրքրական է, որ տվյալ զարդը «Մեծն Գեթսբի» ֆիլմում կրել է գլխավոր դերակատարուհի Քերի Մալիգանը:
Բացի այդ, մեծ գումար է ծախսվել հարսանեկան աննկարագրելի ճոխ տորթի վրա, որն այնքան մեծ է եղել, որ դահլիճ բերելիս դիպել է ջահերին: Հարսանեկան արարողության հաղորդավար Անդրեյ Մալախովը տորթն անվանել է «հրուշակագործության գլուխգործոց», իսկ նրա գործընկերուհի Վերա Բրեժնևան չի դիմացել ու տորթի լուսանկարը տեղադրել է Instagram-ում:
Մինչդեռ նորապսակների ու հյուրերի ուրախ ժամանցն ապահովելու համար հրավիրվել են ռուսական շոու բիզնեսի բազում հայտնի աստղեր, սակայն ամենահիշարժան ելույթը եղել է ամերիկյան հանրահայտ Maroon 5 խմբինը: Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ այս ելույթի համար Maroon 5-ին վճարվել է 500.000-800.000 դոլար:
Տարիներն անցնում են, նորաձևությունը փոխվում։ Mode մեդիահոլդինգը, թերևս ոգեշնչվելով գեղեցկության էվոլուցիայի հայտնի վիդեոպատմություններով, նկարահանել է գեղեցիկ տեսանյութ այն մասին, թե ինչպես է փոփոխվել վերջին հարյուր տարվա ընթացքում պսակադրության մատանինների դիզայնը։
Երեքրոպեանոց տեսանյութում, որը հրապարակվել է YouTube-ում, ներկայացվում է, թե ինչպիսին էր ցանկալի կանացի այդ զարդը XX դարի սկզբին և ինչպիսին է դարձել հիմա։
Մինիմալիզմ և դասական, երկրաչափություն և նախշեր, ամենատարբեր չափսերի և տեսքի քարեր․․․նորաձևությունը և փոփոխվում է, և մնում։
Ռուս գեներալը Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է ադրբեջանցիներին. Քանի որ ՀՀ իշխանությունը ցանկանում է հայկական ՀՕՊ-ը միացնի ռուսական ՀՕՊ-ի հետ , ապա պետք է որոշ տեղեկություն ստանալ տվյալ երկրի ՀՕՊ /Հակաօդային պաշտպանություն/ զորքերի մասին : Տվյալ ստորաբաժանման մասին տեղեկությունը սկսում է հենց ՀՕՊ զորքերի հրամանատարի կենսագրությամբ: Բաց թողնենք նրա կյանքի մանրամասն դրվագները ու կենտրոնանանք այն հարցերի շուրջ ինչը կարևոր է մեզ համար: Ռուսաստանի ՀՕՊ զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը Արցախյան պատերազմի ժամանակ աջակցել է Ադրբեջանին: Նրա գունդը տեղակայված է եղել Կիրովաբադում: 1992 թվականին, հենց այդ շրջանից, մասնակցել է պատերազմական գործողությունների և մեծ օգուտ է տվել ադրբեջանցիներին: Պատերազմից հետո գունդը տեղափոխվել է Ուլյանովսկ:
Ու հիմա ինչքանո՞վ է նպատակահարմար ու անվտանգ , որ պատերազմական վիճակում գտնվող երկրի գլխավոր պաշտպանները՝ ՀՕՊ զորքերը, համագործակցեն, հետագայում նաև վստահ եմ ենթարկվեն , մի մարդու ղեկավարած ստորաբաժանման հետ , որը տարիներ առաջ եղել է թշնամու կողմը ու լուրջ գործողություններ է կատարել մեր երկրի դեմ:
Աշոտ Ասատրյան
Համացանցում Հայկ Խանումյանի ծեծի միջադեպը կապվում է Սամվել Բաբայանի վերադարձի եւ վերջինիս Պաշտպանության նախարար նշանակվելու համար նրա նախաձեռնած շարժման հետ: : Խանումյանի կինը՝ լրագրող Դիաննա Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղի ունեցածի մասին գրել է. «Бандитская хунта Бако Саакяна и ко. Больше нечего добавить»:
Հիշեցնենք, որ երեկ Հայկ Խանումյանը հայտարարել էր, որ ստեղծվել է նախաձեռնող խումբ՝ Սամվել Բաբայանին Արցախի Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար նշանակելու պահանջով: «Վաղվանից սկսում ենք կազմակերպչական աշխատանքներն այս հարցով մեծ հավաք կազմակերպելու ուղղությամբ: Նախաձեռնող խումբը գրասենյակ է վարձակալել «Օկեան» հյուրանոցի տարածքում, վաղվանից սկսում ենք ակտիվորեն աշխատել: Հավաքի օրվա, ժամի և այլ մանրամասների մասին կտեղեկացնենք նախօրոք»,- գրել էր Խանումյանը:
Շատերի համար ուրբաթ 13-ը ոչ սովորական, միստիկ օր է: Կան նաև մարդիկ, որոնց համար այն ավելի հաջողակ և երջանիկ է: Փորձենք հասկանալ, թե որտեղից է առաջացել այս օրվա վերաբերյալ սնահավատ պատկերացումները և արդյո՞ք արժե վախենալ:
13 թիվը պատմության մեջ
Իրականում ոչ ոք չի կարող հստակ ասել, թե որտեղից է առաջացել 13 թվի նկատմամբ վախը: Կան մի քանի վարկածներ:
Ադամը և Եվան հինգշաբթի են համտեսել արգելված պտուղը: Կայենը սպանել է Աբելինր 13-ին:
«Խորհրդավոր ընթրիք»-ին մասնակցել են 13 հոգի` Հիսուսը և իր 12 առաքյալները: 13-րդը դավաճան Հուդան է:
Կաթոլիկների համար 13-ը սրբազան թիվ է, քանի որ այն Քրիստոսի և իր 12 առաքյալների սիմվոլն է:
1307 թվականի ապրիլի 13-ին ձերբակալվել են շատ հարուստ և հզոր կազմակերպության` «Օրդեն Տամպլիերի» անդամները, որոնց հետագայում այրեցին ինկվիզիցիայի ցցի վրա: Դրանից հետո այս պատմության շուրջ պտտվում են մի շարք խորհրդավոր և գաղտնի սնահավատություններ: Ալֆրեդ Հիչկոկի «Ուրբաթ 13» ֆիլմը պատմում է մի մոլագարի մասին, ով սպանվել է այդ օրը: Մինչ օրս ֆիլմը հայտնի է շատերին:
Ուրբաթ 13-ը և մարդիկ
Յոհան Վոլֆգանգ Գյոթեն ուրբաթ 13-ին մի ամբողջ օր անցկացնում էր անկողնում: Այս կերպ էր վարվում նաև Առնոլդ Շենբերգը: 1951 թվականի հուլիսի 13-ին` ուրբաթ օրը, անցկացրեց անկողնում՝ այդ սնահավատության արդյունքում վախի պատճառով: Այդ օրը՝ մինչ կեսգիշեր, նա մահացավ:
Բիսմարկը նման օրերին թույլ չէր տալիս իրեն մտածել իր գերմանական հայրենիքի մասին:
Ելիզավետ Առաջինը և նավթի մագնատ Պոլ Գետտին ևս ունեցել են վախեր այս օրվա հետ կապված:
Նապոլեոնը այդ օրը զերծ էր մնում ռազմական գործողություններ իրականացնելուց: Այդ օրը Անգլիայում նավաստիները ծով դուրս չեն գալիս: Ահա թե ինչու 18-րդ դարում Մեծ Բրիտանիայում կառուցեցին «Ուրբաթ» կոչվող նավը և ուղարկեցին նավարկության հենց ուրբաթ օրը: Ամբողջ թիմն անհետ անցավ ջրի տակ: Անգլիայում բժիշկները վախենում են այդ օրվանից՝ համարելով որ վիրահատությունները ուրբաթ 13-ին լինում են անհաջող:
Ամերիկացիները խուճապի են մատնվում 13 թվից: Շենքերը ԱՄՆ-ում չունեն 13-րդ հարկ, ավիաընկերություններում չկան 13 թվով չվերթներ,այս համարով բնակարանները էժան են վաճառվում: Այդ օրերին ամերիկացիները կարևոր գործ չեն ձեռնարկում: Հավանաբար, նրանց վախը պայմանավորված է դոլարի հակառակ կողմում 13 հարկանի բուրգի պատկերով: Արծիվի աջ ափի մեջ 13 նետեր են, ձախում` 13 տերևներով դափնու ճյուղ: Արծվի գլխի վերևում 13 աստղեր կան: Աստղերը խորհրդանշում են նախկին բրիտանական 13 գաղութները, որոնցից էլ սկսվեց Միացյալ Նահանգների կազմավորումը: 20-րդ դարի սկզբում Ամերիկայում նույիսկ կառուցվեց «13 ակումբ», որը պայքարում էր սնահավատության դեմ:
Ֆրանսիայում եթե սեղանի շուրջ հավաքվում են 13 հոգի, 14-րդ աթոռին նստեցնում են մանեկեն:
Իտալիայում, Պորտուգալիայում և Իսպանիայում 13 թիվը հաջողություն բերող թիվ է համարվում: Չինական «Փոփոխությունների գիրքը» ևս 13-ը համարում է երջանիկ թիվ:
13 թվից վախեցել է Ցիցերոնը
Փաստեր և ենթադրություններ
1988 թվականի մայիսի 13-ին (ուրբաթ) միանգամից աշխարհի մի քանի երկրների որոշ ֆիրմաներ և համալսարաններ տառապում էին համակարգչային Jerusalem վիրուսի պատճառով: Կորուստը մեծ էր: Շատերը մինչ օրս զգուշությամբ են միացնում իրենց համակարգիչները այդ օրը, ոմանք էլ համակարգիչ ընդհանրապես չեն միացնում:
ԱՄՆ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ օրը տնտեսությանը զգալի վնաս է հասցվում, քանի որ քչերն են աշխատում: Այդ օրերին մեծ է ավտովթարների թիվը: Սրա պատճառը ինքնին պարզ է, քանի որ եթե մարդ մշտապես մտածի, որ իր հետ մի վատ բան է լինելու այդ օրը, ապա այդպես էլ կլինի:
Հետազոտությունները ցույց են տվել, որ 13 թվից վախենում է ամեն հինգերորդ եվրոպացի:
Սկզբնաղբյուր` lorinews.am
Սերժ Սարգսյանն այսօրվա հրամանգրով Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին, շնորհավորել և հաջողություններ մաղթել նրան:
«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել: Այդ ընթացքում նա առնչվել է նաև Ազգային անվտանգության խորհրդի գործունեությանը, զբաղվել է հարցերով, որոնք հենց Խորհրդի անմիջական պատասխանատվության ոլորտում են: Վստահ եմ, որ կարճ ժամանակում ձեր օժանդակությամբ նա կարողանալու է մեր հանրությանը և մեր պետությանը մեկ անգամ ևս ցույց տալ, որ Ազգային անվտանգության խորհուրդը կարևոր օղակ է մեր պետական կառավարման համակարգում: Բոլորդ շատ լավ գիտակցում եք, որ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը խորհրդատվական մարմին է, բայց չի եղել որևէ կարևոր խնդիր, որ չքննարկվեր Խորհրդում, այնուհետև այդ քննարկման արդյունքներով որոշում չկայացվեր»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Արմեն Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և նշել, որ սա իր համար պետական համակարգում դրսևորվելու կրկնակի փորձ է: «Ես համոզված եմ, որ մեր բոլորիս համատեղ ջանքերով, իրոք, կարող ենք այնպես անել, որպեսզի բոլորի ակնկալիքներն այս կառույցից արդարացված լինեն»,-ասել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանը: Նշելով, որ արդեն հասցրել է ծանոթանալ իր գործընկերների մի մասի հետ և համոզված է, որ Խորհուրդը կարող կառույց է, ՀՀ ԱԱԽ քարտուղարը վստահեցրել է, որ նրանց հետ միասին կփորձի անել ամեն հնարավորը՝ պարտաճանաչորեն և բարձր որակով իրականացնելու Խորհրդի առջև դրված պարտականությունները:
***
Կենսագրական տվյալներ
Արմեն Անդրանիկի Գևորգյանը ծնվել է 1973թ. հուլիսի 8-ին, Երևան քաղաքում:
1993թ. գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։
1993-1996թթ. Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ:
Համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան՝ Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում մասնագիտությամբ։
1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
1998թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Նախագահի օգնական, այնուհետև՝ ՀՀ Նախագահի առաջին օգնական, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: 2006թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
2007թ. հունիսից մինչև 2008 թվականի ապրիլը զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
2008թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ:
Եղել է ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, ԱՊՀ երկրների հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի հատուկ ներկայացուցիչ:
Ղեկավարել է Հայաստանի և Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների միջև առևտրատնտեսական և միջպետական հարաբերությունների զարգացման տարբեր կառույցներ:
2015թ. հոկտեմբերից գլխավորել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը:
2015թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին մասնակցել է Հարվարդի համալսարանի (Բոստոն, ԱՄՆ) Հարվարդի բիզնես դպրոցի ընդհանուր կառավարման գծով կրթական ծրագրին:
Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդ աստիճանների մեդալներով, տարբեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների պարգևներով:
Մանկավարժական գիտությունների թեկնածու է։
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.