23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

lragir.am — Ռուսաստանի նախագահ Պուտինին Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակից ընդամենը մի քանի օր է անցել, բայց Թուրքիան Ռուսաստանի զբոսաշրջային վարկանիշում բարձրացել է առաջին տեղ:
Պարզվում է՝ ռուսները վերեւից ազդանշանի էին սպասում Անթալյա սլանալու համար, նրանք շատ են կարոտել թուրքերին ու «ամեն ինչ ներառված է» արեւելյան սերվիսին:
Հայոց ցեղասպանության մասին միանգամից մոռացել են, այդ մասին առանձնապես չեն էլ հիշել ռուս-թուրքական մի քանի ամսվա վեճի ընթացքում: Այն բանից հետո, երբ Թուրքիայի տարածքից Սիրիայի հետ սահմանային հատվածում ռուսական ինքնաթիռ է խոցվել, Պետդումա օրինագիծ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սակայն թե՛ ԱԳՆ-ն, թե՛ մյուս կարեւոր մարմիններն անմիջապես հայտարարել են, որ այդպիսի օրինագծի ընդունումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին:
Անցած շաբաթ, երբ Պուտինն ու Էրդողանը միմյանց ընդառաջ էին շտապում, Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում այդ իրադարձությունը գրեթե աննկատ է մնացել, փոխարենը կարելի է հիշել աժիոտաժը, երբ Պետդումայում ներկայացվել էր այդ օրինագիծը:
Ռուսաստանն այդպես էլ օրինագիծը չի ընդունել, ավելին, ապրիլին Ռուսաստանը գրեթե անթաքույց պաշտպանում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Սակայն Հայաստանը, միեւնույն է, վավերացրել է Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը՝ երկինքը Մոսկվային հանձնելով:
Ըստ երեւույթին, այդ համաձայնագրին էին սպասում: Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանին թույլ տալ օգտվել Ինջիրլիքի բազայից «հակաահաբեկչական» արշավի համար: Հայկական ՀՕՊ ենթարկումը Ռուսաստանին եւ Ինջիրլիքի բազայի օգտագործումն ամբողջացնում է ռուս-թուրքական ՀՕՊ գոտին:
Չավուշօղլուն ընդգծել է, որ բազան տրամադրվում է հակաահաբեկչական գործողության բոլոր մասնակիցներին, եւ եթե Ռուսաստանը նույնպես «Իսլամական պետության» թշնամին է, ապա ինչու բազան նաեւ Ռուսաստանին չտրամադրել:
Թուրքիան հակաահաբեկչական արշավն օգտագործում է սեփական խնդիրները լուծելու համար, մասնավորապես պայքարում է քրդական շարժման դեմ: Թուրքական ռազմաօդային ուժերը քրդերին ռմբակոծում են ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Ըստ երեւույթին, այսուհետ այդ հարցում թուրքերին օգնելու են նաեւ ռուսական ինքնաթիռները: Հնարավոր է, օգտագործվեն Հայաստանի ռադարներից ստացված տեղեկությունները:
Հատկանշական է, որ Չավուշօղլուի հայտարարությունը հնչել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից 3 օր առաջ, որտեղ Ռուսաստանը կարող է հայտարարվել միջազգային անվտանգության սպառնալիքներից մեկը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետո կդնի՞ այդ որոշման վրա եւ դրանից հետո Թուրքիան կմնա՞ դաշինքում:
Փորձագետները չեն բացառում ամենաանսպասելի տարբերակը՝ Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից ու ուղիղ դաշինքի մեջ մտնում Ռուսաստանի հետ:
Աստված պահի Հայաստանը:
Օրերս Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մադաթ Գուլիեւը ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայտնաբերել են ադրբեջանցի 127 անհետ զինծառայողների գերեզմաններ:
Այս նիստին նաեւ հայտարարվել էր, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ աշխատանք է տարվել անհայտ անձանց վերաբերյալ տվյալները ճշգրտելու եւ ցուցակում անհամապատասխանությունները շտկելու վերաբերյալ:
Ըստ նույն աղբյուրի, 213 անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզվել են, նրանց անունները դուրս են բերվել ցուցակներից, բացահայտվել է նաեւ, որ նախքան հրադադարի հաստատումը 11 հոգի անհայտ կորել է:
Թե որտեղ են հայտնաբերվել այդ գերեզմանները, ոչինչ չեն հայտնում: Aravot.am-ի հետ զրույցում թուրքագետ, ադրբեջանագետ եւ razm.info կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանն ասաց, որ այդ գերեզմանները, ենթադրվում է, արցախյան 1-ին պատերազմի տարիներին իրենց կողմից անհետ կորած հայտարարված անձանցն են: Ըստ Հովհաննիսյանի, ադրբեջանցի անհետ կորածների ցուցակները շատ բացեր ունեն եւ կան շատ անհամապատասխանություններ: Ցուցակների բացերի մասին ադրբեջանական կողմն էլ է նշում:
«2014-ի դեկտեմբեր ամսին նույն հանձնաժողովի ղեկավարը ադրբեջանական «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտնել էր, որ իրենց ցուցակներով կա 4016 անհետ կորած. սա արցախյան պատերազմի տարիներին եւ հրադադարից հետո մինչեւ 2014 թվականի դեկտեմբերը: Նույն մարդը հայտնել էլ, որ ինչ-որ տվյալներով կարող են ապացուցել 877-ի անհետ կորած լինելու հանգամանքը: Իսկ մնացածի վերաբերյալ ինչ-որ փաստաթղթեր չունեն: Նա նաեւ նշել էր՝ շատ հնարավոր է այդտեղ կրկնվող անուններ կան, շատ հնարավոր է այդ մարդիկ գնացել են նախկին Խորհրդային տարբեր երկրներ եւ իրենք տեղեկություններ չունեն, կամ իրենց սխալ տվյալներ են հասել:
Այսինքն, ըստ էության, ինքն էլ նշել է, եւ հենց իրենց խոսքերից է ստացվում, որ ցուցակներն անհասկանալի են եւ անհիմն բաներ կան»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ՝ այն ժամանակ ադրբեջանցի նույն պաշտոնյան խոսում էր, որ իբր հայկական գերությունից ազատել են 1428 անձի, այս անգամ նրանք խոսում են 1436 անձի մասին. «Այսինքն, 2014 թվականի դեկտեմբերից մինչ օրս ընդամենը 8 հոգու, բայց նույն ազատվածների մեջ նշում են այն ադրբեջանցի կնոջ անունը, որն այս տարվա հունիսին անցել էր սահմանը, իբր ազատել են նրան:
Իրականում կինն ինքն էր անցել մեր սահմանը եւ 2 օրվա ընթացքում մերոնք վերադարձրել են»: Տարոն Հովհաննիսյանի կարծիքով, ադրբեջանական այս իրար հակասող թվերն ու հայտարարությունները, խոսում են այն մասին, որ իրենց մոտից կեղծ տվյալների արտահոսք կա, որով փորձում են արդյունքների հասնել եւ մինչ օրս, ինչպես ասաց Հովհաննիսյանը, ինքը որեւէ ապացույց չի գտել ադրբեջանական կողմից: Որպես իր ասածների հիմնավորում, պարոն Հովհաննիսյանը նշեց այն, որ ադրբեջանական կողմը մինչ այժմ հայտարարել են, որ արցախյան 1-ին պատերազմից հետո բազմաթիվ մարդիկ կան, որոնց հետքերը չեն կարողանում գտնել, գերեզմանները չեն կարողանում գտնել, եւ իբր այժմ գտել են 127 հոգու գերեզման, բայց կոնկրետ տվյալներ չեն հաղորդում: «Նայելով իրենց զեկույցները, տվյալները, հասկանալի է, որ սա կարող է լինել զուտ իբր իրենց աշխատանքը ցույց տալու փորձ, իբր այս հանձնաժողովն աշխատում է, քանի որ նրանք բավականին լուրջ ֆինանսավորում են ստանում, եւ իրենք խնդիր ունեն արդյունքներ ցույց տալու»,-ասաց Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ ադրբեջանական այդ նույն նյութում էլ այնքան բացեր կան, ու այնքան են տվյալները ներկայացրել, թվերն էլ անհասկանալի են.«Բազմաթիվ անհամապատասխանություններ կան: Ասում են ապրիլյան պատերազմական դեպքերից հետո հայկական կողմն իրենց է հանձնել 13 զինծառայողի դի, մի քանի տող հետո էլ գրում են, որ մինչեւ հրադադարի բանավոր պայմանավորվածությունը իրենք 11 անհետ կորած ունեն, այս 11 կորածները ընդհանուր թվում չեն երեւում: Ասում էին 4016 անհետ կորած կար, հիմա ասում են՝ 3803, 213-ի ճակատագիրն էլ ճշտել են: Մեր կողմում մնացած ադրբեջանցի զինծառայողների դիերը իրենք համարում էին անհետ կորածներ, բայց հետո իրենք ստացել են դիերը:
Մի խոսքերով, իրենց կողմից խաբկանք ստեղծելու փորձ է արվում»:
2016 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի Մեհրաբի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ երեկվա դրությամբ իրավապահ համակարգը բացառել է այն հանգամանքը, որ զինվորը հրազենային մահացու վիրավորումը ստացել է հակառակորդի կողմից: Ասել է, թե նախաքննություն իրականացնող մարմինը քննում է ինքնասպանության կամ սպանության հասցնելու վարկածը… «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ զինվորին մահացած վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող մեկ այլ զինծառայող:
Սպանվածն իր գլխարկը հանած, մի կողքի դրած է եղել: Երբ իրավապահները հարցաքննել են նրա ծառայակից ընկերներին, նրանք միայն դրական կարծիք են հայտնել Արսեն Մխիթարյանի մասին՝ նշելով որ նա կոնֆլիկտային երիտասարդ չէր և խնդիրներ իրենց հետ երբեք չի ունեցել:
Լուրեր կան, որ Արսեն Մխիթարյանի մոտ հեռախոս է եղել, ինչը, ամենայն հավանականությամբ, իրավապահները կստուգեն՝ հասկանալու համար, թե արդյո՞ք տղան ինքնասպանության է գնացել հեռախոսով խոսելուց հետո, թե այլ խնդիր կա:
«Ժողովուրդ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Armlur.am-ի տեղեկություններով՝ մահացել է Գյումրիի նախկին քաղաքապետ։ Վարդան Ղուկասյանի հարեւաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հաեւանները, այդ թվում Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, չեն թույլատրել դիակը հերձել՝ պատճառաբանելով, որ քրիստոնյային վայել չէ: Վերջիններս, հակաճառելով ու վիճաբանելով ոստիկանների ու դատաբժիշկների հետ, պաթանատոմիական կենտրոնից դիակը տարել են:
Այնուհետեւ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հանձնարարականով ոստիկանները գնացել ու դիակը տեղափոխել են դիահերձարան:
Ոստիկանության Կումայրիի բաժին են հրավիրել նախկին քաղաքապետի որդուն՝ Սպարտակին, որն ասել է, թե ինքը որպես քրիստոնյա էր դեմ կանգնում դիահերձմանը, այլապես խնդիր չկա:
Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, որը, սակայն թեմայի շուրջ որեւէ բան չի ասել:
Այժմ Շիրակի մարզի քննչական վարչությունում հանկարծամահության դեպքով նյութեր են նախապատրաստվում՝ դատաբժշկական փորձաքննության արդյունքում մահվան պատճառները պարզելու համար: Դիակի զննությամբ տեսանելի բռնության հետքեր չեն հայտնաբերվել»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանը Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:
Իրանական կողմի հայտարարությունը բավական հետաքրքիր է և հավանական է, որ հեռուն գնացող տարածաշրջանային ծրագրի մի մասն է:
Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երևանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:
Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջև կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների և փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե ո’ր միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություներ ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:
Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձևավորումը և Հայաստանում էլեկտարէներգիա արտադարող կայաններին սեփական «բարիքը» հարևան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:
Այս ամենի ֆոնին բնական է, բայց միևնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպես պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա:
Բնական է, որ եթե Երևան ՋԷԿ-ի նմանակը չի կառուցվելու կամ այդ գործարքը հետաձգվում է, իսկ Իրանի հետ գազի ծավալների եռապատկման նախատեսվում է անցնել 2018 թ.-ից, ապա հայրենի իշխանությունները պետք է փնտրեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ: Իրանցիները, որքան էլ Արևելքի նիստուկացին բնորոշ չասեն «չէ» ու ժպտալով հույսեր տան, ձրի գազ մատակարարող չեն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, այս պարագայում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ Վրաստանը, կամ որ ավելի հավանական է՝ Գազպրոմին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այժմ աշխատում է իր հզորության 1/3-ի ծավալով:
Վերջինիս աշխատանքը պահեստային տարբերակ է, բայց մեծ «գլխացավանք» է Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան բավականին թանկ է: Դրա համար այն գործի է դրվում հիմնականում անելանելի պայմաններում, երբ ասենք Մեծամորի ատոմակայանը կանգնեցվում է պլանային վերազինման:
«Ուստի, եթե հաշվի առնենք նման ընկերություններին արտահանման թույլտվություն տալու կառավարության քայլը, ինչպես նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ ուղղության գործարկման համար իրականացվող գործողությունները, ապա այս սխեման կարող է աշխատել: Այսինքն՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պոտենցիալ հնարավորություն ունի դառնալու Հայաստան-Իրան «գազ հոսանքի դիմաց» գործարքի մաս: Այսպես նաև անուղղակիորեն կկատարվի Գազպրոմի հանդեպ պետության պատրավորությունն առ այն, որ 5-րդ էներգաբլոկից պետք է ամեն տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա առնել», — ասաց Արտակ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով, սա կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի շուկայում գազի գների որոշակի մրցակցային դրսևորումների և հնարավոր է նաև գների անկման: «Այժմ այստեղ գերիշխում է ռուսական գազը, իսկ եթե իրանական գազի ծավալը այժմյան շուրջ 400 մլն խորանարդից աճի մինչև 1,2 մլն խորանարդի, ապա այն կարող է վերածվել մրցակցային գործոնի:
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Հուլիսի 3-ին Հայաստանում Վարդավառի օրն էր: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Բայց եթե այսպես շարունակվի, Վարդավառն ի վերջո ողբերգությամբ է ավարտվելու: Այսպիսի բան 20-30 տարի առաջ չկար: Վարդավառի օրը երեխաները իրար էին ջրում իրենց փողոցներում, ուրախանում էին, իրար հետևից ընկնում, անցնում-գնում էր: Ինչպե՞ս է ստացվել, որ Վարդավառը գեղեցիկ տոնից տրանսֆորմացվել է խուլիգանության հասնող երևույթի, դժվար է պատկերացնել: Դեռ մի կողմ թողնենք, որ այդ օրը հատուկ ջրող ջոկատներ են ստեղծվում, որոնք ամենուրեք բոլորին ջրում են: Անխտիր բոլորին: Տարեց կնոջ վրա մի քանի հոգով հարձակվում են, կինը խնդրում է, թե բալա ջան, մի արեք, կարևոր տեղ եմ գնում, ոչ մի ազդեցություն չի թողնում, 4-5 դույլ ջուրը լցնում են նրա վրա, մինչև վերջին թելը ջուր սարքում: Բայց շատ ավելի վտանգավոր իրավիճակ է, երբ ցելոֆանե տոպրակների մեջ ջուր են լցնում ու դրանցով հարվածում տրանսպորտային միջոցներին: Երեկ ականատես եղանք նման մի դեպքի: Տիգրան Մեծի փողոցում ավտոլվացման կետի մոտ մի խումբ 20-25 տարեկան երիտասարդներ ցելոֆանե տոպրակներով հարվածեցին 14 համարի երթուղային մեքենային: Այդ մեքենան քիչ էր մնում հարվածեր մեկ այլ մեքենայի: Այդ պահին վթարային վիճակ ստեղծվեց: Վարորդը զայրացած դուրս եկավ, ամոթանք տվեց, 10-15 երիտասարդ կալմեջ արեց նրան, բանը հասնում էր ծեծկռտուքի»:
«Չորրորդ իշխանություն»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Քիչ առաջ դաժան ու ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, որն էլ 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Արմեն Ղամբերյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան տեղում մահացել է, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին, քանի որ երեխայի հարազատները փորձում էին հաշվեհարդար տեսնել ճիվաղի նկատմամբ:
Ականատեսները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, որ տղան ծնողների եւ երկու քույրերի հետ կանգնած է եղել մայթին, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել երեխային։
«Ասում են՝ երեխաներ են ճանապարհով անցնելիս եղել, վարորդը ցանկացել է փախցնել մեքենան, որ չհարվածի, բայց այդ երեխային է հարվածել, երեխայի վիզը կոտրվել է, տեղում մահացել է։ Երանի չտեսնեինք էս ամեն ինչը, մենակ հոր ու մոր վիճակը տեսնեինք, ձեռքներին ինչ կար, վերցրին ու սկսեցին հարվածել մեքենայում գտնվողներին»,- պատմեց ականատեսներից մեկը:
Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Վերջինիս հանձնարարականով փաստի առթիվ նույն վարչության ավագ քննիչ Սերգեյ Երիցյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի որոշմամբ նշանակված բժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ վարորդը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) 0,65 աստիճանի վիճակում:
Աշխարհի ստեղծագործությունից առաջ գոյություն ուներ Բանը։ Բանն Աստծու հետ էր, և Բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու հետ էր։ Նրանով էր, որ Աստված ստեղծեց ամեն ինչ. առանց նրա ոչ մի բան չստեղծեց։ Կյանքը նրանով սկիզբ առավ։ Եվ կյանքը մարդկանց համար Լույսն է, որ փայլում է խավարի մեջ. բայց խավարը չկարողացավ հասկանալ նրան։
Բանն էր ճշմարիտ Լույսը, որ աշխարհ գալով լուսավորում է ամբողջ մարդկությունը։ Նա աշխարհի մեջ էր, աշխարհը նրանով ստեղծվեց, սակայն աշխարհը չճանաչեց նրան։ Նա եկավ իր իսկ ստեղծած աշխարհը, բայց իր իսկ ստեղծած մարդիկ չընդունեցին նրան։ Իսկ իրեն ընդունողներին և իրեն հավատացողներին նա իշխանություն տվեց Աստծու որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով։ Եվ Բանը մարդ եղավ ու բնակվեց մեր մեջ, և մենք տեսանք նրա փառքը, Միածնի փառքը, որ Հորից եկավ՝ լի շնորհով և ճշմարտությամբ։
(Հովհաննեսի ավետարան 1:1-14)
Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, ինչպե՞ս չընդունենք Աստծու վկայությունը, որ ավելի մեծ է. իսկ Աստծու վկայությունն իր Որդո՛ւ համար տված վկայությունն է։ Ով հավատում է Աստծու Որդուն, նա իր մեջ ունի այս վկայությունը, իսկ ով չի հավատում, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված տալիս է իր Որդու համար։ Իսկ տրված վկայությունն այս է, որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այդ կյանքի աղբյուրը Որդին ինքն է։ Հետևաբար, ով որ Աստծու Որդուն ընդունում է իր մեջ, ունի այդ կյանքը, իսկ ով որ չունի Որդուն, չունի նաև հավիտենական կյանք։
(Հովհաննեսի առաջին նամակը 5:6-12)
Ռուբեն վարդապետ Զարգարյան. ֆեյսբուք:
Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2016 թվականի մայիսի 31–ին ընդունվել է թիվ 139-Ն որոշումը «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման և Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7–ի թիվ 190–Ն որոշումն ուժի կորցրած ճանաչելու մասին։
Որոշումն ունի հետևյալ բովանդակությունը.
«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 359-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից` 1) ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը` 146 700 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը, 2) ամսական 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը` P = 257.56 * E, որտեղ` P-ն 10,0 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/հազար խորանարդ մետր)` ներառյալ ավելացված արժեքի հարկը, E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 7-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» N 190-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ից»:
Ռուսաստանը պատրաստ է Իրանին մատակարարել Ս-300 հակաօդայինհամակարգերի երկրորդ խմբաքանակը. այն փաստացիորեն պատրաստ է փոխանցման: Այս մասին ռուսաստանյան izvestia.ru լրատվամիջոցին հայտնել էՌուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնայինգործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:
Ըստ Ֆոմինի՝ համակարգերը հնարավոր կլինի մատակարարել մոտ ժամանակներս՝ անմիջապես այն բանից հետո, երբ իրանցիները կատարեն ֆինանսական պարտավորությունները (փոխանցեն գումարը):
Հիշեցնենք, որ 2015թ. վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ս-300 ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը Իրանին կտրամադրի 2016-ի հունվար-փետրվար և օգոստոս –սեպտեմբեր ամիսներին:
Սակայն համակարգերը փետրվարին չմատակարարվեցին, քանի որ Իրանը դեռ չէր կատարել համապատասխան վճարումները: Ս-300 համակարգերի առաջին բաղադրիչները մատակարարվեցին 2016թ. ապրիլին և ցուցադրվեցին Իրանի զինված ուժերին նվիրված զորահանդեսում:
Հիշեցնենք, որ Իրանը և Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համակարգերի գնման պայմանագիրը կնքել են 2007–ին: Ըստ պայմանագրի՝ համակարգերի համար Իրանը վճարելու էր մոտ 800 մլն ամերիկյան դոլար:
Սակայն 2010-ին ՄԱԿ-ն սահմանեց պատժամիջոցներ Իրանի նկատմամբ, որով արգելվեց որոշ զինատեսակների մատակարարումը Իրանին: Ու թեև Ս-300 համակարգերի մատակարարման պայմանագրին դա չէր վերաբերում, այնուամենայնիվ Ռուսաստանը, պատրվակ ընտրելով ՄԱԿ-ի պատժամիջոցները, հրաժարվեց Իրանին մատակարարել զենիթահրթիռային համակարգերը:
Իրանի վրայից պատժամիջոցները հանելու համատեքստում 2015թ. ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց հրամանագիր, որով հանվեց Ս-300 համակարգերի՝ Իրան արտահանման արգելքը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.