23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արթուր Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հիշեցնենք որ, ՀՀ գլխավոր դատախազի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Դավթյանը նշանակվել էր Երևան քաղաքի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից։
Դավթյանն այս անգամ ևս զբաղեցրել է Երևան քաղաքի նախկին դատախազ Հրաչ Բադալյանի աթոռը:
Երևանի նախկին դատախազ Բադալյանը 2013 –ին նշանակվել էր գլխավոր դատախազի տեղակալ՝ Երևան քաղաքի դատախազի իր տեղը զիջելով Արթուր Դավթյանին: Իսկ այժմ նա՝ դատախազի տեղակալի իր աթոռը զիջեց Դավթյանին:
Պետերբուրգյան հանդիպումը, քաղաքական տրամաբանության հետեւողականությունը պահելու համար, պետք է Վիեննայի շարունակությունը համարվեր: Կարելի է ասել, որ ընդհանուր առմամբ համարվում է: Պուտին-Սարգսյան-Ալիեւ համատեղ հայտարարությունում փաստորեն ասվում է, որ նախագահները վերահաստատել են մայիսի 16-ին Վիեննայում տեղի ունեցած հայ-ադրբեջանական վեհաժողովի պայմանավորվածությունները ուղղված տագնապի գոտում իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորման առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը:
Ճիշտ է, այստեղ հատուկ չի նշվել հայկական կողմից ամեն առիթով կատարվող 94-95-ի հրադադարի հղումը եւ Վիեննայով առաջ քշված շփման գծի վրա խախտումների հետաքննության նպատակով համապատասխան մեխանիզմի հաստատման անհրաժեշտությունը. այսուհանդերձ վերահաստատվել է Վիեննան իր ամբողջության մեջ: Հավանաբար սա է նաեւ հիմնական պատճառը, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները շատ զուսպ են եւ ամենից աւելի նկատվածը այս դեպքում եռակողմ հայտարարության բացակայությունն է Բաքվի կողմից ուղղորդվող լրատվամիջոցների կայքերում:
Թե՜ հայատառ եւ թե՜ անգլիատառ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտարարությունը չենք գտնում: Վիեննայի պայմանավորվածությունները վերահաստատելը նշանակում է 94-95-ի հրադադարը հիմք ունենալ իբրեւ գլխավոր իրավական համաձայնագիր: Ադրբեջանական կողմի թողարկած տեղեկատվական թողարկումներում այդ երկու թվականների նշումը կարծես թե արգելված է, մինչդեռ ոչ միայն ըստ էության, այլ նաեւ Վիեննայով եւ հիմա էլ Պետերբուրգով` Վիեննան վերահաստատելով հերթական անգամ հիմք է համարվում այդ համաձայնագիրը: Երկրորդ արգելված թեման, որը բացակայում է ադրբեջանական տեղեկատվական դաշտում շփման գծի վրա մինչեւ Վիեննա մշտադիտարկումների, իսկ Վիեննայից հետո նաեւ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունն է: Շատ պարզ է այստեղ տրամաբանությունը: Ո՞ր կողմն է, որը մնայուն կերպով արծարծում է նախահարձակի դիմագիծն ու ձեռագիրը բարձր արհեստագիտության միջոցներով բացահայտելու միջազգային համաձայնություն եւ միջազգային գործնական հանձնառություն եւ ո՞ր կողմն է, որը մնայուն խուսափում է այս դրության հաստատման մասին կատարված պայմանավորվածությունները նշելուց:
Հավելենք, որ մինչեւ Վիեննա մշտադիտարկման համակարգի հաստատման մասին էր խոսքը, Վիեննան խոսում էր հետաքննության մեխանիզմի մասին. մշտադիտարկումը ավելի չեզոք հասկացություն է, մինչ հետաքննությունը ենթադրում է հանցագործի բացահայտում եւ իրավականորեն նաեւ հետեւանքի վերացում: Ինչը որ առավել բացատրում է ադրբեջանական կողմի խուսափումը այս բառապաշարի եւ այս հասկացության օգտագործումից։
Պետերբուրգը ռուսական համադրումով փորձել է միջին եզրերով բանաձեւել այս բոլորը. այսինքն վերահաստատել Վիեննան, առանց նշելու հրադադարի թվականները կամ հետաքննության մեխանիզմների հաստատման անհրաժեշտությունը: Այս բոլորը իրենց բացատրությունը ունեն: Ռուսական իրավարարությունը ոչ միայն ռազմական բնույթ ունի, քառորյա պատերազմին հրադադար պարտադրելով կամ թե՜ հատուկ գործընկերոջ եւ թե՜ նրա հակառակորդին զենքեր տրամադրել-վաճառելով, այլ նաեւ բանակցային գործընթացում իրավարարի դերը պահպանելով: Սրանով էլ բացատրվում է Վաշինգտոնի գերտերությունը ընդունելու հայտարարություն կատարող, բանակցային ղեկը Պետերբուրգում ուղղակի ստանձնելով Արցախյան հակամարտության առիթով կայացած հանդիպումների, բացի հակամարտության թեմայից հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ընդհանուր գնահատականներ տալով հատուկ միջնորդի հանգամանքի ինքնաստանձնումը նախագահ Պուտինի կողմից:
Հատուկ միջնորդը ունի իր պատկերացումը Արցախյան հակամարտության կարգավորման լուծման համար իբրեւ ճանապարհային քարտեզ, որը ծանոթ է Կազանյան փաստաթուղթ անունով: Այնտեղ ամենաշահագրգիռը, իրավարարություն ստանձնողի համար երկրորդ կետն է. Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեղակայվում են խաղաղապահ ուժեր: Ահա այդ ուժերի բաղադրության մասին է հիմնական խնդիրը: Պուտինի կողմից գերտերություն ճանաչված Վաշինգտոնը պիտի համաձայնի՞ ռուս խաղաղապահ ուժերի տեղակայմանը: Որովհետեւ ռազմական իրավարարությունը, անցնելով բանակցայինից, ռուսական հեռանկարով պիտի վերադառնա ռազմական ոլորտ` խաղաղապահ ուժերի տեղակայում, ազդեցության գոտու պահպանման տրամաբանությամբ:
Սա արդեն աշխարհաքաղաքական օրակարգի ամենացայտուն կետերից է:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Կարծես թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխացավանքները քիչ էին, հիմա էլ նա կանգնած է մի նոր մեղադրանքի առջև՝ հնարավոր է, որ նա կեղծել է իր բարձրագույն կրթության դիպլոմը: Եթե սա ճիշտ լինի, ապա նա ստիպված կլինի հրաժարական տալ իր նախագահական պաշտոնից և հնարավոր է բանտարկվի կամ աքսորվի:
Որոշ ժամանակ լուրեր էին պտտվում, որ Էրդողանը բարձրագույն կրթություն չունի, ինչը կարող է նրան զրկել նախագահի պաշտոնից, քանի որ Թուրքիայի Սահմանադրության 101-րդ հոդվածի համաձայն՝ պահանջվում է, որ նախագահի թեկնածուները «ավարտած լինեն բարձրագույն ուսումնական հաստատությունը»:
Լրագրող Չենգիզ Չանդարը, Al-Monitor.com կայքում հունիսի 15-ին տեղադրված՝ «Արդյոք Էրդողանի համալսարանական դիպլոմը կեղծվա՞ծ է» խորագիրը կրող հոդվածում լուրջ կասկածներ է առաջ քաշում Թուրքիայի նախագահի բարձրագույն կրթության դիպլոմի իսկության վերաբերյալ:
Ինչպես բացատրում է Չանդարը. «Էրդողանը հաճախել է իմամ հաթիփ դպրոց՝ միջնակարգ դպրոցի մակարդակի մի հաստատություն, որը կրթում է կրոնական քարոզիչների: 1970-80-ական թվականների շրջանավարտները կարող էին շարունակել իրենց բարձրագույն կրթությունը միայն աստվածաբանության բնագավառում»: Այդուհանդերձ, երբ 2014 թ. օգոստոսին Էրդողանը թեկնածու էր նախագահի պաշտոնի համար, նա Բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացրել է իր դիպլոմի լուսապատճենը՝ պնդելով, որ նա բակալավրի աստիճան է ստացել 1981 թվականին Մարմարայի համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից:
Խնդիրն այն է, որ Մարմարայի համալսարանը հիմնադրվել է միայն 1982 թվականին, ուստի անհնարին էր, որ Էրդողանը համալսարանն ավարտեր դրա հիմնադրումից մեկ տարի առաջ: Քանի որ տնտեսագիտության ֆակուլտետը հիմնադրվել է միայն 1983 թվականին, ապա Էրդողանը չէր կարող այն ավարտել 1981-ին, ինչպես նա պնդում է: Ցավոք, այս կասկածելի մեղադրանքներից ոչ մեկը Թուրքիայում չի կարող մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել լրատվամիջոցների կամ քաղաքացիական հասարակության կողմից՝ Էրդողանի վարչակարգի բռնատիրական բնույթի պատճառով, որը սովորաբար փակում է թերթերը և հետապնդում բոլոր ընդդիմախոսներին:
Նախագահի օգնականները անդրդվելի են. նրանք Էրդողանի դեմ մեղադրանքները համարում են անհիմն, քանի որ դրանք տարածում են ընդդիմադիր կուսակցությունները: Առաջին բողոքը ստացվեց նախկին դատավոր Օմեր Ֆարուք Էմինաղաօղլուի կողմից, որն իր կասկածները ներկայացրեց Բարձրագույն ընտրական խորհրդին՝ Էրդողանի բարձրագույն կրթություն չունենալու մասին նրա դիպլոմի լուսապատճենում առկա անճշտությունների պատճառով: Ընտրական խորհուրդը միանգամից մերժեց դատավորի դիմումը:
Երկրորդ մարտահրավերը նետեց թուրք ծայրահեղ ազգայնական Գյոքչէ Ֆիրաթը, որը մանրամասն փաստարկներ ներկայացրեց՝ պաշտպանելով այն պնդումը, որ Էրդողանի դիպլոմը կեղծ է: Ֆիրաթը պահանջեց նայել Էրդողանի դիպլոմի բնօրինակը, այլ ոչ թե պատճենը, որ նա ներկայացրել էր Բարձրագույն ընտրական խորհրդին: Թուրք ազգայնականը մեղադրեց Մարմարայի համալսարանի ռեկտորին և դեկանին՝ Էրդողանի դիպլոմը կեղծելու հանցագործությանը սատարելու համար: Նա պնդեց, որ Մարմարայի համալսարանի ռեկտորի և դեկանի ստորագրությունները չեն համապատասխանում նույն համալսարանից իր ստացած դիպլոմում առկա ստորագրություններին: Նա նաև կասկածի տակ առավ Էրդողանի դիպլոմում հայտնաբերված հաջորդական համարի վավերականությունը: Վերջապես, Ֆիրաթը պնդեց, որ Թուրքիայի նախագահի դիպլոմի տեսքը տարբերվում է մյուս շրջանավարտների ստացածներից:
Այս ամսվա սկզբին, քրդամետ ԺԴԿ կուսակցությունը պաշտոնական խորհրդարանական հարցում ներկայացրեց կրթության նախարար Իսմեթ Յըլմազին՝ պահանջելով «հստակեցնել Էրդողանի համալսարանական դիպլոմի շուրջ ստեղծված առեղծվածը»: Ի պատասխան Բարձրագույն ընտրական խորհուրդ ուղարկված համանման մի հարցման՝ ԺԴԿ-ն ստացավ Թուրքիայի նախագահի նոտարական կարգով հաստատված դիպլոմի պատճենը: Սակայն, ԺԴԿ-ն հայտարարեց, որ շարունակելու է վիճարկել այդ դիպլոմի վավերականությունը:
Չենգիզ Չանդարն իր հոդվածում լուրջ մտահոգություններ է առաջ քաշել Էրդողանի որպես Թուրքիայի նախագահի լեգիտիմության մասին, եթե հաստատվի, որ նրա դիպլոմը կեղծված է. «Եթե հարցին լրջորեն մոտենանք, ապա Թուրքիայում այս հակասությանը կհետևեն հսկայական իրավական հարցեր: Եթե պարզվի, որ Էրդողանը երբեք նախագահ ընտրվելու իրավունք չի ունեցել, ապա այն ամենը ինչ նա ստորագրել կամ իրականացրել է, կհամարվի անվավեր զուտ իրավական տեսանկյունից: Քաղաքական տեսանկյունից, այն մի ամբողջ զինանոց կապահովի նրա քննադատների համար, որոնց թիվն արտերկրում արագորեն աճում է: Եվ եթե Էրդողանի դիպլոմի կեղծ լինելն ապացուցվի, ապա այն բնականաբար հնարավորություն կտա նրա միջազգային հակառակորդներին առաջ քաշելու նրա տիտղոսի օրինական լինելու հարցը»:
Մինչ նախագահ Էրդողանը ԴՆԹ հետազոտություն է պահանջում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին քվեարկած Գերմանիայի խորհրդարանի 11 թուրք պատգամավորների էթնիկ ծագումը ստուգելու համար, շատ ավելի նպատակահարմար կլիներ քիմիական ստուգման ենթարկել նրա դիպլոմը: Պետք է նաև Էրդողանին հոգեբանական հետազոտության ենթարկել՝ նրա մշտապես անհավասարակշիռ հոգեվիճակը գնահատելու համար…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
«Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքյին ակտիվ պայքարի ռեժիմով: Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը: Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով: Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել:Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում: Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ: Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է: Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին: «Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,-արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները: Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
– Պարոն Շահնազարյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, այս անգամ, իհարկե, ՌԴ նախաձեռնությամբ էր, և դրա միայն ավարտին հրավիրվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ամերիկյան և ֆրանսիական կողմերը: Այդ հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ դա Վիեննայից առանձին, զուգահեռ գործընթաց կարող է լինել, որը կարող է նաև հակասել, բայց պաշտոնական հայտարարության մեջ ֆիքսվեց Վիեննայի գործընթացին հավատարիմ մնալու ձգտումը, միևնույն ժամանակ նշվեց, որ լինելու է այլ գործընթաց՝ ի հավելումն ԵԱՀԿ շրջանակի: Ձեր տպավորությունները և Ձեր գնահատականները. ին՞չ տվեց այդ հանդիպումը:
– Հարկ է ուշադրություն դարձնել, որ հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ: Առաջինը՝ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ՌԴ պաշտոնական շրջանակները հայտարարեցին, որ ՌԴ-ն «Տոս-2»՝ «Սոլնցեպյոկ» բացառապես հարձակողական զենքերի երկրորդ խմբաքանակն է սկսել առաքել Ադրբեջան, նախկինում Ադրբեջանն արդեն 15 հատ ուներ, հիմա, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստանալու է ևս 18-ը, որոնցից 6-ն արդեն Ադրբեջանում են: Երկրորդ հայտարարությունը, որ եղավ այդ հանդիպումից 3-4 օր առաջ, այն էր, որ ՌԴ-ն ամբողջությամբ ավարտել է T-90 տանկերի առաքումն Ադրբեջան, դրանք ժամանակակից տանկեր են, որից ՀՀ-ն չունի: Պատահական չէ, որ այս ամենը հայտարարվում է հենց այս հանդիպումից առաջ, դրանք պաշտոնական հայտարարություններ են:
– Եվ դրան զուգահեռ՝ չկա հայտարարություն 200 միլիոն դոլարի վարկով ՀՀ-ին զենք տրամադրելու մասին:
– Պաշտոնապես, իմ հավաստի տեղեկություններով, ըստ էության ՀՀ-ին ասվել է՝ մինչև տարվա վերջ մոռացե՛ք այդ մասին: Եվս մեկ պաշտոնական հաղորդագրություն եղավ ԵԱՀԿ-ից, որ ԵԱՀԿ-ն որևէ կապ չունի այս հանդիպման հետ: Սա աննախադեպ հայտարարություն էր, նման հանդիպումներ նախկինում էլ էին եղել, հիշենք Սոչիի հանդիպումը, բայց միայն այս անգամ հայտարարվեց այս մասին: Հանդիպումը ես երկու տեսանկյունից եմ գնահատում. մի կողմից շատ լավ՝ այն իմաստով, որ այս անգամ էլ Լավրովի պլան կոչված փաստաթուղթը չդրվեց սեղանին: Ըստ Լավրովի, այսինքն ռուսական պլանի՝ նախատեսվում է ռուս, այսպես կոչված, խաղաղարարների՝ իրականում զինուժի տեղակայում, այդ պլանը, ըստ էության, արգելափակվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, որը ԱՄՆ-ն էր նախաձեռնել, այդ իմաստով լավ է, որ դա չդրվեց սեղանին: Ի՞նչ է տեղի ունեցել: Վիեննայի հանդիպումից հետո շփման գծի վրա կարծես թե էական խախտումներ չեն եղել, որովհետև ամերիկյան կողմն էր, ըստ էության, Վիեննայի հանդիպումից հետո ստանձնել նոր լարվածություն չստեղծելու պատասխանատվությունը շփման գծում, թեև դա իրավաբանորեն ձևակերպված չէ, բայց դա փաստ է, որն արդյունք է տվել: Հիմա այդ պատասխանատվությունը, կարելի է ասել, պաշտոնապես ստանձնել է ՌԴ-ն: Ես խորապես համոզված եմ, որ ՌԴ ինքնուրույնության աստիճանը այս հանդիպման ժամանակ բավականին ցածր է եղել, որովհետև դեռ ապրիլի առնվազն կեսերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միայն ԼՂ հարցով շփման ինտենսիվ խողովակ է եղել, և այդ խողովակն աշխատել է, երբ այդ խողովակով մերթընդմերթ ինչ-որ բարդություններ էին ծագում, արդեն Քերիի և Լավրովի միջև հեռախոսային զրույցներ էին լինում: Համոզված եմ, որ առնվազն ամերիկայն կողմի հետ, կարծում եմ՝ նաև ֆրանսիական կողմի հետ ամբողջովին համաձայնեցված է եղել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, և պատասխանատվությունը փոխանցվել է ՌԴ-ին:
… Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխում, և իրականում քանի որ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ես բազմիցս ասել եմ, դա ադրբեջանառուսական համատեղ միջոցառում էր, որը պետք է կյանքի կոչեր Լավրովի պլանը, երևի ճիշտ կլիներ, որ սեղանի մի կողմում նստեր Ս. Սարգսյանը, իսկ դիմացը նստեին Պուտինն ու Ալիևը՝ որպես այս գործում գործընկերներ:
– Բայց փոխարենը Լավրովն էր Ս. Սարգսյանի կողքին նստած:
– Ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը. Չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում այդ մեծ համաժողովին Պուտինը Արևմուտքին ցույց տվեց սպիտակ դրոշի ծայրը, ըստ էության, դա հայտարարություն էր, որ ինձ հնարավորություն տվեք, որպեսզի ես իմ արժանապատվությունը ներսում՝ Ռուսաստանում փրկելով՝ կարողանամ ձեզ հետ արդեն սկսել համագործակցություն. գիտե՞ք ինչ է նշանակում Պուտինի համար ընդունելը, որ ինքը տարածաշրջանային գերտերություն է, և աշխարհում կա միայն մի գերպետություն, դա Միացյալ Նահանգներն է, ասել, որ Եվրոպայի հետ ուզում է համագործակցել: Ինչևէ, հիմա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և այն, ինչ կատարվում է դրա շուրջ, պետք է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ենթատեքստում և պատրաստ լինել, որ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքերով նորից փորձելու է գործողության մեջ դնել Լավրովի պլանը: Եվ այս անգամ անակնկալի չգալու համար, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին, եկեք դադարենք պատրաստվել նախորդ պատերազմներին, ապրիլը ցույց տվեց, որ մենք պատրաստվում էինք 90-ականների պատերազմներին, որովհետև առաջիկա բախումները կամ առաջիկա պատերազմի նոր շրջանը, որ կարծում եմ անխուսափելի է, նման չի լինելու նույնիսկ ապրիլյան պատերազմին, և դրան մենք պետք է պատրաստ լինենք թե՛ քաղաքականապես, թե՛ ռազմական առումով, թե՛ տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ՝ հնարավոր չի լինելու դրանից խուսափել: Ավելացնեմ նաև, որ հասարակությունը այս ապրիլյան պատերազմից հետո սկսել է պարզ ընկալել միմյանց հետ կապված երկու ճշմարտություն՝ որ Ռուսաստանը մեզ համար ոչ բարեկամ երկիր է, ես մեղմ եմ ասում, և երկրորդ, որ ապրիլյան պատերազմը 2013թ. սեպտեմբերի 3-ին ընդունված որոշման ուղղակի հետևանք է:
«Ժամանակ»
Ամեն անգամ, երբ Հայաստանի նախագահը (ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլև առաջին և երկրորդ նախագահները) գնում է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպելու, մեր հասարակության մի մասն սկսում է կասկածներ հայտնել՝ «գնում է հող հանձնելու»: Առաջ այդ ենթադրությունները «ցանցային» բնույթ չէր կրում և «ճյուղավորումներ» չէր տալիս: Հիմա ամեն ինչն է «ցանցային», այդ թվում նաև կասկածները:
«Ճյուղավորումը» հետևյալն է. Քանի որ Սերժ Սարգսյանը գնաց Սանկտ Պետերբուրգ «5 շրջան հանձնելու», իսկ Ժիրայր Սեֆիլյանը դրան դեմ է, հենց այդ պատճառով էլ նրան ձերբակալեցին: Դե այդ տրամաբանությամբ ինձ էլ պետք է ձերբակալեն, որովհետև ես էլ եմ դեմ դրան ինչպես Հայաստանի բնակչության 99.99 տոկոսը: Կասեք, որ Ժիրայր Սեֆիլյանն ավելի վտանգավոր է, քան մյուս հայաստանցիները, որովհետև նա հանրահավաքներ է անում, բայց այդ հանրահավաքներին գալիս են 40-50 հոգի, այնպես որ՝ դժվար թե նրա քաղաքական գործունեությունն իշխանության համար սարսափելի վտանգ ներկայացնի:
Հայաստանի որևէ նախագահ (կամ հետագայում վարչապետ) չի կարող համաձայնել նման ծրագրի՝ բազմաթիվ պատճառներով: Բայց առաջին պատճառն այն է, որ դրանք ինչ-որ շրջաններ չեն, դրանք Լեռնային Ղարաբաղի հանրապետության տարածքն է, և Հայաստանի ոչ մի քաղաքացի, այդ թվում՝ նախագահ, չի կարող այդ տարածքը նվիրաբերել ուրիշ պետության: Եթե որևէ մեկի մտքով անցնի դա անել, ապա, միևնույնն է, նրա համաձայնությունը զրոյական նշանակություն կունենա:
Իսկ թե ինչու Արցախի ընտրված ներկայացուցիչները չեն մասնակցում այդ բանակցություններին՝ ա՛յ այստեղ ներկայիս և նախորդ իշխանությունները լիքը քննադատվելու տեղ ունեն:
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, ովքեր են:
Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում:
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:
Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սեֆիլյանի հետ»:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Եթե խոսեմ մարդկանց և հրեշտակների լեզուներով, բայց սեր չունենամ, ինչո՞վ պիտի տարբերվեմ պղնձե շեփորից, որ հնչում է, կամ ծնծղաներից, որ ղողանջում են։
Եթե մարգարեության պարգև ունենամ, կարողանամ բոլոր խորհուրդների խորքը թափանցել ու հասնեմ ամբողջական գիտության, և եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ ուժեղ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ։
Ի՞նչ օգուտ, եթե իմ ամբողջ ունեցվածքն աղքատներին տամ և նույնիսկ իմ մարմինը կրակի մատնեմ. եթե սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվում։
Սեր ունեցողը համբերատար է լինում, քաղցրաբարո։ Սեր ունեցողը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը։ Սեր ունեցողը միշտ զիջում է, միշտ հավատում, միշտ հույս է տածում, միշտ համբերում։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 13:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվել է համատեղ հայտարարությամբ, ինչն էլ համարվում է հանդիպման հիմնական արդյունք: Համատեղ հանդիպումը հայտարարության մեջ նշված է որպես ՛՛շփումներ՛՛, խուսափել են ՛՛բանակցություն՛՛ բառից:
Հայտարարության մեջ նշված է, որ կողմերը համաձայնել են մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը:
Առայժմ խոսք չկա հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության և կանխարգելիչ միջոցառումների մասին:
Դիտորդների քանակը չի կարող էական ազդեցություն ունենալ շփման գծում կայուն խաղաղություն ապահովելու համար և , ընդամենը, Գերմանիայի ՛՛փողերն են ծախսվելու, քանի որ Անգելա Մերկելը խոստացել էր ֆինանսավորել դիտորդական առաքելության ընդլայնումը, եթե Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան: Կստեղծվի մի քանի բարձր վարձատրությամբ աշխատատեղ միջազգային դիտորդների համար, ովքեր նաև հետախուզական տվյալներ կհավաքեն շփման գծում և դժվար է գուշակելը, թե դրանք հետո ում կտրամադրեն: Հավանաբար ով վճարում է, նա էլ կստանա տվյալները:
Իրականում Սանկտ Պետերբուրգի հանդիպումը կողմերին ժամանակ տվեց նոր պատերազմին պատրաստվելու համար:
Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է , քանի որ արդեն ունի դիրքային որոշակի առավելություն , ինչպես ընդունված է ասել ՝ 800հա ՛՛անմշակ ՛՛ տարածք, Թալիշ գյուղի անմիջական հարևանությամբ:
Այլ հարց է, թե արդյոք մենք գիտակցում ենք, որ Սանկտ Պետերբուրգն ընդամենը ժամանակ է հատկացնում ապրիլյան պատերազմի սխալներն ու բացթողումները շտկելու համար:
Այս հարցում վատատես ենք: 2016-ի աշունը և 2017-ի գարունը Հայաստանի իշխանության համար կարևոր ՏԻՄ և համապետական ընտրությունների ժամանակաշրջան են և պետության հիմնական ֆինանսական միջոցներն ու մարդկային ներուժը բանակաշինությունից կանցնեն ՛՛ընտրաշինության՛՛:
Այդպես եղել է նախորդ տարիներին և այդպես էլ կլինի այժմ, քանի որ իրականացնողները նույն անձինք են և չեն կարող ազատվել իրենց իսկ կողմից ձևավորված կարծր ավանդույթից:
Աղբյուրը` armweeklynews.am
Ապրիլյան պատերազմի ընթացքում ողնաշարի ծանր վիրավորում ստացած զինծառայողներ Ռոլանդ Սահակյանին ուԱվետիս Զարգարյանինարտասահմանում բուժելու հարցը դեռ քննարկվում է: Այս մասինNEWS.am–ի թղթակցին հայտնել է կենտրոնական զինվորական հոսպիտալի ղեկավար Արամ Ասատուրյանը:
Նրա խոսքով, առաջին հերթին հայկական կողմը պետք է համոզվի, որ արտասահմանում բուժումն իրոք արդյունավետ կլինի: Այդ նպատակով առողջապահության ու պաշտպանության նախարարները հիմա բանակցում են օտարերկրյա մասնագետների հետ, ուսումնասիրում նրանց փորձը ու փորձում հասկանալ, թե հատկապես ինչ կարող են առաջարկել վիրավոր տղաներին: Ի վերջո, Ռոլանդ Սահակյանի եւ Ավետիս Զարգարյանի մոտ շատ սպեցիֆիկ վիրավորում է, ու ոչ բոլոր կլինիկաները նման հիվանդների հետ աշխատելու փորձ ունեն:
Թե երբ այս հարցով որեւէ բան պարզ կդառնա՝ դեռ անհայտ է, նշել է Արամ Ասատուրյանը:
Բացի դրանից եթե որոշվի վիրավորների այլ երկիր տեղափոխել, նրանց վիճակը պետք է այնքան կայուն լինի, որ նրանք կարողանան առանց որեւէ խնդիրների դիմանալ տեղափոխությանը: Այս պահին երկու տղաների վիճակն էլ գնահատվում է որպես կայուն, բայց ծանր:
Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում վիրավորված զինծառայողներ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը այսօր բուժում են ստանում Գերմանիայում: Նրանց բուժման համար առաջին մուծումը բարերարներ են արել, չնայած կառավարության վերջերս կայացրած որոշման համաձայն, եթե զինծառայողներին Հայաստանում չեն կարողանում բուժել, պետությունը պետք է հոգա արտասահմանոմ նրանց բուժումը կազմակերպելու ծախսերը: Վերջերս հայտնի դարձավ, որ Արման Լազգիյանի բուժման համար անհրաժեշտ է եւս 160 000 եվրո, սակայն պետությունը, Արմանի հոր խոսքով, խոչընդոտում է դրամահավաքի կազմակերպմանը:
Դեռ հայտնի չէ, թե ով է վճարելու Ավետիս Զարգարյանի ու Ռոլանդ Սահակյանի բուժման համար, եթե նրանց որոշեն արտասահման ուղարկել:
Նյութի աղբյուր՝ news.am
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.