23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Անալիտիկ» կայքի հիմնադիր, այժմ շորթման գործով կալանքի տակ գտնվող Անի Հովհաննիսյանը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակը ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգարժան պարոն Սարգսյան, Ձեզ է դիմում ՀՀ քաղաքացի, մամուլի ներկայացուցիչ, ՀՀ ՊԿԱ ասպիրանտ և ուղղակի հայ երիտասարդ կին, ով արդեն երկու ամսից ավել է պայքարում է իր դեմ իրականացվող ապօրինի հետապնդման դեմ: 2013թ-ին, երբ հիմնադրեցի Analitik.am լրատվական կայքը, նույնանուն մամուլի ակումբը, այնուհետև շաբաթաթերթը և «ԱՍ» հասարակական-քաղաքական մրցանակաբաշխությունը, վստահ էի, որ կարող եմ որևէ դրական փոփոխություն մտցնել լրատվական ոլորտում: Իմ գործունեության ողջ ընթացքում հանդես եմ եկել որպես պետականամետության վառ ջատագով, քանզի, կարծում եմ, որ մեր փոքր պետությունը, ունենալով բազմաթիվ մարտահրավերներ և աշխարհաքաղաքական իրավիճակների ազդեցությամբ ստեղծված, ինչպես նաև՝ փոխանցված հին և նոր խնդիրներ, զարգանալու և գլոբալ քաղաքականության շախմատի տախտակի վրա հաղթական քայլեր կատարելու համար պետք է ունենա հենց պետականամետ մտածողությամբ հասարակություն՝ մասնավորապես երիտասարդություն: Քաջ գիտակցելով լրատվության ազդեցությունը հասարակության գիտակցության և ենթագիտակցության վրա՝ ես երբևէ չեմ անդրադարձել և իմ ղեկավարության ներքո աշխատող լրագրողներին էլ թույլ չեմ տվել անդրադառնալ այնպիսի թեմաների, որոնք կարող էին վնասել մեր պետության վարկանիշին, փաստազուրկ, սուտ, զրպարտիչ կամ վիրավորական լինել: Պահպանել եմ լրագրողական էթիկան, մարդկային և բարոյական նորմերը, ինչպես նաև՝ ՀՀ օրենքները: Ուշադիր հետևել եմ Ձեր ներքին և արտաքին քաղաքական գործունեությանը, չեմ թաքցրել իմ հիացմունքը Ձեր վարած քաղաքականության նկատմամբ, ինչի պատճառով նաև հաճախ քննադատվել եմ: Նշեմ, որ անգամ կալանավայրում չեմ դադարել վստահ լինել, որ իմ նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը տեղի է ունենում առանց Ձեր գիտության, քանզի պատճառ չունեմ չհավատալու Ձեր խոսքին, որ չեք հանդուրժում ազատ մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումներ, հետապնդումներ և լռեցնելու տարաբնույթ փորձեր, կարևորելով ժողովրդական արժեքների հաստատումը Հայաստանի Հանրապետությունում: Ձեր վարած քաղաքականությամբ փաստել եք, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է ձեռքբերումներ ունենալ ժողովրդականության կայացման հարցում: Հ արգելի պարոն Սարգսյան, կիսելով Ձեր տեսակետները դիմում եմ Ձեզ, քանզի, կարծում եմ՝ Հայաստանում կատարվող յուրաքանչյուր դեպքի, երևույթի, գործողության կամ անգործության արդյունքում տեղի ունեցող անարդարությունն առաջինը հենց Դուք պետք է գիտենաք, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունները կամ այլ պետություններ, որոնք կարող են օգտագործել տեղեկատվությունն ի վնաս մեր պետության վարկանիշի:
Բացի այդ, ես վստահ եմ, որ Դուք նույնպես չեք հանդուրժում անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումները՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն ունի, ինչ ռեսուրսների է տիրապետում և ինչ ազդեցիկ բարեկամական կապեր ունի անարդարություն սերմանող, տարածող և իրագործող սուբյեկտը: Երբ 2015թ-ին ես սկսեցի անդրադառնալ ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալին և օբյեկտիվորեն ու փաստերով հիմնավորելով քննադատել այդ բանկի գործունեությունը Հայաստանում՝ առավել ևս այն փաստը, որ ՎՏԲ բանկը փակել էր Արցախի մասնաճյուղը՝ Ադրբեջանական պետական նաֆթային ֆոնդի կողմից բաժնեմասը գնելուց առաջ, նույնիսկ ենթադրել չէի կարող, որ մի օր այդ անդրադարձների պատճառով հետապնդում կսկսվի իմ նկատմամբ, և ես ապօրինաբար կհայտնվեմ բանտում: Երբ սույն թվականի ապրիլին նորից ականատես եղանք Ադրբեջանական ագրեսիային, ՎՏԲ բանկում առկա ադրբեջանական կապիտալն էլ ավելի էր անհանգստացնում ինձ՝ առավել ևս, որ պատերազմի սկսվելու օրերին ես Արցախում էի և վերապրել էի պատերազմի վտանգի զգացումն ամբողջությամբ, ուստի նախաձեռնեցի ստորագրահավաք, որի նախնական պահանջն էր ՎՏԲ բանկին արտոնագրից զրկելը: Գիտակցելով, որ ներկայիս միջազգային տնտեսական փոխհարաբերությունների պայմաններում պահանջն իրատեսական չէ, որոշեցի համախոհներ ձեռք բերել ՀՀ ԱԺ պատգամավորների շրջանում և նրանց հետ միասին օրենսդրական նախաձեռնություն մշակել, որը կսահմանափակեր Ադրբեջանի ուղղակի կամ անուղղակի մուտքը Հայաստանի տնտեսություն: Հենց այդ փուլում էլ հայտնվեց Տ.Ուրիխանյանը, ով այնուհետև պարզվեց, որ ՎՏԲ բանկի կողմից էր ուղորդված՝ ինձ վարկաբեկել փորձելու և իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման հիմքը դնելու համար: Իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն այնքան է ծավալվել, որ ինձ կապում են մարդկանց և գործողությունների հետ, որոնց հետ ես ֆիզիկապես չէի կարող կապ ունենալ, քանզի նշված գործողության կատարման ժամանակահատվածում ուղղակի չեմ ճանաչել այդ մարդկանց: Ինձ վերագրում են արարքներ, որոնք ոչ միայն չեն կատարվել իմ կողմից, այլ չկատարված լինելու ապացույցներն են առկա:
Այս գործով շահարկվում է նաև այն փաստը, որ Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ԱԱԾ պետի հետ բարեկամական կապեր ունի, ինչն էլ կաշկանդում է նախաքննությունը իրականացնող հատուկ քննչական ծառայությանը: Հարգելի պարոն Սարգսյան, ինձ համար ցավալի է գիտակցել, որ մեր պետությունում աշխատում են բարձաստիճան պաշտոնյաններ, ովքեր ունակ չեն ընդունել այն փաստը, որ Ձեզ հաջողվել է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք աշխատասեր և նպատակասլաց մարդուն ինքնուրույն կայանալու և հաջողության հասնելու հնարավորություն են տալիս: Նման մարդիկ չընդունելով ազատ մամուլի գոյությունը, յուրաքանչյուր օբյեկտիվ քննադատություն դիտում են որպես պատվեր կամ իրենց դեմ ուղղված արշավ, անօրինական ճանապարհներով փորձելով այն լռեցնել: Ես շարունակում եմ վստահ լինել, որ յուրաքանչյուր աշխատասեր մարդ կարող է հաջողության հասնել Հայաստանում՝ առանց հովանավորների և արտոնյալ պայմանների: Ես այժմ գտնվում եմ կալանավայրում, իմ կոմից հիմնադրած Analitik.am կայքը զրկված է այն առաջխաղացան հնարավորությունից, որը կլիներ, եթե չլիներ իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը, սակայն նույնիսկ այս պայմաններում շարունակում եմ վստահ լինել, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականությունից, այլապես այն տեղի չէր ունենա:
Ես խնդրում եմ ուշադրություն դարձնեք և կանխեք իմ անձի նկատմամբ իրականացվող ապօրինի, բարոյազուրկ և մարդուն ոչ վայել գործողությունները՝ թույլ չտալով, որ անպատժելիության զգացումից արբած որոշ սուբյեկտներ նմանօրինակ օրինազանցություններ թույլ տան մամուլի ներկայացուցչի, ՀՀ քաղաքացու և ուղղակի հայ կնոջ նկատմամբ: Հարգելի պարոն Սարգսյան, ես վստահ եմ, որ ապրում եմ ինքնիշխան պետության մեջ, որն ունի լայնախոհ, իմաստուն և արդար որոշումներ կայացնող ղեկավար, ուստի համոզված եմ, որ վերջապես կավարտվեն իմ նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումները՝ հնարավորություն տալով ինձ շարունակել ապրել և գործել հանուն մեր պետության բարօրության: Ի վերջո, մենք արդարություն ենք պահանջում ամբողջ աշխարհից և իրավունք չունենք մեր պետության ներսում անարդարություն սահմանել: Հարգելի Նախագահ, սույն դիմումս ուղարկում եմ պաշտպանիս միջոցով, քանի որ համոզված չեմ, որ այն այլ կերպ կարող է հասնել Ձեզ:
Հարգանքով Անի Հովհաննիսյան»
Երեւանում հուլիսի 8-ին կացնահարված 37-ամյա Թագուհու ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանների վիճակը կայունացել է, նրանք տեղափոխվել են հիվանդասենյակ: Նրանք արդեն կարողանում են խոսել։
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ ներկայացրեց մեր տնտեսության պատկերը՝ ասելով, որ այս իշխանությունները նորմալ քաղաքականություն չեն կարողանում վարել որևէ բնագավառում։
Aravot.am-ը հարցրեց՝ իշխանությունը լավ չի աշխատում, երբ ընդդիմությունը ճիշտ չի գործում, չի ճնշում, ընդդիմության մեղքի բաժինը չկա՞, ընդդիմության դերը որքա՞ն է։ Գալուստ Սահակյանը մի քանի անգամ ասել է՝ մենք լավը չենք, բայց մեզնից լավն էլ չկա, Արամ Մանուկյանն ի պատասխան՝ հիշեց երգի բառերը.
«Չկա քիզի նման, դուն իս աննման։ Հա, իհարկե, իրենց նմանը չկա և պետք էլ չի, որ լինի։ Եթե չլիներ խորհրդարանական մեր հետևողական աշխատանքը, կլիներ ավելի վատ։ Իհարկե, իրենք իմիտացիոն բաներ անում են, բայց բոլոր դեպքերում մենք գոնե կանխարգելիչ ֆունկցիա ունենք այս ամենի մեջ, մենք կարողանում ենք զսպել սրանց ախորժակը։ Իհարկե, լրջագույն բարեփոխումներ դու այդքան փոքր խմբակցությունով չես կարող անել։ Բայց որ ճակատներին խփում ես իրենց կոռուպցիոն այլանդակությունները, գողությունները, գոնե հասարակության համար դա դառնում է սեփականություն։ Մենք գոնե հասանք նրան, որ քաղաքացիական խմբերը կանգնեցին մեր կողքին, հավատացին մեզ»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Վերջին տարներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առևտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով: Խոսքն առաջին հերթին հարկային ու մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որևէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները:
Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որևէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել և ապրանք ներկրել: Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին ու առանց ժամանակ և ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, և անմիջապես ձեր մրցակիցներն իմանում են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցիք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ և այլն»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Օրերս կանխվել է մասշտաբային հանցագործության փորձ: Զինված քիլլերների մի ամբողջ ջոկատ է վնասազերծվել: Վնասազերծումը չի իրականացվել իրավապահ մարմինների ջանքերով: Քիլլերներին՝ զինված եւ դիմակավորված, հայտնաբերել եւ վնասազերծել է մեզ համար դեռեւս անհայտ մարդու թիկնազորի ջանքերով: Դեպքերը ծավալվել են Էրեբունի համայնքում, ավելի որոշակի՝ «Արգիշտի» ռեստորանի հարակից տարածքում:«ՉԻ» տեղեկություններով՝ ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, երկրի մի շարք կարկառուն դեմքեր, օրենքով գողեր եւ այլ հայտնի ֆիգուրներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանը, մասնակցել են քրեական աշխարհում հայտնի հեղինակության՝ Վստրեչի Ապերի հոր քառասունքին: Հոգեհացի արարողությունն իրականացվել է «Արգիշտի» ռեստորանային համալիրում: Հենց այնտեղ էլ հայտնի է դարձել, որ ռեստորանի հարեւանությամբ դարանակալվել են քիլլերների ջոկատները: Չարագործները չեն հասցրել գործի անցնել, երբ հոգեհացի մասնակիցներից մեկի թիկնազորի ներկայացուցիչներին կասկածելի են թվացել այն ավտոմեքենաները, որոնց մեջ տեղավորված է եղել քիլլերների 7-8 հոգանոց խումբը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի վերնախավում, ի թիվս այլ անհաջող «սովորությունների», ձևավորվել է ևս մեկը: Պաշտոնյա հորը փոխել որդով կամ հակառակը: Այսինքն, խնդիր է դրված չնեղացնել յուրայիններին: Այս մեխանիզմն է աշխատելու նաև Յուրի Խաչատուրովի պարագայում: Մինչ փակագծերը բացելը՝ հիշեցնենք, որ օրերս Սերժ Սարգսյանը մի շարք փոփոխություններ է կատարել պաշտպանության նախարարությունում, ազատել-նշանակելով կորպուսի հրամանատարների: Նախագահի հրամանագրով գնդապետ Գրիգորի Խաչատուրովը` գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին, նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ 2010-ին Գրիգորի Խաչատուրովը հեռացվեց 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից՝ չարաշահումների պատճառով: Այսօր էլ իշխանությունը չի ցանկանում «դատարկ ձեռքով» ճանապարհել հայր Խաչատուրովին, «պարգևատրում» է՝ որդու նոր պաշտոնով: Պարզ է, չէ՞, Յուրի Խաչատուրովին հենց այնպես «ձեռք տալը» դժվար կլիներ, ահա և ընտրվել է փորձված տարբերակը»:
«Իրատես de facto»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Ամառային հանգստյան սեզոնով պայմանավորված` աննախադեպ աճել է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների թիվը: Հերթերից խուսափելու, ինչպես և մատուցվող ծառայությունների որակը պահպանելու նպատակով 2016 թվականի հուլիսի 11-ից /երկուշաբթի/ մինչև հուլիսի 15-ը /ուրբաթ/ ՀՀ ոստիկանության բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են մինչև ժամը 19-ը՝ 18-ի փոխարեն:
Անձնագրային ստորաբաժանումները քաղաքացիներին ծառայություններ են մատուցելու նաև հուլիսի 16-ին, շաբաթ, ոչ աշխատանքային օրը, ժամը 9-13-ը:
Գրառման վերնագրից պարզ է դառնում արդեն, որ խոսքը ինչ-որ անարժան հայի մասին է, ով մոռանալով, ուրանալով սեփական արմատներն ու արյունը, գովաբանում և հիանում է հայի թշնամի պետություններով: Խոսքը Ֆիլիպ Կիրկորովի մասին է, ում հայրը` Պետրոս Գրիգորյանը ազգությամբ հայ է: Ֆիլիպը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել հակահայկական պահվածքով, էլ Թուրքիայում համերգներ` Թուրքիայի դրոշով վերնաշապիկը հագին, էլ ժխտողական հարցազրույցներ իր հայ լինելը չընդունելու մասին, հիմա էլ գովաբանում է Բաքուն և ադրբեջանցի ժողովրդին: Ինչ աստիճան փչացած է եղել հայի այդ սերմնաբջիջը, որ բեղմնավորել է հրեա բուլղարուհու այն ձվաբջիջը, որոնց միաձուլումից լույս աշխարհ պետք է գար Ֆիլիպը: Լավ իբր թե «մարդասիրական» հայացքներ կրող, «առաջադեմ», «խաղաղասեր» մարդ, թուրքերի 101 տարի առաջ իրականացրած կոտորածը` Ցեղասպանությունը, քո իսկ ազգի նկատմամբ ներել ես, դու գիտես և դժվար թե չգիտակցես, որ որքան հայ է կոտորվել Ցեղասպանության ժամանակ 10 անգամ ավել հայ քո այդ պահվածքի համար բուլղար մայրիկիդ հիշել է վատով, հիմա էլ Բաքու ես գովերգում, որպեսզի վերջնականապես արատավորես քո մեջ գտնվող հայի գենը: Աշխարհի բոլոր գանձերը չեն կարող գերակշռել մարդկային արժանապատվությանը, իսկ Ֆիլիպի պարագայում այդ արժանապատվությունը հայի գենը չուրանալն ու դրանով հպարտանալն էր, իսկ թե ինչ ընտրեց Ֆիլիպը արժանապատվության փոխարեն, արդեն իսկ պարզ է և բոլորին հայտնի: Գոնե ապրիլյան պատերազմից հետո նման քայլի չգնար…
Սրա նման անինքնասերներին թշնամին միշտ էլ օգտագործելու է հայի վրա «աչոկներ» հավաքելու համար:
Դավաճանը այս նկարները մակագրել է հետևյալ կերպ.
«Ես սիրում եմ Բաքուն. Ես ինձ շատ լավ եմ զգում այս հյուրընկալ քաղաքում. Բաքու, ես չեմ ասում հաջողություն, ես ասում եմ մինչ նոր հանդիպում»:
Սեպտեմբերի 30-ից մինչև օգոստոսի 2-ը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պապական այցով կլինի Վրաստանում և Ադրբեջանում: Ըստ Վատիկանի մամլո ծառայության տեղեկատվության, Պապը Վրաստանում կմնա երկուսուկես օր, իսկ Ադրբեջանում մի քանի ժամ:
Վրաստանյան այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի նախագահ Մարգվելաշվիլիի, կաթողիկոս Իլյա երկրորդի, ասորական և կաթոլիկ համայնքի հետ: Հանդիպում կունենա նաև կաթոլիկ եկեղեցու բարեգործական կազմակերպությունների հետ:
Կիրակի օրը` սեպտեմբերի երկուսին պապը կժամանի Բաքու, ուր կհանդիպի նախագահ Ալիևի, Կովկասի մուսուլմանների ղեկավարության, ռուս ուղղափառ եկեղեցու և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ: Կաթոլիկ եկեղեցի հաճախելուց հետո Ֆրանցիսկոս պապը երեկոյան կթռչի Վատիկան:
Վերջին օրերին երգչուհի Ջուսը հանրության և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Սկզբում մեծ աղմուկ բարձրացրեց նրա և ռեժիսոր Տիգրան Արյանի վիճաբանությունը` կապված Ջուսի նոր տեսահոլովակի հետ: Տիգրան Արյանն առանց երգչուհու թույլտվության հրապարակել էր նրա նոր աշխատանքը: Երգչուհին ասաց, որ դատի է տալու ռեժիսորին:
Այնուհետև Ջուսն իր ծննդյան օրը հայտարարեց, որ ամուսնացել է Վահագն Մանուկյանի հետ:
MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին մանրամասնեց ևʹ վիճաբանության պատճառները, ևʹ կիսվեց, թե ինչ զգացողություններ ունի նոր կարգավիճակում:
«Ռեժիսոր Տիգրան Արյանը ճանաչված չէ, և եթե ինձ հետ ճիշտ աշխատեր, կդառնար ճանաչված, բայց հիմա իր համար սև PR կլինի, քանի որ ոչ մի հայտնի մարդ իր հետ չի աշխատի: Ինքնագլուխ հուլիսի 9-ին իմ տեսահոլովակը հրապարակել էր: Նա գիտեր, որ ես պատրաստվում եմ տեսահոլովակը սեպտեմբերին ներկայացնել, որովհետև հուլիսին մարդիկ քաղաքում չեն, սեպտեմբերն ավելի լավ ժամանակ է: Ինքը կրճատել է երգ, և այն դարձել է ոչ հիթային: Հավանաբար գիտեր, որ դատի եմ տալու, այդ պատճառով էլ այնպես ներկայացրեց, թե ծնունդս է շնորհավորում: Մենք հիմա հավաքում ենք թղթերը դատական պրոցեսի համար, պարզապես վատն այն է, որ պայմանագիր չկա»:
Անցում կատարելով իր կյանքում տեղի ունեցած գեղեցիկ իրադարձությանը` երգչուհին նշեց, որ իրենց միասնությունը հիմա ավելի ամուր է: Նրանք հարաբերություններն օրինականացրել են հունիսի 28-ին, բայց այդ մասին տեղյակ է եղել միայն երգչուհու մայրը: Իր ծննդյան օրը Ջուսն անակնկալ է մատուցել ներկաներին և հայտարարել իր ամուսնության մասին: «Ավելի ապահոված ես զգում քեզ, երբ օրինականացված է ամեն ինչ: Շատերի բերանները փակեցինք. լսում էինք այնպիսի խոսակցություններ, որ Վահագն ուղղակի հետս ման է գալիս, կամ ես Վահագին օգտագործում եմ որպես PR քայլ: Դրա համար ամեն ինչ հիմա ճիշտ հունով գնաց, մնացածն արդեն կզարգանա և ամեն ինչ լավ կլինի»: Հարաբերություններն օրինականացված են, բայց Ջուսն ու Վահագն դեռ միասին չեն ապրում, իսկ առաջիկայում կլինի հարսանեկան մեծ արարողություն, թե ոչ, երգչուհին դժվարանում է ասել: «Կապված է գործերից, հիմա տեսահոլովակ ենք նկարում, հետո պետք է տունը վերանորոգենք»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.