23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Շատ դժվար է փախչել 15 կիլոմետր, երբ կացինը մտցրել են հետույքդ»…Ադրբեջանցի դիվերսանտը լացելով պատմում է, թե ինչպես են մեր դիրքապահները հետ մղել իրենց դիվերսիան
Հայտնի է , որ 2016 թ. հունիսի 22–ին Երևան է ժամանելու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Վերջինս, մեր ունեցած տեղեկություններով, այժմ գտնվում է Մոսկվայում, որտեղ հյուրընկալվել է Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանին:
Աթեշյանը բավականին մոտ բարեկամական հարաբերություններ ունի Եզրաս սրբազանի հետ: Մեզ հասած լուրերի համաձայն, նրանք անգամ ընդհանուր բիզնեսներ ունեն: Աթեշյանը Մոսկվա է մեկնել` մտադրություն ունենալով Հռոմի Պապի այցի հետ կապված այնտեղից Եզրաս Ներսիսյանի հետ ժամանել Երևան, սակայն Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է եղբորը, որ հնարավոր է, Աթեշյանը խնդիրներ ունենա հայ հանրության հետ՝ տխրահռչակ նամակի անչությամբ:
Հիշեցնենք, որ Բունդեսաթգի որոշման վերաբերյալ Աթեշյանը նամակ էր գրել Էրդողանին, որն էլ զայրացրել է հայ հանրությանը։ Ֆեյսբուք սոց. ցանցում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը տարածել է հայտարարություն.
«Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգիլել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։
Աննա Գևորգյան
2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վարորդի, ուղևորի ինքնությունը, ինքնաձիգների շրջանառության հանգամանքները:
Մասնավորապես՝ քրեական գործի շրջանակներում համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում, խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:
2016թ. մայիսի 20-ին տեղի ունեցած վերը նկարագրված ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում էլ հայտնաբերվել են Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպմամբ խմբի կողմից ապօրինի կերպով շրջանառվող երկու միավոր զենքն ու ռազմամթերքը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
https://www.youtube.com/watch?v=azi6p2BjFE4
Գերմանիոյ խորհրդարանին կողմէ` հայկական ցեղասպանութեան ճանաչման առիթով հայ եւ օտար թերթեր երկար եւ խորունկ վերլուծումներ ու մեկնաբանութիւններ կատարեցին, աւելի զայրացնելով արիւանարբու գազանը՝ Սուլթան Համիտներու եւ երիտթուրքերու հարազատ ժառանգորդ թուրք պետութիւնը: Թուրքիոյ նախագահ Ռէճէպ Էրտողանի «Քաջ Նազարի» յոխորտանքներն ու անհեթեթ յայտարարութիւնները մեզ այնքան չվրդովեցին, որքան Պոլսոյ պատրիարքական տեղապահ-փոխանորդ Արամ Արք. Աթէշեանի նամակին բովանդակութիւնը, ուղղուած Թուրքիոյ նախագահին, որ տեղադրուած է իր Դիմատետրի (facebook) էջին՝ ինչպէս նաեւ Պոլսոյ պատրիարքանի պաշտօնական կայքէջինվրայ
5%af%d5%a1%d5%b6d5%a8%d5%b6%d5%a4%d5%b0%d5%a1%d
5%b6%d5%b8%d6%82%d6%80d6%83%d5%b8%d5%ad%d5%a1%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%bd%d6%80%d5%a2-33/:
Վերլուծենք այս անշնորհք նամակի նո՛յնքան եւ ապաշնորհ հեղինակին խօսքերը: «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատուածին մէջ տեղի ունեցած իրադարձութիւններու վերաբերեալ Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովի ընդունած որոշումը մեր ազգային կեանքի մէջ խոր վիշտ յառաջացուցած է». որքա՜ն վիժած նկարագիր պէտք է ըլլայ անձ մը, որ 1915 թուականի հայոց կանխամտածուած ցեղասպանութիւնը որպէս պատերազմական ողբերգական ժամանակահատուածի մը մէջ տեղի ունեցած սովորական «իրադարձութիւն» որակէ: Հայոց պատմութեան դաժան եւ արիւնոտ այս էջերը շարունակութիւնն են սուլթաններու երկա՜ր տարիներու հայոց բնաջնջման քաղաքական ծրագրին, որպէսզի Թուրքը միանգամ ընդմիշտ կարենայ տիրանալ Հայ ժողովուրդի հազարամեայ պապենական հողերուն:
Եւ վերջապէս, Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովի ընդունած որոշումը չէ՛ որ մեր ազգային կեանքին մէջ խոր վիշտ յառաջացուցած է, այլ Աթէշեան Արք.ի արտայայտած ստրկաբարոյ յիմարաբանութիւնները, որ ինչպէս անցեալին՝ նոյնպէս եւ այսօր իր ցնորական արտայայտութիւններով կը մրոտէ ազգիս նահատակներուն արիւնաթաթախ կտակը:
Արամ Արք. Աթէշեան ակնարկելով Գերմանական Հանրապետութեան Ազգային Ժողովին, կը յայտնէ, թէ Ժողովը իր իրաւասութեան մէջ չմտնող հարցի մասին կարծիք յայտներ է, այն ալ գերմանացի ժողովուրդի անունով, եւ հետեւաբար հլու-հնազանդ թրքահպտակ (vatantaş) ստրուկի հանգամանով՝ ինք իրաւունք ունի, որպէս «գարշապար թուրք քաղաքագէտ», յայտնելու թէ Ժողովը սխալ կեցուածք ցուցաբերած է, եւ թէ այդ կեցուածքին համաձայն չէ եղած գերմանացի ժողովուրդը: Մինչդեռ գերմանական մամուլը բացորոշ կերպով թարգման հանդիսանալով գերմանացի ժողովուրդին, կը յայտարարէ որ անոր աւելի քան 70 տոկոսը քաջալերած է նման քաղաքական արի եւ արդար որոշումն ու յայտարարութիւնը:
Արամ Արքեպիսկոպոս կը շարունակէ իր ցնորաբանութիւնները, յայտնելով որ «պիտի շարունակենք Օսմանեան հայերու յիշատակին տէր կանգնիլ եւ յիշեցնել թուրքերուն եւ հայերուն՝ 100 տարիներու վրայ երկարող համատեղ կեանքի մշակոյթի մասին»…: Ո’հ ի՜նչ ողորմելիութիւն: Նախ, օսմանեան հայ գոյութիւն չունի, այլ կայ միայն իրաւատէր ՀԱՅՈՒԹԻՒՆ մը (որուն հարազատ մէկ զաւակն եմ նաեւ ես) որ իր հազարամեայ պապենական հողերէն հեռու՝ արդարօրէն կը պահանջէ իրմէ խլուածը՝ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԸ եւ ԿԻԼԻԿԻԱՆ, ինչքա՛ն ալ երազային թուի շատերուն անիկա:
Արամ Արքեպիսկոպոս շարունակելով իր «իրաւաբանական-քաղաքական» վերլուծումները, կը յայտարարէ որ «Հայ ժողովուրդի պատմութեան էջերու այս վիշտը, դժբախտաբար միջազգային քաղաքական բեմի վրայ նկատուած է միջոց Թուրք ժողովուրդը մեղադրելու եւ պատժելու»: Ի՞նչ վիշտ…: Կանխամտածուած ցեղասպանութիւն մը, որ արմատախիլ ըրած է ամբողջ ժողովուրդ մը իր պապենական հողերէն, կրնա՞յ ըլլալ որ միայն վիշտ պատճառած է, թէ ոչ՝ մեզ հոգեպէս խորտակած եւ ֆիզիքապէս մաշեցուցած է. Վկայ՝ համասփիւռ հայութիւնը որ ենթակայ է այսօր ճերմակ ջարդին, ինչպէս ջուրէն դուրս հանուած ձուկը: Առանց հայրենի հողին՝ չկայ արեւմտահայութիւն:
Թուրք պետութիւնը կը շարունակէ իր ահաբեկչութիւնը այսօր ալ, Հայասատանի շրջափակումով, Արցախի հանդէպ ատելավառ յայտարարութիւններով, Մեր պոլսահայ հերոս-հրապարակագիր Հրանդ Տինքի, Սեւակ Պալըքճիի եւ այլոց սպանութեան մեղսակցութեանբ, ցեղասպանութեան արհաւիրքներէն ազատած եւ Քեսապի մէջ հաստատուած մեր հայրենակիցներուն ահաբեկումով, Հալէպի հայաբնակ շրջաններու ռմբակոծումներու քաջալերումով, եւ թող Ամենակալը պահէ մեզ գալիք նոր սպառնալիքներէն…: Տակաւին երէկ էր, երբ նախագահ Էրտողան մեզի անգամ եւս յիշեցուց, քօղարկեալ սպառնալիքի ձեւով, թէ Թուրքիոյ մէջ կ’ապրին աւելի քան հարիւր հազար հայեր…: Թուրք քաղաքական այլ կարեւոր դէմքեր եւս մեզի յիշեցուցին, թէ լա՛ւ ըրած են որ հայերը կոտորելով երկրէն հեռացուցած են: Այս բոլորը գիտնալով, Արամ Արք. Աթէշեան տակաւին կ’երազէ որ «համատեղ պատմութիւն եւ նմանատիպ աւանդոյթներ ունեցող այս երկու հարեւան ժողովուրդները օր մը բարեկամական իրենց մթնոլորտը միասին պիտի ստեղծեն»: Եկուր եւ մարսէ այս ցնորաբանութիւնը:
Այս հիւանդագին եւ տխուր նամակին հրապարակումէն ետք, երկու հոգեւոր եղբայրներ, Պարգեւ Արք. Մարտիրոսեան եւ Միքայէլ Արք. Աջապահեան, փութացին օգնել Արամ Արք. Աթէշեանին, յայտարարելով որ մենք (հայ Ժողովուրդը) չենք հասկնար կամ ըմբռնել անոր դժուար կացութիւնը, ա՛յն կրակէ շապիկը զոր ան հագած է: Մեր սիրելի հոգեւորական եղբայրներուն այս արարքը անբացատրելի գտնելով հանդերձ, պիտի մաղթէինք որ անոնք ա՛յլ առիթներով եւս բարձրացնէին իրենց ձայնը՝ երբ միաբանակից եղբայրներ ի զուր կը զրպարտուին եւ կը կարգազրկուին: Արամ Արքեպիսկոպոս ո՛չ մէկ պարտաւորութիւն ունէր քաղաքական մեկնութիւններ կատարելու: Ընդհակառակը, որպէս նահատակեալ ժողովուրդի մը եկեղեցական, որ իր կարգին կը սերի ցեղասպանութեան ժամանակ բռնի կերպով իսլամացած ընտանիքէ մը՝ ամենաշատը իրեն կը մնար յայտարարել որ ինք աղօթող է բոլոր ժողովուրդներու բարեկամութեան եւ խաղաղութեան համար, եւ վե՛րջ: Իր նախորդներէն՝ նամանաւանդ ցեղասպանութեան հետեւանքով որբացած Շնորք Պատրիարքէն օրինակ առնելով՝ իրեն ուղղուած հարցումներուն թող պատասխանէր ըսելով. «Տակաւին կը փնտռեմ իմ հարազատներս…»:
Մեր ափսոսանքը շա՜տ մեծ է, եւ անընդունելի կը նկատենք կատարուածը, որովհետեւ պատմական նուիրապետական Աթոռի մը ներկայացուցիչ մը ինչպէ՞ս կրնայ այսքան խնկարկել եւ ստորնանալ, հաճեցնելու համար Թուրք պետութեան ղեկավարները, որպէսզի օր մը զինք անարժանաբար բազմեցնեն այդ պատմական Աթոռին վրայ, որուն համար ո՛չ մէկ արժանիք դրսեւորած է ան իր տարիներու գործունէութեան ընթացքին:
Ցեղասպանութեան զոհ գացած մեծ հօրս, մեծ մօրս, հօրեղբօրս ու հօրաքրոջս անթաղ մարմիններուն եւ մեր բիւրաւոր նահատակներուն արիւնաթաթախ նուիրական կտակին անունով կ’աղաղակեմ. ԵՏԻՍ ԱՆՑԻ՛Ր, ՍԱՏԱՆԱՅ:
ՈՍԿԱՆ ՄԽԻԹԱՐԵԱՆ
15 Յունիս 2016
Լոս Անճէլըս
Haqqin.az պորտալը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, տեղեկացնում է, որ Ադրբեջանի բանակը հունիսի 19-ից սկսել է լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը: Դրանք կշարունակվեն մինչև հունիսի 24-ը:
Տեղեկությունների համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Դրանցում ներգրավված է շուրջ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և մարտական զրահապատ մեքենա, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և ՀՕՊ ավելի քան 30 համակարգ, հատուկ նշանակության ջոկատներ և ռազմածովային ուժերի նավեր:
Զորավարժությունների անցկացման վայրը սահմանամերձ գոտու զորավարժարաններն են, Նախիջևանը և Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:
Պորտալի հաղորդմամբ՝ զորավարժությունների անցկացման հիմնական նպատակն է զորամիավորումների և զորքերի ղեկավարման հրամանատարական հմտությունների, դժվարին պայմաններում ժամանակակից մարտեր մղելու կարողության կատարելագործումը:
Նշվում է, որ զորավարժությունների համար հատկանշական լինելու է այն, որ դրանք անցկացվելու են նոր տեխնոլոգիական միջոցների և սպառազինությունների լայն կիրառմամբ:
«Коммерсантъ»-ն անդրադարձել է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը:
«Սանկտ Պետերբուրգում հանդիպումը կդառնա Ռուսաստանի երկրորդ փորձը կարևոր դերակատարում ունենալ հակամարտության կարգավորման գործում նախկին երկու սովետական հանրապետությունների միջև՝ Հայաստանի և Ադրբեջանի, որոնցից մեկը ՀԱՊԿ-ի անդամ է և Մոսկվայի համար ունի ռազմավարական դաշնակցի կարգավիճակ, մինչդեռ մյուսը համարվում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Անդրկովկասում»,— գրում է թերթը և հիշեցնում, որ հինգ տարի առաջ Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջոնրդությամբ հանդիպում էր կայացել Սարգսյանի և Ալիևի միջև, որի ժամանակ կողմերն այդպես էլ չեկան համաձայնության:
«Հինգ տարի անց էապես փոխվել է իրավիճակը տարածաշրջանում, որն էլ ստատուս-քվոն առավել փխրուն է դարձրել, և կողմերի դիրքորոշումն էլ առավել կատեգորիկ դարձել: Դա ապացուցում է ապրիլի սկզբին ամենադաժան ռազմական բախումները ԼՂ-ում 1994 թ. հրադադարից հետո: Սանկտ Պետերբուրգում հանդիպումից առաջ Ալիևը զգուշացրել է, որ ցանկանում է որակապես նոր արդյունքների հասնել, ոչ թե անցածի կրկնություն:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ևս 20 տարի անիմաստ բանակցություններ ենք վարելու, չարաչար սխալվում է», — ասաց Իլհամ Ալիևը», — հայտնում է թերթը:
«Նոր իրականության ցուցադրությունը դարձավ Բաքվի կողմից ԼՂ շփման գծի մոտ լայնամասշտաբ ռազմական զորավարժությունների անցկացումը. դրանք մեկնարկել էին Սանկտ Պետերբուրգում հանդիպումից առաջ: Մեկնաբանելով զորավարժությունները, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ. «Ի դեպս Ադրբեջանի մենք ունենք ապակառուցողական հարևան է և ոչ վստահելի գործընկեր: Այս փուլում զորավարժությունների անցկացումը՝ հիմարություն է և սպառնալիքի դրսևորում»»:
Իր հերթին Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի հանդիպումից կարճ ժամանակ առաջ մեղադրել էր իր ադրբեջանցի գործընկերոջը «չհավասարակշռված վարքի», «Հայաստանի հասցեին ցինիկ հայտարարությունների» և բանակցությունների ապագա գործընկերոջ հասցեին «անձնական վիրավորանքների» մեջ։
«Ռուսաստանի շահերը կայանում են նրանում, որպեսզի հակամարտությունը սառեցվի, չարվի վերջնական ընտրություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը հղի կլինի նրա համար ամենալուրջ հետևանքներով», — ասել է Միջազային հարցերով ռուսական խորհրդի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Նրա խոսքով՝ «արագ առաջընթացն անհնարին է, քանի որ փոխզիջման հասնելու համար կամքը բացակայում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում», — մեջբերում է փորձագետին «Коммерсантъ»-ը։
Ադրբեջանցի քաղաքագետ, Դիվանագիտական և ռազմավարական հետազոտությունների Փարիզի կենտրոնի թղթակից-անդամ Այդին Մեհտիևը պարբերականի հետ զրույցում ուշադրություն է դարձրել այն բանին, որ «բարձր մակարդակով հանդիպումները պետք է լինեն դիվանագիտական խմբերի տևական քրտնաջան աշխատանքի հանգուցալուծում»։ «Հաշվի առնելով, որ որևէ աշխատանքյիան հանդիպում չի եղել, բանակցային գործընթացում, առաջխաղացումների սպասել պետք չէ»։
Այդ տեսակետն է կիսում նրա հայ գործընկեր, Երևանում Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը. «Մեկ ամսում, որը բաժանում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, կողմերը պետք է գործարկեին վստահության ամրապնդման միջոցների մեխանիզմ։ Սակայն այդ հանձնարարությունը չի իրագործվել»։
«Պետերբուրգյան հանդիպումից իրական սպասումը որոշակի խորհրդանշական արդյունքն է, որը կնշանակի բանակցությունների շարունակություն և կստեղծի հույս, որ ապրիլյան էսկալացիան չի կրկնվի»,— եզրափակել է Սերգեյ Մինասյանը։
Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ռուսական կողմին կարող էր պետք գալ բեկում չխոստացող հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, հարցված փորձագետները նշում են՝ շարունակվող էսկալացիան և դեպի լայնածավալ հակամարտություն տարածաշրջանի սահքը նախագահ Պուտինին չեն թողել անորոշ ժամանակով խնդիրը հետաձգելու հնարավորություն։
«Ակտիվ ռազմական գործողությունների մեկնարկի դեպքում Մոսկվան արդեն չի կարող հավասարություն պահպանել հակամարտող կողմերի միջև, ինչպես դա տեղի է ունենում հիմա։ Նա ստիպված կլինի ընտրություն կատարել։ Նույնիսկ չեզոքության պահպանումը Երևանի կողմից կգնահատվի որպես հրաժարում դաշնակցային պարտավորությունների կատարումից։ Այդ իրավիճակում Ռուսաստանը կլինի գլխավոր պարտված կողմը բոլոր արտաքին խաղացողների շարքում։ Դա թույլ չտալուն էլ հենց ձգտում է նախագահ Պուտինը՝ նախահարձակ լինելով»,— «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է Միջազգային հարցերով ռուսական խորհրդի տնօրեն Անդրեյ Կորտունովը։
ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Դինկինի կարծիքով՝ պետերբուրգյան հանդիպումը կհանգեցնի ապալիցքաթափման և հրադադարի ռեժիմի ամրապնդման՝ ուրվագծելով ապագա կարգավորման «ճանապարհային քարտեզը»։ «Եթե Վլադիմիր Պուտինը եռակողմ գագաթնաժողովում իր քաղաքական կապիտալն է դրել, նա չի կարող դրա ձախողում թույլ տալ»,— ասել է Դինկինը։
Zham.am
Araratnews.am—ի զրուցակիցն է «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
—Պարոն Մինասյան, վերջին զարգացումներով պայմանավորված, բոլոր շրջանակներից լսեցինք կարծիքներ՝ մեր սպառազինության թերությունների, ինչպես նաեւ առավելությունների մասին: Ձեր գնահատմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սպառազինության բալանսն ինչպիսի՞ն է:
-Նախ պետք է ասել՝ ռազմական բալանս ասելով պետք է հասկանանք ոչ թե ուղղակի քանակային բալանս, այլ թե՛ քանակային, թե՛ որակական. այսինքն՝ տարբեր զինատեսակներ, անգամ նույն զինատեսակները տարբեր «պրոպորցիաներով» կարող են տարբեր ռազմական նշանակություն ունենալ՝ ելնելով տարբեր քաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակներից, ինչպես նաեւ կողմերի ռազմավարությունից (պաշտպանական, հարձակողական, հակահարձակման պատրաստվող եւ այլն.. .): Բնականաբար, շատ կարևոր է, երբ բալանս ես դիտարկում, դիտարկես նաեւ ռազմաքաղաքական բալանսը. Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված շատ դժվար է նաեւ քաղաքական բալանսի դիտարկումը: Մենք ունենք Հայաստան, Ռուսաստան, ՀԱՊԿ շրջանակներում հարաբերություններ, երբ հստակ կա Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի անվտանգության երաշխիքները Հայաստանի հանդեպ, սակայն այդ երաշխիքները չկան Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ի դեպ, երբ շատերը դժգոհում էին, թե ինչու Ռուսաստանը չէր ներգրավվել ապրիլյան իրադարձություններում, ապա կարծում եմ՝ այդ մարդիկ կամ չիմացության պատճառով կամ էլ քաղաքական կամ գաղափարախոսական մոտեցումներից ելնելով՝ մոռանում են, որ Ռուսաստանն ունի պարզ իրավական հիմնավորումներ որևէ կերպ չներգրավվելու, սակայն եթե հաշվի առնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա պետք է ինչ-որ կերպ արձագանքեին: Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ ռազմական բալանսն իր մեջ պարունակում է մի իրավիճակ, երբ հարձակողական կամ պաշտպանական մարտ վարելու կողմերի հնարավորություններն ընդհանուր առմամբ հավասար են, այսինքն՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի համատեքստում դա նկատի ունենք, ոչ թե այն , որ որոշ զինատեսակներով Ադրբեջանը երկու անգամ ավել է, որոշ զինատեսակներով՝ ԼՂՀ-ն կամ Հայաստանը: Դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանն ունի լիակատար առավելություն՝ ոչ, որովհետև դա ավելի խորը եւ լուրջ ռազմաքաղաքական համատեքստում պետք է դիտարկենք: Բոլոր գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել՝ բալանսը պահպանվում է: Պատերազմը տևել է մի քանի օր, եւ կողմերից որևէ մեկն իր ռազմական արսենալն ամբողջությամբ չի օգտագործել, այդ թվում՝ ժամանակակից զինատեսակները, որոնք հայկական կողմը չի օգտագործել, իսկ ադրբեջանական կողմը՝ բացառությամբ անօդաչու սարքերը եւ իսրայելական տանկային միջոցները, «Սմերչ» եւ «Տոս» համակարգերը, այլ զինատեսակներ չի օգտագործել:
-Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Ադրբեջանը զինատեսակներ է արտադրում, որոնք մեկ-երկու տարի անց հասնելու են աննախադեպ չափերի: Դուք ի՞նչ կասե, ինչ զինատեսակներ է արտադրում հակառակորդ երկիրը, որը պետք է հայկական կողմին մտագոհվելու առիթ տա:
-Ադրբեջանը, ելնելով նավթահանքային եկամուտներից, փորձում է մեծ քանակով ռազմական արդյունաբերություն օգտագործել, բայց ես չեմ կարծում՝ մտահոգվելու առիթ կա: Իրականում ամենակարևոր զինատեսակները Ադրբեջանը ստիպված է գնել արտասահմանից՝ առաջին հերթին Ռուսաստանից եւ Իսրայելից: Պետք է նշեմ, որ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին՝ մտահոգիչ են ոչ այնքան Ռուսաստանից, որքան Իսրայելից գնված որոշ ժամանակակից զինատեսակները՝ խոսքը տարբեր նշանակության անօդաչու սարքերի եւ ժամանակակից հակատանկային միջոցների մասին է, որոնք Ադրբեջանն ի վիճակի չի արտադրել, իսկ անօդաչու սարքերը Ադրբեջանում արտադրում են Իսրայելից գնված մասերից, այսինքն՝ ոչ թե արտադրում են, այլ՝ հավաքում: Այս առումով հակառակորդ երկիրը երկար ժամանակ կախվածության մեջ կլինի արտաքին շուկայից:
-Սամվել Բաբայանը նաեւ պնդում է, որ Ադրբեջանը պատերազմի դեպքում պատրաստվում է օդային հարձակումներով հաջողություններ գրանցել: Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն է, նրա ձեռք բերած զինատեսակները դա՞ են ցույց տալիս:
-Իրականում Ադրբեջանն ունի բացարձակ առավելություն օդում, սակայն մյուս կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում ունեն ամենամարտունակ հակաօդային պաշտպանության համակարգը: Եվ այստեղ, շատ բաներ կախված կլինեն նրանից, թե ինչ էֆեկտիվությամբ կողմերը կօգտագործեն օդուժը:
-Ի՞նչ վիճակում է այսօր մեզ մոտ ռազմարդյունաբերությունը:
-Շատ քիչ երկրներ կան աշխարհում, որոնք կարող են զենք-զինամթերք արտադրել: Հայաստանում, սակայն, դեռեւս սովետական ժամանակաշրջանից բավական էֆեկտիվ ռազմարդյունաբերական համալիր գոյություն ունեցել է, ուղղակի առանձնահատկությունն այն է, որ բավական մեծ ծավալ կազմելով Հայաստանում, գրեթե չէր արտադրվում վերջնական ռազմական արդյունք, այսինքն՝ մասեր էին: Այս պահին Հայաստանում արտադրվում են առանձին տեսակների հրաձգային զինատեսակներ, որոշ տեսակի փամփուշտներ կարող են արտադրվել… Ամենակարևորը, սակայն, այն է, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն ի վիճակի է ապահովել որոշ զինատեսակների՝ առաջին հերթին՝ հակաօդային եւ կապի միջոցների արդիականացում: Այս տարիներին Հայաստանը հաջողություններ է ունեցել եւ արտադրում է անօդաչու սարքեր, որոնք օգտագործվել են եւ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, եւ դրանից առաջ:
-Իսկ ի՞նչ գործողություններ են դրանք իրականացնում, միայն հետախուզակա՞ն:
-Այս պահին ունեմ ինֆորմացիա միայն հետախուզական եւ կրակի կոորդինացիայի համար օգտագործվող սարքերի մասին:
-Կատարելագործելու հնարավորություններ կա՞ն:
—Փորձում են աշխատել, սակայն արդյունքների մասին դեռ տեղյակ չեմ:
—Ապրիլյան պատերազմից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից հնչեցին քննադատություններ, որ իրենց առաջարկները պատկան մարմինների կողմից ուշադրության չեն արժանանում: Արդարացի՞ են բողոքում, ըստ Ձեզ:
-Ես չեմ ուզում խորանալ այդ թեմայի շուրջ, բայց կասեմ, որ դրա արդյունքում ՊՆ-ում եղան կադրային փոփոխություններ, իսկ դա խոսում է այն մասին, որ արվել են համապատասխան եզրակացություններ:
-«Փի էս Այ» ընկերությունն էլ բարձրաձայնեց իրենց արտադրած սենսորների մասին, որոնց արտադրության համար կառավարությունը գումար չի ներդնում:
-Հենց այդ մասին եմ ասում, որ եղան կադրային փոփոխություններ, եւ նորանշանակ պաշտոնյաների նշանակումը խոսում է այն մասին, որ նախարարությունը համապատասխան եզրակացություն է արել:
-Իսկ կարո՞ղ եք ասել՝ այդ սենսորների անհրաժեշտությունը մենք ունենք:
—Դժվարանում եմ ասել. դա նեղ մասնագիտական ոլորտ է:
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կարող է բախտորոշ լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը փակուղուց դուրս բերելու առումով, համենայնդպես՝ այս առումով վճռական են տրամադրված հատկապես Ադրբեջանն ու Ռուսաստանը: Այս համատեքստում առանձնահատուկ նշվում է Ռուսաստանի դերը: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը բոլոր հնարավոր մեխանիզմներով կողմերի վրա ազդելու միջոցով փորձելու է ճեղքում մտցնել բանակցային գործընթացում:
Ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվ դերակատարության մասին մեծ ոգևորությամբ խոսում է հատկապես Ադրբեջանը: Հայկական կողմի պաշտոնական հայտարարություններն այս առումով զգուշավոր են:
Պաշտոնապես չհաստատված տեղեկատվություն է շրջանառվում, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի համար աշխատանքային փաստաթուղթ է դառնալու այսպես կոչված Կազանյան փաստաթղթի փոփոխված տարբերակը, որը դեռ 2015թ. ամռանը կողմերին ներկայացրել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Չհաստատված տեղեկատվության համաձայն՝ լավրովյան առաջարկները ենթադրում են որպես հակամարտության լուծման մեկնակետ առաջին հերթին հայկական զորքերը դուրս բերել հինգ շրջաններից: Դրա դիմաց հայկական կողմը շոշափելի որևէ փոխհատուցում չի ստանալու:
Սանկտպետերբուրգյան առանցքային բանակցություններից առաջ Հայաստանի վրա Ռուսաստանի անուղղակի աջակցությամբ բանեցվում են զգալի քաղաքական-ռազմական ճնշումներ՝ հավանաբար նպատակ ունենալով եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել:
Եռակողմ հանդիպումից մեկ օր առաջ Ադրբեջանը մասշտաբային զորավարժություններ է սկսել՝ 25 հազար զինծառայողի, ծանր զինտեխնիկայի ու օդուժի ներգավմամբ: Զորավարժությունների անցկացման շրջաններն են զինավարժարանները «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
Խաղաղ բանակցությունների մեկնող Ադրբեջանը հակամարտության գոտու ամբողջ երկայնքով փաստացի զինուժի ու զինտեխնիկայի ակտիվ կուտակում է իրականացնում՝ ապակայունացնելով իրավիճակը հակամարտության գոտում: Ռուսաստանը, որը հավակնություն ունի խաղաղ բանակցային գործընթացը դուրս բերել փակուղուց և նվազեցնել լարվածությունը հակամարտության գոտում, որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի լայնամասշտաբ զորավարժություններին: Սա ենթադրել է տալիս, որ Ռուսաստանը ուղղակի խրախուսում է այդ զորավարժությունների անցկացումը՝ որպես Հայաստանի վրա ճնշման գործիք:
Կամ էլ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևի վրա ազդելու ու ապակայունացնող քայլերից հետ պահելու որևէ հնարավորություն չունի, ինչը լուրջ կասկածի տակ է դնում Ռուսաստանի հեղինակությունը տարածաշրջանում:
Հիմնվելով տեղեկատվական հոսքերի վրա՝ ամենայն հավանականությամբ առաջին տարբերակն է: Այդ նույն օրը, երբ Ադրբեջանը հայտարարեց զորավարժություններ սկսելու մասին, Սանկտ Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ «Ուրալվագոնզավոդ» ընկերության գլխավոր տնօրենը հայտարարեց, որ Ռուասատանը ամբողջովին կատարել է իր պարտավորությունները Ադրբեջանին T90 տանկերի մատակարարման առումով: Ինֆորմացիոն հարթությունում այդ հայտարարությունը աջակցություն է Ադրբեջանի զորավարժություններին:
Միևնույն ժամանակ ռուսական 200 միլիոն դոլարի վարկով գնված ռուսական զենքը Հայաստան հասցնելու հետ կապված որևէ հստակություն չկա․ տեղեկատվություն չկա նաև, թե արդյոք զենքի մատակարարման ժամանակացույցը հստակեցված է:
Բանակցություններից առաջ ստեղծված իրավիճակը հուշում է, որ Հայաստանի իշխանությունները հայտնվելու են խիստ ծանր իրավիճակում: Նրանք քաղում են տապալված ներքին ու արտաքին քաղաքականության դառը պտուղները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սյամոզերո պարկ-հյուրանոց» մանկական առողջարանային ճամբարում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով երեխաներ են զոհվել:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը ցավակցության և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների ծնողներին և հարազատներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ` այդ ողբերգության արդյունքում տուժածներին:
Հունիսի 18-ին Ռուսաստանի Կարելիա հանրապետությունում «Սյամոզերո պարկ-հյուրանոց» ճամբարի 47 մասնակիցներ՝ 4 մեծահասակ հրահանգիչների հետ, ջրամբարում նավակներով փոթորկի մեջ են ընկել, նավակները շրջվել և խորտակվել են: Պատահարի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 13 երեխա է զոհվել, ևս մեկը անհետ կորած է: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, հինգ մարդ ձերբակալվել է, այդ թվում՝ ճամբարի տնօրենը, նրա տեղակալը, երկու հրահանգիչ, մի ջոկատավար-դաստիարակ:
Այսօր Մոսկվայում սուգ է հայտարարված:
Ողբերգության գրաֆիկական պատկերն ու դեպքի վայրի առաջին կադրերը` ստորև.
Այս տարվա գարնան ուշ գալը նաև ազդել է հոգեկան հիվանդությամբ տառապող ազերի լրագրողների և վերլուծաբանների վրա…Առանց այդ էլ ալիևյան անմեղսունակ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հիմա ավելի շատ են անտրամաբանական և հիմար բաներ գրում և այդ ամենը մեկնամաբում…
Բաքվին հիմա հանգիստ չի տալիս այն հանգամանքը,որ Հայաստան է ժամանելու Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը…Նախ,չգիտես ինչու,ալիևյան համացանցային լրատվամիջոցներից մեկը ազերիներին համոզում է,որ Հտոմի Պապը ՀՀ է ժամանելու,ոչ թե մի քանի օր հետո,այլ սեպտեմբերին,որից հետո Ֆրանցիսկոս Պապը այցելելու է Ադրբեջան և Վրաստան…Սակայն այս “ժամանակավրեպ” տեղեկությունը չէ,որ հետաքրքիր է,այլ այն,թե ինչպես են ազերի վերլուծաբանները մեկնաբանում այս այցը…Ու կրկին իր մտքի գոհարներով փայլատակեց Ալիևի գրպանային քաղաքագետ,Միլի Մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջը,որը ժամանակին առաջարկում էր արցախահայությանը փրկել Հայաստանից…”Այս այցը ահռելի նշանակություն ունի,քանի որ ցույց է տալու,որ ի զուր են հայաստանյան իշխանությունների հույսերը,որոնք փորձում են օգտագործել Սուրբ Աթոռը այսպես կոչված “հայոց ցեղասպանության” ճանաչման գործում”,-զառանցել է Օրուջը…Այս տխմարը իրեն միամիտի տեղ է դրել և ուզում է ասել,որ ինքը տեղյակ չէ,որ Հտոմի Պապ Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և 100-ամյակին նվիրված պատարագ է մատուցել Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարում,որն ահռելի մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում…Էլ չասեմ,որ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ներկյայիս Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը,Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր շատ վաղուց՝ որպես Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս…Երևի ողորմելի Օրուջը կարծումէ,որ Հռոմի Պապի այցը Բաքու “չեղարկում” է Հայոց ցեղասպանության ճանաչումը…
Ազերիներին շատ տհաճ անակնկալ է մատուցել Բաքվի կաթոլիկ եկեղեցու հոգևոր հայր Ռադոսլավը,որը ազերի լրագրողին մեկնաբանելով Ֆրանցիսկոսի սպասվող այցը Բաքու պարզ նշել է,որ դա նավթադոլլարների շնորհիվ ԳՆՎԱԾ այց է…Ըստ Ռադոսլավի,Հռոմի Պապը իր այցով շնորհակալություն է հայտնում Ադրբեջանի իշխանություններին՝ի դեմս “Հեյդար Ալիևի” հիմնադրամի և Մեհրիբան Ալիևայի՝ Վատիկանում պատմական հուշարձանների վերականգնման նպաըակով գումարներ հատկացնելու համար…
Զարմանալի չէ,որ բոլոր ազերի մեկնաբանների համար այս այցն ունի մեկ նպատակ՝Ադրբեջանի գովազդելը…Ազերիներ համար ԱՆՀԱՎԱՏ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի,էպատաժային Լեդի Գագայի,թանկարժեք Էնրիկե Իգլեսիասի և Ջենիֆեր Լոպեսի և համասեռամոլ Էլթոն Ջոնի միջև ոչ մի տարբերություն չկա…Կարևորը PR-ն է…
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.