23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր եւ ուղղաթիռներ են թռչում, վիճակն անկայուն է: Այս մասին հաղորդում է Ռիա Նովստի լրատվականը:
Երթևեկության համար փակ է նաև Ստամբուլում Բոսֆորի և Սուլթան Մեհմեթ կամուրջները:
Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Տեղեկացվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական ծառայության շենքի ուղղությամբ։
Արգելափակվել են Twitter, Facebook սոցիալական ցանցերն ու YouTube-ը:
Թուրքիայի գլխավոր շտաբի զինվորականները հայտարարել են երկրում իշխանության զավթման մասին։ «ՌԻԱ Նովոստին»-ի հաղորդմամբ` նրանք հայտնել են երկրի ղեկավարության ձերբակալման մասին։ Անկարայի քաղաքապետը կոչ է արել քաղաքի բնակիչներին փողոցներ դուրս գալ։
Հաղորդվել է նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի փակման մասին:
Որոշ տեղեկություններով` Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցված:
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այս պահին բավական լարված իրավիճակ է Ստամբուլում և Անկարայում: Ստամբուլում Բոսֆորի և Սուլթան Մեհմեթ կամուրջները զինծառայողների ու անվտանգության ուժերի կողմից փակվել են, զինվորականներ ու անվտանգության ուժեր են տեղակայվել քաղաքի մի քանի հատվածներում: Անկարայում անվտանգության մարմինների կողմից շրջափակվել է գլխավոր շտաբի շենքը, տեղակայվել են մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Նույնիսկ օդային տեխնիկա է թռչում այս պահին Անկարայի վրայով, պետական հաստատության շենքերը ուժեղացված բանակային հսկողության տակ են: Անկարայի վրայով բավական ցածր թռիչքներ են իրականացնում ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները: Մամուլում և սոցցանցերում որոշակի խուճապ ու անհանգստություն կա, քանի որ որևէ պաշտոնական հայտարարություն չի արվում:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ իշխանությունն իր ձեռքն է վերցնում: Թուրքիայում հերթական ռազմական հեղաշրջումը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ’ Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը գերի է վերցվել ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականների կողմից: «ՌԻԱ Նովոստին» փոխանցում է, որ գլխավոր շտաբում կան նաև այլ գերի վերցված բարձրաստիճան զինվորականներ:
BBC-ն հաղորդում է, որ ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորել են Թուրքիայում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությամբ: Թուրքական «Դողան» գործակալությունն էլ փոխանցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան շրջակայքում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել:
CNN Turk-ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է:
https://www.youtube.com/watch?v=EqcDeZ0Qodc
Հիսուս ասում է.
— Այսպես, երկնքի արքայությունը նմանվում է հետևյալին.- Մի թագավոր կար, որ ուզեց իր ծառաների հաշիվները քննել։ Երբ նա հաշվեքննությունն սկսեց, նրա մոտ բերեցին մի պարտապանի, որ միլիոնավոր ոսկի պարտք ուներ։ Եվ քանի որ նա ի վիճակի չէր վճարելու այդ, տերը հրամայեց, որ նրան իբրև ստրուկի վաճառեն իր կնոջ ու զավակների հետ, վաճառեն նաև այն ամենը, ինչ ուներ, և պարտքը վճարեն։ Ծառան թագավորի ոտքերն ընկավ և աղաչեց՝ ասելով. «Համբերի՛ր և ժամանա՛կ տուր ինձ, և ես բոլորը կվճարեմ քեզ»։
Ծառայի տերը գթաց և պարտքը շնորհելով՝ ուղարկեց նրան։
Իսկ ծառան, հազիվ դուրս ելած, գտավ իր ծառայակիցներից մեկին, որը մի չնչին գումար էր պարտք իրեն։ Ծառան, նրա կոկորդից բռնելով, խեղդում էր նրան և ասում. «Վճարի՛ր ինձ քո պարտքը»։ Ծառայակիցը նրա ոտքն ընկավ և աղաչեց՝ ասելով. «Համբերի՛ր և ժամանա՛կ տուր ինձ, և ես պարտքս կվճարեմ»։ Բայց սա չուզեց լսել։ Ընդհակառակը, գնաց և բանտ նետել տվեց նրան, մինչև որ պարտքը վճարեր։ Երբ մյուս ծառաները տեսան պատահածը, շատ նեղվեցին. եկան ու իրենց տիրոջը պատմեցին այն ամենը, ինչ եղել էր։ Այն ժամանակ տերը կանչեց այդ ծառային և ասաց. «Չա՛ր ծառա, քո ամբողջ պարտքը քեզ շնորհեցի, որովհետև աղաչեցիր ինձ։ Պետք չէ՞ր, որ դու էլ ողորմեիր քո ընկերոջը, ինչպես ես ողորմեցի քեզ»։ Եվ տերը բարկանալով նրան հանձնեց դահիճներին, որպեսզի պատժեն, մինչև որ վճարի իր բոլոր պարտքերը։
Ապա Հիսուսն ավելացրեց.
— Նույն ձևով էլ իմ երկնավոր Հայրը պիտի վարվի ձեզ հետ, եթե ձեզնից յուրաքանչյուրն իր եղբորը սրտանց չների նրա հանցանքները։
(Մատթեոսի ավետարան 18:23-35)
Ռուբեն աբեղա Զարգարյան
ՀՀ զինված ուժերի 2016 թվականի ուսումնական պատրաստության պլանի համաձայն`հուլիսի 12-ից ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման շտաբում մեկնարկել են ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անցկացվող հրամանատարական հավաքներ:
Հավաքների նպատակն է առավել կատարելագործել հրամանատարական կազմի մասնագիտական ունակություններն ու բարձրացնել նրանց պատրաստության մակարդակը: Հավաքների մասակիցների հետ անցկացվում են հրամանատարական պատրաստության գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքներ, ստուգողական հրաձգություն, խմբային վարժանքներ, սպորտ-մասսայական ու մշակութաժամանցային միջոցառումներ:
Դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ստուգարքներ և լավագույն արդյունքներ ցուցաբերած սպաները կխրախուսվեն զորամիավորման հրամանատարության կողմից:
Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
«Որևէ բան չի փոխվել, ադրբեջանցիներն իրենց բնույթով այդպիսին են՝ ագրեսիվ, ահաբեկչական, իսկ ահաբեկիչները միշտ էլ նման քայլերի դիմում են»,- այս մասին Araratnews.am-ին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե տևական դադարից հետո ինչո՞վ է պայմանավորված վերջին երկու շաբաթների ընթացքում սահմանին հակառակորդի նկատելի ակտիվությունը:
Նշենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որը, սակայն, ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողությունների արդյունքում կասեցվել էր:
Այսօր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաղորդեց, որ նույն ուղղությամբ (Ակնա) դիտարկվել է հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Բացի այդ, հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներ:
«Այո՛, սահմանին հարաբերական անդորր էր, բայց տեղեկատվական, քաղաքական դաշտում Ադրբեջանը նույն ագրեսիան ցուցաբերում է: Եթե վերջին շրջանում համեմատաբար ավելի հանդարտ էր, ապա դա չի նշանակում՝ հակառակորդը փոխել է իր մոտեցումները»,- շեշտեց Բաբայանը:
Հարցին՝ հնարավո՞ր է հակառակորդը լայնածավալ ռազմական գործողությունների դիմի, Բաբայանն ասաց. «Լայնածավալ ռազմական գործողությունների հավանականություն միշտ էլ կա, եւ մենք բազմաթիվ անգամներ դրա մասին խոսել ենք: Հավանականությունն առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքանով ենք մենք պատրաստ պաշտպանելու մեր հայրենիքը եւ հակառակորդին պատճառելու անդառնալի կորուստներ: Ինչքան շատ` այնքան ավելի քիչ է հավանականությունը»:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից հակառակորդին տարածքներ հանձնելու մասին հաճախակի կրկնվող հայտարարություններին՝ Բաբայանը հորդորեց «հանգիստ վերաբերվել» դրանց:
«Մեր ճակատագիրը ժողովրդի եւ մեր ձեռքերում է: Ինչքան հայությունը համախմբված լինի, այնքան լավ, եւ մենք հաղթելու ենք»,- հավելեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:
Վերջերս իշխանական բուրգի վերին հատվածից հաճախ են հնչում կարծիքներ, որ կարելի է զիջել տարածքներ, որոնք չեն խախտում Արցախի անվտանգությունը:
Եթե դա ասեին ադրբեջանցիները և թուրքերը, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, սակայն երբ դա ասում են նորահայտ հայ-թուրքերը, արդեն մտահոգիչ է: Ստիպված ենք կրկին հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ուղիղ տանում են դեպի պետական դավաճանություն (Armweeklynews):
*********
Պետական դավաճանության դեպքում հանցագործության օբյեկտ են պետության արտաքին անվտանգությունը, ինքնիշխանությունը, տարածքային անձեռնմխելիությունը :
Լեռնային Ղարաբաղի Հակամարտության կարգավորման Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցություններում Հայաստանի բարձրագույն իշխանության համաձայնությամբ կարգավորման հիմք են ընդունվել Մադրիդյան սկզբուքները: Այդ սկզբունքները ոչ դիվանագիտական լեզվով ասած, նախատեսում է տարածքների հանձնում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախաության ճանաչման դիմաց:
Մադրիդյան սկզբունքների կիրառումը մեծ վնաս կհասցնի Արցախի և Հայաստանի անվտանգությանը , իսկ այդ պարագայում նման քայլը պետք է որակվի որպես պետական դավաճանություն: Ազատագրված հողերը թշնամու ձեռքում գտնվելու դեպքում ՀՀ-ին եւ ԼՂՀ- ին հավանական պատերազմի հասցրած վնասների գնահատման խնդրին:
ԼՂՀ անվտանգության գոտի կազմող ազատագրված տարածքներն ընդգրկում են նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի (1936 քառ. կմ, ամբողջությամբ), Լաչինի (1835 քառ. կմ, ամբողջությամբ), Ղուբաթլիի (802 քառ. կմ, ամբողջությամբ), Ջեբրայիլի (1050 քառ. կմ, ամբողջությամբ), Զանգելանի (707 քառ. կմ, ամբողջությամբ), Աղդամի (1094 քառ. կմ, մասնակի` 842 քառ. կմ, կամ 77 %) եւ Ֆիզուլու (1386 քառ. կմ, մասնակի` 462 քառ. կմ, կամ 33 %) շրջանները:
Ազատագրված տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է 7634 քառ. կմ: Մադրիդյան սկզբունքները Ճանապարհ են դեպի պետական դավաճանություն
Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաճակատի գիծը կարող է մեծանալ ավելի քան 150 կիլոմետրով` կազմելով 360 կմ:
Զինադադարից հետո մարտական գործողությունների չվերսկսման հիմնական պատճառը պայմանավորված է եղել հենց այս գոտու` հայկական կողմի վերահսկողության տակ գտնվելու փաստով: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած հայ-ադրբեջանական ողջ շփման գիծը` Ադրբեջանի ու Արցախի միջեւ տարածվող ներկայիս փաստացի սահմանները, ամենաօպտիմալ աշխարհագրական բնագծերն են, ինչը ղարաբաղյան կողմին հնարավորություն է տալիս եւ կտա պաշտպանվելու փոքր ուժերով։ Լեռնային ռելիեֆի ընձեռած այդ բնագծերը ռազմական- ռազմավարական տեսանկյունից Լեռնային Ղարաբաղին օժտում են ինքնաբավությամբ:
Հյուսիսում դա Մռավի բարձրադիր լեռնաշղթան է, արեւմուտքում` բնական սահմանը Հայաստանի Հանրապետության հետ, հարավում Արաքս գետը, իսկ արեւելքում` Թալիշ գյուղից մինչեւ Հորադիզ ձգվող պաշտպանական հսկա համակարգը, որն ադրբեջանական ռազմական կառույցների համեմատ ունի ակնառու գերիշխող դիրք:
Բացի դրանից, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրությունների այնպիսի խորը եւ շերտավորված համակարգ, որը ճեղքելու համար Ադրբեջանին թե՛ ներկայում եւ թե՛ ապագայում անհրաժեշտ կլինի էական (եռապատիկ) թվային գերակշռություն: Ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կկորցնի բացառապես բոլոր իր առավելությունները:
Մադրիդյան սկզբունքների իրացման դեպքում Ադրբեջանի հետ (ներառյալ Նախիջեւանը) երկու հայկական պետությունների շփման գիծը կմեծանա ավելի քան 450 կիլոմետրով եւ կկազմի 1100 կմ։ Ընդ որում, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ ռազմաճակատի գիծը կմեծանա ավելի քան 150 կիլոմետրով` կազմելով 360 կմ։
Նման սահմանների պաշտպանության համար ՀՀ զինապարտ արական սեռի բնակչության զգալի տոկոսին հարկ կլինի ներգրավվել մշտական պայմանագրային զինվորական ծառայության մեջ, որն իր հերթին կհանգեցնի ռազմականացված հասարակության կազմավորման` բացասական ողջ հետեւանքներով հանդերձ: Բացի դրանից, վերջին երկու տասնամյակի ընթացքում հայկական կողմը շփման գծի երկայնքով կառուցել է ամրությունների այնպիսի խորը եւ շերտավորված համակարգ, որը ճեղքելու համար Ադրբեջանին թե՛ ներկայում եւ թե՛ ապագայում անհրաժեշտ կլինի էական (եռապատիկ) թվային գերակշռություն: Ազատագրված հողերն Ադրբեջանին վերադարձնելու պարագայում հայկական կողմը կկորցնի բացառապես բոլոր իր առավելությունները:
Քելբաջարի շրջանի (Օմարի լեռնանցքի) պաշտպանության համար ներգրավված ներկայիս փոքր զինուժի փոխարեն հարկ կլինի բազմապատիկ ավելացնել հայկական զորախմբի թվաքանակը եւ առնվազն մի ամբողջ բանակային կորպուս կազմավորել Մռավի լեռնաշղթայից մինչեւ Լաչինի միջանցք ձգվելիք ադրբեջանական զինուժին հակակշռելու համար: Արդյունքում վերջինիս տեղաբաշխումը կձգվի հարյուրավոր կիլոմետրեր (Վարդենիսի լեռնաշղթա-Գեղարքունիքի մարզ- Վայոց ձորի մարզ-Սյունիքի մարզ-Լաչինի միջանցք-Շուշիի շրջան- Ասկերանի շրջան-Մարտակերտի շրջան-Մռավի լեռնաշղթա):
Նկատի ունենալով Ադրբեջանի համար Քելբաջար-Լաչինի ռազմավարական անգնահատելի նշանակությունը, որտեղ 3-4 անգամ մեծ զինուժ կենտրոնացած կլինի` պատերազմական գործողությունների դեպքում հայկական զորախումբը, եթե դիմի միայն պաշտպանական գործողությունների, կհայտնվի շատ խոցելի վիճակում:
Իսկ հարձակողական գործողություններն էլ, համեմատած ներկայիս Մռավի լեռնաշղթայի պաշտպանական հնարավորությունների հետ, հղի են տասնապատիկ անգամ մեծ զոհեր տալու վտանգով: Բացի Քելբաջար-Լաչինի ուղղությունից, Ղուբաթլին, Զանգելանը, Ջաբրայիլը եւ Ֆիզուլին Ադրբեջանին հանձնելու պատճառով հայկական կողմին հարկ կլինի եւս մեկ բանակային կորպուս կազմավորել Հադրութից մինչեւ Մեղրի ձգվող նոր սահմանագծի երկայնքով:
Սակայն ռազմական տեսանկյունից առավել մեծ ու անգամ կործանարար խնդիր կդառնա մեկ այլ հանգամանք: Արաքսի հովտից մինչեւ Սեւանի ավազան ընկած ողջ տարածքում հայկական կողմը կկորցնի թիկունք ունենալու հնարավորությունը:
Արդյունքում ՀՀ Սյունիքի մարզը, ինչպես նաեւ ԼՂՀ ամբողջ տարածքը կլինեն ադրբեջանական ռեակտիվ համակարգերի ուղղակի նշանառության տակ` երկու հանրապետություններին կանգնեցնելով ոչ միայն ռազմական, այլ նաեւ հումանիտար աղետի առջեւ:
Հեղինակ `Սարո Սարոյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների hայկական կենտրոնի փորձագետ
Աղբյուրը armweeklynews.am
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը Քոնիա քաղաքում մասնակցել է «Մշակույթի, զբոսաշրջության և մեդիայի միջազգային համագումարին», որից հետո հանդիպել է օտարերկրյա լրագրողների հետ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հանդիպման ժամանակ Քուրթուլմուշը հայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգությունը պատկանում է Ադրբեջանին, և Թուրքիան քայլեր է ձեռնարկում դրանք որպես ադրբեջանական արժեքներ գրանցելու ուղղությամբ:
«Մեր երկիրը և ժողովուրդը չի ընդունում հայկական օկուպացիան և մենք բոլոր հարթակներում հայտարարում ենք, որ Ղարաբաղը Ադրբեջանի մի մասն է»,- հայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան` տուրք տալով ադրբեջանական պաշտոնական թեզերին:
Քուրթուլմուշը, հիշեցնելով, որ Թուրքիան հանդիսանում է Միջազգային մշակութային ժառանգության պահպանության հանձնաժողովի անդամ, նշել է.
«Այս տարի Թուրքիան նախագահում է հանձնաժողովը: Մենք այդ հարթակում միշտ հայտարարում ենք, որ Ղարաբաղի մշակութային ժառանգությունն Ադրբեջանին է պատկանում: Եթե այս համաժողովի աշխատանքների արդյունքում համատեղ հայտարարություն ստորագրվի, ապա մենք ամեն ինչ անելու ենք, որ դրանում նշվի Ղարաբաղի մշակութային ժառանգության՝ Ադրբեջանին պատկանելու փաստը»:
Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ կռվող շիա թուրքմենների կամավորական ուժերի 16-րդ բրիգադի զինյալները հայտարարել են, թե Իրաքը ԻՊ-ից մաքրելուց հետո կռվելու են «Ղարաբաղի ազատագրության» համար:
Ըստ թուրքական «Vatan» թերթի կայքի՝ ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողության ժամանակ շիա թուրքմենները ծածանել են Ադրբեջանի դրոշը և կրել են շարֆեր, որոնց վրա գրված է եղել «Ղարաբաղ»:
Ռազմական գործողությունից հետո հայտարարություն է արել 16-րդ թուրքմենական բրիգադի հրամանատար Էբու Թայիր Բեշիրլին: Վերջինս Իրաքի թուրքմենների անունից ողջյուններ է հղել Ադրբեջանի ժողովրդին՝ ասելով. «Մենք Ադրբեջանից շատ գոհ ենք: Ադրբեջանի խորհրդարանը խոսել է Իրաքի թուրքմենների նկատմամբ ճնշումների մասին: Ողջունում ենք Ադրբեջանի քաջ ժողովրդին: Տա Աստված, մոտ ժամանակներս Ադրբեջանի ժողովրդի և քաջերի հետ միասին Ղարաբաղում էլ հաջողության կհասնենք»:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իրաքի Ամիրլի շրջանում ռազմական գործողությանը ադրբեջանական դրոշներով մասնակցած թուրքմեն երիտասարդները հայտարարել են, որ իրենք պատրաստ են զոհաբերության:
«Այստեղ գործերն ավարտելուց հետո Ադրբեջան կգնանք: Կմասնակցենք Ղարաբաղի գրավմանը»:
Նշվում է, որ թուրքմեն կամավորական ուժերի 16-րդ բրիգադը կռվում է Հաշդի Էշ Շաբի ստորաբաժանումների կազմում: Վերջինը կազմավորվել է Իրաքում ազդեցիկ շիա հոգևորական առաջնորդ Այաթոլլահ Ալի Սիսթանիի ֆեթվայով (հրամանով):
https://www.youtube.com/watch?v=A92cvaocV64
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի փորձագետների վերլուծության արդյունքում հստակեցվել է Արցախի շուրջ «ազատագրված տարածքների» վաճառքի պատկերը՝ ելնելով այն հաղորդագրությունից, որը տրամադրել է փորձագետներին ԵՀՄՖ-ի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը:Խոսքը նրա մասին է, որ Ադրբեջանը վաղուց ներշնչում էր ՀՀ նախագահին այն միտքը, որ կարելի է հսկայական գումարներ ստանալ Արցախի շուրջ համաձայնության գալու դեպքում։
Տարիներ առաջ հայտնի ադրբեջանցի քաղաքական գործիչ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն Եվրոպայի Տնտեսական Ֆորումում (Կրինիցա) ելույթ ունենալով Հարավային Կովկասի նստաշրջանում (որի ղեկավարը երկար տարիներ հանդիսանում էր պարոն Գրիգորյանը),դիմելով լսարանին և Հայաստանի պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին և Արա Նռանյանին (ՀՅԴ) հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է Արցախի դիմաց տրամադրելու 6 միլիարդ դոլար Հայաստանին։
Իր հակադարձ ելույթում պարոն Արա Նռանյանը հայտարարեց, որ հայերը իրենց Հայրենիքը ոչ մի գնով չեն վաճառում։ Նստաշրջանի վերջում հարց ու պատասխանի ժամանակ հունգարացի հայտնի լրագրող Տ․Ֆեկետին հարցով դիմեց պարոն Մոլլազադեին, թե ինչպես է նա պատկերացնում 6 միլիարդով Արցախը գնելու գործընթացը, քանզի նա եղել է Արցախում և զարմացած է նման առաջարկությունը իրատեսական համարելու հարցում։ Մոլլազադեն տվեց խուսափողական պատասխան։
Վերլուծելով այսօրվա գործընթացները, փորձագետները գալիս են այն եզրակացության, որ անկասկած բեմականացված քառօրյա պատերազմին հաջորդած Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումները խոսում են նրա մասին, որ Ալիևի և Սարգսյանի միջև ընթանում են նաև ֆինանսական տիպի բանակցություններ, և ազատագրված տարածքները դարձել են առուծախի առարկա։ Գումարի չափը և պայմանները գուցե և հետագայում հայտնի դառնան, սակայն պարզ է, որ ԼՏՊ-ն և ՀՅԴ-ն անմաս չեն մնա այդ գործարքից և ՀՀԿ-ին միայնակ չեն թողնի այդ հարցում։ Մեր փորձագետների այս եզրահանգումը ԵՀՄՖ-ի նախագահությունը համարում է շատ իրատեսական, և կոչ է անում սփյուռքի և Հայաստանի ողջ հայությանը ակնդետ հետևել ազատագրված տարածքների վաճառքի գործընթացին և պատրաստ լինել դրան դիմակայելու։
Եվս մեկ անգամ նշում ենք, որ Արցախի հերոս Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը ինքնին խոսում է հետկուլիսյան առևտրի իրականացման մասին․ Սեֆիլյանի ձերբակալությունը ընկալվում է, որպես առուծախի գործարքները ոտնձգություններից զերծ պահելու առաջին քայլ։ Միայն համախմբվելով և իշխանափոխության հզոր ալիք բարձրացնելու շնորհիվ հնարավոր կլինի կասեցնել հայ ազգի պատմության մեջ գրանցված այս ահավոր դավաճանությունը։
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամլո հաղորդագրություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.