23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մոսկվայի քաղաքային դատարանը հունիսի 28-ին հաստատել է հայտնի գործարար և բարերար, «Սոբեսեդնիկ» հրատարակչատան տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճիռը: Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` ցմահ ազատազրկման դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 դոլար շորթելու մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Դատավճիռը թողնել անփոփոխ, բողոքարկումը` չբավարարել»,-հրապարակել է դատարանի որոշումը դատավորը: Այժմ դատավճիռը համարվում է ուժի մեջ մտած:
Հայրապետյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում և պարտավոր է տուժածի օգտին վճարել 20,8 մլն ռուբլի:
Ավելի վաղ նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորները պետք է լրացուցիչ ուսումնասիրեին բողոքող կողմի պահանջները: Նախորդ նիստին դատապաշտպանը ներկայացրել էր մի շարք դիմումներ մշակույթի և արվեստի, Մոսկվայի հայկական համայնքի ներկայացուցիչների կողմից` խնդրելով Հայրապետյանին նշանակել պատժամիջոց, որը չի նախատեսի ազատազրկում: Նշվել է, որ դատապարտյալը հայտնի բարերար է և մի շարք շնորհակալագրեր ունի, այդ թվում Ռուսաստանում օլիմպիական շարժման զարգացման, Ղրիմում հայկական մշակույթի զարգացման համար: Դատապաշտպանները նաև ուշադրությունը հրավիրել էին Հայրապետյանի վատթարացող առողջական վիճակի վրա, որը տառապում է մի շարք խրոնիկ հիվանդություններով:
Կյանքից հեռացել է արձակագիր, հրապարակախոս Հրաչյա Մաթևոսյանը (Հրաչօ): Նա, ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի եղբայրն էր։ Հրաչյա Մաթևոսյանը 79 տարեկան էր:
«Մաճկալներ», «Բարի մարդկանց հովիտը», «Աստղերի հետ թռչում էր իմ ձին», «Ալևորներ» վիպակների ու պատմվածքների ժողովածուները պատկանում են նրա գրչին:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից:
Ինչպես հաղորդում է “Արմենպրես”-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանից հետ են վերցրել աշխարհի անցյալ տարվա առաջնության արդյունքներով խթանիչներ օգտագործած վեց ծանրորդների միավորները: Արդյունքում տղամարդկանց օլիմպիական աղյուսակում Ադրբեջանը 16-րդ տեղից իջել է 31-րդ տեղը, ինչի համար այդ երկրին Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադայի մասնակցության թույլտվություն չի հասնում, քանի որ քվոտաները ստանում են միայն 24 լավագույն երկրները: Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաև Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետև կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26-րդ տեղը:
Meydan TV հեռուստաալիքի կայքն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար:
Որակազրկվածների թվում են նաև արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը և Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են:
Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում:
“Ներկա պահին Ադրբեջանի հավաքականի մարզիկների 70 տոկոսից ավելին արտասահմանցիներ են, որոնք ներգրավվել են Ռուսաստանից, Կուբայից, Ուկրաինայից, Եթովպիայից, Բուլղարիայից, Սլովենիայից, Իրանից, Մոլդովայից, Վրաստանից և Բելոռուսից:
Հասկանալի է, որ արտասահմանցի մարզիկների ներգրավումն արվել է հանուն օլիմպիական մեդալների նվաճման, հանուն այն բանի, որպեսզի Օլիմպիադայում հնչի Ադրբեջանի հիմնը և երևա նրա դրոշը: Սակայն, 70 տոկոս արտասահմանցի մարզիկներով Օլիմպիադային ներկայանալն արդեն գերավելորդություն է”, — այդ առնչությամբ դժգոհություն է հայտնել haqqin.az կայքը:
Հայաստանի խորհրդարանն արտահերթ ռեժիմում քննարկում է հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության մասին համաձայնագիրը:
Հայաստանի իշխանական ու չիշխանական պատգամավորվերը (չհաշված մի քանի «մարգինալներին») հայ հանրությանը ցանկանում են համոզել, որ այդ պայմանագրով Հայաստանը հայ-հայ է իրենով է անում Ռուսաստանի թե ՀՕՊ-ը, թե կործանիչ ավիացիան, թե անգամ ռազմա-տիեզերական ուժերը, դրանց «պուլտը» հայտնվում է հայերի ձեռքին:
Սրանք այն ուժերն են, որոնք 2014-ից ի վեր քվեարկում ու վավերացնում են ամեն ինչ՝ էներգետիկան, պաշտպանական ոլորտը, անվտանգությունը, հաղորդակցությունները, երկրի ինքնիշխանությունը ռուսներին հանձնելու պայմանագրերը: Ընդ որում, դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել, բառացիորեն ոչինչ, եթե չհաշվենք իրավիճակի վատթարացումը:
Այդ դեպքերում էլ էին բերվում ամենաանհեթեթ փաստարկներ ու հիմնավորումներ՝ Հայաստանի բոլոր ոլորտներում զարգացման, անվտանգության ամրապնդման առումով:
Սակայն հայ-ռուսական ՀՕՊ-ը վերջն է: Ռուսաստանի հասցեին նման անհարգալից վերաբերմունք, ծաղր թերեւս չի եղել պատմության ողջ ընթացքում: Ռուսներին ակնհայտորեն հիմարի տեղ են դրել, մեղմ ասած: Հայաստանից ամեն ինչ անհատույց ստացող Ռուսաստանը, պարզվում է, իր ՀՕՊ-ը դնում է Հայաստանի տրամադրության տակ: Թե ինչ է դրա դիմաց ստանում՝ նրբանկատորեն չեն ասում, երեւի չի էլ հետաքրքրում:
Երբեմն պարզ մարդկային հարցեր են առաջանում՝ լավ, որքա՞ն կարելի է ինքզինքը եւ բոլորին, այդ թվում Ռուսաստանին դնել հիմարի տեղ: Ո՞րն է արժանապատվության, բարոյականության եւ այլնի սահմանը, որից այն կողմ չի կարելի անցնել, հնարավոր չէ անցնել:
Հայ պատգամավորների, իշխանական-չիշխանական տարբեր մաստի խեղկատակների պահվածքը թերեւս երկու բացատրություն ունի: Առաջինը՝ երկարատեւ անարժանապատիվ օրենսդրական աշխատանքից ուղեղը սմքում է, հետույքը՝ մեծանում եւ սկսում ուղեղի գործառույթներ կատարել: Ասում են՝ դինոզավրերի վերացման պատճառը դա է եղել:
Երկրորդը շատ ավելի պրոզայիկ է՝ եթե չվավերացնեն՝ նրանց ՀՕՊ կանեն, թմբլիկ հետույքները կկտրեն պատգամավորական աթոռից: Հանուն դրա՝ պատրաստ են անցնել ցանկացած սահման` ինչ արժանապատվություն, ինչ բան:
Երևանի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը պայթյունների պահին վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայնում: Ֆեյսբուքյան իր էջում նա պատմել է, որ երեկ չէ առաջին օրը բաց է թողել Աթենքից Երևան չվերթի օդանավը: Ստիպված է եղել ձեռք բերել դեպի Ստամբուլ թռչող ինքնաթիռի տոմս, վայրէջք են կատարել հենց պայթյունների պահին:
«Մենք մնացինք օդանավի մեջ երեք ժամ, երբ անկարգությունները սկսեցին: Օդանավակայանը պատրաստ չէր նման ողբերգության: Բոլոր աշխատակիցները փախան, որևէ մեկ հոգ չէր տանում հազարավոր երեխաների, հղի կանանց մասին, լացում էին, գոռում: Աշխատակազմը մեզ տվեց մեր ճամպրուկները: Շատ մարդիկ չէին կարողանում դրանք տանել, քանի որ դրանք իրենց համար ծանր էին, նրանք երեխաների հետ էին: Երբ այսօր ես ճամպրուկով ներս մտա դարպասներից, անվտանգության աշխատակիցները փորձում էին առգրավել ալկոհոլային խմիչքը: Ես ընդդիմացա ու խնդրեցի պետին: Նա ասաց, եթե ուզում եմ, որ իմ գնած ալկոհոլը մնա ուղեբեռում, պետք է հետ գնամ, հանձնեմ այն ու ևս մեկ անգամ ներս մտնեմ: Ես դրա համար ստիված էի վճարել 20 եվրո, սակայն իմ մեղքով չէր ուղեբեռը դրսում հայտնվել: Ընդհանուր առմամաբ անկարգություն ու անկազմակերպվածություն էր: Այդ օդանավակայանը լավագույնը չէ: Շատ բան կա գրելու, բայց հոգնած եմ հիմա»,-գրել է նա:
Հիշեցնենք, Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են երեկ ուշ երեկոյան: 36 մարդ զոհվել է, 150 մարդ վնասվածքներ ստացել: Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:
Երեկ ԼՈՒՐԵՐ.com-ը հրապարակեց, որ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Աստղիկ» բժշկական կենտրոնի աշխատակիցները ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի ծնողներին, մեղմ ասած, վատ վերաբերմունք են ցուցաբերել։ Ռոբերտ Աբրահամյանի մայրը՝ Միլանա Ավանեսյանն ունի երակների վարիկոզ լայնացում, և նրան անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ։ Նրանք երեկ դիմել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, ներկայացնելով Պաշտպանության նախարարության տված տեղեկանքն առ այն, որ վերջիններս կարող են օգտվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանված սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից։
ԲԿ-ում նրանց արհամարհել ու մերժել են՝ հորդորելով հերթագրվել ու սպասել մինչև հոկտեմբեր։ Աշխատակիցներն անգամ չեն ստուգել հիվանդին՝ տեսնելու միգուցե վերջինիս կյանքին վտանգ է սպառնում, և անհապաղ անհրաժեշտ է վիրահատություն։ Բժշկական կենտրոնի աշխատակցուհին զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին միաժամանակ «խորհուրդ» է տվել դիմել այլ բժշկական կենտրոն, քանի որ այս պահին պետպատվերի շրջանակում տեղեր չունեն։ Զոհված զինծառայողի ծնողները վրդովված, վիրավորված դուրս էին եկել ԲԿ-ից և գնացել «Միքայելյան» բժշկական կենտրոն, որտեղ նրանց շատ ջերմ ընդունել էին և նշանակել հաջորդ այցի օրը։
Այսօր արդեն «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրինությունը, ի դեմս գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի, ներողություն խնդրեցին զոհված զինծառայողի ծնողներից՝ իրենց աշխատակիցների վատ պահվածքի ու վերաբերմունքի համար։ Ասատուր Ասատրյանը մեզ հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ նման բան է տեղի ունեցել իրենց բժշկական կենտրոնում։ Նա տեղեկացրեց, որ միջադեպի մասնակիցներից երեքը, անմիջապես հեռացվել են աշխատանքից։ Աշխատանքից հեռացվել է նաև անվտանգության աշխատակիցը, ով զինվորի հորը՝ Աբրահամ Աբրահամյանին վիրավորել էր, ասելով՝ «գնա Կիսաբաց լուսամուտներ, քո տեղն էնտեղ ա»։
Այս ամենից հետո ԲԿ-ի տնօրենը խնդրեց Աբրահամ Աբրահամյանին՝ կնոջը տեղափոխել իրենց մոտ, իրենք ամեն ինչով կապահովեն, անվճար վիրահատությունը, լյուքս դասի հիվանդասենյակը, որպեսզի ոչ մի բանի կարիք չլինի՝ այդպիսով շտկելով իրենց աշխատակիցների երեկվա պահվածքը։ Զինվորի հայրն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց և ասաց, որ չի ցանկանում, որ իր պատճառով մարդիկ աշխատանքից զրկվեն։ Բայց, ամեն դեպքում, աշխատակիցներն արդեն հեռացված են։ Ռոբերտ Աբրահամյանի մայրն այսօրվանից հիվանդանոցում կմնա, համապատասխան գործընթացներ կիրականացվեն, որից հետո լավագույն մասնագետը կիրականացնի վիրահատությունը։
Հ.Գ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ևս ներողություն խնդրեց զոհված զինծառայողի ծնողներից, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները նման վարքագիծ են դրսևորել։
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում։
Քրիստինա Աղալարյան
Երեկվա միջադեպը
https://www.youtube.com/watch?v=5mRhpmtu6Qo
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հարաբերությունները կարծես թե բարելավման նախանշաններ են արձանագրում:
«Հյուրրիյեթ»-ի տեղեկացմամբ, նախագահների միջեւ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել: Թուրքիայի նախագահական նստավայրի աղբյուրները հայտնել են, որ հեռախոսազրույցը «շատ դրական» է եղել, որի գրավոր հաղորդագրությունը կտարածվի ավելի ուշ:
Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույցը տևել է շուրջ 40 րոպե:
Երկու երկրների ղեկավարների այս հեռախոսազրույցն առաջինն է վերջին 7 ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները վատթարացել էին 2015 թ.-ի նոյեմբերին, երբ թուրքական օդուժի կործանիչները թուրք-սիրիական սահմանին խոցեցին ռուսաստանյան ռմբակոծիչը:
Միայն ամիսներ անց, հունիսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ափսոսանք հայտնեց և ներողություն խնդրեց անցած աշնանը կործանված ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռի համար:
Այսօր՝ հունիսի 29-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գտնվող Պալիգոն կոչվող թաղամասի արհեստական ջրամբարում երիտասարդ տղա է ջրահեղձ եղել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից ահազանգել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից դեպքի վայր են ժամանում օպերատիվ խումբն ու ջրասուզակը:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ ջրահեղձ եղած քաղաքացին Արթիկ քաղաքի բնակիչ, 20-ամյա Էդգար Չախլյանն էր, ով ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում և վաղը նա պետք է զորացրվեր տուն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Սահրադ Դավթյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ տեղեկությունների՝ նյութերը փոխանցվելու են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Ըստ տեղեկությունների՝ երիտասարդը ջրահեղձ է եղել լողալու հետևանքով:
***
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում սա 4-րդ դեպքն է 2 տարվա ընթացքում, սակայն ամեն անգամ պատկան մարմինները ջայլամի քաղաքականություն են որդեգրում՝ գլուխները մտցնելով ավազի մեջ ու ոչ մի գործողություններ չեն կատարում նշված հատվածում գոնե պարիսպ կառուցելու ուղղությամբ ու եթե այդ կառույցը, որը, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Սևան -Հրազդանյան Ջրառ» ընկերությունն է, հետամուտ լինի և նշված հատվածում կառուցեն այդ պատը, ապա նման ողբերգական դեպքեր տեղի չեն ունենա: Տեղում աշխատում էին նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքերի իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ հրամանատար Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ:
Ջրասուզակն ու փրկարարները դուրս բերեցին դին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.