23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մահացել է երգչուհի, Ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանը: Նա 91 տարեկան էր:
Օֆելյա Համբարձումյանի երգեցողությունն առանձնանում էր խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում էր հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական, ինչպես նաև՝ կոմպոզիտորական երգեր։ Երգչուհու ստեղծագործության մեջ առաջնային տեղ են գրավել Սայաթ-Նովայի ստեղծագործությունները` «Ես կանչում եմ լալային», «Չկա քիզի նման» և այլն։ Երգել է Ֆարհադի, Միսկին Բուրջիի, Ջիվանու, Շերամի երգերը։ Նրա ստեղծագործական թռիչքները կապակցվեցին աշուղներ Հավասու, Աշոտի և Շահենի ստեղծագործություններին, որոնցից շատերի առաջին կատարողն ինքը եղավ` իր կատարումներն ուղեցույց դարձնելով բոլորի երգիչ-երգչուհիների համար։
«Հայկական վարկածը» ցավակցում է Օֆելյա Համբարձումյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Ադրբեջանում ամենայն լրջությամբ քննարկվում է «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի անցկացումից հրաժարվելու հարցը, խնդիրն այնքան հրատապ է, որ Ադրբեջանի սպորտի նախարար Ազադ Ռահիմովը ANS հեռուստատեսության եթերում հնչեցրել է հրաժարվելու դեպքում վճարվելիք տուգանքի չափը, այն կարող է կազմել 100 մլն ԱՄՆ դոլլար: «Պայմանագիրը կնքված է 10 տարով, ընդ որում եթե Ադրբեջանը հրաժարվի «Ֆորմուլա 1»-ի անցկացումից 5 տարվա ընթացքում ապա ստիպված կլինենք վճարել շուրջ 100 միլիոն դոլլար»,-ասել է սպորտի նախարարը:
Հաջորդ սպորտային խայտառակությունն արդեն վերաբերվում է ծանրամարտին: Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականի 6 անդամներ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար:
Այս մասին հայտնում են Meydan TV հեռուստաալիքի կայքը և haqqin.az-ը:
Որակազրկվածների թվում են նաեւ արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը եւ Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:
Ադրբեջանցի ծանրամարտիկներն արդեն առաջին անգամը չեն ենթարկվում զանգվածային որակազրկման: Հաշվի առնելով ծանրամարտի ազգային հավաքականի 6 անդամների խայտառակ որակազրկումը, Ադրբեջանի ծանր ատլետիկայի հավաքականին կարող է թույլ չտան մասնակցել Ռիոյի Օլիմպիական խաղերին, մինչդեռ 4 արտոնագիր էր նվաճելԱդրբեջանը:
2016 թվականի մայիսին Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ին կայացած Եվրոպայի կուն ֆուի առաջնության ժամանակ դրսեւորած ագրեսիվ գործողության համար Ադրբեջանի կուն ֆուի ֆեդերացիայի հավաքականի թիմը որակազրկվել եւ հեռացվել է մասնակցությունից: Ադրբեջանցիները ներխուժել են ռինգ եւ փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:
Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում:
«Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի մարզիկների 70 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից եւ Բելոռուսից:
Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալներ նվաճելու, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիադայում հնչի Ադրբեջանի օրհներգը եւ երեւա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիադային ներկայանալն արդեն գերավելորդություն է», — այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել haqqin.az կայքը:
oblicomorale.blogspot.am
https://www.youtube.com/watch?v=jhr41OjEhu4
https://www.youtube.com/watch?v=7CZfa6ohVQw
Hraparak.am-ի «Հայտնի գործիչները՝ ոճաբանի աչքով» շարքի այսօրվա հերոսուհին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է։ Մեր ոճաբան Նիակրիսը վերլուծել է նրա իմիջը, մատնանշել առկա բաղթողումները և դրական կողմերը։
Ռիտա Սարգսյանի ոճի դրական կողմերը
Պետք է անկեղծ խոստովանեմ, որ այսօրվա մեր հերոսուհու ոճը վերլուծելը թերևս ամենաբարդ խնդիրն է, կան մի քանի պատճառներ։ Նախ դժվար է խնամված, իր արտաքինի վրա ջանք և փող ծախսող կնոջը թերությունների մեջ մեղադրելը, երկրորդ՝ տիկին Ռիտայի նկարներից ցայտուն երևում է պրոֆեսոինալ ոճաբանների, վարսահարդարների և դիմահարդարների աշխատանքի արդյունքը, հետևաբար, եթե անգամ սխալներ կան, այդ սխալները թույլ են տալիս մասնագետները։ Սկզբում ՝ դրականի մասին. Տիկին Սարգսյանը շատ հաճելի կին է, ժպտերես, բարյացակամ մարդու տպավորություն է թողնում և անշուշտ հագուստի պարզ, վառ գույները նպաստում են այդ տպավորությանը։ Նա գրեթե միշտ հագնվում է պաշտոնական դրես կոդին համապատասխան` արժանապատիվ և պատշաճ մակարդակով ներկայացնելով մեր երկիրը։
Ոճում առկա բացթողումները
Ինչ վերաբերում է բացթողումներին, առաջին հերթին տիկին Ռիտայի ոճի հիմնաքար հանդիսացող կարճաթև զգեստները, ըստ իս, չեն գեղեցկացնում նրան, այլ անպատեհ ընդգծում են արմունկից վերև ընկած ձեռքի ամենագեր հատվածը՝ այդպիսով վիզուալ մի քանի կիլոգրամներ ավելացնում: Երկրորդ բացթողումը զուգագուլպաներն են. կանացի զգեստապահարանի այս «դավաճան» մասը կարող է փչացնել ցանկացած, անգամ անթերի համադրությունը։ Այստեղ սխալները մի քանիսն են՝ նախ բաց կոշիկների հետ զուգագուլպաներ կրելը, երբ դրանք տեսանելի են անզեն աչքով և երկրորդ՝ գույնի սխալ ընտրությունը։ Զուգագուլպաների ոսկե կանոնը՝ դրանք պետք է լինեն անտեսանելի, առանց փայլի և երանգների. բացառությունը սև գույնն է։ Եվ երրորդ բացթողումը՝ փայլուն կտորների ընտրությունն է. ցանկացած՝ անգամ ամենանիհար կինը չի ուզում հագուստի միջոցով իրեն ավելորդ կգ ավելացնել, փայլուն կտորները ունեն այս տհաճ հատկությունը, հետևաբար արժե հրաժարվել դրանցից։
Զգեստապահարանում գերակշռում են հայտնի բրենդները
Ուզում եմ նշել, որ տիկին Ռիտայի զգեստապահարանում շատ են հայտնի բրենդների արտադրանքները, թե հագուստի, թե աքսեսուարների մեջ կարելի է տեսնել բազմաթիվ հանրահայտ մոդելներ։
Սանրվածքը հնաոճ է, ճիշտ արված դիմահարդարում
Քանի որ արտաքինը բոլոր դետալների համադրություն է, չեմ կարող չանդրադառնալ տիկին Սարգսյանի սանրվածքին. Կարծում եմ՝ այն հնաոճ է և չի գեղեցկացնում մեր առաջին տիկնոջը, պետք է փորձել հրաժարվել միշտ արված խառը ֆենից և ավելի արդիական ֆորմաներ ընտրել։ Գույնի հարցում ես կարծում եմ, որ աշխատելու անհրաժեշտություն կա։ Դիմահարդարման հարցում տիկին Ռիտան ճիշտ ընտրություն է կատարում առօրյայում։ Միայն երբեմն երեկոյան դիմահարդարման մեջ մի փոքր ավելի է շպարվում, քան անհրաժեշտ է` այդպիսով իրեն տարիք ավելացնելով։ Հատկապես հաճելի էր տեսնել տիկին Ռիտայի ոճի տարեցտարի էվոլուցիան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հասուն տարիքում կնոջ ոճը հնարավոր է փոխել միայն պրոֆեսիոնալ ոճաբանի նրբանկատ ղեկավարության ներքո։ Եվ վերջում, կենսախինդ, ժպտերես կինը իր ներկայությամբ զարդարում է ցանկացած միջոցառում, կարծում եմ՝ տիկին Ռիտան շատ լավ գիտի սրա մասին։
Նյութի աղբյուրը ` hraparak.am
“Մենք ենք տերը մեր երկրի” նախաձեռնության անդամները վաղ առավոտից Ազգային ժողովի մուտքի մոտ են՝ պահանջելով կանխել Ազգային ժողովի կողմից “Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին” համաձայնագրի վավերացումը. գրում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում այդ օրակարգով:
Քաղաքացիները, որոնց միացել են մի շարք քաղաքական գործիչներ` Պարույր Հայրիկյանը, Անդրիաս Ղուկասյանը, “Հիմնադիր խորհրդարանի” անդամ Վարուժան Ավետիսյանը և այլք, եկել են հետևյալ բովանդակությամբ պաստառներով. “ՀՕՊ-ի հանձնումը հավասար է Ստեփանակերտի ռմբակոծմանը”, “Դավաճանության հերթական քայլը” , “Չենք հանձնի ո՛չ օդը, ո՛չ հողը”:
Վարուժան Ավետիսյանը կայքի հետ զրույցում հայտնել է, որ Հայաստանը չի կարողանալու այս համաձայնագրի շրջանակներում իր լիազորություններն իրականացնել, քանի որ վերջնական խոսքը ՌԴ-ինն է լինելու:
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն էլ հայտարարել է, որ այս համակարգին միանալով ` դեմք ենք դուրս գալիս ՆԱՏՕ-ին, որն այս պահի դրությամբ բավական մեծ օգնություն է ցույց տալիս ՀՀ-ին:
Թուրքիան ու Ադրբեջանն ակտիվորեն փորձում են Վրաստանին ներքաշել տարածաշրջանային նոր զարգացումների մեջ՝ գործադրելով շանտաժի բոլոր ձևերը: Թբիլիսիի նկատմամբ իրականացվում է թուրք-ադրբեջանական ոչ միայն տնտեսական, այլ նաև ռազմաքաղաքական էսպանսիա, որը կարող է լրջորեն սպառնալ Վրաստանի տարածքային ամբողջականությանը, ստիպել վրացական վերնախավին հետևել Անկարայի և Բաքվի կողմից ընտրած ուղեծրով:
Թբիլիսիի մասնակցությամբ Անդրկովկասում ձևավորվում է ռազմաքաղաքական նոր դաշինք, որը միտված է ոչ միայն հակադրվել Մոսկվա-Երևան-Թեհրան առանցքին, այլ նաև՝ լրջապես վերափոխել ուժերի միջև հավասարակշռությունը: Ռազմաքաղաքական նոր դաշինքի ստեղծման մասին փաստացի ազդարարվել է մայիսի 15-ին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների՝ 2017 թվականին համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին համատեղ հայտարարությունով:
2008 թվականի օգստոսյան պատերազմից հետո Վրաստանը դուրս է եկել հետխորհրդային բոլոր ռազմաքաղաքական և տնտեսական համակարգերից՝ ընտրելով եվրաինտեգրման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման ուղին: Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախության ճանաչումից հետ Մոսկվան կորցրել է Թբիլիսիի վրա ներազդելու բոլոր հնարավորությունները, և վրացական իշխանություններին այլևս ոչինչ չի խոչընդոտում յուրովի կառուցել իր զարգացման տեսլականը, միաժամանակ՝ ներքաշվելով հակառուսական ցանկացած ձևաչափերի մեջ:
Եվ բնական է, որ այսպիսի վիճակից փորձում են օգտվել Թուրքիան և Ադրբեջանը՝ ներքաշելով Վրաստանը ոչ միայն հակառուսական, այլ նաև՝ հակահայկական իրենց արկածախնդրությունների մեջ: Ավելին, որպեսզի թուլացնեն Թբիլիսիի դիմադրողականությունը, Անկարան և Բաքուն լայնորեն գործադրում են տնտեսական և ռազմաքաղաքական ներազդման իրենց բոլոր հնարքները:
Ռազմաքաղաքական գործոն
Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին, թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման և նույնիսկ՝ անդամակցության բանալին գտնվում է միայն իր ձեռքում, և Թբիլիսին պարտավոր է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Ցավալի է, բայց նման մոտեցումը կիսում են նույնիսկ վրացական վերնախավում: Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթի Խուդաշելին օրեր առաջ հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ անդամ-երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»:
Թբիլիսիում փորձում են անտեսել, որ Անկարայի նման մոտեցումը նախևառաջ ուղղված է Մոսկվայի դեմ: Ի տարբերություն Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները զգուշավոր են արտահայտվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսլականի մասին, չցանկանալով բորբոքել Ռուսաստանի ինքնասիրությունը, ուստի վրացական վերնախավի համար թուրքական հայտարարությունները հոգեբանական այլ նշանակություն ունեն: Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը սկսել է զարգանալ 2007 թվականից, որպես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մի մաս: Սակայն վերջին տարիների ընթացքում Անկարան անթաքույց փորձում է իր ծրագրերում ցանկացած ձևով ներքաշել նաև Թբիլիսին:
Մայիսի 15-ին Գաբալայում երեք նախարարների հանդիպումն ու համատեղ հայտարարությունը բացահայտում են, որ Թուրքիային մասնակի հաջողվել է հասնել իր նպատակին և առանց Հյուսիսատլանտյան դաշինքի գործոնի օգտագործման, քանի որ ձևավորվող այդ դաշինքի մեջ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չի հանդիսանում:
Վրաստանի միջոցով Թուրքիան և Ադրբեջանը փորձելու են ամբողջացնել Հայաստանի շրջափակումը, հրահրել իրավիճակի վատթարացում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի սահմանին, և օգտվելով Ռուսաստանի միջամտությունից և զբաղվածությունից՝ նոր արկածախնդրության դիմել Արցախում: Վրաց-օսական կամ վրաց-աբխազական հնարավոր նոր կոնֆլիկտի դեպքում ռուսական 102-րդ բազան ստիպված կլինի կենտրոնանալ հայ-վրացական սահմանին և չի կարողանա որևէ լուրջ աջակցություն ցուցաբերել հայկական զինված ուժերին, իսկ դա հնարավորություն կտա ավելի մեծ ուժեր կենտրոնացնել ոչ միայն Ղարաբաղյան ռամաճակատում, այլ փորձարկել նաև Նախիջևանից վտանգ ստեղծելու հեռանկարը, որպեսզի հայկական զինված ուժերը երկու թևով պաշտպանվեն:
Տարածքային ամբողջականության գործոն
Բաքվի և Անկարայի հետ հարաբերությունների նոր որակը երկիմաստ է դարձնում Երևանի հետ Թբիիլիսիի հարաբերությունները: Վրացական վերնախավը բազմիցս է շեշտել Հայաստանի հետ «եղբայրական հարաբերությունների» մասին, սակայն երկու հակահայկական տրամադրվածությամբ երկրների հետ նույն դաշինքի մեջ գտվելը ստվերում է այդ հայտարարությունների անկեղծությունը:
Անկարան և Բաքուն Թբիլիսիին փորձում են համոզել, թե Երևանը, գտնվելով Մոսկվայի ռազմաքաղաքական ուղեծրում, ցանկացած ժամանակ կարող է սպառնալիք դառնալ Ջավախքում վրացական իշխանության համար, և նման «վտանգը» կարող է կանխել միայն իրենց հետ սերտ ռազմական համագործակցությունը: Իրականում սակայն, Վրաստանի տարածքային ամբողջականությանը սպառնում է հենց Թուրքիան, որը ձգտում է ոչ միայն չեղարկել Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնցով Աջարիան գտնվում է Վրաստանի պետականության կազմում, այլ՝ հենց Աջարիայի հետագա պատկանելության հարցով պարտադրել Թբիլիսիին շարժվել իր համար ցանկալի ճանապարհով:
Եթե Վրաստանը հրաժարվի մասնակցություն ունենալ թուրքական այդ ծրագրերին, չի բացառվում, որ Թուրքիան կարող է Ջավախքում հրահրել վրաց-հայկական ընդհարումներ կամ խռովություն կազմակերպելով Աջարիայում՝ պահանջել այդ երկրամասին ավելի լայն ինքնավարության տրամադրում, նույնիսկ՝ անկախացում: Վրաստանի Քվեմո-Քարթլիի որոշ շրջանների նկատմամբ իր հավակնությունները չի թաքցնում նաև Ադրբեջանը, որը վերջին տարիներին բազմիզս է բարձրացրել վրաց-ադրբեջանական պետական սահմանի վերանայման հարցը: Բաքուն կարող է ակտիվացնել նաև Մառնեուլիի շրջանում բնակվող մահմեդականների կենտրոնախույս մղումները:
Փաստացի, թե´ Թուրքիան և թե´ Ադրբեջանը բացահայտ սպառնում են Վրաստանի տարածքային ամբողջականությանը այն դեպքում, որ Հայաստանի պետական վերնախավը բազմիցս հայտարարել է, որ հայ-վրացական որևէ տարածքային հարց գոյություն չունի: (Շարունակություն՝ Մասն Բ)
Բագրատ Մովսեսյան
armenian-community.ge
«Աստված իմ, չհասցրեցի ոտք դնել Բաքվի հողի վրա, բայց արդեն հասցրեցի զգալ «մեր ժողովրդի» ամբողջ հմայքը»: Oxu.Az-ի փոխանցմամբ, այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանցի մոդել Քրիստինա Զամիրը Դուբայից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ մասնակցել է «Միսս ԽՍՀՄ» մրցույթին:
Մոդելը գրել է, որ «մեր երկիրը տարեցտարի եվրոպական է դառնում, բայց ոմանք ինչպես ոչխար եղել էին, այնպես էլ մնացել են…»:
«Չնայած «ա լա Շանելին» եւ «Ադիդաս մարզակոշիկներին»: Եվ դեմքին տոննայով կոսմետիկային… Կարծես ոչ թե օդանավում են, այլ շուկայում, բղավում են մորթվողի պես… Վերադառնալու ցանկությունս անհետացավ…»,- գրել է ադրբեջանցի մոդելը:
Ադրբեջանցները հավանական են համարում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը:
Minval.az-ը հարցում է անցկացրել Բաքվում «Ֆորմուլա 1»-ի անցկացումից հետո Ղարաբաղում նոր պատերազմի հավանականության մասին: Հարցվածների 69%-ը (1323 մարդ) դրական պատասխան է տվել, 24%-ը (465 մարդ)՝ բացասական:
Հարցման մասնակիցների եւս 7%-ը (132 մարդ) պատասխանել է՝ «Չգիտեմ»: Ընդհանուր առմամբ, հարցմանը 1.920 մարդ է մասնակցել:
Պողոս առաքյալի հրաժեշտի խոսքը Եփեսոսի երեցներին.
-Այժմ ահա Սուրբ Հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ։ Չգիտեմ, թե այնտեղ ի՛նչ կպատահի ինձ։ Գիտեմ միայն, որ ամեն մի քաղաքում Սուրբ Հոգին ազդարարում է ինձ՝ ասելով, որ ինձ սպասում են բանտարկություն ու նեղություն։ Բայց իմ հոգը չէ, ինձ համար կարևորն իմ կյանքը չէ, այլ այն, որ ուրախությամբ իր վախճանին հասցնեմ իմ գործը, այն պաշտոնը, որ ինձ տվեց Տեր Հիսուսը՝ ավետարանելու Աստծու շնորհը։
Հիմա գիտեմ, որ այսուհետև այլևս չեք տեսնելու ինձ։ Եկա ձեր բոլորի մոտ, շրջեցի ու քարոզեցի Աստծու արքայությունը և ահա հայտարարում եմ այսօր, որ իմ խիղճը հանգիստ է, որովհետև առանց քաշվելու հայտնեցի ձեզ Աստծու կամքը։ Ուշադի՛ր եղեք ձեր անձերին և ձեր ամբողջ հոտին, որի վրա Սուրբ Հոգին տեսուչ կարգեց ձեզ։ Հովվեցե՛ք Տիրոջ եկեղեցին, որ նա իր արյունո՛վ գնեց. որովհետև ես գիտեմ, որ իմ մեկնումից հետո ձեր մեջ կմտնեն հափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հոտին։ Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որոնք սխալ բաներ կուսուցանեն՝ հավատացյալներին իրենց հետևից տանելու համար։ Հետևաբար, արթո՛ւն կացեք. հիշեցե՛ք, թե ինչպես երեք տարի անդադար, գիշեր-ցերեկ, յուրաքանչյուրիդ մեկ-մեկ արցունքով խրատեցի։ Եվ հիմա հանձնում եմ Աստծուն և նրա շնորհի Ավետարանին, որ կարող է հոգեպես աճեցնել և ժառանգակից դարձնել ձեզ իր բոլոր սրբերին։
(Գործք Առաքելոց 20:22-32)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հայաստանի Զինված ուժերի Սոտքի զորամասում ապրիլի 4-ին, երբ ադրբեջանական կողմի հարձակման հետևանքով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը թեժ էր, զինվորների համար նախատեսված պարենամթերքի յուրացման դեպք է գրանցվել:
Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված մեղադրական եզրակացությունից Panorama.am-ը տեղեկանում է, որ նույն զորամասի խոհարար Մ. Զարոյանը հանցավոր համաձայնության գալով ճաշարանի խոհարար Օ. Ադամյանի հետ ապրիլի 4-ին յուրացրել են զգալի պարենամթերք:
Նրանց մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ «վատնելը կամ յուրացնելը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ:
Այս արարքի համար ՔՕ-ն սահմանում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Այս գործով իրեղեն ապացույց են համարվում 14 կգ խոզի միսը, 9,2կգ արևածաղիկի ձեթը, 10 կգ վերմիշելը, 2կգ տոմատի մածուկը, 25 հատ ձուն:Քրեական գործը հունիսի 10-ին ընդունվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթ: Առայժմ դատական նիստի օր նշանակված չէ:Խոհարարների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
PANORAMA.AM
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.