23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և գնաց նստեց լճի եզերքին։ Նրա շուրջը մի այնպիսի մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց այնտեղ, իսկ ամբողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ Եվ նա առակներով շատ բաներ էր սովորեցնում նրանց և ասում.
— Մի սերմնացան ելավ սերմ ցանելու։ Երբ նա սերմանում էր, հատիկների մի մասն ընկավ ճանապարհի եզերքին, և թռչունները եկան ու կերան դրանք։ Ուրիշ հատիկներ ընկան ժայռոտ մի տեղ, ուր շատ հող չկար, և որովհետև հողը խորություն չուներ, իսկույն բուսան. բայց երբ արևը ելավ, խանձվեցին, և քանի որ արմատ չունեին, չորացան։ Ուրիշ հատիկներ ընկան փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին դրանք։ Իսկ ուրիշներն ընկան լավ հողի մեջ և պտուղ տվեցին. մի մասը՝ մեկի տեղ հարյուր, ուրիշները՝ վաթսուն և կամ երեսուն։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։
(Մատթեոսի ավետարան 13:1-9)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կցանկանար կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից կոնկրետ գործողությունների կատարման` դա անհնար է :
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Պուտինին` ցանկություն հայտնելով վերականգնել ռուս-թուրքական հարաբերությունները և հասցնել դրանք «արժանի մակարդակի»:
«Իհարկե, մենք կցանկանայինք և ցանկանում ենք կարգավորել մեր հարաբերությունները և վերադառնալ փոխշահավետ համագործակցության նախկին մակարդակին: Բայց միաժամանակ նախագահ Պուտինը բավական հստակ հասկացրել է, որ առանց Անկարայի կողմից անհրաժեշտ քայլերի կատարման` հարաբերությունների կարգավորումն անհնար է: Պուտինը բազմիցս ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ:
Մոսկվան շատ բարձր է գնահատում այն շրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները գործընկերային էին, զարգացած բոլոր ոլորտներում, առաջին հերթին` առևտրա-տնտեսական: Եվ մենք շատ ափսոսում ենք, որ մեկ ժամվա ընթացքում մեր հարաբերությունների այդ հարուստ փորձը ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողությունների արդյունքում»,- ասել է Պեսկովը:
Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել է, թե երբ եւ ինչու է Ադրբեջան արտահանվել «9306» կոդով ապրանք:
NEWS.am-ի թղթակցին հարցին ի պատասխան տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մասնավորապես հայտնել են. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ 23.06.2015թ. «ՀՀ Հրաձգության ֆեդերացիա»-ի կողմից Հայաստանից Ադրբեջան (Եվրոպայի խաղերի կազմկոմիտե) է արտահանվել «Փամփուշտներ 5.6 մմ» 400 փամփուշտ 84.55 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»:
Նշենք, որ Հայաստանից Ադրբեջան ապրանք արտահանելու վերաբերյալ լուրերը մեծ աղմուկ էին բարձրացրել համացանցում՝ հաշվի առնելով, որ «9306» կոդը նախատեսում է ռումբ, հրթիռ եւ նման միջոց մարտական գործողության, դրանց մասեր, փամփուշտ, այլ զինամթերք:
Արցախն ակնկալում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման կոնկրետ գործողություններ:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝առաջիկայում սպասվող հանդիպմանը:
«Սպասվող հանդիպումը շատ կարևոր է այն առումով, որ Վիեննայից հետո մի նոր ուղղություն է բացվել ղարաբաղա-ադրբեջանական խնդրի կարգավորման գործընթանում: Դա համապատասխան մեխանիզմների մշակումն ու սահմանային հատվածում կիրառումն է: Այն թույլ կտա ֆիքսել զինադադարի ռեժիմի խախտումները: Վիեննայի հանդիպման ընթացքում ընդհանուր համաձայնության են եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այդ գործընթացը, փաստորեն, մեկնարկել է: Հիմա մնացած բոլոր հանդիպումներում արդեն պետք է ընդհանուրից դեպի մասնավոր ընթացք ապահովել: Այսինքն` կոնկրետ հարցեր քննարկվեն, օրինակ, տարբեր տիպի սարքավորումների տեղադրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների թվի ավելացման հարցը և այլն»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ սահմանային հատվածում Վիեննայից հետո խաղաղությունն ու կայունությունը պահպանվում է, զինադադրի ռեժիմի խախտումը շատ ավելի քիչ է, քան եղել է 2 կամ 4 տարի առաջ: Դավիթ Բաբայանի խոսքով, Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է և համոզմունք կա, որ նա ամեն ինչ անելու է գործընթացը խանգարելու, երկարաձգելու համար` առաջացնելով տարբեր խոչընդոտներ: Հետևաբար, ըստ նրա, պետք է ակտիվ աշխատանք տանել, հնարավորինս շուտ այդ մեխանիզմները ներդնելու համար: Դավիթ Բաբայանը նշեց, որ այս հանդիպումներն ուղղված են առավել շատ խաղաղության պահպանմանը, քառօրյա պատերազմից հետո ներկա փուլում այլ հարցերի, մասնավորապես, քաղաքականի քննարկում դժար թե լինի: Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ առանց հետաքննական մեխանիզմների ներդրման, առանց այդ սկզբնական օղակի, անհնար է լինելու առաջ անցնել:
Անդրադառնալով պատերազմից հետո Արցախի վերականգնման գործընթացին` Դավիթ Բաբայանը նշեց, որ այն ընթացի մեջ է:
«Պատերազմից անմիջապես հետո այդ գործընթացը սկսվել է, բնակչությանը տրամադվել է օգնություն, անհրաժեշտ շինանյութ տների վերականգնման համար: Ինչ վերաբերում բարոյահոգեբանական հարցին, ապա հասկանալի է, որ անդառնալի կորուստներ են եղել, և ինչ-որ ձևով սփոփանքը կլինի այն, որ շատ երեխաներ ծնվեն ամբողջ հայության կտրվածքով: Կարող եմ ասել, որ պատերազմից հետ ժողովրդի մոտ կա նույն հաստատակամությունը: Այս ամենը մեկ անգամ ևս շեշտեց, որ Արցախի անկախ պետականությունը մեզ համար սրբազան արժեք է»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Հունիսի 20-ին Սանկտ—Պետերբուրգում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինիհանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 16-ին Վիեննայում: Այն ապրիլին քառօրյա պատերազմից հետո նախագահների առաջին հանդիպումներ էր:
Ինչպես արդեն հայտնի է հունիսի 19-ին տեղի կունենա Սարգսյան-Ալիև հանդիպումը: Բնականաբար բոլորն էլ կանխատեսել էին, որ այն կանցնի ՌԴ հովանու ներքո, այդպես էլ ծրագրված է: Սակայն այդ ամենից զատ, այսինքն թե ինչ կքննարկվի, ինչ փոխզիջումների մասին համաձայնության կգան նախագահները, մի շատ ոչ պատահական «ակցիա» է իրականացվել Ադրբեջանում: Մեհրիբան Ալիևայի նախաձեռնությամբ մոտակա 4 ամիսների ընթացքում ամունիստիայի արդյուքնում 3500 հանցագործ, բանտարկյալ ազատ կարձակվի: Ինչ է սա, եթե ոչ հերթական, նախազգուշական մեսիջը Հայաստանին: Ապրիլյան մարտերի ժամանակ շատ էին խոսում այն մասին, որ ադրբեջանական բանակում բացի վարձկաններից կռվում են նաև ադրբեջանցի բանտարկյալներ, ովքեր ազատ են արձակվել հենց այդ նպատակով: Հիմա, երբ ամսի 19-ին սպասվում է Սարգսյան-Ալիև հանդիպումը, այդ ֆոնին ադրբեջանի այս քայլը ինքնին հուշում է այն մասին, որ Ալիևը զիջումների համար չէ, որ գնալու է Պետերբուրգ: Նախքան բուն թեմային անդրադառնալը հեյդարօղլին տակտիկական քայլի գնաց ցույց տալով, որ դեռ պատրաստ է «ժերտվաների» գնալ: Բանտարկյալներին ազատելով համ ժողովրդավար, հումանիստ նախագահի համբավ ձեռք բերեց, ինչը որոշ չափով կորցրել էր ապրիլյան մարտերից հետո, համ ադրբեջանական բանակը կհամալրվի 3500 բանտարկյալ-զինվորներով: Համ բանտարկյալներն են գոհ, համ նրանց հարազատները, համ էլ ալիև չելածը:
Սա Հայաստանի վրա հոգեբանական ճնշում գործադրելու միջոց է, սակայն ալֆա ոչխարը բավականաչափ հեռու լինելով բանակից, չի էլ պատկերացնում, որ այդ 3500 բանտարկյալ-զինվորները ուղղակի կենդանի թիրախներ են ՀՀ ԶՈՒ-ի համար: Նման անկազմակերպ, համապատասխան պատրաստություն չանցած «զինվորներից» կազմված վաշտը կամ գունդը պատերազմական գործողությունների ընթացքում խուճապի կմատնվի և կվերածվի խուճապահար ամբողի, իսկ բանակում կարևորագույն խնդիրներից է կարգապահությունը, ինչը բավականաչափ հեռու է հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից: Բացի դա հանցագործ զինվոր ունենալը դա վտանգավոր է նաև հենց տվյալ երկրի բանակի համար, սովետական «գողական» բարքերը բանակում վնասից բացի ոչինչ չեն տա, էլ զինվորի նվաստացումներ, էլ անհավասար պայմանների դրսևորումներ և յալն: Սա իհարկե տարբերակ է, թե ինչի հենց հիմա ազատ արձակվեցին այդ 3500 բանտարկյալները:
Հ.Գ. Նկարում առաջին ազատված ոչխարներն են, եթե սրանք զինվոր են, ուրեմ Էմին Դավիդովը Ռեմբոն ա:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդը՝ թուրքական քարոզչության ամոթալի գործիք. Սասունյան
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:
Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայկական համայնքը: Ոմանք նրա հրաժանականի կոչ են արել, իսկ մյուսները, այդ թվում՝ Հայաստանի Ազգային ժողովի մի պատգամավոր, պահանջել են նրան կարգալույծ անել…
Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Պարզ չէ, արդյոք այդ վիճահարույց նամակը պատրիարքական փոխանորդը գրել էր իր սեփական նախաձեռնությամբ, թե նրա համար մշակվել է թուրք պաշտոնյաների կողմից: Սակայն նրանք, ովքեր անձամբ ճանաչում են արքեպիսկոպոս Աթեշյանին, պնդում են, որ նա չէր կարող լինել այդ նամակի հեղինակը, քանի որ այդքան վարժ չի տիրապետում թուրքերենին: Ինչևէ, նա ստորագրել նամակը և այն տարածել լրատվամիջոցներին, որն էլ հրապարակվել է բազմաթիվ թուրքական թերթերում:
Ցավոք, առաջին անգամ չէ, որ ՍրբազանԱթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսևորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Արք. Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան՝ մարդու իրավունքների խախտումների համար նախագահ Էրդողանին քննադատելու համար…
Նկարագրելով Հայոց ցեղասպանությունը սոսկ որպես «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններ», Սրբազան Աթեշյանն իր նամակում հայտարարել է, որ Թուրքիայի հայկական համայնքը կիսում է թուրք ժողովրդի ցավը Գերմանիայի Բունդեսթագի ընդունած որոշման առիթով: Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայկական համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունից»: Նա հավելել է. «բացի այդ, հակասական է նաև այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրություները»: Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով…
Բացի այդ, պատրիարքական փոխանորդը մեղադրել է Գերմանիայի խորհրդարանին՝ «մի քանի տողով Երրորդ ռեյխի բացասական դերակատարության թեթևակի ներկայացման և Օսմանյան կայսրությունը որպես միակ մեղավոր մատնացույց անելու» համար: Ապշեցուցիչ է, որ արք. Աթեշյանը քողարկում է թուրքական ժխտողականությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և նսեմացնում Գերմանիայի կողմից իր մեղսակցությունն ազնվորեն ընդունելը…
Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են Արք. Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում, հայտնելով իրենց անհամաձայնությունը:
Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրապարակվող հայկական «Ակոս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով և ամոթով կարդացինք Ձեր նամակը…. Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններ» ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի և փրկվածների հիշատակին, որին Դուք ևս պատկանում եք»:
Հակառակ պատրիարքական փոխանորդի պնդումներին, թե իբր հայերը թուրքերի նման հավասար վերաբերմունքի են արժանանում, «Ակոս»-ը պնդել է, որ «հայերը խտրականության, ֆաշիստական և հրապարակային սպառնալիքների են ենթարկվել»: Թերթը նաև հակադարձել է Արք. Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության և ցավի աղբյուր…. Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:
«Ակոս»-ը նաև ասել է Սրբազան Աթեշյանին, որ իր նամակը ներկայացնում է. «սեփական ժողովրդի դեմ հատուկ ժխտողական հայտարարություն: Կտեսնենք, թե մոտ ապագայում Ձեր այս հայտարարությունը ում կողմից «խանդավառությամբ կողջունվի»…. Աղոթում ենք Աստծուն՝ Ձերդ գերազանցությանը խելք, միտք, ըմբռնում շնորհելու խնդրանքով»:
Իր ժողովրդին և նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար, ես խոնարհաբար խորհուրդ կտայի Արք. Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական և քարոզչական որևէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում, նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը…
Հարութ Սասունյան՝
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ — AKP) խորհրդարանական խմբակցության նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել: Նորանշանակ վարչապետ և ԱԶԿ-ի նոր առաջնորդ Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ գումարված խմբակցական նիստին ներկաները քնել են կուսակցապետի անէնտուզիազմ ելույթի ընթացքում:
Ինչպես նկատում է «Sözcü» թերթի կայքը՝ Էրդողանի և Դավութօղլուի ելույթների համեմատ՝ ունկնդիրներն առանձնապես բուռն արձագանք չեն ցուցաբերել և չեն ծափահարել կուսակցապետին: Միաժամանակ նկատելի է եղել, որ Յըլդըրըմը դժվարանում է խոսել:
Շուրջ 45 րոպե տևած ելույթի ընթացքում ԱԶԿ-ի նոր առաջնորդն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին, նախագահական համակարգին անցմանն ու այլ օրակարգային թեմաների:
Աղբյուր` Ermenihaber.am
Բոլոր շոուների ու առավել եւս Big Brother–ի ընդհանուր բնույթը բոլոր հնարավոր միջոցներով հանդիսատեսին էկրանին գամելն է: Եվ քանի որ սերիալների ու զանազան շոուների միջոցով բնակչության հիմարացման գործընթացը արդեն ոչ ոք չի էլ հերքում, հետեւաբար պետք է ընդունենք նաեւ, որ վարկանիշների համար մրցապայքարը արդեն բոլոր ճակատներով հարվածում է ձեր ուղեղին:
Եվ այսպես Big Brother-ը աշխարհի ամենահաջող շոուն է (հեղինակները հոլանդացիներն են) (դա ասենք երբ վեց տղա ու վեց աղջիկ ես վերցնում, նրանց տան նման մի խցի մեջ գցում, որտեղ ամենուրեք տեսախցիկներ են ու ռեալիթի շոու նկարահանում: Իսկ հետո արդեն ամեն ինչ նույն տրամաբանությամբ է ինչ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում՝ խմբից առանձնանում ես, քառորդ եզրափակիչ դուրս գալիս եւ այլն։ Հանդիսատեսն էլ քվեարկում է, իսկ հետո ով ավելի շատ ձայն է ստանում՝ շարունակում է իր ընթացքը դեպի հաղթանակ: Քանի որ երիտասարդությունը առանձնապես ոչնչով զբաղված չէ, դրա համար էլ վարկանիշ բարձրացնելու համար (իսկ աշխարհով մեկ այս շոուի վարկանիշները անկում են ապրում, քանի որ ոչ մի նոր բան հեղինակները այլեւս չեն կարողանում առաջարկել)։ Ըսը սցենարի՝ պետք է անպայման որեւէ զույգի միջեւ սեքս լինի:
Եվ այսպես այս շոուի բրիտանական անալոգում ոմն Լաուրա Քարթեր (նախկինում նկարահանվել է գովազդներում ու մասնակցել շոուների) ըստ երեւույթին շատ է ձգտում հաղթանակի, քանի որ աղջիկը երկու օրում գերազանցել բոլորին իր մասնակցությամբ մերկ տեսարաններով:
Առաջին օրը աղջկան բռնացրել են սեքս տեսարանում ոմն Մարկո Պիերի հետ, իսկ մեկ օրից նա արդեն լողավազանում համբուրվում էր Օսի անունով մի աղջկա հետ, որի հետ քիչ ավելի ուշ կիսամերկ վազում էր լոգարանում:
Ինչեր ասես, որ չես անի հանուն վարկանիշի…
Աղբյուրը՝ Daily Mail
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ (78՝ կողմ, 15՝ դեմ, 13՝ ձեռնպահ) վավերացրեց Հայաստանի և Եվրոպակայն ներդրումնային բանկի միջև կնքված վարկային համաձայնագիրը: Դրանով 51 մլն դոլար վարկ է տրամադրվելու Հայաստանին՝ Վանաձոր-Ալավերդի, Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման համար:
Հրանտ Բագրատյանը քվեարկությունից առաջ նախազգուշական հայտարարություն արեց, որ ճիշտ չէ, երբ պետությունն անընդհատ պարտք է վերցնում.« Մենք սկսում ենք քանդել պետության հիմքերը՝ առանց հիմնավորելու, թե ումից ինչքան պարտք ենք վերցնում և ինչի համար»: «Երկիրը հաստատապես գնում է դեֆոլտի, որը կհայտարարվի մի քանի տարի հետո»,- ասաց Բագրատյանը, նկատելով «Ես սա պարտքս եմ համարում ձեզ ասել, էն պետությունը, որը մենք ստեղծել ենք, դուք քանդում եք»:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա և 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության և գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբեր ամսին նրանց նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ 14 տարին չլրացած անձի նկատմամբ)՝ 2 դրվագով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.