23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

10 ամսական երեխայի հայրն ու նրա «ընկերը» 3 ժամ շարունակ բռնաբարել են նորածին աղջկան
Ինչպես հաղորդում է Daily Mail -ը, րկու տղամարդու մեղադրանք է առաջադվել, այն է՝ 3 ժամ շարունակ սեռական ոտնձություններ կատարել 10 ամսական երեխայի նկատմամբ։ Տղամարդիկ ձերբակալված են։
Նրանց ինքնություն դեռ գաղտնի է պահվում, սակայն նշվում է, որ տղամարդկանցից մեկը այդ երեխայի 50-ամյա հայրն է, իսկ մյուսը՝ վերջինիս 50-ամյա «ընկերը»։ Համասեռամոլ զույգի բնակարանը հետազոտելու արդյունքում հայտնաբերվել են հազարավոր լուսանկարներ և տեսահոլովակները, որտեղ զույգը նույնատիպ ոտնձություններ է կատարում այլ երեխաների նկատմամբ։
Ըստ դատարանի տվյալների, 2 տղամարդն էլ բազմիցս կատարել են նմանատիպ հանցանք։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:
Սպանության վայրից 1 փողոց այն կողմ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի 34 PD 763 համարանիշի ավտոմեքենան, որը սպանություն կատարողը օգտագործում է որպես տաքսի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով: Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել ու հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև՝ ասելով. «Այս սպանության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Շենգավիթի դատարանը, քանի որ, եթե կալանավորեին նախորդ հանցանքների համար, ապա այսօր այս դաժան ու սահմռկեցուցիչ դեպքը տեղի չէր ունենա»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հաշվի առնելով hանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթի դատախազության դատախազներ Արմեն Չիչոյանն ու Արսեն Մարգարյանը:
Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանը բոլորովին վերջերս իր կնոջը «նստեցրեց» բուժկենտրոնի ղեկավարի աթոռին։ Այժմ շրջանառվում են խոսակցություններ, որ սեպտեմբերին կայանալիք Սևանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ մեկտեղ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև Գագիկ Կարապետյանի որդին: Բուժկենտրոնի տնօրենի հավակնորդներին չհաջողվեց ամենազոր Կարապետյանի դեմն առնել ու նրանք մի կողմ քաշվեցին, տեղը զիջելով նրա կնոջը՝գյուղական ամբուլատորիայի համեստ բժշկին:
Իսկ այժմ հոգեբուժարանի գործունությանը քաջ ծանոթ Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, որը տարիներ շարունակ ընկերոջ՝ Գագիկ Կարապետայանի բոլոր գործերից տեղյակ է, սկսած տարատեսակ ընտրություններից, ուր միասին որքան ուզել այնքան խփել են, ինչպե՞ս կվերաբերվի, երբ իր կողքին քաղաքապետի աթոռի համար պայքարի նաև Գագիկի որդին, պարզ չէ:
Հետաքրքիր է, որ հոգեբուժարանի տնօրենը, որը նախկին քաղաքապետ Գևորգ Մալխասյանի մտերիմ ընկերն էր, ժամանակին շատ արագ կողմնորոշվեց և հնարավոր ամեն բան արեց սատարելու իր թեկնածությունը դրած Ռուդիկ Ղուկասյանին: Ասում են, այժմ արդեն Գագիկ Կարապետյանը ջանք չի խնայում որդուն քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:
Մարզում բոլորը գիտեն, որ, մեղմ ասած, կարգին չեն Գեղարքունիքի մարզպետի և Սևանի քաղաքապետի հարաբերությունները, իսկ այ Գագիկ Կարապետյանի և մարզպետի հարաբերությունները կարծես խիստ մտերմիկ — գործնական են։ Պատմում են, որ Սևանի հիվանդանոցի և պոլիկլինիկայի միավորման արդյունքում, երբ ստեղծվեց Սևանի բժշկական կենտրոն ՓԲԸ, մայիսի 20-ին անցկացվեց մրցույթ: (Պոլիկլինիկայի տարածքում նոր բժշկական կենտրոն է կառուցվել, ուստի միավորումը պետք է նախօրոք տեղի ունենար: Համաշխարհային բանկի պահանջն է):
Թեև մրցույթ էր նշանակված, սակայն մարզպետարանում ոչ մեկից գործ չեն վերցրել: Թեկնածուներին՝ հիվանդանոցի տնօրեն Վ. Մանուկյան, պոլիկլինիկայի տնօրեն Հ. Ղազարյան, նախկին տնօրեն Ա. Նիկողոսյան և ուրիշներ հասկացրել են, որ իրենք զրկվում են դիմելու իրավունքից: Դե վերջիններս էլ հասկացել են, որ նախօրոք որոշված է, թե ով է ընտրվելու: Արդյունքում տնօրեն է ընտրվել միակ թեկնածուն՝ հոգեբուժարանի տնօրենի կինը՝ իր հայրենի գյուղի՝ Դդմաշենի ամբուլատորիայի տնօրենը:
Հիմա արդեն լարված են նախկին ընկերների հարաբերությունները, քաղաքապետ Ղուկասյանը կամաց -կամաց զիջում է իր դիրքերը, չնայած նրան, որ նա փորձառու չինովնիկ է, և ուրիշ մեկը նրա պարագայում այդքան խնդիրներ ունենալով, թե՝ անձնական, թե՝ գործնական ոլորտում, վաղուց էր հանձնվել, քաղաքապետը համառորեն պայքարում է: Իսկ թիկունքից հարվածողները շատանում են, ինչ արած, կանաչը լավ է լույս տալիս: Հիմա էլ ամենազոր Գժանոցի Գագոն է ցանկանում նախկին ընկերոջ փոխարեն որդուն տեսնել Սեւանի քաղաքապետի պաշտոնում: Հավաստի աղբյուրներն ասում են, որ հոգեբուժարանի տնօրենը շատ ազդեցիկ կապեր ունի:
Աննա Գրիգորյան
«Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ.-ն, ով դեռևս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երևանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է և ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին՝ պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան: Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն արած» անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»:
Ու թեև հարուցվել է՝ քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացրել մերժել հարուցումը և քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ: Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց. Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը՝ նրան այդ ժամանակ սատարել և անգամ ծննդաբերության ժամանակ կողքին են եղել փոքրիկի հայրն ու տատիկը. «Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ և հնարավոր է, հիվանդանոցում րա հետ կապված խնդիրներ լինեն: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության 6-րդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձնից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես պետք է գրանցվեմ մեկ ուրիշի՝ չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրն ինձ հետ էր նաև մեծ քույրս, և բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցվել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր»: Իսկ թե ինչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպես 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, և ճիշտը նրանից հրաժարվելն է, մեր զրուցակիցը շարունակեց պատմել.
«Ես տարիներ շարունակ փնտրում եմ ու փնտրելու եմ իմ աղջնակին, որին բժիշկների հորդորով՝ թողեցի ծննդատանը: Բժիշկը գլխավերևումս կանգնել էր, թվեց թուղթ ու գրիչ՝ համոզելով, որ րոպե առաջ հրաժարվեմ երեխայիցս, իբր թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որ աղջիկս միևնույն է, չի ապրելու: Բժիշկն ինձ ասաց, որ դրսում կանգնած երեխայի հայրն ու տատն էլ են հորդորում, որպեսզի հրաժարվեմ աղջկանից: Այնինչ իրականում, երբ արդեն դուրս եկա, հասկացա, որ ինձ խաբել են՝ իրենց ուզած թուղթը ստանալու համար»:
«Իրավունք»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Մեզ փաթաթում են տարածքների զիջում»,- կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Այն, որ ԵՄ-ից անկախանալու Սեծ Բրիտանիայի հանրաքվեից հետո այղ գաղափարի ջատագով և աոաջ մղող բրիտանացի հայտնի երկու գործիչները «փախած» են, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին հիմք է տալիս հայտարարելու, որ ինչ-որ ուժեր շատ հստակ և նպատակաուղղված աշխատել են ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային «քանդելու» ուղղությամբ։
Այսօր Վարշավայում մեկնարկելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Քաղաքագետը չի բացառում, որ գագաթնաժողովի եզրափակիչ բանաձևում ՌԴ-ն դիտվի որպես սպառնալքբ։ Այս ֆոնին քաղաքագետը բավական վտանգավոր է համարում Երևանում օրերս կայացած ՀԱՊԿ ԱԳ նախարարների հավաքի վերջում արված այն ամրագրում-հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ը պատ-
րաստվում է ներկայացնել մինչև 2028 թվականի զարգացման պլանը, որտեղ նաև կներառվի մի կետ՝ ՀԱՊԿ անդամները դեմ են, որ ՆԱՏՕ-ն դեպի Արևելք զարգանա։
Ստեփան Գրիգորյանը փաստում է, որ մինչ այժմ Հայաստանին աջակցել են ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, ՌԴ-ն միայն գումարներ է տարել Հայաստանից՝ «Գազպրոմի», օդային ավիացիայի և այլ խողովակներով։ Այս իմաստով նա բավական լուրջ է համարում ԼՂՀ-ի շուրջ առաջացող վտանգները։ «Մեզ փաթաթում են տարածքների զիջում»,- ասաց նա ՝ նկատի ունենալով, որ նախագահների՝ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ առաջընթաց կար՝ փաստվեց շփման գծում հետաքննող մեխանիզմների տեղակայման մասին, իսկ Սանկտ Պետերբուրգում այդ մասին արդեն խոսք չգնաց. «Եկանք նախկին դիրքին։ Սա նշանակում է՝ եթե Ադրբեջանը չի կրակում, ուրեմն պետք է միակողմանի տարածքներ զիջենք»։
Նա կարծում է, որ քառօրյա պատերազմով Ադրբեջանը մի կարևոր բանի հասավ՝ ԼՂ հարցը կրկին հրատապ է, ու բոլորը հիմա խոսում են «ստատուս քվոն» փոխելու մասին։ Քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմին էլ է ձեռնտու «ստատուս քվոյի» փոխումը, բայց «ՀՀ գործող իշխանությունը պիտի հասկանա ՝ միակողմանի զիջումների չի կարող գնալ ու պահպանել իր իշխանությունը»։
«Առավոտ»
Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ժամը 03:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ: Ինչպես տեղեկցնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ ՊԲ առաջապահ զորամասերի կանխարգելիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի ներթափանցման փորձը ձախողվել է:
Բացի դիվերսիոն ներթափանցման փորձից, հակառակորդը որոշ ուղղություններում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Պաշտպանության նախարարության մերձակայքում որոշակի պատրաստություններ են ընթանում: Որոշ տեղեկություններով, Սեյրան Օհանյանի շուրջ օղակը բավականին սեղմված է, ավելին` նրան հասկացրել են, որ ինչ-որ ժամանակ հետո թերեւս ճիշտ կլինի դիմում գրել-հեռանալ: Իր հերթին Օհանյանն էլ հասկացրել է, որ ոչ մի դեպքում դիմում չի գրելու, թող հրամանով ազատեն:
Դա էր պատճառը, որ օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում նա այդ մասին ակնարկ արեց: Այնուհանդերձ, Պնախարարի պաշտոնի համար իշխանական վերին էշելոնում պայքարն սկսվել է. խնդրի նկատմամբ անտարբեր չէ ոչ մեկը՝ սկսած ԵԿՄ-ից, ավարտած գեոքաղաքական լուրջ շրջանակներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, համենայնդեպս, դա մոտ ժամանակներում տեղի չի ունենա՝ «եթե տեղի ունենա ընդհանրապես»: Կսպասեն, մինչեւ ղարաբաղյան եռացող կաթսան հանդարտվի՝ նոր:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակնհայտորեն ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում, և ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե խնդրի վերջնական կարգավորումը բավականին մոտ է։ Ճիշտ է, վերջին քսան տարիների ընթացքում հաճախ է նման տպավորություն ստեղծվել, բայց այս անգամ իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Բանն այնտեղ է հասել, որ Պուտինն ու Օբաման, լարված հարաբերությունները մի կողմ դրած, հեռախոսով քննարկում են ղարաբաղյան կարգավորումը։ Ընդ որում՝ շփման գծում, կարելի է ասել, մեռելային լռություն է։ Եվ սա՝ ապրիլյան պատերազմից ընդամենը երեք ամիս անց։
Հայաստանում էլ կարծես թե գլխի են ընկել, որ «ինչ-որ բան այն չէ», և կարող է մարդիկ մի գեղեցիկ օր արթնանան ու պարզեն, որ իշխանությունները տարածքները վերադարձնելու որոշում են ընդունել։ Գլխի են ընկել և փորձում են բողոքի ակցիաներ կազմակերպել, հայտարարություններ են հնչեցնում և այլն։ Բայց՝ առայժմ առանց լուրջ հաջողությունների, որովհետև իշխանությունների «դավաճանական մտադրությունների» ուղղակի ապացույցներ չկան։ Անուղղակի ապացույցներ՝ որքան ուզեք։
Խոսենք կոնկրետ օրինակներով։ Ադրբեջանը միշտ հայտարարում է, որ եթե հնարավոր չլինի ղարաբաղյան խնդիրը կարգավորել (այսինքն՝ «գրավյալ տարածքները» վերադարձնել) խաղաղ բանակցությունների միջոցով, իրենք դա կանեն զենքի ուժով։ Եվ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ կատակ չեն անում, կարող է իսկապես էլ դիմեն այդ քայլին՝ գերտերությունների լուռ համաձայնությամբ կամ թաքուն հրահրմամբ։ Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանություններն այս իրավիճակում, եթե մտադիր չեն տարածքային զիջումների գնալ։ Ճիշտ է, պիտի պետության բոլոր միջոցներն ուղղեին պաշտպանության ամրապնդմանը։ Բայց նրանք այդպիսի բան չեն անում։
Տեսեք՝ դեռևս 2015-ին որոշվել էր, թե որքան գումար պիտի ծախսվի պաշտպանության վրա 2017-ին, բայց ապրիլյան պատերազմից հետո որոշվել է այդ ծախսերը ոչ թե ավելացնել, այլ դեռ մի բան էլ պակասեցնել՝ մոտ 6 միլիարդ դրամով։ Իսկ սա միայն երկու բացատրություն կարող է ունենալ՝ կա՛մ իշխանությունները վստահ են, որ եղած ֆինանսավորումը լիուլի հերիք է պաշտպանվելու համար (թեև ապրիլյան պատերազմը հակառակն ապացուցեց), կա՛մ էլ՝ վստահ են, որ Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսի։ Թե ինչի վրա կարող է հիմնված լինել նման վստահությանը՝ կռահեք ինքներդ։ Համենայնդեպս՝ ո՛չ Ալիևի «ազնիվ խոսքի», ո՛չ էլ ռուսական կողմի հավաստիացումների։
Մյուս կողմից էլ՝ իշխանություններն արդեն բաց տեքստով են խոսում որոշ տարածքներ զիջելու անխուսափելիության մասին:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Հիսուսը Սուրբ Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, և նրա համբավը տարածվեց ամբողջ գավառում։ Նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ արժանանալով բոլորի հիացմունքին ու գովասանքին։
Եկավ Նազարեթ քաղաքը, որտեղ սնվել մեծացել էր, և ըստ իր սովորության՝ շաբաթ օրը գնաց ժողովարան։ Երբ նա վեր կացավ կարդալու օրվա ընթերցվածը, նրան տվեցին Եսայի մարգարեի գիրքը։ Նա բաց արեց և գտավ այն տեղը, որտեղ ասվում էր. «Տիրոջ Հոգին իմ վրա է, քանզի նա ինձ օծեց և ուղարկեց՝ փրկության ավետիս տալու աղքատներին, մխիթարելու սրտաբեկներին, ազատություն բերելու գերիներին, տեսողություն տալու կույրերին,ազատելու կեղեքվածներին և հայտարարելու, թե հասել է ժամանակը, երբ Տերը կփրկի իր ժողովրդին»։
Ապա փակեց գիրքը, տվեց պաշտոնյային և նստեց։ Ժողովարանում բոլոր մարդկանց աչքերը նրա վրա էին սևեռված, երբ նա ասաց.
-Այս մարգարեությունը, որ դուք լսեցիք, այսօր ահա իրականացավ։
Բոլորն էլ տպավորվել էին նրանից և նրա շնորհալի խոսքերով հիացած՝ ասում
էին. -Այս մարդը Հովսեփի որդին չէ՞։
Հիսուսն ասաց. -Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք. «Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ»։ Այն ամենը, ինչ որ լսեցինք, թե արել ես Կափառնայումում, այստեղ՝ քո հայրենի գավառում էլ արա։
Եվ ավելացրեց.
-Բայց դուք ինքներդ էլ գիտեք, որ մարգարեն իր ծննդավայրում պատիվ չունի։ Օրինակներով ձեզ ասեմ. Եղիայի օրերին Իսրայելում բազմաթիվ այրի կանայք
կային, երբ երեքուկես տարի երկնքից անձրև չտեղաց, և սաստիկ սով տիրեց ամբողջ երկրում։ Բայց Եղիան նրանցից ոչ մեկի մոտ չուղարկվեց, այլ ուղարկվեց միայն Սիդոնին մոտիկ Սարեփթա գյուղում բնակվող մի այրի կնոջ մոտ։ Նույնպես, Եղիսե մարգարեի օրերին Իսրայելում բազմաթիվ բորոտներ կային, բայց նրանցից ոչ մեկը չբժշկվեց, այլ միայն Նեեման անունով մի ասորի։ Այս ակնարկությունները լսելով՝ ժողովարանում գտնվողները բարկությամբ լցվեցին։ Վեր կացան, Հիսուսին քաղաքից դուրս հանեցին և գահավեժ անելու նպատակով նրան տարան մինչև կատարն այն լեռան, որի վրա կառուցված էր իրենց քաղաքը։ Բայց Հիսուսն անցավ գնաց նրանց միջով։
(Ղուկասի ավետարան 4:14-30)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին շրջանների մեծ մասում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +17+19, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +20+24,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +24+29,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +27+30,
Արարատում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+33,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +29+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+14, ցերեկը` +21+24,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +26+29։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.