23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2016թ. ամառային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման համար Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում տեղակայված Հասարակական խորհրդի աշխատավայրում յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն: Քաղաքացիների դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին` Հասարակական խորհրդում: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 52-34-82 հեռախոսահամարով:
Սամվել Ալեքսանյանի ընկերությունները հայտնվել են դատարանում. այս անգամ` վիսկիի պատճառով, գրում էHetq.am-ը:
Ըստ այդմ, նշվում է, որ մի քանի տարի է` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները, այլ ոգելից խմիչքներից բացի, նաեւ վիսկիի արտադրությամբ են զբաղվում: Սամվել Աեքսանյանը օղիների հայտնի ապրանքանիշերը կեղծելու եւ սեփական «Երեւան Սիթի» սուպերմարկետի ցանցում վաճառելու պատճառով արդեն հայտնվել է դատարանում: Այժմ հերթը վիսկիին է հասել: «Երեւան Սիթի» սուպերմարկետում վաճառվում են «Ա եւ Գ» ՍՊԸ-ի արտադրած վիսկիներ, որոնք ապրանքային տեսքով նման են հայտնի վիսկի արտադրողների արտադրանքին:
Մայիսի 11-ին Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան, ընդդեմ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ա եւ Գ», «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ների, դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Շոտլանդական Վիսկիի ասոցիացիան դատարանին խնդրում է պատգամավորի ընտանիքի ընկերություններին արգելել զբաղվել ապօրինի գործունեությամբ, պարտավորեցնել կեղծ արտադրանքը հանել շրջանառությունից եւ ոչնչացնել, կանխել իրավախախտումներն ու հատուցել վնասները:
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում
ԼՂՀ հիմնախնդրի մասին խոսելիս միշտ հիշատակվում են փոխզիջումներ, որոնք պետք է անեն կողմերը, որպեսզի հնարավոր լինի խնդիրը վերջնական և ամբողջական տեսքով լուծել:
Հայաստանը և Ադրբեջանը արդեն երկար ժամանակ քննարկում են Մադրիդյան սկզբունքները (նույն տրամաբանությամբ է նաև կազմված կազանյան փաստաթուղթը), որոնք հակամարտող կողմերի հետ խորհրդակցելով մշակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Մադրիդյան սկզբունքների 3-րդ կետն ասում է.
ԼՂ-ին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ ներքոշարադրյալ կարգով, որոնց մանրամասները կողմերը համաձայնեցնելու են Խաղաղության Համաձայնագրով:
– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից: Սահմանափակ զորամիավորում տեղակայվելու է Քելբաջարի շրջանի այն տարածքում, որը որոշելու է Միջազային Անցումային Հանձնաժողովը`մինչև Խաղաղության Համաձայնագրի ստորագրումը:
– Քելբաջարի շրջանը գտնվելու է միջազգային անցումային հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ: Քելբաջարի շրջանի միջազգային անցումային մոնիտորինգի ընթացքում Քելբաջարի շրջանի բնակչության դուրս գալը շրջանից միջազգային հանրության կողմից խրախուսվելու է:
– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:
Նույն փաստաթղթի 4-րդ կետն ասում է.
Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է ԼՂ-ն կապի Հայաստանի հետ: Մինչև ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է ԼՂ ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ համաձայն ստատուս քվոյի պայմաններին այն պահի դրությամբ, երբ Խաղաղության Համաձայնագիրը կմտնի ուժի մեջ: ԼՂ վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո, միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի`հաշվի առնելով ԼՂ վերջնական կարգավիճակը:
Փաստորեն, ըստ Մադրիդյան սկզբունքների (նաև կազանյան փաստաթղթի) Հայաստանին առաջարկվում է Ադրբեջանին հանձնել ԼՂՀ շրջակա բոլոր շրջանները, որպեսզի Ադրբեջանը Հայաստան-Արցախ կապող մինջանցք տրամադրի: Սա ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համարվում է փոխզիջում:
Սակայն բավական է պատմական փոքրիկ հետհայաց կատարել և տեսնել, որ այս ամենը թչ թե փոխզիջում է, այլ Հայաստանի կողմից իրականացվող միակողմանի զիջում և հանուն Արցախի ոչ հստակ ապագայի:
Իրականության մեջ, անգամ ԽՍՀՄ կողմից Արցախի` Ադրբեջանին անօրինական հանձնումից հետո էլ, Արցախը և Հայաստանը ունեցել են ցամաքային կապ: 1920-ական թվականներին Հայաստանը և Արցախու ունեցել են ընդհանուր սահման: Այս փաստը գալիս է հաստատելու 1926 թվականին ԽՍՀՄ-ում տպագրված քարտեզից, որտեղ հստակորեն և պարզ երևում է, որ Հայաստանն ու Արցախը իրար միացնող ցամաքային հատված ունեն: Բայց արդեն 1930-ական թվականներից քարտեզը փոխվել է: Հայաստանն ու Արցախը կտրվել են իրարից և նրանց միջև ընկած տարածքը տրվել է քրդերին:
Հայտնի է, որ 1923 թվականին Քելբաջար, Լաչին և Կուբաթլու շրջանների հիման վրա ստեղծվել է քրդական գավառքը, որը առավել հայտնի է Կարմիր Քուրդիստան անվամբ: Այս կազմավորման ստեղծման ժամանակ էլ Հայաստանն ու Արցախը շարունակում էին ունենալ ցամաքային սահման:Կարմիր Քուրդիստան գավառը լուծարվեց 1929 թվականի ապրիլի 8-ին: 1930 թվականի մայիսի 25-ի Ադրբեջանի ԽՍՀ ԿԳԿ որոշմամբ ստեղծվեց Քուրդիստան օկրուգը, որը Կարմիր Քուրդիստանից ավելի մեծ տարածք էր զբաղեցնում և հենց այս ժամանակ է, որ Հայաստան-Արցախ կապող ցամաքային սահմանը վերցվել է և տրվել Քրդական օկրուգին, որը մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ:
Հ.Գ. Ահա այս փաստերոն ունենալով միանշանակ կարելի է ասել, որ փոխզիջում ասվածը այդքան էլ այդպես չէ և Հայաստանը տալիս է հանուն մի բանի, որը իրականության մեջ պատկանում է իրեն:
Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որ արցախյան պատերազմի առաջին օրվանից ԼՂՀ-ում էր ու հաճախ ավելի օպերատիվ տեղեկատվություն էր այտեղից փոխանցում, ֆեյսբուքյան իր էջում այսօր հետեւյալ գրառումն է թողել.
Ես այս ամիս Վիվասելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել եւ ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հակառակը այստեղ ավելի քիչ եմ խոսել, քան Երեւանում։ Երբ Երեւանում եմ լինում ամիսը 6 հազար դրամ եմ վճարում։
Ղարաբաղ Տելեկոմի եւ Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ է պետք մշակել։ Հերիք է հեքիաթներ պատմեք իբր բարեգործություններ եք անում, ներդրումներ եք անում, ձեր կատարած ծախսերը շատ վաղուց եք փակել եւ շատ վաղուց գերշահույթներ եք ստանում երկու իրար հետ փոխկապակցված ընկերություններով։ Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաեւ ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին “քամում” եք։
Հանեք այդ ռոմինգը Ղարաբաղից, զինվորների եւ նրանց ծնողների վրա փող մի աշխատեք։
Անսպասելի՞ էր Ռուսաստանի ԱԳՆ մակարդակով Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ զարմանքը կամ դժգոհությունը, թե՞ ոչ: Իսկապես, բավական բարդ է ասել: Միևնույն ժամանակ, սակայն, եթե բուն դրվագը անսպասելի էր, ապա այն, ըստ էության, հայ-ռուսական հարաբերություններ կոչված երևույթի՝ վաղուց սպասելի և տրամաբանական ընթացքն է: Իսկ այստեղ արդեն սկանդալային դրվագները դառնում են ոչ թե անսպասելի, այլ տրամաբանական և օրինաչափ: Որովհետև չկա հարաբերություն, համենայն դեպս այնպիսին, ինչպիսին լինում է միջազգային քաղաքականության սուբյեկտների միջև: Հայաստանն ընկալվում է որպես կցորդ, ինչի համար էլ Հայաստանում տեղադրված արձանի վերաբերյալ կհնչի գնահատական: Ընդ որում՝ երևի թե նույնիսկ զարմանալի է, որ այդ գնահատականը հնչեցնում է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ոչ թե Մոսկվայի պրեֆեկտուրայի: Սա հայ-ռուսական հարաբերություն կոչվածի տխուր պատկերն է, ինչը հետևանքն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը իշխանությունը, իշխող համակարգը վաղուց վերածել է արձանի: Այսինքն՝ արձանային այս պատմությունը հետևանքն է այն քաղաքականության, որը երկու տասնամյակի ընթացքում Հայաստանն է վերածել արձանի, Հայաստանի պետականությունն է վերածել արձանի կամ հուշարձանի: Այսօր շատ է քննարկվում այն, թե ինչ պատասխան պետք է տա Հայաստանը ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին՝ դրա հայտարարության կապակցությամբ: Նաև քննարկվում է արդեն հնչած որոշակի պատասխանների որակը, բնույթը, որ հնչել են թե՛ Հայաստանի ԱԳՆ խոսնակի, թե՛ ՀՀԿ խոսնակի շուրթերից: Իրականում, սակայն, բացարձակապես անկարևոր է, թե ինչ են պատասխանել ռուսական պաշտոնյայի հայտարարության կապակցությամբ Հայաստանի այս կամ այն պաշտոնյաները, կուսակցականները և այլն:
Հայաստանը վաղուց է հայտնվել մի վիճակում, երբ նմանօրինակ պատասխանները չունեն որևէ նշանակություն և կարևորություն: Պատասխանն այսօր պետք է և կարող է լինել մեկը՝ Հայաստանի կառավարման որակի փոփոխությունը:
Հայաստանը այսօր պատասխան տալու այլ տեղ չունի, քան պատասխանը տնտեսության, ներքին քաղաքականության, հասարակական և պետական ինստիտուտների զարգացման, արդիականացման ուղղությամբ: Հայաստանը կա՛մ պատասխան կարող է տալ այստեղ, կա՛մ չի կարող տալ իրենից որևէ բան ներկայացնող ոչ մի պատասխան: Չի կարող իշխող համակարգը, որը երկրի ներսում զբաղված է թալանով, հանրային և պետական ունեցվածքի հաշվին հարստություն և իշխանություն պահելով, որևէ արժանաատիվ կամ ծանրակշիռ խոսք ունենալ արտաքին որևէ հարցում: Ի բնե չի կարող:
Մանրամասն՝ 1in.am
Ինչպես արդեն բոլորս գիտենք` Օռլանդոյում գիշերային ակումբում հրաձգության հետեւանքով զոհվել է 50, վիրավորվել 53 մարդ:
Հարձակվողը ոչնչացվել է ոստիկանության կողմից՝ պատանդներին ազատելու գործողության ժամանակ:
Օռլանդոյի ողբերգությունը տխուր ռեկորդ է սահմանել ամերիկյան պատմության մեջ զանգվածային հրաձգության զոհերի քանակով, իսկ շոու բիզնեսի աստղերն էլ կատարվածի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնում:
Անտարբեր չի մնացել նաեւ Քիմ Քարդաշյանը, որn իր Twitter-ում հետեւյալն է գրել.
«Բառեր չեմ գտնում իմ վիշտն արտահայտելու համար: Իմ սերն ու աղոթքները բոլոր նրանց, ում վրա անդրադարձել է այս հանցագործությունը: Դաշնային օրենքը չգիտես ինչու թույլ է տալիս, որ ՀԴԲ մշտական հսկողության գտնվող մարդիկ օրինական ճանապարհով զենք գնեն:
Մենք բազմիցս դիմել ենք կոնգրեսին, որպեսզի նրանք փակեն այս սողանցքը օրենքում, որը վտանգավոր մարդկանց թույլ է տալիս զենք գնել ու մարդ սպանել: Բայց ոչինչ չի փոխվում: Մարդիկ շարունակում են անիմաստ զոհվել: Ե՞րբ են վերջապես փոխելու զենք գնելու մասին օրենքը»:
Մենք էլ մեր կողմից ներկայացնում ենք ձեզ մի քանի թվիթ, որը Քիմը վերահրապարակել է իր էջում. Նրա բաժանորդներից մեկը հետեւյալն է գրել.
«Այն փաստը, որ ինչ- որ մեկը, ով ՀԴԲ տեսադաշտում էր գտնվում, կարողացել է օրինական ճանապարհով զենք գնել, ցույց է տալիս, թե որքան անկայուն է համակարգը: Ի դեպ, այդ նույն զենքը՝ AR-15 (նույն ինքը Մ-16, որը վաճառվում է որպես ինքնապաշտպանության քաղաքացիական զենք) օգտագործվել է նաեւ ԱՄՆ մյուս քաղաքներում նմանատիպ հանցագործությունների համար»:
Եվս մեկ հետաքրքիր թվիթ.
«Ավստրալիայում 1997-ին զանգվածային սպանություն կատարվեց: Այդ ժամանակվանից այնտեղ փոխեցին օրենքները ու բնակչության ձեռքից վերցրեցին զենքը: Եվ կարո՞ղ եք ասել, թե որքան զանգվածային սպանություն կատարվեց դրանից հետո՝ զրո»:
Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում փրկարար ծառայությունն արձագանքել է 131 դեպքի: Վ. Գաբրիելյանը զեկուցեց նաև հունիսի 8-9-ը Շիրակի մարզում «Երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը և կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժության ընթացքի մասին:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լ. Վարդանյանը անդրադարձավ ընթացիկ աշխատանքներին: Տնօրենը նշեց, որ նախորդ շաբաթ հանրապետության մի քանի մարզերում կրկին կարկուտ է գրանցվել և հակակարկտային կայանքները գործել են հնարավորինս արագ: Ընդհանուր առմամբ՝ շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանքներից արձակվել է 150.000 կրակոց: Տնօրենի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին կդիտվի առանց տեղումների և տաք եղանակ, սակայն հունիսի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որն իր հետ կբերի քամու ուժգնացում, չի բացառվում նաև կարկուտի հավանականությունը: Անդրադառնալով նախարար Ա. Երիցյանի հանձնարարականին՝ Լ. Վարդանյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում և հանդիպումներ կազմակերպվում համապատասխան կառույցների հետ՝ հակակարկտային կայանքների աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, որպեսզի բջջային օպերատորների կապի խափանումը կայանքների աշխատանքին չխանգարի:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց հունիսի 10-ին ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի հաշվետու նիստի արդյունքների մասին, որի ժամանակ ընտրվել է խորհրդի նոր նախագահ:
ՀՀ ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Ս. Պետրոսյանը նշեց, որ ավարտվել է շչակների տեղադրման գործընթացը և սահմանամերձ 24 համայնքներն արդեն միացված են կենտրոնական կառավարման ազդարարման համակարգին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և ուսումնավարժանքների կազմակերպման մասին։
Նախարար Ա. Երիցյանը ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Ա. Հարությունյանի հետ քննարկեց ԱԻ նախարարության կողմից ԼՂՀ ծառայությանը տրամադրվող աջակցության հարցերը, առաջարկեց ներկայացնել անհրաժեշտ կարիքները, որպեսզի տրամադրվող աջակցությունը լինի առավել արդյունավետ:
Նախարար Ա. Երիցյանն անդրադարձավ նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատանքներին, նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցում է կենտրոնի կատարելագործմանը, և հայկական կողմն էլ ՌԴ կողմից կենտրոնի համատնօրեն Ս. Ազարյանի հետ պետք է քննարկի և խորացնի համագործակցության եզրերը:
Ամեն տարի ՀՀ ԱԻ նախարարությունը կազմակերպում է նախարարության բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև՝ մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցների երեխաների հանգիստը մանկական ճամբարում: Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության նախագահ Լ. Մելիքյանին մշակել և համապատասխան առաջարկներ ներկայացնել երեխաների ամառային հանգիստը և ժամանցն այս տարի ևս առավել հագեցած կազմակերպելու համար:
Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի գրառումը.
Այսօր հունիսի 13-ն է՝ Շահումյանի անկման օրը: Ադրբեջանն ապրիլյան ագրեսիայով մեզ համար քաղաքական և իրավական բացառիկ հնարավորություն էր ստեղծել Շահումյանն ազատագրելու համար: Անգամ օտար երկրներում բնակվող շատ շահումյանցիներ շտապել էին Արցախ հասնել՝ իրենց հողն ու նախնիների գերեզմաններն ազատելու հույսով:
Սակայն Սերժ Սարգսյանը ոչ միայն դավաճանաբար հրաման չտվեց հետ բերելու ապրիլին կորցրած մեր տարածքները, այլև թույլ չտվեց, որ մեր բանակն ազատագրի Շահումյանը: Սերժ Սարգսյանի այս երկու արարքները նույն մակարդակի հանցագործություններ են, որոնց համար նա պետք է հավասարապես պատժվի:
Ես ընդամենը մի քանի ամիս եմ ապրել Շահումյանում, սակայն մինչ օրս զգում եմ այդ հողի հարազատությունն ու նրա կորստի ցավը: Պատկերացնում եմ, թե ինչ ապրումներ ունեն շահումյանցիները, ովքեր սերնդե-սերունդ ծնվել ու մեծացել են այդ հողի վրա: Եթե ես շահումյանցի լինեի, սիրտս բառիս բուն իմաստով կճաքեր այդ կորստի ցավից: Շատ զարմացած եմ, որ իրենց հողը պաշտող շահումյանցիները մինչ օրս հանդուրժում են Սերժ Սարգսյանի այս դավաճանությունը և համակերպվում են կորստին:
Ամերիկյան Օռլանդո քաղաքի Pulse միասեռականների ակումբում հրաձգություն իրականացրած և 50 մարդու կյանք խլած Օմար Մատինը, ով ծնվել է Աֆղանստանից ԱՄՆ տեղափոխվածների ընտանիքում, նախկինում ագրեսիվ վարք է դրսևորել միասեռականների հանդեպ ու պարբերաբար ծեծի է ենթարկել կնոջը: Բացի այդ, ամերիկյան հատուկ ծառայությունների ունեցած տվյալներով` Մատինը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարական հետևորդներից մեկը:
Քսանիննամյա Մատինը AR-15 ինքնաձիգով ու ատրճանակով մտել է ակումբ ու կրակ է բացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակահերթ են բացել հանցագործի ուղղությամբ, ով բավական երկար ժամանակ դիմակայել է: Վերջիվերջո ոստիկանները սպանել են ահաբեկչին: Հետագայում պարզվել է, որ Մատինն իր հետ ակումբ է բերած եղել նաև պայթուցիկ նյութ, որը վնասազերծել են սակրավորները:
Ամերիկյան NBC հեռուստաալիքը զրուցել է Օմար Մատինի հոր` Սեդիքի հետ: Նա իր ողջ ընտանիքի անունից ներողություն է խնդրել որդու արարքի համար:
«Մենք պատկերացում անգամ չենք ունեցել, թե ինչ է նա պատրաստվում անել: Մենք, ինչպես և ողջ երկիրը, շոկի մեջ ենք: Կարող եմ միայն մի բան ասել վստահորեն` կրոնը տեղի ունեցածի հետ որևէ կապ չունի»,-ասել է տղամարդը:
Սեդիքի խոսքով՝ իր որդին նախկինում էլ էր ագրեսիվ վարք ցուցաբերում միասեռականների հանդեպ:
«Նա ուղղակի ցասման մեջ էր ընկել, երբ մի քանի ամիս առաջ Մայամիում տեսել էր համբուրվող տղամարդկանց: Նմանատիպ բաները հունից հանում էին նրան»,-ասել է հայրը:
Մատինի նախկին կինը The Washinghton Post-ի հետ զրույցում նշել է, որ նախկին ամուսինը ոչ կայուն հոգեվիճակով մարդ էր, ով պարբերաբար ծեծի էր ենթարկում իրեն:
«Նա կարող էր գալ տուն ու սկսել ծեծել ինձ միայն նրա համար, որ ես չեմ վերջացրել լվացքը»,-ասել է կինը, ով խնդրել է չհրապարակել իր անունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում գիշերային ակումբում հրաձգության հետևանքով մահացել է 50 մարդ, ևս 53-ը վիրավորվել են: Հանցագործն ԱՄՆ քաղաքացի Օմար Մատինն է, ով սպանվել է ոստիկանության կողմից գրոհի ընթացքում: Օռլանդոյում տեղի ունեցածը զոհերի թվով ամենախոշոր նման տեսակի միջադեպն է ԱՄՆ պատմության ընթացքում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.