23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ Արցախի խնդրի շուրջ Կազանում կնքված պայմանագրի կատարումը բացարձակ փակուղի է մտել։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Մինսկի խմբի երկրները չեն տեսնում Մադրիդյան սկզբունքների կատարման հնարավորություն, քանի որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայերը պատրաստ են իրենց հողը պաշտպանելու։ Հունիս ամսվա վերջին համանախագահող երկրների դեսպաններին տրվել էր կարգադրություն՝ աշխատել Եվրոպայի հայ համայնքների աչքի ընկնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Նպատակը՝ սփյուռքի հայ համայնքների տրամադրությունների շոշափումն էր Ս․Պետերբուրգում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեվ հանդիպման արդյունքների շուրջ։ Հատկապես ակտիվ հանդիպումներ են անցկացրել Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները։ Չնայած, արդյունքի շուրջ, ոչ մի հաղորդագրություն, բնական է՝ չի կատարվել, սակայն, տեղյակ լինելով Եվրոպայի հայկական համայնքների տրամադրություններին, կարելի է վստահ ասել, որ դեսպանությունները չափազանց ոչ ոգևորիչ պատասխաններ են ուղարկել իրենց կենտրոններին։ Փաստորեն, նախապես գրված սցենարով իրականացված պատերազմը չտվեց սպասված արդյունքը և կազմակերպիչները ստիպված կա՛մ պիտի այն կրկնեն մոտակա ամիսների ընթացքում, կա՛մ նոր լուծումներ գտնեն։ Ինչպես արդեն հայտնել ենք, նման իրավիճակ 2010թ․ թվականի ամռանն էր, և տեղեկատվության արտահոսքի հետևանքով այն ժամանակ պատերազմ չսկսվեց, և այդ անփառունակ սցենարը իրականացվեց միայն այս տարվա ապրիլին։
Ցավալի է, որ Մադրիդյան սկզբունքների կարևորագույն կետը՝ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, չպահպանվեց Ադրբեջանի կողմից, սակայն սա նաև լավ հնարավորություն է այսօր հրաժարվելու համար Հայաստանի պարտությունը իրականացնող այդ սկզբունքներից։ Կորցրած տարածքները հետ բերելու համար սա հիանալի առիթ է, և այդ առումով չափազանց տեղին էր Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի կոչը։ Լիովին ընկալելի է նաև Ժիրայր Սեֆիլյանին մեկուսացնելու գաղափարը, որն իրականացրեց Սերժ Սարգսյանը։ Այսօրվա լարված իրավիճակից հաղթող դուրս գալու համար ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պետք է համախմբվի և պահանջի Ժիրայր Սեֆիլյանին ազատություն տալը և Սերժ Սարգսյանի հրաժարականը։
Միայն և միայն Սերժ Սարգսյանի հեռացումից և նոր իշխանության ձևավորումից հետո հնարավոր կլինի Արցախյան հարցի նոր իրատեսական լուծում տալը։ Սերժ Սարգսյանը չի կարող հրաժարվել իր կողմից ստորագրված և Հայաստանի համար բացառիկ պարտողական արդյունքներ ապահովող փաստաթղթերից, որի արդյունքում պարտադիր Ադրբեջանին են անցնելու ազատագրված տարածքները՝ կրկին օդի մեջ թողնելով Արցախի անկախության հարցը։ Այսօր պետք է մենք վերջին ճիգը գործադրենք՝ երկիրը հակազգային ռեժիմից ազատագրելու և Արցախը Հայաստանին վերամիավորելու համար։ Այս հարցը լուծելու համար մեզ ժամանակ չի տրված և մեր երկրի համար որոշիչ կարող են հանդիսանալ օգոստոս-սեպտեմբեր ամիսները։ Պարտավոր ենք մեր ողջ ուշադրությունը կենտրոնացնել մոտ ժամանակներս սպասվող զարգացումների վրա և համախմբվելով արձագանքել դրանց։
Մամլո հաղորդագրություն
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ էր ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ։ Մինչև մեր տեղ հասնելը ձկների մի մասին գետը քշել տարել էր ու թռչուններն էլ կերել էին, բայց տեսարանը ամեն դեպքում աղետալի էր։
Ականատեսների վկայությամբ հազարավոր սատկած ձկներ են եղել գետի այդ հատվածում, որոնց մի մասն էլ հենց արձանագրեց մեր տեսախցիկը։
Վերջին մի քանի տարիների ընթացքում այսպիսի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել Հրազդան գետի տարբեր հատվածներում, սակայն այդպես էլ հստակ չեն պարզվել ձկների զանգվածային սատկելու իրական պատճառներն ու ոչ մեկը չի պատժվել դրա համար։ Իսկ պատճառները կարող են տարբեր լինել՝ սկսած արտանետումների արդյունքում ջրի աղտոտումից, վերջացրած էլեկտրական հոսանքի կամ քլորի կիրառմամբ ձկների որսից։
Ահազանգը փոխանցվել է ՀՀ Բնապահպանության նախարարություն այն ակնկալիքով, որ միջոցներ կձեռնարկվեն պատճառները պարզելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ։ Մենք վերցրել ենք սատկած ձկների նմուշներ, որոնք կփոխանցենք համապատասխան մասնագետներին՝ այլընտրանքային հետազոտություններ իրականացնելու համար, ասված է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ:
shamshyan.com
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրո կստանա Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու համար, հաղորդում է Bild-ը:
Աղբյուրը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդում» 27-ամյա ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոն եվրո կծախսի այս գործարքի համար: Դորտմունդի «Բորուսիան» արդեն հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ լռում է:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ 27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:
Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:
Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երրորդ տրանսֆերն անգլիական ակումբում: Ավելի վաղ մանչեսթերցիներին միացել էին ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու իսպանական «Վիլյառեալի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բեյին:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Շամշադինի ՊՆ զորամասին պատկանող դիրքերում հրազենային վնասվածքից մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ Արսեն Մխիթարյանը:
Տեղի ունեցածն ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ դեպք, Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը պարզում է:
Միլիոնատերերի սիրելի զվարճություններից է անհիմն թանկարժեք և վերջին հաշվով բոլորովին անպետք իրերի գնումը: Ձեր առջև այն ամենաթանկ և շքեղ առարկաներն են, որոնք կարող են գնել միայն միլիարդատերերը, հայտնում է vs-t-ն:
Պայուսակ- $ 1650
Billionaire Boys Club-ի պայուսակը ոսկեջրած է և ունի ադամանդների տեսքով դաջվածքներ:
Անձրևանոց – $50.000
Կոկորդիլոսի կաշվից սև անձրևանոց Billionaire Couture-ից, որի հաճախորդներն են Դևիդ Բեքհեմը և Փոլ Մակքարթնին:
Խոհանոցային դանակ – $40.000
Nesmuk Diamond Studded Chef Knife ադամանդներով դանակը ստեղծել է դիզայներ Քվենտին Նելը:
Բիկինի – $30.000.000
Դիզայներ Սյուզան Ռոզենի ստեղծած լողազգեստը իրենից ներկայացնում է իսկական արվեստի գործ: Այն զարդարված է ընդհանուր 150 կարատ քաշով ադամանդներով, որոնք ամրացված են պլատինե շրջանակներով:
Ջինս – $600
Dior մոդայիկ բրենդի ջինսերը մետաղական փայլերով:
Ավտոմոբիլ – $4.800.000
Շվեդական ընկերությունը ստեղծել է CCXR Trevita սուպերքարը 1018 ձիաուժ հզորությամբ, որն աշխատում է զտած սպիրտով: Մեքենայի թափքը ծածկված է ադամանդներով:
Ականջակալներ – $15.000
Շվեդական ոսկե ականջակալներ, որոնց վրա ծախսվում է 25 գրամ ոսկի:
Արագ պատրաստման լապշայի փաթեթ – $43
Վաճառվում է Լոնդոնի Harrods հանրախանությում:
Փոշեկուլ – $19.000
Crystal Ergoripado-ի փոշեկուլ` զարդարված 3 հազար Swarovski բյուրեղներով:
«Մոնապոլիստ»- $8.000
Խաղադաշտը պատված է հորթի կաշվով և զարդարված է ոսկով ու արծաթով:
Ճարմանդ – $25.000
Այն պատրաստված է մաքուր ոսկուց:
Պիցցա – $1.000
Այն պատրաստում են Նյու Յորքի Nino’s ռեստորանում:
Ամրակներ կարիչի համար – $175
Հիանալի են բազմամիլիոնանոց պայմանագրի ձևավորման համար:
Զուգարանի տանիքով նստատեղ – $250
Ունի գեղեցիկ ձևավորում:
Շամպայն – $1.800.000
French Goût de Diamants շամպայնի շիշը զարդարված է սպիտակ ոսկուց և ադամանդներով զարդարված լոգոտիպով:
Սքեյթբորդ – $18.000
Louis Vuitton դիզայներական ֆիրմայի ստեղծածն է:
Մարտինիի բաժակ – $ 10.000
Նյու Յորքի Algonquin հյուրանոցում մարտիննի այդ բաժակը սիրում են պատվիրել միլիոնատերերը:
Բոլորին հայտնի է, որ մեր արևելյան հարևաններն ամեն ինչ անում են,որ հետ չմնան Հայաստանից և հատկապես հայերից…Հայաստանի պարագայում Իլհամ Ալիևը գործի է դրել նավթախավիարային դիվանագիտությունը և ինչ-որ բանի հասել է,սակայն ազերիների մոտ հայերին հասնելու և անցնելու մոլուցքը ուղղակի հոգեկան շեղումներ է առաջացրել եկվոր թուրքերի մոտ…Գործը հասել է նրան,որ ալիևյան ԶԼՄ-ները չեն կարող թաքցնել նախանձը,որ զգում են հայերի հաջողությունների հանդեպ,որոնք համաշխարհային ճանաչում են գտել և գտնում տարբեր բնագավառներում…
Հիմա Բաքվին հանգիստ չի տալիս անգլիական “Մաչեսթր Յունայթեդի” ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը…Ազերիական ԶԼՄ-ներից մեկի մարզական մեկնաբանին շատ է հուզում հետևյալ հարցը.”Ե՞րբ է Ադրբեջանը ունենալու իր “Հենրիխ Մխիթարյանը”,որը կարժենա ոչ թե 42,այլ գոնե 4 միլիոն դոլլար”…Ազերիներին հանգիստ չի տալիս այն հանգամանքը,որ հետխորհրդային հանրապետությունների մինչ այսօր ամենաթանկ ֆուտբոլիստը հենց ՀԱՅԱԶԳԻ Հենրիխ Մխիթարյանն է…Նա իր արժեքով 2 միլիոն դոլլրաով գերազանցել է ուկրաինացի Անդրեյ Շևչենկոյին…Ազերի լրագրողի հուզառատ հարցին կպատասխանեմ,որ Ադրբեջանը ԵՐԲԵՔ Հենրիխ Մխիթարյան չի ունենալու…”Հենրիխ Մխիթարյան”-ները բնածին են և ի հայտ են գալիս աշխատասիրության հաշվին…Բարբարոս թուրքից չի կարող ծնվել “տաղանդ”,իսկ աշխատասիրության առումով՝ խոսք չկա…Տգետ և ծույլ թուրքից կարող են ծնվել գողեր,ավազակներ,մարդասպաններ և այլ թափթփուկներ…Նավթախավիարային դիվանագիտությաբ էլ չի կարելի երկար արդյունք ապահովել…Ազերիների կողմից ԳՆՎԱԾ մարզիկների,գիտնականների,քաղաքագետների,դիվանագետների և այլնի ազգանունները թուրքական չեն…Վերջապես,թուրքի կողմից գնվածներն այնքան էլ գլուխ չեն կոտրում Ադրբեջանի և Ալիևի համար…Դրա համար էլ Ադրբեջանը չունի և չի էլ ունենա ոչ միայն Հենրիխ Մխիթարյան,այլև Շառլ Ազնավուր,Տիգրան Պետրոսյան,Արամ Խաչատրյան,Հովհաննես Բաղրամյան,Հովահաննես Իսակով,Համազասպ Բաբաջանյան,Արմենակ Խամփերյանց,Առնո Բաբաջանյան,Լևոն Արոնյան,Շեր,Անդրե Աղասի,Ալեն Պրոստ,Քիմ Քարդաշյան,Պատրիկ Դևեջյան,Ջորջ Դոքմեջյան,Սերժ Թանկյան,Գարիկ Մարտիրոսյան և այլն…
Ազերի-թուրքից կարող է ծնվել միայն Ռամիլ Սաֆարով և նրա նման վախկոտ մարդասպաններ…
Իլհամ Ալիևը չի հասկանում,որ սողալու համար ծնվածը թռչել չի կարող,նույնիսկ եթե շատ հարուստ է…
ԳԱԼԱ-ի զրուցակիցն է կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը։
Անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվող կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին, նշեց, որ Արցախյան պատերազմն ինչ-որ տեղ հնարավորություն տվեց, որպեսզի մենք սթափ հայացքով նայենք այն պրոբլեմներին, որոնք ունենք, այդ թվում նաև կոռուպցիային, և այդ աղբով վարակված է ոչ միայն իշխանական համակարգն, այլ նաև մեր հասարակությունը: Կոռուպցիայի դեմ մղվող պայքարը մի այնպիսի գործընթաց է, որը հնարավոր չէ հաղթահարել մի երկու-երեք ամսում, կոռուպցիայի դեմ պայքարում են մի շարք ժողովրդավարական երկրներում, սակայն այն շարունակում է մնալ:
«Հայաստանի դեպքում, իհարկե, մենք հասկանում ենք, որ այդ հայտարարությունները շատ դեպքերում իմիտացիոն բնույթ են կրում, եթե դրա դեմ պայքարը չի սկսվում ամենավերին պաշտոնյաներից: Իշխանությունները կարող են շոուներ կազմակերպել՝ պաշտոնանկություններ կատարելով, հեռուստատեսությամբ և իշխանական քարոզչամեքենաներով առավոտից իրիկուն պրոպագանդել, ցույց տալու համար, թե իբր ինչ արդար մարդիկ են: Սա կարող է մի որոշակի ազդեցություն թողնել հասարակության այն մասի վրա, ով ուզում է խաբված լինել, սակայն հասարակ ժողովուրդը հասկանում է, որ այս քայլերը որևէ հարց չեն լուծում»:
Փորձագետի խոսքով՝ քանի դեռ իշխանությունները չեն սկսել պայքարը վերևից, ապա պետք չէ ակնկալել լուրջ արդյունքներ: Պետք է հասկանալի լինի, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի սկսվում մանր ձկներից: Հետևաբար պետք չէ ակնկալել հեղափոխական փոփոխություններ, որքան էլ որ իշխանական հեռուստաընկերությունները դրա մասին խոսեն:
Թաթուլ Հակոբյանը կոռուպցիայից զատ անդրադարձավ նաև այն պատճառներին, ներքին և արտաքին մի շարք գործոնների, որոնք պատերազմի հրահրման հիմք են հանդիսացել:
«Իհարկե Արցախյան պատերազմի պատճառն Ադրբեջանն էր, և դա նրա հայտարարություններից ու սպասելիքներից մեկն էր: Սակայն վերջին շրջանում տեսակետներ են հնչել դավադրական տեսությունների մասին, և հարցեր են առաջացել… հնարավոր է այս պատերազմը կազմակերպված էր, որպեսզի կողմերին պարտադրեն զիջումներ, աչք վախեցնելու համար հատկապես հայկական կողմին, որ եթե չգնա զիջումների, կրկնվելու են նմանատիպ ռազմական գործողությունները և այլն: Սակայն ինքս կարծում եմ, որ հենց Ադրբեջանի մեղավորությունն է քառօրյա պատերազմը, սակայն միաժամանակ պետք է նշեմ, որ կարող ենք մեղավորներ գտնել այլ դիվանագիտական հարթություններում»:
Հակոբյանն այս պարագայում առաջին հերթին առանձնացնում է մեր դիվանագետների աչքաթողությունը, քանի որ մտածել են, թե բանակցությունների փակուղին որևէ հետևանք չի ունենալու: Սակայն, երբ որ բանակցությունների վերսկսումը մտնում է փակուղի, ապա պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է: Հակոբյանի կարծիքով գործոններից մեկն էլ հենց դա էր, որ պատճառ դարձավ պատերազմի: Ադրբեջանը տեսավ, որ բանակցություններում առաջընթաց չկա, և արդարացի համարեց պատերազմի միջոցով հարցերը լուծել:
«Իհարկե, կան նաև այլ գործոններ՝ ռազմական հավասարակշռության խախտումը, քանի որ Ադրբեջանն այնքան շատ զենք ու զինամթերք էր ձեռք բերել Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից, որ մտածեց՝ կարող է արդեն ռազմական ճանապարհով հարցերը լուծել: Ադրբեջանի մոտ ընկալումն այն էր, որ Հայաստանը թուլացել է, «և ինչու ոչ, եկեք սկսենք պատերազմ»: Գործոնները բազմաթիվ են, որոնք հանգեցրեցին չորսօրյա պատերազմի»:
Փորձագետի խոսքով՝ բազմաթիվ փաստեր կան, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստանը եթե անգամ չի հրահրել ուղղակիորեն Ադրբեջանին պատերազմ սկսելու իր ռազմավարական գործընկեր Հայաստանի դեմ, ապա անուղղակի կերպով է դա արել, ինչ-որ ուղերձներով:
«Եթե Ադրբեջանը համոզված լիներ, որ Ռուսաստանն իրեն պահելու է ռազմավարական գործընկերոջ նման, ապա նա հազար անգամ կմտածեր, նոր հարձակում կիրականացներ Արցախի ուղղությամբ: Հետևաբար մենք կարող ենք ենթադրել, և դա ունի ամուր հիմնավորում առ այն, որ ռուսական կողմից ուղղակի կամ անուղղակի ազդակներ է ստացել Ադրբեջանը, որ եթե սկսի պատերազմն, ապա առաջին ժամերին կամ օրերին միջամտություն չի լինելու»:
Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռուսաստանը դրսևորո՞ւմ է իրեն որպես ռազմական գործընկեր, ապա ըստ նրա, պետք է նշել, որ ՌԴ մեծ պետություն է և ունի իր շահերը և այդ շահերի շրջանակներում համագործակցում է Ադրբեջանի հետ: Ճիշտ է՝ սա մեզ դուր չի գալիս, բայց պետք չէ ակնկալել, որ հանուն այս փոքր պետության Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի՝ անտեսելով Ադրբեջանին:
«Սակայն ավելի կոնկրետացնելով ասեմ, որ Ռուսաստանն իրեն չի պահում որպես ռազմավարական գործընկեր, քանի որ ռազմավարական գործընկերը չի կարող մահացու զենք վաճառել իր ռազմավարական գործընկերոջ ախոյանին, որն ամեն օր ասում է, թե պատերազմ է սկսելու: Այստեղ լուրջ պրոբլեմ կա, ու շատ հայերի զայրույթ ես կիսում եմ, սակայն ուզում եմ խնդիրները տեսնել նաև մեր ներսում, արդյոք մենք մեզ պահում ենք որպես ռազմավարական գործընկեր, արդյոք մենք մեզ չենք պահում որպես մի պետություն, որն անընդհատ աղերսում է ռուսներին ուղղակի և անուղղակի ճանապարհներով, որ գիտեք ինչ կա, առանց ձեզ մեզ թուրքերն ու ադրբեջանցիները կմորթեն, արդյոք մենք մեր արժանապատվությունը չենք իջեցնում և արդյոք Ռուսաստանի ամեն մի մատ թափ տալուց հետո մեզ արժանապատիվ ենք պահում: Միշտ հեշտ է դրսում փնտրել մեր ձախորդություններն ու սխալները»:
Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ եթե երկրի ղեկավարները չեն կարողանում իրենց ժողովրդին կերակրել ու ժողովրդին անուղղակի կերպով ասում են՝ գնա Ռուսաստան, գնա արտագնա աշխատանքի, որ քո տունը պահես, ու դրա հետ միասին մտածում ենք, որ կարող են Ռուսաստանին թելադրել, ապա դա էլ իրատեսական չէ:
Եվ վերջում փորձագետն անդրադարձավ այն քայլերին, որոնք ձեռնարկում է ՌԴ-ն շփման գծում իրավիճակի բարելավման ուղղությամբ, նշեց, որ շփման գծում իրավիճակի բարելավումը մեծապես կախված է հակամարտող կողմերից:
«Պետք է հասկանանք նաև, որ երբ կողմերն ամեն անգամ կրակում են միմյանց վրա, միշտ չէ, որ ռուսի մատը խառն է, պետք չէ մտածել, որ միշտ այդ ամենի հետևում կանգնած են ռուսները: Ճիշտ է, Ռուսաստանն անուղղակի կերպով մի դեպքում ադրբեջանցիներին, մի դեպքում հայերին ազդանշաններ ուղարկում է, թե կարող են ինչ-որ բաներ անել, սակայն մեծ հաշվով շփման գծում իրավիճակի պատասխանատվությունն ընկած է շփման գծում տեղակայված զորքերի և նրանց քաղաքական ղեկավարության ուսերին:
Ես կարծում եմ, որ անգամ Ռուսաստանին է ձեռնտու խաղաղության պարտադրում կովկասյան տարածաշրջանում՝ ղարաբաղյան հակամարտության գոտում, մի պայմանով, որ այդ խաղաղությունը լինի ռուսական, այսինքն չի ուզում, որ այդ խաղաղությունը հաստատեն ԱՄՆ կամ Պարսկաստանը, Թուրքիան կամ Եվրոպան, քանի որ ով այդ տարածաշրջանում հաստատի խաղաղություն, նա էլ լինելու է տերն ու տնօրենը: Ես կարծում եմ, որ բոլոր պետություններն էլ ուզում են խաղաղություն, սակայն չեն ուզում մի այնպիսի խաղաղություն, որի պատճառով իրենք իրենց շահերի գոտուց դուրս են մղվելու: Այստեղ է ամբողջ խնդիրը, այլ ոչ թե այս կամ այն պետությունը խաղաղասեր է, թե չէ: Այստեղ այն խնդիրն է, թե ում խաղաղությունն է գալու տարածաշրջան, և արդյոք այդ խաղաղությունից հետո կողմերից մեկի ներկայությունն ավելորդ չի դառնալու, այս հարցում է, որ Ռուսաստանն ունի լուրջ մտահոգություններ»,- կարծիք հայտնեց Թաթուլ Հակոբյանը:
Ամբողջությամբ կարդացեք galatv.am
Այս երգի սեփականության համար այսօր համառ պայքար է գնում հայ, թուրք և ազերի շրջանակներում: Ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել թե իրականում երգը, որ ազգի սեփականությունն է, սակայն կարող եմ վերլուծել ու գալ ինձ համար եզրահանգման երգի սեփականության վերաբերյալ:
Անշուշտ երգի երժշտությունը սիրված է բոլորի կողմից, որ բոլորը փորձում են ներկայացնել որպես իրենց:
Ազերիների դեպքում, գոնե ինձ համար, պարզ է դառնում, որ երգը վերցված է: Այս երգն առաջին անգամ կատարել է Ալիմ Քասիմովը, ով երգը երգում է բավականին փոխված տոնայնությամբ ու փորձ է արել երգի մեջ մտցնել իրենց մուղամը, որպեսզի սեփականաշնորհումն ավելի սահուն ու համոզիչ լինի: Այս երգչի կատարմամբ մինչ այդ նշնակություն չունեցող երգը սիրվեց ազերիների շրջանակում, բայց մուղամ տարբերակով: Այնուհետև ազերիները մոտեցան բնօրինակին և կատարումներում կրճատվեց մուղամը : Ազերիները համոզված են, որ երգը ոչ հայկական է , ոչ էլ թուրքական, այլ այն ադրբեջանական է:
Երգի թուրքական տարբեակում երգի բառերից հասկանալի է դառնում, որ այն հավանաբար նվիրված է Էրզրումցի շիկահեր հարսին կամ աղջկան : Ինչպես գիտեք Էրզրումում կամ Կարինում բնակչության մեծ մասը Հայեր են եղել: Ես մտածում եմ, որ այն նվիրված է շիկահեր հայ հարսին : Մերոնք երգը սխալմամբ թարգմանում են դեղին հարս, որը բառացի է, սակայն այն շիկահեր հարսն է: Երգը պտտվում է Էրզրումի , շիկահեր հարսի ու Էրզրումի հավքերի շուրջ: Այս երգն անգլերեն տարբերակով արդեն երգում է թուրք երգիչ Սեմ Յուսուֆը, ով ցանկանում է երգը աշխարհին ներկայացնել, որպես թուրքական: Սակայան պետք է խոստովանեմ, որ թուրք կատարողները Sari Gelin երգի կատարման ժամանակ, անպայամն կատարում են նաև հայկական Սարի աղջիկ երգից գոնե երկու տող, իսկ եթ չեն կատարում, ապա գոնե ասում են, որ երգը տարածված է նաև Հայերի շրջանում:
Թուրքերի հետ իմ մասանավոր զրույցներում , միշտ լսել եմ հետևյալը: Երգը ադրբեջանական չէ միանշանակ: Այն պատկանել է հայ և թուրք աշուղներին, ովքեր մի աշուղական մրցույթի կամ հարսանիքի ժամանկ երգի մեղեդիով ու իրենց հնարած բառերով մրցել են միմյանց հետ, այդտեղից էլ ծնվել է երգը:
Հայկական Սարի աղջիկ երգը իմ ներաշխարհը տակն ու վրա է անում, սակայն դա ինձ համար քիչ է, որպեսզի ես կարողանամ դիմացինիս համոզել, որ երգը հայկական է, դրա մասին լուրջ պետք է մտածեն մեր երաժիշտները: Պետք է խոստովանեմ, որ ես մինչև այսօր Սարի աղջիկ երգի լավ գործիքավորում չեմ լսել, ինչը չէի ասի թուրքականի դեպքում:
Գրառումը՝ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր` հուլիսի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 296-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 01 DZ 022 և Кaмаз մակնիշի 250 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի՝ 3 տղա, 2 աղջիկ և 1 երեխա մահացել են: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ- փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հատուկ տեխնիկայի գործադրմամբ են միայն կարողացել բոլորին դուրս բերել ավտոմեքենայից:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզի քննչական վարչության պետի գլխավորությամբ:
Փաստի առթիվ մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Մահացածներն են՝ Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արտակ Ոսկանյանը, Կապան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Ռուբեն Ավագյանը, 23-ամյա Սոնա Ջավադյանը, 1-ամյա Լիկա Ավագյանը, Երևանի բնակիչ, 24-ամյա Մուշեղ Մարջանյանը և Իննա Միքայելյանը, ում բնակության վայրն ու տարիքը ճշտվում է: Камаз-ը վարել է Սիսիան քաղաքի բնակիչ, 47-ամյա Դավիթ Սամվելյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացած Ռ. Ավագյանն ու Ս. Ջավադյանը ամուսիններ էին, իսկ Լ. Ավագյանը նրանց երեխան էր, և նրանք վերադառնալիս են եղել Ջաբրայիլից՝ իրենց զինվոր ազգականի տեսակցությունից:
Հիսուս ասում է.
-Մի՛ կարծեք, թե ես եկա Օրենքը կամ մարգարեների ուսուցումները ջնջելու. չեկա ջնջելու, այլ լրացնելու: Հաստա՛տ իմացեք, որ ամբողջ Օրենքն ու բոլոր մարգարեությունները կետ առ կետ պիտի իրականանան առանց դրանցից մի բառ իսկ դուրս մնալու, մինչև որ գա այն օրը, երբ կանցնեն այս երկինքն ու երկիրը: Ով որ ամենափոքր պատվիրանն իսկ զանց անի և ուրիշներին էլ այդպես սովորեցնի, երկնքի արքայության մեջ նա հետինը պիտի համարվի: Իսկ ով որ գործադրի պատվիրանները և ուսուցանի դրանք, երկնքի արքայության մեջ նա մեծ պիտի լինի: Ասում եմ ձեզ, եթե Աստծու պատվիրանների նկատմամբ ձեր հավատարմությունը փարիսեցիների և Օրենքի ուսուցիչների ունեցած հավատարմությունից ավելին չլինի, երկնքի արքայություն չեք մտնի:
(Մատթեոսի ավետարան 5:17-20)
Արդարև, առաջին Ուխտը ևս ուներ իրեն հատուկ պաշտամունքի կանոններ և երկրային մի սրբարան՝ բաղկացած երկու մասից։ Նախ կար վրանի առաջին սրահը՝ Սրբություն կոչվածը, որտեղ գտնվում էին աշտանակը և առաջավորության հացի սեղանը։ Ապա՝ երկրորդ վարագույրի հետևում կար վրանի մյուս սրահը՝ Սրբությունների Սրբություն կոչվածը, որտեղ կային ոսկյա սեղանը՝ խունկ ծխելու համար, և Ուխտի տապանակը՝ ներսից և դրսից ոսկեպատ։ Այս Տապանակում էին պահվում մանանայով լի ոսկե սափորը, Ահարոնի ծաղկած գավազանը և Ուխտի տասնաբանյա պատվիրանների քարե տախտակները։ Տապանակի վրա կային Աստծու փառքը պատկերող քերովբեները, որոնք իրենց թևերով հովանի էին անում Քավություն կոչված կափարիչի վրա։ Ուրիշ մանրամասնությունների մասին այժմ չեմ ուզում խոսել։
Սրբարանը, ուրեմն, այդպես էր հարդարված։ Քահանաները պաշտամունք կատարելու համար միշտ մտնում էին վրանի առաջին սրահը։ Բայց երկրորդ սրահը միայն քահանայապետն էր մտնում տարին մեկ անգամ, այն էլ իր և ժողովրդի անգիտությամբ գործած մեղքերի փոխարեն զոհի արյունը Աստծուն մատուցելու համար։ Այդ բոլորով Սուրբ Հոգին ցույց էր տալիս, թե քանի դեռ վրանի առաջին սրահը կանգուն էր մնում, բուն Սրբարանի մուտքը մեր առջև փակ էր, ինչը խորհրդանշորեն ցույց է տալիս, թե ներկայումս այդ Սրբարանը բաց է մեր առջև։ Այնտեղ մատուցված նվերներն ու զոհերը չէին կարող մաքրել պաշտամունք մատուցողի խղճմտանքը, որովհետև դրանք կապված էին ուտելիքի, խմելիքի և ծիսական զանազան լվացումների հետ։ Եվ այդ մարմնական կարգերն ի զորու էին մինչև ուղղության, այսինքն՝ մինչև նոր կարգերի հաստատման ժամանակը։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 9:1-10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.