23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս մոսկովյան «Սաֆիսա» ռեստորանային համալիրում կայացավ հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանի որդու` Սարգիսի հարսանեկան ճոխ արարողությունը, որը լուսաբանել են բազմաթիվ արտասահմանյան ԶԼՄ-ներ՝ այդ թվում նաև բրիտանական The Daily Mail պարբերականը:
«Այն կարելի է համարել երբևէ տեղի ունեցած ամենաճոխ հարսանիքներից մեկը, որն իր շքեղությամբ խամրեցրեց անգամ այս տարվա մարտին նույն ռեստորանում օլիգարխ Միխայիլ Գուցերիևի որդու 20 մլն եվրո արժողությամբ հարսանիքը»,-գրել է աղբյուրը:
Պարբերականն ընթերցողների ուշադրությունը հրավիրում է այն փաստի վրա, որ միջոցառման ընթացքում հարսնացուն 3 անգամ զգեստափոխվել է`500 հյուրերի առջև ներկայանալով 35.000 դոլար արժողությամբ Elie Saab, իսկ հետո` Alesandra Rich նրբաճաշակ զգեստներով: Վերջում հարսնացուն կրել է ավանդական տարազ` հարսի պարը պարելու համար:
Սակայն The Daily Mail-ին առանձնահատուկ տպավորել է սրահի հեքիաթային ձևավորումը, ինչի վրա ծախսվել են հարյուր հազարավոր թարմ ծաղիկներ, ինչպես նաև հրուշակագործության արվեստի գլուխգործոց հանդիսացող 9 մետրանոց տորթը:
tert.am
Սկսվել է աշխարհում առաջին անգամ կազմակերպվող Desire Cruise ծովային սեքս-շրջագայության տոմսերի վաճառքը: Այս մասին ասվում է Original Group ընկերության կայքում, որը կազմակերպում է ճանապարհորդությունը:
Ընկերության ամենաթանկարժեք առաջարկը Club World Owners Suite լյուքսն է, որը կարելի է վարձել 11 000 դոլարով: Ամենամատչելի առաջարկը կազմում է 3200 դոլար:
Չափահասների համար նախատեսված զբոսաշրջային փորձառության ուղևորները կմեկնեն Azamara Quest շքեղ զբոսանավով: Զբոսաշրջիկներին կառաջարկվեն էրոտիկ երեկույթներ, մեծերի համար նախատեսված զվարճալի շոուներ, ինչպես նաև՝ առանձին սենյակներ կտրամադրվեն սիրային խաղերի համար:
180 մետր երկարություն ունեցող նավում հատուկ գոտիներ կստեղծվեն, որտեղ հնարավոր կլինի զբոսնել առանց հագուստի:
Azamara Quest-ն Ադրիատիկ ծովով իր առաջին նմանօրինակ շրջագայությանը կմեկնի 2017-ի աշնանը: Շրջագայությունը մեկնարկելու է Վենետիկում սեպտեմբերի 26-ին և կավարտվի նույն իտալական քաղաքում հոկտեմբերի 3-ին:
Չինաստանում գտնվող Չենդու քաղաքի մոտակայքում մեծ ավտոկայանատեղի են գտել՝ մոտ 200 ավտոմեքենայով: Թվում է, թե ոչ մի տարօրինակ բան չկա, սակայն բոլոր այդ մեքենաները վաղուց լքված են իրենց տերերի կողմից: Դրանց շարքում կան շատ թանկարժեք մոդելներ, ինչպիսիք են Bentley, Mercedes-Benz, Land Rover և այլն: Դրանցից որոշներն արդեն սարդոստայններով են պատված, թեև դեռևս գտնվում են բավական լավ վիճակում:
Տեղացիների շրջանում այս ավտոկայանատեղին հայտնի է որպես թանկարժեք մեքենաների գերեզմանոց: Բոլոր այդ մեքենաները զոմբի են, քանի որ լքված են միայն այն պատճառով, որ այլևս նրանց պետք չեն: Դրանց մեծամասնությունը կատարյալ վիճակում է գտնվում, սակայն ունի մի առանձնահատկություն. այստեղ կայանած մեքենաների մեծ մասը որևէ քրեական գործի “մասնակից է” հանդիսանում, ինչի պատճառով էլ հնարավոր չէ դրանք վաճառել, քանի դեռ ընթանում է քննությունը:
Տեղի իշխանությունները ուղիներ են որոնում այդ մեքենաներից ազատվելու համար, սակայն աճուրդով վաճառված մեկ-երկու մեքենայի տեղն իսկույն զբաղեցնում են նորերը:
Կառավարության այսօրվա նիստում Լևոն Մկրտչյանը ներկայացնում էր «Գավառի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու, գույք նվիրաբերելու և գույք տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ընտանիքին պատկանող համալսարանը, որն ըստ էության մասնավոր հաստատություն է, փաստորեն վերակազմավորվում է և պետական գույք ստանում: Մեր երկրում ամեն բան պտտվում է իր մի քանիսի գծած առանցքի շուրջ: Միգուցե դա է պատճառը, որ ստիպում է մարդկանց հնարավորինս հեռու փախչել, երբ նույնիսկ «Արի տուն» են կանչում:
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր ներկայացրած նախագծով, փաստորեն որոշել էր պետական գույք նվիրաբերել Գավառի պետական համալսարանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէր նվիրելու, անգամ մի թեթև զայրացավ, երբ Լևոն Մկրտչյանը փորձեց փաստարկներ ներկայացնել: Երևի ուզում էր ասել՝ «Հորդ տանի՞ց ես բերել, որ նվիրում ես»: «Ինչի՞ համար եք նվիրաբերում, պետական գույքը, պետք է տալ անհատույց օգտագործման և ոչ թե նվիրել»,- պնդեց վարչապետը հարցը փակելով:
Աննա Գևորգյան
Արցախի Ազգային ժողովի «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը հարցազրույց է տվելnews.am լրատվական կայքին:
-Պարոն Խանումյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Նորմալ եմ, դեպի ապաքինում է գնում: Այս պահին դեռեւս հիվանդանոցում եմ:
-Ի՞նչ փուլում է նախաքննությունը:
-Ինչպես գիտեք, քրեական գործը հարուցված է: Ես ցուցմունք եմ տվել, փորձաքննություններ են նշանակվել, քննչական խումբ է ձեւավորված, տարբեր ուղղություններով աշխատում են:
-Ձեր ֆեյսբուքյան էջում դեպքի օրը գրառում էիք կատարել, որ ճանաչում եք Ձեզ ծեծողներից 7-ին: Արդեն պարզվե՞լ են նրանց ինքնությունը:
Ես ընթացքում այդ անունները կտամ ոստիկանությանը, քանի որ մի մասին դեմքով եմ ճանաչում ու տարբեր տեղերում եմ տեսել: Մինչեւ այդ բոլոր անունները կնույնականացնեմ, բայց գործով նաեւ փաստաբան եմ ներգրավվել, որի հետ նույնպես պետք է քննարկենք այդ հարցերը: Կարծում եմ՝ շատ արագ այդ ամենն ի հայտ կգա, քանի որ տեսաձայնագրություններ էլ կան, որոնց միջոցով առեւանգողներին կարելի է պարզել: Ըստ իս, առաջնահերթ սա պետք է լինի, բայց այնուամենայնիվ, քննչական գործողություններ են կատարվում, չեմ ուզում ինչ-որ բան ասելով խանգարել, թողնում եմ քննիչներին:
—Պարոն Խանումյան, այս ամենի մեջ Դուք քաղաքական հետք տեսնո՞ւմ եք: Շատ է խոսվում, որ այս ամենը կապված է Սամվել Բաբայանի վերադարձի հետ:
Բնականաբար, քաղաքական է, որովհետեւ պատգամավորի առեւանգումը, ծեծը չի կարող քաղաքական չլինել: Նամանավանդ, ծեծողները պահանջ էին դրել քաղաքականությունից հրաժարվել, մանդատը վայր դնել: Հետեւաբար, սա քաղաքական հետք ունի, մնում է պատվիրատուներին ճշտել:
-Դուք եւ Ձեր համախոհները հունիսի 5-ին՝ Սամվել Բաբայանի վերադարձի օրը, Ստեփանակերտում պահանջեցիք նրան նշանակել Պաշտպանության նախարար: Մեկ օր անց, սակայն, Բաբայանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չի եղել նման պահանջի հետ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Սամվել Բաբայանին նախարար նշանակելու պահանջը հասարակության մի հատվածի ցանկությունն է եղել, որը ձեւակերպվել եւ ներկայացվել է: Բաբայանն ընդամենն ասել էր, որ պատրաստ է ծառայել ժողովրդին, մենք տեսել ենք այդ ծառայությունը նախարարի պաշտոնում եւ ժողովրդի մի հատվածն է այդպես տեսել: Այդ ցանկությունը ձեւակերպել ենք եւ ներկայացրել ենք: Այնպես չէ, որ Բաբայանի հետ քննարկված է եղել, նորից եմ կրկնում՝ սա եղել է հասարակության մի հատվածի ցանկությունը: Մենք այդպես ենք տեսել, էլի եմ կրկնում՝ մենք այդ քայլով փորձել ենք բարձրացնել Արցախի՝ գործոն լինելու նշանակությունը:
Իմ, մեր համախոհների եւ հասարակության որոշակի հատվածի ցանկությունն էր, որ Արցախում լինի մի նախարար, որը կկարողանա ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա, մասնավորապես կոնկրետ զինատեսակների գնումների եւ այլ տարբեր քաղաքական որոշումների վրա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19 միաժամանակյա խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն, գործի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:
Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:
Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին բացահայտելու ուղղությամբ:
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական կորուստներից քաղաքացիներին զերծ պահելու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները համայնքների վարչական շենքերում վարձակալած սենյակներից, ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից և հորդորում է սահմանված կարգով դրանք ձեռք բերել բացառապես ՀՀ բանկերից:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դանակի 30 հարվածներով իր նախկին կնոջը՝ Հեղինե Դարբազյանին սպանած Արտակ Առաքելյանն այսօր դատարանում տված ցուցմունքնում ասաց, որ սպանության դրդապատճառը խանդն է եղել և «անհավատարմությունը չհանդուրժելը»։
Արտակ Առաքելյանը նշել է, որ նախկին կինը սիրավեպ է ունեցել ազգությամբ թուրք ոմն Նադիկի հետ, ում հետ ամուսինները ծանոթացել են գործի բերումով․ Հեղինեն ու Արտակը, երբ դեռ ամուսնացած էին, Մալաթիա-Սեբաստիայի տոնավաճառում վաճառում էին թուրքական ապրանքներ, հաճախ էին մեկնում Թուրքիա, Նադիկն իրենց գործընկերն էր այնտեղ։ Առաքելյանի կարծիքով՝ հանգուցյալ Հեղինեն իրենց շուկայում շատ կանանց էր ճանաչում, որոնք ամուսնացել էին հարուստ թուրք առևտրականների հետ։ — «Երևի ինքն էլ էր ուզում»,- ասել է Առաքելյանը։
Դարբազյանի իրավահաջորդի՝ հանգուցյալի քրոջ պաշտպան Սեդա Սաֆարյանի խոսքով՝ նախկին ամուսինը կնոջը սպանել է ոչ թե խանդի հողի վրա, այլ շահադիտական շարժառիթներով։ Սաֆարյանի խոսքով՝ ամբաստանյալը շեշտում է խանդի պատմությունը, նշում է՝ թե իբր սիրեկան կար և նա թուրք էր, որպեսզի հայկական մտածելակերպ ունեցող մարդկանց մոտ ըմբռնում ստանա և ազդի դատարանի համոզմունքների վրա՝ պատժաչափի որոշման փուլում։
Նիստի ավարտին դատախազ Հակոբ Ենոքյանը հանդիպեց ներկա իրավապաշտպաններին ու լրագրողներին։
«Մարտի 31-ի դատական նիստի ժամանակ պաշտպանը հարց հնչեցրեց՝ ինչպես կարող էիք թույլ տալ, որ ձեր կինը թուրքի կամ ադրբեջանցու հետ շփվեր, ինչ-որ իրավապաշտպաներից մեկը ասաց՝ «այս ինչ ռասիստական արտահայտություններ եք անում»։ Այդ ռասիստները ձեր եղբայրներին սպանեցին ապրիլի սկզբին», — ասաց դատախազը և հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, թե արդյո՞ք կարելի է եզրակացնել, որ մեղադրական կողմը հավատում է ամբաստանյալի արդարացումներին։
Մեր հայրենակից Գևորգ Մանուկյանը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք օլիմպիական լիցենզավորման մրցաշարին, այսպիսով զրկվելով բռնցքամարտի Ուկրաինայի հավաքականի կազմում Ռիո 2016-ին մասնակցելու հնարավորությունից:
«Ես չեմ գնում Բաքու, իմ արմատները հայկական են իսկ Ադրբեջանը հիմա պատերազմում է Հայաստանի հետ, այդ պատճառով էլ ես չեմ գնա Ադրբեջան,» -ասել է Գևորգ Մանուկյանը:
Հիշեցնենք որ Գևորգ Մանուկյանը արծաթե մեդալ էր նվաճել 91 կգ. քաշային կարգում, Բաքվում կայացած եվրոպական խաղերում, որտեղ ներկայացնում էր Ուկրաինան:
Հատկանշական է որ պարգևատրման արարողության ժամանակ չնայած այն հանգամանքին որ մեդալները հանձնում էր անձամբ Իլհամ Ալիևը, լսելով հայկական անուն ազգանունը դահլիճը սկսում է մոլեգին սուլել, և միայն Ալիևի սաստող արտահայտությունից հետո է հնարավոր լինում հանձնել մեր հայրենակցի նվաճած մեդալը։
https://www.youtube.com/watch?v=JAVnCpk10mc
Հակաօդային, հակահրթիռային պաշտպանության խնդիրները, այնուամենայնիվ, Սամվել Բաբայանի քննադատության առանցքային դրույթներից են։
Նա համոզված է, որ հայկական կողմը պաշտպանական հարցերում շեշտը պիտի դնի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զարգացման վրա:
Հունիսի 5-ին Ստեփանակերտում Բաբայանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն արեց լրագրողների հետ ճեպազրույցում՝ այս անգամ անդրադառնալով Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության համակարգին:
Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է «Երկաթյա գմբեթ» («Железный купол») գերժամանակակից հակահրթիռային համակարգեր և այժմ աշխարհում չորրորդ պետությունն է, որն ունի նմանատիպ համակարգ:
«Ադրբեջանը ունի հակահրթիռային համակարգ, որը կոչվում է «Железный купол», իսրայելական: Չորս դիվիզիոն է առել: Խնդրեմ` կարող են մտնել միջազգային առևտրային կենտրոն ու իմանալ` կա՞, թե՞ չկա: Կարող եմ տեղերն էլ ասել` որտեղ է տեղակայված ամբողջ Ադրբեջանի տարածքում: Եթե քո ասած անձը հայտարարում է, որ աշխարհի վրա երեք պետություն կա, որ [հակահրթիռային] համակարգ ունի, հուշում եմ, որ չորրորդն էլ Ադրբեջանն է»:
«Iron Dome». տեխնիկական բնութագիր
Նախ փորձենք հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պաշտպանական այս համալիրը և ի՞նչ հնարավորություններ այն ունի: «Երկաթյա գմբեթը» (անգլերեն՝ Irone Dome, ռուսերեն՝ Железный купол) իսրայելական ընկերությունների և ամերիկացի մասնագետների համատեղ ջանքերով ստեղծված հակահրթիռային պաշտպանության համակարգ (ՀՀՊ) է, որը նախագծվել է 2006 թ. Իսրայելի և լիբանանյան Հիզբալլահ խմբավորման պատերազմից հետո (Երկրորդ լիբանանյան պատերազմ): Համալիրի «Tamir» կոչվող հիթիռն ունի մինչև 90 կգ քաշ և կարողանում է խոցել 155 մմ-անոց հրետանային արկերից մինչև 70 կմ հեռահարության հրթիռներ, ինչպես նաև ինքնաթիռներ: Ակտիվ կիրառության մեջ է մտել 2011 թվականից: Տարբեր գնահատականներով՝ համալիրը 2011-2013 թթ. խոցել է տարբեր տեսակի մոտ 550-600 հրթիռ: 2014 թ. հուլիս-օգոստոսյան մարտական գործողությունների ժամանակ՝ 50 օրվա ընթացքում, Իսրայելի ուղղությամբ արձակվել է 4954 հրթիռ: Համալիրը դրանցից խոցել է 735-ը, բաց է թողել 70-ը, իսկ մնացած հրթիռները վնաս չեն տվել և ընկել բնակավայրից հեռու: Մասնագետներն ասում են, որ «Երկաթյա գմբեթը» դեռ կատարելագործման կարիք ունի, որի համար ամերիկացիները պատրաստ են ֆինանսական միջոցներ տրամադրել Իսրայելին, բայց այն արդեն իսկ բավական արդյունավետ է գործում:
Ադրբեջանը ունի՞ «Irone Dome»
Բայց ունի՞ արդյոք Ադրբեջանը նմանատիպ համակարգ: Սա իսկապես լուրջ հարց է: Որքան էլ Սամվել Բաբայանն ասում է, որ գիտի Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ստորաբաժանումների ճշգրիտ վայրերը, այս տեղեկությունը խիստ կասկածելի է: 2014-15 թթ. մամուլում եղեն են որոշ տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է գնել «Երկաթյա գմբեթ» Իսրայելից, բայց դրանք այդպես էլ չեն հաստատվել: Մեր տեղեկությունները փաստում են հակառակը, որ ադրբեջանական կողմը չունի «Երկաթյա գմբեթ» համալիրներ: Ինչո՞ւ.
- Ինչպես նշվեց վերևում, «Երկաթյա գմբեթը» իսրայելա-ամերիկյան արտադրության զենք է: Ամերիկյան որոշ ընկերություններ մասնաբաժին ունեն արտադրության մեջ ու տրամադրում են տեխնոլոգիաներ իսրայելցիներին այս համալիրի արտադրության համար, թեև դա գաղտնի է պահվում:
Խնդիրն այն է, որ ամերիկյան կողմը ամենևին չէր ցանկանա, որպեսզի նմանատիպ տեխնոլոգիաները մատակարարվեն Ադրբեջանին: Պատճառը ոչ թե այն է, որ կան օրենսդրական ինչ-որ արգելքներ կամ Միացյալ Նահանգները բացասական վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ, այլ այն, որ այդ տեխնոլոգիաները, որոնք դրվում են գերժամանակակից համալիրների վրա, Ադրբեջանի միջոցով կարող են հեշտությամբ հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Իրանի տրամադրության տակ: Իսկ սա ամենևին չի բխում ամերիկյան շահերից: Նույնը կարելի է ասել Իսրայելի պարագայում: Իսրայելը նույնպես չի ուզենա հանուն մի քանի միլիարդ դոլար շահույթի՝ այդ տեխնոլոգիաները անուղղակիորեն փոխանցել Իրանին:
- Եթե Ադրբեջանն իրոք ուներ «Երկաթյա գմբեթ» համակարգեր, ապա ինչո՞ւ դրանք չկիրառվեցին ապրիլյան պատերազմի ժամանակ: Հայկական զինված ուժերը ապրիլ ամսվա ընթացքում հազարավոր հրետանային արկեր ու հրթիռներ է արձակել Ադրբեջանի վրա, որի հետևանքով Ադրբեջանը հարյուրավոր զոհեր է ունեցել: Եթե Ադրբեջանն իրոք ունի հակահրթիռային հզոր համակարգ, ապա այն պիտի որ կիրառվեր ապրիլյան ինտենսիվ ռազմական գործողությունների ընթացքում:
«Irone Drome»-ի գերագնահատված նշանակությունը
«Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համալիրը, ինչպես նշվեց վերևում, ծածկում է բավական փոքր տարածք՝ 150 քառ./կմ: Համալիրի «Tamir» հակահրթիռները փոքր են ու կարող են չեզոքացնել մինչև 1 տոննա զանգվածով հրթիռներ, օրինակ՝ «Սմերչ» կամ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հրթիռները, բայց արդյունավետ չեն մի շարք այլ համալիրների հրթիռները ոչնչացնելու համար: Օրինակ՝ «Tamir»-ը չի կարող չեզոքացնել «Սկադի» (հրթիռը կշռում է մոտ 8 տոննա), «Տոչկա-Ու»-ի (հրթիռը կշռում է մոտ 1,5 տոննա): Առավել ևս, «Tamir»-ը արդյունավետ չէ «Իսկանդեր»-ի հրթիռները ոչնչացնելու համար:
Իսրայելը կիրառում է «Երկաթյա գմբեթ» համալիրը ահաբեկչական խմբավորումների, օրինակ՝ Հիզբալլահի հրթիռային հարվածներից իսրայելական բնակավայրերը պաշտպանելու համար: Իսրայելցիները կիրառում են մոտ հակահրթիռային պաշտպանության մոտ 40 մարտկոց միայն Թել-Ավիվը պաշտպանելու համար: Պարզ հաշվարկի դեպքում պարզ է դառնում, որ Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության ենթադրյալ 4 դիվիզիոնները կամ մեկ տասնյակից ավելի մարտկոցները չեն կարող արդյունավետ պաշտպանել մեծ տարածքներ և լուծել լուրջ խնդիրներ:
Բացի այդ, եթե համալիրը արդյունավետ էր նույն արաբա-իսրայելյան հակամարտության ժամանակ, երբ Հիզբալլահը կարող էր օրական ընդամենը 30-50 հրթիռ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա հայ-ադրբեջանական հակամարտության պարագայում և մասնավորապես ապրիլյան պատերազմի տեսանկյունից՝ «Երկաթյա գմբեթը» արդյունավետ չի կարող լինել: Մի բան է Հիզբալլահի ահաբեկչական հարվածները, մեկ այլ բան՝ դասական պատերազմը հայկական ու ադրբեջանական ուժերի միջև, երբ օրական կարող է արձակվել մինչև 1500 հրթիռ:
«Երկաթյա գմբեթը» շահավետ չէ նաև ֆինանսական տեսանկյունից: Սրա մեկ մարտկոցը գնահատվում է մոտ 1 միլիարդ ԱՄՆ դոլար:
Հետևաբար, ի՞նչ խնդիր կարող են լուծել Ադրբեջանի հակահրթիռային պաշտպանության 4 դիվիզոնները: Երևի լավագույն դեպքում կարող են պաշտպանել Ադրբեջանի նախագահի շքեղ առանձնատները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.