23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր կայացած հանդիպման ժամանակ քաղաքագետ Լևոն Շիրինյանն անդրադարձավ նաև Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը.
«Պատրանքներ չպետք է տածել, մենք պետք է պատրաստվենք պատերազմի: Իսկ պատերազմ անկասկած լինելու է: Հարվածը հենց ադրբեջանցիների գրաված Լելե Թեփե բարձունքից է լինելու: Քանի դեռ հայկական բանակը կարգի չի բերվել, պատերազմը անկասելի կերպով մոտենում է: Պատերազմը տարածաշրջանից կհեռանա միայն մեկ դեպքում, երբ հայկական բանակի կարգապահությունը զգոն կերպով վերահսկող ուժերը հասկանան՝ այն իրոք կարգապահ է»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթում են քառօրա պատերազմի ամենաթեժ մարտերի ժամանակ զոհված 20-ամյա Անդրանիկ Զոհրաբյանի հոգու խաղաղության համար: Հոգեւորականի աղոթքին միացել են հարազատները, մտերիմներն ու համաքաղաքացիները: Անդրանիկի ծնողները որոշել են մատաղ անել՝ զինվորների անփորձանք ծառայության եւ բարի վերադարձի համար:
Մատաղն անձամբ էին հասցրել սահմանապահ զինվորերներին:
Անդրանիկն ընտանիքի միակ որդին էր, հուլիսին զորացրվելու էր, տուն վերադառնար: Կիսատ թողած գործեր ու նպատակներ ուներ՝ ուսում, ֆուտբոլի մարզիչ դառնալու մեծ երազանք:
«Այսօր ինձ մնում է իմ մեծ կորստի վշտի ու տառապանքի մեջ ապրել՝ միեւնույն ժամանակ հպարտության զգացումով, որ որդիս իր զինակից ընկերների հետ պայքարել է արյան գնով ու ընկել հանուն հայրենիքի»,- ասում է Անդրանիկի Հայրը:
Կապիտան Արմենակ Ուրֆայանի ու նրա վաշտի տղաների մասին պատմությունները լեգենդի նման են հնչում: Անդրանիկը Ռոբերտ Աբաջյանի եւ Քյարամ Սլոյանի հետ, Արմեն Ուրֆայանի հրամանատարությամբ, ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ էին շպրտել թվով իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, շարքից հանել էին մեկ տանկ եւ տապալել գրոհի երկրորդ փորձը: Անդրանիկի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը, զրուցում է զինվորների հետ, խնդրում՝ լավ պահեն իրենց:
«Ես խոնարհվում եմ այս ծնողների առջեւ: Նրանք իմաստուն մարդիկ ենք, իրենց որդիների մահն ընկալում են որպես պարտք հայրենիքի առջեւ: Միանշանակ, նրանք բոլորը հերոս են, եթե նույնիսկ չունեն կոչում, նրանք հերոս են մեր հիշողության մեջ»,- ասում է լրագրող Ցվետանա Պասկալեւան:
«Այս չորս զոհվածներն այդ օրը խրամատում իրենց թափած արյամբ հարազատ եղբայրներ են դարձել ու մեր ընտանիքներին կապել են իրար: Իրենք իրենց կյանքի վերջին վայրկյանները իրար հետ են անցկացրել, իրար հետ են խոսել, հաստատ մեկը մյուսին ձայն է տվել, ինչ-որ բան է ասել»,-ասում է զոհված զինծառայողի հայրը:
Գևորգ Դարբինյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեղտոտ, շատ կեղտոտ խաղեր են սկսվել Արցախում, Արցախի շուրջ, որի գինը կարող է լինել Արցախը: Ժամանակին հաղթանակն է բարոյալքել մարդկանց՝ հաղթանակի նվաճման դափնիները յուրացնելու մոլուցքին գերի: Հիմա տակտիկական կորուստներն են պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու, քավության նոխազներ փնտրելու, իրար վրա «բոչկա գլորելու» մրցավազքի հանգեցրել:
Բայց ողբերգությունն այն է, որ այս ամենը տեղի է ունենում ուղղորդված ու շատ նման է կառավարելի քաոսի ստեղծման՝ պղտոր ջրում հեշտորեն ձկներ որսալու համար: Ձեռներդ հեռու Արցախից… Ժողովուրդ, մի մտեք այս բանսարկությունների, այս կեղտոտ խաղերի մեջ, մի դարձեք Արցախի կործանման գործիք: Այս խաղում չափազանց մեծ խաղադրույք է արվել. իսկ խաղամոլները գիտեն՝ ինչպես շահել նման իրավիճակներից»:
Այսօրվա ասուլիսին ՌԴ-ից ժամանած հայազգի քաղաքագետ Կարինե Գևորգյանն ասաց, որ կանխատեսել էր՝ ապրիլ ամսին ադրբեջանական կողմը պատերազմ է սկսելու.« Իմ հաշվարկներով՝ կարճատև պատերազմ կլինի նաև օգոստոսին: Ադրբեջանը կհարձակվի հայկական կողմի վրա: Դա անխուսափելի է: Իսկ արդեն այսօր Ռուսաստանում խառնաշփոթ է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրություններն առավել նկատելի դարձան։ԼՂՀ-ի համար այս իրավիճակում իդեալական տարբերակը կլիներ հետաձգված կարգավիճակը: Ղարաբաղի իրավունքները միջազգային կառույցներում ամենալեգիտիմ կերպով պետք է և կարող է ներկայացնել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը, քանի որ հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգևորականի գործոնը չի օգտագործվում»։
Կարինե Գեւորգյանն անդրադառնալով Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևին ասաց, որ Գերմանիայի ընդունած բանաձեւը հայերի օգտին էր, բայց միայն իրենց շահերից ելնող։
Ըստ նրա՝թուրքերի մասնակցությամբ բոլոր խորհրդաժողովներում, որտեղ ինքը նույնպես ներկա է եղել, թուրք մասնակիցներից Հայոց ցեղասպանության մասին միայն ժխտողական հայտարարություններ է լսել. «Ես նրանց ասում եմ՝ մի քանի տասնյակ գիտնականներ բալասան են դնում ձեր սրտին՝ ասելով, որ Ցեղասպանություն չի եղել, բայց չէ՞ որ հայկական կողմը կարող է հրավիրել հարյուրավոր մասնագետների, ովքեր կփաստեն, որ Ցեղասպանություն եղել է»:
Անդրադառնալով ռուսական զենքի վաճառքին՝ նա նշեց՝ Ալիևը շատ փող ունի և պետք է նրանից դա վերցնել, իսկ դա անելու ամենահարմար տարբերակը զենքի վաճառքն է. «Ամեն դեպքում նա զենք գնելու էր: Այսօր նրա զենքերը ռուսական են, ու ֆորսմաժորային իրավիճակներում և Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում՝ դա կլինի հիբրիդային զինում, ինչն ավելի վատ է: Համակարգը պետք է մեկը լինի: Եթե նրանք պետք է զենք գնեն, ապա ավելի լավ է՝ դա անեն Ռուսաստանից, որպեսզի Թուրքիայի հետ համագործակցելու դեպքում խնդիրներ ունենան»:
Բանախոսը ղարաբաղյան կոնֆլիկտի մասով ցանկացած որոշում համարում է ոչ արդյունավետ. «Ղարաբաղում միակ լեգիտիմ մարդը, որ կարող է հարաբերություններ վարել միջազգային հանրության հետ, Պարգև Սրբազանն է, քանի որ Հայկական եկեղեցին միջազգային բոլոր հնարավոր կառույցների լիիրավ անդամ է: Մինչդեռ այդ բարձրաստիճան հոգևորականի գործոնը չի օգտագործվում»:
Աննա Գևորգյան
Ադրբեջանական լրատվամիջոցները երկրորդ «Վահան Մարտիրոսյան» են ստեղծել իրենց ֆանտազիաներում: Այսօր մեր հարևան երկրի իշխանական լրատվամիջոցներից մեկը մի նամակ է հրապարակել, որտեղ իբր Հայաստանի քաղաքացիներից մեկը՝ ոմն Քաջազուն Հայրապետյանը, դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և դրամական օգնություն խնդրել վերջինիցս. Այս մասին հայտնում է Hraparak.am-ը: «Հարգելի Իլհամ Ալիև, Ձեզ գրում է Ղարաբաղյան պատերազմի վետերաններից: Իմ անունը Քաջազուն Հայրապետյան է: Դա կարող է Ձեզ տարօրինակ թվալ, բայց ես ժամանակին կռվել եմ ադրբեջանական զինված ուժերի դեմ… Արդեն 25 տարի է, ինչ ապրելու տեղ չունեմ, ընտանիքիս հետ ապրում եմ վարձով: Քանի որ չեմ կարողանում վճարել կոմունալ վարձերը, արդեն 4 տարի է` էլեկտրաէներգիա և ջուր չունենք: Երեխաներիս համալսարանից դուրս են հանել, քանի որ ի վիճակի չեմ եղել վճարել նրանց ուսման վարձը: Եվ այս ամենի հետ մեկտեղ, կարելի է ասել, որ ավելի լավ եմ ապրում, քան իմ շատ ընկերներ, նրանից շատերն ուղղակի մահացել են սովից փողոցներում… Պարոն նախագահ, եթե կարող եք մի փոքր օգնել մեզ՝ վետերաններիս, շատ-շատ շնորհակալ կլինենք, կամ օգնեք մեր երեխաներին՝ վճարելով նրանց ուսման վարձի մի մասը: Հարգելի Իլհամ Հեյդարով, թույլ տվեք Ձեզ մի խորհուրդ տալ, այն երեխաները, որոնք այսօր կանգնած են սահմանին, անմեղ երեխաներ են և նրանք չպետք է զոհվեն:
Մանրամասները` hraparak.am-ում։
Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը հասցվող անվերականգնելի հարվածները հասել են իրենց գագաթնակետին: Բոլոր հնարավոր ու անհնար ռազմավարական ոլորտները օտար պետությանը՝ Ռուսաստանին հանձնելուց հետո հասել է Հայաստանի անկախ պետականության միակ պատվար մնացած Հայկական Բանակի հերթը:
Համատեղ հակաօդային պաշտպանության /ՀՕՊ/ համակարգի ստեղծման անվան տակ ռուսների կառավարմանն է հանձնվում Հայկական հակաօդային պաշտպանությունը: Նախատեսվում է, որ ՀՕՊ միացյալ ուժերի հրամանատարությունը կիրականացնի ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ կոնկրետ Հայաստանի տարածքի ՀՕՊ ղեկավարումը՝ ռուսական զինված ուժերի Հյուսիս Կովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությունը:
Թե ինչպիսի ջանադրությամբ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի օդային տարածքը, նա ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Կարծում ենք, որ այդ պատերազմից հետո Հայաստանում մնացած ամենավերջին հաստագլուխ ռուսամոլն էլ հասկացավ, որ այսօր Հայաստանի անկախությանը սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է հենց Ռուսաստանից: Հայաստանի տարածքը ռուսներն ուզում են վերածել Ռուսաստանի ՀՕՊ բուֆերային գոտու: Նշենք, որ դա հնարավորություն կտա Ռուսաստանին կառավարելու Հայաստանի ոչ միայն ռազմական օդային հաղորդակցությունը, այլև քաղաքացիական օդանավերի շարժը և օդանավակայանները, ցանկության դեպքում սահմանափակելով դրանց գործունեությունը և վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, ներառյալ Հայաստանից Արցախ և Արցախից Հայաստան օդային հաղորդակցության կապը։
Այս վերջին տարիներին Ռուսաստանը բացահայտ գրոհի է անցել: Զինելով Ադրբեջանի Հանրապետությանը հարձակողական ծանր զենքերով, նրանց անընդհատ քսի է տալիս հարձակվելու Արցախի և Հայաստանի վրա, հույս ունենալով կոտրել Հայոց Բանակի կամքը: Հերթական անգամ համոզվելով դրա անհնարինության մեջ, նա մեջտեղ է բերում իր տրոյական ձիուն՝ Հայաստանի իշխանություններին, ովքեր Հայ ժողովրդին թալանելու իրենց անհագ իրավունքը պաշտպանելու համար ամբողջ Հայաստանը և Հայ ժողովուրդը կզոհաբերեն իրենց տերերին՝ ռուսներին և թուրքերին:
Գեոպոլիտիկ Ակումբը և Հայդուկը անընդհատ զգուշացնում էին այս սողացող արհավիրքի մասին, պնդելով, որ այս ամբողջ ռուսական ագենտուրան պետք է օր առաջ հեռացվի Հայաստանի իշխանությունից և պատժվի: Հողը պիտի այրվի այդ դավաճանների ոտքերի տակ, նրանց սերունդները պետք է կրեն դավաճանի պիտակը: Կոչ ենք անում համայն հայության սրտացավ, հայրենասեր զանգվածներին թույլ չտալ մեր երկիրը հանձնել թշնամու ձեռքը, օգնել Հայաստանին դուրս գալու այս քաղաքական մեկուսացումից, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ստանա ազատ և բարեկեցիկ ապրել իր անկախ Հայրենիքում:
Հ.Գ. Տվյալ գործարքը նույնիսկ ռազմական տեսանկյունից ոչ մի քննադատության չի դիմանում: Մենք պատրաստվում ենք մեր հակաօդային պաշտպանությունը վստահել մի երկրի, որի հակաօդային պաշտպանության ամբողջ հզորությունը կենտրոնացված է միայն մայրաքաղաքը՝ Մոսկվան պաշտպանելու համար: Թե ինչպես են դա էլ կարողանում անել, ցույց տվեց Մատիաս Ռուստը, ով, բարեհաջող շրջանցելով այդ երկրի հակաօդային պաշտպանության բազմաշերտ արգելքը, իր ինքնաթիռով գեղեցիկ վայրէջք կատարեց Մոսկվայի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում:
ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ
ԱՄՆ Հայդուկ Կազմակերպություն
Ռուսաստանի կառույցները տոննաներով ետ են ուղարկում Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը` պնդելով, որ այն ադրբեջանական չէ:
Այս մասին, ինչպես հաղորդում է azadliq.info կայքը` նշելով, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ռուսատանից ետ է ուղարկվել 1000 տ-ից ավելի փչացած ադրբեջանական գյուղմթերք:
Ռուսաստանի վերահսկիչ մարմինները հայտարարում են, որ Ադրբեջանից ուղարկվող գյուղմթերքը, գլխավորապես` լոլիկը, սմբուկը եւ այլ բանջարեղենը թուրքական կամ վրացական ծագում ունեն, եւ դա է ետ ուղարկվելու պատճառը:
Ադրբեջանցի գործարար Թահիր Հուսեյնովը կայքին պատմել է, որ չնայած ապրանքի հետ ներկայացնում են այն Ադրբեջանում արտադրված լինելու մասին բոլոր փաստաթղթերը, սակայն, Ռուսաստանը հայտարարում է, որ այն թուրքական ծագում ունի եւ արդեն ետ է ուղարկել իր 500 տ լոլիկը:
Մի այլ գործարար՝ Նուրլան Մամեդովը բողոքել է, որ Ռուսաստանն իր ուղարկած 3 վագոն լոլիկը 10 օր պահելուց հետո է հետ ուղարկել, ինչի պատճառով այն ամբողջությամբ փչացել է, այժմ էլ սպասում են եւս 5 վագոն մթերքի հետ ուղարկելուն:
2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչի` Սիրիայում ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը խոցելուց հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, անվանելով դա ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից», միջադեպից հետո հրամանագիր էր ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին: Դրանից հետո ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում, եւ Մոսկվան 2016 թվականի հունվարի 1-ից արգելել է մեծ տեսականի գյուղմթերքի մատակարարումը Թուրքիայից:
Ադրբեջանն անմիջապես բացել է իր տարածքը թուրքական ապրանքների տարանցման համար` հանելով մաքսատուրքերն ու հարկերը: Դրանից հետո, թուրք մատակարարները գյուղմթերքը հասցնում են Ադրբեջան, միջինասիական երկրներ եւ ադրբեջանականի անվան տակ փորձում մտցնել ռուսաստանյան շուկա, ինչն էլ Մոսկվան կանխում է:
Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիան մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:
Սամվել Բաբայանի գործողությունները դիվերսիա են Արցախի հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ։ Այդ մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանըտված հարցազրույցում ասել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։
«Եթե նա գար, տեսակցեր իր հարազատներին, մտերիմներին, ես դա շատ նորմալ կընդունեի։ Բայց երեկվա իրադարձությունները, որ տեղի են ունեցել հուշահամալիրում, իր հայտարարությունները, հասկանալի չեն»,- նշել է Մնացականյանը՝ հավելելով, որ Բաբայանն ու իր համակիրները պաշտոնաթողությունների կոչեր են անում։ «Դա ես համարում եմ վտանգավոր, ոչ հարիր նախկինում նման պաշտոն զբաղեցնող անձին։ Ինձ համար հասկանլի կլիներ, եթե նրա կողմից համերաշխության քայլեր ձեռնարկվեին։ Իր գործողությունները համարում եմ դիվերսիա մեր հասարակության, ինքնիշխանության, պաշտպանունակության դեմ»։
Ըստ գեներալ-լեյտենանտի՝ դա անընդունելի է եւ հասարակությունը համարժեք գնահատականը պետք է տա։
Լեւոն Մնացականյանը հարցազրույցում նաեւ անդրադարձել է ռազմական հարցերում Սամվել Բաբայանի քննադատություններին, ընդգծել, թե ՊԲ-ն քառօրյա պատերազմի ընթացքում կատարել է իր առջեւ դրված խնդիրը։ Նա նաեւ հերքել է Սամվել Բաբայանի թեզը, թե ապրիլյան իրադարձությունները ոչ թե լայնածավալ պատերազմ էին, այլ դիվերսիոն գործողություն։ «Եթե նման գնահատական տային քաղաքացիական անձինք, կարելի էր հասկանալ, քանի որ չեն տիրապետում՝ ինչ է մարտավարությունը, ռազմավարությունը, բայց եթե նման կարծիք հայտնում են նախկինում բարձր պաշտոն զբաղեցնողները, հատկապես նախկին ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար, ինձ համար ցավալի է»,- ասել է Մնացականյանը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.