23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Դժվար է ասել’ համացանցում առկա, ի տարբերություն որոշ երկրների, չարգելափակվող անառակաբարո ֆիլմերի ու տեսանյութերի դիտման հետևա՞նք է ստորև ներկայացվող դեպքը, թե մեր հասարակության մեջ կան մարդիկ, որոնք, առանց դրա էլ, սեռական առումով ինչ-որ հոգեկան շեղում ունեն: Այնուամենայնիվ, փաստ է, որ նորմալ մարդը չէր կարող վարվել այնպես, ինչպես, ըստ մեղադրական եզրակացության, վարվել է Համլետ Գրիգորյանը: Այդպիսիններին պետք է ցմահ մեկուսացնել հասարակությունից, սակայն երեխայի կամ 14 տարեկանը չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ազատազրկման առավելագույն պատժաչափը 15 տարին է: Երեսփոխաններ, ժամանակն է նշված պատժաչափը փոխելու:
Անկեղծ ասած, դժվար է այս գործին կամ կատարվածին ծանոթանալ առանց զայրույթի: Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Համլետ Գրիգորյանը 2015թ. օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամանակահատվածում (քննությամբ չպարզված օրը) իրենց հարևանությամբ բնակվող, 14 տարին չլրացած’ 01.11.2009թ. նոյեմբերի 1-ին ծնված Է. Ավագյանի, այսինքն’ դեռ 6 տարեկանը չլրացած աղջնակի անօգնական վիճակն օգտագործելով, նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, Հ. Գրիգորյանը համոզված լինելով, որ իր հանցավոր գործողությունների բնույթն և նշանակությունը մանկահասակության պատճառով Է. Ավագյանը չի գիտակցում, հետևապես նաև չի գիտակցում նաև դիմադրելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, մանրադրամ խոստանալով շահագրգռել է և կանչել իրենց բակ, այնուհետև տարել իրենց տնամերձ հողամասի վերջնամասում գտնվող ծառերի տակ, աղջնակին համոզել կատարել որոշակի գործողություններ, որոնք Է. Ավագյանը կատարել է, և որոնք, սակայն, ՀՀ քր. օր.-ի բնորոշմամբ, համարվում են սեքսուալ բնույթի գործողություններ’ հաշվի առնելով տուժողի տարիքը և անօգնական վիճակը:
Չբավարարվելով վերը նշվածով, Հ. Գրիգորյանը նույն ժամանակահատվածում կրկին վարվել է նույն կերպ’ այս անգամ արդեն տալով մանրադրամը, բայց և առավել առաջ գնալով իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու առումով: Համաձայն քր. գործի նյութերի, նա հիշյալ ժամանակահատվածում ևս մեկ օր վարվել է նույն կերպ, երկու անգամ էլ’ 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 8-ը ժամանակահատվածում:
Վերը նշված արարքի համար Համլետ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները 14 տարին չլրացած անձի նկատմամբ) հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Հ. Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հաստատվեց, ապա քրեակատարողական հիմնարկում ոչ երանի նրան…
Բայց այս սպանության մեղավորները միայն այդ երիտասարդները չեն եղել։ Այս սպանության սկիզբը, որքան հասկացանք, դրվել է դեռևս 2010 թվականին։ Եղիշե Խաչատրյանին սպանած երիտասարդներից մեկր՝ Խաչիկ Կոսյանը, ինչպես պարզվեց, 2010 թվականի հունիսին Հերացի փողոցում վրաերթի էր ենթարկել գյումրեցի երկու 18-ամյա աղջիկների, որոնք զարմուհիներ էին՝ բժշկական համալսարանի ուսանողներ։ Այդ աղջիկները՝ Վիկտորյա և Ալբինա Մակինյանները, մահացել են, իսկ Խաչիկ Կոսյանը դեպքի վայրից փախել է։ Մի փոքր ավելի ուշ նրան հայտնաբերել են։
Հիմա հարց է առաջանում, երկու աղջիկներին մահացու վրաերթի ենթարկելուց, փախուստի դիմելուց հետո Խաչիկ Կոսյանը ե՞րբ է հասցրել պատիժը կրել ու պատիժը կրելուց հետո էլ աշխատանքի տեղավորվել արդարադատության նախարարությունում, ավելի ճիշտ՝ ԴԱՀԿ-ում։ Ոնց որ ծաղր լինի արդարադատության նկատմամբ։ ԴԱՀԿ նախկին պետին՝ Միհրան Պողոսյանին, պետք է հարց տրվի, ի՞նչ արժանիքների համար է Խաչիկ Կոսյանին իր համակարգում աշխատանքի ընդունել, երբ նրա խղճին երկու մարդկային կյանք կա։ Միհրան Պողոսյանն էր, չէ՞, ԴԱՀԿ աշխատակիցներին տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նրանց ծնկի բերում և երդվել տալիս, թե ծառայելու են օրենքին, հասարակությանը, պետությանը։ Խաչիկ Կոսյանին էլ էի՞ք տարել։
«ՉԻ»
Ամբողջական նյութը՝ թերթի այսօրվա համարում:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված, ներկայումս Գերմանիայում բուժումը շարունակող Արման Լազգիյանի հայրը՝ Միքայել Լազգիյանը, ով նոր է վերադարձել Գերմանիայից, երեկ «Ժամանակին» հայտնեց, որ բուժման երկրորդ փուլին են անցնում, որի համար անհրաժեշտ է 60 հազար եվրո։ Եթե որոշվի, որ ողնաշարի ցողունային բջիջների վիրահատություն պետք է կատարվի, ապա դա էլ նախնական արժե 50-60 հազար եվրո։ «Գիտեք, հետաքրքիր է՝ պետությունը բառիս բուն իմաստով անմասն է, բայց Արմանի ողնաշարը չի կոտրվել, պետության ողնաշարն է կոտրվել»»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագինը)։ Ներկայումս մեկ կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով։ Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել։ Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում ավելի արագ։ Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով։ Բացի այդ, նվազել է նաև գազի զինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլէներգիայի ինքնարժեքի նվազմանը:
Հայկական ժամանակ
Ամբողջական նյութը՝ թերթի այսօրվա համարում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի շուրջ աղմուկը չի դադարում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում եւս երկու դատապարտյալ՝ Արմեն Հակոբյանն ու Գարիկ Մելքոնյանը, ինքնավնասել են իրենց: Մասնավորապես, Գարիկ Մելքոնյանը ոտքերը մեխել է հատակին, իսկ Արմեն Հակոբյանը դանակով հարվածել է որովայնին, ինչի հետեւանքով նրան վիրահատության են ենթարկել:
Դատապարտյալների հարազատները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ նրանք նման քայլի են դիմել քրեակատարողական ծառայության ղեկավարության ուշադրությունն իրենց վրա հրավիրելու համար:
Ըստ հարազատների՝ ՔԿՀ աշխատակազմի ղեկավարի փոխարեն դատապարտյալներին ներկայումս հրահանգներ է տալիս ՔԿՀ «զոն նայող» Դավիթ Անանյանը, որն առավել հայտնի է «Կիրովականցի Դավո» անվանմամբ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Արդ, քանի որ Աստծու գործակիցներն ենք, աղաչում ենք ձեզ. մի՛ վատնեք Աստծուց ստացած ձեր շնորհը, որովհետև Աստված ասում է. «Երբ հարմար ժամանակը եկավ, լսեցի քեզ, երբ փրկության օրը հասավ, օգնեցի քեզ»։
Ահա հիմա՛ է այդ հարմար ժամանակը. հիմա՛ է փրկության օրը։
Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ Աստծու գործը խափանվի կամ վարկաբեկվի. այլ բոլոր դեպքերում էլ դուք ձեզ ցույց տվեք որպես Աստծու պաշտոնյաներ՝ մեծ համբերությամբ հանձն առնելով նեղությունը, վիշտը, չարչարանքը, ծեծը, բանտը, խռովարարների վայրագությունները, հոգնությունը, անքնությունը, անոթությունը։
Այս բոլորը տարեք մաքո՛ւր սրտով, գիտակցորեն, համբերությամբ, քաղցրությամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, ճշմարտությունը քարոզելով, Աստծու զորությամբ և արդարությամբ զինված՝ չարի դեմ հարձակվելու և ձեզ պաշտպանելու համար։ Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից։
Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից։ Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ։ Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք։ Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից։ Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք։ Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում։ Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 6:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Լիտվայի լրագրողների միության նախագահի տեղակալ, «Alkas» պորտալի խմբագիր Աունրիս Անտանաիտասը նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ-ին և խնդրել հանել իր անունը «ապօրինաբար» Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրացի քաղաքացիների «սև ցուցակից», հայտնում է minval.az-ը:
Իր նամակում լիտվացի լրագրողը ներողություն է խնդրել, որ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության «ապօրինաբար այցելել է Հայաստանի կողմից բռնազավթված ադրբեջանական տարածքներ»:
Նա ափսոսանք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին հրապարակել է «սուբյեկտիվ» ռեպորտաժ, ապա խնդրել իրեն թույլ տալ այցելել Ադրբեջանի` Լիտվայի հասարակությանը Ադրբեջանի ու Ղարաբաղյան հակամարտության մասին ավելի «հստակ տեղեկատվություն» հասցնելու համար:
Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բավարարել է լիտվացի լրագրողի խնդրանքը:
Լեռնային Ղարաբաղում հորդառատ անձրեւից առաջացած ջրհեղեղի ու ուժեղ քամու հետեւանքով տուժած զինծառայողներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նրանք տարբեր մարմնական վնասվածներ են ստացել, որոշները բժիշկների հսկողության տակ են գտնվում: Նրանց մեջ կան եւ շարքային զինծառայողներ եւ սպաներ:
Նշենք, որ ըստ ՔԿ տվյալների՝ տեղացած առատ անձրեւից առաջացած ջրհեղեղի, ուժեղ քամու հետեւանքով հունիսի 8-ին՝ ժամը 00:30-ի սահմանում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ անհետ կորել էին N զորամասի ժամկետային զինծառայողներ կրտսեր սերժանտ Վարդան Կարապետի Ղրմաջյանը եւ շարքային Արմեն Պավելի Գազարյանը: Վարդան Ղրմաջյանի դին հայտնաբերվել էր ժամը 05:45-ի, իսկ Արմեն Գազարյանի դին՝ 09:30-ի սահմանում՝ հարակից տարածքներից:
ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասել էր, որ դեպքի հետեւանքով տուժած զինծառայողներ նույնպես կան:
Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչները պատրաստվում են իրենց պատշգամբները վարձով տրամադրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են հետևել «Ֆորմուլա 1» մրցաշարին, որը Ադրբեջանի մայրաքաղաքում մեկնարկում է հաջորդ շաբաթավերջին։
Մոնակոյից և Սինգապուրից հետո Բաքուն աշխարհի երրորդ քաղաքն է, որը «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացնում է քաղաքի փողոցներով:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հիշեցնում է, որ երկրի իշխանությունները դեռևս ամիսներ առաջ էին Բաքվի կենտրոնական փողոցների բնակիչներին կոչ արել՝ օգտվել ընձեռված հնարավորությունից և փող աշխատել։
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը հատուկ շեշտել էր, որ գնային որևէ սահմանափակումներ չեն լինի։ Բերելով սեփական օրինակը՝ ադրբեջանցի պաշտոնյան խոստովանել էր, որ Մոնակոյում ինքն էլ էր ինչ-որ մեկի պատշգամբը վարձակալել՝ խաղին հետևելու համար։
Մինչ ադրբեջանական սոցցանցերում հեգնում էին պաշտոնյային իր հայտարարությունների համար, Բաքվի կենտրոնում պատշգամբ ունեցողները գնային քաղաքականություն էին մշակում՝ մեկ պատշգամբի գինը 300-400 մանաթ կամ 30-40 դոլար, ընդ որում՝ առաջին օրվա վարձակալությունը ավելի էժան է, քան երկրորդ օրվանը։ Վճռական օրվա մրցումների համար պատշգամբների գինը կարող է հասնել մինչև 50 դոլարի։
«Ես իմ պատշգամբը տրամադրում եմ 300 մանաթով։ Կարող եք գալ, նստել, դիտել։ Բացի այդ, գնի մեջ մտնում է նաև քաղցրավենիքով թեյ», — պատմում է բաքվեցի Վահիդ Վալիևը և խոստանում, որ միանգամից երկու օրվա համար պատշգամբ վարձակալողները հատուկ զեղչեր կունենան։
«Մրցումների տոմսերի իրական գինը 120-ից 472 դոլար է։ Իհարկե շատ թանկ է։ Մեր երկրում նման մրցաշարեր անցկացնելու անհրաժեշտություն չկար։ Միգուցե ինչ-որ մեկն ուզում էր ինչ-որ բա՞ն ցույց տալ սրանով», — մեկնաբանում է Բաքվի բնակիչներից մեկը։
Հունիսի 17-19-ը Բաքվում նախատեսված «Ֆորմուլա 1» մրցարշավը տեղի է ունենում ադրբեջանում տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Միջազգային լրատվամիջոցները ամիսներ առաջ մտավախություն էին հայտնում, որ Ադրբեջանը կարող է չեղյալ հայտարարել մրցարշավը։ Բաքուն, սակայն, հայտարարեց, որ չնայած ահռելի ծախսերին, վճռական են «Ֆորմուլա 1-ը» բարձր մակարդակով կազմակերպելու հարցում, վստահ լինելով, որ այն մեծ օգուտ կբերի տնտեսությանը՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում:
Մինչդեռ «Ռոյթերզ» գործակալության հաշվարկների համաձայն՝ մրցարշավը շատ ավելի թանկ կարժենա Բաքվի համար, քան իշխանություններին է թվում։ Գործակալության տվյալներով՝ տոմսերի վաճառքից եկամուտները սովորաբար չեն գերազանցում մի քանի տասնյակ հազար դոլարը։
Արդեն չորս տարի է, ինչ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) վարձակալում է գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի տարածքը: Չորս տարվա ընթացքում ՊԵԿ-ը Շողերինա Մկրտչյանին վճարել է մոտ 300 մլն դրամ: Պետեկամուտների կոմիտեին ուղղած ՍիվիլՆեթի հարցմանը, թե ինչու է վարձակալվում հենց Շողերինա Մկրտչյանի տարածքը, պատասխ անել են. «Որովհետև տարածքի սեփականատեր ՝է հանդիսանում Շողերինա Մկրտչյանը»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.