23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ավստրալական Մելբուռն քաղաքի բնակիչ Ռաֆայել Լորենցո դի Պաոլոն, ներկայանալով որպես գինեկոլոգ, 8 տասնյակից ավելի տարբեր տարիքի կանանց նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել` այդ թվում նաև բռնաբարություն:
Ինչպես նշում է The Gaurdian-ը, բացի այդ, նա խոշոր գումարներ է վերցրել կանանցից` խոստանալով նրանց օգնել արհեստական բեղմնավորման հարցում: Հայտնի է, որ Պաոլոն բժշկի անվան ներքո կանանցից հափշատակել է ավելի քան 342.000 դոլար:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ 2006-2015թթ. ընթացքում 59-ամյա տղամարդը իրեն դիմած մի շարք կանանց խաբել է`վերջիններին ուղարկելով արգանդում գտնվող պտղի ուլտրաձայնային մի լուսանկար: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ «գինեկոլոգը» այդ նույն նկարն ուղարկել է բոլոր այն կանանց, որոնցից արհեստական բեղմնավորման համար գումար էր վերցրել:
Նրա հիվանդներից շատերը պնդել են, որ բուժզննումների ժամանակ բժիշկն իրականացրել է բռնաբարություններ ու սեռական ոտնձգություններ:
Այժմ Պաոլոն կկանգնի դատարանի առաջ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը երեկ մեկնել է Հայաստանից, սակայն մինչ օրս համացանցում չեն դադարում նրա այցի վերաբերյալ քննարկումները և համեմատականները: Համացանցային օգտատերերն անակնկալի էին եկել՝ տեսնելով Հռոմի պապի համեստ «Ռենո»-ն, որով նա երթևեկում` նշելով, որ մեր եկեղեցին և նրա այրերը նման համեստություն չեն դրսևորում և աչք են ծակում իրենց շքեղ կենսակերպով և այդ կենսակերպի մի մաս կազմող ոչ պակաս շքեղ մեքենաներով:
Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի խոսքով` այս համեմատականները միայն հերթական օտարամոլության դրսևորումն են.
«Ուզում ենք ամեն ինչ անել ցույց տալու համար, որ օտարը շատ լավն է, իսկ մենք՝ շատ վատը, ո՞րն է դրա իմաստը: Փորձում են ամեն ինչ անել, որ ցույց տան, թե մերն ամենավատն է, իսկ ուրիշինը` ամենալավը: Պարզապես հիվանդագին մոտեցում է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց հայր Կոմիտասը:
Շարունակելով թեման` հայրը Կոմիտասը նշեց, որ նման համեստ կենսակերպը պայմանավորված է միայն Ֆրանցիսկոս պապի անձնական որոշմամբ.
«Դա պապական կառույցի մոտեցումը չէ, դա Հռոմի պապի անհատական ընտրությունն է: Առհասարակ, ինչո՞ւ ենք Ֆրանցիսկոս պապի մեջ փորձում տեսնել հայ եկեղեցին, չէ՞ որ Ֆրանցիսկոսից առաջ մյուս պապերը նման բան չէին արել, ապրել էին նորմալ`համաձայն պապական օրենքի: Ինչո՞ւ ենք այսօր ուզում հեղաշրջում անել` ասելով. «օ~ Ֆրանցիսկոսը, պարզ «Ռենո»-ով է ման եկել»: Ման է եկել, լավ է արել` Աստված իր հետ, ի՞նչ կապ ունի դա համեմատականների հետ»:
Կոմիտաս վարդապետը նման համեմատականներ անողներին հորդորեց հիշել Վազգեն Ա-ին.
«Վազգեն կաթողիկոսն ամենաշխարհիկ, համեստ ապրող հոգևորականն էր: Ի՞նչն է պատճառը, որ Վազգեն վեհափառին թողած Ֆրանցիսկոս պապի հետ եք համեմատվում: Ֆրանցիսկոս պապը մեզ համար միա՞կ օրինակն է»:
Իսկ այն դիտարկմանը, որ քննադատողներն, ամենևին, նկատի չունեին Վազգեն Ա-ին, և համեմատականներ էին անում հայ եկեղեցու ներկայիս ներկայացուցիչների հետ` մատնանշելով նրանց շքեղ ապրելակերպը, Կոմիտաս վարդապետը պատասխանեց.
«Շքեղ կենսակերպ ասելով ի՞նչ եք հասկանում: Նավասարդ սրբազանին նվիրված «Բենթլի»-ի պոչը բռնած՝ հայ եկեղեցու շքեղությունից եք խոսո՞ւմ: Ամբողջ հայ եկեղեցին Նավասարդ սրբազանով է սկսվում և ավարտվո՞ւմ: Գնացեք և տեսեք, որ Մայր աթոռում խեղճ ու կրակ հոգևորականներ ունենք, որ մեքենա անգամ չունեն: Մենք այսօր Մայր աթոռում դիվանապետ ունենք` Արշակ եպիսկոպոսը, ով անգամ հեծանիվ չունի. ինչո՞ւ նրան օրինակ չեք բերում, չի կարելի այդպես»:
Կոմիտաս վարդապետի կարծիքով՝ մենք ընկել ենք ծայրահեղությունների հետևից.
«Հռոմի պապը հրաշալի անձնավորություն է, բայց նա անձ է, այսինքն` այստեղ կառույցի մասին չէ խոսքը: Դուք կառույցն եք ցանկանում փոխել անձի միջոցով: Իսկ համացանցում մենք քննարկում ենք բաներ, որոնցից ո՛չ հասկանում ենք, ո՛չ էլ ուզում ենք իրականությունը ըմբռնել: Եթե հետևում են Հռոմի պապի կենցաղավարությանը, արդյո՞ք նայել են Ֆրանցիսկոս պապն Արգենտինայում կարդինալ եղած ժամանակ ինչպիսին է եղել, արդյոք «Ռենո»-ով էր ման գալիս, ճոխություն իրեն թույլ տվե՞լ է կամ չի տվել… Պետք չէ նաև մոռանալ մի բան` կաթոլիկ եկեղեցին այսօր ամենահեղինակազրկված կառույցներից մեկն է աշխարհում: Մանկապղծությունը, միասեռականությունը և նմանատիպ խնդիրները կաթոլիկ եկեղեցու հերն անիծել են: Հռոմի պապը փորձում է կաթոլիկ եկեղեցու դերը բարձրացնել աշխարհում: Մենք սպասում ենք, որ դրսից ինչ-որ մեկը գա, որ նրան աստվածացնենք և մեր ունեցած կառույցն իջեցնենք զրոյական աստիճանի»,-իր խոսքը եզրափակեց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:
Հավելենք, որ Մայր Աթոռը, մեկնաբանելով Հռոմի պապի «Ռենո»-ի պատճառով առաջացած աղմուկը, նշել էր, որ Հռոմի պապը չի սիրում շքեղություններ, նա սիրում է ամեն ինչի պարզն ու հասարակը, այդ թվում և՝ մեքենաների:
Հիշեցնենք նաև, որ Երևանի Հանրապետության հրապարակում կայացած Խաղաղության աղոթքից հետո, Հռոմի Պապի հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջագուրման ժամանակ Asekose.am-ի թղթակցի աչքից չի վրիպել Գարեգին Բ-ի ձեռքի թանկարժեք ժամացույցն ու ադամանդակուռ ճարմանդները:
Իլհամ Ալիևը երկար ու մանրամասն խոսել է («Ադրբեջանի նախագահը պետերբուրգյան հանդիպման նոր մանրամասներ է բացահայտել») Սանկտ-Պետերբուրգի բանակցությունների մասին , հայտարարել Ադրբեջանի զիջումների նվազագույն շեմը՝ ԵԱՀԿ ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմը 6 հոգուց կարող է հասցվել 14-ի։ Չնչին, ձևական զիջում։ Սա պայթեցնում է առաջիկայում հրադադարի խախտումների վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ստեղծելու փուչիկը, որ փչում էր Սերժ Սարգսյանի վարչախումբը։Ինչպե՞ս հասանք այս վիճակին։ Ո՞վ է թույլ տվել Իլհամ Ալիևին պահել իրեն որպես հաղթած նախագահ։ Վրդովվել ու վիրավորվել, կարծես ադրբեջանցիները 1989-94 թթ.-ին գնացել են արձակուրդ, եկել են տեսնեն՝ ինչ. իրենց տարածքի 20 տոկոսը գրավված է։
Բայց իրականությունը դա չէ. դուք փորձել եք վերացնել Ադրբեջանի հայերին՝ սովետի օրոք վարչական, հետո ռազմական միջոցներով, բայց, ունենալով ռեսուրսների հսկայական ու մարդուժի մեծ առավելություն, խայտառակ պարտություն կրել։Ուրեմն, հաղթած երկրի նախագահի նման պետք է խոսեր Սերժ Սարգսյանը։ Չի խոսում, քանի որ նրա հաղթանակն ուրիշ է. նորահարուստների ու լակեյների մի խմբի հետ հաղթել է իր ժողովրդին, երկրի տնտեսությանը, բանակին։Դա է պատճառը, որ Ֆրանցիսկոս Պապն այդքան տխուր էր Հայաստանում։ Նա պահանջել էր, որ օլիգարխները չգային իր հետ հանդիպելու, բայց փոխարենը եկել էին պաշտոնյաները, որոնք հաղթել են սեփական ժողովրդին։
Ընդ որում, սրանք ավելի վատն են, քանի որ պատվիրատուներն են, օլիգարխները՝ միայն կատարողները։Հանրապետության հրապարակում, որտեղ Հայաստանի պաշտոնեությունն իրեն Հռոմի պապ էր «պատիվ տալիս», նորին սրբազնությունը չէր կարող չտեսնել, որ իր դիմաց քրիստոնյաներ չեն, քանի որ քրիստոնյան չի կարող ճոխության մեջ լող տալ, եթե իր զինվորը, գյուղացին, ուսուցիչը՝ Իր ԵՂԲԱՅՐԸ, մի կտոր հացի կարոտ է կամ գլխի վերևը ծածկ չունի։
Քրիստոնյան թույլ չի տա իրեն երկիրը բաժանել մի քանի կլանի միջև, հետո իբր քննել ու անաստված ձևով ստել, թե մենաշնորհ չկա։Բայց Ապրիլյան «պայմանավորված» պատերազմը ցույց տվեց, որ ժողովրդի դեմ ընտրություններին ու հանրաքվեներին վարչախմբի տարած հաղթանակը վերջնական չէ։ Աղքատ գյուղացի զինվորը չթողեց, որ թշնամին հաղթի, մյուսները՝ քաղաքացիները, կամավորները, մտավորականներն էլ թիկունք կանգնեցին նրան։ (Վարչախումբը կարող է իրեն մխիթարել՝ Սարդարապատի օրերին էլ նույնն է եղել. դաշնակցական կառավարությունը հրամայել էր հանձնել երկիրը, ժողովուրդը թույլ չտվեց, բայց այդտեղ համեմատությունը վերջանում է՝ այդ իշխանությունը երկչոտ էր, շահամոլ չէր)։Հիմա վերադառնանք Սանկտ-Պետերբուրգին։
Եթե Ալիևը միայն փուլային տարբերակն է ընդունում, ընդ որում, ուզում է մի քանի փուլ վերցնի, հետո մտածի՝ դիմացը բան տա, թե չտա, ինչի՞ շուրջ են բանակցությունները։
Մյուս կողմից, եթե բանակցությունների մերժումը պատերազմ է, ի՞նչ պետք է ուզեր հաղթած երկրի նախագահը։ Նա պետք է պահանջեր ոչ թե վերահսկողության, այլ փոխադարձ վստահությանմեխանիզմներ, ինտեգրացման միջոցով, եթե Հայաստանի ԱԳՆ-ը, վարչախմբի բոլոր հաստատությունների նման, չծառայեր մի նպատակի՝ նրա ինքնապահպանման ու ինքնավերարտադրման բնազդին։Ահա մի բանալի-բառ՝ ինտեգրացում, որը հասկանալի է քաղաքակիրթ աշխարհի, միջնորդներից առնվազն երկուսի՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար. ինտեգրացման ճանապարհով է Եվրոպան ընթացել Երկրորդ աշխարհամարտից հետո և արդեն յոթանասուն տարի է խաղաղություն է վայելում։Այսինքն, Ադրբեջանը պետք է բացի Հայաստանի համար երկաթուղային հաղորդակցությունը, Հայաստանն էլ ադրբեջանական գնացքներ թողնի Նախիջևան։
Մի քանի տարի անխափան հաղորդակցությունից հետո կարելի է խոսել փախստականների վերադարձի ու որոշ տարածքների («պիլոտային») ապառազմականացման մասին։ Այսպես Հայաստանը դուրս կգա «հիմա հողերս հետ տալի՞ս ես – չէ´, չեմ տալիս» անհեռանկար վեճից, իսկ Ադրբեջանը, մերժելով ինտեգրացումը, կմերժի խաղաղությունը։Մի շատ կարևոր հարց։ Որին ինքներս պետք է պատասխանենք։ Սրանով մենք խաբում, «ֆռռացնո՞ւմ ենք» աշխարհին, թե՞ իրոք գնում ենք խաղաղության։ Չենք խաբում, չենք «ֆռռացնում». հաղորդակցությունը, շփումը նվազեցնում են ժողովուրդների փոխադարձ ատելությունը, փոխարինում դրական ակնկալիքներով. դա կլինի ուրիշ Ադրբեջանի և ուրիշ Հայաստանի հարաբերություն։Մյուս կարևոր հարցը։ Ո՞վ է դա անելու, եթե կա այսպիսի իշխանություն։ Ֆեյսբուքյան ֆիդայիների դուր չի գա, բայց կարծում եմ, մինչև մոտակա ընտրություն նույնիսկ ներկա վարչախումբը դա կարող է անել՝ փակուղու մեջ է, նրան Հայաստանում թույլ չեն տա 800 հեկտարի «շարունակությունը» հանձնել։«Իսկ ո՞վ թույլ չի տա հող հանձնել» հարցն ավելի դժվար է, բայց պատասխան ունի։ Իհարկե, Սերժ Սարգսյանին հաջողվել է իր շուրջը «համախմբել» ընդդիմությանը, բայց դա չի փրկի հասարակության ՆՈՐ ԶԱՅՐՈՒՅԹԻՑ ու նրա նոր առաջնորդներից։ Եթե փլվեց միջուկային հրթիռ-ոտքերով Սովետական Միությունը, որովհետև հիմքերը կեղծ էին, չի դիմանա փողի տրցակ-ոտքերով ոչ մի վարչախումբ։
Ալիեւի հայտարարությունները՝ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերաբերյալ, բացահայտ հետքայլ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պայմանավորվածություններից։
Այդ մասին այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հիշեցնում եմ հատկապես ադրբեջանական կողմին՝ Վիեննայի փաստաթղթում հայտարարության մեջ սեւով սպիտակի վրա գրված է վստահության մեխանիզմների անհրաժեշտության մասին», -հայտարարեց Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, ըստ որի՝ դեմ են վստահության մեխանիզմների ներդրմանը։
Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի անհրաժեշտության վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձեւ եւ ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն անում է Ալիեւը։ ԼՂ ժողովուրդը 88 թվականն սկսել է իր պայքարն անկախության համար ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ինքնորոշման պայքարը ավարտվի հաղթանակով, իսկ հաղթանակը ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության իրականացումն է, որի արդյունքում ԼՂ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը»:
Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց ընդդեմ ՀՕՊ համաձայնագրի կնքման հավաքված ցուցարարներին մոտեցավ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ում, ի տարբերություն իր մյուս գործընկերների, սուլոցներով չդիմավորեցին:
ԱԺ-ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քաղաքացիերից մեկը, ով բավական վրդովված ելույթներ էր ունենում և վիրավորում պատգամավորներին, ծեծկռտուք սարքեց պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ։ Վերջինս բռունցքով հարվածեց պատգամավորին։ Ոստիկանները քաղաքացուն բերման ենթարկեցին բաժին։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։
… Ազգայինի յաղթանակը, գլոբալիզմի պարտութիւնը… Աւելի քան չորս տասնամեայ անդամութիւնից յետոյ, Եւրոպայի երբեմնի ախոյեան Անգլիան միակողմանի «քաղաքական ապահարզանի» յայտ ներկայացրեց նոյն եւրոընտանիքին: Ընտանեկան տւեալ «կաշկանդւածութիւնից» ձերբազատւելու համարձակութիւնը վերագրելի է նոյնինքն անգլիական ժողովրդին, որն «Աշտոն-Քեմերոնային» եւրոպետական իշխանապետական համակարգի տեւական դիպլոմատիային դէմ-յանդիման՝ հանրաքւէով արտայայտեց իր կամքը: Գերտէրութիւնների՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան եւ ինքը՝ Եւրոմիութեան գլխաւոր խաղացողների համարժէք թեր, դէմ, թէ ՛ ձեռնպահ արձագանգները վկայեցին առ այն, որ «քաղաքական երկրաշարժ Եւրոպայում» բնութագիրը արդէն իսկ իրողական ապացոյց է: Պատճառ-հետեւանքային հետագայ կարճատեւ ու երկարաժամկէտ քաղաքա-տնտեսական իրադարձութիւնների մասին կանխագուշակումներից զերծ մնալով հանդերձ, սակայն, արձանագրելի են հետեւալները.
1- Անգլիացին դրսեւորեց անկախական ձգտումների իր կամքը՝ թէկուզեւ՝ հարազատ, բայց Եւրոընտանեկան բիւրոկրատիկ կապանքներից ու կախւածութիւնից:
2- Անգլիան իր հանրաքւէով նաեւ ու մանաւանդ ցուցաբերեց ազգային արժեհամակարգին վերակառչելու գիտակցւած դիրքորոշում, հիասթափւելով այսպէս ասած՝ տնտեսա-քաղաքական գլոբալ-լիբեռալ արհեստածին, անդէմ ու ապազգային արժեհամակարգի «օրինաչափութիւններից»…
3-Անգլիայի հանրաքւէն հէնց առաջինը որպէս դրական արձագանգեցին նոյնինքն Եւրոմիութեան առաջնակարգ ու դեռեւս անդամ երկրների (Ֆրանսիա, Իտալիա, Հոլանդիա, Յունաստան, Իսպանիա…) ազգային կուսակցութիւններն ու առաւել անկախ համակարգերի ձգտող ուժերը: Ահաւասիկ.- «Եւրոպայի քաղաքական երկրաշարժը» անխուսափելիօրէն ճաքեր է տալու թէ ՛ իւրային, եւ թէ ՛ անդրեւրոպական ինչպէս քաղաքական, այնպէս էլ տնտեսական միջազգային փոխյարաբերութիւնների լայնարձակ աշխարհագրութիւններում…, որից էլ բխելու է ի վերջոյ, եթէ ոչ «Եւրոմիութեան փլուզումը», բայց հաստատապէս՝ տրոհման ու փլուզման սկիզբը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է գնված իսրայելական «Sand Cat» զրահամեքենաները: Ինչպես փոխանցում է «AzeriDefence» կայքը, մեքենաների հետ այսօր ծանոթացել է Իլհամ Ալիևը:
Ըստ հաղորդագրության՝ Ադրբեջանը ձեռք է բերել այդ մեքենաների ամենաքիչը 4 տարատեսակ: Հատկապես մեծ ուշադրության է արժանի էլեկտրոօպտիկական համակարգով համալրված մոդելը, որը հեռահար դիտման հնարավորություն է տալիս:
Մեքենաները համալրված են «Mini Samson» մարտական մոդուլներով, հագեցած «Rafael» ընկերության «NEVT 12.7»մմ կալիբրի գնդացիրներով: Մեկ այլ մեքենայում տեղադրված է «Samson MLS» մարտական մոդուլը ղեկավարվող «Spike LR» տիպի հակատանկային հրթիռային կայանքով:
«Samson MLS» մոդուլներում տեղադրված են օպտիկական համակարգերով և լազերային հեռաչափերով, որոնք թույլ են տալիս հետևել թիրախին ցանկացած եղանակային պայմաններում:
«Sand Cat» զրահամեքենաների է տիրապետում նաև Ղազախստանը և Թուրքմենիստանը:
Zham.am
Դրական է հանդիսանում այն, որ Վիեննայի հանդիպումից մեկ ամիս անց ռուսական կողմի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում կայացավ հերթական հանդիպումը: Մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը: ԱԳՆ-ն արտահայտել է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը և այդ դիրքորոշումը, բնականաբար, հայտնի է նաև հասարակությանը», — ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպմանը, հաղորդում է «APA» գործակալությանը:
«Հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի արագացված տեմպերով: Մենք նորից գնում ենք բանակցությունների առանց որևէ նախապայմանների: Բանակցությունները պետք է լինեն առարկայական, բովանդակալից, և չպետք է տարվեն ձևի, իմիտացիայի համար», — ասաց նա, խոսելով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից:
Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը ոչ մի դեպքում չի համաձայնվի հակամարտության «սառեցմանը»:
— Մենք պետք է իմանանք, երբ կմեկնարկի «մեր տարածքների ազատման» գործընթացը: Այդ գործընթացը, անկասկած, լինելու է: Ադրբեջանական կողմը և ես, մասնավորապես, բազմիցս նշել են, որ մենք միայն փուլ առ փուլ կարող ենք լուծել հակամարտությունը: Այլ կերպ հնարավոր չէ… Փուլային տարբերակն առավել ընդունելի ճանապարհն է: Այն կարող է բերել հակամարտության շուտափույթ լուծման: Ադրբեջանի սկզբունային դիրքորոշումը խնդրի շուրջ հայտնի է: Այդ դիրքորոշումը երբեք չի փոխվել և չի էլ փոխվի: Հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա, «Ադրբեջանի պատմական հողերի վրա» երբեք չի ստեղծվի երկրորդ հայկական պետությունը: Դա կարևոր հարցն է: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, դա ապագայի հարց է: Իհարկե, որոշակի կարգավիճակ կարող է տրամադրվի: Ադրբեջանի կազմում գոյություն ունի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», — ասաց նա:
Այնպիսի առաջնորդի, որը երթեւեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երեւանում օգտագործվում է «տաքսի սերվիսի» տակ): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին իր մեքենայից: Որը այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգեւոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե՝ մեր հարազատ եկեղեցու սպասավոր: Մարդիկ հեշտությամբ են տարբերում` երբ է հանրային դեմքն անկեղծ, երբ է՝ կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգեւոր արժեքներին, իսկ երբ է ձեւեր թափում: Ի վերջո, մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» եւ ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգեւոր ու ֆիզիկական տանջանքները թեթեւացնելու մասին: Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաեւ՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը եւ ամենակարեւորը՝ կարողացե՞լ է արդյոք այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար: Հռոմի պապի երեկվա խոսքում կային հայ մշակույթին ուղղակի եւ անուղղակի հղումներ:
Օրինակ՝ «Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ՝ որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն, գերազանց պարգեւ՝ ուրախությամբ ընդունելի եւ ժրաջանությամբ եւ ուժով պահպանելի» (ենթադրաբար՝ անուղղակի հղում Եղիշեին): Բայց դա արվում է ոչ թե մեզ հաճոյանալու համար, այլ որովհետեւ մեր մշակույթը, մեր հավատը իսկապես մի աղբյուր է, որից Ֆրանցիսկոսն օգտվում է եւ ուժ է ստանում: Եվ երբ մարդն ասում է, որ եկել է ուխտագնացության, առաջին քրիստոնեական երկրի մթնոլորտի մեջ թաթախվելու, նա դարձյալ անկեղծ է: Այդ մենք ենք, որ ինչ-ինչ կենցաղային խնդիրների պատճառով չենք հասկանում, թե ինչպիսի երկրում ենք ապրում: Իսկ ուշիմ, խելացի, լայնախոհ օտարները դա հրաշալիորեն հասկանում են եւ գալիս են այստեղ… սովորելու: Այդ տգետներն են, որ կարծում են, թե հասել են ինչ-որ բարձունքների եւ այլեւս սովորելու բան չունեն: Հռոմի պապի նման մարդիկ մշտապես ձգտում են հոգեւոր զարգացման եւ ինքնակատարելագործման: Մենք էլ, եթե խելք ունենք, պետք է նրանից սովորենք՝ համեստություն, ժուժկալություն, բարություն, ներողամտություն՝ այդ բոլոր առաքինությունները, որոնց մասին մենք (հուսով եմ) կարդացել ենք Աստվածաշնչում: Եվ մի ասեք, որ դա մեր պարագայում անհնարին է: Ինչպես ասում էր նրանց կաթոլիկների սուրբը՝ Ֆրանցիսկոս Ասիզցին, «սկզբում արեք ամենաանհրաժեշտը, հետո արեք այն, ինչ կարող եք, եւ արդյունքում դուք կտեսնեք, որ անում եք անհնարինը»:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.