23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ հուլիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ԳԱԶ 33-081 (Սադկո) մակնիշի ՊՆ 7764 Շ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Կարմրաքար գյուղի վարչական տարածքում, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներից 12-ը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների օգնությամբ, իսկ 3-ին՝ տեղի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները, քանի որ բոլոր վիրավորները ժամկետային զինծառայողներ են: Կապանի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ռազմական ոստիկանությունն ու կայազորի քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը
«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է ռուսաստանցի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ:
Ամեն ամիս ակնկալվող ու անցնող բարձր մակարդակով երկկողմ հանդիպումները Կոլերովը կապում է ապրիլյան քառօրյա պատերազմի հետ․ — «Սարսափելի բան էր տեղի ունեցել՝ ապրիլյան պատերազմը, և այդ աղետի ազդեցությունը գոնե սահմանափակելու համար էլ կազմակերպվում են այդ հանդիպումները: Ես չեմ կարծում, որ հանդիպումների այս ինտենսիվությունը կապված է մինչև տարեվերջ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելու հետ»:
Վերջին զարգացումների շարքում ամենահետաքրքիրը, Կոլերովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումն էր․ — «Սա իսկապես սենսացիա է: Սա վերջին տարվա գործընթացների արդյունքն է, այն պայքարի արդյունքը, որին չկարողացավ խանգարել նույնիսկ ապրիլյան պատերազմը»:
Հակադարձելով տարածված կարծիքին, թե ապրիլյան պատերազմի արդյունքում Ադրբեջանըն ամրապնդել է իր դիրքերը բանակցություններում՝ Կոլերովն ասաց․ — «Այն, որ այսօր կա պայմանավորվածություն, որպեսզի Ղարաբաղում լինի դիտորդների ուժեղացված խումբ, որը ապագայում կվերածվի խաղաղապահների կորիզի, Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն է»:
Փորձագետը դժվարացավ պատասխանեց հարցին, թե ինչ է խոստացվել Ալիևին պետերբուրգյան հանդիպման ժամանակ և արդյոք արդեն գոյություն ունի ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտեզի իրագործման համաձայնեցված ժամանակացույց: Նշեց միայն, որ եթե նման պայմանավորվածություն լիներ, Բաքուն անպայման կբարձրաձայներ:
Պետերբուրգյան հանդիպումից հետո՝ հունիսի 22-ին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը իբր համաձայնության են եկել խնդրի փուլային կարգավորման շուրջ:
Պաշտոնական Մոսկվան և Երևանը հերքեցին Մամեդովի խոսքերը, իսկ միջազգային միջնորդները լռության կոչ արեցին՝ նշելով, որ այսօր ընթացող կարգավորման գործընթացը «լռության կարիք ունի»:
Ռուսաստանցի փորձագետի համոզմամբ, չնայած ինտենսիվ գործընթացին, ադրբեջանական կողմը նոր ռազմական գործողություններ է սկսելու․ — «Բաքուն սկսելու է նոր պատերազմ, և ամենահարմար ժամանակը մինչև եկող տարի հունվար ընկած ժամանակահատվածն է՝ նոյեմբերին Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունների հետ կապված: Սեպտեմբերից մինչև հունվար Վաշինգտոնի ուշադրությունը հենց այդ ընտրությունների վրա է սևեռված լինելու»:
Հավելենք, որ այսօր Կրեմլին մոտ կանգնած «Իզվեստիա» թերթը «Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել» հոդվածում գրել է, թե Ռուսաստանի միջնորդությամբ բանակցային գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ակտիվ փուլում է՝ առանց ավելորդ շտապողականության․ — «Ռուսաստանյան կողմը հասկանում է, որ բոլոր կողմերը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, պետք է հնարավորինս անցավ դուրս գան այդ գործընթացից»:
Ըստ «Իզվեստիա»-ի անանուն դիվանագիտական աղբյուրի, ղարաբաղյան կարգավորման ռուսաստանյան ծրագիրը նախատեսում է մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների ապաշրջափակում ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից:
Թերթը գրում է նաև, որ ռուս-թուրքական հաշտեցումը բարենպաստ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վրա:
Մոդեստ Կոլերովի կարծիքով, սակայն, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը որևէ ազդեցություն չի ունենալու ղարաբաղյան գործընթացի վրա:
Վեհափառ Տէր
Շուտով պիտի բոլորէ երկու տարին Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ փակ ըլլալուն, թեմի Առաջնորդ Եզրաս Սրբազանի կողմէ։ Ամիս մը առաջ, Պոլսոյ Պատրիարքական փոխանորդ Արամ Արք. Աթէշեանի կողմէ Թուրքիոյ նախագահ Էրտողանի ուղղուած տխրահռչակ նամակը հայ ժողովուրդի կողմէ բուռն ձեւով դատապարտուեցաւ եւ նոյնիսկ Հայաստանի Ազգային ժողովի կարգ մը երեսփոխաններ կարգալուծութեան հարց դրին եւ խնդրեցին Ձեզմէ որպէսզի կարգազուրկ հռչակեք Արամ Արք. Աթէշեանին որպէս ազգի դաւաճան եւ նահատակաց ուրացող։ Պատճառը այն էր, որ ան համագործակցելով թուրք կառավարութեան հետ հերքած էր հայոց ցեղասպանութեան փաստը։ Սակայն եւ այնպէս, երկու տարի առաջ երբ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս Արք. Ներսիսեանը հրամայեց փակել Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցին եւ արգիլեց Սուրբ Պատարագ մատուցել այդ եկեղեցւոյ մէջ, միեւնոյն ատեն քանդեց մի մեծ Հայ քրիստոնէական համայնք, որին ոչ մի երեսփոխան կամ հոգեւորական չարձագանգեց։
Մոսկուայի մէջ ժողովուրդի ընդվզումը մեծ էր, նաեւ մեծ պոռթկում եւ զօրակցութիւն առաջացաւ Սփիւռքի մեր հայ հաւատացեալների մօտ, սակայն բոլոր նամակներն ու խնդրանքները մնացին անպատասխան, այնպէս որ մինչեւ այսօր եկեղեցին գոց է, ու համայնքը` ցրուած։ Կրնա՞ք ըսել թէ ի՞նչ է տարբերութիւնը Արամ Արք. Աթէշեանի եւ Եզրաս Արք. Ներսիսեանի։ Իմ կարծիքովս, ոչ մի տարբերութիւն, մէկը կը դրժէ ցեղասպանութիւնը եւ կ’ուրանայ նահատակ սուրբերը, իսկ միւսը կը քանդէ հայաշունչ քրիստոնէական համայնք մը, որ գոյութիւն ունէր 13 տարիէ ի վեր, եւ զրկուեցան մեծ թիւով հաւատացեալներ եւ երեխաներ` Պատարագի մասնակցելու հնարաւորութենէն, ի դիմաց գոց եկեղեցւոյ։ Ո՞վ կրնայ փակել հայկական եկեղեցի մը եթէ ոչ` թուրքը։ Աշխարհի մէջ հայ եկեղեցիներ գոցուած են միմիայն թուրքերու կողմէ, սակայն այսօր Մոսկուայի մէջ հայ արքեպիսկոպոսն է փակում հայ եկեղեցին։ Դուք քանիցս յայտարարեցիք որ մեր ժողովուրդին հոգեւոր սնունդ է պէտք, սակայն Մոսկուայի մէջ այդ հոգեւոր սնունդի աղբիւրներէն մէկը ցամքած է, Սուրբ Գէորգ եկեղեցին փակուած ըլլլալով, ի՞նչ կրնաք ըսել այս հարցով։ Արամ Արք. Աթէշեանը թերեւս կրնայ ունենալ «մեղմացուցիչ դէպք յանցանաց», ըլլալով թուրքի տիրապետութեան ու ճնշումներու տակ, սակայն Եզրաս Արք. Ներսիսեանի դէպքում ոչ մի «մեղմացուցիչ դէպք յանցանաց» չկայ, որովհետեւ ան կը բնակի Ռուսիոյ մէջ եւ ոչ մէկ ճնշում կամ հալածանք չկայ հայ ժողովուրդի հանդէպ։
Այստեղ Սրբազանի կողմէ, բացի ատելութենէն ու վրէժխնդութենէն Սուրբ Գէորգ եկեղեցւոյ համայնքին հանդէպ, ուրիշ պատճառ չկայ։ Քանդել 13 տարուայ քրիստոնէական հայ համայնք մը առանց արդարացի պատճառի եւ փակել հայկական եկեղեցի մը, զրկել հայ զաւակներուն Սուրբ Պատարագի մասնակցութենէն եւ հաղորդութենէն, համազօր է Քրիստոսի դէմ դաւաճանութեան։ Ուստի միայն այս եկեղեցադաւ արարքի համար պէտք էր եւ արժան կարգազրկել Ձեր հարազատ եղբօրը` Եզրաս Արք. Ներսիսեանը։ Արդեօք Դուք համաձա՞յն էք այս արարքին որ կատարուեցաւ Եզրաս Արք. Ներսիսեանի կողմէ, եթէ ոչ, ուրեմն հրահանգեցե՛ք Առաջնորդին որպէսզի անյապաղ բանայ եկեղեցին, եւ ամէն կիրակի Պատարագներ մատուցուին։ Իսկ եթէ համաձայն եք եւ լուռ կը մնաք ու այդ լռութեամբ քաջալերած կ’ըլլաք, ուրեմն կ’ողբամ քեզի Հայ եկեղեցի որ քո Ամենայն Հայոց Կաթողիկոսը լուռ ու մունջ կ’ընդունէ եւ կը քաջալերէ եկեղեցի փակող իր Արքեպիսկոպոս եղբօրը։ Եթէ քայլեր չձեռնարկուին, ու Պատարագները չվերսկսին Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ մէջ, լաւ գիտցած եղէք որ դատաստանի օրը Տէր Յիսուս Քրիստոս հաշիւ պիտի պահանջէ ձեզմէ։
Պօղոս Առաքեալը կը յիշեցնէ թէ` «Սարսափելի է իյնալ կենդանի Աստուծոյ ձեռքը»: Յուսով եմ որ մեր արդար ձայնը կը լսուի Մայր Աթոռի կողմէ, ու երկու տարիներէ վերջ կը բացուի Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցին, եւ ամէն կիրակի Սուրբ Պատարագներ կը մատուցուին։
Տէր Մարտիրոս Քհնյ. Պէրպէրեան Մոսկուայի Սուրբ Գէորգ եկեղեցւոյ նախկին հոգեւոր հովիւ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, որոշ բանկեր վարկ տալու համար սկսել են «ատկատ» ուզել՝ վարկի մոտ10-20 տոկոսի չափով:
«Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելիս մենք էլ կդատվենք, դրանից բացի` նաև ապացուցման խնդիր ունենք, դրա համար փորձում ենք քաղաքացիաիրավական ոլորտում` դատարանում հարցը լուծել»,- թերթի հետ զրույցում ասել է աղբյուրը՝ հավելելով, որ մի քանի հայց տարբեր բանկերի դեմ արդեն ներկայացվել է: Սա միակ խնդիրը չէ բանկերում․ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, հանել գույքը գրավից, բանկերում էլ գույքերի կուտակում կա, քանի որ չեն կարողանում վաճառել: Ստիպված գրավադրված գույքը տալիս են աճուրդի կենտրոն բորսաներին, դրանք էլ ձևական աճուրդներում այն վաճառում են ու իրենց հերթին փող աշխատում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:
Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:
Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Այն լեռը, որին մոտեցել եք այժմ, շոշափելի չէ Սինա լեռան նման, որ կրակով էր այրվում և պատած էր մշուշով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում և լսվում էր Աստծու պատգամող ձայնը։ Ժողովուրդը, որ լսում էր այդ ձայնը, աղաչում էր, որ այն չլսի կրկին, որովհետև սարսափած էր այն հրամանից, որ ասում էր. «Ով որ մոտենա լեռանը, թեկուզ մի անասուն, քարկոծվելով պիտի մեռնի»։ Այնքան ահավոր էր տեսարանը, որ Մովսեսն էլ ասում էր. «Սարսափից դողում եմ»։ Դուք, սակայն, մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների անհամար բանակներին։ Մոտեցել եք երկնքում արձանագրված Աստծու անդրանիկ զավակների բերկրալի հավաքույթին, Աստծուն, որ բոլորի դատավորն է, կատարելության հասած արդարների հոգիներին, Նոր Ուխտի միջնորդին՝ Հիսուսին և նրա թափած արյունին, որ ավելի լավ արդարություն է պահանջում, քան Աբելի արյունը։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է. «Մի անգամ ևս պիտի շարժեմ. և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։
«Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:18-27)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Արթիկի բնակիչներից մեկը 168.am-ին է տրամադրել բացառիկ կադրեր՝ հունիսի 24-ին տեղի ունեցած ջրհեղեցից, որտեղ երևում է, թե ինչպես է ջուրն աստիճանաբար վարարելով՝ լցվում բնակիչների տները, փակում փողոցներն ու հսկայական վնասներ պատճառում մարդկանց:
ԵԱՀԿ ԽՎ 25-րդ նստաշրջանում հուլիսի 5-ին ընդունված փաստաթղթում կա համար 9-ը դրույթը, որն անընդունելի է հայկական կողմի համար։ «Խորհրդարանական համագործակցության 25 տարի. երկխոսության միջոցով ամրապնդելով վստահությունը» կոչվող բանաձեւի նշված կետը պարունակում է հետեւյալ ձեւակերպումը. «ընդգծելով ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգված հակամարտությունները խաղաղ ճանապարհով, բանակցությունների հիման վրա, զերծ մնալով ուժի կամ դրա գործադրման սպառնալիքի վտանգից, անդամ պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, ՄԱԿ–ի կանոնադրության եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի անշեղորեն կատարման հիման վրա կարգավորելու ջանքերի ակտիվացման պահպանվող անհրաժեշտությունը»։
Նշենք, որ վերոնշյալ կետը բանաձեւում ընդգրկվել էր փոփոխությունների տեսքով եւ մտցվել էր ԵԱՀԿ ԽՎ ադրբեջանական պատվիրակության կողմից՝ հավանություն ստանալով ԵԱՀԿ քաղաքական եւ անվտանգության հարցերով ընդհանուր հանձնաժողովի հիմնական զեկուցող, շվեդ պատգամավոր Մարգարետ Սեդերֆելդի կողմից։
Այսօր՝ հուլիսի 5-ին սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալիև Վյուսալ Էմիր օղլուն (Əliyev Vüsal Əmir oğlu): Ադրբեջանի ՊՆ հայտնում է, որ զինծառայողը սպանվել է «հայկական կողմի դիպուկահարի կրակոցից»՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին: Ըստ հաղորդվող տեղեկության՝ Ալիև Վյուսալը սպանվել է հուլիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում:
Razm.info-ն փորձում է «հայկական կողմի կրակոցի» մասին ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունը ճշտել Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Լավրով-Նալբանդյան հանդիպումն, ըստ տարածված շատ սահմանափակ տեղեկատվության, նվիրված է եղել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի և երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Թեև երկու երկրների արտգործնախարարների առանձնազրույցի կոնկրետ մանրամասների վերաբերյալ մամուլը համարյա որևէ հստակ բան չի հաղորդում, այդուհանդերձ, կա մի կարևոր առանձնահատկություն, որն թույլ է տալիս հավանական համարել այն, որ նշված հանդիպումը ևս կոչված չի եղել Հայաստանի արմատական շահերի ոտնահարումը շահագրգիռ քննարկման առարկա դարձնել: Բանն այն է, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ամենաբարձր՝ նախագահ Ալիևի մակարդակով տեղեկատվական արտահոսք է իրականացրել, որի միջոցով պաշտոնական Բաքուն գաղտնազերծել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում կայացած եռակողմ գործարքի մանրամասները: Ըստ ադրբեջանական վարկածի, ԼՂՀ ներկայիս տարածքի 2/3-ը երկու փուլով պետք է հանձնվի Ադրբեջանին, իսկ Արցախը գուցե կստանա մի ինչ-որ կարգավիճակ, բայց ոչ անկախություն: Ոչ պաշտոնական Մոսկվան, ոչ էլ երևանա-ստեփանակերտյան իշխող դասն այդ առիթով հոդաբաշխ բացատրություններով կամ հերքումներով հանդես չեկավ, իսկ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակն էլ հորդորեց բոլորին այս անդրկուլիսային գործընթացի վերաբերյալ պահպանել լռություն: Քանի որ Լավրով-Նալբանդյան հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունն ակնարկ անգամ չի պարունակում առ այն, որ ՀՀ արտգործնախարարը բացատրություն է պահանջել Լավրովից Ալիևի բարձրաձայնած ծրագրերի վերաբերյալ, ապա կարելի է եզրակացնել, որ պաշտոնական Երևանն Ադրբեջանի ղեկավարի ասածների հետ խնդիր չի ունեցել և միակ բանը, որ անհանգստացրել է՝ գործարքի մանրամասների ժամանակավրեպ գաղտնազերծումն է եղել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.