23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիա-Ռուսաստան նորօրյա հաշտեցումը միանգամայն սպասելի և կանխատեսելի էր, քանի որ երկու պետություններն էլ արտամղված են Եվրոպայից, և ինչ է ստացվում, որ նրանք երկար ժամանակ հոխորտում էին, սակայն իրար կարիք ունեին:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ռուս–թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին անդրադառնալով՝ նման գնահատական տվեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Ռուսաստանն արտամղվեց Եվրոպայից և սանկցիաների տակ ընկավ, դարձավ իզգոյ՝ վտարակ պետություն, և պարզ է, որ նա դաշնակիցներ էր փնտրում: Սիրիայի հանգամանքով, երբ թուրքերն ինքնաթիռը խոցեցին, ռուսները քաղաքականությունն արմատապես փոխեցին թուրքերի հանդեպ, և վատացավ հարաբերությունները, որովհետև իրար հետ հաշիվներ էին մաքրում, բայց, ըստ էության, նրանք իրար նաև ձգում էին:
Դա շատ ակնհայտ էր: Ճիշտ է, Պուտինը հոխորտում էր, Ժիրինովսկին չգիտեմ ինչ էր անում, բայց բոլոր դեպքերում իրար կարիք շատ ունեին: Երբ որ դրան գումարվեց նաև Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ակտի ճանաչումը մեղքի հանձնառումով, սա արդեն նոր քայլի արտամղեց թուրքերին: Նրանք, ըստ էության, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը կապեցին Դավիթօղլուի հետ, իբրև թե նա Եվրոպա էր գնում, իսկ իրենք շուռ եկան Ռուսաստանի հետ դաշինքի որոնմանը: Սա պատմության մեջ միշտ է եղել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ: Զարմանալի ոչինչ չկա»:
Քաղաքագետը ռուս-թուրքական այս նոր հաշտեցումը որակում է ցինիզմ և համեմատում 1920-ականների հետ: Ըստ նրա՝ նույն մոդելի կրկնությունն է, երբ ձևավորվել էր Քեմալ-Աթաթուրք դաշինքը, որի զոհը դարձավ Հայաստանի առաջին հանրապետությունը և հայ ժողովուրդը:
«Հիմա պիտի մտածել՝ այս նույնը կարող է կրկնվել, թե ոչ: Անշուշտ դժվարություններ 100 տոկոսով կունենանք, բայց մեր քաղաքական, ռազմական ղեկավարությունը կունենա արդյոք այնքան կամք ու համարձակություն, որ կարողանա ճիշտ խաղ տանել:
Այստեղ հաջողություն կունենա քաղաքական այն ղեկավարությունը, որի համար անկախությունը կյանքի ու մահվան հարց է: Եթե այսպես եղավ, պրոբլեմ չեմ տեսնում, իսկ եթե ոչ, պրոբլեմ կունենանք»:
Ինչպե՞ս կարող է ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումները պրոեկտվել ԼՂ խնդրի վրա:
Ըստ Շիրինյանի՝ եթե հարաբերությունների լավացումն առաջխաղացում արձանագրի, ապա Թուրքիան կարող է նաև պահանջել զիջումներ ռուսների կողմից Արցախի հարցում:
«Բայց մենք պիտի հասկանանք, որ Արցախը Ռուսաստան չէ, մենք էլ կենդանի մարդիկ ենք: Առաջինը հայկական կողմը պետք է ռուսներին ցույց տա՝ պանթյուրքիզմի վտանգ կա, ու հենց իրենց համար: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և ինտելեկտուալ շերտը, ովքեր համապատասխան կրթություն ունեն, քաղաքագետ են և համազգային շահն են հասկանում, ռուսներին պետք է ներկայացնեն հայկական օրակարգ, որ մեր այս պահանջներն Արցախի հարցում պետք է բավարարվեն: Եթե չէ, պետք է Հայաստանը մտածի իր դաշնակիցների մասին: Եվ Հայաստանը պետք է որ պատրաստ լինի շրջադարձի: Այստեղ մի վտանգ կա, որ անպայման հինգերորդ շարասյունը կխանգարի»:
Այս նոր զարգացումների ֆոնին քաղաքագետը խիստ վտանգավոր որակեց նաև ՀՕՊ միասնական համակարգի մասին համաձայնագրի վավերացումը՝ հայտարարելով, որ պետք է ունենալ ազգային հակաօդային պաշտպանություն:
Լրագրող Թաթուլ Հակոբյանը վստահեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը նման է 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման առաջարկին: Հիշեցնենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման Կազանյան կոչված փաստաթուղթը, որը մինչև 2011թ. աշխատանքային փաստաթուղթ էր ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցների համար: «Կազանյան փաստաթուղթը, այո, համարում եմ, որ շատ մոտ է Լեւոն Տեր Պետրոսյանի 1997-ին առաջարկած կարգավիճակին, որը ագրեսիվ կերպով մերժեցին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, ամենազոր համարվող Վազգեն Սարգսյանը… այսօր բանակցային սեղանին դրված է նոր կազանյան փաստաթուղթ, որն ավելի վատն է, քան կազանյանը, որը մերժել է Ադրբեջանը,: Լավրով-Պուտին պլանի եւ Տեր Պետրոսյանի առաջարկածի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագային: Ճիշտ է ռուսական առաջարկներում որոշակի առավելություն կա այն իմաստով, որ գոնե խոսք է գնում հանրաքվեի մասին, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դա չի ընդունում ու դա իրականանալի չէ:
Ինչպես 1997-ին, այնպես էլ այս Պուտին, Լավրով պլանում նույնպես կարգավիճակի հարցը թողնվում է ապագային: Տարածքների հարցը լուծվում է այնպես, ինչպես 1997-ին առաջարկում էր լուծել Տեր Պետրոսյանը: Երկու մեծ բաց կա, արդյոք ՀՀ եւ ԼՂ իշխանություններն ընդունելու են Լավրով-Պուտին պլանը, որովհետեւ ի տարբերություն 1997-ին, գոնե գրավոր տեքստում խոսք չէր գնում Քարվաճառը հետ տալու մասին, այս առաջարկներում, որը չի հրապարակվել, բայց որի բովանդակությանը ես ծանոթացել եմ, Քարվաճառի հարցը եւս թողնվում ապագային, ինչպես Լաչինը, վերադարձվում է հինգ շրջան»,- մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը:
Լրագրողը նկատեց, որ գոնե Տեր-Պետրոսյանը ազնվորեն հասարակությանը հայտնեց՝ փուլային լուծումն ինչ է նախատեսում. ««Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածով, հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը և իր այդ անկեղծության պատճառով էլ զրկվեց իշխանությունից: Սերժ Սարգսյանը ոչինչ չէր ասում, ոչ ոք չգիտեր, որ նա հինգ տարի առաջ Կազանում համաձայնություն է տվել փուլային տարբերակին և միայն պատերազմից ու կորուստներից հետո ստիպված էր խոստովանել, թե ինչ փաստաթուղթ է դա: Բացի դա, Տեր-Պետրոսյանն իր իշխանության վրա էր վերցնում փուլային տարբերակի պատասխանատվությունը, հստակ ներկայացնում էր, որ դա իր և ՀՀՇ-ի ընտրությունն է: Ի տարբերություն, 1997-ի՝ այսօրվա նախագահը կարողացել է գտնել պատասխանատվությունից խուսափելու ձևը»:
«Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս նաև համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը: «Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարևոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչև որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա: Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որևէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Հունիսի 23-ի, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվեց, որի պատճառով փակվեց Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով մինչ օրս արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Քարաթափման հետևանքով, նախնական տվյալներով, Վերին Լարսի անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ էլ, քանի որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: Անցակետի փակ լինելն անդառնալի հետանքներ է առաջացրել գյուղատնտեսության համար: Մի քանի օր է գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես ծիրանի բերքով բեռնված մեքենաները կանգնած են ճանապարհին և դեռ հայտնի էլ չէ, թե երբ կբացվի ճանապարհը: Իսկ բացվելուց հետո էլ հայտնի չէ՝ բերքն այլևս պիտանի կլինի՞ ՌԴ հասցնելու համար, թե ոչ: Լարսի անցակետի փակ լինելն արդեն իսկ իր անդրադարձն ունեցել է տեղական շուկայում: Գյուղատնտեսական շուկաներում վաճառվող ծիրանի գինը կտրուկ նվազել է»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին:
Մասնավորապես, այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուշումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:
Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչև 300 հար տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, և ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ:
Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, և այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մեր տեղեկություններով՝ հատուկ ծառայությունների կատարած բացահայտումների պատճառով սրվել են ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի հարաբերությունները: Պատերազմից հետո, երբ սկսեցին լրջորեն զբաղվել բանակում տիրող իրավիճակով, ջրի երես դուրս եկան բացթողումներ և յուրացումներ: ԱԱԾ-ն զեկուցագրեր է ներկայացրել նախագահին, ինչի արդյունքում էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ են հեռացվել, կալանավորվել: Մեր աղբյուրը պնդում է, որ այդ զեկուցագրերով «անցնում է» նաև նախարար Սեյրան Օհանյանը, պարզապես նրան այժմ պաշտոնանկ չեն անում, քանի որ դա կնշանակի հրապարակավ խոստովանել, որ ՊՆ ոլորտում անտերություն ու ամենաթողություն է տիրել, և այդ թերացումների արդյունքում ենք կորուստներ ունեցել: Չի բացառվում, որ աղմուկը մարելուց հետո Սեյրան Օհանյանն էլ արժանանա իր ենթակաների բախտին:
Հրապարակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Վերջին երեք ամիսներն, անկասկած, շրջադարձային էին Հայաստանի համար։ Այդ ընթացքում տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, և ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք կանխորոշելու են Հայաստանի ապագան առնվազն առաջիկա մի քանի տարիներին։ Իսկ հասկանալու համար, թե ինչի մասին է խոսքը՝ պարզապես հերթով թվարկենք իրադարձությունները։
- Ապրիլի սկզբին Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսում Ղարաբաղի դեմ։ Հարձակումը կասեցնել հաջողվում է, բայց ունենում ենք հարյուրից ավելի զոհ, կորցնում ենք համարյա երկու տասնյակ միավոր զրահատեխնիկա, մի քանի դիրքեր և այլն: Միանգամից բացահայտվում են և՛ բանակում առկա թերությունները, և՛ այն փաստը, որ Հայաստանն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի ժամանակակից սպառազինության համար։
- Հայաստանի իշխանությունները հայտարարում են կոռուպցիայի դեմ աննախադեպ խիստ պայքարի ու խնայողության կոշտ ռեժիմի անցնելու մասին։ Անմիջապես էլ մի քանի աղմկոտ ձերբակալություններ են լինում, պետական ծախսերի կրճատմանն ուղղված հրապարակային քայլեր են իրականացվում և այլն։
- Մի քանի շաբաթ անց «կոռուպցիայի դեմ պայքարը» կարծես թե մոռացվում է։ Առաջին պահին ում ձերբակալեցին՝ ձերբակալեցին, ինչ ծախսեր կրճատեցին՝ կրճատեցին, վե՛րջ։ Թեման փակված է: Ամեն ինչ շարունակվում է նախկինի պես։
- Հայաստանը Ռուսաստանի հետ ՀՕՊ համատեղ համակարգ ստեղծելու համաձայնություն է տալիս։
- Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն անպայման հաղթելու է խորհրդարանական հաջորդ ընտրություններում, ինքն էլ, բնականաբար, ոչ մի տեղ չի հեռանալու։
Հիմա ներկայացնենք միմյանց հաջորդած այս իրադարձությունների ներքին տրամաբանությունը: Ապրիլյան պատերազմից հետո հասկանալի դարձավ, որ պատերազմում հաղթելու համար միայն հայրենասիրական հռետորաբանությունը քիչ է՝ ժամանակակից սպառազինություն է պետք, որի համար լուրջ գումարներ են անհրաժեշտ։ Եվ առաջին ռեակցիան բնական էր. եթե «նիսյայով» զենք տվող չկա, պետք է օգտագործել ներքին ռեսուրսները (այսինքն՝ պայքարել կոռուպցիայի դեմ, դադարեցնել բյուջեի թալանը և այլն)։ Բայց մի քանի շաբաթ անց իշխանությունների գործունեության տրամաբանության մեջ բեկում տեղի ունեցավ։ Նրանք հասկացան, որ իրականում ստեղծված իրավիճակից ոչ թե մի, այլ երկու ելք կա։ Առաջին՝ իսկապես լրջանալ, իսկապես արմատախիլ անել կոռուպցիան, թույլ չտալ, որ Հայաստանից տարեկան մոտ 2 միլիարդ դոլար դուրս բերվի (դրա կեսը լիուլի բավական է ժամանակակից բանակ ունենալու համար), նորմալ սպառազինություն ձեռք բերել (վաճառողներ հաստատ կճարվեն) և սեփական ուժերով պաշտպանել Ղարաբաղը՝ հույս չդնելով որևէ մեկի վրա։
Եվ երկրորդ՝ պաշտպանության գործը հանձնել Ռուսաստանին (ՀԱՊԿ-ին), ազատվել այդ «գլխացավանքից», բնականաբար՝ «թարգել» նաև կոռուպցիայի դեմ պայքարն ու այդ կարգի մյուս «թիթիզությունները», ամեն ինչ շարունակել առաջվա պես ու հայտարարել, որ հենց այդպես էլ լինելու է՝ այո՛, ՀՀԿ-ն միշտ հաղթելու է, Սերժ Սարգսյանը ոչ մի տեղ էլ չի հեռանալու, իսկ ինքնիշխանությունը զիջելով՝ Հայաստանը բարձրացնում է իր անվտանգության մակարդակը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց.
— Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։
Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին.
— Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։
Հիսուսը պատասխանեց.
— Ես միայն Իսրայելի ժողովրդի կորած ոչխարների համար եմ ուղարկվել։
Սակայն կինը մոտեցավ և նրա առաջ ծնկի եկած՝ ասաց.
— Տե՛ր, օգնի՛ր ինձ։
Հիսուսը պատասխանեց.
— Ճիշտ բան չէ մանուկների ձեռքից հացն առնել և շներին գցել։
Կինն ասաց.
— Այո՛, Տե՛ր, բայց նույնիսկ շներն իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում։
Այն ժամանակ Հիսուսը նրան պատասխանեց.
— Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի։
Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։
(Մատթեոսի ավետարան 15:21-28)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-30-ը հյուսիսային շրջաններում, հուլիսի 1-3-ը շրջանների մեծ մասում՝ գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 29-30-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հուլիսի 1-2-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հունիսի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Երևանի հունիսի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.00C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեղադրեց բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին ՝ ՕԵԿ-ին, «Բարգավաճ Հայաստանին» և ՀԱԿ-ին, իշխանության խամաճիկը լինելու մեջ: Փաշինյանը անձնական վիրավորանքներ հնչեցրեց նշյալ քաղաքական ուժերի հասցեին, ինչին ի պատասխան, Հեղինե Բիշարյանը տեղից բղավեց. «Համբա՛լ, ոչխար, ա՛յ իշխանության կամակատար, ա՛յ իշխանության հաճախորդ, ձենդ կտրի , անասուն, թե չէ էս շիշը կտամ գլխիդ»:
Բիշարյանը տեղից սկսեց գոռգոռալ՝ «Այ լոպա՛զ, սուս մնա՛»:
Փաշինյանը պատասխանեց. «Վալերյանկա չկա՞ մի հատ, հանգստացի՛ մի հատ, ի՛: Էդ որ ասում եք՝ ժողովուրդը ամեն ինչ հիշում ա, էդ ի՞նչ նկատի ունեք: Էդ մոռացե՞լ եք, որ մինչեւ 2014-ը կոալիցիայի անդամ բերաններդ ջուր առած երկու տարի կնոպկա եք սեղմել Տիգրան Սարգսյանի կառավարության համար, է՞ս գիտի ժողովուրդը, թե՞ գիտի, որ Մարտի 1-ի զոհերի արյունները գնել եք քեշ պաշտոններով, քեշ փողով»:
Բիշարյանը տեղից ձեռքը տնկեց ու բղավեց՝ Մարտի 1-ի արյունը ձեր վզին ա: Փաշինյանը խորհուրդ տվեց՝ «Թուլցե՛ք»:
Քանի որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին, օգտվելով արձագանքի իր իրավունքից, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Այն, ինչը որ այստեղ հնչեցրեց նշյալ գործիչը ՝ լկտի, անամոթ սուտ է ՝ տղամարդուն ոչ վայել սուտ, որն իրականությանը չի համապատասխանում: Այո, իմ նշյալ ելույթի հետ կապված, ինչին անդրադարձավ վերոնշյալ գործիչը, ես խնդրել եմ իմ լրագրող գործընկերներին հանել որոշ պարբերություն և նրանք հարգել են իմ խնդրանքը, բայց, խնդրանքս բնավ կապ չի ունեցել այն պատճառի հետ, ինչն այստեղից լկտիաբար ստելով և իրականությունն աղավաղելով բարձրաձայնեց նշյալ գործիչը: Ես իմ արժանապատվությունից ցածր եմ համարում այսուհետ նման անբարո, տղամարդուն ոչ վայել պահվածքին անդրադառնալը»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.