23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ես չեմ բացառում, որ ժամանակը և քվեարկության արդյունքն այնքան էլ պատահական չէին և կապված էին Բեռլինի ու Անկարայի միջև այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ։ Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից և նրա դեմարշների շարքից։ Ինքը՝ Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաև կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը։ Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ։ Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից և չէին ցանկանում ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել։ Բանաձևին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ», — «Առավոտին» տված հարցազրույցում նշեց Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը՝ մեկնաբանելով Գերմանիա-Թուրքիա փոխհարաբերությունների համատեքստում հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագում քվեարկությունը։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին։ Աթեշյանը գրել է, թե հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից և նշել, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։ «Գերմանիայի խորհրդարանը իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է»,– գրել է Աթեշյանը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբությունների նկատմամբ։ «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպվում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն։ Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարմանքով նշեց, թե իր երկարամյա պրակտիկայում զենքի նկատմամբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից նման մեծ հետաքրքրություն չի տեսել։
ԴՕՍԱԱՖ-ն օրը երկու հերթափոխով պարապմունքներ է անցկացնում, և մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք ու աղջիկներ են։ Ի դեպ, մեր զրույցի պահին Էլ Մուրադյանին Էր զանգահարել մի կին ու ճշտում Էր պարապմունքների պայմաններն ու ժամերը։ «Այսպես որ շարունակվի, հայկական բանակում միգուցե շուտով ծառայության անցնեն նաև աղջիկները, ինչպես որ իսրայելական բանակում Է»,–նկատեց Մուրադյանը»,–գրում է թերթը։
Հրապարակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի դաժան ծեծը շարունակում է քաղաքական ու հասարակական լայն քննարկման թեմա մնալ: Վարկածներ կան, որ Արցախի ուժայիններն են կազմակերպել ծեծը, այլ կարծիքի համաձայն էլ Սամվել Բաբայանն ինքն է կազմակերպել այն, որպեսզի իր այցի շուրջ աղմուկ բարձրանա, ուշադրություն գրավի: Բայց ինչ էլ որ լինի, Արցախի իշխանության համար ծեծն իրապես մեծ հարված էր, ինչը երեկ երեկոյան տարածած իր հայտարարության մեջ գրել էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները:
Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը»,- երեկ հայտարարեց Բակո Սահակյանը: Սա նշանակում է, որ ԼՂՀ ղեկավարությունը պահի լրջությունը գիտակցել է: Հիշեցնենք, որ անցած տարվա հունվարի 31-ին էլ Ժիրայր Սէֆիլյանի կողմնակիցներին հենց Բերձորի մոտ Արցախի ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին: Ու հայ հասարակությունը հազիվ էր «մարսել» տեղի ունեցածը, մի կողմ դրել բարկությունն ու ցասումը, ապրիլյան 4 օրյա պատերազմի օրերին համախմբվեց ՀՀ եւ ԼՂՀ իշխանության շուրջ: Սակայն հասարակության լայնախոհությունը կրկին անգամ «բռնաբարվեց»: Դարձյալ գործի դրվեց բռնություններով հարցերը լուծելու տարբերակը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչու մինչ օրս չի հաջողվել կասկածյալներին ձերբակալել, ԼՂՀ փոխոստիկանապետ, գնդապետ Բորիս Ենգիբարյանը պատասխանեց. «Ձեւավորվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են Ղարաբաղի ոստիկանության քննչական վարչության` հատկապես կարեւոր գործերով քննության բաժնի եւ նույն վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի քննիչները: Տարվում է նախաքննություն»»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Բոլորովին վերջերս՝ մայիսի 6-ի երեկոյան, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ նշանակվեց արդարադատության գնդապետ Սերոբ Հարությունյանը: Վերջինս իր այս պաշտոնին նշանակվելուց առաջ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով հեռացվեց ոստիկանությունից: Դրան նախորդեց Գասպարյանի հայտնի ելույթը, որտեղ Սերոբ Հարությունյանի նմաններին ոստիկանապետը անվանեց դավաճան, տականք, կրիմինալ աշխարհի հետ կապ ունեցող ու այդ կրիմինալին գաղտնի լուր հաղորդող տարրեր:
Չնայած այս որակումներին և «գողականների» կենացը խմելու՝ տարածված տեղեկություններին, Սերոբ Հարությունյանին նշանակեցին «Նուբարաշենի» պետ:
Կալանավայրում, մեր տեղեկություններով, նոր բունտ է հասունանում: Նոր պետը որոշել է գերազանցել իր լիազորությունները և այնպիսի քայլերի է դիմում, որոնք առաջացրել են կալանավորների զայրույթն ու դժգոհությունը: Մասնավորապես, Հարությունյանը սահմանափակումներ է դրել կալանավորների «պերեդաչիների» հաճախականության և տարողունակության վրա: Արդյունքում՝ այն կալանավորներն ու նրանց բազմաթիվ խցակիցները, որոնք սնվում էին հարազատների բերածով, ստիպված են օգտվել կալանավայրի ճաշարանից: Իսկ ճաշարանը ավանդաբար պատրաստել է ավելի քիչ քանակով, ու հիմա ստեղծված վիճակում սնունդը չի հերիքում կալանավորներին:
Սերոբ Հարությունյանն էլ որոշել է թեթևացնել կալանավայրը, այսպես կոչված, անտեր կալանավորներին ուղարկելով՝ «էտապ անելով» այլ կալանավայրեր կամ էլ «կարցեր» գցելով»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Հիսուսը ժողովրդին իր բոլոր ասելիքները վերջացնելուց հետո գնաց Կափառնայում։ Այնտեղ հռոմեացի մի հարյուրապետ կար, որի ծառան, որ շատ սիրելի էր նրան, մահամերձ հիվանդ էր։ Հարյուրապետը երբ լսեց Հիսուսի մասին, մի քանի հրեա երեցների ուղարկեց նրա մոտ՝ խնդրելով, որ գա և փրկի իր ծառային։ Երեցները եկան Հիսուսի մոտ և թախանձագին խնդրելով՝ ասացին.
-Արժանավոր մեկին է, որ բարիք պիտի անես. նա սիրում է մեր ազգը և ինքն է, որ ժողովարան կառուցեց մեզ համար։
Հիսուսը գնաց նրանց հետ։ Երբ մոտեցել էր տանը, հարյուրապետն իր բարեկամներին ուղարկեց, որ նրան ասեն.
-Տե՛ր, նեղություն մի՛ կրիր, ես արժանի չեմ քեզ իմ հարկի տակ ընդունելու. դրա համար էլ ինձ արժանի չհամարեցի գալու քեզ մոտ։ Հրահանգի՛ր միայն, և իմ ծառան կառողջանա, որովհետև ես ինքս էլ, որպես իշխանության ենթակա մարդ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛, և գնում է, մեկ ուրիշին, թե՝ արի՛, և գալիս է, և իմ ծառային, թե՝ արա՛ այս բանը, և կատարում է։
Հիսուսը երբ այս լսեց, հիացավ նրա վրա և դառնալով իրեն հետևող բազմությանը՝ ասաց.
-Իսկապես ասում եմ ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։
Պատգամավորները տուն վերադարձան և հիվանդ ծառային գտան բժշկված։
(Ղուկասի ավետարան 7:1-10)
Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ աղոթեք, խնդրանք, պաղատանք և գոհություն մատուցեք բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և իշխանության գլուխ կանգնած բոլոր մարդկանց համար, որպեսզի խաղաղ ու հանդարտ կյանք վարենք՝ կատարյալ աստվածապաշտությամբ և պարկեշտությամբ, որովհետև ա՛յդ է բարին և ա՛յդ է փափագում Աստված՝ մեր Փրկիչը։ Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը, թե մե՛կ Աստված կա միայն, և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլոր մարդկանց համար։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 2:1-6)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում (Վայոց ձորում և Սյունիքում՝ նորմայից պակաս):
Հուլիսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ՝ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Օգոստոսին օդի միջին ամսական ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ դրական շեղումով, տեղումների քանակը՝ նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով:
Սեզոնային կանխատեսման արդարացման աստիճանը կազմում է 70-75%: Յուրաքանչյուր ամսվա համար կանխատեսման ճշտում կներկայացվի նախորդող ամսվա վերջին տասնօրյակում:
«Երկու «իզգոյներ», Եվրոպայից երկու արտամղվածներ, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան են, կարող են գնալ համագործակցության, իսկ այդ համագործակցությունը հաստատ Հայաստանի շահերից չի բխելու: Մենք մեր հերթին հինգերորդ շարասյան գոյություն չպետք է թույլ տանք, այլապես մեր վիճակը շատ է նեղանալու: Մեր խնդիրն է պետական բոլոր ուժերը շատ արագ մոբիլիզացնել, ճզմել Հիդրայի գլուխը: Միակ երկիրը, որն այս իրավիճակում կարող է զսպել Թուրքիային, ԱՄՆ է»,-այս մասին Հայելի ակումբում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյնանը՝ նշելով,որ Ռուս-թուրքական հանկարծակի գրկախառնությունը կլինի շատ շուտով:
Անդրադառնալով Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը՝ քաղաքագետը նկատեց, որ հանդիպման ընդհանուր ֆոնը Հայաստանի դեմ է լինելու: Իրավիճակն այնպիսին է, որ պետք է գրոհի Ալիևը, իսկ Սարգսյանը պետք է պաշտպանվի:
Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նամակ է հղել, որում դատապարտել է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը. այս մասին հայտնել է Agos պարբերականը:
Վստահեցնելով, որ «Բունդեսթագի որոշումը հայ ժողովրդի մոտ խորին ափսոսանքի զգացում է ծնել»՝ արքեպիսկոպոսը Էրդողանին իր ցավն է հայտնել կատարվածի առիթով: «Բունդեսթագի կայացրած որոշումը մեր ժողովրդի մոտ ափսոսանք է առաջացրել: Որպես Թուրքիայի հայկական համայնք, մեր ցավն ենք հայտնում Ձեր աշխատակազմին, ընդունեք մեր սրտանց զգացմունքները: Դա անթույլատրելի է, որ Գերմանիայի խորհդրարանը, որը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների խաղաղությունն և անվտանգությունը, իր կարծիքն է հայտնել առանց դրա իրավունքն ունենալու»,- ասվել է Աթեշյանի նամակում:
Նամակում նաև ասվում է, որ Գերմանիայի կողմից սեփական մեղավորությունը 1915 թվականի իրադարձությունների մեջ ընդամենը մի քանի նախադասությամբ նշելը և ողջ մեղքը միայն Օսմանայն կայսրության վրա բարդելն էթիկական տեսանկյունից ճիշտ չէ:
Բացի այդ, արքեպիսկոպոսը կասկած է հայտնել, որ Բունդեսթագի որոշումը այնքան էլ չի արտահայտում գերմանացի մարդկանց զգացմունքները: «Ցավոք սրտի հայ ժողովրդի այդ դարավոր ցավն օգտագործվում է որպես գործիք թուրքական կառավարությաննն ու ազգին պատժելու համար»,- գրել է Աթեշյանը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը: Գերմանիայի խորհրդարանում այսօր տեղի էր ունենում քվեարկություն, որի արդյունքում Գերմանիան ճանաչեց «ցեղասպանություն» տերմինը` կապված Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածների հետ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Փորձագետների խումբը Երուսաղեմում Քիստոսի գերեզմանի տաճարում վերականգնման աշխատանքներ է սկսել: Ինչպես հայտնում է BBC-ն, հիմնական աշխատանքները տեղի են ունենալու Քրիստոսի գերեզմանի վայրում կառուցված մատուռում: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1810 թվականին:
Եկեղեցիներից յուրաքանչյուրը $3.3 մլն կհանգանակի աշխատանքների կատարման համար: Մեծ նվիրատվություն է կատարել նաև Հորդանանի թագավոր Աբդալահը:
Աշխատանքներին մասնակցելու են հայ փորձագետներ, ինչպես նաև Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի ու Ֆլորենսիայի համալսարանի մասնագետներ:
Վերականգնման աշխատանքները կտևեն 8-12 ամիս: Սրբավայրը բաց է լինելու ուխտավորների համար: Հայկական, հունական և կաթոլիկ եկեղեցիները ղեկավարում են տաճարի տարբեր հատվածները՝ դրա պահպանման համար միասնական պատրաստակամություն կրելով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.