23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նշենք, որ Վլ.Սոլովյովի այս հաղորդումը բուռն քննարկումների տեղիք է տվել համացանցի թուրք և ադրբեջանցի օգտատերերի շրջանում: Նույնիսկ առաջարկ է հնչել հաղորդմանը մասնակցած և հայամետ դիրքորոշում հայտնած բանախոսներին չթույլատրել մուտք գործել Թուրքիայի տարածք:
https://www.youtube.com/watch?v=-P4xuwRIyls
Հայտնել էինք,որ այսօր ծեծի է ենթարկվել Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը։
Ահա թե այդ կապակցությամբ ինչ է գրել իր ֆեյսբուքյան էջում Հանրային Հեռուստաընկերության լրագրող Բելլա Լալայանը .«Ապատեղեկատվություն չտարածեք իբր թե, տեսեք՝ ընդդիմադիր պատգամավորը ընդամենը պահանջել է Բաբայանին ՊՆ նշանակել, ընդամենը հրապարակում ելույթ է ունեցել ու բռնել են ծեծել…սովորեք պատասխան տալ ձեր խոսքերի համար…«Արցախի ղեկավարությունը տարավ մատաղ արեց 100 զինվորին…» ,-երեսփոխանը սա ասելիս մոռացել է , որ իրեն լսում է ոչ միայն համբերատար ղեկավարությունը, որի հասցեին այս ներմուծված երիտասարդը հնարավոր ամեն ինչ արդեն հնչեցրել է, այլ լսում են նաև թասիբով տղամարդիկ, սահման պահող տղամարդիկ, զինվորի կողքին կանգնած տղամարդիկ, որոնց ափերի մեջ դեռ զգացվում է իրենցից հեռացող ընկերոջ ձեռքի պաղությունը ….հաշվի չի առել Խանումյան Հայկը, որ ոչ բոլոր տաբատ հագնողներն են սրբապիղծ և որ ընկերոջ հիշատակը պղծողներին չներելը Արցախում թասիբի հարց է …»,-գրել էր Լալայանը:
Հ.Գ. Փաստորեն Արցախի իշխանություններն արդարանո՞ւմ են, այսինքն՝ ծեծել են որովհետև հասնո՞ւմ էր իրեն… Սարսափելի է նման մեկնաբանությունը։
Աննա Գևորգյան
«Հունիսի 4-ին քթի ջարդվածքով և աչքի սուր վիրավորում ստանալով` զինծառայող Սիմոնյան Լենդրուշը, Մեղրիի Ագարակի զորամասից տեղափոխվել է Երևանի Մալայան բժշկական կենտրոն: Տեղափոխելուց հետո ոչ ոք տեղյակ չի պահել զինվորի ծնողներին կամ հարազատներին: Թողնելով հիվանդանոցում հեռացել են: Անհայտ պայմաններում ստացել է աչքի և քթի վնասվածք: Զինվորը հունվարին էր զորակոչվել բանակ` ուսումը կիսատ թողնելով: Սովորում էր ՀՊՄՀ ռազմական հոգեբանոթյան ֆակուլտետում: Նա հավասարակշռված, հանգիստ բնավորության տեր անձնավորություն է: Դա կարող են փաստել նրան ճանաչողները:
Մեղրիից տեղափոխելով Երևան` նրան տարել են հիվանդանոց և հեռացել` գրպանում թողնելով հեռախոսահամար` անհրաժեշտության դեպքում զանգահարելու համար: Սակայն մինչև հիմա ոչ ոստիկանությունից, ոչ զորամասից, ոչ լրագրողներից, ոչ ոք չի գնացել տեսնելու զինվորին: Քանի որ ոչ ոք չգիտի կատարվածի մասին: Ոչ մի ուշադրություն չի դարձվում:
Քառօրյա պատերազմի ընթացքում և հետո զինվորներին հերոսացնում էին, իսկ հիմա անուշադրության մատնում : Սրանից կարելի է եզրակացություն անել , որ զորամասերից շատերում շատ թաքցնելու և կոծկելու բաներ ունեն: Կոչ կանեմ բոլորին լուռ մի մնացեք…»,-Henaran.am-ի խմբագրությունն այս բովանդակությամբ նամակ է ստացել Ալինա Աբրահամյանից:
Ավելի ուշ Լենդրուշ Սիմոնյանի ուսուցչուհու հետ զրույցում պարզեցինք, որ նա զորակոչվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից:
«Հրաշալի, կիրթ տղա է ու ես չեմ կարողանում զսպել հուզմունքս: Ոնց կարելի է, պատերազմի ժամանակ զինվորներ ենք կորցրել ու սգացել, բայց հիմա… ու հայրենակցի մեղքով: Քացով խփել են աչքին ու հիմա տղան ծանր վիճակում է»,-մեզ հետ զրույցում պատմեց Գոհար Գրիգորյանը:
Լենդրուշ Սիմոնյանի առողջական վիճակի և դեպքի հետ կապված մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ:
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ծննդյան օրն է: Այսօր Արցախում ծեծի ենթարկվեց Հայկ Խանումյանը:
Խանումյան Հայկը շատ կարգին տղա է, անկախ երեկվա իր պահանջների ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքին նա շատ ընտիր մարդ ու կարգին տղա է : Անձամբ եմ ճանաչել Հայկին, Արցախում եղած մեկ շաբաթների ընթացքում Հայկը այն միակ մարդկանցից էր, որ օգնում էր մեզ ամեն ինչով, նույնիսկ մեզ առաջարկել էր իր աշխանաքային սենյակը, որի դեռները մեր համար բաց էին օրը 24 ժամ: Ցանկացած հարցով Արցախ եկածներին փորձում էր օգնել՝ ծանոթ ու անծանոթին: Խոսալուց զգացվում էր , որ հայրենասեր տղա է ու լուրջ մտածում է Արցախի համար:
Ասում են Հայկին ծեծել են ՝ «100 երեխա տարաք մատաղ արիք», արտահայտությունը անելու համար: Չնայած ոչ մի պատճառ չի կարող արդարացնել մի քանի հոգով մարդ ծեծելու փաստը , բայց իմ կարծիքով Հայկին ծեծելով փորձել են Սամվել Բաբայանին ասել , որ ՝ «Իր աչքի վերևը ունք կա»: Երեկ Արցախի նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը արեց մի հայտարարություն՝ «Չի ծնվել տենց մեկը, որ ասի իմ աչքի վերևը ունք կա» , այդ հայտարարությունից հետո , որոշ մարդիկ երևի որոշեցին մեսիջ ուղարկել Բաբայանին:
Այս ամենը կատարվում է զուտ նրա համար , որ նախկին զինակից ընկերները չեն ցանկանում իրար հետ հանդիպեն ու հավասարը հավասարի հետ խոսեն: Երբեմնի խրամատի ընկերները հիմա պաշտոններ ունեն ու արդեն իրար մեջ կիսելու բան ունեն: Սա սխալ է, Արցախում այսպիսի բան չպետքա լինի, Արցախին այսպիսի բաներ չի սազում:
Հ.Գ. Խանումյան Հայկը կարգին տղա է, Բաբայան Սամվելը կարգին հրամանատար է եղել , Բակո Սահակյանն ու Լևոն Մնացականյանը կարգին բանակի հրամանատարներ են, ոչ մի բան չպետքա նրանց խանգարի , որ իրար դեմ նստեն ու ընկերավարի խոսան իրանց առաջարկների ու պահանջների մասին:
Աշոտ Ասատրյան
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը երեկ Ստեփանակերտում, պատասխանելով հարցին, թե կան մարդիկ, որոնք ուզում են նրան տեսնել Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում, ասել էր. «Նորից եմ ասում, ես եկել եմ իմ ժողովրդի հետ լինելու, ինձ չի հետաքրքրում նախկին պաշտոն, ներկա պաշտոն…ժողովուրդը կորոշի»,-հայտարարել էր Սամվել Բաբայանը:
Իր աջակից, պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծից հետո Սամվել Բաբայանը տրամագծորեն հակառակ հայտարարությունն է արել.«Հայկ Խանումյանը ղալլաթ ա արել, ես երեկ էլ եմ ասել, այսօր ևս հայտարարում եմ, որ չեմ ուզում պաշտպանության նախարար դառնալ»,-պատասխանելով՝ իրեն պաշտպանության նախարար նշանակելու Հայկ Խանումյանի նախաձեռնության մասին լրագրողի հարցին, ասել է Սամվել Բաբայանը:
Մնում է պարոն Բաբայանին հիշեցնել, որ մեկ օր առաջ ինքը հայտարարում էր, որ ժողովուրդը կվորոշի, իսկ պատգամավոր Խանումյանը ժողովրդի ընտրյալն է ու նաև պատրաստվում էր հանրության մասնակցությամբ պահանջ դնել ԼՂՀ իշխանությունների առաջ: Հիմա հարց է առաջանում՝ Հայկ Խանումյանն է «ղալաթ անու՞մ», թե՞ Սամվել Բաբայանն է ստում:
«Հունիսի 4-ի երեկոյան Նուբարաշենի ճանապարհին ծեծի են ենթարկել եւ սպանել հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: Երեկ նրա հոգեհանգիստն էր: Հարազատները՝ հանգուցյալի մայրը, կինը, այնքան այլայլված էին, որ ի վիճակի չէին խոսել դեպքի մասին:
Մեզ հաջողվեց մանրամասներ պարզել: Խաչատրյանն իր «Ֆորդ տրանզիտով» երթեւեկելիս է եղել Սովետաշենի ավտոխճուղով, երբ նկատել է հոսքին հակառակ՝ կանոնների խախտմամբ երթեւեկող ավտոմեքենա: Եղիշե Խաչատրյանը, որը, ասում են, բարեկիրթ անձնավորություն էր, առանց տոնը բարձրացնելու նկատողություն արել ավտոմեքենայի երիտասարդ վարորդին՝ սխալ վարելու համար:
Վարորդը 4-5 ընկերների հետ՝ երիտասարդ տղաների, ծանր է տարել նկատողությունը: Նրանք իջել են ավտոմեքենայից եւ կոպիտ հայհոյանքներ ուղղել Խաչատրյանին: Վերջինս էլ բարկացել է, քանի որ հայհոյանքները լսել է նաեւ մայրը, որը մեքենայում է եղել: Նա դուրս է եկել եւ հարվածել է հայհոյողին:
Ծեծկռտուք է սկսվել: Խուլիգանները դաժանորեն ծեծել են տղամարդուն, հարվածել գլխին ծանր երկաթե ձողով, սպանել են նրան մոր աչքի առջեւ եւ դիակը թողնելով ճանապարհին, հեռացել:
Մեր տեղեկություններով, որոնք առայժմ ճշտվում են, խուլիգաններն Արեշ թաղամասից են, թաղում հայտնի խուլիգաններ, հեղինակություններ: Նրանք դեպքից անմիջապես առաջ մասնակցել են հարսանիքի եւ մի քանի մեքենայով վերադառնում էին: Նրանցից մեկը դատական ակտերի կատարման ծառայության աշխատակից է»:
«Հրապարակ»
«Ասպարեզի» զրուցակիցը քաղաքագետ Սարո Սարոյանն է:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց հայերի և մյուս քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևը։ Ինչպե՞ս եք գնահատում բանաձևը՝ բովանդակային առումով։ Մի կողմից՝ այն համայն հայության խանդավառությունն առաջացրեց, մյուս կողմից՝ փորձագետներ եղան, որ բանաձևը բավականին թույլ համարեցին։
Թույլ կամ ուժեղ որակելու համար համեմատության եզրեր են պետք։ Երբ համեմատում ենք նախկինում ընդունված բանաձևերի հետ, տեսնում ենք՝ այս բանաձևը շատ ուժեղ է։ Նախ՝ մի քանի անգամ ցեղասպանություն բառը կրկնվում է, կոնկրետ հասցեական պատասխանատվություն կա, Գերմանիան պատասխանատվության իր չափն է ամրագրում։ Բանաձևը հզոր գործիք է, այլապես ինչո՞վ են պայմանավորված Էրդողանի, Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները, եթե այնտեղ վտանգներ չկան։ Պարզ է, որ թուրքական շահերը շատ նսեմացվել են, և սա գործիք է միջազգային հարաբերություններում Թուրքիայի դեմ պատժամիջոցներ բանեցնելու, ինչ-որ շրջանակների մեջ պահելու համար։
Ինչո՞ւ հենց հիմա Գերմանիան գնաց նման քայլի։
Նախ պետք է հասկանալ, որ վերջին մի քանի տարիներին Թուրքիայի շուրջ բավականին մեծ գործընթացներ են տեղի ունենում։ Եվ դրանք անընդհատ զարգացման մեջ են, ինքը՝ Թուրքիան, գնալով խրվում է ճնշումների ճահճի մեջ։ Եթե ԵՄ-Թուրքիա հարաբերությունների տեսակետից նայենք, ապա սա Թուրքիային փշալարերի մեջ պահելու փորձ է։ Հայերի սիրուն աչքերի համար չէ, որ Գերմանիան ընդունեց բանաձևը։ Դա միջազգային հարաբերությունների կարևոր հանգույցն է, որը կիրառվում է կոնկրետ խնդիրներ լուծելու համար։ Թուրքիան խանգարող պետություն է, որը թույլ չի տալիս Մերձավոր Արևելքում անել այն, ինչ ուզում են անել արևմտյան տերությունները։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
օրաթերթը գրում է. «Անցած տարվանից, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, ակնհայտ էր, որ հատկապես թուրքական բանջարեղենը Վրաստանի միջոցով կարող է ներկրվել նաեւ Հայաստան: Ենթադրվում էր, որ եթե նման բան տեղի ունենա, ապա դա կարող է լուրջ վնասել մեր տեղական ջերմոցային տնտեսություններին, քանի որ նրանց լոլիկի ինքնարժեքը բավականին բարձր է՝ 600 դրամի սահմաններում: Այս տարվա ապրիլի վերջից սկսած Հայաստանի շուկայում լոլիկի գինը սկսեց կտրուկ նվազել:
Ինչպես պարզվեց՝ մեծ քանակությամբ էժան լոլիկ է ներկրվել Հայաստան: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը տված պատասխանի համաձայն՝ այս տարվա գարնանը Հայաստան է ներկրվել թուրքական արտադրության 85 տոննա լոլիկ:
Նշենք, որ թուրքական պոմիդորը Հայաստան ներկրվում է հիմնականում անհատների կողմից: Եւ սա ի հեճուկս այն կոչերի, թե պետք է թուրքական ապրանքատեսակների վրա «բլոկ» դնել Հայաստանում»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։
«Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առջև պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։
Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։ Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հույսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է. մեկը մյուսի հետ կապ չունի, և ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,– անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Netհարցմանը մեկնաբանել է Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող Բունդեսթագի հայտարարության վերաբերյալ:
Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։
«Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», — ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։
«Պետք չէ վիրավորել և այպանել այս իրավիճակում, պարզապես վերհիշեք, թե ինչպիսի քայլեր և ելույթներ էր ունենում ոչ վաղ անցյալում Մեսրոպ պատրիարքը կամ նույն Արամ արքեպիսկոպոսը։ Հայոց պատրիարքարանը պատասխանատվություն ունի հայ համայնքի համար. կարծում եմ նման հայտարարություններով սոսկ տեղական խնդիր է լուծվում, որը բացարձակ կապ չունի ողջ Եկեղեցու և նրա դիրքորոշումների հետ: Թուրքիան ջանում է բոլոր հնարավոր միջոցների գործադրությամբ ինչ-ինչ խնդիրներ լուծել։ Վերստին՝ չեմ բացառում հարկադրանքը», — նշել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.