23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայկական ժամանակ» օրաթերթը, այսօրվա իր համարում գրում է, որ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ:
Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաական շրջանակներում: Հա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ:
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջն ու նրա ծնողներին: Նախկին զոքանչը տեղում մահացել էր, իսկ նախկին կինն ու նրա հայրը` 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը, տեղափոխվել էին հիվանդանոց:
Հարևանները հայտնել են, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել:
Երբ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը հրապարակավ Հայաստանն անվանեց , բավականին մեծ աղմուկ բարձրացավ։ Ով չէր ալարում՝ մի քանի քաղցր խոսք էր ասում նրա հասցեին։ Իսկ երբ մի երկու շաբաթ անց նա վերընտրվեց ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ առանձնապես մեծ աղմուկ չբարձրացավ։ Ըստ երևույթին շատերն էին հոգու խորքում համոզված, որ նա, մեծ հաշվով, ճիշտ է ասել։ Ընդ որում՝ այդ բնորոշումը հաստատ Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին չէր վերաբերում (թեև այդ առումով էլ Հայաստանը, մեղմ ասած, խղճուկ վիճակում է)։
Բանն այն է, որ եթե, ասենք, վատ հագնված ինչ-որ մեկը մտնի որևէ արհեստանոց ու փականագործի աշխատանք փնտրի, որևէ մեկի մտքով չի անցնի նրան «քոսոտ» անվանել, իսկ եթե այդ նույն մարդը նույն հագուկապով մտնի, ասենք, «Չեյզ Մանհեթթեն» բանկ և փոխտնօրենի աշխատանք պահանջի, նրան հաստատ «քոսոտ» կանվանեն։ Այսինքն՝ խնդիրը տվյալ սուբյեկտի իրական հնարավորությունների և հավակնությունների միջև առկա վիթխարի տարբերությունն է։ Հիմա տեսնենք, թե ինչպիսին են Հայաստանի հավակնությունները ասենք, վերջին 17-18 տարիների ընթացքում։ Այսինքն՝ ինչպե՞ս են Հայաստանի իշխանությունները ներկայացնում մեր առջև դրված խնդիրները, և ինչպե՞ս են պատկերացնում դրանց լուծումները։
Ընդհանուր գծերով պատկերը հետևյալն է. Հայաստանը չորս հարևաններից երեքի հետ ունի ոչ թե սահման, այլ ճակատ, Հայաստանը պիտի Ադրբեջանին ստիպի ճանաչել ԼՂՀ անկախությունը (իսկ եթե շատ համառեն՝ «Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահման ձեռք բերի»), Թուրքիային ստիպի ճանաչել Ցեղասպանությունը (դրանից բխող բոլոր հետևանքներով), իսկ տնտեսության ոլորտում՝ «ևս հարյուր տարի զարգանա շրջափակման պայմաններում», զարգացնի բարձր տեխնոլոգիաները, դառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն և այլն։ Իսկ գործնականում պարզվում է, որ «չորս հարևաններից երեքի հետ ճակատ ունեցող» երկիրը, կոպիտ ասած, անգամ «սնարյադի փող» չունի, որովհետև գերագույն-գլխավոր հրամանատարի ու ազգուտակի անձնական ունեցվածքը մոտ տասը անգամ գերազանցում է բանակի տարեկան բյուջեն։ Իսկ «տնտեսական զարգացման հայեցակարգն» էլ պոմիդոր աճեցնելն ու ռուսներին ծախելն է (եթե բախտներս բերի, ու թուրքական ապրանքների նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի)։
Ու նաև վարկեր վերցնելով «յոլա գնալը» (թե հետո այդ վարկերի տակից ոնց ենք դուրս գալու՝ «հայեցակարգը» չի պարզաբանում)։ Մի խոսքով՝ Հայաստանի իրական հնարավորությունների և պաշտոնապես հռչակված «մարտահրավերների» միջև վիթխարի անդունդ կա։ Ընդ որում՝ արդեն համարյա քսան տարի է հասարակաթյանը քարոզվում է, որ այդ խնդիրների լուծումը լավ էլ իրատեսական է (պարզապես «բախտներս չի բերում», «հանգամանքները լավ չդասավորվեցին», «հայերին չեն սիրում», ծայրահեղ դեպքում՝ «իշխանության առանձին օղակներ թերացան» և այլն)։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ, ով կնոջ եւ երեխայի հետ ամենավերջին դավաճանի պես փախել էր Ադրբեջան, պարզվում է` կրկին Բաքվում է կամ երբեք էլ երրորդ երկիր չէր տեղափոխվել: Այդ մասին Haqqin.az-ը տեսանյութ է տեղադրել իր կայքում։ Վ. Մարտիրոսյանը զբոսնում է Բաքվում եւ ծաղիկներ դնում, որը նրանք աշխարհին մատուցում են իբրեւ Խոջալուի զոհերի հիշատակին նվիրված (ադրբեջանական զառանցանքների համաձայն, հայերը Խոջալույում ցեղասպանություն են իրականացրել ազերիների նկատմամբ):
Նա ցավակցել է ադրբեջանցիներին ու դատապարտել հայերին տեղի ունեցածի համար: Ի դեպ, Վ. Մարտիրոսյանի Բաքվի զբոսանքը կազմակերպել է ադրբեջանցի իրավապաշտպան Դիլյարա Ալիեւան:
Իրեն քաղաքական հալածյալ համարող տականքը լուրջ, խելոք տեսք ընդունած շրջում է Բաքվի փողոցներով: Haqqin.az-ը գրել է, որ Վահան Մարտիրոսյանը միակ «հայտնի» հայը չէ, ով ներողություն է խնդրում Խոջալուի դեպքերի առիթով ու ծաղիկներ դնում զոհվածների հուշարձանին: «Նախկինում ադրբեջանական ժողովրդից հրապարակային ներողություն են խնդրել լրագրող Վահե Ավետյանը, Լեռնային Ղարաբաղի Հելսինկյան ասամբլեայի ներկայացուցիչ Կարեն Օհանջանյանը, ՀԿ-ներից մեկի նախագահ Գեորգի Վանյանը»,-գրում է Haqqin.az-ը:
Ամառային հանգստի սեզոնին ամեն տարի ակտիվանում են քննարկումները զբոսաշրջության, հանգստյան ուղղությունների վերաբերյալ: Բոլոր այդ քննարկումներում գերակշռում է այն կարծիքը, որ զբոսաշրջային տասնյակ ռազմավարություններ ու ծրագրեր ընդունած, զբոսաշրջությունը՝ որպես գերակայություն, առաջնահերթություն հռչակած Հայաստանը ոչ միայն գրավիչ չի դառնում օտարերկրյա զբոսաշրջիկների, այլ առաջին հերթին՝ Հայաստանի քաղաքացիների համար:
Ընդ որում, եթե օտարերկրացիներին Հայաստանը չի գրավում հիմնականում զբոսաշրջային համապատասխան ենթակառուցվածքների, ցանցային համակարգերի բացակայության պատճառով, ապա Հայաստանի քաղաքացիներին Հայաստանը՝ որպես հանգիստն անցկացնելու վայր, ոչ միայն չի գրավում, այլ ուղղակի վանում է՝ առաջին հերթին՝ բարձր, աննախադեպ ու այլ երկրների համանման ծառայությունների հետ անհամադրելիորեն բարձր գներով:
Ու մինչ Հայաստանի զբոսաշրջային ոլորտի խաղացողները հույսեր էին փայփայում, որ այս տարի հատկապես ռուս զբոսաշրջիկների՝ սովորականից տարբերվող ծավալով հոսք տեղի կունենա, հատկապես՝ ռուս-թուրքական հարաբերությունների սրման ու դրա արդյունքում՝ դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների հոսքի նվազման պատճառով, Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից՝ այդ մի բառով հօդս ցնդեցնելով ռուս զբոսաշրջիկների սպասող Հայաստանի տնտեսությանը՝ ընդհանրապես, ու հայաստանյան հյուրանոցների, հանգստյան տների սեփականատերերին՝ մասնավորապես:
Բավական է նշել միայն, որ Էրդողանի՝ Պուտինին ուղղված նամակի հրապարակումից երկու օր անց արդեն Թուրքիան դարձավ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրած ուղղությունը: Բացառված չէ, որ ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացումը կանդրադառնա հայ զբոսաշրջիկների նախընտրությունների վրա, սակայն վստահաբար ՀՀ քաղաքացիներից շատերը ևս այս տարի նույնպես մեկնելու են Թուրքիա՝ հանգստի: Նախորդ տարիների վիճակագրությունը վկայում է, որ սկսած 1998 թվականից՝ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկների հոսքը գրեթե կայուն կերպով աճել է՝ միայն առանձին տարիների արձանագրելով որոշակի անկում:
Օրինակ՝ 1998թ. Թուրքիան ընդունել է 15.984 հայ զբոսաշրջիկ։ 2001 թվականին հոսքը կտրուկ նվազել է՝ մինչև 7064 մարդ, որից հետո շարունակել է աճել։ Պիկը գրանցվել է 2011-2013թթ. ժամանակահատվածում՝ տարեկան ավելի քան 70.000 ՀՀ քաղաքացի է այցելել Թուրքիա։ 2013 թվականին այդ ցուցանիշը եղել է ռեկորդային՝ 73.365 մարդ։ 2014 թվականին Հայաստանից Թուրքիա այցելողների թիվը նվազել է 6,1%-ով և հասել 67.198-ի։ Իսկ 2015-ին գրանցվել է կտրուկ անկում՝ 27.8%-ով կամ 18.676 մարդով (հասնելով 48.522-ի)։ Բացառված չէ, որ այս նվազումը պայմանավորված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցով։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով կոչ եմ ուղղում ձեզ, որ բոլորդ
միաբանվեք, և պառակտումներ չլինեն ձեր մեջ, այլ միանաք նույն մտքի և նույն
խորհրդի մեջ, քանզի, եղբայրնե՛ր, Քղվեի ընտանիքից ոմանք ձեր մասին խոսելիս տեղեկացրին ինձ, թե հակառակություններ կան ձեր մեջ։ Ասեմ, ինչ որ լսեցի. թե ձեզնից յուրաքանչյուրը տարբեր բան է ասում։ Մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», մյուսը՝ «Ես Ապողոսին եմ հետևում», մի երրորդն ասում է՝ «Ես Կեփասին եմ հետևում», իսկ մի ուրիշը, թե՝ «Ես հետևում եմ Քրիստոսին»։ Մի՞թե Քրիստոսը կողմերի է բաժանված։ Մի՞թե Պողոսը խաչվեց ձեզ համար, կամ Պողոսի անունով մկրտվեցիք։ Փառք Աստծու, որ ձեզնից միայն Կրիսպոսին և Գայիոսին եմ մկրտել. այնպես որ մեկը չի կարող ասել, թե իմ անունով մկրտվեցիք։ Ստեփանոսի ընտանիքին էլ եմ մկրտել։ Չեմ կարծում, որ ուրիշ մեկին մկրտած լինեմ. Քանզի Քրիստոսն ինձ մկրտելու չուղարկեց, այլ ավետարանելու և ավետարանելու՝ առանց խոսքի ճարտարության դիմելու, որպեսզի Քրիստոսի խաչելության մասին քարոզչությունը չկորցնի իր ուժը։
Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար դա
Աստծու զորությունն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 1:10-18)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Ցերեկը մոտ ժամը մեկին ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ է բացել Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա. Tert.am-ի հետ զրույցում պատմել է Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը:
«Մոտ կես ժամ դադարներով կրակեցին ու վերջ: Հրաձգության պահին երթևեկությունը խաթարվել էր, վախեցնում էին, սակայն ոչ մի վնաս ու խնդիր չառաջացավ»,- ասել է գյուղապետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր նախկին զոքանչին սպանելու ու աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ մեջ, շուրջ երկու տարի է ամուսնալուծված է։
Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևաններից մեկը պատմեց, որ վաղ առավոտից հարևանները քննարկում են, թե ինչ է եղել, ինչպես: Քանի որ անմիջական դռկիցը հրաժարվեց մեզ հետ խոսել՝ զբաղված լինելու պատճառով, մյուսն էլ պատճառաբանեց, որ չի գիշերել տանը, դեպքին չի մասնակցել, զրուցեցինք հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ:
Նրա խոսքով՝ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով: «Կինը չի թողել, որ երեխուն տեսնի: Երեկ երեխու ծնունդն ա եղել, նվերներով եկել ա, չեն թողել, որ տեսնի: Երկու տարի ա բաժանված են, երկու տարի ա, ինչքան գիտեմ, էս խնդիրը կա: Դատարանի որոշում կա, որ պիտի երեխում ինչ-որ երկու ժամով տեսնի, բայց չեն թողել»,- պատմեց հարևանը:
Նա ասաց, որ կասկածյալը «լավ, նորմալ» մարդ է, տաքսի է վարում, որևէ վատ արարքով աչքի չի ընկել, պարզապես «հասցրել են դրան», որ հավանաբար նման քայլի է դիմել:
Հարևանը պատմեց նաև, որ մինչ այդ հենց կասկածյալի համար էին կանչել շտապ օգնության մեքենա, որովհետև վիճաբանություն էր եղել, նախկին կինն ու զոքանչը հարվածել էին իրեն, որ հերթական անգամ եկել է երեխային տանելու:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Tert.am-ը ֆիքսեց, որ դեպքի վայրում դեռևս շարունակում են արյան հետքեր մնալ, հարևանները հասցրել են լվանալ շենքի մուտքը, բայց պատերին հետքերը շարունակում են մնալ: Դռան վրա էլ նշումներ կան՝ դրա փակ լինելու մասին, աստիճանավանդակներին դեղին եզրերով ժապավեններ կան:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր է կայանա Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ապրիլյան պատերազմից հետո սա թվով երրորդ հանդիպումը կարող է լինել՝ որը հաջորդելու է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպմանը:
Սարգսյան-Ալիեւ հնարավոր հանդիպումից Ղարաբաղի սպասելիքը մեկն է. համաձայնություն ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հետաքննության մեխանիզմների ներդրման հարցում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Մինչ նախագահի մամուլի խոսնակի հետ մեր զրույցը ներկայացնելը հիշեցնենք, որ Վիեննայում կայացած հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմների ներդրման հարցը, ինպես նաեւ ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կազմը։
Դրան հաջորդած սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունում, սակայն, հետաքննության մեխանիզմների ներդրման մասին խոսք չկար. նշվում էր միայն, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել ավելացնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների թվաքանակը:
— Պարոն Բաբայան, հնարավոր է, որ այսօր Վարշավայում տեղի ունենա Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Այս ֆոնին խնդրում եմ ասել, թե ինչ առաջընթաց կա նախկին հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հարցում:
— Հանդիպման հնարավորությունը ցույց կտա ժամանակը: Կարող է այդպիսի հանդիպում լինել՝ մանավանդ որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ կլինի այդպիսի հանդիպում: Ինչ վերաբերում է գործընթացին` բավական ժամանակ է արդեն, որ Արցախում հարաբերական անդորր էր տիրում, չնայած ադրբեջանական կողմը փոքրիկ խախտումներ էր կատարում: Այսօր նաեւ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկվել, հետեւաբար սա ցույց է տալիս, որ մենք գործ ունենք շատ անկանխատեսելի հարեւանի հետ, որը միշտ էլ դիմելու է նենգ քայլերի: Միգուցե սա նաեւ միջազգային հանրության, համանախագահող երկրների համար եւս մեկ ազդակ լինի, որ մի քիչ արագացնեն այդ մեխանիզմների վրա աշխատանքը, դրանց մշակումն ու ներդրումը սահմանի երկայնքով: Պետք է գիտակցել, որ սա շատ կարեւոր հարց է, որը պետք է ավելի արագ տեմպերով իրականացնել:
— Այսինքն այս պահին առաջընթաց չկա՞ ոչ հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ոչ էլ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցով:
— Այն, որ ձեռք է բերվել նման համաձայնություն, դա արդեն իսկ առաջընթաց է: Կարելի է համարել, որ մեկ քայլ արվել է: Հիմա, որպեսզի տեղում չդոփենք, պետք է շարունակվի այդ գործընթացը: Ճիշտ է, դեռեւս կան բանակցելու որոշ հարցեր (ինչպիսի մեխանիզմներ, ոնց են տեղադրելու), որոնք պետք է համատեղ մշակեն, բայց չլինի այնպես, որ տարիներ շարունակ կանգնենք ասենք, որ այդ հարցը դեռ սկզբնական փուլում է: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը. սա եւս օրակարգում է, ճիշտ է, իրենք ասել են, որ ֆինանսական հարցեր կան եւ այլն, բայց կարծում եմ` սրանք լուծվող հարցեր են, եթե Ադրբեջանը չխոչընդոտի: Իսկ նման հանարավորությունը չի կարելի բացառել, ավելին, միշտ էլ Ադրբեջանը խոչընդոտում է: Բայց պետք է քայլեր ձեռնարկվեն:
— Ղարաբաղում ի՞նչ սպասելիքներ կան Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, եթե ստացվի ու այսօր այն կայանա:
— Սպասելիքները հիմնականում հենց այդ ուղղությամբ են, այդ մեխանիզմների մշակման տեսանկյունից, ուրիշ խնդիր դժվար թե հնարավոր լինի իրականացնել: Հիմա ամենաստորին օղակից պետք է գործընթացը մեկնարկի, որ տեսնենք՝ հնարավո՞ր է դուրս գալ այլ հարթություն: Առանց դրա անհնարին է լինելու:
— Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ավելի ու ավելի հաճախակի դառնում այդ հանդիպումները, դրա անհրաժեշտությունը կա՞:
— Ապրիլյան պատերազմից հետո միջազգային հանրությունը զգացել է, թե ինչ փխրուն է իրավիճակը: Միգուցե անհրաժեշտ է հանդիպումները հաճախակի կազմակերպելով իրավիճակը կայուն եւ խաղաղ պահել:
— Այսօրվա դիվերսիան որքանո՞վ կապ ունի սպասվող հանդիպման հետ: Վերջին օրերին հարաբերական անդորր էր:
— Եղել է անդորր, բայց դա կապ չունի, հակառակորդը չի փոխվել, ի վերջո: Չի հրաժարվել իր ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականությունից: Ամեն տեղ Բաքուն իր ահաբեկչական քաղաքականությունը շարունակում է: Հետեւաբար, սա մեզ համար տարօրինակ չէ, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ 1921 թվականից:
— Սարգսյան-Ալիեւ-Պուտին սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ հայկական կողմը 5 շրջան հանձնի Ադրբեջանին: Դուք այդ մասին քննարկում ունեցա՞ք Սերժ Սարգսյանի հետ: Ղարաբաղյան կողմը պարզաբանում ստացա՞վ:
— Գիտեք, ադրբեջանական կողմը 1994 թվականից այդ մասին խոսում է: Եվ պետք չէ իրենց շահարկումները դարձնել իրականություն եւ դրա վրա կառուցել մեր հետագա քայլերը: Ադրբեջանը միշտ էլ այդպիսի ստահոդ լուրեր տարածել է: Հակամարտության կարգավորումը շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ անհրաժեշտ է, որ առաջին հերթին վերականգնվի լիարժեք ձեւաչափը: Երկրորդ, խոսվի, թե ինչպիսի փոխզիջում կարող է լինել, բայց փոխզիջում չի նշանակում միակողմանի զիջում, առավելեւս Ադրբեջանի ախորժակի բավարարում: Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, սա պարզապես ոչ տրամաբանական է, ոչ էլ հնարավոր է իրականացնել: Հիմա Ադրբեջանն ասում է, որ Արցախն իրենցն է, Երեւանն իրենցն է, Սեւանն իրենցն է, ինչի դա այդպե՞ս է:
— Այսինքն, դուք կարիք չեք ունեցել Սերժ Սարգսյանի հետ այդ հարցը քննարկելու, որովհետեւ ի սկզբանե բացառել եք:
— Դե իհարկե, Ադրբեջանը միշտ է դրա մասին ասում: Հիմա իրենք ամեն օր ասում են դրա մասին: Ի՞նչ է, մենք էլ պետք է հարցնենք, թե արդյո՞ք Երեւանի մասին էլ է խոսակցություն գնացել:
Սերժ Սարգսյանը երեկ մասշտաբային կադրային նշանակումներ է արել Զինված ուժերում. նշանակվել են բանակային 5 կորպուսներից երեքի նոր հրամանատարներ, սպառազինության վարչության պետ, Զորքերի հրամանատար: Մինչ այդ եւս կադրային փոփոխություններ են կատարվել բարձրագույն հրամկազմի շրջանում:Ռազմական բարձրագույն հրամկազմն այսպիսով զգալիորեն «նորացվել» է, եւ փաստացի մնում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:Այս երկու պաշտոնյաների հրաժարականի կամ պաշտոնանկության մասին հայկական մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում: Սեյրան Օհանյանի մասով, օրինակ, նշվում է, թե նա նեղ շրջանակում ասել է, որ հրաժարական չի տալու, եթե ուզում են՝ թող հեռացնեն: Բացի այդ, նշվում է, թե իբր նրա համար «միջնորդել» են ՌԴ ՊՆ-ից:Ինչ վերաբերվում է Խաչատուրովին, նրա հրաժարականը կարծես թե դարձել է «հանրային պահանջ», նկատի առնելով հանգամանքը, որ նա է բանակի սպառազինության, մարտական պատրաստականության եւ զորքերի վիճակի անմիջական պատասխանատուն, ըստ օրենսդրության:Ապրիլյան պատերազմի օրերին տեղեկություններ եղան Խաչատուրովի տարօրինակ պահվածքի մասին: Բացի այդ, Մոսկվայում կասկածելի զինադադարի համաձայնության կողմերից մեկը եղել է նա, ըստ պաշտոնական հաղորդագրության:
Եթե Սեյրան Օհանյանի պարագայում «ռուսական միջնորդությունը» քիչ ինչ կասկածելի է, ապա Խաչատուրովը սիրում է ասել, որ ինքը «ռուս գեներալ» է:Մյուս կողմից, պարբերաբար տեղեկություններ են հրապարակվում Սեյրան Օհանյանի ու Խաչատուրովի վաղեմի հակասությունների, նրանց թիմերի «ներքին պայքարի» մասին:
Ի դեպ, հետաքրքիր է, որ բանակային կորպուսներից մեկի հրամանատար է նշանակվել Խաչատուրովի որդին, որի անունը շոշափվել է բանակում մի շարք սկանդալների համատեքստում: Այս նշանակումը նման բարձր պաշտոնին Խաչատուրովին թոշակի ուղարկելու «պարգե՞ւն» է, թե՞ նա ամրապնդում է իր դիրքերը բանակում:
Բանակում մասշտաբային կադրային փոփոխությունները կհասնե՞ն այս երկու զինվորականներին: Խնդիրն այն է, թե ինչի համար են արվում կադրային փոփոխությունները Զինված ուժերում՝ դրանք միտված են ԶՈՒ արմատական վերակառուցմա՞նը, թե՞ ենթարկված են ներիշխանական վերակառուցումների տրամաբանությանը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.