Մեկ տեսանյութի տված վնասները հայկական բանակին ու զինվորին.
Այսօր մի տեսանյութ սկսեց տարածվել համացանցում , որը նկարահանել են երևի ապրիլի սկզբին ՝ ադրբեջանական դիվերսիայի սկսվելու ժամանակ: Տեսանյութ հրապարակողը երևի չի պատկերացնում , թե ինչ կարգի վնաս է հասցրել հայ զինվորին, եթե նույնիսկ այդ նյութը հրապարակելուց առաջ լցված է եղել հայրենասիրությամբ:
Սկսենք վնասներից.
1. Տեսանյութի մեջ նշվում են դիրքերի անունները, որոշ չափով պայմանական նշաններ են ասվում , թե որ դիրք մոտենալուց ինչի կողքով պետքա անցնել: Մինիմում երկու դիրքի 90 տոկոս կորդինատներ թշնամին արդեն ունի: Հաջորդ անգամ հարձակումը ավելի լավ կարող է կազմակերպի ու տեսանյութ հրապարակողի մտքով անգամ չի անցնի , որ իր թեթև ձեռքով տեղեկություն է տվել թշնամուն : Հրապարակողը կշարունակի պահանջել ՊՆ աշխատակիցների հրաժարականը և այլն:
2. Այս տեսանյութով թշնամին իմացավ մեր այս սարքերի մասին , որոնք մինչ այս հանրությանը չէին ներկայացնում ՝ անվտագությունից ելնելով: Քանի որ թշնամու դիպուկահարը արդեն հեշտությամբ կարող է ոչնչացնել այս սարքերը: Դրանց գինը մոտավորապես 3000 դոլլար է +/- ՝ մեկ հատը:
Այս երկուսը ակնհայտ վնասներն են , որոնք երևում են, իսկ ինչքան թաքնված բաներ կա այս տեսանյութի մեջ, որը չպետք էր հանրային քննարկման առարկա դարձնել, հազար տեսակի մարդիկ կան , որոնք մտածում են երկու հազար տեսակի ու հիմա թացն ու չորը կխառնեն իրար, կստեղծվի նորից լարված վիճակ: Զինվորների մայրերը նորից խուճապի կմատնվեն:
Տեսանյութի նկարահանման պատճառը ոմն Գևորի համար ապացույց ունենալն է: Գևորը կարող է լինել տվյալ գնդի հետախուզության պետը: ՊԲ-ն պետք է լուրջ ուսումնասիրի այս հանգամանքը, որ Գևորը չի հավատում զինվորներին՝ ո՞վ է Գևորը և ինչու՞ են զինվորները նրա համար ապացույցներ հավաքում: Իմ համար սա ամենակարևոր հարցն է :