23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է ` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո այցլելելով ազգականի տուն` տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են: Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին:
Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ, Արտակարգ իրավաճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով:
Տան ներսում` ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան ներսում կային նաև սատկած առնետներ և մկներ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ:
Այս պահին նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Յոլչյանի գլխավորությամբ դատաբժշկի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվում է զննություն:
Ավագ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից:
Հաշվի առնելով դեպքի հանգամանքները, ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները:
Ըստ Minval.az կայքի, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել է, որ այս օրերին Նախիջեւանում եւ Կասպից ծովում տեղի ունեցող զորավարժությունների ընթացքում ադրբեջանական զորքերը փորձարկում են «հակառակորդի առաջնագծի ճեղքումը»:
Նշենք, որ այս զորավարժություններին ներգրավված են 25 հազար զինծառայողներ, 300 միավոր տանկեր եւ զրահամեքենաներ, 100 միավոր հրթիռային եւ հրետանային համակարգեր, ռազմական ավիացիայի 40 միավորներ, ինչպես նաեւ հակաօդային պաշտպանության ավելի քան 30 համակարգեր:
Պաշտոնական վարկածով՝ զորավարժությունների նպատակն է զորամիավորումների ղեկավարման, ռազմական փոխգործակցության եւ համակարգման մակարդակի բարձրացումը՝ ժամանակակից համաբանակային մարտի վարման պայմաններում:
Զորավարժությունները, որոնց պայմանները, ըստ Զաքիր Հասանովի, առավելագույնս մոտեցված են իրական մարտական պայմաններին, մեկնարկել են հունիսի 17-ից եւ տեւելու են մինչեւ հունիսի 24-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել էր այս զորավարժություններին՝ մատնանշելով, որ Ադրբեջանը խախտել է միջազգային օրենքները՝ չծանուցելով դրանց մասին պատշաճ կարգով: ՀՀ ՊՆ-ից նշել էին, որ համաձայն Վիեննայի 2011թ. Փաստաթղթի 5-րդ գլխի 40.1.1 ենթակետի զորավարժությունները ենթակա են հայտարարման, եթե ընդգրկված են` 1. ամենաքիչը 9000 մարդ, ներառյալ աջակցող զորքերը, կամ, 2. ամենաքիչը 250 մարտական տանկեր, կամ, 3. ամենաքիչը 500 մարտական զրահապատ մեքենաներ, կամ, 4. ամենաքիչը 250 ինքնագնաց և հետագլոր (քարշարկվող) հրետանային միջոցներ, ականանետեր և ռեակտիվ համազարկային միջոցներ (100 մմ և ավել):
«Նման դեպքերում, համաձայն վերը նշված կետի, պետությունը պարտավոր է այդ մասին ծանուցել հնարավորինս անհապաղ, սակայն ԵԱՀԿ տեղեկատվական ցանցով զորավարժության անցկացման մասին ԱՀ կողմից մինչ այժմ ծանուցում չի կատարվել»,- հայտնել էին ՊՆ-ից:
Վերջերս ԼՂՀ այցելած հայտնի ռուս արևելագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին չի նեղվում, որ նրան արգելվել է Ադրբեջան մուտք գործել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Մեծ թվով մարդիկ են փորձել ինձ ցուցում տալ ուր գնալ, ուր՝ ոչ: Որտե՞ղ են նրանք հիմա: Երբ ես ցանկացել եմ, գնացել եմ Գազա, և ինձ մեկ էր, ինչպես դրան կվերաբերվի Իսրայելի ԱԳՆ-ն: Երբ ես ցանկանում եմ, մեկնում եմ արևելյան ափ Իուդեյա և Սամարիյա, դա իմ գործն է և իմ իրավունքը: Ոչ մի երկրի ոչ մի ԱԳՆ ինձ ցուցում չի կարող տալ, գնալ Լեռնային Ղարաբաղ, թե չգնալ», — ասաց նա:
Հունիսի 21-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սատանովսկուն ներառում է ԱԳՆ «սև ցուցակում»:
Սատանովսկին նաև հիշեցրել է ապրիլյան կարճատև պատերազմը: Գրոհելով ԼՂՀ տարածքը ծանր զինատեսակներով «Ադրբեջանը ոչինչ չի կարողացել գրավել և վերադարձել ելման դիրքեր»:
-Լավ է ինքնուրույն տեսնել և խոսել մարդկանց հետ, որոնք բնակվում են այդտեղ, քան տեսականորեն քննարկել այդ ամենը, — ասաց փորձագետը:
Նա նաև շեշտել է Թուրքիայի գործոնը, որը փորձում է դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործում սեփական, այդ թվում տնտեսական շահերն առաջ տանելու համար:
Երբ ես ապրում ու աշխատում էի Ամերիկայում՝ հայկական հեռուստատեսություններում դեռ սերիալներ չկային: Հետո կամաց-կամաց սկսեցին գլուխ բարձրացնել ու հիմա հեղեղել են եթերները կասկածելի որակով ու չեղած ասելիքով: Փաստորեն սերիալ նկարելիս մերոնց մոտ կամ տափակ ու գռեհիկ կոմեդիա յա ստացվում, կամ՝ անվերջանալի կրիմինալ: Արանքը ոչինչ չկա: Ախր ո՞վ ասեց, որ էդքան կրիմինալ ա կյանքը Հայաստանում: Առավել ևս՝ հայկական Ամերիկայում: Թե՞ էլի մեջ եք բերելու էդ սուտ արդարացումը՝ ՙԺողովուրդն էդ ա սիրում…՚: Ամոթ ա, մի թաքնվեք ժողովրդի թիկունքում՝ ձեր հում ականջները ձեզ մատնում են:
Որտեղի՞ց եք վերցնում էդ միանման, հանցավոր սյուժետներն ու ձգում, ձգում ծամոնի պես, որ հեռուստադիտողին եթերի թմրամոլ սարքեք: Սցենարիստներ, հերիք չի՞, գլխներիցդ դեռ ծուխ դուրս չի՞ գալիս մեկը մյուսից դժբախտ կերպարներ կերտելիս…ռեժիսորներ /եթե կան էդպիսիք սերիալներում, որովհետև հաճախ չեն էլ լինում/՝ մի տեղ կանգ առնելու ե՞ք: Դերասաններ, ամենաշատ տուժող խավ, իմ լավ ընկերներ ու կոլեգաներ, դուք ախր մեծամասամբ շնորհքով ու օժտված մարդիկ եք և էստեղ, և՝ Ամերիկայում՝ էդ անհետաքրքիր, սխեմատիկ, մեռած երկխոսություններից դեռ չե՞ք հոգնել: Ինչքա՞ն պիտի խորիմաստ տեսքերով սենյակներում, սեղանների շուրջ նստած մերկապարանոց ֆրազներ արտաբերեք, ինչքա՞ն պիտի տառապեք էկրանների առաջ՝ դրամատիկ, հոգեցունց երաժշտության տակ, իրար վրա ատրճանակներ պարզած:
Հա, մի քանի կրիմինալ սերիալ կարող էր լինել, ամեն երկրում էլ կան: Բայց էսքան շա՞տ: Ու էսքան անվերջանալի՞: Հավատում ե՞ք թե չէ՝ ինձ էլ են առաջարկել նման նախագծերի մասնակցել: Բայց մերժել եմ, ազնվությամբ: Շատ ավելի գայթակղիչ առաջարկներ են էղել: Բայց չեմ կամեցել մի քար ավել կապել տեղից հոգնած, բեզարած ու մի լուսավոր, պայծառ, ճաշակով բանի կարոտ մեր հեռուստադիտողի վզին:
Դուք էս ամենից դեռ չեք հոգնե՞լ: Իսկ այ ժողովուրդը, կարծում եմ՝ հոգնելու վրա յա վաղուց: Էն ժողովուրդը, որի ՙխնդրանքով ու կամքով՚ անվերջանալի հանցագործություններ, ցավ, տառապանք ու կսկիծ եք լցնում եթերներից դույլերով: Էդ նույն ժողովրդի գլխին:
Շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը. այս մասին ասվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հայտարարության մեջ։
«Երբ մոտ երկու ամիս առաջ իմ նկատմամբ շորթման համար ձերբակալվեց «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, չնայած հասարակության բացարձակ հավանությանը, հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին վատաբանել ինձ օրենքով շորթողին պատժելու իմ ցանկության համար:
Երբ ձերբակալվեց Անիի հանցակից ու հովանավոր ՀՀ Ոստիկանության կարգապահական խորհրդի արդեն նախկին անդամ, «Արմքրայմնյուզ» կայքի սեփականատեր Արտակ Գալստյանը, և տարիների ընթացքում դրանց զոհը դարձած տասնյակ մարդիկ, օրհնելով մեզ, սկսեցին ցուցմունքներ տալ, բոլորը հասկացան, որ այդ գործում շատ բան կա թաքնված, ու մեծ կծիկ է սկսել քանդվել:
Սակայն շուտով տեղի կունենա այնպիսի բացահայտում, որից կցնցվի ողջ հանրությունը, բոլորը կիմանան, թե ինչ էր իրականում թաքնված այդ ամենի տակ, ինչպիսի հրեշավոր հանցախումբ չեզոքացվեց և ինչ կարգի ազգային դավաճանություն կանխվեց: Իսկ ոմանց համար բանտում փտելը փրկություն կլինի, որովհետև դրսում այդ տականքներին տեսնելիս ազգությամբ հայ ցանկացած մարդ կցանկանա ոչնչացնել դրանց, հատկապես ապրիլյան պատերազմից հետո: Սպասեք, բացահայտումը շուտով…»,–ասվում է պատգամավորի հաղորդագրության մեջ։
Այս պահին կառավարության շենքի առջեւ հավաքվել են մի խումբ անձիք, ովքեր իրենց խնդիրների լուծման համար բողոքի ձայն են բարձրացնում: Նրանցից մեկը Կապանի բնակչուհի Էմմա Ղազարյանն է, որը տարիներ առաջ կորցրել է որդուն: Բանն այն է, որ տիկին Էմմայի որդուն` Արայիկին տարիներ առաջ ընկերները տանից դուրս են կանչել` զրուցելու, որից հետո որդին տուն չի վերադարձել: Էմմա Ղազարյանը չի հավատում, որ որդին կարող էր անհետ կորել, քանի որ խելացի եւ ինքնուրույն երիտասարդ էր: Տիկին Էման դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա լուծի իր խնդիրը: «Ես ամեն օր չեմ կարող 400կմ կտրեմ` Կապանից հասնեմ Երեւան»,-ասաց տիկինը, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացավ: Նրան շտապօգնության մեքենանով տեղափոխեցին:
Որդու՝ Արա Խաչատրյանի գործը խոստացել էր բացահայտել ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն մինչ օրս դրական տեղաշարժ չկա:
Շատ մարդիկ սրտի կաթված են ունենում միայնակ ժամանակ, երբ կողքներին ոչ ոք չկա օգնություն ցույց տալու համար: Ինչպես գրում է Top Healthy Life-ը` սրտի կաթվածի ժամանակ սիրտն սկսում է անկանոն բաբախել, և դուք ընդամենը 10 վայրկյան ունեք գիտակցությունը կորցնելուց առաջ:
Ինչպես գրում է աղբյուրը՝ այդ տասը վայրկյանում մարդ կարող է փրկել ինքն իրեն ուժեղ և հաճախակի հազով: Յուրաքանչյուր հազի ժամանակ պետք է խորը շունչ քաշել: Անհրաժեշտ է խորը և երկարատև հազալ: Լավ կլինի երկու վայրկյանը մեկ կրկնել հազը` առանց դադարեցնելու, մինչև որ օգնություն կկարողանան ցուցաբերել, կամ սրտի աշխատանքը կկայունա:
Խորը շունչը թոքերին թթվածին է մատակարարում, մինչ հազը ճնշում է գործադրում և մերսում է սիրտը: Սրտի շուրջ մերսումներ անելը ևս կարող է օգնել: Սա առաջին օգնությունն է, որ մարդ ինքն իրեն կարող է ցույց տալ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ օրը եռօրյա այցով կմեկնի Հայաստան, որտեղ կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ինչը հավանաբար ևս մեկ անգամ կսրի Վատիկանի և Անկարայի միջև հարաբերությունները:
Այս այցը տեղի է ունենում Կովկասյան անհանգիստ տարածաշրջանում բռնության խոշոր բռնկումից հետո, գրում է թերթը՝ նկատի ունենալով ապրիլյան քառօրյա պատերազմը, գրում է The Wall Street Journal-ը::
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի հիմնական հարցն այն է, թե արդյոք Պապը կկրկնի՞ անցած տարի բարձրաձայնած «20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին» խոսքերը:
WSJ-ն հիշեցնում է, որ Թուրքիան 2015 թվականին Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ արված հայտարարությանն արձագանքեց Վատիկանում իր դեսպանին խորհրդակցությունների համար անմիջապես հետ կանչելով: Դեսպանը վերադարձավ միայն 10 ամիս անց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտեց Պապի հայտարարությունը և նախազգուշացրեց նրան «չկրկնել այդ սխալը»:
Թերթը հիշեցնում է, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է «ցեղասպանություն» բառը 2001 թվականին Հայաստան այցի ժամանակ՝ Գարեգին II կաթողիկոսի հետ համատեղ հայտարարությունում: Բայց Ֆրանցիսկոս պապն է՛լ ավելի հեռուն գնաց՝ ցեղասպանությունն անվանելով 20-րդ դարում «երեք մեծ և աննախադեպ ողբերգություններից մեկը»։
րանցիսկոս պապը 1915 թվականի սպանությունները կապել է նաև մեր օրերում հավատքի կամ իրենց ազգային պատկանելության համար զանգվածային հետապնդումների և բռնությունների հետ: Հռոմի պապը բազմիցս բարձրաձայնել է քրիստոնյաների հետապնդումների մասին, հատկապես՝ մահմեդական մեծամասնությամբ երկրներում: Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ քրիստոնյաների հետապնդումը պատճառ է հանդիսանում մյուս քրիստոնեական եկեղեցիների հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար:
Պապի այցելության կոնտեքստում կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը: Տասնամյակների ընթացքում ամենաուժեղ բախումները տեղի ունեցան, երբ ադրբեջանական ուժերը ճեղքեցին հայկական դիրքերը՝ փորձելով գրավել ռազմավարական բարձունքներ, գրում է թերթը և հիշեցնում, որ երկուշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին Սանկտ Պետերբուրգում:
Հռոմի պապն Ադրբեջան կայցելի այս աշնանը՝ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ընթացքում նա կլինի նաև Վրաստանում։ Վատիկանը պաշտոնապես այդ երկու այցելությունները ներկայացնում է որպես Կովկասյան տարածաշրջան 1 ուղևորության 2 մաս:
Թերթը նշում է, որ Պապի այցը հնարավորություն կընձեռի ամրապնդելու Հայ առաքելական եկեղեցու հետ կապերը:
Կիրակի օրը Հայաստանից մեկնելուց առաջ Ֆրանցիսկոս պապն աղոթելու է Խոր Վիրապ վանական համալիրում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտակայքում և որտեղից երևում է Արարատ լեռը: Նա ընդամենը 15 րոպե հեռավորության վրա կլինի թուրքական սահմանից, որը պաշտոնապես փակ է, չնայած հայերն այն հաճախ են հատում Թուրքիայում աշխատելու համար, գրում է թերթը:
Սահման այցելությունն օրակարգում չկա, բայց նման ժեստը հատկանշական կլինի Պապի համար, ով սիրում է զարմացնել մարդկանց: 2014 թվականին Սուրբ Երկիր այցելության ժամանակ Ֆրանցիսկոս պապը չնախատեսված կանգառ է արել Արևմտյան ափին՝ Իսրայելի բաժանիչ արգելապատի մոտ աղոթելու համար:
Եթե Ֆրանցիսկոս պապը, այնուամենայնիվ, գնա Թուրքիայի հետ սահման, դա հավանաբար կհայտնվի միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, ինչպես դա եղել էր 2016 թվականի փետրվարին, երբ Մեքսիկա այցելության ժամանակ նա կանգնել էր ԱՄՆ-ի հետ սահմանին և աղոթել ներգաղթյալների համար, ովքեր զոհվել են Ռիա Գրանդեն անցնելիս:
Ադրբեջանցի գործչի այս հայտարարությունը լայն արձագանք ստացավ Հայաստանում: Հասարակական-քաղաքական գործիչների որոշ շրջանակ կարծում է, որ դավադրություն է հասունանում և այդ հաստատելու համար հիշում են Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը: Որոշակի շրջանակ էլ հայտարարում է, որ պետք չէ հավատալ ադրբեջանական կողմից տարածվող լուրերին, որոնք արվում են ներքին լսարանին բավարարելու համար:
Այս քննարկումներին եկավ եզրափակելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որը նա արել է «Արմենպրես» գործակալության հետ զրույցի ժամանակ:
«Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի ընթացքում քննարկվել է բացառապես միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ավելացման հարցը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային կարգավորմանը, ապա առաջին հերթին դրա հիմքում, ինչպես բազմիցս հայտարարվել է, պետք է ընկած լինի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման ճանաչումը»,-անդրադառնալով Նովրուզովի հայտարարությանը ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը անուղղակի կերպով հաստատել է Նովրուզովի հայտարարությունը: ՀՀ ԱԳ նախարարը հստակ արձանագրել է, որ տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ իհարկե կան, միայն թե դրանք տեղի չեն ունեցել Սանկտ-Պետերբուրգում և տարածքներ հանձնելուց առաջ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Եվ հետո պետք է նկատել, որ տարածքային զիջումների մասին հստակ արձանագրված է՝ և Մադրիդյան սկզբունքներում, և Կազանյան փաստաթղթում:
Այնպես որ իշխանական հաստիքային և արտահաստիքային քարոզիչները լավ կանեն բացատրեն, թե ինչ է պայմանավորվել Սերժ Սարգսյանը եռակողմ հանդիպման ընթացքում: Թող չփորձեն համոզել հանրությանը, որ Պուտինը այս հանդիպումը կազմակերպել է զուտ տեխնիկական հարցեր քննարկելու համար: ՌԴ նախագահի մասշտաբի գործիչը չի կարող միայն տեխնիկական հարցերի քննարկման համար նման հանդիպում կազմակերպել: Եվ որքան իշխանության քարոզիչները փորձում են համոզել, որ քննարկվել են տեխնիկական հարցեր, այնքան վստահ կարելի է ասել, որ ինչ որ բան պարտադրվելու է հայկական կողմին ռուսական կողմից:
Համացանցում լայն տարածում է գտել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովի տարածած այն հայտարարությունը, թե հայկական կողմը համաձայնվել է շրջաններ հանձնել: Այսպիսի լուրերը լայն տարածում են գտնում միմիայն այն բանի շնորհիվ, որ մեր երկրի ԱԳՆ-ն ու նախագահականը ժամանակին հանդես չեն գալիս այս հարցերի պարզաբանմամբ: Արտաքին գործերի նախարարությունը միայն մի քանի ժամ անց հերքեց այս լուրը, բայց կարող էր հենց սկզբից հաղորդագրություն տարածեր ու խոսափեր նման նյութերից: Մարդիկ կոնկրետ անիմաստ գումարներ են ստանում , չեն կատարում իրենց աշխատանքը:
Տարածքներ հանձնելու մասին:
Հայաստանի հանրապետության զինվորի պահած ոչ մի սանտիմետր հող իրավունք չունի ոչ ոք գրչի մեկ հարվածով հանձնի թշնամի ազերիներին: Անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից ոչ ոք իրավունք չունի հայ ժողովրդի անունից որոշումներ կայացնի: Բոլոր պաշտոնյաները թող ականջներին օղ անեն , որ իրենք ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՈՒ համար են նստած այդ աթոռներին: Ծառայելու , ոչ թե ինքնագլուխ բաներ որոշելու: Այսքան ժամանակ ինչ արել ու չեք արել ջաններիդ կպնի, բայց Արցախի հողի վրա հայի արյուն է թափված, Արցախի հողի վրա 18-ամյա զինծառայողը նռնակով պայթեցնում է իրեն , որպեսզի մեկ միլիմետր հետ չնահանջի, Արցախի հողի վրա շարքային զինվորը փորձում է փրկել զոհված հրամանատարին ու զոհվում է նրա հետ միասին: Այդ հողերը չեն վաճառվում: Նույնիսկ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդը իրավունք չունի այդ հողերի հարցը քննարկի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Եթե բանը հասել է նրան , որ պետք է տարածքներ հանձնենք՝ առանց կռվի, թուղ ու գրիչով, ապա առաջինը հանձնեք Երևանը: Եթե երկիրը չի կարողանում պահել իր զինվորների արյան գնով ձեռք բերած հողը , ապա այդ երկիրը իրավունք չունի մայրաքաղաք ունենալու: Ինչքանով Երևանն է թանկ ձեզ համար, քանի որ ամբողջ կյանքը կենտրոնացրել եք այստեղ և փորձում եք այն մեծ զվարճանքների քաղաք դարձնեք՝ այստեղ լցնելով ձեր բիզնեսները ու հյուրանոցները, այնքանով էլ մեզ համար թանկ է Արցախ աշխարհը: Արցախը ոչ մեկդ ձեր տներից չեք բերել , որ ցանկության դեպքում էլ տնօրինեք ոնց սրտներդ ուզի:
Սուտ լուրեր տարածողների մասին:
Արդեն սկսում եմ համոզվել , որ շուտով կգա այն օրը, երբ որոշ լրատվական կայքեր կսկսեն Իլհամ Ալիևի տարածած հաղորդագրությունների հիման վրա ապացուցել , որ Արցախը դա նույն Qarabağ-ն է և պատկանում է Ադրբեջանին: Որոշ կայքեր ադրբեջանական անիմաստ բառաչանքները այնպես են տարածում ՝ երկու հատ ավել այցելության համար, այնպիսի վերնագրեր են դնում , որ քեզ թվում է թուրքերը արդեն Ստեփանակերտում նստած են: Սենց լավ չի Ադրբեջանի կառավարության շենքի պահակի տարածած հաղորդագրությունն էլ վերցրեք ու , որպես հավաստի տեղեկություն տարածեք: Չճշտված ու անիմաստ լուրեր տարածելը հող հանձնելու մասին հող հանձնելու նման բան է: Երկուսն էլ մեղմ ասած շատ-շատ սխալ քայլ է:
Ու միևնույն է այդ սխալ լուրերի տարածումը գալիս է համապատասխան կառույցների շատ ուշ արձագանքից:
Աշոտ Ասատրյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.