23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը հիշել է Թուրքիայի օդանավակայաններում տեղի ունեցած գործողությունները, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել։
Լրատվական գործակալությունը նշում է, որ վերջին 34 տարիների ընթացքում Թուրքիայի օդանավակայաններում 3 դեպք է գրանցվել, որոնց հետևանքով զոհվել են մարդիկ։ Առաջին դեպքը տեղի է ունեցել 1982թ. օգոստոսի 7-ին, երբ մայրաքաղաք Անկարայի Էսենբողա միջազգային օդանավակայանում ԱՍԱԼԱ-ի անդամներ Զոհրաբ Սարգսյանն ու Լևոն Էքմեքչյանը կրակ բացեցին օդանավակայանի անձնագրային ստուգման ծառայության մոտ գտնվող Թուրքիայի ԶՈւ ռազմական ջոկատների և անձնագրային հսկողության աշխատակիցների ուղղությամբ։
Էքմեքչյանն ու Սարգսյանը, պատանդ վերցնելով 20 մարդու, թաքնվել էին օդանավակայանի սրճարաններից մեկում։ Այս դեպքերի հետևանքով սպանվել էր 9 մարդ, վիրավորվել 82-ը։
Թուրք իրավապահներին հաջողվել էր կենդանի ձերբակալել Էքմեքչյանին, իսկ Զոհրաբ Սարգսյանը զոհվել էր։ Թուրքական դատարանի որոշմամբ՝ 1983թ. հունվարի 23-ին Էքմեքչյանը դատապարտվել է մահապատժի։ Հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2015թ. դեկտեմբերի 23-ին Ստամբուլի՝ Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում, երբ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվեց օդանավակայանի մեկ աշխատակից, մեկ հոգի էլ ծանր վիրավորվեց։ Երրորդ դեպքն էլ տեղի է ունեցել 2016թ. հունիսի 28-ին Ստամբուլի՝ Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայանում, որի հետևանքով զոհվեց 36 մարդ։
Ռուսաստանի ու Հայաստանի միջև հակաօդային միավորված պաշտպանության պայմանագիրն ավելի է ուժեղացնում Հայաստանի հակաօդային պաշտպանությունը:
Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, հայտնում է թերթ.ամ-ը:
Վերջինս նշեց, որ ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում Հայաստանն այսուհետ օգտագործելու են Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները:
— ՀՕՊ համաձայնագիրը շատ քննադատվեց: Ի վերջո՝ ի՞նչ նպատակ ունի Ռուսաստանի ու Հայաստանի միջև կնքված Հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ներդրումը:
— Սա համաձայնագիր է, որը գործում է երկու պետությունների միջև: Նպատակն այն է, որ երբ վտանգ լինի, ռազմական գործողություններ լինեն, պատերազմ սկսվի ՀՀ սահմաններին, այդ ժամանակ մենք կկարողանանք օգտագործել այս պայմանագիրը:
— Ի՞նչ երաշխիքներ կան, որ այս պայմանագիրը նման պայմաններում իսկապես գործի կդրվի:
— Երաշխիքն այն է, որ արդեն ամրագրված է և կառավարման մեխանիզմը մենք պետք է իրականացնենք: Բայց դեռ իրենք էլ պետք է վավերացնեն…
— Հայաստանի օդային սահմանին նվազագույնն ի՞նչ սպառնալիք կարող է լինել, որ այս պայմանագիրը գործի դրվի:
— Հայաստանի Հանրապետության ցանկացած օդային սահմանի խախտում…
— Միայն խախտումների դեպքո՞ւմ, թե՞ պայմանագիրը գործի կդրվի, եթե հակառակորդի օդային ուժերը նաև մոտենան:
— Կա ընթացակարգ, պրոցեսը սկսում է մինչև 50 կմ-ից:
— Եթե ՀՀ օդային սահմանին սպառնա վտանգը, Հայաստանը պետք է կապվի Ռուսաստանի հետ ու «դաբրո» ստանա՞ պայմանագիրը գործի դնելու համար:
— Ո՛չ, անմիջապես կարող ենք…
— Պարոն Նազարյան, համաձայնագրում կետ կա, որ այն ազգային ստորաբաժանման կողմից ղեկավարվում է խաղաղ պայմաններում: Իսկ պատերազմի ժամանա՞կ…
— Ոչ, ոչ, ամբողջությամբ չեք կարդացել: Կա կանոնակարգ, որն անբաժանելի մասն է պայմանագրի: Դրա 7-րդ կետը վերաբերում է պատերազմի ժամանակ զենքի կիրառմանը: Այնտեղ նշվում է, որ տվյալ պետության ազգային օրենսդրությամբ սահմանված… Ուղակի, գիտեք ինչ, պատերազմի ժամանակ հակաօդային պարագայում հարաբերական է: Պատերազմի ժամանակ մասշտաբներ են մեծանում, թե չէ գործընթացները…
— Կառավարում ասելով ի՞նչ է նկատի առնվում պայմանագրում: Կարծիքներ կան, որ մենք մեր ինքնիշխանությունը կառավարման տրամադրում ենք Ռուսաստանին:
— Այդպես չէ: Հայկական կողմն է անում:
— Ո՞ր կետով է ամրագրված, որ հայկական կողմն է կառավարում իրականացնում:
— Հայաստանը Ռուսաստանի հետ օդային սահման չունի: ՀՀ-ն ՌԴ-ում չունի տեղակայված որևէ ռազմաբազա, իսկ Ռուսաստանը Հայաստանում ունի: Ուստի, սա լրացուցիչ է… Իսկ կառավարումն արվում է 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն: Կառավարման գործառույթը մեր հակաօդային պաշտպանության պետինն է: Կրկնում եմ՝ այս պայմանագրով ավելի է ուժեղանում մեր հակաօդային պաշտպանությունը: ՀՀ օդային սահմանի նկատմամբ ոտնձգության դեպքում մենք օգտագործելու ենք Ռուսաստանի ռազմաբազայի միջոցները: Սա լրացուցիչ ռեսուրս է, որից չենք հրաժարվում:
— Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանում ենք: Մենք կկարողանա՞նք օգտագործել ռուսական ուժերը ՌԴ դաշնակիցներ Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ, եթե նրանք մեր դեմ քայլեն:
— Ռուսաստանի «դաշնակից» հասկացությունը հարաբերական է, քանի որ համաձայնագրով, եթե մեր օդային սահմանը խախտվի, ՀՀ-ն իրավունք է վերապահում օգտագործելու:
— Նախկինում, երբ թուրքական ինքնաթիռները հատեցին ՀՀ օդային սահմանը, ՌԴ կողմից արձագանք չեղավ:
— Այ հիմա արդեն ավելի օպերատիվ կլինի: Կառավարման այս համակարգն այդ հնարավորությունը կտա:
— Ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի օդային սահմանի հետ:
— Համաձայնագիրը ԼՂ պաշտպանության հետ կապ չունի:
— Բայց մենք ԼՂ անվտանգության երաշխավորն ենք:
— Մենք կօգտագործենք մեր ռեսուրսները, իսկ պայմանագիրը միայն Հայաստանին է վերաբերում:
Լարսի անցակետի մոտ ստեղծվել է վրանային ավան
Հունիսի 29-ին, ժամը 09.15-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ: Այնտեղից հայտնել են, որ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար: Վրաններում մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:
ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել ՀՀ 156 քաղաքացու: Երթուղու ընթացքի և ժամանման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:
Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում:
***
Հունիսի 28-ին, ժամը 18.10-ին ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: Ուղևորների մեջ կան նաև հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղևորվելու:
Նույն օրը, ժամը 21.04-ին կապ է հաստատվել Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ի հետ, որտեղից հաղորդել են Վլադիկավկազ քաղաքի մոտ գտնվող Ռեդանտ կոչվող տարածքում կուտակված շուրջ 50 բեռնատարի մասին:
Ժամը 22.51-ին Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Վերին Լարսի անցակետում առկա է տրանսպորտային միջոցների կուտակում` 53 բեռնատար, Ռենդանտ բնակավայրում` 11 բեռնատար, 2 ավտոբուս` 88 ուղևորով, 40 մարդատար` 77 ուղևորով (ընդհանուր առմամբ` 230 ՀՀ քաղաքացի):
Սահմանային հատվածում ՀՀ քաղաքացիներին է այցելել ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Կովկասյան տարածաշրջանային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Նիկոլայ Լիտյուկը: Վերջինս ծանոթացել է քաղաքացիների կարիքներին` դրանց հնարավոր լուծումներ տալու նպատակով:
***
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:
Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նույն օրը, ժամը 17.00-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, թե ավտոճանապարհի վնասված հատվածի վերականգնումը, նախնական հաշվարկներով, կտևի 15-20 օր: Տուժածներ չկան, տարհանվել է 60-70 զբոսաշրջիկ:
AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»:
Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, ովքեր փոքրիկ Ավային հրավիրել են մի շարք հեղինակավոր ամսագրերի համար նկարահանումների:
Աղբյուրը հավելում է, որ բժիշկների կանխատեսումների համաձայն` Ավան արդեն պետք է կորցրած լիներ տեսողությունը, սակայն ծնողների գործադրած ջանքերի շնորհիվ Ավան կարդում է, զբաղվում է բալետով, կարողանում է իր վրա հրավիրել հայտնի լուսանկարիչների ուշադրությունը. մի խոսքով` աղջիկն ապրում է լիարժեք կյանքով:
-
CPzSKdFWcAAwCVK
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/CPzSKdFWcAAwCVK-600x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
DZyet2JW
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/DZyet2JW-400x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
f83da49af9fa82d8ec4db58d13204157
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/f83da49af9fa82d8ec4db58d13204157-640x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
images (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/images-13.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Photography
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/bat_aclarke1-copy-620x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture-1-610x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture1
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture1-624x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
11-zapoznajte-ja-ava-klark-prekrasnata-mala-albino-crnkinja-www.kafepauza.mk_
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/11-zapoznajte-ja-ava-klark-prekrasnata-mala-albino-crnkinja-www.kafepauza.mk_-640x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture2
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture2-626x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture3
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture3-627x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture4
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture4-627x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture5
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture5-623x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
Capture6
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/Capture6-629x350.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
images
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/images21.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
vosmiletnyaya-ava-klark-s-angelskim-licom-pokoryaet-mir-vysokoy-mody_1
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/vosmiletnyaya-ava-klark-s-angelskim-licom-pokoryaet-mir-vysokoy-mody_11-640x350.png AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
скачанные файлы (1)
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/скачанные-файлы-19.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
скачанные файлы
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/скачанные-файлы34.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading → -
11-zapoznajte-ja-ava-klark-prekrasnata-mala-albino-crnkinja-www
https://armversion.am/wp-content/uploads/2016/06/11-zapoznajte-ja-ava-klark-prekrasnata-mala-albino-crnkinja-www.jpg AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով անդրադարձել է 8-ամյա լսնամաշկ աֆրոամերիկուհի Ավա Քլարկին, ում պարագայում գենետիկ մուտացիայի հետևանքը դարձել է աղջնակի «այցեքարտը»: Նրա` աֆրոամերիկուհու համար ոչ ստանդարտ գեղեցկությունը` համարյա ճերմակ մազերը, կապտականաչավուն աչքերն ու վարդագույն շուրթերը, անտարբեր չեն թողել նորաձևության աշխարհի ներկայացուցիչներին, … Continue reading →
«Բավական էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսի հայկական պտուղ-բանջարեղենի ռուսական շուկայում ավելացման մասին, երբ մի քանի օր անց անորոշ ժամանակով փակվեց Վերին Լարսի անցակետն ու հայկական պտուղ-բանջարեղեն արտահանողները հայտնվեցին բավականին ծանր վիճակում՝ ստիպված լինելով չնախատեսված ծախսեր անել: Սրան զուգահեռ, ի հայտ եկավ ևս մեկ խնդիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարծեք թե պատրաստվում են հաշտվել, ինչը նշանակում է, որ ռուսները հավանաբար կվերացնեն թուրքական պտուղ-բանջարեղենի արգելքը իրենց շուկայի համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայկական ապրանքը այդ առումով կստանա ուժեղ մրցակից:
Այս իրավիճակը լավագույնս բնորոշում է Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը: Այդ տնտեսության հիմնական, խոշորագույն գործընկերն ու արտաքին ներդրողը՝ Ռուսաստանը, Հայաստանը դիտում է ընդամենը որպես գյուղատնտեսական կցորդ:
Բայց դա դեռ բավարար չէ. Հայաստանը չի դիտվում, այսպես ասած, հիմնական կցորդ: Պարզապես դա առավելագույնն է, որ Մոսկվան պատրաստ է անել Հայաստանի տնտեսության համար: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ դա առավելագույնն է նաև Հայաստանի կառավարության համար, որ Հայաստանի կառավարությունը չի կարող առաջին հերթին Հայաստանի տնտեսությունը հանել Վերին Լարսի ասեղից, կամ Հայաստանի տնտեսությունը պահող ավելի հուսալի կապեր գտնել, քան Վերին Լարսի՝ տարին մի քանի տասնյակ անգամ կտրվող թելը: Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է կախված մնալ բարակ մի թելից, և եթե այսօր դա Վերին Լարսն է, վաղը կարող է լինել բոլորովին այլ թել, սակայն տնտեսությունը, միևնույն է, շարունակելու է կախված մնալ ու ճոճվել, ոչ թե քայլել գետնի վրա հստակ, հաստատուն:
Որովհետև հաստատուն տնտեսական գործընթացների համար պետք է հաստատուն քաղաքական էլիտա, իրական էլիտա, որը քաղաքականությունը չի պատկերացնում ինքնին մի ճոճք աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, այլ առաջնորդվում է հստակ գաղափարական և արժեքային կողմնորոշումներով, որոնց հիման վրա էլ կառուցվում է տնտեսական քաղաքականությունը:
Ճոճվող «էլիտան» չի կարող կառուցել չճոճվող, թելից չկախված տնտեսություն, և ընդհանուր առմամբ նաև չճոճվող պետականություն»:
«Ժամանակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ամուսինը հղի կնոջը տեղափոխել է Մարգարյան հիվանդանոց և որոշ ժամանակ անց տեղեկացվել է, որ նորածինը մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել ժամը 09:50-ի սահմաններում, և արդեն նշված հիվանդանոց են ժամանում ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հայրը՝ Արման Մկրտչյանը, երեխայի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ քիչ ուշ:
shamshyan.com
ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով հայտնի է իր սկանդալային ու ոչ միանշանակ պահվածքով, հայտնել է, որ Թուրքիան հետագայում կարող է ավելի մոտ լինել Ռուսաստանին, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ Հայաստանը:
«Ես Թուրքիայով զբաղվում եմ 52 տարի: Հետագայում այդ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից եւ կմիանա Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Հետագայում Թուրքիան կդառնա ավելի մոտ, քան Բելառուսը, Ղրղզստանը եւ նույնիսկ Հայաստանը»,- մասնավորապես՝ ասել է Ժիրինովսկին:
Վերջինս, նշենք, որ անցած տարվա նոյեմբերի 24-ից հետո, երբ թուրքական օդուժը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց, ռազմաշունչ հայտարարություններ էր անում եւ հիշում Արարատ լեռը, Հայոց ցեղասպանությունը եւ հայ-ռուսական բարեկամությունը:
Հիշեցնենք, երեկ Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներողություն խնդրելով ռուսական ինքնաթիռը խոցելու համար: Անցած տարվա նոյեմբերի 24-ին տեղի ունեցած միջադեպից հետո երկու երկրների հարաբերությունները ծայրաստիճան սրվել էին եւ Մոսկվան հայտարարում էր, որ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ներողություն խնդրի եւ փոխհատուցի խոցված Սու-24-ի համար:
Երևանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանն «Առավոտի» հետ զրույցում ուշագրավ բացահայտումներ արեց ՊՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների չարաշահումների ու ապօրինությունների մասին։ Նա հայտարարեց, որ ստիպված է եղել լռել այդ մասին, քանի որ եղբայրը համակարգում է աշխատել.
«Ես 1.5 տարի աշխատել եմ Արմավիրի կայազորում՝ որպես քրեականի պետ։ 2010-11-ին կարող եք պարզել, թե ինչ իրավիճակ է եղել Արմավիրում՝ բանակի հետ կապված։ Հա, կան նաև անհաղթահարելի ուժեր, որ դու մի բան ուզում ես անել, քեզ շատ վերևից միանգամից հետ են պահում, դու ոչ մի բան էլ չես կարող անել։ Ես զինվորականի տղա եմ, հայրս ՊՆ նախկին գնդապետ է եղել, մենք ինչի հասել ենք ՀՀ֊ում, հասել ենք մեր շնորհքի, մեր գլխի հաշվին, ոչ հարազատ դեպուտատ հորեղբայր եմ ունեցել, ոչ քավոր փոխնախարար, ոչ էլ չգիտեմ ինչ։ Մեր աշխատած տարիների ընթացքում ես առաջ եմ գնացել, որովհետև եթե մի հիմնարկում 20 հոգի աշխատել է, բայց 3 հոգի է արձանագրություն կազմող եղել, մեկը ես եմ եղել։ Փետրվարի 25-ին ես նախարարի հրամանով նշանակվում եմ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության քրեականի պետ։ Իսկ 2012-ի մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների, գեներալների անգործությունները բացահայտելու և բարձրաձայնելու պատճառով ազատվեցի պաշտոնից»։
Իսկ թե ինչ չարաշահումներ է նկատել համակարգում՝ Ոփանյանը պատմեց. «Ռազմական ոստիկանությունը ենթարկվում է ՊՆ-ին։ ՊՆ մի հատ կառույցի աշխատող բացահայտում է, որ ՊՆ ներսի գումարտակում տարիներ շարունակ եղել է դրամահավաք։ Կոնկրետ դեպք ասեմ՝ իմ կաբինետում DVD-ն պահարանից ընկել, կոտրվել էր։ Վարչությունից ստանում ենք գրություն, որ պետք է 48 հազար փոխհատուցում արվի։ Ասացի՝ նյութեր նախապատրաստեք, մի հատ մակնիշը ճշտենք, տեսնենք՝ տենդերն ո՞վ է շահել ու ինչքանո՞վ է ներկրել, որ 48 հազար դրամ արժե սա։ Էնպիսի տեղերի կպա, որ իրանց գրպանին էինք կոնկրետ կպնում։ Եթե ես տարածքի քրեականի պետն Եմ, մի հատ DVD իմ կաբինետում ջարդվել է, ասում եմ՝ ախպեր ջան, ի՞նչ է դրա փողը, ես կփոխհատուցեմ, պետությանը՝ վնաս եմ տվել՝ մուծում եմ դրա փողը։ Պարզվեց՝ 48 հազար, երբ այդպիսի անհայտ ծագման DVD-ն Չինաստանում երևի 1 եվրո է։ Էդ DVD-ն սկի մակնիշ նորմալ չուներ, կոդ չուներ, պարզեցինք, որ սկի դրա նորը չի աշխատում, էնքան որ գույք ա բերված: Հետո պարզվեց, որ էդ գույքը մեր պետությունը առել է 132 դոլարով»։
Առավոտ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվել էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի՝ մլն 300 հազար «ընտրողով», և առանց նկարահանումների՝ կեղծարարների «շրջիկ խմբերով»:
Դա նաև հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողչեք տալիս, ի՞նչ անենք:
Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»,-գրում է թերթը:
Առավոտ
Մանրամասներըը՝ թերթի այսօրվա համարում:
Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով մահացել է 36, վիրավորվել՝ 147 մարդ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեկիր Բոզդագը, հաղորդում է «Reuters»-ը:
Երկուշաբթի՝ հունիսի 28-ին, ժամը 22:00-ի սահմաններում ահաբեկիչները օդանավակայանի ելքի, մուտքի և ավտոկայանատեղիի ուղղությամբ կրակ են բացել ու գործի են դրել պայթուցիկ սարքեր: Նախնական տվյալներով ահաբեկչությունն իրականացրել է 3 ահաբեկիչ-մահապարտ: Տեղի է ունեցել երկու պայթյուն:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»:
Նրա խոսքով՝ զոհվածների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են, կան նաև օտարերկրացիներ:
Ըստ պաշտոնական հայտարարության՝ Աթաթուրքի անվան միջազային օդանավակայանն արդեն վերականգնել է իր աշխատանքը, թռիչքներ է իրականացնում և վայրէջքներ ընդունում։
https://www.youtube.com/watch?v=ux6MiCuvic8
https://www.youtube.com/watch?v=SbjX50OY2-0
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.