23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հոկտեմբերի 13-ին ՛՛Հրապարակ՛՛-ը մի լուր էր տպագրել, ըստ որի՝ ՛՛Հայաստան է եկել գողական աշխարհի մոտ 12 ներկայացուցիչ, հիմնականում Ռուսաստանի տարբեր շրջաններից։ Եկել են սեպտեմբերի 20-ից հետո և մեկնել են նախորդ շաբաթ։ Գալու առիթը եղել է Սվո Ռաֆի որդու՝ Ալիկի մահը, որն ավտովթարի զոհ է դարձել։
Ժամանողների մեջ ՛՛ամենահեղինակավորը՛՛ ոմն Արամչոն է, ով ժամանակին անցնում էր ՛՛Դվինի՛՛ տիրոջ սպանության գործով և երկարժամանակ Երևանում չէր եղել, ուստի գողական շրջանակներին հարող հայ հանրությունը մեծ ոգևորությամբ է նրան դիմավորել, խոնարհվել նրա առաջ, տարբեր ժեստեր արել…՛՛։
Նախ, ուշագրավ է, որ ռուսաստանյան, եվրոպական և նույնիսկ ԱՄՆ-ի որոշ քրեական շրջանակներում շատ հայտնի օրենքով գող Սվո Ռաֆի՝ Ռաֆիկ Բաղդասարյանի որդու մահվան լուրը մինչ այդ չէր հայտնվել մամուլի էջերում, իսկ հուղարկավորությունը փաստորեն կատարվել էր լուռ, ՛՛հույժ գաղտնի՛՛ պայմաններում: Եթե հաշվի առնենք, որ Մոսկվայի ՛՛Լեֆորտովոյի՛՛ բանտում մահացած /հավանական է՝ սպանված/ Սվո Ռաֆի հուղարկավորությունն այն ժամանակ լուրջ իրադարձություն էր մթության ու պատերազմի մեջ գտնվող Հայաստանում, երբ թաղամասը լուսավորվել ու ասֆալտապատվել էր, իսկ հարգանքի վերջին հրաժեշտը տալու համար Հայաստան էին ժամանել քրեական աշխարհի 1000-ավոր ներկայացուցիչներ գրեթե բոլոր մայրցամաքներից, ապա Սվո Ռաֆի որդու դեպքում ՛՛լուռ՛՛ հուղարկավորությունն առնվազն տարօրինակ է. այն պետք է գոնե մարդաշատ լիներ, ինչն էլ իր հերթին և սովորաբար, խոսակցությունների և ինֆորմացիայի արտահոսքի պատճառ է դառնում:
Տարօրինակ էր նաև այն, որ ավտովթարներին լավատեղյակ Գ. Շամշյանի տեղեկություններում էլ նման ինֆորմացիա չգտանք, իսկ ոստիկանությունը սկզբում հերքեց քրեական աշխարհի ներկայացուցիչների՝ Հայաստան այցելելու լուրը:
Այստեղ արդեն խորը կասկած է առաջանում՝ դա իսկապե՞ս դժբախտ պատահար էր, թե՞ լիկվիդացում՝ ավտովթարի իմիտացիայով…
Բնական հարց՝ ո՞վ, ու՞մ միջոցով և ինչու՞ պետք է լիկվիդացներ…
Վերադառնանք Սվո Ռաֆի կերպարին և արձանագրենք, որ Արցախյան պատերազմի ժամանակ նա իր կապերն օգտագործելով զենք, զինամթերք էր ուղարկում սահմաններում կռվող և զենքի խիստ կարիք ունեցող մեր կամավորական ջոկատներին: Ավելին, մի կողմ դնելով հնարավոր քաղաքական և քրեական հետևանքները՝ նա մի անգամ նույնիսկ թույլ չէր տվել, որ չեչեններից զենք գնող ադրբեջանցին զենքով բարձած բեռնատարը Մոսկվայից հասցնի Ադրբեջան: Հենց հյուրանոցում նա կտրել էր ադրբեջանցու կոկորդը, ինչը բնականաբար դուր չէր եկել չեչենների քրեական աշխարհի ռուսաստանյան իշխանահայր Խասբուլատովին, որի հետ էլ կապում են Սվո Ռաֆի առեղծվածային մահը:
Այժմ, երբ ՌԴ իշխանության ակտիվ դերակատարության պատճառով մենք կրկին կանգնած ենք Արցախյան պատերազմի վերսկսման շեմին, Մոսկվային պետք չեն և նույնիսկ վտանգավոր են Սվո Ռաֆի հետևորդ կամ ոչ հետևորդ բոլոր այն հայրենասեր և ոչ ստրկամիտ հայերը, ովքեր կարող են զենք մատակարարել կամ վերցնել՝ վիժեցնելու Մոսկվայի դարավոր ու հերթական հայաստանավաճառության ծրագիրը:
Իսկ նույն քրեական աշխարհի ռուսահաճո ներկայացուցիչները շատ հարմար թեկնածուներ են՝ Մոսկվայի ծրագրերը խափանողներին շարքից հանելու համար: Այս առումով ուշագրավ է դառնում նաև լուրում նշված՝ Դվին հյուրանոցի տիրոջ սպանության գործով անցած Արամչոյի կերպարը. Նա կարծես եկել է ոչ թե ընկերոջ հուղարկավորությանը մասնակցելու, այլ՝ սեփական հաղթանակը տոնելու և իր անձի հեղինակությունն ընդգծելու… Իսկ գուցե ինչ-որ հանձնարարություն կատարելու՞…Հիշեցնենք, որ ՛՛Դվինի՛՛ տեր Վանիկ Թորոսյանը սպանվեց 2003-ին՝ Մոսկվայում, իսկ հյուրանոցը թալանվեց ու կասկածելի հանգամանքներում վաճառվեց ռուսական ինչ-որ ընկերության՝ ինչպես հայրենի մի շարք տնտեսական հենք հանդիսացած գործարաններ…
https://www.youtube.com/watch?v=J6UM1s8-QqA
Համացանցում հայտնվել է «Եվրո-2016»-ի շրջանակներում Ռուսաստան-Անգլիա հանդիպումից առաջ ռուս և անգլիացի երկրպագուների միջև Մարսելում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսագրությունը, հայտնում է Daily Mail-ը:
Հանդիպումը կկայանա այսօր՝ հունիսի 11-ին: Մարսելում զանգվածային անկարգություններ էին տեղի ունեցել հունիսի 10-ի երեկոյան: Ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել: Ծեծկռտուքին մոտ 200 մարդ է մասնակցել, 2 անգլիացի է ձերբակալվել:
Հեղինակային իրավունքի հարցերով ադրբեջանական գործակալությունը վրդովմունք է հայտնել, որ իրենց «ազգային պար», «Ուզունդերեն» օրերս մոսկովյան «Սաֆիսե» հանդիսությունների սրահում կայացած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքի ժամանակ ներկայացվել է որպես հայկական:
Նշենք, որ ինչպես հաղորդում է Apa.az-ը, Ադրբեջանի հեղինակային իրավունքի գործակալությունը փորձում է ուշադրություն հրավիրել է այն հանգամանքի վրա, որ պարը ձայնադրվել է իրենց հայտնի երգահան Ուզեիր Գաջիբեկովի կողմից 1910թ-ին գրված «Ոչ այն, ինչպես սա» երաժշտական կոմեդիայում:
Լրատվական կայքը հայտնում է, որ հեղինակային իրավունքների գործակալությունը առաջիկայում իր պաշտոնական տեսակետը կհայտնի «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» և համապատասխան միջազգային կառույցներին:
Մինչդեռ բոլորին է հայտնի որ «Ուզունդարան» կամ «Հարսի պար»-ը, հայկական ավանդական, ծիսական պարերից է, «Ուզունդարան» հիմնականում պարվել է հարսանեկան արարողությունների ժամանակ։ Պարը կատարվում է հարսի կողմից` միայնակ կամ մի խումբ կանանց հետ միասին։
Ըստ հայկական աղբյուրների` Ուզուն և Դարաբառերի բացատրությունը տրված է Հրաչյա Աճառյանի «Արմատական» և «Նոր Հայկազյան» բառարաններում։ Ուզուն բառն առաջացել է`
- Ուզել բառից
- Ուզ` /հարսի և փեսայի գլխին դրվող ծաղկեպսակ/ բառից
Դարա բառն առաջացել է`
- Դար բառից
- Դարան` թաքստոց, թաքուն բառից
Այսինքն` Ուզունդարա նշանակում է գաղտնի պսակ դնել։
«Այս պարն իր ծագմամբ նման է Կինտոների պարին, որը խառնածին մշակույթ է, բայց այն հիմնականում պարել են հենց հայերը: «Ուզունդարայի» վրա ևս մեծ ազդեցություն ունեն կովկասյան պարերը, և այն առաջացել է Հայաստանի՝ այսպես ասած Ռուսահայաստան դառնալուց հետո, բայց այն ևս պարել են հայերը»,- պարի ծագումնաբանությունը այսպես է մեկնաբանել պարուսույց Գագիկ Գինոսյանը:
Այն, որ պարը չի կարող լինել ադրբեջանական, Գագիկ Գինոսյանը ընդգծում է առանձնակի:
«Նրանք նախ պետք է մշակույթ ունենան, որ հետո հավակնություններ ներկայացնեն: Ամբողջ աշխարհը գիտի, որ նման ազգ անգամ գոյություն չի ունեցել: Միայն 1918թ-ին Ռուսաստանի կողմից է պետությունը հիմնադրվել: Դա նույնն է, որ նրանք հայտարարում են, որ Սայաթ-Նովան ադրբեջանական երգեր է գրել, նման լեզու չի եղել, որ Սայաթ-Նովան էլ գրեր: Սա Սովետական միության կողմից բարեկամություն բառի տակ խցկված մի պետություն է: Պարը ադրբեջանական չէ, դա նույնիսկ քննարկման հարց չի կարող լինել»,- Tert.am-ին տված հարցազրույցում ասել է պարուսույցը:
Ինչ վերաբերում է Ուզեիր Գաջիբեկովի աշխատանքին, ապա պարի մասնագետը նշեց, որ հաճախ ստեղծագործողները վերցնում են ազգային պարերն ու երգերը և փոփոխություննրի ենթարկում, ինչպես դա անում է Հայաստանում երգահան Արա Գևորգյանը և մի շարք այլ ստեղծագործողներ:
«Բայց սա չի նշանակում, որ դա այդ մարդու ստեղծագործությունն է, դե լավ է, որ ադրբեջանցիները չեն ասում, թե հենց Գաջիբեկովն է պարի հեղինակը»,-ասաց նա:
Ապրիլեան քառօրեայ պատերազմին պատճառով վերջերս այցելեցի Հայաստան ու Արցախ: Բնականաբար կապի մէջ մտայ հոն բնակող բազմաթիւ բարեկամներու հետ: Անկեղծօրէն, ոչ միայն անակնկալի եկայ, այլեւ մեծ հաճոյքով ականատեսը եղայ այն հսկայական նուիրուածութեան ու հաստատակամ ոգիին, որ գոյութիւն ունէր ժողովուրդին մօտ՝ ամէնուրեք պաշտպանելու Արցախի անկախութիւնը, գերիշխանութիւնը եւ հողային ամբողջականութիւնը որպէս անբաժան մասնիկ մը պատմական Հայրենիքին:
Թշնամիին զոնուորական գործողութիւններու մեծածաւալ տարողութիւնը եւ գործածուած զէնքերու քանակի եւ որակի ունեցած առաւելութիւնները, անոր տուած են նախնական յաջողութիւններ, սակայն Հայ զինուորի ոգին, խիզախութիւնը եւ նախաձեռնելու ընդունակութիւնը կասեցուցած են թշնամիի ուժականութիւնը եւ ընդհանրապէս ձախողութեան մատնած անոր արկածախնդրութիւնը, մարդկային, նիւթական եւ բարոյական մեծ վնասներ պատճառելով անոր: Այս արդիւնքները դժբախտաբար ստացուած են մատղաշ հայ զինուորներու կեանքերու գնով, որոնք կարելի էր, որ ըլլային շատ աւելի նուազ, եթէ ապահովուած ըլլային կարգ մը կենսական անհրաժեշտութիւններ, որոնց ձեռքբերումը կը գտնուի հաստատաբար ազգի կարելիութիւններու սահմաններուն մէջ:
Ապրիլեան քառօրեայ պատերազմը կը պարտադրէ մեզ, որ ան ըլլայ մեր սխալները եւ թերացումները սրբագրելու ահազանգ մը: Յաջորդ քառօրեայ կամ բազմօրեայ պատերազմը մօտալուտ է անպայման, մօտիկ կամ հեռաւոր ապագային, որուն համար մենք առօրեայ աշխատանքներ ունինք կատարելիք: Հայ ազգին արգիլուած է սխալիլ, որովհետեւ այդ սխալը շատ հաւանաբար ըլլայ ազգի գոյութեան տրուած շեշտակի հարուած մը: Ան նոյնիսկ կրնայ վճռականը ըլլալ եւ նաեւ վերջնականը: Այս սխալին պատասխանատուութիւնը պիտի կրեն բոլոր անոնք, որոնք գլուխ կը ջարդեն աթոռներու տիրանալու համար, եւ որոնցմէ շատերը քաջ գիտեն, թէ իրենք այդ հայրենասէր, տառապող ու ցաւսիրտ մարդիկը չեն, որ կարենան ինչ որ տեղ դրական ազդեցութիւն ունենալ իրադարձութիւններուն վրայ: Անոնք պարզապէս հայկական կարողականութիւններուն վրայ ճնշող գոյութիւններ են, որոնք կը հետապնդեն անձնական եւ «թայֆական» շահեր, գիտակցաբար անտեսելով ազգի գոյատեւման պայքարը: Ժամանակն է, որ այդպիսիները չտեսնենք մեր մէջ:
Մեկնելով վերոյիշեալ տուեալներէն եւ ունենալով քիչ թէ շատ զինուորական գործողութիւններու գիտութիւն եւ փորձառութիւն, ու ըլլալով նաեւ ազգի իրավիճակին մօտէն ծանօթ՝ ըլլայ Հայաստանի-Սփիւռքի-Արցախի կամ Ջաւախքի, խղճի պարտք կը զգամ հնչեցնել ահազանգ, որպէսզի մեր յաջորդ առճակատումները մեզի ապահովեն միայն յաղթանակներ: Եւ որպէսզի անյապաղ աշխատանքներ տարուին այդ ուղղութեամբ եւ դառնան զանգուածային, հարկ է գոյութիւն ունեցող ճիգերը համատեղել եւ առաջնահերթութիւնները կենսականութեան կարգով թուարկել ու եղած պակասութիւններն ու թերութիւնները սրբագրել: Արտաքին թշնամին չի կրնար յաղթել այս ժողովուրդին, այլ ներքին թշնամին է, որ կը մաշեցնէ անոր կարողականութիւնը զանազան բնագաւառներու մէջ եւ զայն կը դարձնէ խոցելի՝ թշնամիին հարուածներուն:
Շատ էին այն երիտասարդները, որոնք պատրաստակամութիւն յայտնեցին իրենց բաժինը բերելու ազգի գոյատեւման պայքարի գործընթացին: Բոլորս ալ նոյն գործերը չենք կրնար իրականացնել զանազան պատճառներով, սակայն ամէն կասկածէ վեր է, թէ երախայէն մինչեւ խոր ծերութեան մէջ ապրող հայորդիներէն իւրաքանչիւրը ունի իրեն յարմար գործելադաշտ: Հետաքրքրուողներուն հետ միասնաբար, կարելիութիւնը ունենանք իւրաքանչիւրին յարմարագոյն աշխատանքային տեղեկութիւններ հայթայթել եւ համադրել անհրաժեշտ գործընթացները, առաւելագոյնս օգտուելու իւրաքանչիւր անհատի կարողութիւններէն:
Մենք պատրաստ ենք:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` ԱՄՆ նախագահի վարչակազմը պատասխանել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Սպիտակ տան պաշտոնական կայքում ադրբեջանցիների նախաձեռնած հանրագրին:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող` ԱՄՆ-ն կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորմանը»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում` ի պատասխան 331,914 ստորագրություն հավաքած հանրագրի:
«Մենք շարունակում ենք զսպվածության կոչ անել հակամարտության կողմերին և անհապաղ հակամարտության համապարփակ կարգավորման բանակցություններ սկսել, որը կներառի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում»,- ասվում է Սպիտակ տան պատասխանում:
Անդրադարձ է կատարվել նաև ԼՂ Սարսանգի ջրամբարին, որի վերաբերյալ ադրբեջանական կողմն անհիմն մեղադրանքներ է հնչեցնում, թե իբր ղարաբաղյան կողմն արգելափակում է ջրի հոսքն Ադրբեջան:
«Սարսանգի ջրամբարի կառավարումն ու սպասարկումը հումանիտար խնդիրներից մեկն է: Մենք ողջունում ենք ջրային ռեսուրսների կառավարման հարցի և ջրամբարի զննության շուրջ քննարկումների վերաբերյալ կողմերի տեխնիկական մասնագետների հանդիպումը: Համանախագահները պատրաստ են նպաստել նման հանդիպմանը»:
Նշվում է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը կախված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքից:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր` մենք կշարունակենք տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատման ուղղությամբ մեր ջանքերը»,- ասվ ում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն է վայելում Ինդոնեզիայում։ Դա են վկայում իր սոցկայքերում հրապարակված լուսանկարներ։
«Երբ արթնանում ես դրախտում»,-այսպես է վերնագրել լուսանկարները Նազենին։
Ռուս օրենսդիր Վ.Ժիրինովսկու հարազատ “Լիբերալ-դեմոկրատական” կուսակցությունը այս անգամ ևս հավանական է բավական գումար է վաստակել՝կրկին ծախվելով ադրբեջանցիներին…Վլադիմիր Վոլֆովիչը միշտ գերադասել է կաշառք ստանալու դեպքում իր կուսակիցներին հանձնարարել անել կեղտոտ գործը…Դա գիտեն բոլորը…Ժամանակին իր էքսցենտրիկությամբ հայտնի Ժիրինոսվկին ատում էր “կովկասյան ժողովուրդ” ադրբեջանցիներին,որոնց անվանում էր եկվոր բարբարոսներ…
Ժիրինովսկու և Ադրբեջանի հարաբերություններն այնքան վատթարացան,որ գործն ընկավ դատարանները…Իսկ քանի որ Ժիրինովսկին բավական կրթված է և կարող է մեծ գլխացավանք ստեղծել պաշտոնական Բաքվի համար,ապա Ալիևի աշխատակազմում որոշեցին օգտվել նրա թույլ կողմից՝շատ փող սիրելուց,և գործի դրվեց նավթախավիարային դիվանագիտությունը…
Ժիրինովսկին դարձավ Ալիևի և Մեհրիբան խանումի երկրպագուն…Իսկ հակահայ գործունեությամբ սկսեցին աչքի ընկնել Ժիրինովսկու կուսակիցները…Օրինակ՝Պետդումայում ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը,որը մեծ ջանքեր է գործադրում հայերին վարքաբեկելու և Ադրբեջանին գովազդելու համար…Իսկ այսօր իր հակահայ գործունեությամբ աչքի ընկավ Պետդումայի պատգամավոր,Ժիրինովսկու ևս մեկ կուսակից Մաքսիմ Շինգարկինը…
Սա դիմել է ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս իր կարծիքը հայտնի Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստի առիթով…Շինգարկինը գտնում է,որ Նժդեհի արձանի տեղադրումը ՀՀ մայրաքաղաքում վնասում է հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին…Ժիրինովկու կամակատարը ազերիական կայքերից մեկին տված հարցազրույցում նաև նշել է,որ անհրաժեշտության դեպքում կդիմի ՀՀ իշխանություններին…
Երևում է,մի քանի օր առաջ Թուրքիայի դեսպանին հանդիպած Ժիրինովսկին կրկին բավական նավթադոլլարներ է ստացել Անկարայից և Բաքվից,քանի որ РТР-ով հեռարձակվող Վալդիմիր Սոլովյովի թոք-շոուի ժամանակ,որտեղ քննարկվում էր գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը, մինչ այդ Թուրքիայի դեմ “պատերազմող” Ժիրինովսկին ամբողջ հաղորդման ընթացքում գրեթե ԼՌԵՑ…Լռակյաց Ժիրինովսկին նոնսենս էր…Իսկ հիմա էլ “ջրի երես” դուրս ելավ Շինգարկինը իր հականժդեհական բարբաջանքներով՝կրկնելով Բաքվից հնչ-որ զառանցանքները Զանգեզուրի հայ բնակչությանը ցեղասպանությունից փրկած սպարապետի հասցեին…
Հ.Գ.Ըստ ազերիական haqqin.az կայքի ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովան Շինգարկինի դիմումից հետո ԻԲՐԵՎ թե դատապարտել է Գ.Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում…Իսկ ՀՀ ԶԼՄ-ները հաղորդում են,որ Զախարովան զարմացել է այդ փաստից…Հետաքրքիր է, թե ի՞նչ է պատասխանել մեր ԱԳՆ-ն Զախարովայի “զարմացած դատապարտությանը”…Թե՞ էլի ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ լռել է…Կարելի է “Կալինկա”-ի սիրահար Զախարովայից պահանջել,որ ՌԴ քաղաքները մաքրազերծի հայ ժողովրդի ԹՇՆԱՄԻ Վլադիմիր Լենինի արձաններից և կիսանդրիներից,որը ռուս-թուրքական ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ զոհասեղանին դրեց Հայաստանի տարածքները և հազարավոր հայերի կյանքեր…Գործը հասել է նրան,որ արձան տեղադրելու համար պետք է թույլտվություն ստանանք Մոսկվայից…Սա՝մեր ԱԳՆ-ի լռակյաց դիվանագիտության հետևանքն է…
Գագիկ Համբարյան
https://www.youtube.com/watch?v=Kn3YaDlpaBE
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.