23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նախորդ տարի Ադրբեջան փախուստի դիմած Վահան Մարտիրոսյանը, որն, ըստ, ադրբեջանական մամուլի, սեփական ցանկությամբ երրորդ երկիր է հանձնվել, հիմա էլ հայտարարել է, որ իր նկատմամբ մահափորձ է իրականացվել: Վերջինիս խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել Օդեսայի մարզի Բելյաևկա թաղամասում: Մարտիրոսյանը պատկերավոր նկարագրել է՝ ինչպես է իրեն հետևել մգեցված ապակիներով մեքենան, հետո անսպասելի քշել հենց իր վրա:
Մարտիրոսյանի «հերոսապատման» համաձայն՝ իրեն հաջողվել է ահ ներշնչել հարձակվողներին, երբ երեք անգամ կրակել է տրավմատիկ ատրճանակից: Երևի գիտակցելով իրեն սպառնացող հուժկու վտանգը՝ մեքենան արագ հեռացել է դեպքի վայրից:
Հետո աննկուն Մարտիրոսյանը խառնել է իր կապերը, փորձել ճշտել ովքեր են եղել մեքենայում, սակայն ապարդյուն, իրեն միայն հայտնել են, որ նման մեքենա քաղաքում պարզապես չկա:
Ինչևէ, իր անվան շուրջ մեծ աժիոտաժ բարձրացրած Մարտիրոսյանին վերջին շրջանում պակասել էին կրքերը, ամենայն հավանականությամբ, եկել էր ժամանակը արհեստական ձևերով հետաքրքրություն պահպանելու «մարած աբլիգացիի» նկատմամբ:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Արդեն հինգերորդ օրն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը գեներալ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունում կոմպլեքս ստուգումներ է կատարում` ՀՀ պետբյուջեի հետ փոխհարաբերություններով պայմանավորված:
Ստուգումներն ընթանում են միաժամանակ յոթ մեծածախ առևտրի կենտրոններում: Հարկային մարմինների աշխատակիցներն անմիջապես պարզել են հետևյալը.
Մինչև ստուգումները «Քեթրին գրուպը» հարկային մարմիններին փաստաթղթերով ցույց էր տալիս, որ բանանի յուրաքանչյուր 18 կիլոգրամանոց արկղը վաճառվում է 8000 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Հենց ստուգումներն սկսվեցին, պարզվեց, որ յուրաքանչյուր արկղը վաճառվում է 13 000 դրամով: Եվ «Քեթրին գրուպն» էլ սկսեց փաստաթղթերում ֆիքսել 13 000 դրամը: Փաստորեն մեկ տարի շարունակ ընկերությունը խաբել է պետությանը` թաքցնելով իրական հարկերը: Մինչև ստուգումները փաստաթղթերով, փաստորեն, ցույց էր տրվում, որ բանանի 1կգ-ն վաճառվում է 444 դրամով: Լսե՞լ եք այդպիսի գին: Իսկ ահա ստուգումները սկսվելուց հետո մեկ կիլոգրամ բանանի գինը «բարձրացավ» ու մոտավորապես կազմեց 700 դրամ:
«Քեթրին գրուպն» իր պաշտոնական կայքում խոշոր տառերով հրապարակել է ընկերության նշանաբանը. «Հաջողությունը պատահական չի լինում»:
Համաձայն ենք. «Քեթրին գրուպի» հաջողությունը պատահական չի լինում, այլ` այսպես. բյուջեից միլիոններ թաքցնելով:
Հանրապետության տարածքում այսօր՝ հուլիսի 12-ին, ժամը 14:14-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում: Էպեկենտրոնը գտնվել է Վրաստանի տարածքում:
Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երկրաշարժը բավական ուժեղ զգացվել է Վանաձորում, Ստեփանավանում եւ հարակից գյուղերում:
Գյումրիի մեր թղթակիցը հաղորդում է, որ ցնցումը զգացել են նաեւ Շիրակի մարզում:
Երկրաշարժը զգացվել է նաեւ Հրազդանում, Երեւանում։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հաստատեցին, որ երկրաշարժ է եղել, սակայն ցնցման ուժգնության մասին մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:
Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ , որ երկրաշարժի հզորությունը էպիկենտրոնում կազմել է 4,8 մագինտուդ:
Վերին Լարսի փակումը ցույց տվեց Հայաստանի խոցելիության եւ կախվածության աստիճանը: Հայաստանն աշխարհի հետ կապող փաստացի միակ ցամաքային ճանապարհն ավելի քան երկու շաբաթ փակ էր, ինչը հանգեցրեց գների աճի, տուժեց փոքր եւ միջին բիզնեսը, չխոսելով արդեն այն մարդկանց մասին, որոնք հարկադրված էին մեկ շաբաթից ավելի ճանապարհին մնալ: Հուլիսի 10-ին Հայաստանի ԱԻ նախարարությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը, հաղորդեց, որ ճանապարհը բաց կլինի առավոտյան 05:30-ից մինչեւ երեկոյան 20:00-ն, ինչից հետո կրկին կփակվի՝ անվտանգության նկատառումներով: Հայ տնտեսագետներն ահազանգ են հնչեցնում՝ չհասկանալով, թե ինչու Հայաստանի կառավարությունն այլընտրանք որոնելու հարցում որեւէ քայլ չի ձեռնարկում:
Վերին Լարսի փակում
Հունիսի 23-ին Թերեք գետի վարարման հետեւանքով «Վերին Լարս» անցակետից 2 կմ հեռավորությամբ Վրաստանի տարածքի 500-600 մետր ճանապարհահատվածը քանդվեց, ինչի արդյունքում այն փակվեց: Արգելափակված մնացին 200 բեռնատարներ, 40 թեթեւ մարդատար մեքենաներ, 225 մարդ: ՌԴ ԱԻՆ ավիացիան Հայաստանի 300 քաղաքացիների Երեւան տեղափոխեց, իսկ Վրաստանի ՆԳՆ-ն ուղղաթիռով Ռուսաստանի հետ սահման հասցրեց շուրջ 60 ռուսաստանցի զբոսաշրջիկի: Հայ բեռնափոխադրողներն էլ ստիպված եղան մի քանի շոգենավ եւ չարթերային ինքնաթիռ վարձել՝ բեռներն արագորեն տեղ հասցնելու համար:
Վերին Լարսը հսկիչ անցակետ է վրաց-ռուսական սահմանին, որը բացվել է 2009 թվականին: Այն Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ուղին է:
Ճանապարհի այս հատվածում խնդիրներ միշտ են ծագում՝ հեղեղումների, Թերեք գետի վարարման, ինչպես նաեւ ձմռանը՝ առատ տեղումների եւ ձնահոսքի պատճառով:
Փորձագետները գնահատում են ռիսկերը
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ Լարսի փակման հետեւանքով վնասները, մեկ մեքենայի մոտավոր հաշվարկներով, կազմում են շուրջ 1000 դոլար: Ընդ որում, միակ բանը, որին ունակ եղավ Էկոնոմիկայի նախարարությունը՝ վրաց-ռուսական սահմանին բեռնատարների կուտակման հետեւանքով վնասներն ինչ-որ չափով փոխհատուցելու համար, հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչությունն ամեն ջանք կգործադրի, որպեսզի սեղմ ժամկետներում իրացնի ստացված ապրանքները: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ապագայում անհրաժեշտ է համաձայնության հասնել ռուսական կողմի հետ բեռների ավիափոխադրման հարցում համագործակցության մասին՝ նման դեպքերում բեռներն արագորեն օդով տեղ հասցնելու համար:
Միաժամանակ, Վահագն Խաչատրյանը նշում է, որ եղանակային պայմանների հետ կապված՝ «Վերին Լարս»-ով ճանապարհի խնդիրը մշտապես արդիական է լինելու: Նրա խոսքով՝ ամեն անգամ Լարսում արտակարգ իրավիճակի դեպքում իշխանությունները սկսում են խոսել Աբխազական ճանապարհի բացման մասին, բայց Խաչատրյանը դա «բլեֆ» է համարում:
«Այդ ճանապարհի բացումը երբեք իրատեսական չի եղել, քանի որ դա քաղաքական նպատակ է հետապնդում, եւ այստեղ կարեւոր է նաեւ այն հանգամանքը, թե որքանով է աբխազական երկաթուղու գործարկման հարցում շահագրգռված Վրաստանը: Տնտեսական տեսանկյունից վրացիներին դա ձեռնտու չէ, նրանց համար ավելի շահավետ է «Վերին Լարս»-ի ճանապարհով աշխատել: Եթե անգամ այն փակվի, նրանք կկարողանան իրենց ապրանքները Ռուսաստան հասցնել սեփական նավահանգիստներով»:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով էլ՝ հասկանալի չէ, թե ինչու է Հայաստանը շարունակում իր տնտեսությունը կապել այդ ճանապարհի հետ: «Պետք չէ Հայաստանի զարգացումը եւ արտաքին շուկաներ ելքը պայմանավորել Ռուսաստանով: Ռուսական շուկան երկարաժամկետ առումով հեռանկարային չէ Հայաստանի համար: Հայաստանը պետք է տրանսպորտային այլ միջանցք զարգացնի»,- կարծում է տնտեսագետը: Իսկ այլ միջանցքներ ասելով նա նկատի ունի Իրան-Հայաստան-Վրաստան կամ Պարսից ծոց-Սեւ ծով ուղիները:
Տնտեսագետի կարծիքով՝ այժմյան իրադրությունը շահավետ է արտաքին խաղացողների, օրինակ՝ Ռուսաստանի համար, որը, օգտվելով Հայաստանի խոցելիությունից, կարող է պայմաններ թելադրել: Ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել անգամ Ղարաբաղի կորստի:
Կառավարության դիրքորոշումը
Կառավարությունում նախընտրում են սահմանափակվել նախազգուշացումներով, հիշեցումներով եւ ապագայի շուրջ խոստումներով: Մասնավորապես, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարծում է, որ վրաց-ռուսական սահմանի «Վերին Լարս» անցակետի փակման վտանգը հարկավոր է հաշվի առնել մշտապես: «Մեր գործընկերները մտածում են ապագայում վերգետնյա թունել կառուցելու մասին, բայց դա հսկայական ծախսերի հետ է կապված: Իսկ մինչ այդ հարկավոր է հիշել, որ յուրաքանչյուր հորդառատ անձրեւից հետո ճանապարհի փակման վտանգն առկա է: Այդ պատճառով բեռներ փոխադրող ձեռներեցներին կոչ եմ անում հաշվի առնել հնարավոր բոլոր վտանգները»,- ասաց նախարարը:
Միայն թե հասկանալի չէ, թե ինչու են կառավարությունում Վերին Լարսի խնդրի մասին հիշում միայն արտակարգ դեպքերում՝ քաջ իմանալով, որ վտանգ միշտ կա:
Ապրիլյան քառօրյա պատերազմից անցել է հարյուր օր: Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում, եւ ի՞նչ փուլում է ԼՂ հակամարտության կարգավորումը:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ քաղաքագետ Արա Պապյանը նշեց, որ Հայաստանի ներքին քաղաքական դաշտում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: «Հայաստանում ներքաղաքական առումով մեծ փոփոխություններ չկան, կան որոշակի բարելավումներ սահմանին, բայց էական առումով չկա, հատկապես 200 միլիոն ռուսական զենքի մատակարարման առումով կա անորոշություն: Մենք ունենք ռուսական կողմի՝ հանձին Բաքվում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակվելու է»,- ասաց քաղաքագետը, հավելելով, որ փոփոխություններն անգամ բանակում բավարար չեն, ժամանակավորապես ձերբակալված մեկ գեներալ եւ վերջ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
«Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, Ռուսաստանն անչափ ծանր է տանում Հայաստան-Արեւմուտք առնչությունները, ՆԱՏՕ-ի հետ հավասարակշռված հարաբերությունները, մանեւրի այն մինիմալ դաշտը, որը փորձում է ունենալ Հայաստանը: Այդ թվում եւ Պուտինի բացակայությամբ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովին, որտեղ քննարկվում էին հատկապես Ռուսաստանին առնչվող խնդիրներ:
Ի դեպ, այսօր մեկնարկելու է Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը, որից դրական սպասումներ գրեթե չկան, եթե ոչ՝ հակառակը: «Սպասումներ» կան Ռուսաստանից` Հայաստանի մասով: Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Ռուսաստանին «դուր չի գալիս» Հայաստանը, նա սկսում է չհայտարարված լուրջ պատժամիջոցներ կիրառել իր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ. «Գույք պարտքի դիմաց» գործարքն իր օրերում Մեղրու տարբերակի բանակցությունների արդյունքում ստացանք:
«Մի պահ մոռանանք Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, ասենք, որ սեպտեմբերի 3-ի մեկ գիշերվա որոշումը, որը կայացվեց Խորվաթիայում` նույն Արա Աբրահամյանի մասնակցությամբ, որին այս օրերին կրկին ակտիվացրել է Ռուսաստանը, նույնպես «սպառնալիքով» է կորզվել։ Խնդիրը կրկին Ղարաբաղն է եղել՝ հայկական կողմին խիստ ճակատային զգուշացրել են՝ նայեք, եթե ցանկանում եք ասոցացվել ԵՄ-ի հետ, ապա պատրաստ եղեք Ղարաբաղում զարգացումների»:
Ինչպիսիք եղան ապրիլի՞ն: «Այո, ի դեպ, պակաս «ռազմավարական» չէ նաեւ գազի գնի «ռիչագը», ինչը պերմանենտ է կիրառվել` ընդհուպ մինչեւ Միլլերի զանգ` «ներված» գումարի հետվերադաձի մասով, հիմա պետք է հասկանալ, թե այս անգամ ինչ կա Ռուսաստանի մտքին` Քերրիի եւ Օլանդի հետ բարձր հանդիպումներից հետո»,- ասաց մեր բարձրաստիճան զրուցակիցը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ջուսը բազմիցս է իր հարցազրույցներում նշել, որ պատրաստվում է իր «No fashion» տեսահոլովակին, սակայն այն անընդհատ ինչ-ինչ պատճառներով ուշանում էր: Եվ ահա հունիսի 9-ին՝ Ջուսի ծննդյան օրը, տեսահոլովակի ռեժիսոր Տիգրան Արյանն իր ֆեսյբուքյան էջում հրապարակեց սպասված տեսահոլովակը՝ այդպիսով շնորհավորելով երգչուհու ծննդյան օրը: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ սա Ջուսի խոսքով ծուղակ էր:Մեզ հետ զրույցում երգչուհին մանրամասն պատմել է այս պատմության անհայտ էջերի մասին, ավելին՝ Ջուսը մտածում է ռեժիսորին դատի տալու մասին.
«Նախ պետք է ասեմ, որ ամիսներ առաջ Տիգրան Արյան անունով անհայտ ռեժիսորն ինձ հետ կապ հաստատեց ու ասաց, որ ուզում է ինձ հետ աշխատել, ու քանի որ ես ունեի Գուժի գրած ու գործիաքավորած «No fashion» երգը, որի հիման վրա անպայման տեսահոլովակ էի ուզում նկարահանել, ուստի որոշեցի վստահել Տիգրանին ու այդ երգի տեսահոլովակի համար իր հետ աշխատել: Տիգրանը զբաղվել է ոչ միայն ռեժիսորությամբ, այլեւ պրոդյուսինգով: Մենք ի սկզբանե ունեինք պայմանավորվածություն՝ ծախսերի մեծ մասն ինքն է կատարում, իսկ PR-ով զբաղվում եմ ես, դե իսկ ոլորտում շատերը գիտեն, որ PR-ը եւս ծախսատար է: Տիգրանը պատրաստի տեսահոլովակը ինձ պետք է տար մայիսին, բայց չհասցրեց, քանի որ անիմացիոն լուծումները դժվար էին կարճ ժամանակում իրականացնել»,- պատմեց Ջուսն ու խոսեց իրեն անհանգստացնող խնդրից.
«Տեսահոլովակի նկարահանման հրապարակում ես իմացա, որ Տիգրանը մտադրություն ունի կրճատել երգն ու 3.30 րոպեանոց կատարումը դարձնել 2.50 րոպե: Իհարկե, այդ ժամանակ ես ընդիմացա ու նշեցի, որ ոչ մի դեպքում նման բան չանի, որ դա խախտում է Գուժի հեղինակային իրավունքներն ու ինքս էլ չեմ ուզում, որ երգի հիթային կրկներգները դուրս գան: Ի վերջո, ժամանակ անց չկրճատված տարբերակով նա կիսատ մոնտաժված տեսահոլովակը հեռախոսով ուղարկեց ինձ, բայց ավելի ուշ ինքնասածի հրապարակեց կրճատված տարբերակով տեսահոլովակը՝ առանց իմ իմացության: Ի դեպ՝ մինչ հրապարակելը Տիգրանը ինձ մի պայմանագիր ներկայացրեց՝ ասելով, որ մտադրություն ունի ամերիկյան շուկա դուրս գալու այս երգով, ու խնդրեց, որ ստորագրեմ այդ փաստաթուղթը, ըստ որի այս տեսահոլովակի հետ կապված բոլոր լիազորությունները իրենը կլինեին: Դե իսկ ես էլ, բնականաբար, այդ փաստաթուղթը ցույց տվեցի ամուսնուս, ով փաստաբան է: Նա էլ ուսումնասիրելուց հետո ասաց, որ սա լրիվ իմ դեմ է կազմված, որ ստորագրելուց հետո ոչ մի լիազորություն իմ տեսահոլովակի հանդեպ չեմ ունենա: Բնականաբար, չստորագրեցի, փոխարենը ամուսնուս հետ միասին մեկ այլ պայմանագիր կազմեցինք, որն էլ արդեն Տիգրան Արյանը չստորագրեց: Մեր պայմանգրում նշված էր, որ նա որպես պրոդյուսեր շատ իրավուքններ ունի, սակայն կար կետ նաեւ, որ նա իրավունք չունի տեսահոլովակը հրապարակել առանց իմ համաձայնության, քանի որ PR-ով ես եմ զբաղվում»:
«Տեսահոլովակի հրապարակումից առաջ ես իրեն գրեցի, որ հանկարծ նման բան չանի, բայց ի պատասխան հայտնեց, որ արդեն հրապարակել է քիչ չէ, ներկայացրել է երգի կրճատված տարբերակը, որի արդյունքում երգը հիթային չի դառնա: Այս պահին սպասում եմ Գուժին, ով Հայաստանում չէ: Ես ու ամուսինս՝ Վահագնը, մտածում ենք Տիգրան Արյանին դատարան կանչելու մասին: Տիգրանն աստղային հիվանդությամբ է տառապում, գիտի, թե շատ հայտնի է, բայց պետք է մի բան հաստատ իմանա, որ մինչեւ ես իմ յութուբյան պաշտոնական էջում չտեղադրեմ այդ տեսահոլովակը, նա անգամ դիտում չի ունենա, քանի որ մեզնից հայտնին ես եմ, ոչ թե նա: Էլ չասեմ, որ ողջ տեսահոլովակի ընթացքում մի քանի տողանի տիտրեր են գնում, որտեղ Տիգրանը նշել է, թե ինչքան լուրջ մարդ է այդ տեսահոլովակում, արդյունքում մնում է մի հատ էլ ճակատիս գրեր իր անուն-ազգանունը, որ իր գովազդն ամբողջական լիներ: Մի խոսքով՝ նա իրավունք չուներ, եթե պետք լինի, դատի էլ կտամ:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում
Ալիևի ոգևորվածությունը պետք է որ անհանգստացնի բոլորիս: Գաղտնիք չէ, թե նա ինչպես էր վերաբերվում բանակցային գործընթացին և փորձում էր տապալել այն, փոխել ձևաչափը: Սակայն ապրիլյան հայտնի դեպքերից հետո, որի ընթացքում մենք կորցրեցինք «անպետք ու անմշակ» հողեր և ունեցանք 100-ից ավելի զոհ, Ալիևի տրամադրությունը փոխվել է: Նա ակտիվացել է, բանակցային գործընթացն էլ արդյունավետ ու դինամիկ է որակում:
Հակառակ դրան, հայկական կողմից որևէ հստակ ձևակերպումներով բացատրություն բանակցային գործընթացի վերաբերյալ ստանալ չի հաջողվում: Խուսափում են, ստում են, ասում են, թե Ալիևի ու մյուս պետական պաշտոնյաների հայտարարություններն իրենց չեն հետաքրքրում և այլն:
Կազանյան փաստաթղթին համաձայնվողը փուլային տարբերակին էլ համաձայն կլինի և ըստ ամենայնի գործընթացն հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է: Դա միակ տրամաբանական բացատրությունն է, թե ինչու է Ալիևն այդքան ոգևորված, «մերոնք» էլ այդ աստիճան գաղտնապահ: Երեկ էլ իմացանք, որ Ռուսաստանը զենքի մատակարարման նոր պայմանագիր է ստորագրում Ադրբեջանի հետ: Ապրիլին զենքերը փորձարկեցին, իմացան ինչն էր պակաս՝ այժմ էլ լրացնում են:
Ինչևէ, պետք է պարզապես Սերժ Սարգսյանին 1998 թվականի դեպքերը հիշեցնել, երբ իր՝ այն ժամանակվա ղեկավարը համոզում էր բոլորիս, թե փուլային տարբերակով Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելը՝ Հայաստանի միակ փրկությունն է:
Իրականաությունը լրիվ հակառակն է, և դեպքերի նման զարգացումը իրական սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության, այլև Հայաստանի պետականության համար: Այն ժամանակ Հայաստանում և Ղարաբաղում մարդիկ դա գիտակցում էին և Հայաստանն ու Ղարաբաղը կործանելու փորձը տապալվեց՝ գտնվեցին ուժեր, որ պաշտպանեցին ազգային շահը: Այն ժամանակվա իշխանությունն էլ խոհեմություն դրսևորեց և չդիմադրելով՝ հեռացավ:
Այժմ էլ մեկ այլ հնարքի են փորձում դիմել: Ակտիվորեն խոսվում է Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Ընդ որում այդ մասին խոսում են ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Ադրբեջանն էլ կարծես չի ընդդիմանում՝ սովորականի պես: Ամենայն հավանականությամբ սա փորձ է՝ լեգիտիմացնել տարածքային զիջումները՝ դա անելով «ղարաբաղցիների ձեռքով»:
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան: «Բաքվում նախատեսված հանդիպումների ընթացքում նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ մտքերի փոխանակություն տեղի կունենա` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած համաժողովների ընթացքում ձեռք բերված համաձայնությունները զարգացնելու նպատակով,- նշված է Լավրովի այցի առթիվ ՌԴ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ, որում նաև ասվում է,- Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպիական տարածաշրջանում: Մենք մեր հարաբերությունները Բաքվի հետ կառուցում ենք իրավահավասարության, բարիդրացիական կապերի և փոխադարձ շահերը հարգելու հիմքի վրա»:
ՌԴ արտգործնախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են երկու երկրների նախագահների հովանու ներքո սեպտեմբերի 29-ին Բաքվում անցկացվելիք 5-րդ միջազգային հումանիտար ֆորումին: Իսկ մինչ Արտգործնախարարության մակարդակով Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին ներբողներ էր շռայլում Ադրբեջանի հասցեին, այդ երկրում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն ավելի առարկայական հայտարարություն է արել՝ ասելով, որ Ռուսաստանը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ ստորագրված պայմանագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Դորոխինը շեշտել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելու են զենքի մատակարարման նոր պայմանագրեր՝ չբացառելով, որ դա կարող է տեղի ունենալ Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին Բաքու կատարելիք այցի շրջանակներում: Եթե նման օրակարգով Բաքու այցելելու մասին հաղորդագրություն տարածեր որևէ այլ երկրի արտգործնախարարություն, Բաքվում այդ որևէ այլ երկրի դեսպանն էլ ազդարարեր, որ դրա ղեկավարը մեկ ամիս հետո Ադրբեջանում պատրաստվում է պայմանագրեր կնքել զենքի մատակարարման վերաբերյալ, այդ երկիրն անմիջապես Հայաստանում կհռչակվեր՝ որպես դավաճան, գուցե ակցիաներ կազմակերպվեին այդ երկրի դեսպանատան դիմաց, հնարավոր է՝ կոչեր հնչեին այդ երկրի արտադրանքը բոյկոտելու մասին:
Մի խոսքով, Հայաստանում կծավալվեր «ստանդարտ» հայրենասիրական արշավ՝ ժանրի համապատասխան կանոնների համաձայն (Էդուարդ Շարմազանովի հոխորտալից հայտարարություններ, դրոշների այրում՝ դաշնակցականների կատարմամբ, համապատասխան վայրերում գրված տեքստերի ընթերցում բոլոր ասուլիսներում՝ սեփական մտքեր հայտնել չկարողացող ՀՀԿ-ականների կատարմամբ, և այլն): Սակայն, երբ խոսքը Ռուսաստանի մասին է, հայ ազգային-ազատագրական «միտքը» լռում է: Ոչ միայն լռում է, այլև շարունակում է իներցիայով կրկնել հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության մասին՝ արդեն ծիծաղելի դարձած հեքիաթը:
Այն դեպքում, երբ Ռուսաստանը հետևողականորեն, շարունակաբար, առանց որևէ ձևականությունների, իր ամեն քայլով հողին է հավասարեցնում հայ-ռուսական դաշնակցությունը՝ ինչպես Պուտինը Սերժ Սարգսյանի հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, այն հասցնելով պտուղ-բանջարեղենի արտահանման մակարդակի: Ռուսաստանը շարունակում է հողին հավասարեցնել հայ-ռուսական հարաբերությունները, քանի որ հայ քաղաքական «միտքը» ոչ միայն լռում է, այլև գեղամյաններին գործուղում է զանազան կոնֆերանսների՝ հայանպաստ, բայց Ռուսաստանի հասցեին քննադատություն պարունակող բանաձևերին դեմ քվեարկելու ու դա որպես հայրենասիրության շողշողուն օրինակ ներկայացնելու համար:
Ռուսաստանն անում է այն, ինչ բխում է իր պետական շահից՝ հանգիստ լինելով, որ Հայաստանում իշխանության մեջ կան մարդիկ, որոնց մեծամասնության համար պետական շահ ասվածը նույնանում է ռուսական շահի հետ՝ անգամ այն դեպքերում, երբ դա ամբողջությամբ հակասում է Հայաստանի շահերին: Ռուսաստանում լավ գիտեն, որ այս օրերին հայ քաղաքական «միտքը» ոչ թե ուղղակի լռում է, այլ ելույթներ է պատրաստում՝ արդարացնելու համար սեպտեմբերին Պուտինի կողմից Բաքվում կնքվելիք զենքի մատակարարման հերթական գործարքը: Իսկ Հայաստանին մատակարարվելիք 200 միլիոն դոլարի ռուսական զենքի մասին դեռ որևէ տեղեկություն չկա:
«Ընթացքի մեջ է»,- այդ զենքի՝ Հայաստան հասնելու մասին հարցին ի պատասխան՝ կրկնում են հայ պաշտոնյաները, բնականաբար, չխորանալով այնպիսի «մանրուքների» մեջ, որ մինչ այդ «ընթացքի վերջն» Ադրբեջանը ստանալու է անգամներով ավելի շատ ռուսական զենք:
Չեն խորանում, մինչև Ռուսաստանը կհասցնի Ադրբեջանին փոխհատուցել ապրիլյան պատերազմում կորցրած սպառազինությունը: Չեն խորանում, որովհետև երևի հանձնարարված է՝ չխորանալ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.