23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

««Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին անցկացված մի հարցման արդյունքներ, որի համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 տոկոսը կարծում է, որ կյանքը լավացել է, և միայն 0,7 տոկոսն է կարծում, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն լավացել է:
Հարցումների արդյունքները ցույց են տվել նաև, որ Հայաստանում քչերն են բավարարված իրենց կյանքից. հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքից, հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 49.4 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 14.9 տոկոսը՝ ընդհանրապես բավարարված չէ: Այս հարցումը որևէ նորություն չի բացահայտել, այլ ընդամենը թվային տվյալներով ցույց է տվել այն, ինչ հայտնի է բոլորին՝ Հայաստանում կյանքի պայմանները, կյանքի որակը, մեղմ ասած, հեռու են մարդու համար բավարար լինելուց:
Եվ պատահական չէ, որ հարցվածների ընդամենը 7.4 տոկոսն է կարծում, որ Հայաստանում վերջին հինգ տարիներին կյանքը լավացել է, և միայն 0.7 տոկոսն է կարծում, որ կյանքը լավացել է էականորեն, իսկ կյանքից էլ բավարարված է միայն 8 տոկոսը: Հասարակության մոտավորապես այդքան հատվածն այս կամ այն չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է իշխանական, տնտեսական վերնախավի հետ, իսկ վերջիններիս կյանքը, քաղաքացիների կյանքի վատացմանը հակադարձ համեմատական կերպով, անշեղորեն բարելավվում է:
Մյուսների համար կյանքի որակը հեռու է բավարար լինելուց, ավելի շատերի համար՝ այն անտանելի է: Մեծամասնության համար կյանքի որակը՝ նյութական և ոչ նյութական բաղադրիչներով, այնպիսին է, որ ստիպում է եթե ոչ՝ գործնական քայլեր ձեռնարկել, ապա՝ առնվազն մտածել Հայաստանից հեռանալու մասին: Արտագաղթն իրականում արտահայտվում է ոչ միայն ֆիզիկապես երկիրը լքելու տեսքով, այլև հոգեբանորեն, արտահայտվում է այն պահից, երբ մարդը սկսում է մտածել այդ մասին: Այդ պահից սկսած մարդը հայրենիքում ապրում է պարտադրված՝ այս կամ այն գործոնի ազդեցությամբ երկիրն այդ պահին լքել չկարողանալու պատճառով: Անհատական, անձնային մակարդակում պարտադրվածությունը, ստիպված ապրելու կերպն իրականում ածանցվում է այն ռեժիմից, որում գտնվում է Հայաստանը:
Հայաստանի իշխանության գրեթե բոլոր քայլերը պարտադրված, ստիպված քայլեր են: Հայաստանը ստիպված գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ ու վերջինիս պարտադրած իբրև թե անվտանգության համակարգում՝ ամեն օր ավելի ու ավելի կործանելով սեփական տնտեսությունն ու վտանգելով երկրի անվտանգությունը»:
«168 ժամ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Փարիսեցիներն ու սադուկեցիները մոտեցան Հիսուսին և նրան փորձելու համար մի նշան էին ուզում նրանից՝ Աստծուց նրա վկայված լինելը հաստատելու համար։ Հիսուսը պատասխանեց նրանց.
— Արևամուտին, երբ տեսնեք, որ հորիզոնը կարմրել է, կասեք. «Վաղը եղանակը լավ պիտի լինի»։ Իսկ առավոտյան, երբ երկինքը կարմրի և մթագնի, կասեք. «Այսօր փոթորիկ պիտի լինի»։ Երբ երկնքին նայելով կարող եք կանխատեսել գալիք եղանակը, ապա չե՞ք կարող ներկա ժամանակների նշանները տեսնելով՝ հասկանալ նրանց իմաստը։ Աստծուն անհավատարիմ և չար այս սերունդը նշան է խնդրում, բայց Հովնան մարգարեի հետ պատահած հրաշքից բացի ուրիշ նշան չպիտի տրվի նրան։
Եվ նրանց թողեց ու գնաց։
Աշակերտներն էլ լճի մյուս կողմն անցան, բայց մոռացան հաց վերցնել։ Հիսուսն ասաց նրանց.
— Տեսե՛ք, զգուշացե՛ք սադուկեցիների և փարիսեցիների խմորից։
Աշակերտներն իրենց մեջ մտածում էին և ասում. «Այսպես է ասում, որովհետև հաց չվերցրինք»։ Հիսուսն իմացավ նրանց միտքը և ասաց.
— Թերահավատնե՛ր, ինչո՞ւ եք ձեր մեջ մտածում, թե հաց չունեք։ Դեռևս չե՞ք հասկանում։ Չե՞ք հիշում, թե ինչպես հինգ հացով հինգ հազար հոգի կերակրվեցին, և կտորտանքներով քանի՞ սակառ լցրիք։ Կամ երբ յոթ հացով չորս հազար հոգի կերակրվեցին, քանի՞ զամբյուղ լցրիք։ Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, թե հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգուշացե՛ք փարիսեցիների և սադուկեցիների խմորից։
Այն ժամանակ աշակերտները հասկացան, որ նա հացի խմորի մասին չէր խոսում, այլ իրենց զգուշացնում էր փարիսեցիների և սադուկեցիների ուսուցումներից։
(Մատթեոսի ավետարան 16:1-12)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ` Թալիշ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ բացելու վերաբերյալ:
Մասնավորապես հայտարարության մեջ նշված է, որ 2016թ. հունիսի 30-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը Արցախի մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմին դիմում է ներկայացրել այն մասին, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքներում ադրբեջանական զինված ուժերը հրաձգային զինատեսակներից անկանոն կրակ են բացել հացահատկի բերքահավաք իրականացնող խաղաղ բնակչության ուղղությամբ։ Համայնքի ղեկավարը տեղեկացրել է նաև, որ անվտանգության նկատառումներով բերքահավաք աշխատանքները դադարեցվել են:
«Մարդու իրավունքների պաշտպանը խստորեն դատապարտում է Թալիշ համայնքի բնակիչների կյանքի իրավունքի և սեփականության իրավունքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի ոտնձգությունը և միջազգային հումանիտար իրավունքի պահանջների ոտնահարումը։ Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն իրականացնող և հատկապես Ադրբեջանում գործունեություն ծավալող իրավասու միջազգային կազմակերպություններին պաշտպանը կոչ է անում գործուն միջոցներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Միաժամանակ, աղբյուրի հաղորդմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով, պաշտպանի աշխատակազմն իրականացնում է միջադեպի հանգամանքների փաստագրում և իրավական վերլուծություն, որոնց արդյունքները հասանելի կդարձվեն հանրությանը։
«Կազանի փաստաթուղթը հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված հանրության կողմից հանցակից լինելով»,-այս մասին Հայելի ակումբում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ նշելով,որ ՀՀ երեք նախագահները խճճել են Արցախի հարցը: Տիկին Ալավերդյանը գտնում է,որ բանակցություններից Արցախի դուրս մղման հենց առաջին օրը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ որևէ սեղանի շուրջ չնստեր։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Ինչպես արդեն հայտնել էինք, խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Նիկոլ Փաշինյանի միջև: Վեճն այնքան էր թեժացել, որ նրանք սկսել էին անձնական վիրավորանքներ հասցնել մեկը մյուսին:
Փաստորեն, երկու ընդդիմադիր պատգամավորներին չի բավականացրել ԱԺ դահլիճում տեղի ունեցած լեզվակռիվը, և նրանք իրենց հաշիվները սկսել են մաքրել «սեփական» ԶԼՄ-ների միջոցով:
Մասնավորապես, այսօր Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ Հ3 հեռուստընկերությունը, որը «Հայկական վերածնունդ» կուսակցությանն է պատկանում, արդեն 3 ամիս է չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը:
Թե ինչու թերթի խմբագրակազմը որոշեց հենց այս պահին անդրադառնալ թեմային, պարզ է. այն ամբողջությամբ տեղավորվում է Բիշարյան-Փաշինյան «պատերազմի» տրամաբանության մեջ: Փաշինյանական ոճը պահպանվում է:
Ստացվում է՝ երկու պատգամավորների մեջ մաղձն այնքան շատ է, որ նրանք չեն բավարարվում դեմ դիմաց իրար վիրավորելով, և կարիք կա «ծանր հրետանու»՝ ամենակարող մեդիայի օգտագործման:
Եվ այժմ, որքան էլ Հ3-ի տնօրինությունը փորձում է հերքումների միջոցով խուսափել սկանդալից, բայց ձնագունդն արդեն գլորվել է: Հարցի առնչությամբ, այլնուամենայնիվ, զրուցեցինք Հ3 հեռուստաընկերության տնօրեն Արամ Հովհաննիսյանի հետ, ով գրեթե նույնությամբ կրկնեց այն խոսքերը, ինչ գրված էր նախապես տարածված հերքման տեքստում և վստահեցրեց, որ իրենց մոտ խնդիրներ չկան.
«Աշխատավարձերը վճարվում են պարբերաբար, ինչո՞ւ եք անհանգստանում, ինչո՞վ կարող եք օգտակար լինել մեր աշխատակիցներին կամ մեզ: Աշխատավարձերը մեզ մոտ միշտ եղել են կանոնակարգված, իսկ եթե ուշացումներ եղել են, ապա այն բանի հետևանքով, որ այն մարդիկ, ովքեր պետք է տրամադրեին գումարները, ուշացրել են: Երկրի վիճակը գիտեք ինչպիսին է, և, ցավոք սրտի, իրենք էլ՝ մեր գործընկերները, չեն կարողանում ժամանակին կատարել այդ փոխանցումները: Բայց մեզ մոտ մեկը չկա, որ չվարձատրվի: Մեզ մոտ երբեք խնդիր չի եղել: Խնդիրը այլ վայրում, այլ մարդկանց մեջ է»:
Թե ինչո՞ւ հենց հիմա աղմուկ բարձրացավ իրենց աշխատակիցների վարձատրության խնդրի շուրջ, Արամ Հովհաննիսյանը կրկին մեջբերեց հերքման տեքստը. «Սա Նիկոլ Փաշինյանի կողմից նախաձեռնված հերթական ճղճիմ քայլն էր: Ուրախ ենք, որ իրեն միակ ընդդիմադիր հռչակած անձի, ընդդիմադիր հռչակված օրաթերթը մեր իրականության մեջ ֆինանսական խնդիրներ չունի, ինչը նույնպես մտորելու առիթ է տալիս, սակայն դատապարտում ենք սեփական քաղաքական խառնակչություններում լրատվամիջոցներին ներքաշելու արատավոր պրակտիկան, առավել ևս, որ դա արվում է լրատվամիջոցի կողմից»:
Կմտնի՞ արդյոք Հեղինե Բիշարյանը կամ Հ3 հեռուստաընկերությունը փաշինյանական կեղտոտ խաղերի մեջ, ցույց կտա ժամանակը: Բայց հաշվի առնելով, որ Բիշարյանը «շուտ հանձնվողներից» չէ, կարելի է ենթադրել, որ նա ևս լրատվական դաշտ կօգտագործի՝ Փաշինյանի դեմ «կոմպրոմատները» ի ցույց դնելու համար:
Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովը հայատարարել է, որ «հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից երեք շրջանների վերադարձը»:
Ջաֆարովը մանրամասնել է, որ խոսքը գնում է Ակնայի (Աղդամ), Վարանդայի (Ֆիզուլի) և Մեխակավանի (Ջաբրայիլ) շրջանների մասին: Ջաֆարովը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստ է այդ տարածքների վերադարձման դիմաց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը և այդ կերպ մտնել
Հաղորդավար, շոումեն Արտյոմ Հակոբյանն այսօր իր հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքում.
«Երեկ որոշեցի վրդովմունքս արտահայտել, պատմություն դառավ: Լրատվականները միանգամից տարածեցին, հասավ մինչև թշնամի, նրանք էլ օգտվեցին առիթից թարգմանեցին ու տեղադրեցին իրենց կայքերում: Դե մերոնք էլ հո անմասն չէի՞ն մնա, բռնեցին ու սկսեցին էդ ոչխարների կայքերի հղումները տեղադրել, թե բա տեսեք Արտյոմի գրածը հասավ Ադրբեջան, ու երջանիկ են, գտել են, է՜, տեսեք Արտյոմը դավաճան ա:
Երկար-բարակ չեմ խոսա: Ոչ մեկին չեմ մեղադրի, երևի ինքս եմ մեղավոր, որ մտածեցի կարելիա հոգեվիճակովս ՄԱՐԴԿԱՆՑ հետ կիսվել: Բայց հասկացա, որ բոլորը չարացած են, կապ չունի՝ ինչ ես գրել, միևնույն ա՝ մեղադրելու են ու փորձեն քո մեջ էլ մի քիչ թշնամի ման գան: Հա, մեկ էլ պարզեցի, որ ես «գլամուռնի» կյանքով ապրած եմ, ու ինձ շատերը չեն սիրում: Դա, ճիշտն ասած, բացահայտում էր:
Հ.Գ. Ամեն դեպքում մնում եմ այն կարծիքին, որ էս ժողովրդին էս վիճակին հասցնողները, իրենց ցինիզմով և անգրագիտությամբ երկիրը էս օրվան հասցնողները մի օր իրենց խստագույն պատիժը կրելու են:
Աստված բոլորիդ պահապան լինի»:
Հիշեցնենք, որ երեկ Ա. Հակոբյանը գրել էր, որ այլևս «ոչ մի րոպե ավել չի ցանկանում մնալ Հայաստանում»:
Այսօր՝ հուլիսի 1-ին, Հայաստանի «Ալագյազ» և «Կամխուդ» զորավարժարաններում ավարտվել է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի զինված ուժերի 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումների դատային ելքը, որով ռազմաբազայի անձնակազմը պատրաստվել է խոշոր զորավարժությանը: Այս մասին Ռազմինֆոյին տեղեկացրել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը:
Հուլիսի կեսերին անցկացվելիք մարտավարական զորավարժությանը ներգրավվելու է ռազմաբազայի ամբողջ անձնակազմը:
Իսկ մինչ այդ անցկացված դաշտային ելքին մասնակցել է ռազմաբազայի մոտ 1500 զինծառայող և 500 միավոր տեխնիկա:
Վարժանքին ներգրավվել են բազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները, որոնք երկկողմանի մարտավարական գործողությունների ընթացքում կատարելագործել են հարձակողական և պաշտպանական մարտերի հմտություններ:
Մարզումների ընթացքում կիրառել են նաև ռազմաբազայի «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքեր:
Դաշտային ելքի ընթացքում ստորաբաժանումներն անցկացրել են նաև կրակային, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության, մեքենավարման մարզումներ:
«Մինչև տարեվերջ Ռուսաստանի կճնշի Հայաստանին ու Աղդամն ու Ֆիզուլին կտրվեն Ադրբեջանին: Թուրքիայի և Ռուսաստանի նոր սիրառատ հարաբերությունները հայերի համար ոչ մի լավ բանի չեն բերի», — լրագրողների հետ հանդիպմանն ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը, անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան նոր մեկնարկային հարաբերություններին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշեց, որ ըստ բանակցվող պլանի Արցախին հարակից՝ ազատագրված 7 շրջանները վերադարձվելու են Ադրբեջանին, Արցախն ստանալու է անհասկանալի մի կարգավիճակ, ադրբեջանցի փախստականները վերադառնալու են Բաքվին վերադարձված տարածքներ, որից հետո պետք է քննարկվի ԼՂ կարգավիճակը։ Ղարաբաղն իրավունք չի ունենալու սեփական զինված ուժեր պահել: Ըստ նրա՝«Կազանի փաստաթուղթը» վտանգավոր է Հայաստանի ու Արցախի համար։
«Վտանգավոր փաստաթուղթ է, որն իր մեջ պարունակում է պատերազմ սկսելու հնարավորություններ, առիթներ է ստեղծում դրա համար: Այս փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց հետո կարելի է ընդմիշտ ձեռք քաշել Լեռանային Ղարաբաղի որևէ կարգավիճակի և բնակչության ազատ կեցության որևէ հնարավորությունից»,-նշել է ազգագրագետը:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր հերթին նշեց. «Դա հատուկ ձևով շրջանառության մեջ է դրվել ժողովրդին համաձայնեցնելու այդ մտքին և համոզելու, որ սա է ճանապարհը: Պատահական չէ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունը, որ ստատուս քվոն չի կարող այսպես շարունակել, քանի որ այն պարունակում է էսկալացիայի նոր հնարավորություն: Սա ոչ այլ ինչ է, քան կոչ, որ նա կարող է սկսել էսկալացիան, և դա արվում է թե՛ ՀՀ իշխանությունների, թե՛ միջազգային ընդգրկված հանրության կողմից հանցակից լինելով»:
Ըստ Ալավերդյանի՝ Հայաստանը չպետք է թույլ տար, որ Արցախը դուրս մղվեր բանակցություններից. «Բանակցություններից Արցախի դուրս մղման հենց առաջին օրը պետք է Հայաստանն Ադրբեջանի հետ որեւէ սեղանի շուրջ չնստեր»:
Այնուհետև ավելացրեց. «Այսինքն՝ կլինի բաց դուռ՝ ԼՂՀ-ն ու Հայաստանն ուղղակիորեն վտանգի տակ դնելով: Հասկանալի է, որ հինգ շրջաններում Ադրբեջանի տնօրինության դեպքում որեւէ ձեւով պատերազմական գործողություները չեն սահմանափակվի՝ անհնար կլինի Ադրբեջանին հետ պահել նոր ոտնձգություններից, ինչպես հիմա է»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.