23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել Է, թե «քաղաքական ուժերը ամեն օր էլ վնասվածքներ են ստանում», իսկ կոնկրետ Դաշնակցությանը վնասվածքներ Է ստացել նաև ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո։
«ՉԻ» – Եթե այն, ինչ տեղի է ունեցել Դաշնակցության հետ վերջին մեկ տարվա ընթացքում, կոչվում է «վնասվածքներ ստանար, ուրեմն Հիրոսիման ու Նագասակին 1945-ի օգոստոսին պրծել են թեթև քերծվածքներով։ Որովհետև իշխանությունների հետ կոալիցիա կազմելուց հետո Դաշնակցությունը ոչ թե վնասվածքներ է ստացել, այլ ընդհանրապես չկա, որպես քաղաքական ում այլևս գոյություն չունի (համենայն դեպս՝ հասարակական ընկալման մեջ)։ Բայց նրանք կարող են մխիթարել իրենք իրենց՝ հայտարարելով, թե դա «մահ իմացեալ» էր։ Ու իրականում այդպես էլ կա։ Բայց՝ ոչ թե «վասն հայրենյաց», այլ «վասն կերակուրի»։ Իսկ հանուն ուտելիքի վնասվածքներ ստանալը բնության մեջ շատ տարածված երևույթ է»:
«ՉԻ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Գիտենք անշուշտ, որ Օրենքը հոգևոր է, բայց ես մարմնավոր եմ՝ մեղքին ստրուկ դարձած։ Ինչ որ անում եմ, չեմ հասկանում, թե ինչո՛ւ եմ անում, որովհետև իմ ուզածը չէ, որ անում եմ, այլ հակառակը, այն, ինչը ատում եմ։ Իսկ եթե իմ չուզածն է, որ անում եմ, դրանով արդեն վկայած եմ լինում, որ Օրենքը բարի է։ Մյուս կողմից՝ ե՛ս չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը։ Գիտեմ, որ իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ որևէ բարի բան չկա։ Բարին կամենալը ինձնից է կախված, բայց չի հաջողվում այն կատարել։ Եվ այսպես, բարին, որ կամենում եմ անել, չեմ անում, այլ անում եմ չարը, որ չեմ կամենում անել։ Ուրեմն, եթե իմ չուզածն է, որ անում եմ, այլևս ես չէ, որ անում եմ այն, այլ իմ մեջ բույն դրած մեղքը: Արդ, ես գտնում եմ հետևյալ օրինաչափությունը. երբ ուզում եմ բարին անել, տեսնում եմ, որ ընդունակ եմ միայն չարը անելու։ Ես իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծու Օրենքը, բայց իմ մարմնի անդամների մեջ տեսնում եմ մի ուրիշ օրենք, որ պայքարում է իմ մտքի ընդունած Օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում մեղքի օրենքին, որն իմ մարմնի անդամների մեջ է։ Ապա, ուրեմն, ես ինքս մտքով ծառայում եմ Աստծու Օրենքին, իսկ մարմնով՝ մեղքի օրենքին։ Եթե այդպես է, նշանակում է, թե նրանք, ովքեր միացած են Քրիստոս Հիսուսին, ենթակա չեն դատապարտության, քանի որ մարմնապես չեն ապրում, այլ հոգեպես, որովհետև Հոգու Օրենքը, ինձ Հիսուս Քրիստոսին միացնելով, կենդանացրեց և
ազատեց ինձ մեղքի և մահվան ենթակայությունից:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 7:14-8:3)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է նոր տեխնոլոգիան, որը սրտի փոխպատվաստման իրենց հերթին սպասող հիվանդներին հնարավորություն է տալիս երկար ժամանակ մնալ առանց այդ օրգանի: Սթեն Լարկինը 17 ամիս ապրել է, երբ նրա սրտի գործառույթները կատարել է նրա պայուսակում գտնվող սարքը: Այդ մասին հաղորդում է CNET-ը:
Լարկինի (այժմ նա 25 տարեկան է) եւ նրա ավագ եղբոր մոտ 10 տարի առաջ «ընտանեկան կարդիոմիոպաթիա» են ախտորոշել. դա սրտամկանի ժառանգական հիվանդություն է, որի դեպքում 10-20 տարեկան հասակից սիրտն աստիճանաբար սկսում է վատ աշխատել: 2014-ի դեկտեմբերին Լարկինի այդ օրգանը հեռացրեցին, տեղը արհեստական սիրտ դրեցին, հետո դա միացրեցին SynCardia Freedom Portable Driver անվանումով սարքին. այն մոտ 6 կգ է կշռում եւ ստանձնում է օրգանիզմով արյուն շրջանառելու խնդիրը:
Սարքը նախատեսված է այն հիվանդների համար, որոնց սիրտն ամբողջությամբ կանգ է առել: Այն կրում են ուսապարկում. դա էներգիայի առաջին կրելի աղբյուրն է արյան շրջանառման համար (ավելի վաղ արհեստական սրտով հիվանդներին միացնում էին ստացիոնար սարքերին, որոնք մի քանի հարյուր կգ էին կշռում):
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Ձեռնարված որոնողական աշխատանքների արդյունքում Վ.Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է 2016թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստև գետում:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները չեն շտապում նախատինքի խոսքեր ասել Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի հասցեին, ով Թուրքիայի նախագահին ուղղված նամակում ափսոսանք էր հայտնել Բունդեսթագի հայտնի բանաձևի առնչությամբ:
Նրանք, հակառակը, հորդորում են չմեղադրել վերջինիս, քանի որ ոչ ոք չգիտի` ինչպիսի պարտադրանքի ներքո է Աթեշյանը նման տեսակետ հայտնել:
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքը շատ լավ է հասկանում Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդի վիճակը` հիշելով Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի վիճակը: «Նա մի ժամանակ ստիպված էր դիվանագիտական քայլերի դիմել, բայց երբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կտրուկ արտահայտություններ թույլ տվեց, բոլորս տեսանք` այդ մարդու գլխին ինչ բերեցին:
Նա հիմա գրեթե մահամերձ վիճակում է: Մենք այս ամենը պետք է շատ լավ հասկանանք: Մենք պետք է հասկանանք` ինչ վիճակում է Արամ Աթեշյանը և աղմուկ չբարձրացնենք»,- ասաց նա: Հարցին` չի՞ համարում, որ պոլսահայ հոգևորականը ճիշտ կաներ` լռություն պահպաներ, քան թե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ նման գնահատականներ հնչեցներ, Պարգև սրբազանը պատասխանեց. «Իրեն չեն թողնում, որ լռի: Երևի, ստիպում են, որ խոսի: Սա պարզից էլ պարզ է: Բոլորս էլ շատ լավ հասկանում և գիտակցում ենք սա»:
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ, ով նշեց, որ Հայաստանից շատ հեշտ է Աթեշյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնել, մինչդեռ Թուրքիայում բնակվելը և հոգևոր ծառայություն մատուցելն անհամեմատ դժվար է:
«Պոլսո Հայոց պատրիարքարանում չեմ ծառայում, որպեսզի հասկանամ` այնտեղ ինչ վիճակ է: Մենք պետք է ոչ թե փորձենք մեղադրել Պոլսո փոխպատրիարքին, այլ հասկանանք` Թուրքիան ինչ երկիր է»,- ասաց մեր զրուցակիցը:
Նույն հարցը ուղղեցինք նաև նրան` ճիշտ չէ՞ր լինի, որ Արամ Աթեշյանը լռություն պաշտպաներ, քան, շատերի գնահատմամբ, այսքան քծնող քայլի գնար, Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև նրա շապիկն ինձ վրա չէ:
Թուրքիայում ծառայելը կրակե շապիկ է: Ես այդ կրակե շապիկի մեջ չեմ և չեմ կարող որևէ բան ասել: Երբ այդ կրակե շապիկը հագնեմ, այն ժամանակ կարող եմ ասել` հնարավոր էր լռություն պահպանել, թե` ոչ»:
newsbook.am
Աբխազիան հանդես է եկել Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի վերագործարկման առաջրկությամբ: Համապատասխան առաջարկությամբ հանդես է եկել Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան: Այսօր РИА Новости-ին տված հարցազրույցում Միկվաբան հայտարարել է, որ Աբխազիան հետաքրքված է երկաթուղու վերագործարկմամբ: «Տնտեսական առումով, իմ կարծիքով, դա շահավետ է: Սակայն, նախագծին ընդդիմանում է Վրաստանը, որն ասում է, թե չի ցանկանում մեզ հետ համաձայնագիր կնքել՝ համարելով, որ մենք պետք է Վրաստանի կազմում լինենք: Այսինքն, խնդիրը կրում է քաղաքական բնույթ: Այնինչ, ես կարծում եմ, որ հարցին պետք է նայել տնտեսական եւ առողջ բանականության տեսանկյունից»,-ասել է Միկվաբան:
Երկաթուղային կապը Վրաստանից դեպի Աբխազիա դադարեցվել է 1992-93 թվականների վրաց-աբխազական հակամարտությունից հետո: Ռազմական գործողությունների հետեւանքով կամուրջների ու թունելների պայթեցման պատճառով՝ Աբխազիայի տարածքով անցնող երկաթուղու 190 կիլոմետրանոց հատվածը լրջորեն վնասվել էր: Պատերազմից հետո երկաթուղին վերագործարկելու փորձեր արվել են, սակայն ապարդյուն: 2003 թվականին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով պայմանավորվել էին վերականգնել երկաթուղին եւ վերսկսել ուղեւորափոխադրումներն ու բեռնափոխադրումները: Այնուամենայնիվ, 2004 թվականին «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի նոր իշխանությունները հայտարարեցին, թե նախեւառաջ անհրաժեշտ է լուծել վրացի փախստականների՝ Աբխազիա վերադառնալու հարցը եւ հետո միայն անդրադառնալ երկաթուղային կապի վերականգնմանը: Սակայն, իրավիճակը փոխվեց 2012 թվականի հոկտեմբերին, երբ Վրաստանում իշխանության եկավ «Վրացական երազանք» դաշինքը:
Նույն թվականի նոյեմբերի Վրաստանի վերաինտեգրման նախարար Պաաթա Զաքարեիշվիլին հայտարարել էր, որ երկրի նոր կառավարությունը ծրագրել է վերականգնել չգործող աբխազական երկաթուղին, եւ որ դա Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած կառավարության առաջնահերթություններից է: Սակայն, այն ժամանավա աբխազական ղեկավարությունը կտրուկ դեմ արտահայտվեց երկաթուղու վերագործարկմանը: Դրա պատճառով մոտ մեկ ամիս անց նույն Զաքարեիշվիլին հայտարարեց, որ այդ հարցը օրակարգից հանվում է, քանի որ աբխազական կողմը հետաքրքրված չէ երկաթուղու վերագործարկմամբ: Այնուամենայնիվ, ենթադրվում է, թե Վրաստանը երկաթուղու վերագործարկումից հրաժարվել է Ադրբեջանի ճնշման տակ, որը սպառնացել է կտրուկ բարձրացնել Վրաստանին մատակարարվող գազի սակագինը, ինչի պատճառով էլ Իվանիշվիլիի կառավարությունը տեղի է տվել:
Սակայն, դրանով հարցը չփակվեց. 2014 թվականի նոյեմբերին երկաթուղին վերագործարկելու առաջարկով հանդես եկավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հնարավոր ենք համարում մեր գործընկերների հետ մտածել եւ ընդհանուր համաձայնության դեպքում կյանքի կոչել այնպիսի մի նախագիծ, ինչպիսին, մի կողմից տարանցիկ երկաթուղային կապն է Սուխումիի, Թբիլիսիի եւ այնտեղից՝ Հայաստանի ուղղությամբ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի ուղղությամբ»- հայտարարել էր Պուտինը Աբխազիայի նախագահի հետ հանդիպումից հետո:
Արդեն 2015 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի 800 զինծառայողներ Օչամչիրա քաղաքից մինչեւ աբխազա-վրացական սահմանային Ինգուրի գետն ընկած հատվածում երկաթգծի մարքման ու վնասված տարածքների վերակագնման նախապատրաստական աշխատանքներ են սկսել: Այն ժամանակ աբխազական կառավարությունը տեղեկացրել էր, թե վերականգնողական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Աբխազական երկաթուղու Սուխուիմիից մինչեւ Օչամչիրա ընկած հատվածը վերականգնվել էր դեռ 2008 թվականի ամռանը՝ ռուս-վրացական պատերազմից մի քանի շաբաթ առաջ: Չի կարելի բացառել, որ այդ աշխատանքներն արդեն ավարտվել են եւ այդ պատճառով էլ աբխազական կողմը հիմա հանդես է եկել երկաթուղու վերագործարկման առաջարկով, ինչը, անշոշուտ, չէր կարող արվել առանց Ռուսաստանի միջամտության: Մոսկվայում կարեւորում են երկաթուղու վերագործարկումը, ինչը կխթանի եվրասիական ինտեգրացիոն նախագծերի իրականացմանը:
Երկաթուղու վերագործարկման հնարավորությունը արդեն անհանգստություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանը վախենում է երկաթուղու վերագործարկումից, քանզի այդպիսով թուլանում է Հայաստանի տրանսպորտային շրջափակումը եւ ի չիք է դառնում Երեւանի վրա ճնշում գործադրելու հզոր մի լծակ: Երկաթուղու վերագործարկումը նաեւ անիմաստ է դարձնում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանի հետագա շրջափակումը: Ավելին, Ռուսաստանը հնարավորություն է ստանալու ցամաքային կապ հաստատել Գյումրիի 102-րդ ռազմակայանի հետ եւ ավելի մեծացնել իր ռազմական ներուժը տարածաշրջանում:
Րոպեներ առաջ ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքից ազատ արձակվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով 11 ամիս անազատության մեջ պահված Արա Բուդաղյանը:
Yerkir.am-ի հարցին, թե սպասո՞ւմ էր արդարացման, Բուդաղյանը պատասխանեց. « Այո, եթե ես մեղավոր լինեի, հիմա այսպես չէի քայլի»:
2016թ. հունիսի 1-ի որոշմամբ` Ս. Խաչատրյանին, Ա.Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից գրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից նախաքննական մարմինը Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը, որոշումն ուղարկվել է դատախազին:
Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից քննիչին տրվել է ցուցում՝ անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:
Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում, և հունիսի 10-ն որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Ա. Բուդաղյանի և Վ. Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Դատախազի` նույն օրը կայացրած որոշումներով Ա.Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վ. Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, նախաքննության մարմնին, Ա. Բուդաղյանին և Վ. Մինասյանին:
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=K3Y9JBOzaqI
տեսանյութը՝ /armlur.am
1. Ամեն ինչ հայերն են ստեղծել։
2. Բոլոր ճանաչված և հանրահայտ մարդկանց մասին պետք է ասել, որ հայեր են։ Կամ՝ ծայրահեղ դեպքում հայկական արմատներ ունեն։
3. Ատել թուրքերին։
4. Երբ ընկերական շրջապատում հայ կա, ապա հացի սեղանին պետք է լինեն.
- հեռախոս (քարտին կարող է գումար չլինել, բայց բջջայինն ամենաթանկերից պետք է լինի),
- ծխախոտ,
- ավտոմեքենայի բանալիներ (ավտոմեքենան պարտադիր չէ, որ շքեղ ու թանկարժեք լինի, բայց ազդանշանային համակարգն անպայմանորեն պետք է ամենաթանկարժեքը լինի),
- կրակվառիչ (անպայման պետք է դրված լինի ծխախոտի տուփի վրա)։
5. Իսկական հայը պետք է կարողանա կենաց ասել։ Կենացը լավն է համարվում, եթե նրա տևողությունը գերազանցում է 10 րոպեն։ Եթե հայի կենացը մի մարդու մասին է, ում ինքն առաջին անգամ է տեսնում, ապա անպայմանորեն պետք է բացահայտի նրա թաքնված տաղանդները, հիանա նրա հանճարով, մատնանշի նրա հոգու անսահման բարությունն ու նկատի ունենա, որ աշխարհում նրա նման այլ մարդու չի ճանաչում և այլն, և այլն։ Ասվածն ավելի շատ պիտի լինի, քան խմածը։
6. Հայը միշտ ինչ-որ բանով պիտի խաղա։ Օրինակ՝ թզբեհով, չնայած բանալիներն էլ վատ տարբերակ չեն։
7. Սև կոստյումի հետ հայը պետք է սպիտակ նասկիներ հագնի։ Իրեն հարգող հայը պետք է վստահ լինի, որ դա գույների կատարյալ համադրություն է և ոչ մեկը չի կարող նրան հակառակը համոզել։
8. Հայն իր ուրույն մոտեցումն ունի տյունինգին. կարևոր չէ, թե ինչ ավտոմեքենա ունի, սակայն լայն բանդաժներն ու քոքած երաժշտությունն անթերի պիտի լինեն։ Սալոնում՝ աստվածապաշտական նկարներ, խաչ, աչքի հուլունք և հայկական ու ռուսական դրոշ՝ միանշանակ։
9. Լուրեր տարածել, թե հայն անկողնում անգերազանցելի է, կանանց՝ ցանկալի և ունենալ պատկառելի ապացույց՝ ոտքերի արանքում։
10. Իսկական հայը պետք է միշտ զբաղված լինի։ Եթե ոչ մի գործ չկա, ուրեմն պետք է տեղից տեղ գնա՝ մշտազբաղվածության տպավորություն ստեղծելու համար։
11. Հայի մոտ միշտ պետք է կնոջը սպանելու միտք առաջանա։ Բայց երբեք բաժանվելու մասին պետք է չմտածի։
12. Իսկական հայը հյուրասեր պետք է լինի։ Եթե տունը հյուր է գալիս՝ ամոթ այն տանտիրոջը, ով չկերակրի նրան։ Հյուրասիրությունից հյուրի հրաժարումը ոչ մի դեպքում ընդունելի պետք է չլինի, քանի որ այն մահացու վիրավորանք է։ Հյուրին քիչ ուտել պետք է չհաջողվի, քանի որ տանտիրուհին ինքը պետք է նրա ափսեում լցնի այն, ինչ պետք է. իսկ, որպես օրենք, պետք է այն ամենը, ինչ կա սեղանին։
13. Հյուր գնալիս չհանել կոշիկները։
14. Հաց ուտել ուտելի ամեն ինչի հետ։
15. Մանրազնին ուսումնասիրել մենյուն և պատվիրել այն, ինչ սովորաբար պատվիրում են՝ խորոված, կանաչի, աղցան, լիմոնադ, հանքային ջուր, օղի, շատ հաց։
16. Առանց քաշվելու և սիրով համբուրվել հայրենակից տղամարդկանց հետ և դիմել նրանց բացառապես «ախպեր»-ով։
Դիտեք նաև «Հայերը Լուսնի վրա» տեսանյութը։
Մարմնի առատ բուսականությամբ տղամարդիկ «մերկերից» ավելի կրքոտ են: Մազածածկույթի համար պատասխանատու է տեստոստերոն հորմոնը, որը սեքսուալ հրապուրանքի եւ սեռական սխրանքների է մղում:
Այդ ապացուցում է նաեւ վիճակագրությունը, որի համաձայն, մազոտ տղամարդիկ երեք անգամ ավելի խանդավառ են, քան քիչ կամ ընդհանրապես մազ չունեցողները: Միաժամանակ, ալֆա-արուի առաջին նշանը ձեռքերին սեւ կոշտ մազերի առկայությունն է:
Հնարավորության դեպքում պետք է ուշադրություն դարձնել նաեւ աճուկի հատվածի մազածածկույթին, որը նույնպես սեռական ակտից առաջ շատ բան կպատմի զուգընկերոջ մասին: Որպես կանոն, մազածածկույթը փոխանցվում է ժառանգաբար: Օրինակ՝ հարավային ժողովուրդների ներկայացուցիչների մարմինը միշտ ավելի խիտ մազածածկույթ է ունեցել, քան մյուս ռասսաներինը:
Այսօր, չնայած սեքսուալության բնական նախանշաններին, շատ տղամարդիկ նախընտրում են սափրել ավելորդ «բուսականությունը»՝ հետեւելով նորաձեւությանն ու գեղեցկության մասին կանանց պատկերացումներին. չէ՞ որ տասը կանանցից յոթին դուր է գալիս զուգընկերոջ հարթ մարմինը, որը գեղագիտորեն ավելի լավ տեսք ունի:
Մազերը՝ մազեր, բայց գենետիկորեն ուժեղ խառնվածք ունեցող տղամարդը, ցավոք, միշտ չէ, որ երաշխավորված «աստված է անկողնում», քանի որ սեքսուալության վրա, բացի հորմոններից, ազդում են նաեւ արտաքին գործոնները:
Նախ՝ ընտանիքը. բռնակալ մայրը որդու միջից կքամի ամբողջ լիբիդոն, խիստ կրոնասեր ծնողները մանկությունից կճնշեն երեխայի սեքսուալ հրապուրանքը կամ խիստ դաստիարակությունը, որը կարգելակի զուգընկերուհու հետ սեռական կապի մեջ մտնելու տղամարդու ցանկությունը: Նշված պատճառներով նույնիսկ ամենախիտ մազածածկույթը տղամարդուն չի ստիպի անկողնում անմոռանալի հաճույք պատճառել:
Կարեւոր են նաեւ տղամարդու առողջությունն ու ֆիզիկական կառուցվածքը. «բրդե» հաստլիկը, որքան էլ ձգտեք, չի կարող սիրո մրցավազքում շրջանցել «հարթ» մարզիկին: Եվ ամենակարեւոր գործոնը՝ սեքսով զբաղվելու հսկայական ցանկության առկայությունն է տղամարդու մոտ, քանի որ ինտիմ մերձեցումն առօրյա պարտականություն չէ, այլ ուրախության եւ հաճույքի աղբյուր: Եվ ուժեղ սեռի ներկայացուցիչը, լինի մազոտ, թե ճաղատ, առաջին հերթին պետք է սիրի սեքսը, իսկ մնացած ամեն ինչ գիտական պայմանականություններ են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.