23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Էդ 800 հեկտարի մասին վերջին ստատուսս եմ գրում ու սրանից հետո ով ինձ կապի էդ քաղաքական խաղաքարտ դարձրած թվերի հետ առանց ցերեմոնիայի ասելու եմ ինչ որ պետքա, որ էս էլ արդեն երկու ամիսա ինձ հազիվ եմ զսպում: Էդ հեկտարներն ու քառակուսի մետրերը հայտարարել են երկու հոգի մեկը այսօր բանտում է մյուսը Բաղրամյան 26-ում: Էդ արդեն Սերժ Սարգսյանը Ժիրոյի համախոհների համար դարձավ սու՞րբ, որ իր ասածը ինձ բերում եք, որպես ապացույց, ուրեմն առաջին օրից ինչ ասել եմ հիմա էլ ասում եմ, ու իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել, եթե դուք Սերժ Սարգսյանի կամ Ժիրայր Սեֆիլյանի ասածով եք ուղղորդվում ապա ես նրանցից ոչ մեկի` այլ իմ աչքով տեսածի ու իմ ոտքով անցածի, ես ասել եմ ու կարող եմ կրկնել, մենք հողեր չենք կորցրել այլ կորցրել ենք դիրքեր, հակառակորդը իր ողջ բանակի և բրիգադների օգտագործմամբ կատարել է դասակի խնդիր, և հյուսիսային և հարավային շրջաններում ես տեսանյութով ցույց եմ տվել և բացատրել, որ դրանք մեր կորցրած դիրքերն էն և էդ ժամանակ ոչ Սերժ Սարգսյանը ոչ է Ժիրայր Սեֆիլյանը դեռ չէին եղել էդ տարածքներում:
Հիմա որ Հռոմի Պապն էլ այսօր հայտարարի 800 հեկտար «կորցրած հողերի» մասին ես միևնույնն է դա չեմ ընդունելու, քանզի պետք է ուղեղս հանեմ, որ իմ տեսածն ու անցածը մոռանամ կամ էլ ուրիշների պես հիմնվեմ մեկ ուրիշի ասածի համակարգչի, Հաքին.ազ-ի կամ լրագիր.ամ-ի ասածների վրա և ոչ իմ անձնական ուղեղի: Եթե ուշադրություն դարձնեք իմ վերջին երկու ամսվա գրած ցանկացած ստատուսի տակ անպայման հայտնվում է 3-4 հոգանոց մի «թիմ» որ սկսում են խոսել 800 հեկտարի և իմ ասած իբր ստի մասին:
Ուրեմն նորից ասեմ իմ ասած ոչ մի ստորակետից ես չեմ շեղվում և եթե կրկնում եմ եթե Հռոմի պապը Անգելա Մերկերի հետ այսօր հայտարարեն էդ բանջար-բոստանային թվերի մասին ես իմ ասածը հաստատել եմ իմ աչքերին փոխարինած տեսախցիկով, բացեք տեսանյութը և ինձ ցույց տվեք, որտեղ եմ ես ստում, իսկ եթե չանեք ուրեմն գնացեք նշածս մարդկանց էջերում էլ գրեք էդ անհեթեթությունը: հեմարոյի մասին գրեմ տակը մեկը կգրի « բա հիշում ե՞ս որ ասեցիր 800 հեկտար չենք տվել, բա էդ ոնցա՞ նախագահը հաստատեց…» արա դուք ձեր նախագահը ինքը իմ ասածը չի հաստատել ինքը իմ ասածը հերքելա հաստատելա Ժիրոյի ասածը գնացեք իրանց էլ հարցրեք ես իմ ասածի տերն եմ մինչև էս վայրկյանը և սրանից հետո…
Գրում է Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը Հայաստան այցի ճանապարհին ինքնաթիռից դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Birgun» թերթը, Պապը Էրդողանին ուղերձ է հղել այն պահին, երբ ինքնաթիռը մտել է Թուրքիայի օդային տարածք:
Պապը ուղերձում նշել է, որ իր լավագույն մաղթանքներն է հղում Էրդողանին և Թուրքիային՝ ավելացնելով. «Աղոթում եմ, որ Աստծո օրհնությունը լինի ողջ մարդկության վրա»:
Նշվում է, որ Պապի կողմից յուրաքանչյուր երկրի օդային տարածքով անցնելիս տվյալ երկրի առաջնորդին ուղերձ հղելը ավանդույթ է:
Քիչ առաջ ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկություն ստացավ, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ իրավիճակ է։ Քաղաքի ջրամբարը պայթել է, և ջուրն ամբողջությամբ լցվել քաղաքում, քշել մեքենաներ, վնասել տներ ու հողամասեր։ Մեզ հետ զրույցում Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ ոչ մի ջրամբար չի պայթել, պարզապես շատ առատ կարկուտի հետևանքով, սարերի չհալված ձյունը հալվել է, և առաջացել է ջրհեղեղ։
«Երկու ջրատար խողովակով, կարելի է ասել՝ գետակներով, ջուրը լցվում է քաղաք։ Խցանումներ են եղել, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ջանքերով բացվել է, նորմալ է։ Կարևորը, որ մարդկային զոհեր չունենք»,- ասաց ոստիկանապետը։
Նա նշեց, որ ջրատար առուներից այս պահին ևս ջուրը հոսում է դեպի քաղաք, վնասվել են այգիներ, հողամասեր։ Տ. Պետրոսյանի փոխանցմամբ՝ տներին վնասներ չեն հասցվել։
«Մենք ամեն ինչ վերցրել ենք հսկողության տակ՝ մանկապարտեզները, երեխաներին, ամեն ինչ նորմալ է։ Բայց ջուրը վերևից դեռ գալիս է, չնայած քանակը քչանում է։ Որոշակի հողամասեր են ջրի տակ, վնասված։ Բակերում վնասներ կան։ Որպես այդպիսին, տները վնաս չեն կրել»,- փոխանցեց Տիգրան Պետրոսյանը։
Իսկ Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող խոսել, քանի որ քաղաքում իրավիճակն արտակարգ է, ջուրը լցվել է քաղաք։ Նրա փոխանցմամբ՝ բավականին վնասներ կունենա քաղաքն ու բնակիչները։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստանի Հանրապետություն այցին (24-26 հունիսի, 2016 թ.), որի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:
301 թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն, ինչը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հետ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը համաքրիստոնեական տոնելի սուրբ է, նրա մասունքները դարերի հոլովույթում սփռվել են ողջ քրիստոնյա աշխարհում:
Համաքրիստոնեական շրջանակներում կարևորելով եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունների զորացումը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 2000 թ. այցելել է Հռոմի Կաթողիկե Եկեղեցի և նրա գահակալ Հովհաննես Պողոս Բ Պապին, որն, իր հերթին, 2001 թ. իր մասնակցությունն է բերել քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:
Հուշամեդալի դիմերեսին պատկերված է Խոր Վիրապի վանքը Արարատ լեռան ֆոնի վրա և Ֆրանցիսկոս Պապի այցի թվագրումը, իսկ դարձերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշում (2005 թ., քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան), Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու զինանշանները:
Հուշամեդալը սահմանափակ քանակությամբ է և ունի պատմամշակութային արժեք:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիս 24-ին եռօրյա այցով ժամանել է Հայաստան: Թուրքիայի և Վատիկանի հարաբերությունները վատթարացել են անցած տարվանից, երբ առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Անատոլիայի հայերի սպնաությունը Հռոմի պապի կողմից նկարագրվեց որպես ցեղասպանություն:
Անկարան իր դեսպանին Վատիկանից հետ էր կանչել ի նշան բողոքի: Սակայն պաշտոնական Անկարան արդեն հայտարարել է, որ իր դեսպանը պատրաստ է վերադառնալ Վատիկան , շարունակելու դիվանագիտական գործունեությունը:
Հռոմի Պապը հունիսի 25-ին կայցելի , այսպես ասած, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, սակայն նա այդ վայրում ելույթ չի ունենա:
Ֆրանցիսկոսը երկրորդ Հռոմի Պապն է, ով այցելել է Հայաստան, Խորհրադային Միության փլուզումից ի վեր:
Հայաստանի բնիկ քրիստոնյաները հիմնականում համարվում են երկրի առաքելական եկեղեցու հետևորդներ:
Հայաստանը առաջին երկիրն էր, որը ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301թ.-ից:
Կիլիկիա Հայաստան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզանում զավեշտալի դրսևորումներ է ստանում: Նախաձեռնություն է, թե արդեն որոշում՝ չհասկացվեց, սակայն տեղեկություն է շրջանառվում, որ Հայաստանի ճանապարհային ոստիկաններին այսուհետ ամրացվելու են տեսախցիկներ, որոնք պետք է ձայնագրեն այն ամենը, ինչ ծառայության ընթացքում կատարում է ոստիկանը: Եւ սա այն դեպքում, երբ մեր հարևան հանրապետություններում , Ռուսաստանում , Եվրոպայում բարեփոխումը գնում է ճիշտ հակառակ ուղղությամբ. քաղաքացիների պատասխանատվության բեռն է ավելացվում ՃՈ -ի ներկայացուցիչների կրճատման հաշվին: Ասել է թե՝ հնարավորինս նվազեցված է ոստիկանի կողմից ճանապարհային երթևեկության վերահսկողությունը: Իսկ անվտանգության կառույցի աշխատակիցը, որը սպասարկում է ճանապարհները, ավելի շատ օգնող- կողմնորոշող ֆունկցիա է կատարում քան բռնող- տուգանողի, ինչպես մեզանում է:
Այդ երկրների բնակչության գիտակցությո՞ւնն է բարձր գնահատվում, թե մեկ այլ գործոն , սակայն համակարգն այնպես է աշխատում, որ քաղաքացին ինքն է գիտակցում, որ կանոնները պահելն առաջին հերթին իր համար է անհրաժեշտ: Բացի այդ, վերը նշված մտահաղացման հեղինակները գիտակցո՞ւմ են, որ ոստիկանի վրա տեսախցիկ տեղադրելը վիրավորական է ցանկացած մարդու համար, և, առհասարակ, չաշխատող տարբերակ է:
Ինչպես են պատկերացնում տեսախցիկի առկայությունը մարդու վրա ողջ աշխատանքային օրվա ընթացքում: Չէ՞ որ ոստիկանը կարող է անջատել այն, ասենք ընդմիջման կամ բնական կարիքներից օգտվելու համար, թե՞ այդ պահն էլ են ձայնագրելու- տեսագրելու: Իսկ եթե ոստիկանը իրավունք ունի ինչ- որ պահերի անջատելու սարքն, այդ դեպքում ով կարող է որոշել, թե նա դա որ պահին է անելու, անջատելու է «կոռուպցիոն» նպատակով, թե մեկ այլ գործողության ժամանակ:
Ի վերջո, այս տրամաբանությամբ կարելի է շուրջօրյա տեսախցիկներ դնել ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցների վրա, ու գիտե՞ք ինչքան բան կպարզվի. Ասենք՝ ով ինչ բիզնես ունի, ով որտեղ է հարբած քարշ գալիս, ինչ ապօրինություններ են գործում համակարգի շարքային և ոչ շարքային աշխատակիցները, և այս ցանկը կարելի է երկար շարունակել:
Ավելի տրամաբանական որոշում կարելի էր ընդունել. մեզ մոտ վաղուց ժամանակն է անցնել առավել խորքային բարեփոխման՝ պարզապես վերացնել ճանապարհային ոստիկանությունը: Ձևավորել ճանապարհային երթևեկության նոր մշակույթ. համապատասխան կառույց, որը կկատարի այդ ծառայության գործառույթը: Բռնող — տուգանողից կառույցը պետք է վերածել կանխարգելող — օգնողի:
Ռուզան Ավոյան
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում սկսվել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի դիմավորման հանդիսավոր արարողությունը։
Օդանավ են բարձրացել ընդունող երկրի պետական արձանագրության ծառայության ղեկավարը եւ ընդունող երկրում հյուրընկալվող պետության լիազոր դեսպանը։ Այս դեպքում Դա Հայաստանում Սուրբ Աթոռի նվիրակ Մարեկ Սոլչինսկին է։ Բարձրանալով օդանավ՝ նրանք Հռոմի Պապին հրավիրեցին դուրս գալ եւ ոտք դնել հայկական հողին։
Օդանավի մուտքի մոտ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին դիմավորեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա տիկինը, ինչպես նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Դիմավորողների թվում են նաև պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, Հայ Առաքելական և Կաթոլիկ Եկեղեցիների եպիսկոպոսներ:
Դիմավորողների շարքերում են նաեւ պաշտոնատար անձինք, դիվանագետներ, Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ։ Անկասկած, այդ հանդիպմանն ոգեւորությամբ սպասում է ամբողջ Հայաստանը, հայկական Սփյուռքը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհի քրիստոնյաները։
Հռոմի Պապին ողջունեցին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաները՝ կատարելով հայկական միջնադարյան շարականներ։ Երգչախմբի ղեկավարն է մաեստրո Տիգրան Հեքեքյանը։ Երեխաները ազգային տարազներով Հռոմի Պապին ծիրան եւ լավաշ մատուցեցին, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։
Հիշեցնենք, որ 2001–ին Հայաստանն ընդունել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդին։ Մեր հիշողության մեջ դեռ թարմ են քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումները, որոնց իր ներկայությամբ պատվեց Հովհաննես Պողոս Երկրորդը։
Հայաստանի նախագահն ու Հռոմի Պապը ընդունեցին նաեւ պատվո պահակախմբի վաշտի հրամանատարի զեկույցը: Արարողությունը եզրափակվեց պատվո պահակախմբի վաշտի հանդիսավոր երթը։
Այսօր պլանավորված է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում եւ ՀՀ նախագահի նստավայրում Պոնտիֆիկոսի ողջույնի արարողությունը։
Այսօր ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ներկայացրեց Հռոմի պապի այցի ժամանակ լրագրողների աշխատանքների տեխնիկական ու բովանդակային մանրամասները: Դրանցից պարզ է դառնում, որ լրագրողների տեղաշարժը խիստ սահմանափակված է լինելու` անվտանգության, կազմակերպական և այլ նկատառումներից ելնելով:
Մասնավորապես` օդանավակայանում դիմավորման մասով` նախագահի աշխատակազմը հավատարմագրել է միայն մի քանի հեռուստաընկերությւոնների, որոնք կարող են ներկա գտնվել այդ արարողությանը: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների լուսաբանմանը, ապա Էջմիածնում, Խոր Վիրապում, Գյումրիում և Հանրապետության հրապարակում մշտապես ներկա կարող են գտնվել միայն անձնական լուսանկարիչներն ու օպերատորները: ԶԼՄ-ների օպերատորները և լուսանկարիչները կկազմեն 10-15 հոգանոց խմբեր, որոնց կթույլատրվի 20-25 րոպեով աշխատել զանգվածային միջոցառման տեղում: Դրա համար նրանք նախապես պետք է գրանցվեն ԱԳՆ աշխատակիցների ցուցակում:
Բոլոր միջոցառումներն ուղիղ հեռարձակվելու են: Մամուլի սրահներում ժամանակ առ ժամանակ կազմակերպվելու են բրիֆինգներ: «Էլիտ պլազա»-ում գործող մամուլի սրահում այսօր` 20:30-ին, կկայանա Հռոմի պապի մամլո ծառայության ղեկավարի մամուլի ասուլիսը, նրա բրիֆինգները կլինեն նաև, համապատասխանաբար, Էջմիածնում ու Գյումրիում` միջոցառումներից հետո:
Վատիկանից եկող պատվիրակության կազմը շատ ներկայացուցչական է: 83 արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ են է գալիս:
Նախագահի նստավայր լրատվամիջոցների մուտքը ևս խիստ սահմանափակ է, կամ ընդհանրապես մուտք չի լինի լրագրողների համար:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք վաղը Գյումրի տանող ճանապարհը փակ է լինելու, Տիգրան Բալայանը պատասխանեց, որ Երևան քաղաքի որոշ ճանապարհներ փակ են լինելու, սակայն այնպես չէ, որ Գյումրի տանող ճանապարհը փակ է լինելու: Իսկ թե ինչո՞ւ չեն կազմակերպում լրագրողների տեղաշարժը Երևանից Գյումրի, Բալայանը պատասխանեց, որ նկատառումը մեկն է` չեն հասցնի լրագրողներին Գյումրիից Երևան հասցնել, որովհետև Հռոմի պապն ինքնաթիռով է Գյումրիից վերադառնալու Երևան:
Ծիծեռնակաբերդ մուտքը ևս սահմանափակ է. այնտեղ կարող են աշխատել միայն լուսանկարիչներն ու օպերատորները` հատուկ սահմանված տեղից, այսինքն` տեղաշարժվել չի թույլատրվելու:
Լրատվամիջոցները մասսայական միջոցառումներին 20 րոպեով ներկա լինելու համար 3 ժամ շուտ պետք է հերթագրվեն և ապահովեն անվտանգության համար նախատեսված պայմանները:
Հռոմի պապի այցը Հայաստան լուսաբանելու համար Հայաստան են ժամանել 83 լրագրողներ աշխարհի ամենատարբեր լրատվամիջոցներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա տեղեկացմամբ` արարողությունների ժամանակ ելույթ ներից անմիջապես հետո լուսաբանող լրատվամիջոցները կունենան սղագրություններ չորս լեզուներով` ռուսերեն, անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն: Գյումրու և Էջմիածնի կրոնական արարողություններից հետո սպասվում են Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդիի ճեպազրույցները լրագրողների հետ:
Ինչ վերաբերում է Խոր Վիրապ պապի այցելության լուսաբանմանը, ապա այնտեղ աշխատելու են միայն անձնական լուսանկարիչները, իսկ Նախագահական նստավայրում լրագրողների մուտքը սահմանափակվելու է:
Բալայանը հայտնեց նաև, որ Պապը Գյումրուց Երևան գալու է ինքնաթիռով, հետևաբար, իրենք չեն կազմակերպել լրագրողների տեղափոխումը` հաշվի առնելով ժամանակի սահմանափակ լինելը:
Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի հունիսի 24-ին` ժամը 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.