23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայի նախագահականից պաշտոնապես կոչ են արել քաղաքացիներին հուլիսի 16-ի երեկոյան չլքել փողոցները և չցրվել: Այս հաղորդագրությունը տեղադրվել է Թուրքիայի նախագահականի պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում:
«Անկախ նրանից, թե այս ապստամբությունը որ փուլին կհասնի, այս երեկո շարունակելու ենք փողոց դուրս գալ և տեր կանգնել իրադրությանը: Քանի որ ամեն պահի նոր շարժում կարող է սկսվել»,- ասվում է նախագահականի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձախողված հեղաշրջման ժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է 90 մարդ: Վիրավորների թիվը հասնում է 1154-ի: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձի համար ողջ երկրում ձերբակալվել է թուրքական զինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի 15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները թռիչքներ են իրագործել, երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։
Ավելի վաղ նշվել էր ավելի քան 60 զոհի մասին, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում:
Թուրքիայի ոստիկանապետի փոխանցմամբ, Թուրքիայում ռազմական հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած բախումներում սպանվել է հեղաշրջման 16 մասնակից, եւս 250 մարդ ձերբակալվել է: Նա նաեւ հավելել է, որ շուրջ 200 անզեն զինվորականներ հանձնվել են ոստիկանությանը:
Նշենք, որ Anadolu-ի փոխանցմամբ, հեղաշրջման փորձից հետո 754 մարդ է ձերբակալվել, որոնք ներգրավված են եղել հեղաշրջմանը:
Թուրքիայի Բողազիչի կամուրջի վրա գլխատել են զինվորի, ով մասնակցել է ռազմական հեղարջման փորձին:
Ըստ T24-ի՝ հեղափոխության փորձ անող զինվորներից ոմանք դաժան ծեծի են ենթարկվել, մեկը գլխատվել է: Տեղեկություններ կան, որ զինվորներից ոմանց նետում են կամրջից:
Թուրքական կայքերը հայտնում են, որ հեղաշրջման փորձը ձախողվել է: Կայքերի տեղեկացմամբ՝ հեղաշրջման փորձի մասնակից զինվորները հանձնվում են:
Թուրքիայում ապստամբ զինվորականները տանկերով տրորտակ են տվել խաղաղ բնակիչներին, ովքեր դուրս էին եկել փողոց՝ ի աջակցություն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
https://www.youtube.com/watch?v=jxNTotcvz2k
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի: Այս մասին հայտնել են Անկարայի դատախազությունից: Նրանցից 42-ը սպանվել են Անկարայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Անկարայի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նշվում է, որ Անկարայում խորհրդարանի շենքի մոտ կրակոցների ինտենսիվությունը նվազել է:
Ավելի վաղ պետական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ ռազմական հեղաշրջման կողմնակիցները խորհրդարանի եւ Գլխավոր շտաբի շենքերի մոտ կրակ են բացել քաղաքացիական անձանց վրա:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի:
Քանի որ Հայաստանը Թուրքիայի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ուստի հնարավոր խնդիրների դեպքում Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը որևէ հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չի կարող տրամադրել ՀՀ քաղաքացիներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մենք միշտ ասել ենք, որ որևիցե հյուպատոսական աջակցություն Թուրքիայի կազմում չենք կարող տրամադրել մեր քաղաքացիներին դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասաց նա և նշեց, որ երբևէ ՀՀ ԱԳՆ-ն չի խրախուսել ՀՀ քաղաքացիների այցերը Թուրքիա:
Տիգրան Բալայանը նշեց, թե այս պահին որևէ տեղեկատվություն չկա, թե արդյոք տուժածների և սպանվածների մեջ կան հայեր: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան, Տիգրան Բալայանն ասաց, որ նման բան չկա։
«Շվեյցարիան Ստամբուլում մեր շահերը չի ներկայացնում և ընդհանրապես որևիցե երկրի դիվանագիատական ներկայություն Հայաստանի շահերը Թուրքիայում չի ներկայացնում: Մենք մեր քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն Թուրքիայի տարածքում չենք կարող ցուցաբերել»,-ասաց նա:
Ըստ Տիգրան Բալայանի՝ Թուրքիայում ապրող հայերը հնարավոր խնդիրների դեպքում կարող են կապ հաստատել հայկական եկեղացական կառույցների և համայնքի հետ:
Հիշեցնենք, որ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Թուրքիայում գտնվող հայերը պետք է կապնվեն Շվեյցարիայի դեսպանատան հետ, եթե խնդիրներ ունենան։
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած 754 զինվորականի. այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Երկրի ՆԳՆ-ի տվյալների համաձայն՝ բոլոր ձերբակալվածները թուրքական բանակի զինվորականներ են, ովքեր գործել են «Զուգահեռ պետություն» խմբավորան առաջնորդությամբ և նպատակ են ունեցել բռնի ուժով իշխանափոխություն իրականացնել: Նշվել է, որ բոլոր ձերբակալվածները զրկված են կոչումներից: Հիշեցնենք, որ Թուրքիայում երեկոյան ռազմական հեղաշրջման փորձն էր սկսվել: Ստամբուլում Բոսֆորի և Սուլթան Մեհմեթ կամուրջները զինծառայողների ու անվտանգության ուժերի կողմից փակվել էին, զինվորականներ ու անվտանգության ուժեր էին տեղակայվել քաղաքի մի քանի հատվածներում:
Անկարայում անվտանգության մարմինների կողմից շրջափակվել էր գլխավոր շտաբի շենքը, տեղակայվել են մեծ թվով շտապօգնության մեքենաներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քաղաքական ապաստան էր խնդրել Գերմանիայից, սակայն մերժում էր ստացել:
«Արդեն հայտնել էինք, որ ըստ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեզ հասած լուրերի` հիմնարկում այս պահին իրարանցում է: Երրորդ խցի դատապարտյալներն իրենց վնասներ են հասցրել»,- այս մասին գրում է armlur.am-ը:
Մասնավորապես դատապարտյալ Արմեն Հակոբյանը երկու տեղ փորը բացել է, Գարիկ Մելքոնյանը ոտքերն է գամել գետնին` փորձելով ինքնասպանություն գործել, սակայն խցի մյուս դատապարտյալները կանխել են, իսկ ահա դատապարտյալ Արթուր Արշակյանն էլ թևերն է վնասել: ՔԿՀ-ից մեզ հասած տեղեկությունների համաձայն` լարված իրավիճակը սկսվել է այն բանից հետո, երբ դատապարտյալնեի մոտից հայտնաբերել և վերցրել են հոգեմետ դեղեր (լիրիկա):
Մանրամասները` տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=LaXdOaX54kM
Փարիզում ապրող հայ հասարակական գործիչ Արման Ավագյանը Ֆրանսիայի Նիս քաղաքում երեկ տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ մեզ հետ զրույցում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել, նաեւ տրամադրել ահաբեկչի ինստագրամի նկարը:
— Պարոն Ավագյան, ի՞նչ մանրամասներ են ձեզ հայտնի Նիսում տեղի ունեցած ողբերգական դեպքից, ՀՀ քաղաքացիներից, այս պահին Նիսում տիրող իրավիճակից:
— Ընկերս Նիսում է ապրում: Ասում է՝ ահաբեկչության ժամը հատուկ ընտրված է եղել. մարդիկ ափին կից լողափում նստել, հրավառությունն են նայել, հրավառանությունը ավարտվել է, հենց դուրս են եկել, որ մայթով քայլեն դեպի տուն, ահաբեկիչը բեռնատարը քշել է այդ հոսող ամոխի վրա: Երեկ երեկոյան՝ դեպքից հետո ընկերս դուրս է եկել, շատ սարսափազդու տեսարաններ տեսել: Նրա ընկերոջ կինն է զոհվել (ընկերը հայ է, կինը՝ ռուս), այս պահին ընկերոջ հետ է, բայց այն, ինչ պատմում է՝ սարսափ է: Շուրջ 500 հոգի փռված են եղել գետնին, ինչը ենթադրում է, որ հայ զոհերի թիվը կարող է մեծանալ: Հայերն այստեղ մեծ մասամբ առանց ֆրանսիական փաստաթղթերի են եւ նրանց իդենտիֆիկացնելը ժամանակ է պահանջում: Այս պահի դրությամբ Նիսում բոլորին հրահանգել են դուրս չգալ տներից: Անգլիական լողափը, որ 6 կիլոմետր տարածք է, փակ է ամբողջությամբ:
— Նիսում շա՞տ են հայեր ապրում:
— Նիսում հայկական մեծ համայնք կա, որի ներկայացուցիչները հիմականում այդ լողափում են զբոսնում: Երբ որ դեպքը եղավ՝ առանց կապ հաստատելու ընկերներիս հետ արդեն գիտեի, որ հավանականությունը շատ մեծ է, որ ունենանք հայ զոհ:
— Ասում են, որ ահաբեկիչը շուրջ 2 կիլոմետր մարդկանց միջով քշել է բեռնատարը: Ի՞նչ մանրամասներ են պատմում նրան վնասազերծելու մասին:
— Նրան հաջողվել է վնասազերծել մի սովորական անցորդի շնորհիվ, որը թռել է բեռնատարի վրա: Այդ անցորդը հերոսական քայլ է արել: Երբ դիմացից ոստիկանները խփել են ու չեն կարողացել սպանել, որովհետեւ ահաբեկիչը զինված է եղել, կրակել է ոստիկանների վրա, այդ մարդը հերոսական քայլ է արել. թռել է մեքենայի վրա, կարողացել է հետը կռիվ տալ, այդ ընթացքում մի կին ոստիկան է ահաբեկչին գնդակահարել: Այդպիսին են ինձ հասած տեղեկությունները:
— Ձեր նշած քաղաքացին զոհվե՞լ է:
— Այդ մասին տեղեկություն չունեմ:
— Արդեն պաշտոնապես հայտնի՞ է, թե ով է ահաբեկիչը:
— 31 տարեկան է, Նիսի բնակիչ, անունը Մոհամեդ Լաուայեժ: Նրան մեկ ամիս առաջ ձերբակալել են, քանի որ ղեկին խմած է եղել եւ վթարի պատճառ է դարձել: Ամուսնալուծված է, 3 երեխաների հայր:
— Բեռնատարը նրա սեփականությո՞ւնն է:
— Ասում են, որ դա վարձած բեռնատար է:
— Ինչպե՞ս են մեկնաբանում այդ հսկայական բեռնատարի՝ լողափում հայտնվելը: Վերջին շրջանում Ֆրանսիան անընդհատ ահաբեկիչների թիրախ է դառնում: Այդ դեպքերից հետո մի՞թե չի մեծացվում հսկողությունը նմանատիպ հասարակական վայրերում:
— Ֆրանսիանում անվտանգության միջոցառումներն այս պահին բարձրագույն մակարդակի վրա են: Փարիզում, օրինակ, երեկ բոլոր հրավառությունների ժամանակ ստուգել, նոր ներս են թողել բոլորին, նույնը Նիսում: Նիսում բարիերներ են դրված եղել, ստուգել, նոր ներս են թողել մարդկանց: Ասում են՝ բեռնատարը բարիերները խփել-անցել է: 18 տոննայանոց բեռնատար է, այսինքն իր առաջ ոչ մի բան չէր դիմանա: Կանխամտածված է եղել, որ վերցնեն մի բեռնատար, որը ջարդի, տանի ամեն ինչ: Հիմա մտել ենք պոպուլիստական մեկնաբանությունների դաշտ: Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հարցեր է բարձրացրել, թե ինչու բարիերները ավելի լավ պաշտպանված չեն եղել, ինչու ոստիկաններն ավելի մեծ քանակությամբ չեն եղել: Նրա քննադատությունն ընկալելի է այն իմաստով, որ նա աջակողմյան է, բնականաբար պետք է քար նետի ձախակողմյան իշխանության վրա: Դա ավելի շատ խնդիրը քաղաքականացնելու միջոց է, որովհետեւ ինքը որպես ռեգիոնի պատասխանատու պետք է տեղյակ լիներ, թե այդ բարիերները ինչքանով են հաստատուն մինչեւ հրավառությունը հաստատելը, եւ ոչ թե հետո քար նետեր: Մեկ այլ խնդիր է այն, որ բավականին թույլ են Եվրոպայի սահմանները, որովհետեւ այս պահի դրությամբ Եվրոպայի երկրների միջեւ համագործակցությունը շատ թույլ է ու ընդհանրապես շատ լուրջ խնդիրներ կան:
Հիշեցնենք, որ բեռնատար ավտոմեքենան երեկ երեկոյան մխրճվել է Նիսի Անգլիական լողափում հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ հավաքվել էին դիտելու Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի ազատագրման օրվա առիթով կազմակերպված տոնակատարության եզրափակիչ հրավառությունը: Հարձակման հետևանքով զոհվել է 84 քաղաքացի, բազմաթիվ վիրավորներ կան:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.