23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիին վերջին հրաժեշտը տալու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհատել է այցն ու որոշել վերադառնալ Թուրքիա, տեղեկացնում է թուրքական “Հուրիեթ” պարբերականը:
Էրդողանի այցի ընդհատման պաշտոնական պատճառը չի հաղորդվում:
Նշվում է, որ Ալիի հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանը ցանկացել է քիսուայի (իսլամական ծածկոց) մի մասը դնել դագաղի վրա, սակայն ստացել է «Մենք հետո կդնենք» պատասխանը, ինչը նա դժգոհությամբ է ընդունել: Բացի այդ, մերժվել է «Ղուրան» կարդալու իր և Կրոնական գործերի նախարար Մեհմեթ Գյորմեզի ցանկությունը:
Էրդողանը վերադարձել է Թուրքիա առանց Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու:
Ալիի հուղարկավորության արարողությունը Լուիսվիլում երկու փուլով է: Հունիսի 9-ին տեղի ունեցած առաջին փուլը փակ է եղել եւ ներկա են եղել հարազատները եւ բարեկամները: Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին Լուիսվիլի KFC Yum Center մարզապալատում, որի ինտերնետային էջը կկազմակերպի ուղիղ հեռարձակում:
Հիշեցնենք, որ Մուհամեդ Ալին հունիսի 3-ին 74 տարեկանում մահացել էր ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքի հիվանդանոցում: Մոտ 30 տարի նա պայքարում էր Պարկինսոնի հիվանդության դեմ, իսկ մահը վրա է հասել սեպտիկ շոկի հետեւանքով, որը տեղի է ունեցել «չպարզված բնական պատճառներով»:
Էդիկ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գեներալներին պետք է անընդհատ հիշեցնել, որ երբ խոսում են իրենց հաջողությունների մասին, թվարկում են՝ էս եմ գրավել, էս եմ վերցրել, միշտ սխալվում են։ Հերթականությունը պետք հստակ նշվի՝ զինվոր, դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատար, զորամասի հրամանատար, հետո է միայն ձեր հերթը, ամենավերջում։ Խոսելուց առաջինը նշեք զինվորին իր անմիջական հրամանատարով։ Իսկ ընդհանրապես ձեր արածների մասին մի խոսեք, բազմաթիվ հարցեր են միանգամից առաջանում»։
Լոնդոնում առաջին անգամ բացվել է ռեստորան, որտեղ հաճախորդները կարող են այցելել ամբողջովին մերկ: Այս մասին հայտնում է НТВ-ն՝ հղում տալով CNN-ին:
The Bunyadi ռեստորանի մուտքի մոտ այցելուներին առաջարկում են հանել շորերը ու դրանք հեռախոսների հետ թողել հատուկ պահարաններում: Ռեստորանի աշխատակազմը հաճախորդներին կսպասարկի կիսամերկ վիճակում:
Հիմնադիրների խոսքերով, ռեստորանի գործառույթն իրականում որպես սնվելու վայր ծառայելն է:
Հյուրերին ուտելիքը կմատուցվի ձեռագործ կավե ամաններով: Հաճախորդները սնունդը կարող են վայելել միայն մոմերի լույսի ներքո, քանի որ ռեստորանն ու դրա խոհանոցը գործելու է առանց էլեկտրականության ու գազի:
Արդեն 32 հազար մարդ հայտ է ներկայացրել՝ այցելելու արտասովոր ռեստորան:
Ադրբեջանի իշխանությունները,որոնք մեկ ամսից ավել է իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով “թոզ” էին փչում սեփական հասարակության աքչերին և փորձում էին համոզել նաև մեզ,որ Թեհրանի համար Ադրբեջանն ավելի կարևոր է,քան Հայաստանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին ամեն ինչ անում է,որ տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայսատանը “լուսանցքում” մնա։
Ադրբեջանական իշխանությունների խոսափողը համարվող haqqin.az կայքը ծավալուն վերլուծությամբ է հանդես եկել, որում անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին:
Պաշտոնական Բաքվին սարսափելի զայրացրել է հունիսի 5-6 ՀՀ արտգործնախարար Է.Նալբանդյանի այցը Իրան,որտեղ վերջինս արժանացել է մեծ շուքով ընդունելության…Ալիևյան ԶԼՄ-ներից մեկը “քայլ առ քայլ” անդրադառնալով Նալբանդյանի այցին Թեհրան և վերլուծելով նրա արդյունքները գալիս է այն եզրակացության,որ շիա Իրանը ԴԱՎԱՃԱՆ Է..
Հոդվածագիրը մասնավորապես կենտրոնացել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան ծրագրվող այցի վրա:
«Ադրբեջանը մշտապես հրաժարվել է հանդես գալ հակաիրանական հարթակներում: Մենք շատ հաճախ ստիպված ենք եղել աչք փակել անգամ Իրանում բնակվող ադրբեջանցիների հանդեպ գործադրվող ճնշումներին: Բացի այդ, չնայած Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններին, պաշտոնական Բաքուն հարգել է հարևան Իրանի դիրորոշումը և չի այցելել Իսրայել, հրաժարվել է Երուսաղեմում դեսպանատուն բացել: Իլհամ Ալիևը մինչ օրս պաշտոնական այցով Իսրայել չի մեկնել: Մինչդեռ ի տարբերություն մուսուլմանական Իրանի՝ Իսրայելը միշտ եղբայրական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին»,- գրել է հոդվածագիրը:
Բացի այդ, ընդգծվել է, որ Ադրբեջանը միշտ դեմ է եղել Իրանի դեմ պատժամիջոցներին և քննադատել Թեհրանի միջազգային մեկուսացումը:
«Այս ամենը շարունակվում էր նույնիսկ Հայաաստանի հետ Իրանի բարիդրացիական հարաբերությունների ֆոնին: Իրանը Հայաստանին ապահովում էր՝ ինչով կարող էր՝ գազով, նավթով, վարկերով, կառուցում էր ճանապարհներ, տնտեսական հսկայական նախագծեր էր իրականացնում: Երկիրը, որն իրեն շիաների կենտրոնն էր համարում, օգնում էր Հայաստանին, որը Ղարաբաղում սպանում էր արբեջանցիներին և հենց այն նույն շիաներին»,- գրել է հեղինակը: Ադրբեջանցի վերլուծաբանը չի մոռացել նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Իրանում ցույց տրված ճոխ ընդունելությունը:
«Նալբանդյանի շքեղ ընդունելությունը Հասան Ռոուհանիի նստավայրում վերջնականապես ջնջեց Ադրբեջանի՝ Իրանի հետ հարաբերություններիկ կարգավորման փորձերը: Ադրբեջանում դեռ չէին վերջացրել ապրիլյան պատերազմում զոհված շիիթների համար աղոթքը, երբ հարևան շիիթական Իրանը հայտարարեց եղբայրական Հայաստանին ամեն տեսակ աջակցության մասին: Ռոուհանին, ի հավելումն այս ամենի, Նալբանդյանին խնդրեց իր ջերմ մաղթանքները հղել Սերժ Սարգսյանին: Այսպես թե այնպես, Ռուոհանին հստակ հայտարարեց, որ Հայաստանն Իրանի ընկերն ու դաշնակիցն է: Եվ ամենացավալին այն է, որ Իրանը նաև հստակ հայտնեց ղարաբաղյան հարցի շուրջ իր հայամետ դիրքորոշման մասին: Ինչևէ, Իրան արեց իր ընտրությունը»,- ասվել է հոդվածում:
Որպես եզրահանգում, haqqin.az-ը գրել է, որ եթե Ռուոհանին պատրաստ է Երևան այցելել և սեղմել Սարգսյանի ձեռքը, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջապես պետք է որոշում կայացնի, պատմական այցով Իսրայել այցելելի և ,բնականաբար, այցի շրջանակներում Երուսաղեմում Ադրբեջանի դեսպանատանուն բացի:
ԼՂՀ ՊԲ նախկին հրմանատար Սամվել Բաբայանի վերադարձը ՀՀ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի համար զարմանալի է։ Ինչո՞ւ է այդքան քննարկվում :Այս մասին նա ասաց լրագրողների հետ հանդիմանը.«Չեմ կարծում այնպիսի վիճակում ենք, որ մի քանի տարի անհիմն բացակայած մարդու վերադարձը ոգեւորվածությամբ ընդունենք»:
Հայրիկյանը խոսքով՝ դավաճանելով հեռանալը կարծես թե բնորոշ լինի հայերին, եւ նա որպես օրինակ մատնանշեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը.«Լեւոն Տեր-Պետրոսյանը, դավաճանելով պաշտոնը, հեռացավ, հետո նորից վերադարձավ», ինչպես նաև 1908 թվականի «հեղափոխականները», որոնք հեռացան, իսկ հետո վերադարձան.
«Բայց ընդհանրապես ամեն հայի վերադարձ պետք է ասենք՝ բարով ես եկել, չեմ էլ մոռանում, որ շատ տխուր գործով էր դատված, ուրախ եմ, որ Արկադի Ղուկասյանը բարձրություն ունեցավ ներում շնորհելու»:
Armtimes.com-ի հարցին՝ կապ տեսնո՞ւմ եք Սամվել Բաբայանի վերադարձի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման հետ, Հայրիկյանը չբացառեց, որ վերջիններս կարող են միասին գործել, քանի որ ժամանակին միասին են աշխատել:
Իսկ թե ունա՞կ են հեղափոխություն կատարել հարցին, բանախոսն ասաց, որ յուրաքանչուրն իրավունք ունի նման ցանկության, այլ բան է հնարավորությունը, իսկ Քոչարյանը բացասական կերպար է մնացել՝ գույք պարտքի դիմաց գործարքի համար:
Հայրիկյանն անդրադարձավ նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքին՝ գնհատելով այն որպես ԼՂՀ իշխանությունների կողմից բռնարարքի դրսեևորում.
«Եթե օրը ցերեկով խորհդարանաի դիմաց հարձակվում են պատգամավորի վրա, ուրեմն Բակո Սահակյանը վճռական քայլերի պետք է դիմի»,-ասաց նա:
Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքջից հանվել է Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստման լուրը: Երեկ կեսօրին կայէջում հայտնվել էր հաղորդագրություն այն մասին, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերի հետ քննարկել է Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված գագաթնաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր:Դեսպանին ուղեկցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, «Արեւելյան գործընկերության» հարցերով Ֆրանսիայի դեսպան Պիեռ Անդրիեն:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ Ուկրաինաայում առկա ճգնաժամի կարգավորմանը նվիրված հարցեր: Քննարկվել է նաեւ իրավիճակը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:
Արդեն երեկ ուշ երեկոյից այս հաղորդագրությունից հանվել է Արցախի հիմնահարցին նվիրված եռակողմ գագաթնաժողովի հանդիպման նախապատրաստման մասին հատվածը, իսկ մնացած մասը՝ թողնվել է նույնությամբ:
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ կայքում տեղեկատվություն կա, որ երեկ Գրիգորի Կարասինը ընդունել է նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովին, որի հետ քննարկվել են Կասպից ծովի իրավական կարգավիճակին ու ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր: Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկման մասին խոսք չկա: Չի կարելի բացառել, որ եռակողմ գագաթնաժողովի մասին հաղորդագրությունը հանվել է Կարասին-Խալաֆով հանդիպման արդյունքներով:
Երիտասարդ գրող Էդգար Կոստանդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էՀռիփսիմե Հակոբյանի վերջին` «Իմ սիրտը լիքն ա»:
«Էս պետությունն Ազգային անվտանգության ծառայություն ունի՞, թե՞ չէ: Եթե հա, էս չաթ… երգի հեղինակներին ինչի՞ տեղում չեն կալանավորում: Էն որ վայրահաչ եք տալիս, թե բա զինվորները սահմանին մեռնում են, էն որ գնում եք «սահման»՝ նկարվելու, էն որ զոհված զինվորի հիշատակին բոզի տղա երգեր եք երգում, բա չեք հասկանու՞մ, որ թշնամու երաժշտությունը երգելով պետությանն եք վնասում, պետության անվտանգությանը, պետության հեղինակությանը: Ու ժամանակի վրա չշպրտեք սաղ, յանմ սա էլ մեր ժամանակի երաժշտությունն ա, էս ղախպեքն էլ՝ մեր ժամանակի հեղինակները: Մարինե Ալեսը վերածննդի ժամանակներից ա՞, Գյանջումյանը Մ.Թ.Ա.-ա՞, Ստամբուլցյան Սրբուհին հին Հռոմից ա՞, Բարսեղյան Ավոն մեր ժամանակից չի՞, որ «Բալլադ զինվորի մասին» ա գրում, թե՞ Սաֆարյան Արթուրն ա միջնադարից, որ «Օգնիր ինձ, Մարիամ»-ն ա գրել ու Պեպելյանի «Մայրիկը»:
Չափներդ ճանաչեք, պիդռներ, ամեն ինչին սահման կա»:
Արմավիրի մարզի Արմավիր (Հոկտեմբերյան) քաղաքի գերեզմանատունը տարիներ առաջ այլ տեսք ուներ, այսօր՝ լրիվ այլ տեսք: Իհարկե, տարօրինակ է հնչում, ինչ ասել է այլ տեսք ուներ։ Արմավիր քաղաքի գերեզմանատանը տարիներ առաջ ցանկացած մարդ կարող էր ցանկացած տեղ վերցնել՝ օրենքով սահմանված կարգով, իր հարազատին հուղարկավորելու համար։ Սակայն, այսօր պատկերն այլ է։ Արմավիրի քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի թեթև ձեռքով, արդեն մի քանի տարի է՝ քաղաքի գերեզմանատունը բաժանվել է երկու մասի՝ «սովորական» և «VIP»։ Գերեզմանոցի սովորական հատվածում հանգչում են «սովորական» մարդիկ, իսկ ահա «VIP» հատվածում հանգրվանելու համար շատ ջանք պետք է գործադրես։
Նշվածը ներկայացնենք կետ առ կետ և փաստերով։
Նախ սկսենք այնտեղից, որ օրեր առաջ, Հոկտեմբերյան քաղաքի մի քանի բնակիչԼՈՒՐԵՐ.com–ի հետ զրույցում դժգոհություն հայտնեցին, որ իրենց հարազատին հուղարկավորելը դարձել է իսկական գլխացավանք։ Մասնավորապես՝ գերեզմանոցի հենց մուտքի մոտ առկա ազատ հատվածները քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը թույլ չի տալիս տրամադրել հասարակ քաղաքացիներին։ Դա նախատեսված է միայն պատվավոր քաղաքացիների համար։ Իսկ հասարակ մահկանացուները պետք է գնան սարի գլխին՝ գերեզմանատան ամենաանմշակ ու փնթի հատվածում գերեզմանի տարածք վերցնեն։
Գերեզմանատանը՝ քաղաքապետի ստեղծած «VIP» հատվածում, տարածք վերցնելու համար պետք է «ծանոթ, մոտիկ մեջ գցես», հակառակ դեպքում՝ հույս չունենաս։ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանի այս «բեսպրեդելը» արդեն մի քանի տարվա պատմություն ունի։ Արմավիրցիներն աշխատում են խուսափել նրա հետ խնդիրներ ունենալուց: Գերեզմանատան պատասխանատուն էլ, ցանկացած մեկին, որ «VIP» տարածք է ուզում, ուղղորդում է «ծանոթ խառնելու» ու քաղաքապետից «լավ տեղեր» խնդրելու։ Դե, քաղաքապետին էլ՝ «ինչ տաս՝ տաս»։ Բա հո առանց «մաղարիչի» կամ առանց շնորհակալության չե՞ս թողելու։ Ամենաքիչը մի 1000-2000 դոլարանոց «մաղարիչ» պետք է անես քաղաքապետին։ Եվ բոլորը գոհ են ու երջանիկ։
Ի՞նչ է սա, եթե ոչ հանցագործություն, խայտառակություն, անպատվություն մահացածների հիշատակին։ Ի՞նչ է նշանակում մեռնելուց հետո ընկնել դժողք կամ գերեզմանոցի «VIP» տարածք։Դա ի՞նչ թյուրիմացություն է, ինչ խեղկատակություն է։ Խլղաթյան Ռուբեն անունով քաղաքապետը իր համար ստեղծել է փոքրիկ գերեզմանային բիզնես։ Նա իրավունք չունի որոշելու՝ գերեզմանատան որ հատվածը, ինչքան գումարի կամ ինչ «կալիբրի ծանոթ խառնելու» դիմաց տալ։ Եվ վերջապես, մեռնելուց հետո ի՞նչ կարևոր է գերեզմանի արտաքին տեսքը, ի՞նչ կապ ունի չորս հատ տախտակը մարմարով է պատված, թե սովորական քարով, կամ ի՞նչ կապ ունի մահացածի կողքը պատվավոր քաղաքացի է թաղված, թե հասարակ գյուղացի, ով ամբողջ կյանքում չարքաշ աշխատանքով է ապրել….
Փոքր-ինչ կոպիտ ձևակերպումներ են ստացվում, սակայն դառը իրականությունը սա է։
Վերադառնալով մեր պատմության «հերոսին»՝ պարոն քաղաքապետին, նշենք, որ նրա «գողական ու անվայել» պահվածքը չի սահմանափակվում միայն «բիզնեսի» շրջանակում։ Երբ փորձեցինք նրանից մեկնաբանություն խնդրել՝ գումարի, մաղարիչի կամ ծանոթի միջոցով իր հեղինակած «VIP» տարածքները վաճառելու մասին, վերջինս միանգամից վրդովվեց, բորբոքվեց. «Այդ էշությանը չեմ ուզում պատասխանեմ, էտի առնվազն էշություն ա, եղա՞վ»։
Մեր դիտարկմանը, թե քաղաքի բնակիչներն են այդ մասին խոսում, Խլղաթյանն էլ ավելի «ծաղկացրեց» առանց այն էլ «փայլուն» բառապաշարը. «Քաղաքի բնակիչներն էլ են այլանդակ, մեր քաղաքացիներն էլ են այլանդակ։ Եթե մի հատ նման դեպք կա, ուրեմն դրանով անպայման թող դատ ու դատախազությունը զբաղվի, եղա՞վ։ Կարող ա պատահի Դուք նման քայլի գնաք, քան քաղաքապետը։ Ու ինձ «էն ժեխի շների» խոսակցությունները չհասցնեք»։
Կարծում ենք՝ Դատախազությունը, իրավապահ մարմիններն անելիք ունեն այս առումով և պետք է անպայման լսեն քաղաքապետի ասածն ու դատ ու դատաստան անեն։ Իսկ հոդվածում հնչեցված բոլոր մտքերի, բառերի ու տառերի ապացույցները, ցանկության կամ անհրաժեշտության դեպքում, մեծ սիրով կներկայացնենք։ Վերջիվերջո, պե՞տք է Հայաստանում օրենք գործի, ապօրինություն կատարողները պատժվեն, որպեսզի մյուսների համար դաս լինի։
Գերեզմանատան «սովորական» հատվածը
գերեզմանատան «VIP» հատվածը
Այս անգամ ցանկանում եմ խոսել մի կերպարի մասին, ում պոպուլյարությունն ինձ համար ֆենոմեն է։ Ֆենոմենը ո՞րն է․․․ կատարյալ թյուրիմացություն է։ Գրիգորի Եսայան երգիչը, ըստ իս, մարմնավորում է այն ամենը, ինչը փչացնում է մեր էստրադան ու անում է բոլոր այն քայլերը, որոնք կատաստրոֆիկ են՝ իմիջի տեսանկյունից, բայց արի ու տես, որ մարդու տղեն վրա-վրա հոլովակներ է նկարում, լոթի-լոթի հարցազրույցներ է տալիս և տապվորություն կա, որ անկեղծորեն հավատում է, որ ինքը իսկական մաչոյի կերպար ունի։
Ասում են՝ Ռուսաստանում տենց հայկական հարսանիք չկա, որի ժամանակ Գրիգորի Եսայանի գրեթե ողջ երգացանկը չհնչի, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ այդ երգացանկը լավն է։ Ո՛չ։ Պարզապես Ռուսաստանի հայության մի ստվար զանգված տառապում է նույն այն խնդրով, ինչ Հայաստանի հայության զգալի մասը՝ բացարձակ անճաշակ է և վուլգարության սիրահար։

Այո՛, հենց վուլգարության, որովհետև դժվարանում եմ այլ բնորոշում գտնել մեկի համար, ում լուքերը հիշեցնում են գեյ-շքերթների դրոշ տանող առաջամարտիկների լուքեր, հայտարարում է, որ աղջիկները իրեն հանգիստ չեն տալիս ու գրկից չեն իջնում, նկարահանում է երաժշտական հոլովակ, որտեղ ինչ- որ մերկապարուհի ամբողջ երգի ընթացքում զվռնում է նրա շուրջ և այս ամենը զուգակցված է պրիմիտիվ լիրիկայով ու վոկալով ստեղծած ինչ- որ կատարման հետ։
Ասել կուզեմ, որ իհարկե կարելի է անճաշակության վրա փող աշխատել ու աշխատել շատ, կարելի է այդ փողի մի մասը ներդնել ու ավելի լավ որակի տեսախցիկներով ու թանկանոց ռեժիսորենրով հոլովակներ նկարել, կարելի է այդ հոլովակներում էժան մարմնավաճառների փոխարեն թույն մերկապարուհիներ ներգրավել, բայց միևնույն է, այդ արհեստական պճնանքի հետևում, մեկ է, զռռալու է գավառամտությունն ու էժանագին պապսան։ Այնպես որ՝ պճնանքով և թիթիզ մորուքով, կամ էլ առանց դրա, Գրիգորի Եսայանի մակարդակն ու էությունն արտացոլող «գործը» սա է․
Հեղինակ՝ Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ
Անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում ապաստան ստացած դավաճան և ստահակ Վահան Մարտիրոսյանը այսօրվանից Ադրբեջանի բռնապետի կողմից նվաստացված և կոտրված լրագրողներից կազմված haqqin.az լրատվական կայքի թղթակից է…Հիշեցնեմ,որ աս կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևը ժամանակին Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևին մեղադրում էր մարդասպանությունների մեջ,իսկ Խոջալուի դեպքերի հիմնական մեղավոր՝”Ազգային Ճակատին”,որն իշխանությունը զավթելու համար կազմակերպեց այդ ամենը…Բանտում և համապատասխան վայրի նկուղում մի քանի տարի անցկացնելուց հետո,դուրս եկավ ու դարձավ Իլհամ Ալիևների ստրուկը…
Զարմանալ կարելի է՝ԴԱՎԱՃԱՆԵԼ՝դառնալ թուրքի ստրուկ, ընդամենը “լրագրող” աշխատելու համար…Բոլորն էլ շատ լավ գիտեն,որ Մարտիրոսօղլուի այսօր հրապարակած և հետագայում հրապարակվելիք “հոդվածների” հեղինակները նստած են Ալիևի աշխատակազմում…
Չէի մտածում,որ ադրբեջանցիներն այսքան արագ են ցանկանում ձերբազատվել այս էժանագին “հուդայից”…Պրիմիտիվ քոչվոր-ազերիները որոշել են “լրագրող” Մարտիրոսօղլուին վերացնել և դրանում մեղադրել հայերին,որոնց մասին նա հոդվածներ է գրում…
Հ.Գ.Հայրենիքի դավաճաններին ոչնչացնում են հենց նրանց նոր տերերը,որոնք բոլոր առումներով օգտագործում են դրանց և դեն նետում…Կղանքային կայքում լրագրողի հաստիքով աշխատող դավաճան Մարտիրոսօղլուն փորլուծության հետևանքի պես հայտնվելու է փոսում…Երևի շուտով…
Գագիկ Համբարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.