23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այն ինչ կատարվում է աշխարհում, գուցե ոմանց համար բացահայտում է, իսկ ոմանց համար էլ սպասելի: Մարդիկ փորձում են ապրել ռեալիստական սկզբունքներով, սակայն երբեմն ռոմանտիկ մտածելակերպը չի թողնում: Գուշակությունները ոմանց համար ընդունելի չեն, սակայն ոմանք էլ փորձում են իրար կապել իրադարձություններն ու համեմատել: Իսկ համեմատության արդյունքը տալիս է սպասելի կամ անսպասեի պատասխանները: Բոլորին քաջ հայտնի Վանգան ոչ մեկ անգամ է զարմացրել իր գուշակություններով, որոնք իրականացվել են:
1979 թվականին Վանգան արտաբերեց հետևյալ խոսքերը. «Ամեն ինչ կհալվի’ ինչպես սառույցը և միայն մեկը կմնա անձեռնմխելի: Փառք Վլադիմիրին և Փառք Ռուսաստանին: Նա ամեն ինչ կմաքրի իր ճանապարհից: Նա ոչ միայն կդիմակայի, կպահպանցի, այլ նաև կդառնա աշխարհի տիրակալ»:
Վլադիմիր անունը շատերի մոտ տարակուսանք կառաջացնի, քանի որ առավել հայտնի Վլադիմիրներն են Լենինը, Ժիրինովսկին և Պուտինը: Լենինը թերևս մահացել է 1924 թվականին, իսկ Վանգան դա ասել է 1979 թվականին: Ժիրինովսկին, ինչպես տեսնում ենք ակտիվ քաղաքական գործիչ է, սակայն ոչ աշխահին իշխել կարողացող և կշիռ ունեցող: Իսկ վերջում ՌԴ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինն է:
Բնականաբար, ՌԴ-ն նրա օրոք որոշակի զարգացման փուլ թևակոխեց, բացի այդ Պուտինը կարողանում է ազդեցության լծակներն օգտագործել: Հարավային Կովկասն ու Մերձավոր Արևելքը թերևս ամենաակնառու օրինակներն են: Այս երկու տարածաշրջաններում վերջինս կարողանում է իր ազդեցությունն ունենալ և անգամ որոշողի և թույլատրողի դեր ստանձնել: ՌԴ նախագահն այժմ փորձում է առավել լայնամասշտաբ քաղաքականություն վարել: Վառ ապացույցը Մաքսային միությունն է: Թե ինչպես կծավալվեն քաղաքական և աշխարհաքաղաքական գործընթացները ՄՄ-ի շրջանակներում ցույց կտա ժամանակը: Իսկ այն, որ մեծն գուշակը պատահաբար չէր տվել Վլադիմիր անունը դա փաստ է:
https://www.youtube.com/watch?v=lH8e91_g-8E
Մազի ներկերի մեջ առկա քիմիական նյութերը քաղցկեղածին են. փոխարինեք այն սուրճով
Բրիտանացի գիտնականների խոսքերով, մազի ներկերում հայտնաբերված քիմիական նյութերի մեծը քաղցկեղածին են: 100-ից 87 հիվանդների մոտ, ովքեր երկար ժամանակ օգտագործել են մազերի համար նախատեսված քիմիական ներկերը, հայտնաբերել են կրծքագեղձի քաղցկեղ: Իսկ այն կանանց մոտ, ովքեր իրենց մազերը ներկում են տարին 1-4 անգամ, ձվարանների քաղցկեղի զարգացման ռիսկը աճում է մինչև 70%:
Բնական մթերքները իհարկե չեն ապահովում քիմիական ներկերի նման երկարատև արդյունք, սակայն դրանք ամրացնում, և ոչ թե վնասում են մազերը:
Քաղցկեղի ազգային ինստիտուտի մասնագետները պնդում են, որ մազերի համար նախատեսված սովորական ներկերում առկա են ավելի քան 5000 քիմիական նյութեր և նրանցից շատերը հանդիսանում են քաղցկեղածին:
Սուրճը օժտված է օգտակար հատկություններով և այն լիովին բնական է: Բնական սուրճը կարող է ապահովել մազերի ցանկալի գույն, փայլ ու անգամ մազերի արագ աճ:
2007 թվականի հունվար ամսին, միջազգային մաշկաբանության ամսագրում հրատարակված հետազոտության մեջ նշվում էր, որ սուրճը իսկապես օգնում է մազերի աճին:
Ինչպես օգտագործել սուրճը որպես մազերի ներկանյութ
· պատրաստեք թունդ սուրճ, հնարավորության դեպքում էքսպրեսո
· թողեք այն սառչի
· խառնեք 2 թ/գ սուրճը մազերի համար նախատեսված 2 բաժակ կոնդիցիոների ու 1 բաժակ պատրաստի սառը սուրճի հետ
· քսեք այն մազերի վրա ու այդպես թողեք 1 ժամ։ Այն կօգնի բնական ճանապարհով ներկել ձեր մազերն ու արդյունքում կստացվի գեղեցիկ շոկոլադե գույն:
Սուրճով մազերը ողողել
· նախ մազերը լվացեք շամպույնով ապա սուրճով
· թողեք սուրճը մազերի վրա 20 րոպե
· օգտագործեք խնձորի քացախ, որպեսզի կարողանաք ամրապնդեք մազերի գույնը:
· այնուհետև մազերը լվացեք տաք ջրով
Հնարավոր է առաջին օգտագործումից հետո արդյունքը տեսանելի չլինի, ուստի կրկնեք պրոցեդուրան մի քանի օր շարունակ ու արդյունքը միանշանակ կնկատեք:
Յուրաքանչյուր գլոբալ պատերազմ սկսվում է կայծից, նշում է National Interest-ը։
Տանում են արդյոք այժմյան լոկալ տարաձայնությունները դեպի 3-րդ համաշխարհային պատերազմ: Փորձագետներն այս մասին դեռ հստակ պատասխան չունեն: Մի քանիսը կարծում են, որ այդպիսի սխալ մարդկությունը այլևս երբեք չի կրկնի, իսկ մյուսները գտնում են, որ պատերազմն անխուսափելի է:
https://www.youtube.com/watch?v=hV_sm-4FQ7w
«ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Մայքլ Քարփենթերը հայտարարել է, որ ռուսաստանցի զինվորականներն առավելագույնը 60 ժամվա ընթացքում կարող են գրավել Տալլինը կամ Ռիգան: Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ նա համաձայնություն է տվել հետազոտական RAND կենտրոնի զեկույցի համապատասխան եզրահանգմանը»,-հաղորդում է The Weekly Standard-ը:
«Ամերիկացի պաշտոնյան նաեւ ընդգծել է, որ մերձբալթյան երկրների վրա հարձակման դեպքում Ռուսաստանը ՆԱՏՕ-ից առաջ կանցնի եւ ժամանակի, եւ տարածության առումով: Սակայն, ըստ փոխնախարարի, այդ առավելությունը կչեզոքացվի 2017թ.-ին, երբ դաշինքի արեւելյան ճակատում տեղակայվի զրահատանկային զորամիավորումը՝ ԱՄՆ բանակի հիմնական տակտիկական ռազմական ստորաբաժանումը»:
«RAND կենտրոնի վերլուծաբաններն իրենց 16 էջանոց զեկույցում պնդում են, որ ՆԱՏՕ-ն ի վիճակի չէ պաշտպանել դաշինքի ամենախոցելի անդամ-պետություններին՝ Էստոնիային եւ Լատվիային: Ռուսաստանի կողմից Մերձբալթիկայի հնարավոր նվաճումը կանխելու համար, ըստ փորձագետների, անհրաժեշտ է 7 բրիգադ՝ այդ թվում տանկային եւ ավիացիոն»,-գրում է պարբերականը:
«ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելը հայտարարել է, որ արեւելյան ճակատում դաշինքի ուժերի ամրապնդումը կապված է ռուսաստանյան զորքերի գործողությունների հետ: Ռուսաստանի հարեւան երկրները՝ Վրաստանը, Լեհաստանը, մերձբալթյան պետությունները պարբերաբար մեղադրում են Մոսկվային ագրեսիվ կեցվածք դրսեւորելու մեջ: Իր հերթին Մոսկվան հայտարարում է, որ ՆԱՏՕ-ի զորքերի մոտեցումը Ռուսաստանի սահմաններին դիտարկում է որպես սեփական անվտանգության սպառնալիք»:
Աղբյուրը galatv.am
Այսօր` հունիսի 10-ին, Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի որոշմամբ որպես խափանման միջոց, բնակության վայրից չբացակայելու որոշում է կայացվել Երևանի բնակիչ Ռազմիկ Ավետիսյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս 2015 թ-ի փետրվարի 19-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի, ինչի հետևանքով 8 ամսական երկվորյակ եղբայրները մահացել էին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2015թ-ի փետրվարի 19-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում Volkswagen մակնիշի 34 ՏT 390 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորք-Մարաշ վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հոգու:
Վրաերթի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը մեծահասակ են, իսկ 2-ը՝ երեխաներ, տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին օգնել էին քաղաքացիներն ու Երևանի ՃՈ աշխատակիցները՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակիցների հետ:
Հարվածի արդյունքում վրաերթի ենթարկվածները շպրտվել և բախվել էին թաղապետարանի հարևանությամբ գտնվող մանկապարտեզի ճաղավանդակներին:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթից հետո վարորդը փորձել էր հեռանալ դեպքի վայրից, սակայն ՃՈ աշխատակիցները, ճիշտ կողմնորոշվելով, կարողացել էին կանխել նրա փախուստը:
Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորում ստացած 19-ամյա զինծառայող Արման Լազգիյանի հայրը պնդում է՝ պետությունն այդպես էլ չհոգաց Գերմանիայում որդու բուժման ծախսերը:
Ողնուղեղային ծանր վիրավորում ստացած զինծառայողի հայրը՝ Միքայել Լազգիյանը, «Ազատությանն» ասաց՝ որդուն Գերմանիա տեղափոխելու և բուժման մի մասի համար անհրաժեշտ 39 հազար եվրոն հավաքվել է հիմնականում անհատների ու նաև որոշ պաշտոնյաների աջակցությամբ: Մտահոգված է՝ որդու բուժումը կիսատ կմնա, եթե չվճարի երկրորդ փուլի համար անհրաժեշտ 60 հազար եվրոն:
«Լավ՝ պետությունը իրա զինվորին չունի՞ ոչ մի բան անելու», — հարցնում է Միքայել Լազգիյանը:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմիցս հայտարարել է՝ կառավարությունն իր վրա կվերցնի վիրավոր զինծառայողների արտերկրում բուժման ծախսերն այն դեպքում, եթե համապատասխան բժշկական եզրակացություն լինի, որ այդ բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել: Ազգային ժողովը դեռ անցած տարի էր առաջին ընթերցմամբ ընդունել արտերկրում պետության հաշվին զինծառայողների բուժման մասին օրինագիծը, որի հեղինակն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է:
«Ազատության» հետ զրույցում Մարուքյանը, արձագանքելով զինծառայողի հոր խոսքերին, որ բուժման առաջին փուլի գումարը հիմնականում նաև պաշտոնյաներն են իրենց գրպանից փոխանցել, ասաց՝ լավությունը լավ բան է, բայց դրա կարիքը չի լինի, եթե օրենքը գործի: Պնդեց՝ Արման Լազգիյանի դեպքում՝ օրենքը կարող էր կիրառվել․ — «Իմ պահանջը վարչապետից դա է, որ՝ եկեք էս նորմը կիրառենք և էս մարդկանց տեղափոխենք արտասահման: Էս օրենքը ինչի՞ ենք ընդունել, որ որևէ մեկը որևէ մեկին լավություն չանի: Այո, լավություն անելը լավ բան է, բայց էն իրավիճակներում, երբ որ պետության դերը պետք է ֆիքսել, երբ որ պետության պոզիտիվ պարտավորությունը պետք է ֆիքսել, ցանկացած լավություն ավելի ցածր մակարդակի է իջեցնում պետության դերը»:
Շուրջ 15 օր է ինչ Արման Լազգիյանը բուժվում է գերմանական կլինիկաներից մեկում: Հոր խոսքով՝ դրական տեղաշարժն ակնհայտ է․ այլևս շշուկով չի խոսում՝ ձայնը վերականգնվում է, սնվում է առանց կոկորդին ամրացված խողովակի, կարողանում է մոտ 15 րոպե նստած մնալ: Պաշտոնական այն հայտարարություններին, թե նույն բուժումը նաև այստեղ է կազմակերպվում՝ հայրը հակադարձեց` սեփական փորձով համոզվեցի, որ տարբերությունը որակյալ դեղերը, գերժամանակակից տեխնոլոգիաներն ու հիվանդանոցներին հատկացվող պետական ֆինանսավորումն է: Ասում է՝ գերմանացիներն էլ են խոստովանել, որ հայ բժիշկները «անթերի» վիրահատություններ են արել, սակայն հավելում է․ — «Արդյունքում, դու ունես ընտիր մասնագետներ, որոնք բացառիկ ունակությունների տեր են, իսկ նրանք [գերմանացիները] ունեն տեխնիկան, տեխնոլոգիան և էդ որակյալ դեղերը: Խի՞ մենք չունենք»:
Արմանի հայրն այս օրերին Երևանում է բուժման երկրորդ փուլի համար անհրաժեշտ գումարը հայթայթելու համար: Չնայած պաշտոնական հայտարարություններին, թե Լազգիյանի բուժումն իրականացվել է պետպատվերի շրջանակներում՝ Էրեբունի բժշկական կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ չեն դիմել առողջապահության նախարարությանը պետպատվերի գումարից օգտվելու համար, իսկ բուժման ու վիրահատությունների համար ծախսվել է 5 մլն 320 հազար դրամ: Իսկ, թե որքա՞ն էր պետության կողմից առանձնացված պետպատվերի գումարը՝ նախարարությունից կոնկրետ պատասխան չստացանք:
Որքան էլ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացնի, թե Հայաստանում մենաշնորհներ չկան, և ով ուզի, ասենք, կարող է բանան, շաքարավազ կամ վառելիք ներկրել, սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Վարչապետի այդ հայտարարությունից օրեր անց ՀՀ քաղաքացիներից մեկը Վրաստանից բանան է ներկրել, սակայն մի քանի օր է՝ բեռը չի կարողանում մաքսազերծել։ Նրանից հավելյալ թղթեր Են պահանջում, արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ինչի արդյունքում բեռը, տվյալ դեպքում՝ բանանը, փչանում է սահմանին։
«Ես տարուց ավելի է՝ ոչ մեծ խմբաքանակով բանան եմ բերում, նույն թղթաբանությունն էր, ոչ մի բան չէր փոխվել։ Բերում, պահանջվող թղթերը ներկայացնում էի և մաքսազերծում։ Բայց երկու օր առաջ կրկին Վրաստանից 2.5-3 միլիոնի բանան եմ բերել, նույն թղթերը ներկայացրել, բայց ասում են՝ չէ, ինչ-որ սերտիֆիկատ պետք է բերեք։ Լավ, եթե նույն օրենքն է, ոչ մի բան չի փոխվել, մենք էլ օրինական ուզում ենք բանան ներկրել, ինչի՞ են նոր խնդիրներ առաջացնում», — «Ժամանակի» հետ զրույցում ասաց քաղաքացին՝ չցանկանալով, որ իր անունը հրապարակվի՝ հետագա բարդություններից խուսափելու համար։
Մեր զրուցակցի խոսքով, սակայն, ինքն արդեն երկու օր է՝ ընկած տարբեր գերատեսչությունների դռներով սերտիֆիկատ է պահանջում, բայց ոչ մի գերատեսչություն իրեն չի տալիս այդ թուղթը։ Արդյունքում սահմանին իր բեռը փչանում է. «Ո՛չ Վրաստանն է տալիս էդ թուղթը, ո՛չ մեզ մոտ։ Ուր զանգում եմ, այդ գործով զբաղվող իմ ծանոթներից հարցնում եմ, օֆիսում, որի հետ աշխատում եմ, ոչ մեկը չի կարողանում գտնել այդ ծառայությունը, որը տրամադրում է այդ սերտիֆիկատը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի են դարձել ՀՀ պաշտպանության նախարարությունում ծավալված աղմկալի մի պատմության մանրամասներ, որի հետ անմիջական առնչություն ունի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետ Սերգեյ Հայրապետովը: Ամեն ինչ սկսվել է այս տարվա մարտ ամսից, երբ դեռ ՊՆ-ում կոռուպցիոն բացահայտումները հրապարակային ընթացք չունեին, ապրիլյան 4-օրյա պատերազմն էլ չէր սկսվել: Այսպիսով՝ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը բացահայտել է, որ «Էլ թեք քոմփ» ՍՊԸ-ի կողմից ՊՆ-ին մատակարարվող տեխնիկայի գները ուռճացված են: Խաչատրյանի գործունեության արդյունքների մասին ՊՆ-ում սկսել են խոսել, Սերգեյ Հայրապետովը նրան զգուշացրել է, որ վերը նշված ընկերության մասին մոռանա եւ չզեկուցի վերադասին, այլապես «կփոշմանի»: Սակայն Խաչատրյանը չի լսել «խորհուրդը» եւ իր կողմից հայտնաբերված չարաշահման մասին վերադասին զեկուցել է: Արդյունքը եղել է այն, որ Սամվել Խաչատրյանն այսօր կալանքի տակ է: Իսկ Սեյրան Օհանյանը, նրա անվտանգության պետն էլ շարունակում են պաշտոնավարել, ընկերություններն էլ իրենց ուզած գներով ինչ որ բաներ են վաճառում ՀՀ ՊՆ-ին ու սրընթաց հարստանում: Ս. Խաչատրյանի հարազատները պնդում են, որ իրենց ազգականի դեմ մեղադրանք սարքելու գործով Սերգեյ Հայրապետովը անձամբ է զբաղվել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը, որը այս տարվա մարտի 15-ին 5 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով կալանավորվել է, պատմել է քննիչներին, որ Սերգեյ Հայրապետովը անձամբ է իրեն հայհոյել, սպառնացել, հարվածել` ստիպելով ցուցմունք տալ Խաչատրյանի դեմ: Ընդ որում, ծեծի գործընթացը ծավալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության շենքում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ խմորումներ են ընթանում: Նախօրեին ՌԴ արտգործնախարարությունը հայտարարեց, որ առաջիկայում Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ, ապա մի քանի ժամ անց հերքեց այդ հայտարարությունը: Երեկ, սակայն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ռուսական կողմն աշխատում է այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ: Զուգահեռաբար՝ երկու օր է, Ադրբեջանի կողմից ոգեւորված հայտարարություններ են հնչում ոչ միայն՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի բացառիկ դերի, այլ հենց այդ` հունիսին կայանալիք հանդիպման մասին:
Հայկական կողմից պաշտոնապես դեռեւս դիրքորոշում չի արտահայտվել այդ հնարավոր հանդիպման վերաբերյալ, ինչը, ի թիվս մի շարք այլ գործոնների, վկայում է, որ Հայաստանը շահագրգիռ չէ այդ ձեւաչափով հանդիպման կայացման մեջ: Իսկ ձեւաչափը նշանակում է՝ հանդիպում` ռուսական նախաձեռնությամբ ու ռուսական հովանու ներքո, ինչն էլ իր հերթին՝ նշանակում է՝ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի շնորհիվ տապալված «ռուսական պլանի» վերակենդանացում: Ավելին, դատելով ադրբեջանական ոգեւորության չափաբաժնից, բացառված չէ, որ Ռուսաստանն Ադրբեջանին հերթական երաշխիքն է տվել, որ այն, ինչը տապալվեց հայկական զինված ուժերի շնորհիվ, Հայաստանին կպարտադրվի «դիվանագիտական» ճանապարհով: Ընդ որում, այս գործընթացը կարող է փոխկապակցված լինել այս օրերին ծավալվող այլ` ներհայաստանյան խմորումների հետ: Հայաստանի խորհրդարանում է գտնվում Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգի ձեւավորման մասին համաձայնագիրը, որի վավերացումը ռուսների համար սկզբունքային նշանակություն ունի, եւ, ինչպես իշխանության որոշ ներկայացուցիչներ են խոստովանել, Ռուսաստանն այդ համաձայնագրի վավերացումը ներկայացրել է՝ որպես պայման` 200 միլիոն դոլարի սպառազինությունը Հայաստանին մատակարարելու համար: Բացառված չէ, որ Սանկտ Պետերբուրգում նախագահական գագաթաժողովն այս ձեւաչափով կազմակերպելը լրացուցիչ ճնշում է այդ ուղղությամբ: Այսինքն` Ռուսաստանը կարող է այդ հանդիպումը չեղարկել` ՀՕՊ-ի համաձայնագրի վավերացման դեպքում: Այս իրավիճակում, ի դեպ, առնվազն տարօրինակ է գոնե մինչ այս պահն արեւմտյան համանախագահների չեզոքությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վիեննայի վերջին հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում նախաձեռնությունը Ռուսաստանից, ըստ էության, վերցրած արեւմտյան համանախագահությունը «բարեկամաբար» այն վերադարձնում է Ռուսաստանին: Դա, տարօրինակ լինելուց բացի, վտանգավոր է եւ կարող է վկայել այն մասին, որ այլ` ավելի գլոբալ հարցերում Արեւմուտքը Ռուսաստանի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել` փոխարենը զիջելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դոմինանտությունը եւ «ռուսական պլանի» իրագործման հնարավորությունը:
Թե կոնկրետ ինչ հարցում՝ դժվար է ասել: Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ հենց երեկ Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ վարչակազմը հնարավոր է համարում մինչեւ տարեվերջ ուկրաինական հակամարտության կարգավորումը»:
«168 ժամ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Միջազգային որոշ կազմակերպություններ ակնհայտորեն հետաքրքրված են Հայաստանում Հարկային նոր օրենսգրքի ընդունումով։ Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ նրանք հակված են այդ ճանապարհով ապահովագրել իրենց տրամադրած միջոցների վերադարձը։
Այս հարցին անշուշտ դժվար է միանշանակ պատասխանել։ Ամեն դեպքում փաստն այն է, որ կա հարկերի հավաքումն ավելացնելու ակնհայտ շահագրգռվածություն։ Սակայն որքան էլ տարօրինակ է, փորձ է արվում դրան հասնել ոչ թե տնտեսության համար հավելյալ խթաններ ստեղծելու կամ ստվերը կճատելու, այլ հարկային բեռը ծանրացնելու միջոցով։
Թանկացումը չի շրջանցի ոչ միայն բենզինի, այլև դիզելային վառելանյութի շուկան։ Եթե այսօր այն չի հարկվում ԱԱՀ-ով, ապա օրենսգրքի ընդունումից հետո կմտնի այդ դաշտ։
Միայն ակցիզային հարկի դրույքաչափի տարեկան 15 տոկոս ավելացման հետևանքով լիտրի հաշվով վառելանյութի գները առնվազն 20-30 դրամով կավելանան։ Նույնպիսի փոփոխություններ տեղի կունենան նաև ենթաակցիզային մյուս ապրանքների շուկաներում, որտեղ նախատեսվում են դրույքաչափերի ավելացումներ։
Ինքնըստինքյան հարկային բեռի ծանրացում է ենթադրում ԱԱՀ դաշտի ընդլայնումը։ Առավել ևս, որ առանձին ոլորտներ մինչև այժմ ընդհանրապես ազատված են եղել հարկումից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է գյուղատնտեսությանը։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղատնտեսության հարկումը ինչպիսի մեծ քանակությամբ ապրանքների վրա կարող է տարածվել։
Գների բարձրացման լուրջ ռիսկեր է պարունակում առևտրի, ինչպես նաև ծառայությունների ոլորտում հարկային գործող հարաբերությունների վերանայումը։ Դա նշանակում է, որ բազմաթիվ տնտեսավարողներ անցնելու են ավելի ծանր հարկային դաշտ՝ ստիպված լինելով հարկային բեռի ավելացումը փոխհատուցել գների բարձրացմամբ։
Գաղտնիք չէ, որ ամեն պարագայում անուղղակի հարկերի ընդլայնումը կամ դրանց հարկային բեռի ծանրացումը ենթադրում է սպառողների վրա ճնշման ավելացում։ Այնպես որ ներկայացված Հարկային օրենսգիրքը հիմնականում ծանրանալու է հասարակության վրա՝ խորացնելով առանց այն էլ լարված սոցիալական վիճակը։ Դրանից, ըստ էության, չի շահելու նաև տնտեսությունը՝ չհաշված հարկային որոշ հարաբերություններում առաջարկվող մանր-մունր պարզեցումները։
«Հայոց աշխարհ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.