23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դուք, իբրև Օրենքին քաջածանոթ մարդիկ, չգիտե՞ք, եղբայրնե՛ր, որ Օրենքը մարդուն տիրում է այնքան ժամանակ, քանի դեռ նա ապրում է։ Այսպես, օրինակ, ամուսնացած կինը Օրենքով կապված է իր ամուսնուն, քանի դեռ ամուսինը ողջ է, իսկ երբ ամուսինը մեռնի, նա արձակված կլինի ամուսնական կապից։ Այլ խոսքով՝ իր ամուսնու կենդանության ժամանակ, եթե նա ամուսնանա ուրիշ մարդու հետ, շնացող կհամարվի, մինչդեռ երբ ամուսինը մեռնի, այլևս ազատ է այդ Օրենքի կապից և շնացող չի համարվի, եթե ուրիշ մարդու հետ ամուսնանա։ Ճիշտ նույն ձևով դուք էլ, եղբայրնե՛ր, Քրիստոսի մարմնով մեռաք Օրենքի համար, որպեսզի պատկանեք ուրիշին, նրան, որ հարություն է առել մեռելներից, որպեսզի արդար վաստակով ներկայանաք Աստծուն, քանզի այնքան ժամանակ, քանի դեռ մեղանչական բնության համաձայն էինք ապրում, մեղքերի ցանկությունները Օրենքի միջոցով ներգործում էին մեր մարմնի անդամների մեջ. իբրև հետևանք՝ մահ պատճառելով։ Բայց հիմա, Քրիստոսի հետ մեռած լինելով, այլևս զերծ ենք Օրենքի կապից, որի գերին էինք մի ժամանակ, այնպես որ այժմ ծառայում ենք Աստծուն Սուրբ Հոգու բերած նորոգությամբ և ոչ թե գրավոր Օրենքի թելադրած հին ձևով։
Արդ, ի՞նչ ասենք. Օրենքը մե՞ղք է։ Բնա՛վ։ Բայց ես չէի իմանա, թե ի՛նչ է մեղքը, եթե Օրենքը չհայտներ դա։ Օրինակ՝ չէի իմանա, թե ի՛նչ է ցանկությունը, եթե Օրենքը չասեր՝ «Մի՛ ցանկացիր»։ Մեղքը, առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով ամեն տեսակ ցանկություն առաջացրեց իմ մեջ, եթե Օրենքը չլիներ, մեղքը մեռած կմնար։ Կար ժամանակ, որ ես էլ կենդանի էի, երբ Օրենքը չկար, բայց երբ պատվիրանը եկավ, մեղքը կյանք առավ, իսկ ես մեղքով մեռա։ Այսպես, ուրեմն, այն պատվիրանը, որ ինձ կյանք պետք է տար, մահվան պատճառ եղավ ինձ համար, որովհետև մեղքը, պարզապես առիթից օգտվելով, պատվիրանի միջոցով խաբեց ինձ և դրանով էլ սպանեց։ Հետևաբար, Օրենքն ինքը սուրբ է, պատվիրանն էլ սուրբ է, արդար է ու բարի։ Ուրեմն բարի պատվիրա՞նը մահ պատճառեց ինձ։ Բնա՛վ, մեղքն էր, որ բարի պատվիրանի միջոցով մահ պատճառեց ինձ, որպեսզի նախ՝ մեղքի ինչ լինելը հայտնվի, և ապա՝ պատվիրանի միջոցով հայտնվի մեղքի առավել ծանր լինելը։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:1-13)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը
Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս:
Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին: Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Կոչ եմ անում զերծ մնալ չհիմնավորված գնահատականներից եւ մեկնաբանություններից, քանի դեռ չկան հետաքննության վերջնական արդյունքները: Հետաքննության ընթացքի վերաբերյալ բոլոր մանրամասներն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կներկայացվեն հանրությանը:
Ես նաեւ մշտական կապ եմ պահպանում ԼՂՀ առողջապահության նախարարի հետ, ինձ պարբերաբար տեղեկություններ են հաղորդվում պարոն Խանումյանի առողջական վիճակի վերաբերյալ: Հայկ Խանումյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Բնական աղետի` 08.06.2016թ. ժամը 00:30-ի սահմաններում տեղացած առատ անձրևից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհայտ կորել են N զորամասի ժամկետային զինծառայողներ` կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը և շարքային Արմեն Պավելի Գազարյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վ.Ղրմաջյանի դին հայտնաբերվել է ժամը 05:45-ի սահմաններում, իսկ Ա.Գազարյանի դին` ժամը 09:30-ի սահմաններում՝ հարակից տարածքներից:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ըստ տեղեկությունների` մահացածները ՀՀ ԶՈւ զինծառայողներ են:
Այսօր` հունիսի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում Վաղարշապատի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Ակնալիճ գյուղում գտնվող «Պապլավոկ» ռեստորանային համալիր, որտեղ համարներից մեկի լոգարանում հայտնաբերել են կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի բնակչուհի, 43-ամյա Ռաիսա Կարաևան է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը կամ հանկարծամահ է եղել կամ լոգանք ընդունելիս հոսանքահարվել է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարատ Շահբազյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
Դեպքի վայրում հավաքված ռեստորանային համալիրի աշխատակիցներից մի քանիսն ասում էին, որ 1 շաբաթ առաջ էլ նույն հյուրասենյակի լոգարանում հայտնաբերվել էր Էջմիածնի Ճանշինի պետի՝ Մայիսի դին, ով նույնպես լողանալիս հանկարծամահ էր եղել:
Նյութի աղբյուր՝ shamshyan.com
Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասն իր միկրոբլոգում խոստովանել է, որ հանդիպում է մահմեդականի հետ։ Այս առթիվ Ռիվասը հայտարարությամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում.
«Երեկ չէ առաջին օրը ես շնորհավորեցի մահմեդականներին իրենց սուրբ ամսի՝ Ռամադանի կապակցությամբ և սարսափեցի մարդկանց արձագանքից։ Ամեն տարի նույն բանն է և ամեն տարի ես միևնույնն է վարելու եմ իմ նույն քաղաքականությունը, ինչպես միշտ ամեն հարցում։
Մայրս վիճում է հետս. «Ինչու ես բարձրաձայնում այդ մասին, գիտես մարդկանց արձագանքը, հետո ինքդ էլ նյարդայնանում ես»։ Մայրիկ, ինչ-որ տեղ ճիշտ ես, սակայն մենք տարբեր բնավորություն ունենք, նա թևեր ունի, իսկ ես՝ կոտոշներ։ Չի գա այն օրը, երբ ես չեմ անի կամ չեմ ասի ինչ որ բան, որովհետև ինձ կանհանգստացնի, թե ինչ են այդ մասին մտածում մյուսները։ Ես լիարժեք անհատականություն եմ, ով ունի իր հաստատուն կարծիքն այս կամ այն հարցի շուրջ։ Դուր չի՞ գալիս. վարդերի թերթիկներով սփռված կարմիր գորգը ձեզ։ Դուք ադեկվա՞տ եք։ Ինչու՞ եք որևէ կրոն դասում վերև կամ ներքև և համարձակվում քննադատել։
Այն, որ ծնվել եք այս կամ այն կրոնի ուսմունքը դավանելով՝ ձեզ իրավունք չի տալիս դա լավը համարել, ընդհանրապես, ինչպես կարելի է կրոնը լավ կամ վատը համարել…Ես քրիստոնյա եմ և ունեմ բազում մահմեդական ծանոթներ։ Ավելին ասեմ՝ իմ տղամարդը մահմեդական է։ Հիմա ինչ, եթե ես քրիստոնյա եմ, ուրեմն պետք է ատե՞մ այլ դավանանք ունեցողներին և ստորացնե՞մ դրանց հետևորդներին։ Ավելի շատ ադեկվատություն, պարոնայք, 21-րդ դարն է։ Բոլոր կրոններում էլ կան մարդասպաններ, գողեր, բռնաբարներ և անգամ սվինգերներ…Դուք ինձ չպետք է ասեք՝ ում շնորհավորեմ, սովորեցնել՝ թե ում սիրեմ, ում հետ շփվեմ։ Եթե դուք ձեր հայացքներում սահմանափակ եք, գնացեք ձեր կողմնակիցների հետ և միասին բամբուկ ծխեք»,-գրել է Եվա Ռիվասը։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վերջապես պաշտոնապես խոսեց` անդրադառնալով ԼՂՀ պատգամավորին ծեծի ենթարկելու դեպքին:
Այսօր նա հայտարարություն է տարածել. «Նախօրեին ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում: Խստորեն դատապարտում եմ բռնության ցանկացած դրսեւորում մարդու եւ քաղաքացու դեմ: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորի, քաղաքական գործչի հանդեպ բռնության կիրառումը լրացուցիչ մտահոգության տեղիք է տալիս: Այս միջադեպն ուղղակի հարված է ԼՂՀ պետականությանը, ժողովրդավարությանը եւ մեր կողմից որդեգրված արժեքներին»:
Լավ է ուշ քան… նախ ՝ԼՂՀ նախագահի կողմից դա ավելի վաղ պետք է արվեր: Իսկ մինչ արած հայտարարությունը տեղի ունեցած դեպքերը չեն խոսում նախագահի նշած իրենց ժողովրդավարության և որդեգրած արժեքներին: Նախ՝ ծեծից հետո ոստիկանությունը պնդեց, որ նման բան չի եղել, որից հետո նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, թե եղել է նման դեպք ու ինքը տեղյակ չէ, բայց լավ են արել՝ ծեծել են, ուրեմն մի բան արել է:
Հետո, հավանաբար, հասկացան ,որ փաստի նման մեկնաբանությունը նորմալ չէ, ու իրենց ասածը հասարակությունը չընդունեց: Դրան հաջորդեցին պաշտոնական Երևանից ԱԺ պատգամավորների ռեպլիկները,թե մի խառնվեք Արցախի գործերին: Դա էլ պակաս վրիպում չէր ու դարձյալ հանրության արձագանքը ստիպեց մտածել խոսելուց առաջ:
Չնայած փոքր- ինչ երկար մտածեցին. պատերազմի մեջ գտնվող պետությունը իրավունք չունի նման գործելակերպով առաջնորդվել, իսկ Բակո Սահակյանի հայտարարությունն արդեն ուշացած է:
Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին իմ մտահոգությունն եմ հայտնել վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիևի անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային,- ՀՀ նախագահական նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահի հետ հանդիպումից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփող համատեղ հայտարարությամբ հանդես գալով՝ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների 4-րդ համաժողով» անունը կարող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով է, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջայոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել, պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով ոչ ադեկվատության ընկալում ձևավորեց:
Հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, «տղայություն» է, կանցնի, քանի որ լրջորեն աշխատելու պարտավորություն ունենք մենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժելուն միտված գիտակցված վարքագիծ չէ,- ասաց նախագահ Սարգսյանը:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի ոստիկանական բաժանմունքից հայտնել են ԱՊԱ-ին որ նշված բնակավայրում Վելիևա Զոհրա Վարձարքըզը անուն- ազգանունով քաղաքացի գրանցված չէ: Ավելին՝ ոստիկանական բաժանմունքում որևէ մեկի կորելու մասին հաղորդագրություն չի ստացվել: Հիշեցնենք որ Ադրբեջանի քաղաքացի 1977 թվականին ծնված Վելիևա Զոհրա Վարձարքըզըն հունիսի 7-ին ադրբեջանական կողﬕց անցել է Հայաստանի տարածք: Ադրբեջանի քաղաքացին Թովուզի շրջանի Յանըխլը գյուղից է: Նա սահմանը հատել է Մեհրաբի ուղղությամբ գտնվող հատվածից և հայտնվել հայկական կողմում:
Կարﬕ խաչի ﬕջազգային կոﬕտեն հայ ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի քաղաքացուն տեսակցելու հարցի շուրջ երկխոսության ﬔջ է Հայաստանի իշխանությունների հետ: Այս մասին «Արﬔնպրես»ին տեղեկացրեց Կարﬕ խաչի ﬕջազգային կոﬕտեի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Կարﬕր խաչի ﬕջազգային կոﬕտեն դեպքի մասին Հայաստանի իշխանություններից արդեն ստացել է տեղեկություն:
Այժմ կոﬕտեն իշխանությունների հետ երկխոսության ﬔջ է` ադրբեջանցի քաղաքացուն անհապաղ այցելելու հարցի շուրջ` համաձայն կոﬕտեի մանդատի: Նպատակն է գնահատել նրան պահելու պայմանները, ապահովել կապը ընտանիքի հետ: Եվ կողﬔրի համաձայնության ու տվյալ անձի կամքի դեպքում ապահովել հայրենադարձությունը»,ասաց Զառա Ամատունին:
Իսկ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է, որ ԿԽՄԿ-ն տվյալ միջադեպի վերաբերյալ կապի մեջ է գտնվում համապատասխան մարմինների հետ:
«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն այցելում է հակամարտության հետևանքով ազատազրկավածներին, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։
Կողմերի խնդրանքով, և եթե ազատազրկված անձը ցանկություն է հայտնում վերադառնալու, ԿԽՄԿ-ն կարող է հանդես գալ որպես չեզոք միջնորդ տվյալ անձի վերադարձման հարցում:
Այսօր դարձյալ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում իր խորիմաստ մտքերով փայլել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Խոսելով մենաշնորհի չարչրկված թեմայից նա ասել է, թե «աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա, կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց և ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»:
Գրիգորիչը չի մանրամասնել, թե, ասենք, ինչո՞ւ չեն կարողանում բերել, արդյո՞ք խելքները չի հասնում, թե, այնուամենայնիվ ,թույլ չեն տալիս:
Ըստ Գրիգորիչի՝ «Մենաշնորհ բառը վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհները ստեղծվում են ուրիշի դիրքերը խանգարելու իմաստով»:
Իրոք բառը վատը չէ, վատ բառեր չեն էլ լինում, ուղղակի դրանք պետք է տեղին օգտագործել: Մենաշնորհի վատն այն է, որ մրցակցություն չի թողնում, ու ով ինչքան ուզում այնքան խփում է: Ուրիշի դիրքերն էլ հարց չէ, հարցն այն է, որ մենաշնորհով ժողովրդի գրպանն են մտնում, սա չէր կարող չիմանալ ԱԺ ղեկավարը:
Մյուս հարցը, որի մասին իր հեղինակավոր կարծիքն է հայտնել Սահակյանը, հասարակություն — իշխանություն հարաբերության մասին էր: Նա համաձայն չէր, թե հանրությունը չի վստահում իշխանության՝ փոփոխություններ անելու պատրաստակամությանը: Նա լրագրողներին հորդորեց չխոսել հանրության անունից: Գալուստսահակյանական ոճով է նա պատախանել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Արտյոմ Մովսեսյանի հեռանալու մասին հարցին. «Նա բազմաթիվ տարիներ աշխատել է, և պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի»: Իսկ Արմեն Գևորգյանի՝ որպես Քոչարյանի հավատարիմ թիմակից նման կարևոր պաշտոնում (ԱԱԽ քարտուղար) նշանակելու փաստը, ԱԺ նախագահը ևս, ինչպես իշխանության մյուս առաջին դեմքերը, դառը դեղահաբի պես մի կերպ կուլ տվեցին:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Գևորգյանի ընդունակություններն իշխանությունները միշտ բարձր են գնահատել:
Աննա Գևորգյան
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալն իր հերթական հրապարակման մեջ անդրադարձել է վերջին շրջանում նախագահ Էրդողանի զավեշտալի հայտարարություններին ու Հայոց ցեղասպանության անհիմն ժխտումներին։
Թուրքական T24․.com-ում տեղադրված հրապարակման մեջ Հասան Ջեմալը Էրդողանին խորհուրդ է տվել մի քիչ ազնիվ լինել, ազնիվ եւ հիշել նախկինում արած հայտարարությունները։
Հասան Ջեմալը, շեշտելով, որ Էրդողանը Բունդեսթագի բանաձեւից հետո հայտարարել է, թե Թուրքիայի պատմությունն ու անցյալը մաքրամաքուր են, հիշեցրել է ավելի վաղ Էրդողանի արած հայտարարությունները։
«Իսկ ո՞վ էր 1915-ի հետ կապված ցավակցություն հայտնում հայերին։ Իսկ ով էր 2010-ին հայտարարում, թե 1938-ին Դերսիմում 50 հազար անմեղ է կոտորվել։ Միթե՞ սրանք քո խոսքերը չեն։
Իսկ 1955-ի սեպտեմբերի 6-ի ու-7-ի հայերի ու հույների կոտորածները, Չորումի կոտրածները, Մարաշի կոտորածները, Մադըմաքի կոտորածները, Ռոբոսկիի կոտրածները։ Սրա՞նք են մեր մաքրամաքուր պատմության էջերը»,-գրել է Հասան Ջեմալը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.