23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը հունիսի 15-ին «Անալիտիկոն» հանդեսի կազմակերպած քննարկմանը խոսեց ապրիլյան պատերազմի մասին: Նրա խոսքով՝ հայկական կողմի կորուստների 80 տոկոսը առաջին գիշերն է եղել՝ խրամատներում, իսկ հարձակվելիս և հենակետեր վերագրավելիս հայկական կողմից զինվոր չի զոհվել:
«Ես հետևում էի՝ սկսած Սարսանգի վերաբերյալ բանաձևից, որը ԵԽԽՎ-ում ընդունվեց, այդ ժամանակ արդեն իսկ տպավորություն կար, որ գործողությունները գնում են դեպի պատերազմի և միջազգային խառնակչություն կար այստեղ: Հետո արդեն մինչև ապրիլի 5-ը և դրանից հետո էլ արդեն պատկերը պարզ էր, և ես իմ ելույթում ասել եմ մեկ անգամ, որ սա ագենտների պայմանավորված պատերազմ է: Հետագայում այդ մասին սկսեցին փաստեր ի հայտ գալ: Փաստորեն, հասկանալու համար, թե սա ինչ էր, պետք է բոլորս փորձենք այդ պատերազմի նկարն ամբողջությամբ իմանալ՝ մինչև վերջին զինվորը, շատ կոնկրետ՝ ինչ է կատարվել տարածքում և երկրորդը՝ բարձրաստիճան պաշտոնյաների գնահատականներն ու պահվածքն է: Իհարկե դա եղել է միջազգային քաղաքական ավանտյուրա, որին մասնակցեցին և՛ Եվրոպան, և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը: Նպատակը շատ դժվար է իմանալ, միայն իրենք կարող են իմանալ, քանի որ դա շարունակվում է, հենց այսօր էլ Մոսկվայում երկրորդ փուլ է սկսվում:
Շատ էական էին ադրբեջանցի փորձագետների նյութերը, որովհետև իրենք էլ առաջին իսկ օրից սկսել են փաստեր ներկայացնել, որոնք պատասխան չունեն: Այս վերջին օրերն ամփոփելով՝ կտեսնենք մի կարևոր բան. ինչ են ասում ՀՀ իշխանությունները, ընդհանրապես կոնցեպտը որն է. եղել է լայնածավալ պատերազմ, մեր զինվորները դիմակայել են, այլապես ադրբեջանցիները նստած կլինեին Ստեփանակերտում: Պատերազմից հետո Ս. Սարգսյանը հայտարարեց, որ սա էր նպատակը, մենք արել ենք, տվել ենք զոհեր, և անպիտան հողերը պետք չէ վերցնել, որովհետև ավելի շատ զոհեր կունենանք: Սա արդեն ահագին բաներ է բացում այս պատերազմից: Ստեղծվել է մի մեխանիզմ՝ Ադրբեջանը վերցնում է ինչ-որ տարածքներ, ընդ որում՝ մեծ զոհերով՝ զինվորների 80 տոկոսը նույն գիշերն են զոհվել՝ խրամատներում. սա շատ էական բան է, որն արդեն իսկ պաշտոնյաները ներկայացնում են, որ, ո՛չ, մենք ուզեցել ենք հետ վերցնել դիրքերը, ու տվել ենք այդքան զոհ. սա մի մութ, կարևորագույն հարց է. ինչո՞ւ են այդպես ասում. անգամ ուրիշ տեղից մարդիկ են բերել, «ավտարիտետնի» (հեղինակավոր) մարդիկ, ասել են՝ կրկնե՛ք այդ թեզը, որ մեր զոհերը եղել են մեր դիրքերը հետ վերցնելու փորձի ժամանակ:
Ահագին դիրքեր հետ են գրավել, ոչ մի զոհ չի եղել, բայց տեսեք, թե ինչ են ասում՝ չի կարելի դիրքերը վերցնել, զոհեր կլինեն: Այստեղից արդեն պարզվում է, որ եղել է նախագիծ՝ հանձնել տարածք՝ մեծ զոհերով, և կանգնեցենել պատերազմն այն պահին, երբ որ արդեն հանձնած է, և հայտարարել, որ հետ չենք վերցնի, որովհետև մեծ թվով զոհեր կտանք: Այս մեխանիզմն աշխատեցրին, թե ով աշխատեցրեց, չգիտեմ, ավելի ճիշտ գիտեմ, չեմ ասում, իմաստ չունի, ամեն մեկդ կարող եք իմանալ: Բայց այս մեխանիզմն արդեն փորձարկվեց. ինչքան բանակ կա այդ տարածքում լրիվ ոչնչացնել, տալ, հետո կանգնել վայնասուն գցել՝ վերցնենք, ավելի շատ զոհ ենք տալու, և կռիվն էլ շատ հեշտ կանգնեցեն այն պահին, երբ որ ուզում ես: Բացի այն ինֆորմացիայից, որ կա, ահագին ուրիշ փաստացի նյութեր կան՝ մասնակիցների հարցազրույցներ, որոնք ասում են, որ դիրքերը դատարկ են վերադարձրել, այնտեղ մարդ չկար: Ապրիլի 5-ին, երբ որ դիրքերը վերադարձվել են, բոլոր դիրքերը դատարկ են եղել. սա փաստ է, անգամ տեսանյութեր կան այդ մասին: Այս մեխանիզմը ամենաահավոր բանն է, որովհետև սա փորձարկում է, և այն կարող է անընդհատ աշխատել: Դա շատ շուտ բացահայտվեց, որովհետև իշխանությունները չկարողացան կարևորագույն հացերի պատասխանը տալ ո՛չ հանրությանը, ո՛չ բանակին. Ինչո՞ւ եք կանգնեցրել պատերազմը՝ հօգուտ Ադրբեջանի. մինչև այսօր այդ հարցի պատասխանը ոչ ոք չի տալիս: Եվ երկրորդ՝ ինչո՞ւ եք խաբում, որ մենք փորձել ենք վերցնել դիրքերը և մեծ զոհեր ենք տվել. այս հարցի պատասխանը նույնպես չկա: Դրա համար էլ արդեն բարդանում է վիճակը: Ես կարծում եմ, որ գուցե նոր-նոր, բայց արդեն հանրապետականների, բանակայինների զրույցներից երևում է, որ մարդիկ զգացել են, որ նոր-նոր արդեն իսկ բացահայտում են ահավոր վտանգավոր բաներ, որոնց տակից իրենք կարող է դուրս չգան արդեն, նկատվում է դա, շատ նյարդային են… Ո՞նց կարող էր այդ հեռախոսազրույցի տեսանյութը դուրս գալ, ո՞վ կարող էր դա տալ. բանակը, չէ՞: Բանակն ինչո՞ւ է դա հանել, ու այսօր արդեն 200 000 մարդ դա նայել է, ուրեմն արդեն ներքուստ շատ բարդ պրոցեսներ են գնում, որովհետև զինվորների համար սա լրաջագույն խնդիր է:
Ահագին թվով մարդիկ մոբիլիզացիային մասնակցել են, գնում- գալիս էին, երբ որ մարդկանց հետ խոսում էի, շատ հեշտ էր ամեն ինչ իմանալ, ցանկացած հարցի պատասխան հեռախոսով կամ չաթով ստանում ես, տեղյակ ես ինչ է կատարվում ամեն օր. մարդկանց հարցնում ես, ասում են, թե առաջին օրը ոնց է եղել, գիշերը ոնց է եղել… Այս հարցերը շարունակվելու են: Հիմա Մոսկվայում նորից հավաքվել են նորից Ադրբեջանի պաշտպանության նախարարը, մեր պաշտպանության նախարարը, ճիշտ այնպես, ինչպես մինչև ապրիլյան պատերազմը եղավ: Այն ժամանակ նույնպես հանդիպեցին, հայտարարություններ եղան, անգամ կա ինֆորմացիա, որ հատուկ փաստաթուղթ է ստորագրվել ռազմական գաղտնիքը չտարածելու մասին:
Հիմա պիտի տեսնենք՝ այս անգամ ինչով են զբաղված: Այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ լրիվ զինվորների վիճակն է՝ կանգնած փորձում է տեսնել թշնամին ուր է, բայց թիկունքից պրոցեսներ են կատարվում, ու չգիտես, թե ինչ անես: Այնտեղ գոնե պարզ է՝ ուրիշ բան չկա՝ կրակում ես, մեռնում ես, բայց այստե՞ղ ինչ անես: Կարող է նորմա՞լ բաներ են անում, չգիտեմ: Դրա համար հենց հիմա էլ պիտի պատրաստ լինենք, մանավանդ որ երեկ մինչև Մոսկվա գնալը Ադրբեջանի պաշտպանության նախարարը բանակի շտաբը հավաքել է և բոլորին առաջին աստիճանի պատրաստականության հրահանգ է տվել: Այս ամենն ինչ կարող է նույնպես ինչ-որ բան լիենել. ասել են չէ՞, որ փուլային են լուծելու խնդիրը, հիմա այդ փուլայինը կարող է մի օր մեր գլխին ընկնել, մի օր Ադրբեջանի, հարցը դա չէ, բայց չէ՞ որ մենք նայում ենք կորուստների պրիզմայով: Որոշումներն էլ գնացել-կորել են, օրեցօր նոր բաներ են ստորագրում, հիմա էլ ՀՕՊ համաձայնագիրը, դե արի հասկացի, թե հարցը որն է: Ասում են՝ տեխնիկական հնարավորությունները շատանալու են, հետևեք, ասում ես՝ բա որոշում կայացնելու ասպարեզո՞ւմ ինչ է կատարվում, ինչո՞ւ չեք ասում. երկու ուղղաթիռ են անցել մեր տարածքով՝ չգիտես խփես, թե չխփես, ինչ անես, նոտա տաս: Այ սա է խնդիրը. որոշումներ ընդունելու դիֆիցիտը մեծանում է, մենք անընդհատ դա կորցնում ենք, ինչն էլ հնարավորություն է տալիս ուրիշներին՝ հանգիստ որոշել և իրականացնել»:
https://www.youtube.com/watch?v=K3DmzqkdJpU
Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական խնայբանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիր
«Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված է, որ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ — Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան` մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
Իրավական ակտերով ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու նպատակով բացառություններ կամ որևէ այլ արտոնություններ սահմանող դրույթներ նախատեսված չեն:
ՀՀ Ազգային Ժողովի կողմից 22.05.2014թ.-ին հավանության է արժանացել ՀՀ կառավարության 19.05.2014թ.-ի «ՀայաստանիՀանրապետության կառավարության ծրագրի մասին» N511-Ա որոշումը, որով նախատեսված է իրականացնել՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմացսոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:
«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրի 4-րդ մասով սահմանվել է ավանդի դիմաց փոխհատուցման չափի որոշման սանդղակը, որին կարող եք ծանոթանալ այս հղումով :
Ավանդի գումարի չափը (խորհրդային ռուբլով) |
Տրամադրվող փոխհատուցման գումարը (ՀՀդրամով) |
1000-ից ոչ ավելի | Ավանդի գումարը x 84 |
1001-ից մինչև 3000 (ներառյալ) | 84000+(ավանդի 1000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 29.4) |
3001-ից մինչև 5000 (ներառյալ) | 142800+(ավանդի 3000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 16.8) |
5001-ից մինչև 10000 (ներառյալ) | 176400+(ավանդի 5000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 8) |
10000-ից ավելի | 216400+(ավանդի 10000 խորհրդային ռուբլին գերազանցողգումարը x 4) |
Ապրիլյան ագրեսիայից հետո, Սանկտ-Պետերբուգում նախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը երկրորդն է. առաջինը մայիսին էր՝ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի Խմբի հովանու ներքո և վստահության մեխանիզմներ մշակելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերվեց: Այս պահին պաշտոնական լրահոսից դժվար է գուշակել Սանկտ-Պետերբուրգյան հանդիպումն այդ շարքից է թե ոչ, քանի որ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ դրա կազմակեպման հետ իրենք կապ չունեն:
ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը՝ Սանկտ-Պետերբուգում կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Artsakh.tv
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել էր մի տեսանյութ, որը նկարահանվել է 2016թ․ ապրիլի 2-ին, ժամը 04:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի մատույցներում: Տեսանյութը փաստում է այն մասին, թե ինչպես են ադրբեջանական զինվորականները հայկական պաշտպանական դիրքերի թիկունք ներթափանցում:
Տեսանյութը տարածող նախաձեռնության հայտարարությունում առանձնակի շեշտվում էր, որ տեսագրությունը կատարած հայ զինվորներից շատերը զոհված են այսօր: Տեսանյութում նրանք կրակելու հրամանի են սպասում ու ճշտում են, թե ինչն է պատճառը, որ հրաման չեն տալիս կրակելու եւ ոչնչացնելու իրենց թիկունք թափանցող թշնամու մեծաքանակ ուժերին:
Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպան Արթուր Սաֆարյանը եզրակացնում է՝ սա խոսում է այն մասին, որ ապրիլյան պատերազմը եղել է պայմանավորվածությունների արդյունք:
«Քանի որ եթե իրենց ասելով իրենք տեղյակ են եղել, ինչո՞ւ անվտանգության միջոցներ չեն ձեռք առել, ինչո՞ւ էին մեր զինվորներն այդ վիճակում հայտնվել: Եթե տեղյակ են եղել ու չեն արել, դա արդեն այլ կարգի հանցագործություն է: Եթե տեղյակ չեն եղել, դա արդեն ուրիշ բան է, նշանակում է, որ հետախուզությունը լավ չի աշխատել ու խաբում են, որ իբրեւ թե տեղյակ են: Ս. Սարգսյանը տարիներ առաջ մի արտահայտություն էր արել, որ ամեն ինչի մեջ իր մատը խառն է: Ես կարծում եմ, որ նա ճիշտ է, եւ սա նաեւ այդ դեպքերից է: Միգուցե ինչ-որ թաքուն պայմանավորվածություն է եղել: Ս. Սարգսյանը շատ լավ է հասկանում, որ ինքը չի կարող հանձնել ոչ մի թիզ հողատարածք եւ պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսաստանյան ու ադրբեջանական կողմերի հետ, որ հարձակվեն գրավեն: Եվ հավանաբար իրենք այլ կարգի զարգացման էին սպասում, բայց հայկական բանակը թույլ չտվեց ադրբեջանական ուժերի առաջխաղացումը»:
Ըստ իրավապաշտպանի՝ դատելով իրադարձությունների ընթացքից եւ թե ինչպիսի մոտեցում ցուցաբերեցին իշխանությունները հայկական կողմի դիրքերի կորստի մասին՝ կարելի էր ենթադրել, որ Ս. Սարգսյանը մի ծրագիր էր գծել «Աղդամը մեր հայրենիքը չէ» տրամաբանության համատեքստում: «Սպասվում էր, որ կգան կգրավեն, հարցն էլ այդ ձեւով կլուծվի, ու վերջում կհայտարարեն, որ ամայի տարածքներ էին եւ մեզ պետք չէին: Մտածել էին, որ այդ հողերը մեր հայրենիքը չէր, մի քանի անգամ ակնարկել էր Ս. Սարգսյանը, Հերմինե Նաղդալյանն էլ ապացուցել էր: Հիշում եք, Ս. Սարգսյանը 2005 թ.-ին ելույթ ունեցավ ու ասաց՝ Աղդամը մեր հայրենիքը չէ, միգուցե իր հայրենիքը չէ, բայց Աղդամի համար հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ճիշտ նույն կերպ ինքը մյուս տարածքների մասին էր մտածել ու որոշել էր այս կերպ հանձնել»:
Իրավապաշտպան Արթուր Սաֆարյանի խոսքերով՝ եթե մենք իսկապես ապրեինք օրինավոր երկրում, ապա նման տեսանյութի գոյությունն արդեն իսկ պետք է հիմք հանդիսանար երկրում իշխանափոխություն սկսելու համար:
«Բայց մենք ինչ ենք տեսնում, ԱԱԾ, ոստիկանություն, որոնք Հայաստանում ստեղծված են ոչ թե ժողովրդի շահերը բավարարելու, այլ իշխանություններին ժողովրդից փրկելու համար: Հենց մի թեթեւ ցույց է լինում Բաղրամյանում, ոստիկանությունը ոտքի է կանգնում: Դա ինչ է նշանակում, նշանակում է, որ ոստիկանությունը ժողովրդի համար չէ, այլ իշխանության ու որ պաշտպանի իշխանությանը: Անդունդ է առաջացել իշխանության եւ ժողովրդի միջեւ, այդ անդունդի բերնին կանգնած է ոստիկանությունը, որ հանկարծ ժողովուրդը չփորձի անդունդով անցնել եւ ինչ-որ մի բան հարցնել իշխանությունից:
Եվ ո՞րն է լինելու այս ամենի վերջը, ես հայտարարում եմ՝ միակն է ելքը. պետք է այս իշխանություններն ամբողջովին հեռանան քաղաքական ասպարեզից: Եթե չեն հեռանում, հարկավոր է հեռացնել նրանց»:
Սկզնաղբյուրը՝/galatv.am
Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում ստեղծվել է համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:
Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի:Նշվում է, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելուԳերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:
«Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Թուրքիայի նախագահ Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս որպես միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը», — գրված է նախաձեռնության հայտարարության մեջ։
«Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունից հետո խնդիր է առաջացել նրա՝ Հայաստան գալու, Եկեղեցական խորհրդի նիստին եւ Հռոմի պապի ժամանմանը մասնակցելու կապակցությամբ։ Նրան պատրաստվում են դիմավորել ցույցերով։
Անախորժություններից զերծ մնալու համար կաթողիկոսը նրան հորդորել է չգալ Հայաստան։ Աթեշյանն էլ կապվել է կաթողիկոսի եղբոր՝ Եզրասի հետ, որի հետ մտերիմ է և ընդհանուր բիզնես ունի, որ գնա Մոսկվա, միասին գան Հայաստան, որպեսզի չկարողանան ֆիքսել իր ժամանումն ու ակցիաներ չանեն։ Բայց եթե նույնիսկ օդանավակայանում բողոքի ցույց չանեն, դա կտեղափոխվի Էջմիածին, Մայր Աթոռի մոտ»։
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավարի հրամանատարության ներքո է գտնվում միայն առանձին շրջանի ղեկավարությունը:
Մտահոգիչ է նաեւ համաձայնագրի հավելվածի 5-րդ կետը. «Միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա. «Տարածքային եւ Ֆունկցիոնալ առումով հավանական անվտանգության մեկ ընդհանուր համակարգի ստեղծում կովկասյան տարածաշրջանում, համատեղ գործողությունների կոորդինացում ուղղված հավաքական անվտանգությանը Կովկասյան տարածաշրջանում խաղաղ ժամանակաշրջանում եւ միասնական
` մեկ ընդհանուր հայեցակարգի եւ պլանի հիման վրա պատերազմական իրադրությունում»:
Ու այսքանից հետո ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչները պնդում են, թե համաձայնագիրն այս ոլորտում ինքնիշխանության առումով ռիսկեր չի պարունակում:
ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հանդարտեցրել էր կրքերը ՀՕՊ համաձայնագրի շուրջ ՝ հավաստիացնելով. «Միավորված նշանակում է, որ կողմերը պահպանում են իրենց ինքնիշխանությունը: Բոլոր այն կարմիրները, որ այս համաձայնագրով Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության կառավարումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետՔ է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում: Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է, որտեղ մեր Զինված ուժերի ՀՕՊ-ը պահպանում է լրիվ իր ինքնուրույնությունը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահորեն հայտարարել էր. «Պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօդային պաշտպանության խնդիրները: Հստակ նշված է նաեւ, որ հրամանը տալիս է հակաօդային պաշտպանության վարչության պետը` ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի համաձայնությամբ: Մենք խնդիր չունենք, որ մեզ մեկ ուրիշը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել»:
Միջազգային եւ անվտանգության հարցե րի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Աոավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ համաձայնագրում որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին խոսք չկա. «Այդտեղ որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատարի մասին հիշատակում չկա. Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց` Սերժ Սարգսյանին հիշատակեին: Եթե խոսում ենք պատերազմի եւ խաղաղ ժամանակի իրադրության մասին, ապա նման խնդիրներով որոշում եւ հրաման կայացնելու ինքնավարություն չունեն ոչ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, ոչ էլ Հայաստանի»:
Առավոտ
Մանրամասներին ծանոթցեք թերթի այս համարում:
«Մեր տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը չեն գտնում։
Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում է հատուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում։ Մինչ գումարի հարցը լուծվի. բավական ժամանակ կանցնի։ Իշխանությունների մոտ մտահոգոթյուն կա. որ այս տարի շփման գծում հետաքննության մեխանիզմները չեն ներդրվի։ Այնպես որ, հունիսի 20-ին Սանկտ–Պետերբուրգում տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ դժվար թե ինչ-որ առաջընթաց գրանցվի»:
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
««168 ժամը» Սարգսյան—Ալիև հանդիպման մասին զրուցեց ԱՄՆ պետքարտուղարի Հարակային Կոկկասի հարցերոկ նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզայի հետ։
— Պարոն Բրայզա, Վիեննայում Սարգսյան-Ալիև բարձր մակարդակի հանդիպումից հետո հերթական նախագահական հանդիպումը ծրագրվում է անցկացնել առաջիկա օրերին։ Ամենայն հավանականությամբ, այս անգամ հանդիպումը կկազմակերպվի Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբարգում, որի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն որոշ արտահոսքեր թույլ տվեց։ Ըստ Ձեզ՝ ի՛նչ կարելի է սպասել նախատեսվող հանդիպումից՝ հաշվի առնելով նաև ՌԴ֊ում դրա անցկացման փաստը։
— Նմանատիպ հանդիպումը կլինի Վիեննայի հանդիպման շարունակությունը։ Առաջիկա հանդիպումը նախագահներին հնարավորություն կտա վերսկսել քաղաքակիրթ երկխոսություն ստեղծելոկ հիմք հետագայում շրջանակային համաձայնագրի համար, որը հիմնկած կլինի Մադրիդյան սկզբունքների վրա։ Լակ Է, որ նրանք հանդիպելու են։ Կարծում եմ, որ սա նաև ազդանշան Է այն մասին, որ նախագահ Պուտինը փորձում Է լցնել այն դիվանագիտական բացը, որը թողել Էր Օբամայի աշխատակազմը իր հարաբերական լռությամբ ապրիլյան բռնության ընթացքում և դրանից հետո։ Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Պուտինը հետաքրքրված չէ կարգավորմամբ, բայց նա նվազագույնը կարող Է ձևակորել կառուցողական երկխոսություն Սարգսյանի և Ալիևի միջև, դա ողջունելի կլինի։ Բայց չի լինի կարգակորում, եթե լինի Ռուսաստանը միայնակ, ինչպես Պուտինն է ցանկանում։ Նա ցանկանում Է սեփական ուժերոկ ղեկավարել գործընթացը, բայց կարծում եմ ոչ մի կողմ չի վստահի նման տեսակի բանակցություններին, նրանք կցանկանան հավասարակշռություն Մինսկի խմբի մյուս համանախագահների կողմից։
— ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, ապա՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հանդիպմանը, նշել էին, որ այն եռակողմ Է լինելու, այսինքն՝ Սարգսյան-Պուտին-Ալիև ձևաչա– փով։ Ենթադրաբար, ՄԽ արևմտյան համանախագահները չեն մասնակցելու բանակցություններին։ Նման փորձ եղել Է Ռուսաստանի հովանու ներքո անցկացվող նախկին հանդիպումների ժամանակ։ Ի՛նչ Է սա նշանակում։
— Սկզբունքորեն, Եթե այդ Եռակողմ կոչվող հանդիպմամբ, ինչպես Սեդվեդևն Էր ցանկանում բեկում մտցնել գործընթացում, Պուտինը հանձն Է առել բեկում մտցնել օգնելով վերջնականացնել կարգավորման հիմնարար սկզբունքները, ապա հիանալի կլինի։ Բայց Ես չեմ հավատում, որ նա դա Է ցանկանում։ Ես կարծում Եմ, որ նա ցանկանում Է տպակորություն ստեղծել նախագահներ Սարգսյանի և Ալիևի մոտ, որ միայն ինքը նախագահ Պուտինն Է իրական խաղացողը։ Ես չեմ հավատում, որ նա երբևէ ցանկացել է կարգավորում և կցանկանա։ Ես նույնիսկ կարծում եմ, որ Սեդվեդևը գուցե ցանկանում էր։ Բայց ես այն համոզմանն եմ, որ նախագահ Պուտինն այնուամենայնիվ կգտնի եղանակներ արգելափակելու համար կերջնական կարգակորումը, որովհետև նա բազմիցս ապացուցել է, որ հետաքրքրկած է Հարավային Կովկասում այս հակամարտության եռացող վիճակի շարունակականությամբ։
Ուստի կարող եմ ասել, որ լավ է, որ նախագահները հանդիպում են, բայց չեմ կարծում, որ Պուտինի հովանու ներքո հնարավոր է հասնել կարգավորման, քանի որ նա դա չի ցանկանում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.