23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ձեռքսեղմումով վերջնականապես լուծվեց 800 հեկտարի՝ կանաչ խիարի պատմություն դարձած հարցը։ Կողմերը, նախագահ Պուտինն էլ նրանց հետ, կարելի է ասել, համաձայնեցին, որ այդ 800 հեկտարն անցնում է Ադրբեջանին։ Սանկտ Պետերբուրգի հանդիպման մի կարեւոր կողմն էլ այն էր, որ Ալիեւին թողնվեց որոշելու հաջորդ պատերազմի օրն ու ժամը։ Եվ դա արվեց շատ նուրբ ձեւով՝ Ալիեւին ժամանակ տվեցին ավելի լավ զինվելու եւ ավելի լավ պատրաստվելու հաջորդ պատերազմին, եթե շփման գծում ԵԱՀԿ միջազգային դիտորդները, թող որ իրենց ավելացված թվաքանակով, ինչպես նաեւ վերջնականապես պատվազուրկ եղած ՄԽ համանախագահները, «գրավյալ» տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու փոխարեն, շարունակեն իրենց տուրիստական առաքելությունները դեպի տարածաշրջան եւ հակառակ ուղղությամբ։ Ստացվում է, որ Ալիեւը համաձայնել է ժամանակ շահել, ինչը նրան, այսպես ասենք՝ իրենց խաղաղասիրական կոչերով ստիպել են Պուտինն ու Սարգսյանը։
Հասկացա՞նք նուրբ պահը։
Համատեղ հայտարարության մեջ, հավանաբար, նկատել եք այս տողը. «Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»։ Պատկերացնո՞ւմ եք, երեք չափահաս մարդ գոհունակություն են հայտնել, որ վերջին շրջանում հարաբերական խաղաղություն է տիրում շփման գծում, եւ այդ երեքից մեկը նա է, որը դեռ երեկ հրաման էր տալիս զորքերին զանգվածային ոչնչացման զենք կիրառել հակառակորդի դեմ։ Խոսքն Ալիեւի մասին է։ Եվ նա հիմա գոհունակություն է հայտնում այն բանի համար, որ ինքն այլեւս չի հրամայում կրակել:
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը և համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձևավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժ. Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղաղրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք և ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել և պահել տարբեր վայրերում, ինչպես նաև պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։
ժիրայր Սեֆիլյանին առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել և ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժ.Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաև առերես հարցաքննության ժամանակ և հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել Սեֆիլյանի բնակարանում և աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր և այլ նյութեր:
Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, ժ.Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը, ինչպես նաև՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաև արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Ստյոպա Սաֆարյան այսօր «Անդրադարձ» մամուլի ակումբում անդրադարձավ ռուս-ադրբեջանական պայմանավորվածություններին. «Այժմ կարծես թե մեր դաշնակից ՌԴ-ն իրեն պահում է որպես Ադրբեջանի բարեկամ: Որեւէ ակնկալիք չենք կարող ունենալ, որ ՌԴ-ի հովանու ներքո կազմակերպվող հանդիպումներում ԼՂՀ ներկայացուցիչները մասնակից կլինեն: 2008թ. ամռանը ՌԴ-ն Բաքվում Ալիեւի հետ ստորագրել է հռչակագիր, որում շարադրված են երկու երկրների մոտեցումները` նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասով: Ըստ համաձայնագրի` խնդիրը պետք է լուծել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության շրջանակներում, ապահովել փախստականների վերադարձը, իսկ դա ենթադրում է տարածքների վերադարձ»:
Ըստ Սաֆարյանի` Ադրբեջանը հույս ունի, որ ՌԴ-ն կկատարի իր խոստումը. «Մոսկվան անուղղակի հասկացրել է Ադրբեջանին, որ տեր կկանգնի իր խոստմանը` որոշ տարածքներ վերադարձնելու առումով: Հրահրելով լարված իրավիճակներ` դրանք հնարավորություն կտան ՌԴ-ին Ղարաբաղում տեղակայել իր խաղաղապահ ուժերը: Դրան դժվար եմ հավատում, որովհետեւ համանախագահողները եւ հայկական կողմը դա թույլ չեն տա: Դեռեւս ունենք լարվածության մեծ ռիսկեր: ՌԴ-ն Ադրբեջանին հասկացրել է` մի փոքր էլ համբերի, եւ ամեն ինչ կգնա խոստացված ձեւով»:
Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ` ՌԴ-ն Հարավային Կովկասում գործելու նախապատվությունը տվել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակահատվածին. «2008թ. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ բռնկվեց վրաց-ռուսական պատերազմը: Հիմա էլ ԱՄՆ-ն կենտրոնացած է ընտրությունների եւ ներքին խնդիրների վրա, ինչը կօգտագործի ՌԴ-ն. բացառված չէ, որ ՌԴ-ն կթույլատրի Ադրբեջանին սկսել ռազմական գործողություններ, եւ իր միջամտության լավագույն պահը կստեղծվի»:
Անդրադառնալով 2008թ. համաձայնագրին` ասաց « Մեզ հին մղձավանջի կրկնություն է սպասվում: Ռուսական պլանը ենթադրում է ԼՂԻՄ-ը ՀՀ-ից վերցնել, Հայաստանին չտալ, հարակից շրջանները Ադրբեջանին տալ եւ իրավիճակն այդպես պահել: Սա ենթադրում է տասնամյակներով ՀՀ-ին եւ Ադրբեջանին պահել կախվածության մեջ` «ով իրեն լավ կպահի, կստանա ԼՂԻՄ-ը…»: Կրեմլն այսպես ուզում է նստել հակամարտության վրա` հակամարտության սառեցման նոր մոդելով»:
Ցեղասպանություն, տեղահանություն, բռնի գաղթ տեսած հայ ազգը այսօր էլ արտագաղթում է… Ինչպես ասում են՝ հային աղքատության աստիճանով և գործազրկության մակարդակով չես վախեցնի:
Ի դեպ, այսօր արտագաղթում են ոչ միայն գործազուրկները, այլև իշխանավորների ընտանիքների երիտասարդ սերունդը: Նրանք մեկնում են արտերկրներ՝ բանակից խուսափելու, ինչպես նաև ազատ ժամանակ կրթությունը շարունակելու նպատակով:
Մոլորակի շուրջ 60-65 երկրներում ապրում են շուրջ 10,5 մլն հայեր, որոնցից 8,2 մլն. բնակվում են Հայաստանից և Արցախից դուրս՝ այլ խոսքով արտերկներում: Հայկական սփյուռքը մեծաքանակ է ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Արգենտինայում, հայերը ապրում են նաև Բոլիվիայում, Չինաստանում, Մալթայում:
Տարբեր սոց.հարցումները և ուսումնասիրությունները վկայում են, թե որ երկրներում են մարդիկ իրենց երջանիկ զգում և բարեկեցիկ կյանքով ապրում: Պարզվել է, որ Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան այն երկրներն են, որտեղ մարդիկ ապրում են երջանիկ: Կյանքի տևողությունը, քաղաքացիական ազատության աստիճանը, զբաղվածության երաշխիքը, վստահությունը վաղվա օրվա հանդեպ, ընտանիքի կայունությունը, անվտանգ ապրելու զգացումը, կոռուպցիայի ցածր մակարդակը հնարավորություն են տալիս մարդկանց ապրել երկար տարիներ բարեկեցիկ կյանքով:
Ահա հենց այստեղ հարկ է նշել, որ շուրջ 160 երկրների շարքում ՀՀ-ն գրավում է 127-րդ տեղը, իսկ կյանքի տևողության ցուցանիշով՝ 73-րդն է, կոռուպցիայի հագեցվածությամբ 95-րդը՝ հաշվարկը սկսվում է ցածր կոռուպցիա ունեցող երկրներից:
Այսօր հայերը հիմնականում արտագաղթում են ՌԴ, Եվրոպական երկրներ և ԱՄՆ:
Վիճակագրությունը վկայում է, որ աշխարհի 60-ից ավելի երկրներում ապրող հայերի կենսամակարդակը և բարեկեցության աստիճանը էապես բարձր է, և այդ երկրներում մարդիկ ապրում են երջանիկ: Մեկ այլ վիճակագրություն բացահայտում է, որ հայերը ապրում են հիմնականում հենց այդ բարեկեցիկ երկրներում, որոնց շարքում առայժմ ՀՀ-ն չունի բարեկեցիկ երկրի ռեյտինգավորում: Երբեք հայերը չեն արտագաղթի Սոմալի կամ Նիգերիա:
Գուցե՞ հենց այդ է պատճառը, որ ոչ մի բարեկեցիկ երկրից հայերը չեն ցանկանում վերադառնալ հայրենիք, իսկ հակառակ գործընթացը՝ արտագաղթը օր-օրի ավելանում է:
Ստացվել է այնպես, որ հայերը ամենից ոչ բարենպաստ կյանքով ապրում են իրենց հայրենիքում, որտեղ առայժմ փայ մտնելը սահմանադրությամբ չի ամրագրված, սակայն իշխանությունների վերարտադրության մոլուցքը հաստատուն քայլերով շարժվում է …
Գառնիկ Վաղարշակյան
Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ
Ռուսաստանյան «Независимая газета» պարբերականն անդրադարձել է Սանկտ-Պետերբուրգում օրեր առաջ կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպմանը և դրա արդյունքներին:
«ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման արդյունքում որոշեցին ավելացնել ԵԱՀԿ դիտորդների քանակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում: Դա, թերևս, միակ հստակ պայմանավորվածությունն էր: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մյուս բոլոր հարցերով ինչպես ամեն անգամ հայտարարվեց՝ «Կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ցանկություն են հայտնել»: Եթե նույնիսկ կա ինչ-որ այլ պայմանավորվածություն, ապա այդ մասին բացահայտ չի հաղորդվում: Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կայացած հանդիպմանը կողմերը մոտեցել են իրենց ակնկալիքներով: Բաքուն պահանջում է Ղարաբաղից հայկական զինուժի դուրսբերումը՝ հույս ունենալով, որ Մոսկվան ճնշում կգործադրի իր ռազմավարական դաշնակցի վրա: Երևանն էլ պահանջում է երաշխինքեր, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի: Անվտանգության գոտուց շրջանների հանձնումը Հայաստանը պատրաստ է դիտարկել ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման համատեքստում: Միայն այսքանը: Մյուս հարցերում փակուղի է:
Կարելի՞ է արդյոք համարել, որ դիտորդների ավելացման մասին պայմանավորվածությունը ձեռքբերում է: Դժվար թե: Դիտորդները չեն կարող խոչընդոտել անգամ լոկալ կրակոցները, պատերազմական գործողությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Շփման ամբողջ գծով դիտորդների շուրջօրյա վերահկողություն սահմանել չի ստացվի, հայ-ադրբեջանական ամբողջ սահմանին՝ առավել ևս:
Արժե՞ր արդյոք Սանկտ Պետերբուրգի հանդիպմումից մեծ սպասելիքներ ունենալ, իհարկե ոչ: Կողմերի դիրքորոշումները խիստ տարբեր են, որքան էլ Մինսկի խումբը բազմանշանակ հայտարարություններ անի: Որքա՞ն է շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կամ Կիպրոսինը. չեն կրակում, ուրեմն արդեն լավ է: Ադրբեջանական կողմն ընդգծում է, որ չի կարող հակամարտության լուծմանն այքան երկար սպասել և չի սպասի: Նախ, համբերության սպառումը ապրիլին ոչ մի լավ արդյունքի չբերեց ինչպես Բաքվին, այնպես էլ հակառակորդ կողմին: Բացի այդ, հայկական դիրքերի վրա ևս մեկ նման հարձակումը բլիցկրիգի անհնարության պարագայում ոչ միայն համաշխարհային քաղաքական կենտրոնների սուր քնննադատության առիթ կդառնա, այլևս կարող է հրահրել ԼՂՀ-ի ինքնավարության ճանաչումը:
Ապրիլյան 4-օրյա պատերազմը մերկացրեց Հայաստանի խնդիրները: ԼՂՀ-ի ազատության գաղափարը հայերի համար առաջնային է եղել: Մարդիկ պատրաստ էին հանուն Ղարաբաղի ցանկացած զրկանքներ կրել, իսկ իշխանությունը դրանից օգտվում էր՝ զերծ չմնալով իր համար ամենածանր պահերին խաղալ այդ հարցի վրա:
Սակայն ապրիլին պարզվեց, որ ամեն ինչ այնքան էլ բարեհաջող չէ և երկար ծանր կյանքի զրկանքներն արդադացված չեն: Եթե չլիներ ԼՂՀ-ի պաշտպանության բանակի՝ պատերազմի առաջին ժամերին ցուցաբերած հերոսությունը, հայտնի չէ, թե ինչ կլիներ այսօր հակամարտության շուրջ բանակցությունների ժամանակ:
Շատերը Հայաստանում այս իրավիճակը կանխազգացել էին ավելի վաղ և հեռացել հայրենիքից: Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են իշխանությունները ծրագրում փոխել սպասվող ընթացքը՝ այն էլ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր շուկայի ձևավորման ֆոնին: Հողերը պետք են, քանի դեռ դրանցում մարդիկ են ապրում: Առանց մարդկանց հողերի իմաստը կորում է, և դրանք նոր տերեր են ձեռքբերում: Կամ վերադառնում է նախորդը: Հայաստանի իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի, ցայտնոտում են: Նրանք ժամանակ ունեին դեռևս Բիշքեքի պայմանագրի ժամանակներից, որով 1994-ին դադարեց Արցախյան պատերազմը, բայց այդ ժամանակի մեծ մասը նրանք վատնեցին իզուր և միշտ չէ, որ օբյեկտիվ պատճառներով, օրինակ՝ ադրբեջանա-թուրքական բլոկադայի կամ գլոբալ ճգնաժամի տեսքով»,- ասվել է հոդվածում:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Հայաստանում տարեցտարի բացվում են նոր և բրենդային հյուրանոցներ, որոնք իրենց սպասարկումով համարժեք են համաշխարհային բրենդային հյուրանոցներին: Դրանք իրենց հաճախորդներին են ներկայացնում 5 աստղին վայել բարձր մակարդակի սպասարկում: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի լավագույն բրենդային հյուրանոցներից մի քանիսը:
«Armenia Marriott» հյուրանոցը միակ միջազգայնորեն կառավարվող հյուրանոցային բրենդն է Հայաստանում,որը տեղակայված է անմիջապես Հանրապետության Հրապարակում` բիզնեսի և մշակութային կենտրոնում: Որպես «Արմենիա» հյուրանոց սկսել է գործել 1958 թվականից: Խորհրդային ժամանակաշրջանում եղել է գլխավոր տուրիստական հյուրանոցը: Խորհրդային միության փլուզումից հետո հյուրանոցը մասնավորեցվել և ձեռք է բերվել AK Development կազմակերպության կողմից: 1998 թվականին AK Development կազմակերպությունը 40 միլիոն դոլար ներդրումով հիմնովին վերանորոգել է հյուրանոցն՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Հյուրանոցն ունի 259 ընդարձակ հյուրասենյակներ, 8 միջոցառումների դահլիճներ և 5 սննդի կետեր` տարատեսակ և համեղ ուտեստներով: Այստեղ կարող եք ձեր հանգիստը վայելել վճարելով մեկ օրվա համար 129 000 դրամ: Փաթեթը նախատեսված է 2 անձի համար` իր մեջ ներառելով միայն նախաճաշ:
«Golden Tulip» հյուրանոցը գտնվում է Երևանի հենց կենտրոնում՝« Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ: Առաջին հայկական հյուրանոցն է, որը գործում է 1926 թվականից: Հյուրանոցն ունի 104 հարմարավետ սենյակ: Յուրաքանչյուր սենյակ ունի աշխատասեղան, չհրկիզվող պահարան, զգեստապահարան, սուրճ և թեյ պատրաստող սարք, մինի բար, լոգարան՝ անհրաժեշտ պիտույքներով: Հյուրանոցն ունի Ռոսինի ռեստորան, դոլչե Վիտա բար, Երևան սպա կենտրոն, հյուրանոցի տարածքում անվճար Wi-Fi ինտերնետ, անվճար ավտոկայանատեղի, 4 կոնֆերենց դահլիճներ, բիզնես կենտրոն, անվճար ֆիտնես կենտրոն, բացօթյա լողավազան հյուրանոցի տանիքին, տարադրամի փոխանակման կետ, բանկոմատ, հուշանվերների խանութ: Այս հյուրանոցում կարող եք սենյակ ձեռք բերել 1 անձի համար 73 186 դրամով, այն իր մեջ ներառում է միայն նախաճաշ:
«Radisson blu» հյուրանոցը տեղակայված է Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ` նախկին «Golden Palace»-ի փոխարեն: Հյուրանոցն առաջարկում է 5 աստղին հատուկ բարձրակարգ ծառայություններ և սքանչելի տեսարան` դեպի քաղաք: Աշխարհում առաջին «Radisson Blu»-ն ստեղծվել է 1909 թվականին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում:
Հյուրանոցը առաջարկում է շուրջ 140 սենյակ բարձրակարգ ծառայություններով, ինչպիսիք են` գերարագ և անվճար ինտերնետը, շուրջօրյա ռեստորանը՝ բացօթյա մեծ տեռասսայով, տանիքի բացօթյա գրիլ-ռեստորանը՝ քաղաքի և Արարատ լեռան համայնապատկերով, լոբբի-բարը, 500 քմ հանդիպումների տարածքը, ավելի քան 1000 քմ բարձրակարգ ֆիթնես և սպա գոտին՝ նախագծված և կահավորված միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ավտոկայանատեղին: Այստեղ մեկ համարի արժեքը 2 անձի համար կազմում է 64 800 դրամ, իր մեջ ներառում է նախաճաշ:
«DoubleTree by Hilton» հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 2015 թվականին: Հյուրանոցը տեղակայված է Երևանի կենտրոնում՝ կրկեսի նախկին շենքի հարևանությամբ: Հյուրանոցն ունի 176 սենյակ: Բոլոր սենյակներն ունեն հայելի, հեռուստացույց, արբանյակային հեռուստատեսություն, սեյֆ, լոգարան` անհրաժեքտ պիտույքներով, խալաթով, հողաթափերով, սուրճ և թեյ պատրաստող սարք, Մինի բար, անվճար WIFI ինտերնետ: Հյուրանոցն ունի «Գոլդ» ռեստորան, Լոբբի և Լաունջ բար, Գինետուն, Բիզնես կենտրոն, մարզասրահ, Սպա կենտրոն: Այստեղ մեկ օր հանգիստը վայելելու համար անհրաժեշտ է 62 400 դրամ, որն իր մեջ ներառում է միայն նախաճաշ:
«Hyatt place» հյուրանոցը գտնվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակում ։ Ընկերությունը հիմնադրվել է 1957 թվականին եղբայրներ Ջիմ Փրիցկերի և Դոնալդ Փրիցկերի կողմից: Hyatt Hotels Corporation-ի սեփականատերն է Փրիցկերների ընտանիքը, իսկ գլխավոր տնօրենը՝ ազգությամբ հայ ամերիկացի գործարար Մարկ Հոպլամազյանը: Այն իր այցելուներին է առաջարկում 96 համարներ, նիստերի դահլիճներ, ռեստորաններ, բար և լավ սարքավորված ֆիթնես-կենտրոն: Այստեղ մեկ օրը արժե 50 000 դրամ` ներառյալ նախաճաշը:
Այս հյուրանոցները ճանաչված են ամբողջ աշխարհով մեկ և Հայաստանում դրանք հայտնի են, որպես բրենդային հյուրանոցներ: Որոնք հիմնականում հյուրըկալում են տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկների: Այս հյուրանոցների շարքին կարելի է դասել նաև «Best Western Congress», «The National», «North Avenue», «Opera Suite» հյուրանոցները:
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու։
Նշենք, որ «Թույլ չենք տալու Աթեշյանին Հայաստան մտնել» նախաձեռնող խումբը երեկ երեկոյան հայտարարություն տարածեց, թե քանի որ որևէ պատկան մարմնից հնարավոր չի եղել ճշտել, թե երբ և ինչպես է Աթեշյանը ժամանելու Հայաստան, հետևաբար բողոքի ակցիայի օրը տեղափոխվում է հունիսի 24-ին Էջմիածնում: «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս, սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ, թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 24–ին հանդիպում ենք «Մայր Աթոռ» Սուրբ Էջմիածնում, Ռ. Թ. Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»:
Հարցին, թե՝ ճնշումնե՞րն են պատճառը, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը չի ժամանելու Հայաստան, Վահրամ քահանա Մելիքյանը հրաժարվեց պատասխանելուց:
ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Հայկ Բալանյանի հետ:
— Պարոն Բալանյան, ի՞նչ կարծիք ունեք Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին, ինչպե՞ս եք գնահատում եռակողմ հանդիպումը, հայկական կողմին ի՞նչ տվեց այն: Թե հայկական, թե ադրբեջանական կողմերը գոհ են հանդիպումից: ԱԳՆ—ների մակարդակով, համենայնդեպս, երկու կողմն էլ բարձր են գնահատել երեկվա հանդիպման արդյունավետությունը:
– Հանդիպումն ուներ երեք կողմերի համար տարբեր նշանակություն և նպատակներ: Ռուսների համար հանդիպումը փորձ էր վերահաստատել Ռուսաստանի հատուկ դերը և նշանակությունը կարգավորման գործընթացում՝ վերադառնալով Կազանի փաստաթղթին, ինչպես նաև միջոց էր ստիպել Հայաստանին՝ վերահաստատել նախկինում վերցված պարտավորություններն ու համաձայնվել, այսպես ասած, շփման գծի դիտորդական առաքելության առավել թույլ և ոչ գործուն մեխանիզմի: Ռուսները չկարողացան վերադարձնել բանակցությունների սեղան Կազանի փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք, և հետևաբար խոսք չկա կարգավորման գործընթացում Ռուսաստանի հատուկ դերի հաստատման մասին: Սակայն փաստացի ապագա բախումների կանխարգելման և վերահսկման մեխանիզմի հարցը վերածվեց Կասպրշիկին մի քանի օգնականի ավելացման կետին, իսկ Երևանը չհամարձակվեց հրաժարվել նախկինում վերցված պարտավորություններից:
Բաքվի համար էական էր, որ Մոսկվան հանդես չեկավ որպես խաղաղության հստակ երաշխավոր, չմատնանշվեց նախահարձակ կողմը և խաղաղությունը խախտողների նկատմամբ որևէ պատժամիջոց կամ վերաբերմունք: Սերժ Սարգսյանի միակ նպատակն, ըստ ամենայնի, ժամանակ ձգելն էր: Ընդհանուր առմամբ հանդիպումը գնահատում եմ որպես մի միջանկյալ զինադադար նոր սաստկացումից առաջ՝ ռազմական կամ քաղաքական: Կողմերն իրարից շատ հեռու են, և Բաքվի պատրաստակամությունը՝ հարցը ուժով լուծել, ոչ մի եղանակով մեր «դաշնակցի» կողմից չի զսպվում և չի զսպվելու: Ալիևն այդ փաստն ապրիլյան բռնկումից հետո կրկին իր համար վերահաստատեց և գործելու է նույն եղանակով, իսկ Մոսկվան չունի ոչ մի շարժառիթ զսպելու Բաքվին, եթե իր «առանձնահատուկ» դերին ու նպատակներին Արևմուտքը և Երևանը համաձայն չեն:
— Պարոն Բալանյան, կարծես ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների կողմից ևս տրվեց լրացուցիչմանդատ Մոսկվային Արցախի հարցում հատուկ դեր ու նշանակություն ունենալուհամար: Համանախագահող մյուս երկրների պասիվ գործելաոճը, որը նկատելի էրապրիլյան օրերին, կարծես հիմա արդեն պաշտոնական, ֆորմալ տեսք է ստանում:Ինչո՞վ է պայմանավորված սա:
– Ոչ ոք չի ուզում դիվանագիտական տապալման համար պատասխանատու լինի: Մոսկվան սկզբնական փուլում նախաձեռնող էր, Արևմուտքը թողեց իրավիճակը, որպեսզի Մոսկվան իր դիվանագիտական ջանքերում տապալվի, և այն տապալվեց: Այժմ, երբ պարզ է, որ կարգավորում չի ստացվում, և լրագրողների ուշադրություն, շքանշաններ ու դափնիներ չեն լինելու, այլ լինելու են մեղադրանքներ ու տապալում, և Արևմուտքը, և Ռուսաստանն իրար վրա են գցում իրավիճակի համար պատասխանատվությունը, որը ոչ ոք չի ուզում կրի:
Իսկ մանդատ տրամադրելն առանց գործուն աջակցության ընդամենը միջոց է մրցակցին «պադստավկա» անելու:
—Պարոն Բալանյան, հասկանալի է նաև, որ ՀՀ իշխանությունների ցանկությունն էլ ժամանակ ձգձգելն է: Եվ դա արդեն իսկ համարում են ձեռքբերում: Առջևում ի՞նչ զարգացումներ են սպասվում, որովհետև տպավորություն է, որ ընդամենը կողմերը վերադարձել են նախաապրիլյան ժամանակաշրջան: Խնդրի լուծումը բանակցային հեռանկարով հասկանալի է, որ մշուշոտ է:
-Նախաապրիլյան իրավիճակին վերադառնալ անհնար է. Ադրբեջանը հասկացել է, որ իր գործողությունների համար չի պատժվի, առավել ևս, եթե հաղթի: Ադրբեջանը որոնելու է, սպասելու, ստեղծելու է հարմար առիթ նոր խոշոր բախումներ իրականացնելու, իսկ մանր, սահմանային ճնշումը շարունակելու է որպես միջոց՝ ստիպելու հայկական կողմին գնալ զիջումների: Այդ ճնշումը շարունակվելու է ներկայացվել նաև եռանախագահներին որպես խաղաղության հաստատման և Երևանին հավելյալ զիջումների պարտադրման միջոց: Ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունը եռանախագահներին ձեռք է տալիս. Արևմուտքի համար այդ բախումները լավ առիթ են դիտորդ-խաղաղապահների հարցն ակտուալ պահելու, իսկ Մոսկվայի համար՝ հարցն իր սցենարով լուծելու: Ուստի նախաապրիլյան իրավիճակին վերադարձ չեմ սպասում, վիճակը մնալու է լարված և մազից կախված: Դեռևս այդպես է լինելու, առնվազն մինչև Ադրբեջանի եկամուտների ու տնտեսության հերթական էական անկումը, որն ընդհանուր առմամբ նշմարվում է: Սերժ Սարգսյանի կողմից որևէ սկզբունքային քայլ կամ նախաձեռնություն չեմ ակնկալում: Իրավիճակը կարող է վերածվել և իսկական պատերազմի, սակայն Սարգսյանը փորձելու է ամեն գնով խուսափել պատերազմից և ձգել ժամանակն ինչքան որ կարողանա: Կհաջողվի այդ մոտեցումը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն այդ մոտեցումը լիարժեք պատերազմից պակաս ռիսկային չէ, քանի որ ռեսուրսների տեսակետից հակառակորդն ունի առավելություն, և զուտ ֆինանսական տեսակետից այդ մրցակցությունը մեր օգտին չէ: Մենք ծախսում ենք տարիներով կուտակած զինապաշարն ու սպառազինությունն առանց էական ռազմաքաղաքական արդյունքների ու հակառակորդի շեշտակի ճնշման, իսկ Բաքուն կարող է այդ ռեսուրսներն արագ վերականգնել և նույնիսկ շարունակել վերազինվել:
Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ
Վեհափառ տեր,
Ձեզ ենք դիմում «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական շարժման նախաձեռնող խմբի անդամներս, օրերս Պոլսիպատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի բաց նամակի առիթով՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոդանին:
Դժվար է որակել հայ հոգևորականի ազգադավ արարքը, մեր ցասումն ու բողոքն ենք արտահայտում Պոլսի պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի ինքնագործունեության և սրբապիղծ քայլի համար: Սա անմարսելի իրողություն է ոչ միայն հայերիս համար, այլև՝ ողջ մարդկության, մանավանդ, երբ շատ երկրներ սկսել են ճանաչել հայոց ցեղասպանությունը:
Անգամ այս մասին խոսում է թուրք առաջադեմ հասարակությունը, ինչի համար նրանցից ոմանք հալածանքների են ենթարկվում ու չեն ընկրկում: Այս աշխարհացունց ներողությունով նա խայտառակեց ողջ հայությանը, Հայ Առաքելական եկեղեցին, որ սրբադասել է մեր մեկ ու կես միլիոն անմեղ զոհերին, ասել է, թե նա դեմ գնաց մեր եկեղեցուն:
Պրն. Աթեշյանը (մեղք է նրան սրբազան անվանելը) իր չմտածված կամ գուցե «լավ» մտածված քայլով սրբապղծեց մեր նահատակների և մարտիրոսվածների հիշատակը: Հասկանալի է, որ նա չի ծառայում հայ համայնքին, այլ փորձում է ամրապնդել իր աթոռը և շարունակել հաճոյանալ թուրք կառավարիչներին, մոռանալով, որ իրենից առաջ եղել են պատրիարքներ, ոչ թե փոխանորդներ, բայց ոչ մեկն իր նման չի եղել: Տարիներ շարունակ տեղական մամուլի հրապարակումներից իմանում ենք, որ նա արհեստականորեն խոչընդոտում է դարձի եկող դավանափոխ հայերի մկրտվելուն՝ անհիմն ու անհեթեթ տեղեկանքներ պահանջելով, մեկ էլ հանդգնում է հրովարտակ ուղարկել Հայաստանյաց առաքելական եկեղեցիներին՝ թե չմկրտե՛ք դավանափոխ եղած, իրենց արմատները վերագտնել ցանկացող արևմտահայերին, մինչև իր համաձայնությունը չլինի: Կարծեք թե Հայ Առաքելական եկեղեցին խաղալիք է դարձրել իր ձեռքում: Բայց ո՞վ է նա, որ բռնանա մարդկանց կամքին, չափից ավելի լիազորություններ չի՞ վերապահել ինքն իրեն: Այստեղ էլ անհասկանալիորեն հեզ ու խոնարհ հետևում են սույն ազգադավի պատգամներին, անգամ պետական կառույցներն են փորձում միջամտել, այն դեպքում, երբ աշխարհի գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, գրված է, որ մարդն ունի խղճի, դավանանքի ազատության իրավունք, որ դա իր նեղ անձնական գործն է: Այդ մարդու գործելաոճը հակասում է թե՛ հոգևոր , թե՛աշխարհիկ օրենքներին: Հիմա էլ համարձակվում է ժամանել Հայաստան, չգիտակցելով մեր ցավն ու վիրավորվածության աստիճանը: Իսկ մենք նրան հավուր պատշաճին կմատուցենք թե՛ օդանավակայանում, թե՛ Ձեր նստավայրում, թող չպղծի մեր սուրբ հողն ու ավետյաց երկիրը…
Վեհափառ տեր, աշխարհասփյուռ հայության վիրավորված ինքնության միակ մխիթարանքն է, ինչպես նաև մեր եկեղեցու պատիվը բարձր պահելու հրամայական՝ ապաշնորհ ու տգետ հոգևորականին ժամ առաջ կարգալույծ անելը, նրա հարցը բարձրացնելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Եպիսկոպոսաց Ժողովում:
Վեհափառ տեր, լիահույս ենք, որ աչքաթող չեք անի հայի անունն ու պատիվը արատավորողի սրբապիղծ արարքն ու կկատարեք նրան արժանի պատժիչ քայլը:
«Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին Հայաստան մտնել» հասարակական–քաղաքացիական նախաձեռնություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.