23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որևէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող 25 տարի կրկնվող ճառերով ու կարգախոսներով: Նրանք պարզապես եկել էին ու նստեղ Բաղրամյան պողոտայում, այնտեղ գիշերներ էին անցկացնում, երգում էին, պարում, շփվում: Նրանք տարբեր էին իրենց կրթական ցենզով, սոցիալական վիճակով և ծագումով, բայց նրանց միավորում էր ՊԵՏՈՒԹՅՔՆ զգացողությունը, պետություն, որտեղ նրանք ծնվել են, և որտեղ, հուսով եմ, պատրաստվում են ապրել: Դա դրական էներգիայի մի ժայթքում էր, որը մենք տեսանք նաև այլ՝ ավելի ողբերգական հանգամանքներում՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բայց տեսեք, դարձյալ նոր, չեմ վախենա այդ բառից, պայծառ սերնդի դրսևորում: Նրանք, կարծես թե, եկան ապացուցելու հայտնի ճշմարտությունը, որ խիզախությունն այն չէ, երբ մարդ ոչ մի բանից չի վախենում, այլ այն դեպքն է, երբ մարդն ունի իր վախը հաղթահարող ավելի բարձր նպատակներ: Հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ էներգիան չի օգտագործվում մեր երկրի առաջ կանգնած լրջագույն խնդիրները լուծելու համար: Եվ մասնավորապես, ինչո՞ւ են ասպարեզում եղած կուսակցական երիտասարդները, ի տարբերություն սահմանին կանգնածների և «Էլեկտրիկ Երևանի» մասնակիցների, այդքան գորշ, ձանձրալի և «քառակուսի»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածեցին Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի հայտարարությունն այն մասին, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂՀ խնդրի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի փուլային տարբերակով: Ըստ այդմ, «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը:
Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, ապա եւս 2 շրջան, որից հետո պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»: Այն, որ ադրբեջանցի պաշտոնյան չափազանցացնում է իրավիճակը, կասկածից վեր է: Սակայն մյուս կողմից, եթե նա սուտ է խոսում, ապա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է այդ մասին ուղիղ հայտարարել:
Մինչդեռ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Մամեդովի հայտարարությունը, ասել էր, թե նա բանակցություններին ներկա չի եղել, իսկ ինչ վերաբերում է համաձայնության լինել-չլինելուն, նախարարն այսպես էր բացատրել. «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ դրա իրացման ճանաչումը: Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:
Այլ կերպ ասած՝ ըստ Նալբանդյանի՝ Սանկտ Պետերբուրգում կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել, բայց միեւնույն ժամանակ նա անուղղակի չի հերքում, որ ԼՂՀ խնդրի կարգավորման փուլային, ասել է, թե հողերը զիջելու տարբերակը քննարկվում է՝ պնդելով, որ առաջին հերթին Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ինքնիշխանությունը: Տվյալ դեպքում երկու դիվանագետները ներկայացրել են խնդրի կարգավորման կողմերից յուրաքանչյուր տեսակետը: Իսկ երբ դրանք համադրում ենք, ստացվում է, որ տարածքների վերադարձի հարցում կողմերը համակարծիք են, պարզապես հայկական կողմը պահանջում է մինչ այդ Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչել: Իսկ թե երեկ ինչ են այս մասին խոսել Արցախի եւ ՀՀ նախագահները Ստեփանակերտում, այդպես էլ պաշտոնապես չգաղտնազերծվեց»:
«Ժողովուրդ»
Մանրամասները` թերթի այսօվա համարում:
«Չորրորդ իշխանություն» թերթը զրուցել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ, դիվանագետ Վլադիմիր Կարապետյանի հետ:
«Որևէ կասկած չկա, որ բանակցությունները գտնվում են վճռական փուլում, և առաջիկա ամիսներին կարող են տեղի ունենալ նշանակալի զարգացումներ: Հանրապետականի ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանը չի ներգրավվելու կարգավորման բովանդակային քննարկումների մեջ, հերքվեցին հենց վերջինիս կողմից ստորագրված հայտարարությամբ:
Հենց բովանդակային, հակամարտության կարգավորման մանրամասների քննարկումն է եղել այս բանակցությունների առանցքը, և դրանով էլ Սանկտ պետերբուրգի հանդիպումը տարբերվել է նախորդից:
Ավելին, մեջբերեմ հայտարարությունից մեկ հատված. «պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնահարցի կարգավորման հարցում»: Սա շատ հետաքրքիր արձանագրում է, հաշվի առնելով այն փաստը, որ մինչև հունիսի 20-ը կողմերի դիրքորոշումները ծայրահեղ հեռու էին իրարից:
Հիմա արձանագրվում է դիրքորոշումների մերձեցում, և այդ հանգամանքը ևս մեկ վկայություն է գործընթացի ուղղության մասին»,-ասել է Կարապետյանը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակի» զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։
Պարոն Չուգասզյան, անսպասելի՞ էր արդյոք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը։
Ո՛չ, անսպասելի չէր, քանի որ ձեռագիրն արդեն երևում էր, երբ սկսվեցին վարկաբեկումները, նախորդ անգամ նույնպես, եթե հիշում եք՝ Բերձորից առաջ սկսեցին վարկաբեկել, հրեշացնել Ժիրայրին, հետո նորից բռնություն իրականացել, հետո ապրիլի 24-ի հետ կապված նորից հրեշացումներ և ձերբակալություն, հիմա նորից վարկաբեկման գործընթաց էր սկսվել, արդեն պարզ էր, որ նորից բռնությունների պիտի անցնեն։
Փաստորեն, այս բռնություններն սկսվել են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
Երկու փուլով, ես հիշեցնեմ, որ մայիսի 12-ին, երբ Ժիրայրը տվեց իր հայտնի հարցազրույցը 7 միլիոն քառակուսի մետր հողի հանձնման մասին, դրանից հետո մոտ մեկ շաբաթ, մինչև ամսի 16-ի օդանավի սարգսյանական հանրահայտ հարցազրույցը, ամբողջ պետական քարոզչամեքենան հարձակվել էր Ժիրայրի վրա, պիտակավորում էր որպես դավաճան, որպես սուտասան և այլն։ Հետո, երբ Սերժ Սարգսյանն անձամբ ինքը խոսեց այդ հողերի հանձնման մասին, դա լռեց։
Բայց հետաքրքիր է, որ Ժ. Սեֆիլյանը խոսում էր 700 հեկտարի մասին, իսկ Ս. Սարգսյանը խոսեց 800 հեկտարի մասին։
Ժ. Սեֆիլյանը հեկտարի անուն չէր տալիս, որովհետև նա այնքան գրագիտություն ունի, որ հասկանում է՝ հեկտարներով գյուղատնտեսական հողերն են հաշվում, նա քառակուսի կիլոմետրերի մասին էր խոսում, իսկ ինչ վերաբերում է դրանից հետո եկող վարկաբեկման փուլին, երբ սկսվեց բացահայտվել նաև, որ Ս. Սարգսյանի կողմից կա հրաժարում Հայաստանի, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտականությունից, երբ Ս. Սարգսյանը հրաժարվում է մոբիլիզացնել ուժերը Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար և մարտահրավեր է տալիս հասարակությանը, թե ով ուզում է, թող վերականգնի այդ դիրքերը, դրանից հետո սկսված պրոցեսը, երբ տեսավ, որ ժողովուրդն իսկապես կամավորագրվում է, և մարդիկ պատրաստ են իսկապես այդ գործընթացին, նա ավելի լուրջ քայլեր սկսեց ձեռնարկել, դա մայիսի 20-ին Ժիրայրի ելույթն էր նորից, հատուկ ուզում եմ հիշեցնել, թե մայիսի 20-ը ինչ օր էր՝ Ժիրայրը ուրիշ մի հարցազրույց տվեց, որից հետո արդեն նոր գործընթացով սկսվեց, այսպես ասած, հերթական քաղաքական խեղկատակությունը՝ անտաղանդ բեմադրված, այսպես ասած, պետական հեղաշրջման նոր տարբերակ, և բնականաբար պիտի լիներ Ժիրայրի հրեշացում արդեն որպես ռազմական հրամանատար, որը «Արմենիա» ՀԸ-ն սկսեց, մեկ շաբաթ էլ դրան տրամադրեց։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Սուրբ գիրքն ասում է. «Ով որ հավատա նրան, ամոթով չի մնալու»։ Հավատի մեջ խտրություն չկա հրեայի ու հեթանոսի միջև. բոլորի Տերը նույն Տերն է՝ գթառատ բոլոր նրանց հանդեպ, որոնք կանչում են նրան, ինչպես մարգարեն է ասում. «Ով որ Տիրոջը օգնության կանչի, կփրկվի»։
Բայց մարդիկ ինչպե՞ս օգնության կանչեին Քրիստոսին՝ առանց հավատալու նրան. կամ ինչպե՞ս հավատային՝ առանց լսած լինելու նրա մասին. կամ ինչպե՞ս լսեին, եթե քարոզող չկար. և կամ ինչպե՞ս քարոզեին՝ առանց Աստծուց առաքված լինելու։ Այդ քարոզչությունն է ակնարկում մարգարեն, երբ գրում է. «Ի՜նչ գեղեցիկ է տեսնել ավետիս բերողներին, որոնք գալիս են խաղաղության լուրը տալու և գալիք բարությունն ավետելու»։ Բայց բոլորը չընդունեցին այդ ավետիսը։ Արդարև, Եսայի մարգարեն գոչում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին»։ Նշանակում է, ուրեմն, որ հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում։
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 10:11-17)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Նովրուզ Մամեդովը երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների, Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր, արտգործնախարարության փոխանցմամբ՝ ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում արձագանքելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի՝ պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններին։
Մամեդովը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ANS հեռուստատեսությանը ասել է, թե հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել փուլային եղանակով։ «Այսինքն՝ նախ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Կողմերը նման համաձայնության են եկել», — հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան։
Հակադարձելով Մամեդովին՝ Նալբանդյանն ասել է, որ վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել», — վստահեցրել է Նալբանդյանը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Ադրբեջանը պետք է անվերապահորեն կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված և վերահաստատված պայմանավորվածությունները՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
«Այս ամենը թույլ կտա համապատասխան պայմաններ ստեղծել՝ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու համար», — հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Բրիտանական հանրահայտ The Independent-ը հոդված է հրապարակել հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի որդու՝ Սողոմոն կրտսերի վերաբերյալ, որը հոր մասին հիշողություններ է պատմել և ուշագրավ մի շարք հայտարարություններ արել։ Սողոմոն կրտսերը, որն արդեն 86 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ում և ասել է, որ Թալեաթ Փաշայի սպանության մասին հորից առաջին անգամ լսել է, երբ տասը տարեկան էր։ Հայ վրիժառուի որդին ասել է, որ ինքը առանձնապես ժամանակ չունի նրանց համար, ովքեր ուզում են, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «Դա երեք սերունդ առաջ էր, դա պատմություն է, բոլորը շատ մարդիկ են սպանել։ Ես չեմ հիշում, որ հայրս երբևէ թեկուզ մեկ վատ բառ ասեր թուրքերի մասին։ Նա պարզապես ցանկանում էր խաղաղ ապրել իր կյանքը»։
Հայոց ցեղասպանության իրականացման գլխավոր մեղավորներից մեկին՝ Թալեաթ փաշային Բեռլինում սպանելուց հետո Թեհլերյանն անմեղ է ճանաչվել, որից հետո տեղափոխվել է Հարավսլավիա, որտեղ էլ լույս աշխարհ են եկել նրա որդիները։ Մահացել է 1960թ. ԱՄՆ-ում։
Սողոմոն կրտսերը շարունակել է պատմել իր հիշողությունների մասին. «Ես տեսել եմ ատրճանակը, որով սպանվել է Թալեաթը, բայց երբ գերմանացիները եկան (նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիները,-խմբ.), հայրս այն Դանուբը նետեց»։ Սողոմոն Թեհլերյանի որդին փոխել է ազգանունը, որպեսզի հեռու մնա պատմությունից և թուրքերից, որոնք մինչև այժմ էլ իր հորը համարում են աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկը։
Հարցազրույցի ընթացքում Թեհլերյան կրտսերը նույնիսկ խնդրել է բրիտանական պարբերականին չհրապարակել իր մասին որևէ տվյալ՝ անուն, որևէ հասցե. «Դուք երբեք չեք իմանա, երբ որևէ խենթ թուրք գտնի ինձ…»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ համաձայնության են եկել. այս մասին հայտնել է ANS գործակալությունը: «Հանդիպման ժամանակ հավանություն է տրվել հակամարտության փուլային կարգավորմանը: Այսինքն՝ պետք է ազատագրվեն 5 շրջանները, այնուհետև՝ ևս 2 շրջաններ, ապա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այդ ուղղությամբ»,- ասել է Մամեդովը:
Սույն տեղեկատվության տարածումից հետո Բաղրամյան 26-ից պաշտոնապես հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանը մեկնում է Արցախ: Թե որն է Սարգսյանի այցի պատճառները, տարածված հաղորդագրությունում չի նշվում: Araratnews.am-ը Սարգսյանի մամուլի խոսնակից փորձեց պարզաբանում ստանալ: Վլադիմիր Հակոբյանը սակայն մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
Կապվեցինք նաեւ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Խոսնակը հերթական անգամ չխոսկան դուրս եկավ: «Երբ կլինի, կտարածենք, եթե արձագանքենք, կարձագանքենք: Ես իմ ասածը ասացի, հաջողություն»,- իբր թե մեկնաբանեց Էդվարդ Նալբանդյանի խոսնակը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի կողմից տարածքներ հանձելու մասին բարձրաձայնել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամները: Այդ մասին խոսել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, ով այսօր արդեն ձերբակալված է: Ի դեպ, երկու օր առաջ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասել էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հողեր հանձնելու:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրեբջանի նախագահների Սանկտ-Պետերբուրգում կայացած հունիսի 20-ի հանդիպմանը ձեռք է բերվել ԼՂ հակամարտությունը փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ պայամանավորվածություն:
Այս մասին Նովրուզ Մամեդովը հայտարարել է ANS հեռուստաալիքին տված մեկնաբանությունում, հայտնում է minval.az-ը: «Հանդիպմանը նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին: Այն է՝ հակամարտությունը պետ է լուծել փուլային եղանակով՝ սկզբում ազատվում են հինգ շրջանները, այնուհետեւ եւս երկու շրջան: Դրանից հետո որոշվելու է ԼՂ կարգավիճակը: Կողմերը համաձայնության են հասել այս հարցերի շուրջ», — ասել է նա:
Սանկտ-Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է ՀՀ, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Դրա արդյունքներով համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ կողմերը արձանագրել են մի շարք հարցերում փոխըմբռնում, որի լուծումը հնարավորություն կտա առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Գարեգին ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մաuը` ո ր ո շ ու մ ե մ. Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.