23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գրեթե բոլորը գիտեն, որ կանաչ բույսերը դրական ազդեցություն ունեն մեր առողջության վրա: Տնային բույսերը միայն զարդարանք չեն, այլ մաքրում են մթնոլորտը, հանդարտեցնում մեր նյարդերը, սենյակում պահպանում օդի խոնավությունը: Կանաչ բույսերի տերեւները համարվում են օդի զտման եւ մաքրման «գործարաններ»:
Նրանք ո՛չ միայն մաքրում եւ զտում են օդը, այլ նաեւ չեզոքացնում են փափուկ հատակից, պատի պաստառներից, գորգերից օդի մեջ առաջացող ոչ առողջարար նյութերը, որոնք, խառնվելով տան մաքրության համար օգտագործվող քիմիական նյութերի հետ, կարող են վնասել մեր աչքերն ու թոքերը։ Նրանք նաեւ բնակարանը ձերբազատում են ծխախոտի ծխից` փոխարինելով ծուխը չեզոքացնող հատուկ մոմերին։ Այս ամենը բնակարանում ապահովելու համար, նախ անհրաժեշտ է ունենալ առողջ բույսեր, որոնց պետք է հաճախ ջրել խաշած բանջարեղենի, բրնձի կամ ձվի ջրով, որոնք հարուստ են հանքային նյութերով եւ կենսանյութերով։ Անշուշտ, եփի ջուրը պետք է լինի սառը եւ առանց աղի։Ձվերի կեղեւները դնել ջրով լի սափորի մեջ եւ թողնել 24 ժամ։ Ապա այդ ջրով ջրել տնային բույսերը։ Կարելի է նաեւ ձվի կեղեւները շատ մանր փշրել եւ բույսի հողի հետ խառնել` նույն օգտակարությունը ստանալու համար։ Նախընտրելի է բույսերը ջրել եռացրած, ապա հոսող ջրով սառեցրած ջրով։
Խաշած կարտոֆիլի ջրի պարբերաբար օգտագործումը շատ օգտակար է բույսերի համար։ Բույսի թաղարի եզրերին կուտակված կրի հետքերը կարելի է վերացնել հում կիսված կարտոֆիլով շփելու միջոցով։ Հողի միջի որդերից ազատվելու համար հողի մեջ չորս մասի բաժանված կարտոֆիլ դրեք:
Հողից փչող խոնավության հոտից առաջացած ճանճերն իրենց ձվերը հաճախ դնում են հողի մեջ, որը վնասում է բույսի արմատներին։ Դրանցից ձերբազատվելու համար` հողի երեսը ծածկել ապակյա գնդիկներով, խճաքարով կամ ծովեզերքից հավաքած ոստրեներով։
Սուրճի մրուրը թափելու փոխարեն, լցնել բուսահողի վրա` զորացնելու համար բույսերի դիմադրողականությունը եւ նպաստելու հողի պարարտացմանը։ Հողի մեջ առաջացած մանրէները իսպառ կվերանան, եթե 23 կաթիլ անուշահոտ լցնեք ջրի մեջ եւ այդ ջրով ջրել բույսերը կամ ջրով լի ամանի մեջ շատ մանր կտրտել մեկ գլուխ սոխ եւ սխտոր, թողնել մեկ գիշեր եւ առավոտյան այդ ջրով ցողել բույսերի տերեւները եւ հողը։ Բույսը սնկային հիվանդություններից պաշտպանելու համար հողի մեջ խրել կիսված սխտորի երկու պճեղ։Կարմիր սարդերը բույսի վրայից վերացնելու համար սխտորի մեկ պճեղը եռացնել 1 լիտր ջրով, թողնել սառչի, ապա այդ ջրով ցողել տերեւները։
Մեկ ասպիրինի հաբը լուծել մեկ լիտր ջրի մեջ եւ այդ ջրով ցողել բույսի տերեւները՝ բույսի դիմադրողականությունը աշխուժացնելու եւ անհրաժեշտ հորմոններով ապահովելու համար։
https://www.youtube.com/watch?v=DUMKXROwd5g
Հուլիսի 1-ին, դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղևորությունների վաճառքի արգելքը չեղարկելուց 24 ժամ անց այդ երկիրը դարձել է ամենանախընտրելին «Yandex. Ուղևորություններ» ծառայության օգտատերերի հարցումներում:
3 օրում`հունիսի 29-ից հուլիս 1-ն ընկած ժամանակահատվածում ռուսաստանցիների շրջանում դեպի Թուրքիա ուղևորությունների հարցումների քանակն ավելացել է 4 անգամ, հայտնում է ՌԲԿ-ն: Իսկ Ղրիմն ու Սոչին 3 անգամ ավելի քիչ են հետաքրքրում ռուսաստանցիներին:
Կես օրում Թուրքիայի գծով ՌԴ զբոսաշրջային օպերատորների առաջարկների քանակը 200-ից հասել է 500-ի: Մինչ արգելքի սահմանումն այդ թիվը մոտ էր 1000-ին:
Ռուսաստանից Թուրքիա չարթերային չվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին, հայտնել է Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր տնօրինությունը: «Վարչությունը հայտնում է, որ չարթերային չվերթները կվերսկսվեն հուլիսի 7-ին, կիրականացվի 17 չվերթ»,-գրել է տնօրինությունը Twitter-ում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք մշտական կապի մեջ ենք զբոսաշրջային օպերատորների հետ: Արդեն ասում են, որ հյուրանոցներն էլ կընդառաջեն»,-ասել է նա:
Tez Tour-ն արդեն հուլիսի 2-ին առաջին զբոսաշրջիկների կուղարկի Թուրքիա, բայց կանոնավոր չվերթով, հայտնել է ՌԴ Զբոսաշրջային ոլորտի միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինան:
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության եւ Հայաստանի կառավարական մարմինների բանակցություններն արդյունք չեն տվել: Ընկերության հետ 2011 թվականին կնքած պայմանագիրը չի երկարացվի: Այս մասին «Հետքը» տեղեկացավ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ է՝ Հայաստանում սպառվել է կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի խմբաքանակը: Նոր անձնագրեր ստացող կամ արտասահաման մեկնող քաղաքացիներին տրվում է հին նմուշ անձնագիր: Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր, որ նոր պայմանագիր կնքելու եւ կենսաչափական անձնագրի նոր խմբաքանակ պատվիրելու համար սպասում են լեհ գործընկերների այցին։
Հունիսի 24-ից հետո, սակայն, այս թեմայով քար լռություն էր բոլոր գերատեսչություններում: Հունիսի 27-29-ի դրությամբ որեւէ կառույցից անհնար եղավ ճշտել, թե ինչ եղան բանակցությունների արդյունքները: Ոստիկանությունում ասում էին, որ իրենց հետ հանդիպումներ չեն եղել, նույնը լսեցինք նաեւ ԿԲ-ից ու վարչապետի աշխատակազմից:
Երեկ պարզել ենք, որ հանդիպում տեղի է ունեցել, բայց «PWPW S.A.» ընկերության հետ նոր պայմանագիր չի կնքվելու, չնայած որ գործող պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ համագործակցությունը հնարավոր էր շարունակել առանց նոր մրցույթ հայտարարելու, եթե դրա անհրաժեշտությունը լիներ:
Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ պայմանագրի ժամկետը չերկարացնելը հայկական կողմի դիրքորոշումն է: Բիչախչյանն այդ որոշումը մեկնաբանեց նրանով, որ ցանկանում են նոր՝ ավելի որակյալ կենսաչափական անձնագրեր պատվիրել, որը 2011թ. մրցույթի արդյունքում լեհական ընկերության հետ կնքած պայմանագրի պայմաններից դուրս է:
«Մենք մտադիր ենք բարելավել կենսաչափական անձնագրերի որակը, որպեսզի համընթաց քայլենք աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին: Չենք ասում, թե մերը վատն է, բայց աշխարհում տարեցտարի փոփոխություններ են տեղի ունենում: Մենք ուզում ենք, որ կենսաչափական անձնագրի լուսանկարով էջը լինի պոլիկարբոնատ, որն ավելի դիմացկուն է, սահմանային կետերում ստուգելիս բազմակի օգտագործման դեպքերում չի փչանում: Աշխարհի մեծ քանակությամբ երկրներում անցում են կատարել դրան, ինչը նշանակում է, որ լեհական ընկերության հետ ունեցած գործող պայմանագրից շեղվում ենք: Հետեւաբար, պետք է նոր մրցույթ հայտարարել, հստակեցնել նոր պայմաններ եւ գործել ըստ դրա»,-ասում է Մնացական Բիչախչյանը:
Ամբողջությամբ կարդացեք/hetq.am-ում։
Երևանի քաղաքապետարանը վերջերս հայտարարել էր, որ վերնիսաժի հին ապրանքների շուկան հուլիսի 1-ից չի գործելու։
Վաղ առավոտից ոստիկանները արգելել են հին, հնամաշ և հնաոճ իրերի առևտրով զբաղվող բազմաթիվ առևտրականներին զբաղենել իրենց՝ արդեն մշտական դարձած տեղերը, որը ինչպես հայտնի է, գտնվում է վերնիսաժին հարող փողոցներում և մայթերի վրա։
Դիտեք Ա1+-ի տեսանյութը
Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից խուսափելու տարբերակը տեսնում են բանակցային գործընթացի վերսկսմամբ, իսկ մինչ այդ, աշխատանքային հանդիպումներն արագացնելով, փորձում են հենց այդ ճանապարհով հեռացնել պատերազմի վերսկսման վտանգը։
«Առավոտ»-ի այն հարցին՝ եթե Ալիևի մտքին լինի պատերազմ վերսկսել, հատկապես, որ ՌԴ-Թուրքիա հարաբերությունները կարգավորվել են, արդյոք Ալիևը հաշվի կառնի՞ միջազգային հանրության կարծիքը, ու կկարողանա՞ն այդ պաշտոնյաները զսպել Ալիևին, քաղաքագետն ասել է. «Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն օգտագործեն իրենց տնտեսական և քաղաքական ողջ պոտենցիալն Ադրբեջանին զսպելու համար, ապա նրանք այդ կարողությունն ունեն։ Բայց իրականությունն այն է, որ դեռևս որևէ մեկը նման ոչ մի լուրջ քայլ չի արել, և բոլորը բավարարվում են տարբեր հայտարարություններով կամ հանդիպումներ կազմակերպելով։ Իրական ճնշման մեխանիզմ Ադրբեջանի դեմ մինչ օրս չի օգտագործվել, և դեռևս այդ գործոնը՝ միջազգային ճնշման, չի կիրառվել»։
«Առավոտ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«ՊՆ-ն հունիսի 16-18-իը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:
Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով եւ տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե պատվիրատուն, թե տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնելով տոմսի գինն ու գումար աշխատել:
Ասենք՝ տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այդ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել:
Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Արդեն մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը անվճար հիմունքներով Հայաստան է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետեւանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:
Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից այսօր ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից և Լարսում փողով «գործ են անում»:
Արայիկ Մարգարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը երկու անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում: Փոխարենը, ըստ նրա, հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի ու Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ «տասովկեքի» մեջ է. կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով.
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.