23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ռուսական RTVi հեռուստաընկերությունը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովի Բաքու կատարած այցից:
Նախ Լավրովը հստակ արձանագրել է, որ քննարկվում է Արցախի միջանկյալ կարգավիճակի հարցը` տարածքների փոխզիջման դիմաց: Ադրբեջանի նախագահը ավելացրել է, որ չի լինի Արցախի ճանաչում և խնդիրը կկարգավորվի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում:
Ի դեպ Սանկտ Պետերբուրգի հանդիպումը Լավրովն անվանել է բանակցություններ, այնինչ Հայաստանի իշխանությունները ամենատարբեր խողովակներով փորձում են հանությանը համոզել, որ դրանք բանակցություններ չեն եղել, այլ սպասվելիք բանակցությունների նախապատրաստում:
Արդեն տեղեկացրել էինք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անց է կացնում ուսումնամարզական թռիչքներ:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղեկալ Վարուժան Ավետիսյանը մեկնաբանելով հակառակորդի գործողություններն՝ ասաց, որ իրենք ցույց են տալիս, որ հաջորդ անգամ, պայմանականորեն ասած՝ «քառօրյայի» ժամանակ, կիրառելու են նաև օդուժ, նախորդ անգամ չկիրառեցին, դա մնաց պակաս, դա էլ են կիրառելու։
«Եթե մենք պետություն ունենայինք՝ մեր քայլը պետք է լիներ համայն հայության ռազմական, տեխնիկական, մարդկային ռեսուրսների մոբիլիզացիան և հակառակորդին վերջնական ջախջախիչ հակահարված տալը։ Իսկ քանի որ, ցավոք սրտի, մենք այս պահին չունենք պետություն՝ բառի ամբողջական իմաստով, քանի որ պետության և բանակի ղեկավարը և առհասարակ քաղաքական շերտը այնպիսի մարդկանցից է բաղկացած, որ պատրաստ են իրենց աթոռները պահելու դիմաց մասնակցել պայմանավորված պատերազմի միջոցով ազատագրված տարածքները հանձնելու դավադրությանը, ինչպես նաև զուգահեռաբար մաս առ մաս հանձնել Հայաստանի ինքնիշխանությունը, բնականաբար մենք, եթե այսպես շարունակվի և այս իշխանությունները մնան՝ հերթական և ավելի ծանր հարվածը կստանանք և ավելի մեծ կորուստներ կունենանք»,- ասաց Ավետիսյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ սա ոչ միայն հոգեբանական ազդեցություն է, այլ այդ երկիրն ուղղակի պատրաստվում է։ Ինչպես, օրինակ, շաբաթներ առաջ կատարած մեծ զորավարժությունը և իրենց պաշտպանության նախարարի հստակ խոսքն այն մասին, որ իրենք մշակում են երեք ուղղությամբ ճեղքելու ծրագիր, ընդ որում, մեկը Նախիջևանից։ «Նրանք գաղտնի չեն պահում, բացահայտ ասում են։ Եթե ունենք այն, ինչ ունենք, ուրեմն կպարտվենք։ Պետք է ունենալ այն, ինչ անհրաժեշտ է, այսինքն՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն, ինչի համար էլ հարկավոր է փողոց դուրս գալ, ընդվզել, վռնդել այս հանցավոր ռեժիմը և հաստատել ժողովրդի իշխանությունը»,- այս կարծիքին է ընդդիմադիր գործիչ Վարուժան Ավետիսյանը։
Նշենք նաև, որ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման համակարգերի միջոցով վերահսկում են ադրբեջանական զինուժի ուսումնամարտական թռիչքները և աչալուրջ հետևում դրանց գործողություններին:
Աղբյուրը՝ lurer.com
hayacq.com-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:
-Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կրկին լայնորեն քննարկվեց ԼՂՀ հիմնախնդիրը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումներից:
-Որևէ լավ բան ես չեմ ակնկալում: Ընդհանրապես, Արցախի խնդրի շուրջ ընթացող որևէ պրոցես ապրիլյան էսկալացիայից հետո չի կարելի դրական գնահատել: Այն ինչ կատարվում է այդ խնդրի շուրջ այսօր, ուղղակի աղետալի է Հայաստանի և հայերի համար, որը սակայն, այժմ արդեն մեր խորհրդարանականները փորձում են ներկայացնել որպես անհրաժեշտություն, այսպես ասած, անհրաժեշտ աղետ, որն այսօր «փոխզիջումներ» է անվանվում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա իր կոմյունիկեում ՆԱՏՕ-ն բավական սահուն և առաջին հերթին աննկատ կերպով ճանաչում է Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը և դրանով ընտրում այս կոնֆլիկտի կողմերից մեկին: Դա մի հանգամանք է, որից ՆԱՏՕ-ն որպես ռազմական դաշինք պարտավոր էր զերծ մնալ:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ խորհրդարանի կողմից վավերացրած ՀՀ և ՌԴ միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը որևէ կերպով կսաստկացնի Ադրբեջանի ագրեսիան:
-Ես չգիտեմ, թե այս համաձայնագրով ինչպե՞ս է այդ նոր ՀՕՊ-ի հրամանատար Շամանովը, որը Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական հերոս է և կռվել է հայերի դեմ նրանց կողմից՝ արտոնելու ՀՕՊ-ի հայկական սեգմենտի կիրառումը Արցախի երկնքում: Այս մասին որևէ հայ պատասխանատու պաշտոնյա ոչինչ չի ասել, ոչ մի երաշխիք չի տվել, ոչ մի հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Ընդհակառակն, տրվել են լղոզված պատասխաններ: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, որ ապրիլին Ադրբեջանը չկիրառեց ավիացիա, որովհետև հայկական ՀՕՊ-ն անկախ էր և հաստատ խփելու էր իր կործանիչները: Իսկ ավիացիան պատերազմի աստվածն է: Մինչ այսօր ավիացիան է բոլոր կոնֆլիկտներում որոշում դրա հանգուցալուծումը: Հիմա ապրիլյան նույն սցենարն, ամենայն հավանականությամբ, չի կարող կրկնվել: Արդեն ադրբեջանական ավիացիան հաստատ գործելու է, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ՝ անարգել: Կապրենք՝ կտեսնենք, բայց հեռանկարն այս առումով անչափ մտահոգիչ է:
-Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շրջադարձային կլինի՞ ԼՂՀ հիմնախնեդրի հրատապ լուծման համար:
-Ոչ իհարկե, բայց կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը Հայաստանի համար սեփական շահերի տեսանկյունից չի կարող դրական համարվել: Հայաստանն, անպայմանորեն, ներքաշվելու է այդ լարվածության շրջանակ, և դա Հայաստանին հաստատ այս պահին ձեռնտու չէ:
-Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը ի՞նչ ազդեցություն կունենա Արցախյան հիմնախնդրի վրա:
-Մերձեցում չկա և չի կարող առայժմ լինել: Կա հաշտեցում: Պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես, ռուս-թուրքական յուրաքանչյուր նորմալ հարաբերությունների ձևաչափն անչափ վտանգավոր է Հայաստանի համար: Կար բացահայտ թշնամության բարենպաստ պատուհան, որը Հայաստանն ինչպես միշտ չօգտագործեց: Ընդհանրապես, կրավորական, քնկոտ, ամորֆ և անդեմ քաղաքականությունն այսօրվա պաշտոնական Երևանի դեմքն ու ինքնագիրն է դարձել: Դա փաստ է, որի հետ ժողովուրդը հաշտված և խաղաղ ապրում է արդեն երկու և կես տասնամյակից ավելի:
-Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կազդեն արդյոք բանակցային գործընթացի վրա:
-Անհերքելի է, որ եթե ֆորս-մաժոր չլինի, ապա իշխող ուժը վերարտադրվելու է: Մի փոքր նոր, թարմ, գուցեև երիտասարդ դեմքերով, բայց այն վերարտադրվելու է: Դրանում որևէ կասկած չկա: Եվ եթե լինելու է նույն ուժը, ապա բանակցային ամոթալի պրոցեսն ամենայն հավանականությամբ, նույնը կմնա: Եթե այսօր այդ ուժի գործիչները փորձում են խոսել «փոխզիջումներից», որոնք ոչ այլ ինչ են, քան զիջումներ վերացական և վտանգավոր բաների դիմաց, ապա՝ կուրսի կտրուկ փոփոխությունն ուղղակի անհնար է: Թվում է, ապրիլը պետք է բան փոխեր երկրի քաղաքական ուղեծրում և Արցախի հարցում դասեր տար, բայց տպավորություն է, որ պատերազմ ընդհանրապես չի էլ եղել և որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ առավել քան երբևէ հանդուրժող և «փոխզիջումային» է դարձել: Իրականում անարգվել է զոհված զինվորների արյունը և ակնհայտ դարձել, որ նրանք, փրկելով իրենց երկիրը և թիկունքում՝ ողջ Հայաստանը, նույն այդ Հայաստանին դրդել են դեպի պարտվողականություն: Սա մի իրավիճակ է, որ անպատկերացնելի է որևէ այլ երկրում, որ հակառակ է որևէ տրամաբանության և, որ շատ վատ է խոսում հայկական ներկայիս հասարակության մասին: Ժողովուրդը տեր չէ իր հեղած արյանը և, իր կարծիքով, փրկելու համար հավելյալ զոհերից պատրաստ է հանձնել թշնամուն իր պատմական տարածքները, իր հայրենիքի մի մասը՝ Աղդամով հանդերձ, առանց հասկանալու, որ դա անքննելի երաշխիք է առավել սարսափելի և մեծ զոհերի, նաև՝ ցեղասպանություն և իհարկե, ողջ երկրի վերջնական կորստյան: Եվ, սա ապոկալիպտիկ սցենար չէ: Նայեք մերձավորարևելյան մյուս երկրներին. ընթանում է եզիդիների և քրիստոնյաների ցեղասպանություն, վերաձևվում են պետություններ, ոչնչացվում են մեգապոլիսներ և երբեմնի ծաղկուն քաղաքներ, փոխվում է աշխարհակարգ: Իսկ Հայաստանում կարծում են թե թշնամին քաղաքակիրթ է, բանակցություններին ու հնարավոր պայմանավորվածություննրին հավատարիմ, և որ հայրենիք հանձնելով, կարելի է ոչ թե երաշխավորված առավել աղետաբեր պատերազմ, այլ՝ երաշխավորված խաղաղություն ստանալ: Առավել անմիտ, ինքնասպան և ապիկար մոտեցում ես պատմության մեջ չեմ հիշում:
Աղբյուրը՝hayacq.com
Ավագ լեյտենանտ Աշոտ Շահբազյանն, ով նահատակվեց ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ընդամենը 23 տարեկան էր: Լելե Թեփեի բարձունքում է զոհվել Աշոտը՝ մինչեւ վերջին շունչը կռիվ տալով թշնամու դեմ:
Աշոտ Շահբազյանը հետմահու ստացավ «Մարտական խաչ» շքանշան:
Շքանշանները հետ չեն բերի կորցրածը, սակայն սփոփանք են որդի կորցրած ծնողի համար: Աշոտի հայրը՝ Կարապետ Շահբազյանը, նշում է՝ հարկավոր էր Արցախի հերոսի կոչում շնորհել բոլոր այն տղաներին, ովքեր մինչեւ վերջին շունչը կռվեցին՝ փորձելով կանխել թշնամու առաջխաղացումը:
«Զենքը վերցրել ու դիրքից դուրս է եկել, առաջ է նետվել ու հրաման է տվել իր զինվորներին՝ քթներդ չխոթեք, հետ քաշվեք: Կռիվը վերցրել է իր վրա: Մինչեւ վերջ կռվել է: Մինչեւ առավոտ 9-ը կռվել է վիրավոր: Միշտ կապի մեջ է եղել, որ հնարավոր չէ պահել, ինձ պետք է ուժ, բայց ոչ մի ուժ էլ չի եկել: Վերջին խոսքն ասել է՝ ես էլ պատռոն էլ չունեմ, ունեմ մի հատ գռանատ, ես էլ գերի ընկնող չեմ: 09:30 նոր ինքը խփվել է: Դրանից հետո կապել են տանկի հետեւից ու քարշ տվել տարել են… ու խաչել են… Հերոսի կոչում պետք է տային: Իսկական հերոսի մահով է ընկել: Չէ՝ իշխանության դեմ արդեն ես եմ պատերազմելու: Թշնամին ոչ թե թուրքն է, այլ առաջին հերթին իշխանությունը: Ո՞ւր էր իրանց հրամանատարությունը, սաղ փախած… գումարտակի հրամանատար, վաշտի հրամանատար, ո՞ւր էին, դիրքեր կլքեին կփախնեին: Ո՞ւր էին: Էսօրվա դրությամբ էդպեսները «Մարտական խաչ» կստանան, պագոններին մեկ-մեկ աստղ կավելացնեն»:Կարապետ Շահբազյանն ազատամարտիկ է, մասնակցել է արցախյան պատերազմին: Ռազմաճակատ մեկնել է հորեղբոր տղաների ուղեկցությամբ՝ Շահբազյանների հետ միասին, բայց պատերազմից վերադարձել է միայնակ: Կորուստները, ցավոք, այդքանով չեն սահմանափակվել: Քառօրյա պատերազմը նրանից խլեց ամենաթանկը՝ որդուն: Տեղի ունեցածից հետո փորձում է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ. ինչո՞ւ հնարավոր չեղավ կանխել պատերազմը, ինչո՞ւ իր որդու եւ էլի շատերի ահազանգը, որ հարկավոր են օգնող ուժեր եւ զենք, որ արդեն դժվար է սակավաթիվ ուժերով թշնամու շրջափակման դեմն առնել, զինվորներին այդպես էլ չբերեց սպասված օժանդակությունը: Կարապետ Շահբազյանն, ուսումնասիրելով կատարվածը եւ համադրելով նաեւ իր գիտելիքները եւ փորձը, հանգել է մի եզրակացության՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայ զինվորը դավաճանության զոհ է դարձել, ինչ-ինչ պայմանավորվածությունների, հակառակ պարագայում, եթե չկար տարածք հանձնելու պայմանավորվածություն, ուրեմն կորցրած դիրքերը պետք է շատ արագ հետ վերադարձվեին, կարեւոր նշանակության դիրքերը, որոնք համառորեն թերագնահատում են գործող իշխանությունները:
«Քառօրյա պատերազմն իրանով կասկածելի է: Էդ դիրքերը տրվել են, բայց չպատկերացրեցին, հաշվարկն էին սխալ արել, որ կարող է զինվորը ետ փախնի, էդքան զոհ չտանք: Չպատկերացրեցին, որ 18-19 տարեկան զինվորը կարող է կռվի: Ուրեմն տվել էին հողերը, որ թույլ չտվավ, որ էդ դիրքերը հետ վերցնեինք…»:
Ազատամարտիկը հետեւում է ինտենսիվ բանակցություններին, որոնք այս օրերին տեղի են ունենում: Բանակցություններ եւ հանդիպումներ տեղի ունեցան նաեւ ապրիլյան ռազմական գործողությունների նախաշեմին, սակայն դա չկանխեց այն, ինչ տեղի ունեցավ: Չարագուշակ ինչ-որ բան է տեսնում այս ակտիվության հետեւում: Նախ եւ առաջ ներքին թշնամուց է պետք զգուշանալ, ներքին մարտահրավերներն է պետք չեզոքացնել, ասում է ազատամարտիկը:
Վստահ է, որ հնարավոր էր կանխել տեղի ունեցած ողբերգությունը, եթե զինվորի թիկունքն ամուր լիներ, ամենապատասխանատու պահին նրան չհարվածեին թիկունքից՝ մենակ թողնելով թշնամուն դեմ-հանդիման:
Հ.Գ. Հավելենք, որ հերոս Աշոտ Շահբազյանը ծնվել եւ մեծացել է տնակում: Կարապետ Շահբազյանի խոսքերով՝ երբեք նաեւ որպես ազատամարտիկ չի զգացել պետության աջակցությունը: Երկու որդի է մեծացրել փոքրիկ անշուք տնակում: Շահբազյաններն ապրել են այդտեղ 30 տարի շարունակ:
«Ես մեր իշխանությունից զզվանքս եմ հայտնում, խորին զզվանքս: Ես լավ բան չեմ տեսել»:
Նշենք նաեւ, որ ընտանիքին բնակարան խոստացել են, սակայն Շահբազյանները ստիպված են սպասել: Շենքը, որտեղից բնակարան են հատկացնելու, դեռեւս կառուցման փուլում է:
Աղբյուրը՝ galatv.am
«Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի վերջին նիստում՝ Վարշավա մեկնելուց առաջ, Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին ասել է, թե ինքն ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ պետք է համաձայնի հողերը հանձնել Ադրբեջանին, կա՛մ հրաժարվի, որի դեպքում արդեն պատերազմն անխուսափելի է: Հենց այս հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ ՀՀԿ-ականները մեկը մյուսի ետեւից, Մայր Թերեզայի դեմքի արտահայտությամբ շտապում են փոխզիջումների մասին խոսել, իբր հողերի հանձնումն այլընտրանք չունի եւ այսպես շարունակ: Իհարկե, Հայաստանում բոլորը լավ գիտեն, որ այն պաշտոնյան, որը կփորձի հողեր հանձնել, ոչ միայն իր քաղաքական կարիերային վերջ կդնի, այլև կվտանգի իր ֆիզիկական գոյությունն ընդհանրապես: Այս իմաստով մի տեսակ հանգստություն կա հասարակական տրամադրություններում։
Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀԿ-ականներից պարզել, թե կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում, եւ ինչպես են զիջումների թեմային արձագանքել նժդեհական ներկայացողները։ ՀՀԿ երիտթեւի 41-ամյա նախագահ Կարեն Ավագյանը, ի պատասխան մեր հարցին, ասաց. «Ոչ մի բան չունեմ այս մասին ասելու: Այսօր (երեկ) Արմեն Աշոտյանը մեծ ասուլիս է տվել, Էդուարդ Շարմազանովն էլ ԳՄ նիստերից հետո ներկայացնում է ամեն ինչ, ոչինչ չունեմ ավելացնելու»։ Իսկ ՀՀԿ խմբակացության եւ գործադիր մարմնի մեկ այլ անդամ Գագիկ Մինասյանն էլ լղոզեց հարցի բուն էությունը՝ ասելով. «Մենք շատ հաճախ անդրադառնում ենք Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ դրա կարգավորման հնարավորություններին»: Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ ԼՂՀ հարցով կոնկրետ ինչ է ասել Սերժ Սարգսյանը իր կուսակիցներին»:
«Ժողովուրդ»
Մանրամասներն այսօրվա համարում։
Ղարաբաղյան կարգավորման հարցում իրադարձությունները զարգանում են, կարելի է ասել, խելահեղ արագությամբ: Ընդ որում՝ նոր լայնամասշտաբ պատերազմը շատ ավելի հավանական է, քան կարգավորման համաձայնագրի ստորագրումը։
Ու քանի դեռ պատերազմը չի սկսվել, արժե անդրադառնալ այն հարցին, թե ինչպես Հայաստանն ու Ղարաբաղը հայտնվեցին այս, մեղմ ասած, բարդ վիճակում, և կոնկրետ ովքեր են մեղավոր դրա համար։ Իսկ ինչու ենք ասում «քանի դեռ պատերազմը չի սկսվել»՝ կարծում ենք, հասկանալի է: Հենց որ պատերազմը սկսվեց՝ որևէ մեկն այլևս մեղավորներ չի փնտրելու, և բոլորը խոսելու են միայն հայ զինվորների անօրինակ սխրանքի մասին, «քաղաքակիրթ աշխարհի» քար սրտի ու դաշնակիցների դավաճանության մասին, այն մասին, որ «թուրքը մնում է թուրք» և այլն։
Եվ այսպես՝ սկսենք Ռոբերտ Քոչարյանից։ Ինչու Ռոբերտ Քոչարյանից՝ որովհետև նա Հայաստանի ղեկավարումը ստանձնել է մի իրավիճակում, երբ հայկական բանակն իր հզորությամբ մի քանի անգամ գերազանցում էր ադրբեջանական բանակին, իսկ իշխանությունը հանձնելու պահին ադրբեջանական բանակն արդեն իսկ սպառազինության մակարդակով գերազանցում էր հայկականին։ Ընդ որում՝ այնպես չէ, որ Քոչարյանի օրոք հայկական բանակը չի հզորացել ու չի զարգացել։ Իհարկե, զարգացել է։ Բայց, օրինակ, Հյուսիսային պողոտան ավելի արագ տեմպերով է «զարգացել», Երևանի կենտրոնում «բամբաներկա» շենքերի թիվն ավելի մեծ տեմպերով է ավելացել և այլն։
Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում բանակի վրա ծախսվել է մոտ 3 միլիարդ դոլար (միջին հաշվով՝ տարեկան մոտ 300 միլիոն), իսկ այդ նույն տասը տարիների ընթացքում, եթե հավատալու լինենք միջազգային մամուլի տեղեկություններին, Քոչարյանը հասցրել է կուտակել 3-4 միլիարդ դոլարի ունեցվածք։ Ավելի շատ, քան ծախսվել է բանակի վրա (կամ, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, «մոտավորապես այդքան»)։
Բայց խնդիրը միայն գումարը չէ։ Հենց Քոչարյանի օրոք է բանակը դարձել «բիզնես-կառույց», գեներալները՝ մինի-օլիգարխներ, իսկ զորամասերը դարձել են բիզնես-օբյեկտնեը՝ «չաստ նայողներով» ու բանտային օրենքներով (ի դեպ՝ ավելի շատ հենց այդ պատճառով է, որ շատերը խուսափում են ծառայությունից)։ Քոչարյանի օրոք բանակը նաև այլ ֆունկցիաներ է ձեռք բերել։ Մասնավորապես՝ ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ապահովել առնվազն 50 հազար լրացուցիչ ձայն, իսկ ներքաղաքական հուզումների ժամանակ՝ «զսպել ժողովրդին» (հիշում եք, չէ՞, որ մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմաններից զինվորներ էին բերել Երևան)։
Մի խոսքով՝ Քոչարյանի օրոք բանակի հիմնական ֆունկցիաները երկրորդ պլան են մղվել, երկրի պաշտպանության խնդիրները՝ նույնպես (թերահավատներին խորհուրդ կտանք վիճակագրությունը ստուգել՝ պատերազմող երկրի նախագահն ու գերագույն-գլխավոր հրամանատարը ավելի շատ զորամասեր է այցելե՞լ, թե՞ ներկա գտնվել հյուրանոցների, ռեստորանների բացման):
«ՉԻ»
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Դիվանագիտական մեր աղբյուրների վախանցմամբ՝ Իրանն այս ընթացքում բավական մտահոգ է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններով։ Հայտնի է, որ ապրիլյան պատերազմից հետո աննախադեպ ակտիվության է նկատվում այդ հարցի շուրջ։ Այս ընթացքում բանակցությունների որոշակի դետալների մասին տարբեր հայտարարություններ են հնչում։ Իրանը մտահոգ է այսպես կոչված լավրովյան պլանի համար, ըստ որի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան։ Իրանն իր սահմանին նման փոփոխության հավանականությանն իր շահերին դեմ է համարում և փորձում է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա։
Պատահական չէ, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ադրբեջանում է լինելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կարծիք կա, որ վերջինս բարձրացնելու է նաև ԼՂՀ ազատագրած 5 շրջանները վերադարձնելու մասին իր մտահոգությունը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտի» զրուցակիցն է ազատամարտիկ Արամ Մանուչարյանը:
Պարոն Մանուչարյան, վերջին շրջանում խոսակցություններ շրջանառվեցին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ հենակետերից հավաքել են լրացուցիչ զենք-զինամթերքը։ Տեսակետներ են հնչում նաև, որ այդ պատերազմն, այսպես ասած, պայմանավորված պատերազմ էր։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ կատարվեց ապրիլի 2-4-ը։
Նախևառաջ՝ չկա ոչ մի քառօրյա պատերազմ։ Մեր ժողովրդի ոչնչացմանը ուղղված բացահայտ գործողությունները սկսվել են 1988 թվականից և շարունակվում են առ այսօր։ Ո՞վ է սկսել և ինչո՞ւ՝ խորը ուսումնասիրության և առանձին խոսակցության խնդիր է։ Այն նույնը, ինչը կատարվել է 1894-1923թթ. և հայտնի է որպես Հայոց ցեղասպանություն, նույնությամբ կրկնվում է նաև հիմա, ընդհուպ մինչև համաշխարհային ազդեցիկ պետությունների և ուժերի վերաբերմուքը, միջազգային հանրության անտեղյակությունը, նպատակային ապատեղեկացումը և անտարբերությունը։
Փոփոխվում են հարվածների ձևերը, ինտենսիվությունը, նենգության աստիճանը մեզնից դուրս գործողների։ Եվ 88֊ի փետրվարյան առաջին իսկ ջարդերի օրերից, երբ հայ մարդը Սումգայիթում, Բաքվում, Նախիջևանում… Նախկին Ադրբեջանական ԽՍՀ իր բնօրրան համարյա բոլոր բնակավայրերում իր ընտանիքը ջարդարարներից փրկելու համար բարձրացրեց իր բռունցքը, ձեռքը վերցրեց փայտը, դանակը, իսկ հետո, ցավոք, շատ ավելի հետո ՝ հազարավոր սպանություններից, անարգանքներից, բռնություններից հետո՝ և հրազենը, սկսվեց և մինչ այսօր շարունակվում է պատերազմը։ Միայն վերջերս Իրաքում և Սիրիայում ծավալված զարհուրելի բարբարոսություններից հետո իմացանք, որ միջազգային հանրությունը նման տիպի քայլեր իրականացնող համակարգը անվանել է Իսլամական Պետություն, բայց մեր դեպքում շարունակում է այն քողարկել «Ադրբեջան», «կոնֆլիկտ» և այլ բարբարոսությունները քողարկող բառերի շղարշի ներքո։
Ինչ վերաբերում է «լրացուցիչ զենք, զինամթերք հավաքելուն», ապա Հայաստանում վաղուց արդեն բոլոր «լրացուցիչ»՝ ժողովրդին պատկանող հանքերն ու դպրոցները, գործարաններն ու դաշտերը, հազար ու հազար ուրիշ այլ բարիքներ վաղուց հավաքվել և բանկային հաշիվների են վերածվել իշխող հրոսակախմբի կողմից։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ պիտի դրանից դուրս մնային բանակային հրոսակախմբերը։
Ամբողջական տեսքստը՝ թերթի այսօրվա համարում:
Արդ, մենք ոչ թե աշխարհի հոգին առանք, այլ Աստծուց ուղարկված Հոգին, որպեսզի ճանաչենք Աստծուց մեզ շնորհված հոգևոր պարգևները։ Եվ ինչ որ խոսում ենք, դրանք մարդկային իմաստությամբ արտասանված խոսքեր չեն, այլ Սուրբ Հոգու կողմից իմաստությամբ ուսուցանված հոգևոր ճշմարտություններ ենք բացատրում հոգևոր մարդկանց։ Աստծու Հոգին չունեցող մարդը չի ընդունում Աստծու Հոգու բերած ճշմարտությունները, որովհետև դրանք հիմարություն են թվում նրան, և չի կարող ճանաչել, որովհետև դրանք միայն Հոգով են քննվում։
Ես էլ, եղբայրնե՛ր, սկզբից չէի կարող ձեզ հետ խոսել այնպես, ինչպես պիտի խոսեի Աստծու Հոգին ունեցող մարդկանց հետ. այլ խոսեցի այնպես, ինչպես պետք էր խոսել աշխարհին պատկանող մարդկանց հետ։ Քրիստոնեական հավատի մեջ դուք դեռ երեխաներ էիք, ուստի կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև չէիք կարող ուտել։ Բայց նույնիսկ հիմա էլ չեք կարող, որովհետև դեռ աշխարհին պատկանող մարդկանց պես եք ապրում։ Նախանձն ու հակառակությունը, որ տակավին ձեր մեջ են, մի՞թե ցույց չեն տալիս, որ դեռ մարմնավոր եք և աշխարհի չափանիշներով մտածող մարդկանց պես եք վարվում։ Երբ ձեզնից մեկն ասում է՝ «Ես Պողոսին եմ հետևում», իսկ մեկ ուրիշը, թե՝ «Ես Ապողոսին եմ հետևում», պարզ չէ՞, որ աշխարհիկ մարդկանց պես եք մտածում։ Վերջին հաշվով՝ ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. պաշտոնյաներ, որոնց միջոցով հավատացիք, և որոնցից յուրաքանչյուրը պարզապես կատարեց այն պաշտոնը, որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված էր, որ աճեցրեց։ Այնպես որ ո՛չ տնկողն է կարևոր, ո՛չ էլ ջրողը, այլ աճեցնո՛ղը՝ Աստված։ Տնկողն ու ջրողը տարբերություն չունեն, յուրաքանչյուրն իր վարձը կստանա ըստ իր աշխատանքի, որովհետև մենք պարզապես Աստծու գործակիցներ ենք. դուք Աստծո՛ւ անդաստանն եք, Աստծո՛ւ շինությունը և ոչ թե մեր։
Աստծու՝ ինձ տված շնորհի համաձայն՝ ես, որպես փորձառու ճարտարապետ, հավատի հիմքը դրեցի. բայց ուրի՛շն է կառուցելու դրա վրա։ Սակայն ամեն ոք զգույշ պիտի լինի, թե ինչպե՛ս է կառուցում, որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան Աստծու դրած միակ հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:12-3:10)
Ռուբեն աբեղա Զարգարյան
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան, 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 39.10C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.90C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.