23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ պետք է մեր գիտական ներուժի շնորհիվ զարկ տանք ռազմարդյունաբերությանը, կիրառենք նոր տեխնոլոգիաներ, հնարավորինս անվտանգ դարձնենք սահմանին կանգնած զինվորի կյանքը:
Ու ահա թե ինչ միտք են մղացել մեր երկու վաստակաշատ գիտնականներ ԳԱԱ թղթակից անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, նանոտեխնոլոգիաների բազային լաբորատորիայի վարիչ, ՀԱՊՀ-ի տեսական քիմիայի ամբիոնի վարիչ Սևան Դավթյանը և քիմիական գիտությունների դոկտոր, պոլիմերիզացիոն պրոցեսների բազային լաբորատորիայի վարիչ Անահիտ Տոնոյանը: Գիտնական այս զույգը, ում աշխատանքների մասին արդեն խոսել ենք, առաջարկում է առաջին հայացքից ֆանտաստիկ թվացող մի բան:
Զինվորական գործում զրահաբաճկոններն անփոխարինելի են: Դրանք պաշտպանում են զինվորի կյանքը մահացու փամփուշտից: Սակայն այդ բաճկոնների ամենամեծ թերությունն այն է, որ փամփուշտի` բաճկոնի մեջ խրվելուց արձակվում է մեծ ջերմություն, ինչի հետևանքով տվյալ հատվածում սովորաբար առաջանում է այրում: Իսկ եթե այրումը կենսականորեն կարևոր օրգանի շրջակայքում է, օրինակ` սրտի, ապա բաճկոն կրողը կարող է մահացու վիրավորվել ոչ թե փաշփուշտից, որից բաճկոնը նրան պաշտպանել է, այլ առաջացած ջերմությունից:
Եվ ահա մեր գիտնականները աներևակայելի լուծում են առաջարկում` կենսականորեն կարևոր օրգանների շրջակայքում բաճկոնի վրա տեղադրել նանոտեխնոլոգիայով մշակված… բնական սարդոստայն: Պարզվում է` սարդի թելերը շատ ամուր են, գերազանցում են նույնիսկ պողպոտյա թելին: Բացի այդ, սարդոստայն հյուսելիս սարդն արտադրում է ֆերմենտներ, որոնք հակակպչուն, այսինքն` հետ մղող են իր ոտքերի, սակայն կպչուն այլ միջատների համար: Ու ահա Դավթյան-Տոնոյան զույգը ուսումնասիրել է բնական այդ «արտադրանքի» հատկությունները, առանձին ֆերմենտներ օգտագործել պոլիմերիզացիայի համար, ստացել նանո-խողովակներ և դրանցով պատրաստել պոլիմերային նանո-կոմպոզիտներ: Ու եթե սարդոստայնի հիման վրա ստեղծված այդ պոլիմերային նանո-կոմպոզիտները տեղադրվեն զրահաբաճկոնների համապատասխան հատվածներում` հետ կմղեն փամփուշտը և այրում չի առաջանա:
Գիտական մասով բոլոր ուսումնասիրություններն ավարտված են, փորձակումները կատարված են: Այժմ խնդիրը լաբորատարիայից դեպի տեխնոլոգիա անցումը ապահովելն է: Ս.Դավթյանն ու Ա.Տոնոյանը պատրաստ են շարունակել նաև այդ վերջին փուլի ուսումնասիրությունները և խնդրին տալ վերջնական լուծում:
Նրանց այդ հայտնագործության մասին պատկան մարմինները տեղյակ են: Առաջիկայում տեղի է ունենալու համապատասխան հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գիտնական զույգը կներկայացնի իր զեկույցը: Ու եթե այն հավանության արժանանա, մենք կունենանք նանոտեխնոլոգիայով մշակված, աշխարհում իր տեսակի մեջ եզակի զրահաբաճկոններ:
-
n1_10
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n1_10-640x350.jpg -
n2_9
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n2_9-640x350.jpg -
n3_10
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n3_10-640x350.jpg -
n4_10
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n4_10-640x350.jpg -
n5_9
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n5_9-640x350.jpg -
n6_7
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n6_7-640x350.jpg -
n7_5
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n7_5-640x350.jpg -
n8_3
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n8_3-640x350.jpg -
n9_4
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n9_4-640x350.jpg -
n10_4
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n10_4-640x350.jpg -
n11_2
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n11_2-640x350.jpg -
n12
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n12-640x350.jpg -
n13
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n13-640x350.jpg -
n14
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n14-640x350.jpg -
n2_9 (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/n2_9-1.jpg
ՀՀ զինված ուժերի շարքերը մոտ օրերին կհամալրեն հազարավոր նորակոչիկներ: ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ներկայացուցիչները զորակոչի նախաշեմին իրավական իրազեկման միջոցառումներ են անցկացնում մայրաքաղաքում ու մարզերում:
Զինակոչիկների և նրանց ծնողների հետ հանդիպումների ժամանակ հորդորվում է զորակոչի ընթացքում զերծ մնալ անօրինականություններից, զարտուղի գործարքներից, ընդգծվում է, որ ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության և ԶՈւ ԳՇ ղեկավարության կողմից:
Զինակոչիկների ծնողներն ու հարազատներն իրենց հերթին հնարավորություն են ստանում բարձրաձայնել հուզող հարցերն ու ստանալ սպառիչ պատասխաններ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը:
Վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել հունիսի 16-ին Լոռու և Շիրակի մարզերում։ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչները ներկայացրել են պարզաբանումներ զինակոչիկների առողջական վիճակի հետազոտությունների, կայացվող որոշումների բողոքարկման ընթացակարգի, զինակոչիկի ծառայության վայրի ընտրության և զինծառայության հետ կապված քաղաքացիներին հուզող այլ հարցերի վերաբերյալ։
Հանդիպումների ընթացքում հատկապես կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը, որի շրջանակում ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են զորակոչի ամբողջ ընթացքին՝ բուժզննումներից մինչև ծառայության վայրի ընտրության վիճակահանություն։ ՌՈ ներկայացուցիչները ծնողներին հորդորել են զարտուղի գործարքների մասին լուրերը հայտնել իրավապահ մարմիններին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսին հրամանագիր է ստորագրել 2016թ. ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակում երեկ կայացած Իսպանիա-Թուրքիա հանդիպումն ավարտվեց 3:0 արդյունքով։
Ըստ գերմանական մամուլի՝ պարտությունից հետո սոցկայքերում ծաղրում են ոչ թե ֆուտբոլիստներին, այլ այդ երկրի նախագահին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Օգտատերերի կատակները, մասնավորապես, վերաբերվում են կոշտ քայլերին, որ կարող է իրականացնել Էրդողանը իսպանացիների նկատմամբ: «Պարոն Էրդողանը հենց նոր հետ կանչեց Իսպանիայում Թուրքիայի դեսպանին»,- գրել է օգտատերերից մեկը:
«Շնորհավորում եմ, Իսպանիա: Հիանալի խաղ էր ու հաղթանակ: Բայց մտածել եք, թե ինչ է անելու Էրդողանը ձեզ»,-գրել է մեկ ուրիշը:
«Կարծում եմ, Էրդողանը կդատապարտի Իսպանիային»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր:
«Հիմա պարոն Էրդողանը արգելելո՞ւ է իսպանացիների մուտքը Թուրքիա»,-«մտահոգվել» է մեկ ուրիշը:
Իսկ ահա թե ինչ են գրել հայ օգտատերերը.
Գուշակեք ո՞վ ա վաղը Մադրիդից Անկարա կանչվելու»,-գրել էր բլոգեր Տիգրան Քոչարյանը:
«3:0… Հե՜նց նոր թուրք դեսպանը զանգեց ավիակասսա ու տոմս պատվիրեց առաջին իսկ ռեյսի համար»,-արձագանքել էր մեկ ուրիշ օգտատեր:
«Կամ էլ մարզիչին ու թիմին չի թողնի երկիր մտնեն, կհռչակի դավադիր ու դավաճան…»,-գրել էր մյուսը:
Ցանցում նաև ծաղրանկարներ են շրջանառվում.
Քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանը կնոջ միջոցով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչություն է ներկայացրել իր և այլ ազատազրկված անձանց կողմից գրված բաց նամակը՝ ուղղված իրավասու պետական մարմիններին, մի խումբ պատգամավորների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցին:
Նամակում մասնավորապես ասված է.
«ՀՀ գլխավոր դատախազին՝ պր. Կոստանյանին
Արդարադատության նախարարին՝ Ա. Հովհաննիսյանին
Մարդու իրավունքների պաշտպանին՝ պր. Թաթոյանին
Պատգամավորներ Էլինար Վարդանյանին, Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին,
պրն. Սաքունցին
Հարգելի պարոնայք, եթե Ձեզ հարցնեն ՀՀ-ում օրենքը գործում է թե ոչ, Դուք կպատասխանեք՝ իհարկե գործում է: Իսկ եթե մենք չհամաձայնվենք Ձեր հետ, դուք ի՞նչ կպատասխանեք: Դուք կպատասխանեք,-«Եթե այդպիսի դեպք կա, որ դիմել եք և չի գործում, ապա ապացուցեք, մենք էլ օրենքը գործի կդնենք»: Ահա թե ինչ է տեղի ունեցել…. Խոսքը վերաբերվում է կենկրետ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկին, մասնավորապես՝ 2015 թ. հոկտեմբեր ամսին մի խումբ կալանավորներ անժամկետ հացադուլ հայտարարեցին, քանի որ չէր գործում վաղաժամ արձակումը, բաց ռեժիմը և մի շարք այլ կետեր:
ՔԿՀ եկան մի խումբ պաշտոնյաներ և պատգամավորներ, նրանց մեջ էին գլխավոր դատախազության ներկայացուցիչը, արդարադատության նախարարությունից, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպանը, ՔԿՀ-ի վարչության պետի տեղակալը, մի խոսքով՝ լուրջ պատվիրակություն: Նրանք խոստացան, որ օրենքի գործելու մասին փաստը մեզ շուտով ցույց կտան: Այցից անցել է 10 ամիս, տեղի են ունեցել բազմաթիվ Ազգային ժողովի նիստեր, սակայն խոստացված այդ օրենքի գործելու մասին՝ ոչ մի պատասխան:
Մենք «Վարդաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներս գիտենք, որ դատարանը մեզ զրկել է ազատ տեղաշարժվելու իրավունքից, ոչ թե մտածելու, օրենքից օգտվելու, քնելու, բուժվելու, տեսակցություն ստանալու, վաղաժամկետ ազատվելու և բաց ռեժիմին անցնելու իրավունքից: Մենք խնդրանքով դիմում ենք Ձեզ բաց նամակի տեսքով, որ հրավիրենք Ձեր ուշադրությունը, որպեսզի օրենքով սահմանված կարգով գործի օրենքը, քանզի ոտնահարվում են մեր իրավունքները: Մեր հաջորդ քայլը լինելու է հացադուլը, որը մեզ էլ ցանկալի չէ:
Մենք գիտենք, որ կալանավորների կյանքը ձեր համար արժեք չունի, բայց ստիպված դիմելու ենք այդ ծայրահեղ քայլին, որպեսզի Ձեր ուշադրությունը սևեռենք մեր խնդիրների վրա: Խնդրում ենք արձագանքել մեր նամակին: Հարգանքներով և հույսով սպասում ենք ձեր միջամտությանը, որպեսզի եղած օրենքը գործի: Եվ պահանջում ենք, որ այդ «Անկախ հանձնաժողովը» լուծարվի:
Մի խումբ դատապարտյալների անունից՝
Դատապարտյալ Վ. Ավետիսյան
Ձեռագիր նամակը՝ այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ստիպված է եղել այս շաբաթ մեկ օրով դադարեցնել իր նախընտրական պայքարը. պատճառը՝ հայտնի ամերիկահայ խոհարար, ռեստորանների խոշոր ցանցի հիմնադիր Ջեֆրի Զաքարյանի դեմ Թրամփի հարուցած դատական հայցն էր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բանն այն է, որ Զաքարյանը, լսելով Թրամփի հայտարարությունները մեքսիկացիների հասցեին, խախտել էր վերջինիս հետ նախկին պայմանավորվածությունը, եւ հրաժարվել Վաշինգթոնում կառուցվող Թրամփի նոր շքեղ հյուրանոցում բացել իր ցանցի ռեստորաններից մեկը: Դոնալդ Թրամփի կարծիքով, խախտելով գործարքը, Ջեֆրի Զաքարյանը իրեն տասը միլիոն դոլարի վնաս է հասցրել, որն էլ գործարարը պահանջում է հայտնի խոհարարից՝ որպես փոխհատուցում:
Վաշինգտոնի դատարանն այս շաբաթ հրահանգել էր Թրամփին անձամբ բացատրություններ տալ դատական հայցի կապակցությամբ: Դատարանի այս որոշումը Թրամփի կողմնակիցների քննադատությանն էր արժանացել, քանի որ թեկնածուն ստիպված է եղել մեկ օրով դադարեցնել նախընտրական պայքարը: Վաշինգթոնում Թրամփը, հետեւելով դատարանի որոշմանը, անձամբ այցելել է Զաքարյանի շահերը ներկայացնող իրավաբանական ընկերություն, եւ երկու ժամ շարունակ մանրամասներ ներկայացրել խոհարարի դեմ իր դատական հայցի կապակցությամբ: Մուտքի մոտ կողմնակիցներից բացի, Թրամփին սպասում էին նաեւ արդեն ավանդական դարձած հակառակորդները, որոնք հանրապետական թեկնածուին կոչ էին անում վերջ դնել ատելությանը՝ բացականչելով անգլերեն եւ իսպաներեն լեզուներով:
Հիշեցնենք, որ Զաքարյանը հրաժարվել էր Թրամփի շքեղ հյուրանոցում բացել իր ռեստորանն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը, ոմանց կարծիքով, նվաստացուցիչ հայտարարություններով էր հանդես եկել մեքսիկացիների հասցեին: Զաքարյանն ասել է, որ իր աշխատակիցների երեք-չորրորդը Մեքսիկայից եկած ամերիկացիներ են, ուստի, ինքը չէր կարող աշխատել մեքսիկացիներին դատապարտող մեկի հետ: Համաձայնությունը խախտելու համար խոհարարը չի զղջում: «Փոխարենը ես գիշերները հանգիստ եմ քնում», ասել է նա:
«The Hill» պարբերական փոխանցմամբ, Ադրբեջանի կառավարության կողմից Բաքու գաղտնի ֆինանսավորված ուղևորություն կատարած ԱՄՆ կոնգրեսականները հետ են վերադարձրել ուղևորության ընթացքում Բաքվում ստացած թանկարժեք նվերները՝ իմանալով, որ դա հակասում է ԱՄՆ օրենսդրությանը:
Թանկարժեք նվերները, որոնք ներառել են նեֆրիտե ականջօղեր, թեյի սպասք, մետաքսե շարֆեր, գորգեր և այլ նվերներ, հանձնվել են General Services Administration (GSA)-ին:
«Ընդհանուր առմամբ 9 կոնգրեսականներ և նրանց ուղեկցող անձնակազմի 32 անդամներ Ադրբեջանի կառավարությունից ստացել էին հազարավոր դոլարներ արժեցող թանկ նվերներ: Կոնգրեսականներից ոմանք նաև հետո մեկնել էին Թուրքիա և այնտեղ նույնպես թանկ նվերներ ստացել»,- մասնավորեցնում է պարբերականը՝ հղում անելով Կոնգրեսի էթիկայի հարցերով հանձնաժողովի զեկույցին:
Մանրամասնելով՝ պարբերականը գրում է, որ ըստ դիտորդական խմբի բացահայտումների, Տեխասում գտնվող հասարակական կազմակերպությունները կեղծ հայտարարություններ են լրացրել՝ նշելով, որ իրենք են վճարում ուղևորության համար, երբ իրականում համաժողովը և ուղևորությունները ֆինանսավորել է Ադրբեջանի պետական նավթային ընկերություն SOCAR-ը՝ 750 հազար դոլար փոխանցելով ոչ կառավարական կազմակերպությունների հաշիվներին:
Բաքուն պատրաստ է Կարմիր խաչի միջնորդությամբ քննարկել Արցախում գտնվող գերիներ՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերադարձի հարցը, այս մասին հայտնել է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցրեով զբաղվող Իսմաիլ Ախունդովը: Ախունդովը նաև հայտնել է, որ պատրաստ են քննարկել Ադրբեջանում գտնվող ռազմագերի Արսեն Բաղդասարյանի հարցը:
Այսպիսով Ալիևը փորձում է իր երկու դիվերսանտների հարցը լուծել՝ փոխանակել նրանց Արսեն Բաղդասարյանի հետ: Կարմիր խաչի գրասենյակի պատասխանից պարզ կլինի, թե իրադարձությունը ինչպես կզարգանա: Բայց այս շրջանում այդ դիվերսանտները կարող են մեծ օգնություն ցույց տան Ալիևին և դա է պատճառը,որ ապրիլյան դեպքերից հետո նա ավելի շատ է շահագրգռված նրանց մեկ օր շուտ ստանալու համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները Իվետա Մուկուչյանի Հունաստանում արված անգրագետ և հիմար արտահայտություններից հետո (սկզբից ես ինքս չէի հավատում,սակայն…) որոշել են հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ևս օգտագործել հակահայ քարոզչության մեջ…Բաքվի ԶԼՄ-ների մեջ ապատեղեկատվության “աստղ” համարվող haqqin.az կայքը տեղեկություն է տարածել,ըստ որի հայկական էստրադայի ներկայացուցիչ Լիլիթ Հովհաննիսյանը,որի ստեղծագործությունները լի են արևելյան “մոտիվներով” ԻԲՐ իր facebook-յան էջում Ջիվան Գասպարյանի կողմից “Սարի աղջիկ” երգի կատարման տեսագրությունն է տեղադրել և հետևյան գրառումն արել.”Որքան մարդը կարող է լինել անազնիվ,որ կատարի ադրբեջանական երգ և այն ներկայացնի որպես հայկական…Կարելի է թշնամի լինել,բայց ինչու՞ լինել խարդախ…Ցանկանում են երեխա ունենալ ադրբեջանցուց”…Այ այսպիսի երջանիկ նոտայով է վերջանում haqqin.az-յան “լիլիթ հովհաննիսյանի” գրառումը…
Նախօրոք ասեմ,որ մտադրություններ չունեմ անդրադառնալու Լիլիթ Հովհաննիսյանի ճաշակին և երգարվեստին…Դա չէ իմ այս գրառման նպատակը…
Այս հիմարությունը ստուգելու համար հյուրնկալվեցի Լիլիթ Հովհաննիսյանի facebook-յան պաշտոնական էջ,որտեղ,ինչպես և սպասվում էր,այդպիսի գրառում չկար…Հետևություն՝haqqin.az-ը հենց ինքն է բացել Լիլիթ Հովհաննիսյանի անունով այդ կեղծ էջը,գրառումներ է անում նրա անունից և դրանց հղում անելով նյութեր է գրում՝սեփական հասարակությանը համոզելով,որ “Սարի աղջիկ” երգը,որը թուրքերն անվանում են “Սարի գյալին” ադրբեջանական է…Էլ չեմ ասում,որ միևնույն ժամանակ Լիլիթի անունից “գովազդում” են սեփական որձ մկկացողներին…
Չեմ զարմանա,եթե հետագայում ադրբեջանական ԶԼՄ-ներից իմանանք,որ “դիպուկահար” Նազենի Հովհաննիսյանը երազում է նմանվել լաչառ Լեյլային,Շուշան Պետրոսյանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,Անդրեն կամ Հայկոն երազեն ներկայացնել Ադրբեջանը Եվրատեսիլներում և այլ հիմարություններ…
Ի դեպ,հոդվածի մեջ Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարի փոխարեն դեբիլ ազերի լրագրողները տեղադրել են Սիրուշոյի լուսանկարը…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.