«Վերջին օրերին մի շարք ինտերնետից օգտվողներ սկսել են ստանալ էլեկտրոնային նամակներ, որոնց հիմնական իմաստը հետևյալն է․ տեքստում գրվում է (իբր մեյլի ադմինիստրացիայի կողմից), որ օգտվողի մեյլը արգելափակվելու է, կամ ջնջվելու է։ Նամակը պահանջում է մտնել հղումով և հաստատել, որ մեյլը ձերն է՝ ներմուծելով գաղտնաբառը և հեռախոսի համարը։
ԿԱՐԵՎՈՐ Է․ Երբեք չի կարելի սեղմել մեյլում տրված հղմանը։ Եթե պետք է մտնել մեյլ, կամ ինչ֊որ բան հաստատել, ձեռքով հավաքեք հասցեն։ Քանի որ մեյլի մեջ հաճախ լրիվ ուրիշ հասցե է տրվում, դուք հայտնվում եք ուրիշ տեղ և ձեր ձեռքով հաքերներին տրամադրում եք ձեր գաղտնաբառը։
Իսկ հիմա կոնկրետ օրինակը․ գալիս է այսպիսի նամակ․
Hello example@mail.ru,
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ————————- mail sent to: iskakan@mail.ru | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801
Հղումը սեղմողը հայտնվում է այսպիսի տեղ։
Ս. Մարտիրոսյանը նշում է, որ կոնկրետ այս կայքը անորակ հաքեր է սարքել, և դա ամենևին նման չի mail.ru-ին։ Դրա մասին են վկայում նաև էջի կոդերը, որտեղ բացահայտ երևում է, որ օգտագործվել են Ապշերոնում գտնվող ինչ-որ կայքի կոմպոնենտեր»։
Այդուհանդերձ, փորձագետը հիշեցնում է, որ հարևան երկրի հաքերները կարող են նաև որակյալ կեղծ էջեր սարքել, որոնք արտաքինից հնարավոր չի լինի տարբերել իրականից, սակայն հասցեն ուրիշ է լինում։ Այնպես որ, պետք է ուշադիր լինել։ Ս. Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել և երբեք չսեղմել էլեկտրոնային նամակներում զետեղված հղումների վրա։