23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Պաշտպանության նախարարությունը արձագանքել է Երեւանի Կայազորի Ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանի՝ «Առավոտի» հետ զրույցում ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների չարաշահումների մասին հրապարակմանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանումներ տվեց Ոփանյանի հայտնած տեղեկությունների հետ կապված:
Հարություն Ոփանյանը 2007-2012-ին ծառայել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում եւ զբաղեցրել տարբեր պաշտոններ: 2005-2007-ին եղել է Իջեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի սպա, 2009-2010-ին եղել է ՌՈ վարչության օպերատիվ բաժնի ավագ սպա, 2010-2012-ին՝ Արմավիրի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ, 2012-ին՝ Երեւանի ՌՈ բաժնի օպերատիվ բաժանմունքի պետ:
Ոփանյանը հայտնել էր, որ համակարգից իրեն հանելու համար Երեւանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վարազդատ Բադալյանը ճնշումների միջոցով ստիպել է սպաներից մեկին, որ իր դեմ ցուցմունք գրի, թե ինքը կաշառք է վերցրել ու Էջմիածնի մի դեպքով գործ է թաքցրել:
Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանմամբ՝ «Կապիտան Ոփանյանը, լինելով Արմավիրի ՌՈ օպերատիվ բաժանմունքի պետ, 17.12.2011-ին ՀՀ ՊՆ 40359 զորամասում տեղի ունեցած դանակահարության փաստը թաքցնելու նպատակով նույն զորամասի 1-ին ռադիոտեղորոշումային հանգույցի հրամանատար, մայոր Հայկ Վաղինակի Եդիգարյանից նույն ամսին պահանջել եւ ստացել է 3800 ԱՄՆ դոլարի կաշառք: Ուստի 23.07.2012-ին Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից ՀՀ քրՕրի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալը, հարուցվել է քրեական գործ: 30.08.2012-ին որոշում է կայացվել այդ գործով մեղադրյալ ներգրավել եւ նույն օրը հետախուզում է հայտարարվել»: Ինչ վերաբերում է Ոփանյանին վախեցնելու համար նրա «Մերսեդեսի» վրա կրակելուն՝ ՊՆ-ից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հ. Ոփանյանի եղբայրը՝ Կարեն Սիմոնյանը, ինքնությունը չպարզված անձից գնել է Մերսեդես մակնիշի մեքենա, որը եղել է վթարված վիճակում եւ որեւէ փաստաթուղթ չի ունեցել:
Ըստ օպերատիվ տվյալների եւ քննության, այդ մեքենայի վրա կրակոցի հետեւանքով առաջացած վնասներ չեն եղել:
Արծրուն Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ Հարություն Ոփանյանի եղբայրն էլ 2015-ի փետրվարի 17-ից հետախուզման մեջ է գտնվում: Նրա նկատմամբ էլ քրեական գործ է հարուցվել դասալքության համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչ վերաբերում է Ոփանյանի կողմից նշված այն հանգամանքին, որ իր աշխատասենյակից DVD է ընկել ու կոտրվել, որի վերականգնման համար 48 հազար դրա փոխհատուցում է պահանջվել՝ ՊՆ-ից հերքում են՝ ասելով. «Ըստ փաստաթղթային տվյալների, Երեւանի կայազորի ՌՈ բաժնում 2011-ին մուտք է եղել թվով 3 DV PLAYER, որից երկուսը մինչ օրս գտնվում են Երեւանի կայազորի ՌՈ բաժնում, իսկ մեկը՝ ՌՈ-ում: Երեւանի կայազորում երբեւէ DVD չի կոտրվել եւ փոխհատուցում չի պահանջվել»:
Ոփանյանը նաեւ պատմել էր, թե ինչպես է Ռազմական ինստիտուտի գեներալ Մարտին Նազարիչը սեփական բիզնեսը՝ իր «չայնին» դրել ինստիտուտի տարածքում ու դարպասները փակելով՝ կուրսանտների վրա 80 դրամանոց ատամի մածուկը ծախել 300 դրամով՝ ստանալով գերշահույթներ: Այս առնչությամբ էլ ՊՆ-ից հայտնեցին. «Կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ բաժնի աշխատակիցների կողմից 02.02.2012-ին ՀՀ ՊՆ 24236 զորամասի «Զինառ» ՓԲԸ-ի թեյարանում կատարված ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է, որ այդ ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի խախտումներ են եղել եւ սանիտարահիգիենիկ մի շարք նորմերի խախտումներ, որի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է թեյարանի աշխատանքը:
Փաստի առթիվ Երեւանի ՌՈ-ում նախապատրաստված նյութերը 13.02.2012-ին ուղարկվել է ԵԿԶԴ: Իսկ նույն տարվա փետրվարի 15-ին 4-րդ կայազորի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները վճարելուց չարամտորեն խուսափելը, հարուցվել է քրեական գործ, որը հետագայում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով»:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ «Սեփական օրինազանցությունները կոծկելու, արդարամիտ երևալու համար անհիմն մեղադրանքներ հնչեցնելը առնվազն անբարոյական է»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am
Ռուս-թուրքական հարաբերությունների հերթական ջերմացումն, իհարկե, միայն փոխադարձ առևտրի կամ զբոսաշրջության ոլորտների վրա չի տարածվելու։ Կարելի է չկասկածել, որ «բարիշողները» պայմանավորվածություններ են ձեռք բերելու (եթե արդեն ձեռք չեն բերել) նաև ավելի լուրջ հարցերի վերաբերյալ. Սիրիա, Ղարաբաղ և այլն։ Ու այս իրավիճակում հայ հասարակությունը շունչը պահած սպասում է, թե «վերևներում» ինչ են որոշելու Ղարաբաղի հարցով։ Ընդ որում՝ «վերևներ» ասելով Մոսկվան նկատի ունեն, որովհետև Հայաստանի իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ ուղղությամբ որևէ քաղաքականություն չեն իրականացնում։ Կամ իրականացնում են մի քաղաքականություն, որը պայմանականորեն կարելի է անվանել «զորիբալայանիզմ»։
Իսկ ինչու «զորիբալայանիզմ»՝ որովհետև այդ քաղաքականության ամենավառ օրինակը հենց նա է տվել։ Էությունն էլ մոտավորապես հետևյալն է. պետք է նամակ գրեք «ռուսաց թագավորին», որ գա ու տիրություն անի մեզ, իսկ ինքներս վայելենք կյանքը՝ շուրջերկրյա ճամփորդություններով, աշխարհի տարբեր մայրաքաղաքներում վիլլաներ գնելով և այլն։ Ընդ որում՝ իշխանությունների տնտեսական քաղաքականության մեջ էլ է իշխում «զորիբալայանիզմը»։ Այն է՝ ոչինչ արտադրել պետք չէ, ինչքան հնարավոր է՝ պետք է վարկեր վերցնել կամ Սփյուռքից փող պոկել ու վայելել կյանքը, իսկ փողը խոպանչիները կուղարկեն։ Սերժ Սարգսյանն էլ, ահա, սրբորեն հետևում է «զորիբալայանիզմի» գաղափարախոսությանը ու հենց այդպես էլ անում է։ Ինչևէ։
Տարածված տեսակետ կա, թե Սերժ Սարգսյանն ուզենա էլ՝ կոնկրետ Ղարաբաղի հարցում ոչինչ անել չի կարող, այսինքն՝ «զորիբալայանիզմն» այլընտրանք չունի։ Եվ իսկապես էլ՝ ի՞նչ կարող է անել Սերժ Սարգսյանը։ Մարդը արդեն հինգ տարի է կազանյան փաստաթղթի շուրջ է բանակցում, իսկ այդ փաստաթղթով նախատեսված է հինգ շրջանների վերադարձ, բայց նա նույնիսկ համարձակություն չունի խոստովանելու, որ այդ փաստաթղթի շուրջ է բանակցում, էլ ուր մնաց՝ ստորագրի համաձայնագիրը։ Բայց համարձակություն չունի նաև հրաժարվել բանակցություններից (պահանջելով, որ դրանց մասնակցի նաև ղարաբաղյան կողմը)։
Ինչպե՞ս պիտի համարձակվի նման բան անել, եթե ուր կանչում են՝ գնում է (ընդ որում՝ լրատվամիջոցներից է տեղեկանում, որ գնում է), և ով բարև է տալիս՝ ինքը ութ անգամ շնորհակալություն է հայտնում։ Հասկանալի է, չէ՞, որ անձամբ ինքը Ալիևին զիջումներ պարտադրել չի կարող, չի կարող ստիպել, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը զիջումներ պարտադրեն (ինչու պիտի Ադրբեջանին զիջումներ պարտադրեն, եթե բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով Հայաստանին զիջումներ պարտադրելն ավելի հեշտ է), ոչ էլ կարող է ձևացնել, թե բանակցությունների սեղանին դրված փաստաթուղթը հայանպաստ է (առավել ևս՝ համոզել հասարակությանը)։ Մնում է միայն զբաղվել «զորիբալայանիզմով», այսինքն՝ ոչինչ չանել, հայրենասիրական ճառեր արտասանել և վայելել կյանքը (հույս ունենալով, որ ռուսներն, իրենց իսկ շահերից ելնելով, մի քիչ «մեղմ կմոտենան» մեզ)։
Եվ այնուամենայնիվ կա մի քայլ, որը Սերժ Սարգսյանը (կամ ցանկացած այլ իշխանություն) կարող էր անել՝ անկախ արտաքին ագդակներից, միջազգային օրենքներից ու միջնորդների՝ «հայերին չսիրելու» հանգամանքից։ Դա Հայաստանը նորմալ երկիր դարձնելն է:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, Սամվել Բաբայանը կրկին Ղարաբաղում է: Ըստ որոշ աղբյուրների, նրա իրական ծրագիրը եղել է այնտեղ բնակություն հաստատելը: Ելնելով այն բանից, որ միայն իր նկարը «ցուցադրելով»՝ 2015-ին ԼՂՀ պառլամենտում ընդդիմություն ունեցավ՝ թեկուզ 1 պատգամավորով՝ Հայկ Խանումյանով, ինչը նշանակում է, որ ԼՂՀ_ում նա պահպանում է իր հեղինակությունն ու թափը, ուստի կարող է հասնել նրան, որ արցախյան բոլոր ուժերը՝ թե ռազմական, թե քաղաքական իստեբլիշմենտում, իրեն «աչյոտ տան»:
Արդյունքում՝ գարնանը Ղարաբաղում մեկնարկելիք ընտրություններում կփորձի դառնալ նախագահ և իրականացնել այն ծրագրերը, որոնց մասին գրել էր 2013-ին՝ Սերժ Սարգսյանին հղած նամակում և որոնց մասին խոսել էր իր վերջին հարցազրույցում: Սակայն «ՀՀ ու ԼՂՀ իշխանություներն այդ ծրագրերը թաղեցին՝ ԼՂՀ սահմանադրական փաթեթով անցումային շրջան ապահովելով Բակո Սահակյանի համար՝ մինչև 2020 թվականը»:
«Հրապարակ»
Iravaban.net-ը գրում է. Եկող շաբաթ՝ հուլիսի 5-ին նշվում է Սահմանադրության օրը: Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի համաձայն հուլիսի 5-ը ոչ աշխատանքային է: Հուլիսի 3-ը եկեղեցական ծիսակարգի համաձայն մեռելոց է: Սպասվում էր, որ կառավարությունը ամսի 3-ի երկուշաբթի օրը կտեղափոխի շաբաթ օր, այսինքն՝ աշխատողները հնարավորություն կունենան հանգստանալ 4 օր անընդմեջ, սակայն կառավարության այսօրվա նիստին նման որոշում չկար: Չի բացառվում, որ կառավարությունը արտահերթ նիստ կնշանակի շաբաթ օրը և կլուծի այս հարցը, ինչպես նախկինում, թեև ավելի հավանական է, որ մեռելոցը լինի աշխատանքային, քանի որ նմանաբնույթ որոշումները մշտապես քննադատության առարկա են դարձել:
Ինչևէ, աշխատողներին տեղեկացնում ենք, որ եկող շաբաթ ամսի 5-ը՝ երեքշաբթի օր, ոչ աշխատանքային է, այսինքն՝ աշխատողները կհանգստանան շաբաթ և կիրակի օրերին, այնուհետև՝ երկուշաբթի օրը կաշխատեն, իսկ երեքշաբթի օրը կլինի ոչ աշխատանքային:
«Ժամանակի» զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան և հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին քաղաքական և դիվանագիտական մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանի ճանաչմանն ու զարգացմանը, կարծում է Կայծ Մինասյանը։ Պապն իր գործողություններով կարծես վերադարձնում է հայերին միջազգային հանրության ընտանիք, միջազգային համակարգ։
«Հայերը Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից։ Մեզ սպանեցին երեք անգամ 1915-ից մինչև 1923 թվականը։ Հայ ժողովուրդը դուրս մնաց միջազգային կարգավիճակից և պատմությունից։ Այսօր պատմությունն իր վրեժն է լուծում և ծառայում է մեր հարցերին՝ ճանաչելով Ցեղասպանությունը»,- այսպիսի ուշագրավ կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը թերթի հետ զրույցում։
Կայծ, Հռոմի պապն ի՞նչ ուղերձներ էր իր հետ բերել Հայաստան։ Ո՞րն է ընդհանրապես Պապի այցելության նշանակությունը և խորհուրդը։
Հռոմի Պապը, կաթոլիկ եկեղեցին հայտարարեցին, որ քրիստոնյաների ներկայությունը Արևելքում վտանգի մեջ է։ Դա հստակ է։ Բայց Ֆրանցիսկոս պապը կարծեմ հայտարարեց, որ այդ հարցը պիտի լուծվի արմատապես։ Այսօրվա ճգնաժամի արմատը Միջին Արևելքում Օսմանյան կայսրության փլուզումն էր, և Օսմանյան կայսրության փլուզման գլխավոր առանցքը կամ դեպքը Ցեղասպանությունն էր, և ուրեմն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ սկսում ես կամաց-կամաց սրբագրել սխալները, տեղ տալ Ցեղասպանությանը և հայերին այսօրվա աշխարհում, որովհետև հայերն ընդհանրապես, լինեն կովկասահայեր, թե սփյուռքահայեր, Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից, միջազգային քաղաքական համակարգից։ Եթե կա ազգ, որ որբ է միջազգային կարգավիճակից, հայ ժողովուրդն է։ Բոլորն այնպես արեցին, որպեսզի հայերը դուրս մնան։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հիսուսն իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
— Խղճում եմ այս բազմությանը, որովհետև ահա երեք օր է, որ ինձ մոտ են և այլևս ոչինչ չունեն ուտելու։ Չեմ ուզում տուն ուղարկել նրանց, որպեսզի չլինի թե ճանապարհին ուշագնաց լինեն։
Աշակերտներն ասացին.
— Հիմա այս ամայի վայրում որտեղի՞ց գտնենք այսքան բազմությանը կշտացնելու հաց։
Հիսուսը պատասխանեց նրանց.
— Քանի՞ հաց ունեք։
Նրանք պատասխանեցին.
— Յոթ հաց և մի քիչ էլ մանր ձկներ։
Հիսուսը ժողովրդին հրամայեց, որ նստեն գետնին։ Ապա վերցրեց յոթ հացը և ձկները, շնորհակալություն հայտնեց Աստծուն, կտրեց և տվեց աշակերտներին, սրանք էլ բաժանեցին ժողովրդին։ Բոլորն էլ կերան ու կշտացան, և աշակերտները, կտորտանքները հավաքելով, յոթ զամբյուղ լցրին։ Իսկ ուտողները շուրջ չորս հազար հոգի էին՝ չհաշված կանանց ու երեխաներին։
(Մատթեոսի ավետարան 15:32-38)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությանը նոր ցիկլոն է մոտենում: Հունիսի 30-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, իսկ հուլիսի 1-4-ին շրջանների մեծ մասում գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 1-3-ին կնվազի 3-4 աստիճանով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը հայտնել է, որ հանրապետությանը մոտեցող նոր ցիկլոնը Շիրակի մարզի Արթիկ քաղաքում նոր սելավների վտանգ չի կրում, սակայն ամբողջությամբ չբացառեց նմանատիպ երևույթների հավանականությունը:
«Հորդառատ տեղումների ռիսկայնությունը դեռևս պահպանվում է, սակայն չեմ կարծում, որ կլինեն մեծ ռիսկեր»,- մանրամասնել է Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել էին քաղաքի գլխավոր փողոցները:
Հարցին, թե ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ինչպե՞ս է իր աշխատավարձով ԱՄՆ-ում թանկարժեք թաղամասում որդու համար առանձնատուն գնել, ինչպես որ հրապարակել է «Հետք»-ը եւ այդ ունեցվածքը նույնիսկ հայտարարագրված էլ չէ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանի աշխատատեղին մի քանի քայլ այն կողմ է եւ որ այդ հարցը ճիշտ կլինի նրան ուղղել. «Նույն բանն է, որ ես ձեզ հարցնեմ, օրինակ` որ լրագրողները ձերբակալվում են գումար վերցնելու պատճառով, դուք լրագրողներդ ի՞նչ պայքար եք տանում կոռուպցիոն լրագրողների դեմ: Կոռուպցիա, երբ որ ասվում է, ասվում է բոլոր ոլորտների համար: Եկեք բոլորս միասին ե’ւ ձեր դաշտում ե’ւ մեր դաշտում եւ հարեւանի դաշտում պայքարենք կոռուպցիայի դեմ»:
Հարցին, թե դուք ունե՞ք ունեցվածք, որը չեք հայտարարագրել, Գագիկ Բեգլարյանն ասաց. «Ես` ոչ: Իսկ Գագիկ Խաչատրյանի դեպքում, ինձ թվում է հերյուրանք է, անհնար է նա ունենա ինչ-որ մի բան եւ հայտարարագրված չլինի»:
Այն հարցին էլ, թե հնարավո՞ր է նախարարի աշխատավարձով այդքան ունեցվածք ձեռքբերել, Գագիկ Բեգլարյանը հարցին հարցով պատասխանեց` ո՞ր մի նախարարի: Օրինակ` ֆինանսների, նկատեցին լրագրողները:
«Ֆինանսների նախարարն է, տրանսպորտի նախարարն է, կամ մյուս բոլոր նախարարները կարող է ունենան այլ եկամուտներ, որն ընդհանրապես կապ չունի պետության, կառավարության եւ բյուջեի հետ կապված»:
Եթե Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահող երկիր, կարողանա կարևոր քայլ կատարել վերահսկողական մեխանիզմների ներդրման ուղղությամբ, կլինի մեծ ներդրում: Այս կարծիքը 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի՝ Հարավային Կովկաս կատարած այցի մասին:
«Այսօր տեղի ունեցավ Արցախի նախագահի և Շտայնմայերի հանդիպումը Երևանում, և տարբեր հարցեր են քննարկվել ԼՂՀ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Իհարկե, հիմնական շեշտը դրվել է այդ մեխանիզմների մշակման, խաղաղության պահպանման վրա: Կստացվի՞, թե՞ չի ստացվի, ցույց կտա ժամանակը, բայց այլ տարբերակ չկա՝ հակամարտության կարգավորման գործընթացը պետք է կենտրոնանա հենց այդ մեխանիզմների մշակման և ներդրման վրա: Առանց դրա հնարավոր չի լինելու կարգավորել հակամարտությունը: Տարիներ շարունակ անտեսված է եղել այս ուղղությունը, դրա համար մենք ունեցանք տարբեր տիպի բարդութուններ, որի գագաթնակետը կարելի է համարել այս չորսօրյա ապրիլյան պատերազմը: Պետք է ամեն ինչ արվի, որ այդ մեխանիզմները մշակվեն: Այստեղ Գերմանիան՝ որպես գործող նախագահող երկիր, եթե կարողանա կարևոր քայլը կատարի՝ այս ուղղությամբ կլինի մեծ ներդրում»,- նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական, որ Գերմանիային կհաջողվի այդ մեխանիզմների ներդրման առումով որևէ առաջընթաց գրանցել՝ հաշվի առնելով, որ Իլհամ Ալիևն արդեն իսկ հրաժարվել Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից, Դ. Բաբայանը պատասխանեց, որ դժվար է լինելու: «Բայց այստեղ ԵԱՀԿ-ն պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, և սա կարևոր է և՛ հակամարտության կարգավորման, և՛ տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Վերջապես այդ կազմակերպությունների վարկանիշի համար է նաև կարևոր, ու Ադրբեջանը չպետք է կարողանա իր հիստերիկ պահվածքի շնորհիվ տապալել այս հավաքական գործողություններն ու ջանքերը»,- նշեց ԼՂՀ նախագահի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Վ. Շտայնմայերը նշել է, որ ԵԱՀԿ-ի համար պարզ է, որ «ստատուս-քվոն» այլկերպ հնարավոր չի լինելու պահպանել, և երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան: Անդրադառնալով սրան՝ Դ. Բաբայանն ասաց, որ ամենակարևորն այն է, որ լինի փոխզիջում, իսկ միակողմանի զիջումը հնարավոր չէ. «Այո, փոխզիջման պատրաստ ենք, բայց պետք է լինեն փոխզիջումներ երկու կողմից, երկրորդը՝ փոխզիջումները պետք է լինեն համարժեք, այլ ձևով անհնար է լինելու, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք անկանխատեսելի ահաբեկչական տոտալիտար պետություն»:
Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 50 շենքի 1-ին բնակարանում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Օգսեն Հարությունյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խորդանոցում հայտնաբերել են տանտիրոջ՝ 67-ամյա Ա. Ղ.-ի կախված դին: Ըստ տեղեկությունների՝ վերջինս կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Շարունակությունն՝ այստեղ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.