23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Չնայած ՀՀԿ-ականները երեկ պնդում էին, թե «Ֆլորենսում» տեղի ունեցած քեֆը հերթապահ-պրոտոկոլային էր, բայց ՀՀԿ նախագահը բավականին կարևոր մեսիջներ է հղել իր կուսակիցներին: Սերժ Սարգսյանի մոտ ՀՀԿ-ն ցուցադրել է, որ «մեկ հոգի՝ մեկ մարմին» է, ու նախագահի, երկրի, պետականության համար բաժակ բարձրացրած Գալուստ Գրիգորիչի հետ եղել է խիստ համերաշխ: Հաջորդ կենացն ասել է Հովիկ Արգամիչը, որի կառավարության ողջ կազմը նույնպես ներկա է եղել «տոնակատարությանը»` «նվիրված» ԱԺ աշխատանքների ավարտին, Ընտրական օրենսգրքի կոնսենսուսին, Հարկային օրենսգրքի առաջին ընթերցմանը:
Բացակայել են միայն դաշնակցական նախարարները: Հովիկ Աբրահամյանը խմել է նաև Գալուստ Գրիգորիչի, պատգամավորների, ԱԺ-ի կենացը: Հետո Գրիգորիչը խմել է կառավարության կենացը:
Ամփոփիչ կենացով հանդես է եկել Սերժ Ազատիչը՝ անդրադառնալով 3 խումբ հարցերի. սկսած գործի շարունակություն, միասնականության դրսևորում պետականության, Արցախի, երկրի անվտանգության հարցերի նկատմամբ։ Ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական է լինելու, թե որքանով` հաջող, շատ կամ քիչ, բայց մղելու են, քանզի երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների, գործընթացների առաջ:
Ասել է, որ մարտահրավերները շատ մեծ են, ուստի պետք է կարգի բերվի «հայոց տունը»՝ դրսին, Ադրբեջանին չուրախացնելու և ոչ թե ընտրությունների գնալու պատճառով: Ներքաղաքական հարցերից չի խոսել և ոչ մի հստակություն չի մտցրել տագնապահար ՀՀԿ-ականների շրջանում` ապագա ընտրությունների և իրենց ճակատագրի մասով:
Երկրորդ բլոկում անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք հանդիպմանը. տեղեկացրել է, որ այն լինելու է Վիեննայի հանդիպման շարունակությունն ու պայմանավորվածությունների ֆիքսումը, ասել է` պետք է քննարկվի հետաքննող սարքերի տեղակայման խնդիրը: Ասել է. «Գնդակն Ադրբեջանի դաշտում է», և կարևորն այն է, որ միջազգային հանրությունը հասկացել է, որ ագրեսորն Ադրբեջանն է:
Տեղեկացրել է, որ որևէ փաստաթուղթ Սանկտ Պետերբուրգում չի ստորագրվելու, բանակցությունները բերվելու են զրոյական վիճակի, որպեսզի հաջորդ անգամ այդ կետից առաջ շարժվեն:
Երրորդ բլոկում Սերժ Սարգսյանը խոսել է Հռոմի պապի այցի մասին, կարևորել այն ոչ միայն հոգևոր, այլև առաջին հերթին գեոքաղաքական, տարածաշրջանային առումներով` նշելով, որ համայն աշխարհի ուշադրությունն այդ օրերին կենտրոնացած կլինի Հայաստանի վրա»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակի» զրուցակիցն է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը։
Պարոն Սկակով, Ձեր կարծիքով՝ Պետերբուրգում կայանալիք եռակողմ հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև զուտ ռուսակա՞ն միջնորդություն է, թե՞ գործընթաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում։
Կարծում եմ՝ հիմա Մոսկվայի բոլոր գործողությունները համաձայնեցվում են Մինսկի խմբի հետ, Մոսկվան չի անի այնպիսի քայլեր, որոնք համաձայնեցված չեն Եվրամիության և Ամերիկայի հետ։ Խաղադրույքները չափից ավելի բարձր են, խաղը չափից ավելի վտանգավոր է, և ես չեմ կարծում, որ Ռուսաստանը պատրաստ է նման բան անել։
Ամեն դեպքում ԵԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն չի մասնակցում հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։ Նախկինում նման բացահայտ դեմարշ չի եղել։ Սա պետք է ինչ-որ բան նշանակի, այդպես չէ՞։
Կարծում եմ՝ սա փոքր տարաձայնություն է, փոքր խնդիր, իսկ ընդհանրապես ամեն ինչ համաձայնեցվում է։ Եթե հայտարարություն արվի ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, դա ուրիշ հարց, բայց առայժմ սա ընդամենը հայտարարություն է, որը մեծ նշանակություն չունի։
Հետաքրքիր է, որ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքն իր հերթին ասել է, որ մասնակցելու է Պետերբուրգի հանդիպմանը։
Ըստ իս՝ պետք չէ գերագնահատել, թե մեկը կողմ է հանդիպմանը, մյուսը՝ ոչ, և որ, օրինակ, ամերիկացիներն ավելի ակտիվ են ու գործնական, քան ֆրանսիացիները։ Սրանք մանրուքներ են։ Ես համոզված եմ, որ Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը դուրս է Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներից։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Նախ՝ ինձ թույլ եմ տալիս քաղաքական սուբյեկտներին և նրանց շահերն սպասարկողներին մի խորհուրդ տալ՝ զգույշ խոսեք Հայաստանում…»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը՝ անդրադառնալով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման շուրջ հնչող տարատեսակ մեկնաբանություններին։
«Երկրորդ՝ ես գայթակղված չեմ վերլուծություններով, որոնք պնդում են «հաղթական պատերազմի» տարբերակը։ Դրանք առարկայական քննության չեն դիմանում։ Այսօր մենք մի խնդիր ունենք՝ կանխել պատերազմը։ Կարող ենք ասել, որ մենք խաղաղասեր ենք, բայց դա էլ իր մեկնաբանությունն ունի, որի վրա չեմ ուզում ծանրանալ։ Վիեննայից վերադարձին նախագահ Սարգսյանը տվել է սպառիչ պատասխաններ։ Ոչ ոք նախագահից ավելի իրազեկ և մտահոգված չէ։ Վերջապես պետք է հստակ արտահայտվել, որ չկա պատերազմի չվերսկսման երաշխիք առանց «Մադրիդյան սկզբունքների» իրացման։ Մեր ընտրությունը, ցավոք, դարձյալ պատերազմի և խաղաղության միջակայքում է»,- ասաց մեր զրուցակիցը ՝ պատասխանելով հարցին՝ Վիեննայի հանդիպումից հետո հայտարարվեց, որ հունիսին երկու նախագահների հանդիպում կկայանա, եթե գործողության մեջ դրվեն ձեռք բերված պայմանավորվածությունները։ Որևէ պայմանավորվածություն կատարման մեկնարկում չէ, գնում ենք Սանկտ Պետերբուրգ որ ի՞նչ անենք։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ հարաբերությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Safak» թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները: Ըստ այդ աղբյուրի, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «ճանապարհային քարտեզի» համաձայն Թուրքիայի պաշտոնատար անձինք մասնակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցառումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանցկացվեն Ռուսաստանում: Վերջնական նպատակը, հրապարակման համաձայն, լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը վերադարձը «հին օրերին»:
Այս տեղեկատվությունը սենսացիոն համարել չի կարելի, քանի որ վերջին շրջանում առանց «ճանապարհային քարտեզի» էլ թուրքական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որևէ առիթ ու ամբիոն բաց չի թողնում Ռուսաստանին ու նրա նախագահ Պուտինին դիֆերամբներ ծոնելու համար: Ռուսաստանը ոճային առումով դեռևս «չի տրվում» այդ քծնանքին, սակայն, ըստ էության, տարբեր ուղերձներով հասկացնում է, որ դեմ չէ Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնմանը:
Հերթական նման հայտարարությունն օրերս արել էր Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մոսկվան ևս կցանկանար կարգավորել հարաբերություններն Անկա- րայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողությունների կատարման դա անհնար է: Մոսկվան շատ բարձր է գնահատում այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները եղել են գործընկերային, զարգացած բոլոր ոլորտներում, և առաջին հերթին’ առևտրատնտեսական ոլորտներում: Եվ մենք խորապես ափսոսում ենք, մենք այդ մասին քանիցս հայտարարել ենք, որ մեր հարաբերությունների նմանատիպ հարուստ փորձը, մեր հարաբերությունների նման բազան մեկ ժամում ոչնչացվեց թուրքական կողմի ագրեսիվ գործողություններով»,- ասել էր Պեսկովը:
Հետաքրքիր է, որ ինչպես թուրքական կողմը, այնպես էլ Ռուսաստանը, խոսում են «այն ժամանակների», «հին օրերի» մասին: Խոսում են երանությամբ: Եվ դա պատահական չէ, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանն իրար հետ կապված են տարածաշրջանային ու աշխար- հաքաղաքական անխզելի ու անւիոխարինելի կապերով, որոնք ընդհատվեցին անցած տարվա նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոցմամբ: Ռուս-թուրքական ներկայիս տարաձայնությունները բավական սուր դրսևորումներով արտահայտված լինելով հանդերձ, իրականում մարտավարական տարաձայնություններ են, որոնք, եթե անգամ ստվերում են, սակայն չեն հարվածում ռազմավարական ընդհանրությանը:
Այն ընդհանրությանը, որի մասին անցած տարեվերջին այդքան գգացմունքայնորեն խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր թուրք գործընկերները վերջին անգամ Անթալիայում հանդիպման ժամանակ զգայուն հարցեր էին բարձրացրել, մենք ասացինք, որ այո, պատրաստ ենք օգնել: Այո, մենք համաձայնել ենք համագործակցել անգամ այդ երկրի համար շատ զգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել էր նա:
Թուրքիայի համար զգայուն հարցերի մեր «բաժինը», բնականաբար, դարաբաղյան հակամարտությունն ու Հայոց ցեղասպանության հարցն են: Դատելով ռուսական կողմի տրա մադրվածությունից, այդ պատրաստակամութիւնը մնում է ուժի մեջ: Բավական է միայն էր- դողանի կողմից ներողություն խնդրելը, և ռուս- թուրքական հարաբերությունները սկզբում, իհարկե, ցուցադրական սառնությամբ, սակայն բովանդակային առումով կվերադառնան «հին օրերի» մակարդակ: Իսկ դա իսկական սպառնալիք է Հայաստանի համար:
Ոչ այն առումով, որը, որպես սպառնալիք ներկայացնում են ռուսական քարոզչությունն ու Հայաստանի այդ նույն քարոզչության գործակալները տարբեր խողովակներով անընդհատ հիշեցնելով, թե Թուրքիայի հարձակումից Հայաստանին կարող է, իբր, պաշտպանել միայն Ռուսաստանը: Ամենամեծ վտանգը դարաբաղյան հարցում է, որը վերականգնված ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձելու է լուծել էլ ավելի մեծ շահագրգռվածությամբ: Ռուսական պլանը, որի մասին այսօր այդքան խոսվում է, այդ դեպքում կարող է դառնալ ռուս-թուրք-ադրբեջանական պլան դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:
Այսպիսով, Հայաստանի համար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կարող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագայում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:
168 Ժամ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Տեսանյութը տևում է 11 րոպե 21 վայրկյան, այն ներկայացնում է ապրիլի մեկիՙ լույս 2-ի գիշերը Թալիշի մատույցներում, առաջին գծում տեղի ունեցած իրադարձությունների սկիզբը: Նկարահանված է ջերմացույցով (տեպլովիզոր), որով մեր որոշ հենակետեր համալրված են: Թե ինչ է ներկայացվում տեսանյութումՙ չեմ ասի, նախ որովհետև պետական գաղտնիք է, հետո էլՙ գրեթե բոլորն արդեն տեսել են, Youtube-ում հանգիստ դրված է, մի քանի տասնյակ հազար դիտում ունի, կարող եք մտնել այնտեղ, որոնելՙ «Ի՞նչ է կատարվել ապրիլի 2-ի գիշերը Թալիշում. Տեսանյութ» բառերի օգնությամբ և Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական գաղտնիքը ձեր առջև կբացվի:
Բայց սկզբից սկսենք: «Նոր Հայաստան» շարժումը, որի մեջ են մտնում, օրինակ, Անդրիաս Ղուկասյանիՙ «Ոտքի Հայաստան», ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանիՙ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպությունները, անցած երկուշաբթի երթ էր կազմակերպել դեպի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակ: Նպատակն, ինչպես պարզվեց, ՄԱԿ-ին նամակ հանձնելն է: Բայց դա հեչ, նամակին կից տեսանյութ էլ հանձնեցին, որի մասին արդեն խոսեցի: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանը ներկայացրեց, որ տեսանյութը հանձնել են ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ՄԱԿ-ը ստանա ապացույցն այն մասին, որ ապրիլյան սրացումների ժամանակ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը: Այսինքն նպատակը եղել է սա: Տեսանյութում (դա կասեմ) իսկապես երևում է, որ ադրբեջանական կողմից մոտավորապես հարյուր հոգով շարժվում են դեպի մեր դիրքերը… Բայց, տղերք, դուք իրո՞ք կարծում եք, որ ՄԱԿ-ն այդ ապացույցի կարիքն ուներ: Այսինքն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը ձեր տված տեսանյութը ուղարկել է Նյու Յորքՙ «Անձամբ գլխավոր քարտուղար պարոն Մունին» խորագրով, ու հիմա Մունն իր օգնականների հետ նստած նայո՞ւմ է: Եթե այո, ապա միամիտ եք, բայց չէ՞ որ միամիտ չեք: Կամ մի՞թե կարծում եք, որ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելն այլևս ապացույցների կարիք ունի, ո՞վ չգիտի, ՄԱԿ-ը՞: Նախ գիտի, բայց եթե անգամ ՄԱԿ-ը չգիտի, կամ գիտի, դրանից բան չի փոխվելու:
Բայց խնդիրն անգամ սա չէ, նկատի ունեմ այն, որ տղերքը պետական գաղտնիք են բացահայտել ՄԱԿ-ին: Խնդիրն ուրիշ տեղ է: Նախ, տեսանյութը նույն օրը տեղադրվում է համացանցում, իսկ դա, կներեք, բայց ՄԱԿ չէ, համացանցում ավելի շատ մարդ կա, քան ՄԱԿ-ում պետություն: Այսինքն ամեն ոք կարող է գտնել այս տեսանյութը ու նայել, ընդ որումՙ դադարներով, հետ ու առաջ տալով, նորից, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ամեն ոք ասելով նկատի ունեմ նախ և առաջ ամեն ադրբեջանցի: Այսինքն, եթե նպատակը եղել է ՄԱԿ-ին ադրբեջանական կողմի նախահարձակ լինելը ապացուցելը, ապա ինչու ՄԱԿ-ին տեսանյութը չի հանձնվելՙ «Հույժ գաղտնի» ծրարի մեջ և, ամենակարևորը, ինչո՞ւ է այդ տեսանյութը հայտնվում համացանցում, ո՞վ է այն տեղադրում համացանցում: Բնականաբար նա, ով ունի, կամ ով գողացել է: Ու եթե հաշվի առնենք, որ տեսանյութը «Նոր Հայաստանից» ոչ ոք չի գողացել, հակառակ պարագայում նրանք այդ մասին կասեին, եզրակացնում ենք, որ այն տեղադրել է ինչ-որ «նոր հայ»:
Սա արդեն դավաճանություն է, տղերք, պետական գաղտնիքի բացահայտումը հենց այդպես էլ կոչվում էՙ դավաճանություն: Ընդ որում, երբ պետական գաղտնիքը բացահայտվում է առանց թշնամու կողմից ճնշման, կոչվում է ստո՛ր դավաճանություն:
Բայց այս պատմությունն այսքանով չի ավարտվում: ՀՀ ՊՆ-ից տեսանյութի և դրա տարածման հետ կապված հորդորում են դիմել ԼՂՀ ՊԲ-ին: Իսկ գիտե՞ք, թե ինչ է ասում ԼՂՀ ՊԲ-ն: Նրանք ասում ենՙ դիմեք նրանց, ովքեր նկարահանել են այդ տեսանյութը: Բայց, գրողը տանի, սա պետական գաղտնիք է, այն բացահայտվել է, ընդ որում բացահայտել են ոչ թե նրանք, ովքեր նկարահանել են, որոնք, ի գիտությունՙ ԼՂՀ ՊԲ-ի զինվորներ են, այլ նրանք, ովքեր տարածել են:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից ներկայանալ չցանկացող մի պաշտոնյա հայտնեց, որ տեսանյութն ամբողջական չէ, իբր հայկական կողմի մարտավարությունն այնպես է եղել, որ պետք է թողնեինք, որ ադրբեջանցիները կուտակվեին, հետո ջարդեին: Ասենք թե այդպես է, բայց, տղերք, ո՞վ է տարածել այդ տեսանյութը, երբ մենք գիտենք, թե ո՞վ է այն հանձնել ՄԱԿ-ին: Կարևորը սա է, իսկ այն, որ մենք ջարդել ենք ադրբեջանցիներինՙ բոլորս գիտենք:
Հա, սիրելի զինվորներ, երբ թեկուզ ջերմացույցով նկարահանում եք, թեկուզ հակառակորդին, ապա խուսափեք հայհոյելուց, շատ հնարավոր է ձեր հայհոյանքները մտնեն համացանց: Համենայն դեպսՙ դավաճան կա քաղաքում:
Հիսուս ասում է.
— Ուրեմն լսեցե՛ք, թե ի՛նչ է ուզում ասել սերմնացանի առակը։ Ճանապարհի եզերքին գտնվող հողը, որի մեջ ընկավ սերմը, նման է այն մարդուն, որը լսում է Աստծու արքայության մասին քարոզությունը, բայց չի հասկանում. չարը գալիս և հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Ժայռոտ հողը նման է այն մարդուն, որը Աստծու խոսքը հազիվ լսած՝ ուրախությամբ ընդունում է այն։ Սակայն սերմն արմատ չունի իր մեջ, այսինքն՝ նա հավատում է մի որոշ ժամանակի համար, և երբ նեղության և Աստծու խոսքի համար հալածանքի ենթարկվի, իսկույն կկորցնի իր հավատը։ Փշերով ծածկված հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը, բայց երկրային կյանքի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են այդ խոսքը, որ անպտուղ է դառնում նրա մեջ։ Իսկ լավ հողը նման է այն մարդուն, որը լսում է Աստծու խոսքը ու հասկանում և պտուղ է տալիս. մեկի փոխարեն հարյուր, մեկ ուրիշը՝ վաթսուն և մեկ ուրիշը՝ երեսուն։
(Մատթեոսի ավետարան 13:16-23)
Դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ Աստծու դ
Ռուբեն աբեղա Զարգարյան
Զինծառայող Կամո Մարտիրոսյանի մահվան դեպքի առթիվ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջացառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախնական քննության տվյալներով՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կամո Մարտիրոսյանը 14.03.2016 թվականին` ժամը 16:00-ի սահմաններում, իր ծառայության վայրում իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով ինքն իրեն ստորին ծնոտի շրջանից պատճառել է միջանցիկ մահացու հրազենային վիրավորում:
Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ:
Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի զննություն, մարտական հենակետում ծառայության նշանակված բոլոր զինծառայողներին ամրակցված զենք-զինամթերքի զննում, կատարվել են առգրավումներ: Քրեական գործով էական հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, մասնավորապես՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաձգաբանական, դատակենսաբանական, դատահամակարգչատեխնիկական, դատաձգաբանական և դատահետքաբանական (մատնադրոշմային) համալիր փորձաքննություն: Հարցաքննվել են մի շարք անձինք:
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատածում զինծառայող Կ.Մարտիրոսյանին պարբերաբար վիրավորանք է հասցվել համածառայակիցների կողմից՝ տարբեր պատճառներով հնչեցվել հայհոյանքներ, վիրավորական այլ արտահայտություններ։ Բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են հանցագործության այլ դրվագներ ևս։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 զինծառայողի, որոնցից 4-ը՝ պարտադիր ժամկետային, իսկ 1-ը՝ պայմանագրային, առաջադրվել են մեղադրանքներ։ 2 ժամեկտային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից), 2 ժամկետային զինծառայողի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի (ենթակայի) կողմից պետի (հրամանատարի), ինչպես նաև՝ պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ)։ Պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտին մեղադրանք է ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով, 365-րդ հոդվածի 1-ին մասով (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը) և 375-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը)։
Նախաքննությունը շարունակվում է:
Ուշագրավ այլ մանրամասներ՝ տեսանյութում
1in.am
«Առաջին լրատվական»—ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը:
Ռուս հայտնի ազգայնականի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն շահավետ է բոլոր իրական կողմերի՝ թե՛ հայկական կողմի, թե՛ Ադրբեջանի համար, որը պահպանում է Ադրբեջանը հետ պահանջելու իրավունքը: Ստատուս քվոն և խաղաղությունը Ղարաբաղում լավագույն տարբերակն են նաև Ռուսաստանի համար: «Ղարաբաղյան հակամարտությունը չունի լուծում,- համոզված է Դուգինը,- և Ադրբեջանը երբեք չի կարող զավթել Ղարաբաղը, դա բացառվում է»: Այս իրավիճակում Ալեքսանդր Դուգինը միայն մեկ ճանապարհ է տեսնում. «Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին»:
– Ալեքսանդր Գելևիչ, հետաքրքիր է՝ ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք վերջին մեկ ամսվա իրադարձությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում և կարգավորման գործընթացում: Ո՞ր տրամաբանությամբ է այսօր զարգանում գործընթացը:
– Իմ դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ հետևյալն է. ստատուս քվոն սկզբունքորեն ամենաօպտիմալ և լավագույն վիճակն է բոլոր կողմերի համար. Հայաստանի, որը փաստացի վերահսկում է Ղարաբաղը, Ադրբեջանի, որը շարունակում է այդ շրջանը համարել իր տարածքի մի մասը, Ռուսաստանի, որը ցանկանում է բարեկամություն անել ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ և թշնամական պետություն չի Ադրբեջանի համար, Իրանի, որը մի կողմից՝ կապված է շիական Ադրբեջանի հետ և մյուս կողմից՝ սերտ կապեր ունի Հայաստանի հետ: Իրավիճակն ընդհանուր առմամբ ձեռնտու է անգամ Թուրքիային, որովհետև Ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշվելը կնշանակի սպառնալիք ստեղծել սեփական երկրի փլուզման համար: Հետևաբար Ղարաբաղյան հակամարտության որևէ էսկալացիա չի բխում իրական կողմերից ոչ մեկի շահերից: Եթե սկսվի էսկալացիա, նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան կկորցնի, ոչ միայն մարդիկ կզոհվեն, այլև յուրաքանչյուրը կկրի քաղաքական վնասներ: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սրացումը ձեռնտու է երրորդ ուժին, ոչ թե տարածաշրջանի երկրներին, հայերին կամ ադրբեջանցիներին: Ես խորապես համոզված եմ, որ սա սադրանք է՝ կազմակերպված երրորդ ուժի կողմից: Այս իրավիճակում ամերիկացիները կուզենային պայթեցնել ղարաբաղյան ճգնաժամը, որովհետև դրա հետևանքով ամենից շատ կտուժեր Ռուսաստանը և ռուսական քաղաքականությունը, կվնասվեր Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես հետխորհրդային տարածքներում հակամարտությունների կարգավորող:
Ինձ թվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի իմաստուն առաջնորդները պետք է հասկանան, որ նրանք ոչինչ չեն շահում հակամարտության վերսկսման պարագայում:
– Բայց ինչ-որ մեկը նախաձեռնել է պատերազմի վերսկսումը, այդպես չէ՞: Եվ կասկած չկա, որ նախահարձակ կողմը եղել է Ադրբեջանը, որը կոնկրետ նպատակներ էր հետապնդում: Ինչո՞ւ եք սլաքներ ուղղում այլ երկրների վրա:
– Բացատրեմ, թե ինչու. որովհետև Ադրբեջանը իրականում երբեք որևէ բան չի ստանա, եթե պատերազմ սկսի Ղարաբաղում: Ղարաբաղը հնարավոր չէ զավթել ռազմական ճանապարհով: Դա նշանակում է կոնֆլիկտ ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի հետ: Ընդ որում, հայերը շատ լավ են կռվում, և ադրբեջանցիները դա գիտեն: Ադրբեջանցիներին անգամ չի օգնի նրանց բանակի ամրապնդումը:
– Բայց մենք չտեսանք ադեկվատ արձագանք Ռուսաստանի կողմից, որից հնարավոր կլիներ եզրակացնել, որ Ռուսաստանը կկանգնի Հայաստանի կողքին, եթե Ադրբեջանը վերսկսի պատերազմը:
– Ոչ, Ռուսաստանը չի կանգնի Հայաստանի կողքին, պարզապես Ադրբեջանը չի նվաճի Ղարաբաղը, դա բացառվում է և վերջ:
– Նկատի ունեք՝ անհնար է ռազմական տեսանկյունից:
– Դա անհնար է թե՛ ռազմական, թե՛ քաղաքական և թե՛ մյուս առումներով: Ավելին, Ռուսաստանը Հայաստանի ռազմական դաշնակիցն է, մենք ՀԱՊԿ անդամներ ենք, մենք ունենք ռազմական փոխօգնության մասին պայմանագիր: Այդ պատճառով Ռուսաստանը իրականում երաշխավոր է, որպեսզի հակամարտությունը չվերաճի լայնածավալ պատերազմի: Ադրբեջանցիները շատ լավ են դա հասկանում, բայց Ռուսաստանը չի կարող միայն Հայաստանի կողմից հանդես գալ, նա պետք է կարգավորի այս հակամարտությունը, ուստի Ռուսաստանի առաջադրանքն այսօր պարզապես Հայաստանին օգնելը չէ, Հայաստանը ինքնուրույն կարող է գործը գլուխ բերել և նվազագույնի հասցնել լարվածությունը:
Այն, ինչ ասում եք, որ հայկական կողմը Ադրբեջանին է մեղադրում հարձակման համար, թեև ես այնքան էլ համոզված չեմ դրանում, բայց կարծում եմ, որ դա չի բխում Ադրբեջանի շահերից: Այդ դեպքում պետք է պարզենք, թե ինչ ուժեր են Ադրբեջանի ներսում հրահրում նախագահ Ալիևին այնպիսի որոշումների, որոնք իր դեմ են խաղալու: Իսկ Ալիևը, իմ կարծիքով, շատ ռացիոնալ քաղաքական գործիչ է, շատ կշռադատված ու իրատես և շատ լավ հասկանում է, թե ինչ կարելի է անել և ինչ չի կարելի անել:
– Իսկ այդ ի՞նչ իրատես գործիչ է, որը հայտարարում է, թե մեկ շաբաթում կվերադարձնի Ղարաբաղը, բայց նույնիսկ մեկ գյուղ չի կարողանում գրավել:
– Տեսեք, դա ներքին քաղաքականություն է: Այն, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, ընդունում են թե՛ Ռուսաստանը և թե՛ ողջ միջազգային հանրությունը: Սաակաշվիլիի օրինակը նրա աչքի առջև է: Միջազգային հանրությունը՝ ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը, ճանաչում էին Աբխազիան և Հարավային Օսիան որպես Վրաստանի մաս, և եթե Սաակաշվիլին, Թբիլիսին գործեին Ռուսաստանի հետ համաձայնեցված, Աբխազիան և Հարավային Օսիան մինչ օրս կարող էին լինել Վրաստանի կազմում: Ալիևը չի կարող սա չտեսնել: Սա Հարավային Կովկասն է, դուք ապրում եք նույն տարածաշրջանում, հարևան փողոցում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանի հետ 2008թ.: Հետևաբար ես խորապես համոզված եմ, որ Ալիևը շահագրգռված չէ Ղարաբաղյան հակամարտության սրացմամբ միայն այն պատճառով, որ նա կարող է պարտվել այս իրավիճակում: Կրկնում եմ՝ ստատուս քվոն իրականում ձեռնտու է բոլորին, առաջին հերթին՝ հայերին, դա անգամ ձեռնտու է ադրբեջանցիներին, որովհետև միջազգային հանրությունը ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Եթե մենք սկսենք փոխել Ղարաբաղի կարգավիճակը այս կամ այն կողմ, ստիպված կլինենք կա՛մ մտնել ռազմական հակամարտության մեջ, որի հետևանքով յուրաքանչյուրը վնաս կկրի, կա՛մ էլ վատթարացնել քաղաքական իրավիճակը:
Կան կոնֆլիկտներ, որոնք լուծում չունեն: Լեռնային Ղարաբաղը այդ կոնֆլիկտներից մեկն է: Ղարաբաղյան հիմնախնդիրը չունի լուծում՝ ճիշտ այնպես, ինչպես արաբա-իսրայելական հակամարտությունը: Ընդհանրապես, որևէ հակամարտություն չունի լուծում, քանի դեռ այնտեղ բախվում են գերտերությունների շահերը: Միայն այն դեպքում, եթե Հայաստանը և Ադրբեջանը սկսեն ավելի ակտիվ ինտեգրվել Եվրասիական կառույցին (Հայաստանն արդեն անում է քայլեր այդ ուղղությամբ), մենք կկարողանանք հեռավոր ապագայում, շեշտում եմ՝ ոչ թե այսօր, վաղը կամ մյուս օրը, այլ հետագայում առաջարկել որոշ իրավական լուծում հիմնախնդրին:
– Որոշ ռուս փորձագետներ կարծում են, թե այսօր պատերազմը Լեռնային Ղարաբաղում հնարավոր է կանխել միայն խաղաղարար գործունեության միջոցով՝ շփման գծում տեղակայելով խաղաղարար ուժեր: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը նպատակ ունի՞ խաղաղարար ուժեր մտցնել Լեռնային Ղարաբաղ:
– Այդպիսի ծրագիր չկա, բայց եթե անհրաժեշտ լինի գնալ դրան՝ հակամարտությունը մեզ համար եղբայրական ժողովուրդների միջև կանխելու համար… Ուզում եմ ընդգծել, որ ռուսները հայերին ու ադրբեջանցիներին համարում են եղբայրական ժողովուրդներ: Մենք համարում ենք սա արյունոտ հակամարտություն մեկ ընտանիքի ներսում: Եվրոպական երկրների, առավել ևս ամերիկացիների խաղաղարար ստորաբաժանումների ներկայությունը հակամարտության գոտում իրավիճակը կտանի վատագույն սցենարով, որովհետև այդ զորքերի հետ միասին այստեղ կգան տարածաշրջանի համար օտար աշխարհաքաղաքականության կրողները: Ուստի, եթե ստիպված լինենք այնտեղ տեղակայել խաղաղարար ուժեր, ապա դրանք պետք է լինեն կա՛մ ռուսական, կա՛մ իրանական զորքեր, բայց դրանք չեն կարող լինել եվրոպական կամ ՆԱՏՕ-ական, որովհետև դա միայն կնպաստի հակամարտության սրմանը:
Պատկերացրեք՝ առաջինը ինչ կանեն ՄԱԿ-ի խաղաղարարները երկնագույն սաղավարտներով, ադրբեջանցիներին իրենց տարածքներ կվերադարձնեն, և կսկսվի բռնությունների նոր ալիք: Միայն ռուսները, ռուսական զորքերը կարող են կանխել արյունահեղությունը՝ շատ լավ պատկերացնելով կոնֆլիկտը: Դա մեր սեփական կոնֆլիկտն է: Մենք շատ լավ գիտենք՝ ինչն ինչոց է:
– Այսինքն՝ եթե ռուսական զորքեր մտնեն, նրանք չե՞ն վերադարձնելու տարածքները Ադրբեջանին:
– Ես համոզված եմ, որ նրանք կթողնեն ամեն ինչ այնպես, ինչպես որ կա:
– Բայց Լավրովի ծրագրով նախատեսվում էր որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանին:
– Մենք, իհարկե, պիտի խոսենք Հայաստանի և Ադրբեջանի հետ դիվանագիտական լեզվով, բայց Ռուսաստանը աշխարհաքաղաքական տեսանկյունից միայն մի բանով է շահագրգռված՝ ստատուս քվոյի պահպանում Լեռնային Ղարաբաղում: Հենց դա է լինելու խաղաղարար օպերացիայի նպատակը, և ամենագլխավորը՝ որ հակամարտություն չլինի և արյուն չթափվի: Այդ նպատակին հասնելու համար պիտի գործարկվեն ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական գործընթացներ:
Ուզում եմ ընդգծել, որ կան հիմնախնդիրներ, որոնց դեպքում Ռուսաստանին ձեռնտու է խաղաղությունը, և կան հիմնախնդիրներ, որտեղ մենք շահագրգռված ենք հակամարտությամբ: Լեռնային Ղարաբաղի դեպքում խաղաղությունը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Խաղաղությունը Ղարաբաղում մեր ազգային շահն է, եթե կուզեք՝ եսասիրական շահը:
Թուրքերը կձգտեն առավելագույն բարդացնել մեր կյանքը, լավ գիտեմ նրանց ոճը, հենց այնպես չեն հանձնվի, ասել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն Եվրո-2016-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից առաջ:
«Կարեւոր է, որ մեկնարկում կարողացանք վաստակել երեք միավոր: Անհրաժեշտ է պատրաստվել երկրորդ խաղին՝ առաջին մասին չհիշելով: Թուրքիան ունի գերազանց թիմ, որը ցուցադրում է վառ ֆուտբոլ եւ ունի ուժեղ անհատականություններ: Պետք է պատրաստվել դժվարությունների: Մրցակիցը շատ խնդիրներ կստեղծի եւ արժանի հարված կտա մեր գործողություններին»,- Դել Բոսկեի խոսքը մեջբերում է marca-ն:
Հունիսի 17-ին կայանալիք Իսպանիա — Թուրքիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին:
Առաջին տուրում Իսպանիան 1:0 հաշվով հաղթել է չեխերին, Թուրքիան նույն հաշվով պարտվել է խորվաթներին:
ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հունիսի 15-ին հարցաքննության է հրավիրվել «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Ք.Մանուկյանը՝ դեպքի վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքների շուրջ ցուցմունք տալու։
Հարցաքննության անհրաժեշտությունն առաջացել էր նշված դեպքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթում հունիսի 11-ին հրապարակված հետաքննական նյութի, ապա նաև՝ «armlur» կայքում տեղադրված տեսանյութի արդյունքում։
Լրագրողական հետաքննական նյութը նախաքննական մարմինը դարձրել էր քննության առարկա և ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցագրով լրագրողը հրավիրվել է հարցաքննության, որտեղ նշվել է նրա դատավարական կարգավիճակը՝ պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետով սահմանված կարգով նա որպես վկա կարող է հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ։
Պարզաբանում ենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «վկան ցուցմունքներ տալու նպատակով կողմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կանչված այն անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»: Հիմք ընդունելով մամուլի հրապարակումները՝ նախաքննական մարմնի մոտ ողջամիտ կարծիք է ձևավորվել, որ նյութի հեղինակը հնարավոր է ունի տեղեկություններ դեպքի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար։
Նախաքննական մարմինը քաջածանոթ է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով երաշխավորված տեղեկատվության աղբյուրների պաշտպանության սկզբունքին և որևէ պահանջ չի դրվել՝ բացահայտել կամ հրապարակել տեղեկատվության աղբյուրը, այլ հրավիրվել է հարցաքննության՝ իրեն հայտնի հանգամանքների շուրջ։ Ակնկալվում էր, որ հոդվածագիրը պետք է շահագրգռված լիներ իր իսկ հեղինակած նյութում տեղ գտած հանգամանքներին պատշաճ իրավական գնահատական տալու հարցում և ցուցմունք կտար իրեն հայտնի փաստերի շուրջ (դրանց առկայության դեպքում)։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.