23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնի է, միավորված տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգի ամրացման նպատակով հունիսին ՌԴ-ն Ղազախստանին անվարձահատույց Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել: Միավորված ՀՕՊ շրջանակներում անվճար Ս-300 համակարգեր է ստացել նաև Բելառուսը. 2016 թվականի մարտին նրան է տրամադրվել 4 դիվիզիոն վերոհիշյալ ԶՀՀ:
Այս համատեքստում PanARMENIAN.Net ը հարցում է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարություն, թե արդյոք «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը նախատեսում է ՀՕՊ որևէ համակարգի անվճար տրամադրումը ՀՀ-ին:
Չնայած հարցումը վերաբերում էր ցանկացած ՀՕՊ համակարգի անվճար տրամադրման հնարավորության մասին, պատասխանը ստացել ենքՍ-300 համալիրի մասով:
Հարցմանն ի պատասխան, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը տեղեկացրել է, որ համաձայնագրով չի նախատեսվում Հայաստանի Հանրապետությանը Ս-300 զենիթային հրթիռային համալիրների անվճար տրամադրում:
Միաժամանակ տեղեկացվել է, որ հետագայում հնարավոր է փոխգործակցության և փոխօգնության ցանկացած զարգացում, կապված իրավիճակի փոփոխությունից:
«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում:
Այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայությունից հրաժարվելու մասին հրամանը: «Իմ խոստումներից մեկն էր եղել հանել պարտադիր ժամկետային զինծառայություն»,— ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին լրագրողների ներկայությամբ համապատասխան հրամանը ստորագրել է Խիդաշելին, հաղորդում է վրաստանյան «Պիրվելի ռադիոն»:
«Բոլորն էլ պիտի ուզենան ծառայել Վրաստանի զինված ուժերում, քանի որ այն արժանապատիվ է: Իսկ ով չի ուզում, մենք չենք պարտադրելու»,— հայտարարել է Խիդաշելին:
Հարկ է հիշեցնել, որ դեռ 2015 թվականին Խիդաշելին հայտարարել էր, որ պարտադիր զինծառայությունը պիտի վերանա մինչև 2016 թվականը: «Ես պատրաստ եմ խորհրդարանական ցանկացած ձևաչափով սկսել քննարկումները։ Անհարժեշտ է փոխհամաձայնության գալ, թե ինչպիսի բանակ ենք ուզում։ Կարծում եմ, որ մեր բանակն ամբողջովին պիտի լինի պայմանագրային հիմունքներով», — այն ժամանակ ասել էր Խիդաշելին:
Նշենք, որ նման կարծիք էր հայտնել նաև ընդդիմադիր Միխեիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զուրաբ Ջապարիձեն: Նա կոչ էր անում վերացնել պարտադիր զինվորական ծառայությունն ու անցնել պրոֆեսիոնալ բանակի։
Խիդաշելին պարտադիր զինծառայությունը հանելու մասին խոսել էր նաև այս տարվա ապրիլին, սակայն նշվում էր, որ այն հնարավոր կլինի 2017-ից:
Վրաստանի զինված ուժերը համալրվում են 4 ձևով՝ պարտադիր զորակոչ, պայմանագրային հիմունքներով, ինչպես նաև կադրային և պահեստազորային տարբերակով:
Պարտադիր ժամկետային զինծառայության էին գնում երկրի 18-27 տարեկան քաղաքացիները: Նրանք ծառայում էին ոչ միայն պաշտպանության նախարարությունում, այնպես էլ այլ գերատեսչություններում, ինչպիսիք են՝ ներքին գործերի նախարարություն, Ազգային անվտանգության ծառայությունում, պետական պահպանությունում:
2013-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց «Զինվորական պարտականության և զինվորական ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, որով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամսից կրճատվեց 12 ամիս:
Զորակոչն իրականացվում էր տարվա մեջ 2 անգամ՝ աշնանը և գարնանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած ուղևորությունից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին պատմել է, որ հայերի ոչնչացման մասին ինքը ցեղասպանությունից բացի՝ այլ բառ չի իմացել մինչև Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելը։
Ինչպես հայտնում է Il Sole 24 Ore թերթը, Պապին հարց են ուղղել Ցեղասպանության մասին՝ կապված այն բանի հետո, որ նա ուրբաթ Հայաստանի նախագահի նստավայրում ելույթի ժամանակ, շրջանցելով պատրաստի տեքստը, երկրորդ անգամ է արտասանել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։
«Արգենտինայում, երբ խոսում էին հայերի ոչնչացման մասին, մշտապես օգտագործել են «ցեղասպանություն» բառը, և Բուենոս Այրեսի մայր տաճարում մենք տեղադրել ենք խաչքար՝ ի հիշատակ հայերի ցեղասպանության։ Ես այլ բառ չեմ իմացել։ Երբ ես եկա Հռոմ, լսեցի այլ բառակապակցություն՝ «Մեծ եղեռն», և ինձ ասում էին, որ ցեղասպանություն բառը վիրավորական է։ Բայց ես միշտ խոսել եմ երեք ցեղասպանությունների մասին, որոնք եղել են անցած դարում՝ հայերի ցեղասպանությունը, Հիտլերի ու Ստալինի ցեղասպանությունները»,- ասել է Հռոմի պապը։
Նա ընդգծել է, որ ևս մեկ ցեղասպանություն է եղել Աֆրիկայում, սակայն «երկու մեծ պատերազմների ուղեծրում», որոնք տեղի են ունեցել XX դարում, ցեղասպանությունները հենց երեքն են եղել։
«Անցած տարի, երբ ես պատրաստվում էի Սուրբ Պետրոսի տաճարում հիշատակի միջոցառումներին, տեսա, որ Սուրբ Հովհաննես Պողոս II-ն օգտագործել է այդ բառը, և ես մեջբերեցի նրան։ Դա լավ չընդունվեց, թուրքական կառավարությունը հայտարարություն արեց՝ հետ կանչելով իր դեսպանին Անկարա, որը վերադարձավ մի քանի ամիս անց»,- նշել է հովվապետը։
«Իմ ելույթում չկար այդ բառը, սակայն այն բանից հետո, երբ ես լսեցի Հայաստանի նախագահի ելույթի տոնը, իմ կողմից շատ տարօրինակ կհնչեր, եթե ես չասեի այն, ինչ մեկ տարի առաջ»,- հավելել է Ֆրանցիսկոս պապը։
Մայիսի 17-ին Երևանի Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ Հասմիկ Թանգյանի և Տաթև Հովհաննիսյանի «Ես քո վրա, դու իմ վրա» պարային ներկայացումը, որը նվիրված էր հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան: Ներկայացման հղացքն էր` «Սերն անպաշտան է փողոցում, սերը խոցելի է տանը, երբ չկա սեր»:
Այս ամենը գրում են PINK Armenia Հկ-ի պաշտոնական կայքէջում: Այս տեսանյութի մեջ եղած ներկայացումը առաջին հայացքից զվարճալի է թվում, երբ երկու հայ երիտասարդ աղջիկներ գալարվում են Երևանի կենտրոնում, բայց միթե մեր հասարակությունն արժանի է ներկա գտնվել նման տեսարանի: Գեյ պրոպագանդայից անցանք լեսբի պրոպագանդայի և առջևում տրանսերի բենեֆիսն է: Արևմտյան գրանտներ արդեն սկսել են տալ միայն փողոցներում գալարվելու և նմանատիպ սեր ցուցադրելու համար: Եկել է ժամանակը, որ պետական մակարդակով արգելվի այլասերվածության քարոզը և վերջ դրվի Հայաստանում նմանատիպ փորձարկումների իրականացմանը: Հկ-ները, որոնք Արևմուտքից գումար են ստանում, իրականացնում են նաև տարբեր դրական ծրագրեր, և այդ ծրագրերի մասին կարելի է ասել միայն լավ բաներ, իսկ ինչ կապված է Արևմտյան հատուկ այլասերվածությանն ուղղված գրանտների մասին, ապա դրա օրինակը դուք տեսնում եք տեսանյութում: Հետագա գնահատականները թողնում ենք ձեզ:
• Առաջին Հռոմի պապ է համարվում Պետրոս առաքյալը: Կաթոլիկները հավատում են, որ վերջին Հռոմի պապը ևս լինելու է Պետրոսը: Հենց Պետրոս II-ի ժամանակ է սկսվելու աշխարհի կործանումը:
• Հռոմի պապի ընտրությունը կատարվում է կոնկլավի՝ կարդինալների ժողովի կողմից, որի նիստի ժամանակը սահմանափակված չէ, այն շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ կարդինալների 2/3-ը չքվեարկի կարդինալներից որևէ մեկի օգտին: Այսպես, 1268 թվականին կոնկլավի նիստը շարունակվել է 2 տարի: Կարդինալները չէին կարողանում կողմնորոշվել մինչև նրանց դադարեցին ուտելիք բերել: Միայն այդ միջոցի կիրառումից հետո կարդինալները կարողացան ընտրել Գրիգորի X-ին:
• Հռոմի պապ Հովհաննես XX չի եղել: 1276 թվականին Հռոմի պապ է ընտրվել պորտուգալացի Պեդրու Ժուլիանը, ով վերցրել է Հովհաննես XXI անունը: Հետաքրքրիր է, որ Հովհաննես անունով նախորդ պապը եղել էր XIX-ը: Ժուլիանը վստահ է եղել, որ Հովհաննես պապերի հաշվարկը սխալ է եղել: Շուտով պարզվել է, որ հենց ինքն է սխալվել, սակայն արդեն ուշ էր ինչ-որ բան փոխելու:
• Գոյություն ունի լեգենդ, որ Հռոմի պապը մի անգամ կին է ընտրվել: Նշվում է, որ խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ հանդիսավոր արարողություններից մեկի ժամանակ նա ծննդաբերել է: Դրանից հետո՝ մինչև Լևոն X-ը, բոլոր պապերի սեռը ստուգել են:
• Հուլիոս II-ը պատմության մեջ մնացել է որպես ռազմատենչ պապերից մեկը, ով զբաղվում էր սուսերամարտով: Հենց նրա օրոք է ստեղծվել Շվեյցարական գվարդիան: Այդ ժամանակներում՝ XVI դարասկզբին, շվեյցարացիները լավագույն զինվորներն էին Եվրոպայում:
• Ամենակարճ կառավարած Հռոմի պապը Լևոն XI-ն է, ով մահացել է պապ ընտրվելուց 27 օր հետ:
• Հռոմի կաթոլիկ եկեղեցին միայն 1992 թվականին է ընդունել, որ երկիրը պտտվում է արևի շուրջ: 1996 թվականին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը պաշտոնապես ընդունեց • Գալիլեի տեսության ճշմարտացիությունը և նրա մահապատիժը ճանաչեց անարդար:
Առաջինն մուսուլմանական տաճար այցելած Հռոմի պապը Հովհաննես Պողոս II-ն է, ով 2001 թվականին աղոթել է Դամասկոսի Օմայանների մզկիթում:
ՏՈՆ ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ԵՒ ՊՈՂՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ
Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված՝ հովիվ չունեցող ոչխարների նման։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց.
— Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։
Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներն իրենց հնազանդեցնելու, մարդկանցից դուրս հանելու դրանք, ինչպես նաև բժշկելու բոլոր ցավերն ու հիվանդությունները։
Տասներկու առաքյալների անունները սրանք են. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս կոչվեց, և նրա եղբայրը՝ Անդրեաս, Զեբեդեոսի որդիները՝ Հակոբոս և նրա եղբայրը՝ Հովհաննես, Փիլիպպոս և Բարթուղիմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս, Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց, Սիմոն Նախանձահույզ և Հուդա Իսկարիովտացի, որ մատնեց նրան։
Եվ երբ գնաք, քարոզեցե՛ք՝ ասելով, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Բժշկեցե՛ք հիվանդներին, մաքրեցե՛ք բորոտներին, հանե՛ք չար ոգիներին. ձրի առաք, ձրի էլ տվե՛ք։ Ձեր գոտիների մեջ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ և ո՛չ էլ պղնձադրամ։ Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ գավազան. քանզի աշխատողն արժանի է իր օրապահիկին։
(Մատթեոսի ավետարան 9:36-10:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Շահեն Հարությունյանին Գյումրիից բերման ենթարկելու մասին։
«Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս:
Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսեւորված խուլիգանական վարքագիծը եւ ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:
Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի եւ փաստաբանի մասնակցությունը:
Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Քիչ առաջ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցները առանց որեւէ հիմնավորման բերման են ենթարկել armtimes.com-ի ֆոտոթղթակից Տիգրան Մազմանյանին:
Մեր զրույցում Մազմանյանն ասաց. «Ես գնում էի «Նոր Հայաստանի»-ի շտաբ որտեղ առեւանգել էին ակտիվիստներին ճանապարհին՝ Սայաթ-Նովա խաչմերուկից քաղաքացիական հագուստով չորս անձինք ինձ եւ Տիգրան Կիրիշչյանին բերման ենթարկեցին: Ես ներկայացա, որ լրագրող եմ, բեյջս ցույց տվեցի, բայց ապարդյուն»,-պատմեց մեր ֆոտոթղթակիցը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին իրենց տեղափոխում են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Նշենք, որ այսօր ոստիկանության աշխատակիցերն առեւանգել են մի խումբ ակտիվիստների:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.