23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Անակնկալ բան եք ասում, ես առաջին անգամ եմ լսում այդ մասին, Ջուլիետա Կարապետյանը առկա համակարգում էր սովորել և պետական քննությունն անբավարար էր ստացել: Բողոքարկեց քննության արդյունքները, սակայն ոչինչ չփոխվեց»: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Յուրի Դավթյանը՝ անդրադառնալով ինքնասպանություն գործած Ջուլիետայի Կարապետյանին, ով սովորում էր բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսում: Իսկ համաձայն տարածված տեղեկությունների, թե ուսանողուհին դասախոսներից մեկի հետ կոնֆլիկտ է ունեցել, դեկանը նշեց. «Ես խոսել եմ իմ տեղակալի, կուրսի ավագի հետ, բայց ուսանողուհին որևէ կոնֆլիկտ չի ունեցել: Միջին որակի սովորող երեխա էր, և եթե խնդիրներ ունենար դասախոսներից որևէ մեկի հետ, ավագը ինձ կասեր կամ նա անձամբ կտեղեկացներ և դա ես չէի հանդուրժի»:
Դեկան Յուրի Դավթյանի խոսքով՝ տարբեր կարծիքներ են հնչել ուսանողուհու մահվան վերաբերյալ. «Ասում են, որ 8-րդ հարկից լվացք փռելու ժամանակ է ընկել: Չգիտեմ, ինձ համար շատ ցավալի է, բայց չեմ կարծում, որ որևէ դասախոսի դրդմամբ է եղել, քանի որ պետական քննություններից արդեն մի քանի ամիս է անցել»:
Բանասիրության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողները հունիսի 7-ին պետք է դիպլոմ ստանային, սակայն Ջուլիետա Կարապետյանը չէր ստանալու, քանի որ քննությունն անբավարար էր ստացել:
Հիշեցնենք, որ Shamshyan.com լրատվական կայքը գրել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել:
Հանրապետության տարածքում հուլիսի 6-ին շրջանների մեծ մասում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 6-ին երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +18+20, իսկ վաղը ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,
Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,
Լոռիում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,
Տավուշում՝ գիշերը` +16+20, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,
Արմավիրում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +20+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +31+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +30+32,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +20+23,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +26+29։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վերաբերյալ ահազանգերը մեր խմբագրություն չեն դադարում: Այս անգամ մեզ դիմել է ոստիիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր, այժմ դատապարտյալ Վարդան Ղուկասյանի (Դոգ) մայրը՝ տիկին Սուսաննան: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը դատապարտվել է 4 տարի ազատազրկման՝ շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու համար։
«Հունիսի 18-ին գնացել եմ, որ իմ էրեխուն տեսնեմ, գնում եմ, ինձ մտցնում են ներս, էնտեղ կա Լարիսա անունով մի կին. նա գիտի, որ ես փակ տեղերից վատանում եմ, ինձ միշտ ջուր ա տալիս ու վալերիանկա, մինչև էրեխես գա, Լարիսը բերեց ջուրն ու վալերիանկան տվեց, ասեց՝ սպասի մինչև գա: Մի կես ժամ սպասում էի, բայց դու մի ասա, տեսակցության վրայի աշխատողը՝ Պետրոսյան Հովիկը, տենամ դեղին մազերով աղջիկ բերեց, մտցրեց կալանավորների սենյակ ու դուռը մյուս կողմից փակեց: Իմ էրէխեն եկավ, խոսեցինք, հետո ինձ ասում ա ստեղից գնա, ես էլ ասում եմ՝ ինչի՞ գնամ, եկել եմ, որ խոսանք այ բալա, էրեխես ինձ ասում ա՝ չէ, չէ դու գնա, հետո ինքը գնաց դռների մոտ, որ գան իրան տանեն: Էլ դու մի ասա, որ էդ աղջկա ու եսիմ որ կալանավորի մեջ «սեքս ա» կատարվում: Ես կես ժամ մնացել եմ էդ փակ դռների մեջ, սպասում եմ, որ ինձ գան տանեն, դուռը ծեծում եմ, բայց ձեն չկա, նոր հետո Լարիսը վազելով եկել ա դուռը բացել ա»,- բարկացած պատմում է Սուսաննա Ղազարյանը:
Նա պնդում է, թե տեսակցությունը ապահովող, ՔԿՀ-ի աշխատակից Հովիկ Պետրոսյանը աղջիկներ է տանում կալանավորների մոտ սեռական հարաբերություններ ունենալու նպատակով, եւ դրա համար նրան վճարում են 20 000 դրամ, իսկ պարզապես տեսակցելու, առերես շփման համար 10 000 դրամ:
Տիկին Սուսաննայի խոսքերով՝ ինքը որդու հետ շփվում է ապակուց այն կողմ՝ հեռախոսի միջոցով, նրա խոսքերով՝ Պետրոսյան Հովիկը տեղյակ է, որ ինքը գիտի միջադեպի մասին, անգամ տիկինը դիմել է ՔԿՎ, որտեղից նրան պատասխանել են, որ գործը ընթացքի մեջ է. «Էրեխուս գնացել եմ տեսակցության, ինձ նայում ֆշշցնում ա, այ կեղտ. դու փող աշխատես, մի հատ էլ ինձ ֆշշացնես»,-ասում է Վարդան Ղուկասյանի մայրը: Տիկին Սուսաննան վստահեցնում է, որ աղջիկների «մատակարարումը» կալանավայր մշտական բնույթ է կրել:
Քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ նման բովանդակությամբ դիմում իրենք էլ են ստացել, որի հետ կապված ուսումնասիրություն է տարվել և ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նման բան չկա և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Վերին Լարսը չի բացվել. մարդատար ու բեռնատար մեքենաների վարորդները շարունակում են մնալ այնտեղ:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը երեկ տեղեկացրել էր, որ ժամը 17:00-ին ճանապարհը փորձնական կբացվի՝ մարդատար մեքենաների համար: Ավելի ուշ տեղեկատվություն տարածվեց, որ հորդառատ անձրեւների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը ժամը 17.00-ին չի բացվել: Այնուհետեւ հայտարարվեց, որ ճանապարհի փորձնական բացումը հետաձգվել է այսօր առավոտյան՝ 10:00-ին:
Այս պահին Լարսում շարունակում են մնալ 5 տասնյակից ավելի մարդիկ, որոնք կամ հնարավորություն չեն ունեցել իրենց մեքենաները որեւէ վստահելի վայրում կայանել ու ԱԻՆ ինքնաթիռով Հայաստան գալ կամ նրանց հերթ չի հասել: ԱԻՆ-ից նրանց հայտնել են, որ օգնությունը չի կարող անվերջ լինել:
Երեկ՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի փողոցի 89 շենքի բակում երիտասարդ աղջկա դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկում բնակվող, 21-ամյա Ջուլիետա Կարապետյանն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելով իրեն ցած է նետել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ջ. Կարապետյանը սովորում էր Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետում և վաղը պետք է դիպլոմ ստանար: Կան տեղեկություններ նաև, որ պատճառը եղել է ԲՈՒՀ-ի դասախոսներից մեկի հետ ծագած ինչ-որ խնդիրները: Այդ տեղեկությունը քննչական բաժինը քննության ընթացքում ստուգելու է:
Զարմանալի է, թե Ազգային ժողովում որքան օպերատիվ, արագ ու առանց քննարկելու են ընդունվում որոշումներ արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ:
Հայաստանը 2013 թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվեց ինտեգրվել Եվրամիության հետ եւ շատ շուտով հասկացավ, թե ինչ հանցագործություն է կատարվել: Մեկ շնչով որոշում ընդունվեց եվրասիական մարգինալ բլոկ Հայաստանի մուտքի վերաբերյալ, ինչը Հայաստանին հասցրեց սնանկացման ու ամոթալի գոյության: Կառավարությունում չի մնացել քիչ թե շատ ողջախոհ մարդ, ով այդ որոշումը հիմարություն չհամարեր:
Վերջերս պարզվեց, որ Հայաստանը նվաստանալով խնդրել է իրեն մատակարարել վաղուց վճարված զենքը, բայց պարզվեց նաեւ այլ բան՝ ՀԱՊԿ-ը Հայաստանի գոյության համար բավական վտանգավոր սուբյեկտ է:
Ռուսաստանը՝ Հայաստանի առաջատար «գործընկերը», Ադրբեջանի գործընկերն է եւ թույլ չի տալիս, որ Հայաստանը զենք ձեռք բերի այլ պետություններից:
Հիմա ռուսների հետ ստորագրեցին ՀՕՊ պայմանագիրը: Այդպիսով ռուսները կրկնեցին Բալթյան շրջանում կատարած հնարքը, որտեղ հավաքագրվել է Բելոռուսը, այն իմաստով, որ ահռելի տարածությունը դարձել է ենթակա գոտի:
Հայաստանն այդպիսով դարձավ ռուսների պատանդը եւ ՆԱՏՕ-ի հակառակորդը: Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը կարող է Հայաստանի ինքնիշխանության մասին հավերժ պնդել ինչ ասես: Հայկական ինքնիշխանության կապակցությամբ նա ավելի լավ կաներ աչքի անցկացներ իր ծառայողական թերթիկը:
Բայց, այսպես թե այնպես, հայերը կհիշեն սեփական Հակաօդային պաշտպանության մասին, երբ ռումբերը կսկսեն չգիտես ինչու ընկնել Երեւանի վրա: Իսկ դրանք անպայման կընկնեն մեր քաղաքների վրա: Եվ այդժամ հայերը պատճառներ կգտնեն արդարացնելու ռուսներին՝ ոչ թե հայկական ղեկավարությանը, այլ հենց ռուսներին: «Ռուսաստանը միշտ ճիշտ է»:
Հայկական ղեկավարությունը, բնակչության լուռ համաձայնությամբ, երկիրը դատապարտեց լիակատար խոցելիության եւ դրեց օրինականացված վասալության վիճակում:
Ինչու է հենց այսպես տեղի ունենում: Դա արդեն չի կարող ըմբռնել ՆԱՏՕ-ի ոչ մի փորձառու սպա, եւ Դաշինքի շտաբ-բնակարանում արդեն մի քանի տարի Հայաստանն ընկալվում է որպես պետություն, որը չի հասկանում, թե ինչ կցանկանար պաշտպանության ու ինքնիշխանության պլանում: Հայաստանից ոչինչ չեն սպասում, բացի Ռուսաստանի շահերին ստրկանալուց:
ՆԱՏՕ-ում Հայաստանն ինքնիշխան պետություն չի համարվում, եւ այնտեղ սպասում են, որ ինչ որ պահի այն այլեւս ներկայացված չի լինելու Դաշինքի շտաբ-բնակարանում:
Հայկական ղեկավարությունն անհավանական շփոթվածությամբ սպասում է ՆԱՏՕ-ի նոր վեհաժողովին, չհասկանալով, թե ինչ մակարդակով այցելեն ՆԱՏՕ-ի հավաքին: Երկրի նախագահի այցը սկանդալային կլինի ռուսների համար, եւ ընդհանրապես կորցնում է որեւէ իմաստ ՆԱՏՕ-ի համար:
Ըստ ամենայնի, այնտեղ կուղարկեն ռուսական ռեզիդենդի, ԱԳ նախարար Նալբանդյանին: Ավելի լավ կլիներ ուղարկեին ավելի ցածրաստիճան պաշտոնյայի ՊՆ-ից: Հայ մայորը Վարշավայում էլ է մայոր:
Հայերն ընտրություն ունեին, եւ բավական մեծ դիապազոնով: Սակայն հայերն իրենք իրենց մտցրին փակուղի, եւ քաղաքական տարբեր ուղղությունների ու նույնիսկ գաղափարախոսությունների կիրառման պայմաններում ոչ ոք չկարողացավ երկիրը դուրս բերել այս խրոնիկ իրավիճակից:
Հայերը թերուս ժողովուրդ են եւ չեն պատկերացնում, թե ինչպես պետք է դուրս գալ այս վիճակից: Հիմա պետք է համաձայնվել, որ ընտրություն այլեւս չի լինելու: Գուցե միայն ավելի վատը նրանից, ինչ սպասվում էր:
Պաշտպանական խնդիրների մասով ոչ մի հույս չկա, բացի Ռուսաստանի առաջարկածից, իսկ Ռուսասատանն առաջարկում է միայն զոհվել եւս մեկ պատերազմում: Հայերը, ռուսների կարծիքով, իրավունք չունեն պատերազմել եւ հաղթել, դա ռուսական շահերի հանդեպ հղի է սպառնալիքով: Այդ մասին պետք էր Հռոմի պապին ասել, սակայն դա էլ է արգելված: Կմեղադրեն պրոզելիտիզմի մեջ:
Հայաստանի պես երկրների համար ՆԱՏՕ-ում մշակել են նոր ծրագիր՝ «Գործընթացի պլանավորում եւ փոփոխություն», ինչը կարող է էականորեն փոխել վերաբերմունքն այդ երկրների նկատմամբ: Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը:
Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն կընդունի այդ ծրագիրը, եւ կա երկրորդ հարցը՝ Հայաստանը կվավերացնի՞ այդ որոշումը: Ինչի՞ համար է պետք այդ որոշումը, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ՀՕՊ պայմանագիր է ստորագրել: Պաշտպանական քաղաքականության «դիվերսիֆիկացիայի» այս ի՞նչ հիմար ընկալում է:
Ի՞նչ է նշանակում երկու հակառակորդների հետ համագործակցությունը: Ռուսաստանն ավելի է թշնամանում ՆԱՏՕ-ի հետ: Դրանում ոչ ոք չի կասկածում:
Հարց է ծագում, թե ինչու պետք է ՆԱՏՕ-ն Հայաստանը դիտարկի որպես իր եվրատլանտյան գործընկեր: Ռուսաստանը նախ Հայաստանին լքել է պաշտպանական ծանր վիճակում, իսկ հետո դարձրել է ՆԱՏՕ-ի հակառակորդ:
Անհնար է մնալ երկու հակառակորդի ընկերոջ կարգավիճակում, երբ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը ձգտում են ոչնչացնել միմյանց: Հարեւանությամբ ՆԱՏՕ-ի հին անդամ Թուրքիան է, որի գործողությունները երկար տարիներ զսպում է դաշինքը: Ինչու՞ պետք է ՆԱՏՕ-ն շարունակի իրականացնել այդ գործառույթը:
ՆԱՏՕ-ում այդ հարցն արդեն լուծված է, եւ Թուրքիային այլեւս ոչ մի արգելք չի մնում հաշիվներ ներկայացնելու Հայաստանին:
Կովկասյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության հնարավորության մասին անհրաժեշտ կլինի խոսել, իսկ առայժմ մնում է սպասել, թե թուրքերն ու ռուսները որքան շուտ կպայմանավորվեն այդ մասին:
Իսկ ինչու՞ ոչ, Հայաստանում ռուսական գործակալներից ինչ-որ մեկը կարո՞ղ է բացատրել դա: Ի դեպ, ի՞նչը կարող է Ռուսաստանի հետ Հայաստանի «կապի» կարեւոր գործոն լինել: Իհարկե, դա ավելի պարզ կլինի, երբ ռումբերն սկսեն Երեւանի վրա ընկնել:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ
Սահմանադրությունը սովորական իրավական ակտ չէ. բացի նրանից, որ այն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, դոմինանտ օրենք է, իր մեջ պարունակվող յուրաքանչյուր դրույթ պետք է լինի հասարակական համաձայնության արդյունք: Այս մասին Zham.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա կարծում է, որ Սահմանադրությունը երբևէ չի համաձայնեցվել հասարակության հետ, այդ իսկ պատճառով չի կարելի համարել, որ ՀՀ քաղաքացին Սահմանադրության կրողն է: Նոր Սահմանադրության ստեղծման միակ նպատակն էլ՝ իշխանության վերարտադրվելն ապահովելն էր:
«Սահմանադրությունը դարձել է ընդամենը գործիք իշխող վերնախավի համար՝ վերարտադրվելու կամ իր քաղաքականությունը ապահովելու համար: Հետևաբար, որևէ խոսք նրա մասին, որ մարդը կարող է իրեն զգալ սահմանադրության կրող կամ սահմանադրության ինչ որ մի մասնիկ, չի կարող լինել»,-նշեց Աթանեսյանը:
Իրավաբանը նկատում է, որ Սահմանադրությունը ընդամենը փաստաթուղթ է և ավելի կարևոր է այն հարցը՝ կոչվում է այն կյանքի, թե ոչ: Այդ իմաստով մենք «Սահմանադրութուն չունենք ու երբեք էլ չենք ունեցել»:
«Ի դեպ ասեմ, որ սովետական սահմանադրությունը, միգուցե ավելի ժողովրդավար էր, քան ինչ որ հիմա ունենք: Այսինքն` դրանք խոսքեր են, դեկլարատիվ բնույթ կրող, կյանքում չիրականացող բաներ են: Հետևաբար անունը ինչ էլ դնեն՝ էությունը նույնն է: Մեզ մոտ չի եղել նախագահական, մեզ մոտ չի եղել կիսանախագահական հանրապետություն, մեզ մոտ չի եղել նաև խորհրդարանական : Մենք այլ վիճակով ենք ապրում: Ասել դա լավ է , թե վատ՝ այլ հարց է»:
Նրա կարծիքով այսօրվա վիճակի համար մեղավորը իշխանությունը չէ, մեղավոր ենք մենք բոլորս: Ստեղծված իրավիճակում Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ նոր Սահմանադրությամբ չի կարող որևէ փոփոխություն լինել:
«Ոչ մի փոփոխություն չի լինի, եթե կտրուկ իշխանական փոփոխություններ չլինեն. Կապրենք ոնց որ ապրում էինք՝ տեսնելով լավը և վատը, ինչպես միշտ»,-ընդգծեց նա:
Այսօր՝ հուլիսի 5-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 46-ամյա Անդրանիկ Մարտիրոսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ռուսաստանի Դաշնության քր.օր-ի 105 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով Ռուսաստանի Դաշնության Ներքին Գործերի Նախարարության Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադյան մարզի Տոսնենսկի շրջանի ներքին գործերի բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մարտիրոսյանը Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Գրիգորյանի վարորդն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նրան հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքները ղեկավարել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը: Օպերատիվ խմբերը բաժանված են եղել մի քանի մասի և դարանակալումները եղել են մի քանի հասցեներում, քանի որ ոստիկանները տեղեկություններ էին ստացել նաև, որ պատգամավորի վարորդը շրջում է տարբեր տեսակի ավտոմեքենաներով և դրանց ապակիներն ամբողջովին մգեցված են եղել, սակայն մութ ապակիներն էլ չփրկեց «մեծն» պատգամավոր Հ. Գրիգորյանի վարորդին:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում սպանության կասկածանքով հայտնաբերված Ա. Մարտիրոսյանն ասում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին, և այդ մարդիկ 2 հոգով փորձել են իրեն սպանել և ինքն ինքնապաշտպանվել է:
Ա. Մարտիրոսյանը կալանավորված է:
Հուլիսի 4-ին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Երևան ժամանած ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ է վարել հայկական կողմի հետ` գրում է «Իզվեստիա» պարբերականը:
Հղում անելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրներին` թերթը շարունակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը Ռուսաստանի միջնորդությամբ ակտիվ ընթացքի մեջ է, սակայն առանց ավելորդ շտապողականության:
«Ռուսաստանը գիտակցում է ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությունը, որպեսզի բոլոր կողմերը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղը, դրանից առավելագույնս առանց ցավի դուրս գան: Ռուսական նախագիծը, մասնավորապես, ենթադրում է Հայաստանի ապաշրջափակում ոչ միայն ադրբեջանական, այլև թուրքական կողմից: Բացի այդ, նախագիծը ենթադրում է բոլոր հաղորդակցային ուղիների ապաշրջափակում Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- հայտնել է «Իզվեստիայի» դիվանագիտական աղբյուրը:
Պարբերականի աղբյուրի խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.