23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսաստանի «Լեւադա» կենտրոնի անցկացրած հարցման տվյալներով, հարցվածների մեծամասնության՝ 66 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության մեջ չպետք Է աջակցի կողմերից որեւԷ մեկին:
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղաբաշխմանը դրական Է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 36 տոկոսը, չի պատասխանել 18 տոկոսը: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի գտնվելու օգտին հանդես Է գալիս 41 տոկոսը, դեմ՝ 40 տոկոսը, դժվարացել է պատասխանել 18 տոկոսը:
Առանց ռուս խաղաղապահների մասնակցության ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղաբաշխելու գաղափարն արձագանք է գտել ռուսաստանցիների միայն 15 տոկոսի շրջանում, դրան բացասաբար Է վերաբերվել 64 տոկոսը, դժվարացել է պատասխանել 21 տոկոսը:
Դատողություններ անելով Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ՝ ռուսաստանցիների 44 տոկոսը պաշտպանել Է նրա անկախությունը: 11 տոկոսն ասել է, որ ԼՂ-ն պետք Է գտնվի Հայաստանի կազմում, իսկ 6 տոկոսի կարծիքով՝ Ադրբեջանի կազմում:
Ուշագրավ է, որ հարցումը հրապարակվում է Սանկտ Պետերբուրգում Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից առաջ: Այս հանդիպման նախօրեին հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: Նախ, ԵԱՀԿ-ն հայտարարեց, որ հանդիպման կազմակերպման հետ առնչություն չունի, այդպիսով ակնարկելով, որ այդտեղ ընդունված որոշումները «լեգիտիմ» չեն կարող լինել, քանի որ կարգավորման մանդատ ունի ԵԱՀԿ-ն:
Դրանից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ հանդիպմանը մասնակցելու են նաեւ ԱՄՆ եւ ֆրանսիացի համանախագահները: ԱՄՆ համանախագահ Ուորլիքը հայտարարեց, որ հույս ունեն՝ Սանկտ Պետերբուրգը լինելու է Վիեննայի շարունակությունը, եւ պետք է քննարկվեն Վիեննայի պայմանավորվածությունները, մասնավորապես՝ հետաքննության մեխանիզմների ներդրումը:
Այս մեխանիզմների ներդրումը, որին ակտիվորեն դիմակայում է Ադրբեջանը ոչ առանց Ռուսաստանի աջակցության, որոշակի առումով նշանակում է ստատուս-քվոյի, ավելի պարզ ասած՝ Ղարաբաղ-Ադրբեջան սահմանի միջազգային ճանաչում:
Այսպիսով, համենայնդեպս հրապարակային ռեժիմում ստացվում է հետեւյալ պատկերը՝ Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել մենաշնորհը Ղարաբաղյան գործընթացում, սակայն արեւմտյան համանախագահները դա թույլ չտվեցին՝ պնդելով Վիեննայի գործընթացի շարունակությունը:
Հատկանշական է, որ նույն օրը Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակներում Պուտինը ճանաչեց ԱՄՆ-ի գերակայությունը, այն համարելով միակ գերտերություն, առանց որի ոչ մի հարց չի կարող լուծվել:
Եվ ահա, այս ֆոնին հրապարակվում են սոցհարցման տվյալներ, որոնք բավական հետաքրքիր պատկեր են բացահայտում: Նախ, ռուսաստանցիների մեծամասնությունը ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոքության կողմնակից է:
Ռուսաստանը դե յուրե Հայաստանի դաշնակիցն է՝ դե ֆակտո՝ Ադրբեջանի: Վերջին տարիներին ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի քայլերն ուղղված են Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելուն: Դա «փաստաթղթային» բացահայտվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը գաղտնազերծեց Կազանի ռուսական նախագիծը:
Հաջորդ էական տվյալը խաղաղապահներին վերաբերվող թվերն են, որտեղ նույնպես կարծիքները փաստացի «հավասարակշռված» են զուտ ռուս խաղաղապահների ու ռուսների մասնակցությամբ միջազգային խաղաղապահների միջեւ: Միանշանակ բացասական գնահատական ունի միայն առանց ռուսների խաղաղապահների հարցը:
Եվ վերջին՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցում գերակշռում է անկախության գաղափարը:
Հաշվի առնելով քաղաքական պրակտիկայում սոցհարցումների հրապարակային տվյալների բնույթը եւ ուղղվածությունը, ընդ որում ոչ միայն Ռուսաստանում, կարելի է ուրվագծել հետեւյալ պատկերը: Ռուսաստանը ցանկանում է հայերին, եւ գուցե առաջին հերթին ոչ հայերին, ցույց տալ, որ չի կարող կատարել իր դաշնակցային պարտավորությունները եւ Հայաստանին աջակցել մասնավորապես Ղարաբաղի հարցում, հղում անելով ՌԴ հասարակական կարծիքին եւ իր վրայից գցելով պատասխանատվությունն առաջիկա զարգացումների համար:
Բացի այդ, ապրիլյան պատերազմը լիովին բացահայտեց այն հանգամանքը, երբ Հայաստանի դաշնակիցը եւ Մինսկի խմբի համանախագահը փաստացի վարում է մի քաղաքականություն, որը հարիր չէ ոչ միայն դաշնակցին, այլեւ միջնորդին: Ավելին, Ռուսաստանն իր ծրագրերի իրականացման համար ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին թե սպառազինության, թե քաղաքականության ոլորտներում:
Հիմա երեւի փորձ է արվում շտկել իրավիճակը եւ հանդես գալ «միջնորդության» դիրքերից, եւ դա է վկայում խաղաղապահների վերաբերյալ տվյալը, հաշվի առնելով ռուսական պլանի էությունը՝ «տարածք ռուս խաղաղապահների դիմաց»: Ղարաբաղի անկախության վերաբերյալ տվյալը նույնպես տեղավորվում է այս տրամաբանության մեջ:
Հիշվում է ՌԴ վարչապետ Մեդվեդեւի հայտարարությունը ապրիլյան պատերազմից հետո, երբ նա խնդրի լուծման երկու տարբերակ էր առաջարկել՝ կամ ճանաչել ստատուս քվոն, այսինքն Ղարաբաղը, կամ պատերազմ: Նա «լեզվի սայթաքում» էր ունեցել եւ ասել, թե ընտրում է պատերազմը, բայց խոսքի շարունակության մեջ խոսել ստատուս քվոյի պահպանման անհրաժեշտության մասին: Ըստ ամենայնի, Մոսկվան այդ ժամանակ ընտրություն դեռ չէր կատարել, կամ ակնարկում էր ստատուս-քվոյի անխուսափելիության հարցը, թեկուզ պատերազմի պայմանով:
Ի՞նչ են վկայում սոցհարցման տվյալները՝ Ռուսաստանն ընդունե՞լ է խաղի միջազգային կանոններն ու ընտրել ստատուս քվոն՝ Ղարաբաղի անկախությունը, թե կրկին Ադրբեջանին կմղի խնդիրը «լուծել» պատերազմի միջոցով, փորձելով երկարաձգել այս իրավիճակը:
Ռուսաստանի քաղաքականությունը հայտնվել է փակուղում գրեթե բոլոր ուղղություններով, եւ դա Մոսկվայում կարծես թե արդեն խոստովանում են:
jam.ru/news
Հաստատված է արդեն, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպումը կկայանա հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգում: Ըստ հրապարակված լրատվությունների, հանդիպմանը կնախորդի ՌԴ նախագահի առանձնազրույցը` երկու նախագահների հետ:
Եթե նկատի ունենանք Վիեննայից Կազանի միջեւ ընկած ժամանակահատվածի կարճատեւությունը եւ հանդիպման վայրը, որոշ մտածումների կառաջնորդվենք՝ հարցի հետապնդման ուղղության վրա գերմիջնորդ պետության ստանձնած դերակատարությանը գնահատական տալու աոումով:
Պարզ էր, որ քառօրյա պատերազմին հրադադար պարտադրելով Մոսկվան բոլոր կողմերին ուղերձ էր ուղարկում, որ հավակնում է լինել հարցի ոչ միան ռազմական իրադարձությունների վրա հակակշիռ ունենալու ղեկը, այլ նաեւ բանակցային գործընթացի վրա գերազդեցություն բանեցնելու կողմը:
Սակայն իրավարար լինելու համար կողմերի նկատմամբ ցուցադրական չեզոքություն էր պետք, անհրաժեշտ էր երկու կողմերին զինամաթրեք տրամադրել-վաճառել, զգույշ լինել` որպեսզի միջազգային կենտրոնների եւ ընդհանրապես միջնորդների որդեգրած պատասխանատվությունների համահավասարեցման վարքագիծը չխախտի, ամբողջանան բոլոր այն նախադրյալները, որոնք թե՜ երկու հակամարտող կողմերի եւ թե՜ միջազգային ընտանիքի համար իրավարարությունը ընդունելի կդարձնեն:
Հիմա թվում է, թե ծրագրվածը որոշ արդյունքներ է տվել: Ռուսաստանին մի ամսվա կարճ ժամանակամիջոցում հաջողվել է ճշտել հանդիպման թվականը. Սանկտ Պետերբուրգն իրբեւ հանդիպման վայր նույնպես հուշում է ռուսական դերակատարության մասին. եթե հավելենք նաեւ նախագահ Պուտինի ունենալիք առանձին հանդիպումները երկու նախագահներին հետ` առավել ևս կհամոզվենք ռուսական գերմիջնորդության վարկածի մեջ:
Շարունակելով այս տրամաբանությունը կարելի է ենթադրել, որ կազանյան հանդիպմանն առընթեր «մադրիդյան փաստաթղթի» օգտագործումը կփոխարինվի կազանյան եզրով: Հինգ տարի առաջ, ՌԴ արտգործնախարար Լավրովի կողմից ներկայացված առաջարկների ամբողջությունը կոչվում է կազանյան փաստաթուղթ, որը շատ պարզ հետեւությամբ խոսում է հարցի կարգավորման ռուսական դիվանագիտության նախաձեռնության մասին:
Կազանի փաստաթուղթն ամբողջությամբ չի հրապարակվել: Արծարծված կետերը, որոնք հրապարակայանացվել են տարբեր առիթներով, ամփոփվում են հետեւալ ձեւով.
Առաջին` հայկական ուժերը դուրս են գալիս նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հարակից բոլոր շրջաններից, բացառությամբ Քարվաճառի եւ Լաչինի,
Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվում են խաղաղապահ ուժեր,
Երրորդ` Լեռնային Ղարաբաղը ստանում է միջանյալ կարգավիճակ, այն է` դե-յուրե ամրագրվում է այսօրվա դե-ֆակտո իրավիճակը,
Չորրորդ` Լեռնային Ղարաբաղը որոշակի պահի ստանում է կամարտահայտության, այն է` հանրաքվե անցկացնելու իրավունք, որի արդյունքներն Ադրբեջանն ընդունում է:
Ուրեմն, ի տարբերություն Մադրիդյանի, Կազանը նախ արծարծում է հայկական ուժերի հեռացման խնդիրը. մինչդեռ Մադրիդյանը իբրեւ առաջնային կետ ուներ կարգավիճակի հարցը` ընդգծելով հանրաքվե կազմակերպելու հրամայականը: Վիեննայի առիթով, պաշտոնական հայտարարությունների ճանապարհով խոսված էր նաեւ համապարփակը (փաթեթային) փուլային տարբերակով ընկալելու սկզբունքի մասին. այստեղ եւս հայկական կողմի համար պարզ էր, որ փուլայինի դեպքում նախ Արցախի կարգավիճակի ճշտումն էր պայմանը: Այս պայմանի վերարծարծումը անշրջանցելի է` ի տես ադրբեջանական եւ միջնորդական կողմերին ինչ որ բան համաձայնելու ուղությամբ տեսանելի դարձող ճնշումներին:
Առանց խորանալու կազանյան փաստաթղթի բանակցելիության հավանականությունների մեջ, հիշեցնենք Վիեննայում մի ամիս առաջ բանաձեւված պայմանավորվածության միտող կետերը.
Ա. Քննարկվել են արցախյան հակամարտության գոտում ապրիլի սկզբին կատարված հրադադարի կոպիտ խախտման պատճառով ստեղծված լարված իրավիճակը եւ դրանից դուրս գալու հավանական ուղիները:
Բ. Համանախագահող երկրները շեշտել են 94-ի եւ 95-ի համաձայնագրերը հարգելու եւ դրանց իրականացումից չշեղելու անհրաժեշտությունը:
Գ. Համաձայնությունը գոյացել է քայլեր ձեռնարկելու մշտադիտարկման եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների հավելման հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցությունների հավանական վերսկսման համար:
Համեմատական անդորրը կամ ադրբեջանական կողմի դրսեւորած զսպվածությունը սահմանին հրադադարը հարգելու խաբկանք է ստեղծել, որպեսզի Վիեննայից անդին փորձ կատարվի համաձայնության առաջին փուլը քննարկելուն:
Քիչ հավանական է, որ Սանկտ Պետերբուրգը շրջանցելով Վիեննան անցնի ուղղակի Կազանի փաստաթղթի քննարկմաըն: Իսկ Վիեննան պատահականորեն չէ, որ հղում է կատարել 94-ի հրադադարի պայմանագրին: 94-ի համաձայնագրից է բխում նաեւ Մեծ քաղաքական համաձայնագրի հանգելու համար տարվելիք աշխատանքների առաջադրանքը: Իսկ սա արդեն հրամայական է դարձնում Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
«Ո’չ Աստիճանը եւ ո’չ ալ սքեմը պէտք է ծառայեցնենք
իբրեւ միջոց ճոխ եւ փարթամ կենցաղի մը յղփանքին,
որ շատ աւելի անվայել եւ անպատիւ է
հոգեւորականին համար»:
Թորգոմ Պատրիարք Գուշակեան
«Եթէ նային մեր հանգուցեալ հոգեւորականներուն թողած ունեցուածքներուն, կը հասկնան, որ ամէն ինչ բնական է»: Ահաւասիկ այս տողերով իր ցասումը կ’արտայայտէ Պոլսոյ պատրիարքական փոխանորդ՝ Արամ Արք. Աթէշեան, որովհետեւ Պոլսոյ հայաշատ Գուրթուլուշ պողոտային վրայ գտնուող իր գնած տունը ժողովրդային ընվզում յառաջացուցած ըլլալով՝ թիրախ դարձած է եղեր ժողովրդային «բանբասանքին» : Արդարեւ՝ արժան եւ իրաւ:
Վերլուծելէ առաջ այս տխուր իրականութիւնը, Արամ Արքեպիսկոպոսին պէտք է յիշեցնել որ կարիքը չկայ հանգուցեալները վկայակոչելու. անհրաժեշտ չէ անոնց հանգիստը խանգարել իրենց յաւիտենական նինջին մէջ, որովհետեւ ողջ մնացող միլիոնատէր եկեղեցականները, փա՜ռք Ամենակալին, շա՜տ են: Յաճախ կը կրկնենք եւ կը յայտարարենք, թէ «ձուկը գլուխէն հոտած է», այն համոզումով՝ որ ի վերջոյ ժողովուրդը կ’արթննայ եւ հաշիւ կը պահանջէ այս «եկեղեցական» կոչուած փերեզակներէն (բացառութիւնները միշտ յարգելի), որոնք կը կեղեքեն հայ ժողովուրդին ազնիւ զգացումները:
Ինչպէս ծանօթ է բոլորիս, հոգեւոր կամ կրօնական կեանքի ապրելակերպին էական մէկ յատկանիշն է աղքատութեան ուխտը: Իւրաքանչիւր միաբան ձեռնադրութեան ժամանակ կ’ընթեռնու զայն, խոստանալով հրաժարիլ արծաթսիրութենէ եւ չծառայել մամոնայի, վասն արքայութեան երկնից, եւ քաջաբար յայտարարել Պետրոս Առաքեալի նման եւ ըսել. «Տէ’ր, ահաւասիկ թողուցինք ամէն ինչ եւ եկանք ետեւէդ»: Աղքատութեան հաւատարիմ պահպանումով կը ծաղկի հոգեւոր կեանքը եւ անտարակոյս կը փրկէ ենթական վերահաս կործանումէ:
Դժբախտաբար հայ ժողովուրդը դէմ յանդիման կը գտնուի այսօր բոլորովին տարբեր եւ տխուր իրականութեան մը առջեւ: Եկեղեցականներ, որոնք զուրկ եւ դատարկ են հոգեւոր կեանքէ, կը յոխորտան եւ կը գոռոզանան միայն իրենց ունեցած նիւթական հարստութիւններով: Աւելի խորանալէ առաջ այս տխուր վերլուծումին մէջ, կ’արժէ այստեղ յիշատակել եւ խոնարհիլ այն հոյլ մը սրբակեաց եկեղեցականներու անթառամ յիշատակին առջեւ, որոնք իրենց կեանքին օրինակով ապրեցան արժանավայել կեանք մը Տիրոջ պատուէրին համաձայն եւ արժանացան Հայ ժողովուրդի բարեպաշտ գնահատանքին եւ պաշտամունքին:
Հոգեւոր կեանքի հասկացողութեան բացակայութիւնը, այլ խօսքով ներհայեցողական եւ ներանձնացեալ կեանքի ժխտումը, այնքան ակներեւ է այսօր Հայց. Եկեղեցւոյ եկեղեցականութեան մօտ, որ ահազանգային դժբախտ եւ տխուր վիճակ մը կը ներկայացնէ: Հայրենիքէն ներս եւ կամ ի սփիւռս աշխարհի, եկեղեցականներ՝ չըսելու համար աւելի աշխարհիկ կեանքի մէջ տուայտող սքեմաւորներ՝ աղքատ եւ սնանկ հոգեւոր կեանքով, միլիոններ դիզած, արծաթսիրութեամբ կը փորձեն աթոռներ ապահովել, ի հարկին գնել, ինչպէս կ’ընէին Պոլսոյ Պատրիարքները ամիրայական տարիներուն, երբ այս «մենաշնորհեալները» կը կեղեքէին ազգը իր ամբողջական իմաստով:
Ի՞նչ է արդեօք պատճառը որ եկեղեցականներ այս անփառունակ ճանապարհը ընտրած են, իյնալով արծաթսիրութեան տիղմին մէջ, որ ամբողջութեամբ հակառակ է քրիստոնէական բոլոր սկզբունքներուն: Շա՜տ պարզ է, որովհետեւ կ’ուզեն ապրիլ աշխարհիկ կեանքի բոլոր ճոխութիւնները, դրժելով իրենց աղքատութեան ուխտը, որուն երբեք չէին հաւատացած ի սկզբանէ:
Այս տխուր իրավիճակին պատճառները մեր մոլորեալ բարձրաստիճան ընչաքաղց եկեղեցականներն են, որոնք «հոգեւոր» կեանքէ աւելի՝ կը զբաղին առեւտուրով, եկամտաբեր կալուածային գործառնութեամբ, շուկայական սակարանով (stock market), օֆշորային հաշիւներով եւ այլ ձեւի եկամտաբեր գործերով – փուռ, ճաշարան, վաճառատուներ, փոխադրամիջոցներ, առեւտրային շուկաներ (shopping centers), եւայլն:
Այս մոլորեալներու առաջին կարգի վրայ կուգայ Գարեգին Բ. Կթող.Ներսիսեան, եւ երբեք չափազանցած չենք ըլլար եթէ յայտարարենք, թէ ան իր միլիոններով կրնայ մրցիլ հայրենի «օլիկարխ»ներուն հետ: Ուրկէ՞ են այս դրամները: -մի՛ հարցնէք, որովհետեւ ճշմարիտ պատասխան մը պիտի չստանաք. վկայ՝ Տէր Վահրամ Մելիքեանը:
Այս մոլորեալներու շարքը ճոխացնելու համար, կ’արժէ յիշատակել այլ մեծահարուստ միլիոնատէր եկեղեցականներու անունները .-
Գարեգին Ա. Կաթող. Սարգիսեան, Արամ Ա. Կաթող. Քէշիշեան, Եղիշէ Արք. Տէրտէրեան, Շահէ Արք. Աճէմեան, Ներսէս Արք. Պօզապալեան, Նաւասարդ Արք. Կճոյեան, Եզրաս Արք. Նեսիսեան, Մեսրոպ Արք. Աշճեան, Խաժակ Արք. Պարսամեան, Օշական Արք. Չոլոյեան, Յովնան Արք. Տէրտէրեան, Մուշեղ Արք. Մարտիրոսեան, եւ տակաւին կարելի է երկարել շարքը մեծահարուստ կալուածատէր, դրամատէր «սնանկ» եկեղեցականներուն որոնք տակաւին կը տուայտին մոլորեալ արծաթսիրութեամբ, մոռնալով ամէն աւետարանական սկզբունք եւ ուխտ…:
Հիմա կը հասկնա՞յ ընթերցողը, թէ ինչո՛ւ Արամ Արք. Աթէշեան բնական կը նկատէ անձնական կալուած ունենալը: Չէ՞ որ ձուկը գլուխէն հոտած է, եւ շատ հաւանական է որ պոչին ալ հասած է, որովհետեւ նոյնքան մեծահարուստ կալուածատէր քահանաներ կան, որոնք ձախողած իրենց արհեստներուն մէջ, —ինչպէս հայկական առածը կ’ըսէ՝ «գործը չեղաւ, տէրտէր եղաւ»,— մտած են եկեղեցական ասպարէզ՝ հանգիստ եւ ապահով կեանք մը ապրելու համար (բացառութիւնները միշտ յարգելի):
Ի՜նչ ուխտ… ի՜նչ առաքելութիւն…: Ոսկիէ հո՛րթն է պաշտամունքի առարկան: Դժբախտաբար Հայաստանեայց Եկեղեցին կորսնցուցած է իր երբեմնի հմայնքն ու փառքը, որովհետեւ շեղած է իր պատմական կոչումէն եւ հոգեմշակութային սնունդի մատակարարման ճամբէն: Շատեր կը տեսնեն այս դժբախտ իրողութիւնը, բայց քաջութիւնը չունին սպառնալիքը ճակատէն դիմագրաւելու եւ հակադարձ շարժումի մը ձեռնարկելու: Այսօր՝ եկեղեցական հանրային-հասարակական կեանքն է որ կը քայքայուի մեր աչքերուն առջեւ եւ մենք անտարբերութեամբ կը դիտենք համազգային նուիրականութիւններու խախտումն ու փլուզումը:
Եթէ ժողովուրդի մը կեանքին մէջ օրէնք, հանրային կարծիք եւ հաւաքական հակակաշիռ կը պակսին ու մարդիկ ուս թօթուելով կ’անցնին, կասկածէ դուրս է որ կամապաշտ օրինական խախտումները կը բազմանան ու կը դառնան հանապազօրեայ հաւաքական կեանքի այլանդակութիւն: Պարտինք բոլորս ալ առօրեայ մեր կեանքէն բխող հրատապ հարցերուն անյապաղ լուծում առաջարկել, որովհետեւ անոնց անլոյծ մնալը մեզ կը հիւծէ ու կը սպառէ թէ՛ հոգեպէս եւ թէ՛ ֆիզիքապէս:
Եւ վերջապէս, մեր ազնիւ ժողովուրդի վստահութեան ու յարգանքի զգացումի չարաշահումով, կրաւորական մտաւորականութեան ու ժողովուրդի աններելի անտարբերութեան առկայութեամբ, ազգային-հանրային ընչաքաղց եկեղեցական «ղեկավար»ներ պիտի շարունակեն կեղեքել Եկեղեցին ու ազգը իրենց վստահուած պաշտօններուն գործադրութեան ատեն, իրենց խղճին վրայ տապանաքար մը դնելով, որովհետեւ չկայ հաշուետուութիւն ու թափանցիկութիւն մեր բոլոր եկեղեցական-ազգային գործերուն մէջ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
11 Յունիս 2016
Լոս Անճէլըս
Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին.
-Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։
Հիսուսը, իմանալով նրանց մտածումը, ասաց.
-Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է. նույնպես էլ՝ մի ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, քանդվում է։ Հետևաբար, եթե Սատանան ինքն իր մեջ բաժան-բաժան է եղած, նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Դուք ասում եք, թե ես Բեեղզեբուղի զորությամբ եմ դուրս հանում չար ոգիներին։ Լավ, եթե այդպես է, ձեր հետևորդները ինչո՞վ դուրս կհանեն դրանք։ Ուրեմն հենց ձեր հետևորդները կդատապարտեն ձեզ։ Իսկ եթե ես Աստծու զորությամբ եմ հանում չար ոգիներին, նշանակում է՝ Աստծու թագավորությունն արդեն հասել է ձեզ վրա։
Երբ լավ զինված ուժեղ մի մարդ հսկում է իր տունը, նրա ունեցվածքը մնում է ապահով։ Սակայն եթե նրանից ուժեղ մեկը հարձակվի և պարտության մատնի նրան, կգրավի նրա բոլոր զենքերը, որոնց վրա նա հույս էր դրել, և ավարն էլ կբաշխի։
Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ, և ով որ ինձ հետ չի հավաքում, ցրում է։
(Ղուկասի ավետարան 11:14-23)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արցախում գտնվող դիվերսանտներին ԼՂՀ քաղաքացու հետ փոխանակման հնարավորության մասին Թերթ.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ:
Դավիթ Բաբայանը մի կողմից սադրանք և ցինիզմ է որակում Ադրբեջանի կողմից արված հայտարարությունը, թե հնարավոր է ԼՂՀ-ում սպանության համար դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին փոխանակել ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հետ, մյուս կողմից էլ դրական քայլ որակում, քանի որ Ադրբեջանն անուղղակի ձևով ճանաչում է Արցախի հանրապետությունը և պատրաստ է հենց Արցախի հետ փոխանակման գնալ:
Նշենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Իսմայիլ Ախունդովը հնարավոր էր համարել ԼՂՀ-ում սպանության համար դատապարտված դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին փոխանակել ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի հետ:
«Եթե նրանք ասում են պատրաստակամ են փոխանակել, դա նշանակում է, որ անուղղակի ձևով ճանաչում են Արցախի Հանրապետությունը, որովհետև պետք է փոխանակեն Արսեն Բաղդասարյանին մեր մոտ գտնվող իրենց քաղաքացիների հետ: Սա դրական է և ցույց է տալիս, որ կամաց-կամաց ադրբեջանական վերնախավը իրականությունն ըմբռնելու քայլ է կատարում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ինչպիսի փոխանակմանը, նախ Բաբայանը հիշեցրեց, որ և՛ Գուլիևը, և՛ Ասկերովը ոչ թե զինծառայողներ են կամ մոլորված բնակիչներ, այլ ահաբեկիչներ են և հանցագործներ, որոնք Արցախի Հանրպետության տարածք են ներթափանցել անօրինական ձևով և կատարել դիվերսիոն հետախուզական ահաբեկչական գործողություններ:
«Նրանք նույնիսկ սպանել են մեր քաղաքացի երիտասարդ պատանու և նրանց նկատմամբ կատարվել է բաց, թափանցիկ դատական գործընթաց, որին ներկա են եղել բազմաթիվ լրագրողներ, նաև մարդու իրավունքի պաշտպաններ տարբեր երկրներից և սա ցույց է տալիս, որ ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում և հետո ինչպես կարելի է փոխանակել հանցագործին և ահաբեկչին հասարակ քաղաքացու հետ: Սա էլ է կոպիտ խախտում, և եթե մի երկիր նման առաջարկ է անում, պետք է ահազանգ լինի միջազգային հանրությանը»,-ասաց նա:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նաև հավելեց, թե բացի այդ Ադրբեջանը չպետք է Ադրբեջանում գտնվող քաղաքացուն փոխանակելու կամ այլ առաջարկներ անել: «Որովեհտև ավտոմատ կերպով այդպիսի քաղաքացիները պետք է վերադարձվեն և մենք միշտ էլ այդ պրակտիկան ունեցել ենք և վերադարձնում են ադրբեջանական ԶՈՒ-ին ծառայողներին և քաղաքացիական անձանց, երբ որ մոլորված հայտնվում էին մեր տարածքում: Նման որևէ փոխանակում և որևէ առաջարկ հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի և բարոյական նորմերի կոպիտ խախտում»,-ասաց նա:
Նորք Մարաշում 2015 թվականին վնասազերծված հանցավոր խմբի գործով սենսացիոն նորություններ կան: Օրերս Եվրոպայից Հայաստան բերման է ենթարկվելու մի սփյուռքահայ, որը ֆինանսավորել է բանդայի պատվիրատուին: Հայտնի է, որ նա եվրոպական երկրներից մեկի քաղաքացի է, իսկ թե ինչ շահագրգռվածություն ուներ նա Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու համար, հավանաբար պարզ կդառնա նրա հարցաքննությունից: Սակայն ավելի ու ավելի է հաստատվում այն վարկածը, որ Եվրոպայից ու Ավստրալիայից Հայաստան եկած մի քանի սփյուռքահայեր նպատակադրվել էին Հաայստանում նարնջագույն հեղաշրջում իրականացնել:
Մեր տեղեկություններով, բերման ենթարկված օտարերկրացին վատ է խոսում հայերեն եւ հարցաքննությանը մասնակցելու է թարգմանչի միջոցով: Ըստ մեզ հասած լուրերի` այն երկրի դեսպանատունը, որի քաղաքացուն բերման են ենթարկել, երաշխիքներ է տվել, որ բերման ենթարկված սփյուռքահայը մեկ շաբաթից ազատ է արձակվելու եւ նրան թույլատրվելու է մեկնել Հայաստանից:
Ադրբեջանցի հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով Ալիևների հանցավոր ռեժիմի ակտիվ քննադատներից մեկն է ու այժմ գտնվում է պայմանական ազատության մեջ, հանդես է եկել նոր հոդվածով, որը լույս է տեսել The Washington Post թերթում։
«Այս շաբաթ հին Բաքվի փողոցներով անցնելու է «Ֆորմուլա- 1»-ի Գրան պրին, ինչի կապակցությամբ Ֆարել Ուիլյամսը, Քրիս Բրաունը, Էնրիկե Իգլեսիասն ու նրանց նմանները հրավիրվել են մրցարշավի երկրպագուներին զվարճացնելու, ինչպես նաև Ալիևների ղեկավարած երկիրը որպես երջանիկ ու նորմալ ազգ ներկայացնելու համար: Սակայն Ադրբեջանը կոռուպցիայով առաջնորդվող մի երկիր է, որտեղ պաշտոնյաներին կարելի է առնել ու ծախել, որտեղ կարելի է հանուն մեծ փողերի աչք փակել հանցավորության վրա: Միակ բանը, որ նրանք չեն կարող գնել, խոսքի ազատությունն է»,-նշվում է The Washinghton Post պարբերականում հրապարակված հոդվածի նախաբանում:
Այնուհետև Իսմայիլովան հիշեցնում է իր` կեղծ ու զավեշտալի մեղադրանքների հիման վրա բանտարկության մասին` ընդգծելով, որ իրեն ազատությունից զրկելու միակ պատճառն Ալիև ընտանիքի իրագործած հանցագործությունների մասին գրելն էր:
«Բանտից դուրս գալու միակ տարբերակն այսուհետ լռություն պահպանելու ու լրագրողական հետաքննություններով չզբաղվելու խոստումն էր: Սակայն ես դրան չհամաձայնեցի ու, նույնիսկ ճաղերի հետևում գտնվելով, շարունակեցի գրել: Երբ ինձ հարցրին, թե արդյոք կցանկանա՞մ, որ ընտանիքիս անդամները նամակով դիմեն նախագահին ու խնդրեն ինձ ազատ արձակել, ես ասացի` ոչ: Քանի որ համաձայնելու դեպքում ես կդառնայի մեծ ստի մի մասը, իսկ ես չեմ ուզում լինել բռնաճնշումների մեքենայի բաղադրիչներից մեկը»,-շարունակում է Իսմայիլովան` հիշեցնելով, որ ինքը պայմանական ազատության մեջ է հայտնվել միջազգային հանրության ու տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերով միայն:
Լրագրողը նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում են իր պես լրագրողներից ու ակտիվիստներից, քանի որ չեն կարող ենթարկել իրենց:
Ըստ նրա՝ իշխանությունները հուսահատ փորձեր են անում, որպեսզի Ադրբեջանն աշխարհին ներկայացնեն որպես լիբերալ ու բազմակարծությունը խրախուսող երկիր, սակայն այդ ամենը զավեշտալի է ու հակասում է քաղբանտարկյալների նման մեծ թվին: Նրանք երկրի չունեցած փողերով (նավթի գների անկման պատճառով եկամուտները կտրուկ նվազել են) միջազգային մակարդակի խոշոր մարզական միջոցառումներ են կազմակերպում` փորձելով դրանց միջոցով զարմացնել աշխարհին:
«Հետաքրքիր է` արդյոք Ֆարել Ուիլյամսն ու մյուս հրավիրված աստղերը մի պահ կշեղվե՞ն մարզական տոնից ու շարքային ադրբեջանցիներից կհետաքրքրվե՞ն` երջանի՞կ են նրանք իրականում, ուզո՞ւմ են այսպիսի մեգա միջոցառումներ հյուրընկալել մի երկրում, որտեղ բնակիչները չունեն անգամ հիմնական բժշկական ապահովագրություն: Բայց, միգուցե, նրանք չեն էլ հարցնի այդ մասին, քանի որ գիտեն` ադրբեջանցիների մեծ մասը, առաջնորդվելով ազատությունից զրկվելու վախով, չի հայտնի իր իրական կարծիքը: Միգուցե, նրանք, ում ազատությունը վտանգի տակ է, չեն կարող քննադատել ռեժիմին, բայց Իգլեսիասը, Բրաունն ու Ուիլյամսը կարող են: Այսպես վարվելու դեպքում նրանք չեն դառնա ստի քարոզչամեքենայի մի մասը»,-եզրափակել է Իսմայիլովան:
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Արծվաշենի լիճն, ափերից դուրս գալով, հանգեցրել է ադրբեջանական մարդկային և նյութական կորուստների։
Լեգենդար Պետոյի խոսքերն եմ հիշում՝ «Էն հողերը, որ ունեցել ենք մենք, մեր հողերն են դրանք, էդ հողերի վրա նրանք հանգիստ պետք ա չապրեն»։
Էդգար Էլբակյան. Ֆեյսբուք
ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն` այսօր գլխավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը ազատվել է պաշտոնից: Հրամանագրում մասնավորապես գրված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով` որոշում եմ. Հրաչյա ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»:
Երեկ Արցախում մահացու հրազենային վիրավորում ստացած՝ 19-ամյա զինծառայող Հրանտ Գրիգորյանն Արարատի մարզի Մրգավան գյուղից էր:
Yerkir.am-ին զինծառայողի մահվան դեպքի հանգամանքերի վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Զինծառայողի հարազատները մեզ տեղեկացրեցին, որ քիչ առաջ է ավարտվել Հրանտի դիահերձումը, ու իրենք զինծառայողի մարմնի վրայի հետքերից ու դեպքի մասին որոշակի մանրամասներ իմանալուց հետո ենթադրում են, որ Հրանտ Գրիգորյանը ինքասպանություն չի գործել:
«Հրանտենք մի օր առաջ էին իջել դիրքերից, ու զորավարժությունների գնալու ճանապարհին է դեպքը տեղի ունեցել: Ճանապարհին վատ է զգում Հրանտը, իր հրամանատարին տեղեկացնում է այդ մասին, բռոնեժիլետը հանում է ու էլի ասում, որ վատ է: Հրանտին թողնում են ճանապարհին, իրանք իրանց ճանապարհը շարունակում են: Հետո հաջորդ վաշտն է գալիս, որ գնա զորավարժությունների, տեսնում են դիակ, զանգում են էդ հրամանատարին, ասում`ձեր զինվորը զոհվել ա: Եվ հիմա խոսակցություն է գնում, որ ինքը ինքնասպան է եղել, բայց ասեմ, որ Հրանտը մեկ տարվա ծառայող էր, 11 ամիս շարունակ դիրքերում էր ծառայել ու կոփված զինվոր էր: Մի քանի օրից էլ իրեն պետք է տանեին՝ զորամասում ֆելդշեր աշխատելու: Հիմա ասեք՝ տենց զինվորը ինչի՞ պետք է ինքնասպանություն գործեր»,- ասաց Հրանտ Գիրգորյանի պապիկը` Նորիկ Գրիգորյանը:
Ի դեպ, նա բացառեց այն տարբերակը, որ Հրանտը կարող է վատ զգալու արդյունքում, անզգուշաբար կամ էլ անկախ իրենից, կրակած լինի: «Չի կարող, անկախ իրենից, զենքը դնել բերանի մեջ ու կրակել: Ուզում եմ ասել նաև, որ Հրանտի երկու թևերի վրա կապտուկներ կային, երկու ոտքերի վրա էլ էլի հետքեր կային, դեմքին էլ` շրթունքի մոտակայքում, պատռվածք կար»,- պատմեց զինծառայողի պապը:
Նորիկ Գրիգորյանը նաև ընդգծեց, որ Հրանտը խելացի ու ազնիվ է եղել և գրեթե մեկ տարվա ծառայության ընթացքում որևէ անգամ չի ասել, որ որևէ խնդիր ունի: «Չեմ զգացել`ինչ-որ խնդիր ունի, ուսումնարանն ավարտած, ատամնաբույժ տղա էր: Ինքասպանություն ծրագրող մարդն ամեն օր կխոսի ու կասի, որ իրա մոտ ամեն ինչ լա՞վ է: Ո՞նց կլինի տենց»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ` ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Գարիկի Գրիգորյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Նախնական տվյալներով՝ զինծառայող Հ.Գրիգորյանին ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակվել բերանի շրջանում, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.