23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը Lragir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատանդ ոստիկաններից մեկին այս գիշեր ազատ են արձակել։ Նա ասել է, որ ոստիկանն ազատ է արձակվել Ժիրայր Սեֆիլյանի առաջարկով, որպես բարի կամքի դրսևորում։
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր է հերթով ազատ թողնեն և իրենց մոտ պահեն միայն բարձրաստիճան ոստիկաններին՝ Օսիպյանին և Եղիազարյանին` ՀԽ-ի փոխնախագահն ասել է՝ «Չգիտեմ, ընթացքը ցույց կտա»:
Վարուժան Ավետիսյանը հավելել է. «Մենք շարունակում ենք պահանջել, որ Սեֆիլյանը գա այստեղ։ Բայց մինչ այդ, ինքը սկսել էր առաջարկությամբ հանդես գալ 3-րդ տարբերակով՝ առանց ցնցման հարցը լուծելու տարբերակով։ Չեմ կարող հրապարակել, թե ինչ տարբերակի մասին է։ Հիմա տեսնենք, քննարկում, բանակցություն կա, տեսնենք ինչ կլինի»:
ՊՊԾ գնդի գրավված տարածքում ինտերնետն անջատված է, դրսի հետ կապը, ինչպես ասել է Ավետիսյանը, պահպանում են բջջային հեռախոսակապի միջոցով։
Գարեգին Չուգասզյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ես ճակատագրից շնորհակալ եմ, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագայի համար այսքան վճռորոշ ժամանակաշրջանում պատիվ ունեմ ճանաչելու և ընկերը լինելու Ժիրայր Սեֆիլյանի և Սասնա Ծռեր ջոկատի բոլոր ապստամբ տղաների …
Լիազորված եմ զգուշացնել երկրի այսօվա «կառավարիչներին», որ եթե լինի գրոհ, ապա այն նոր անպատիժ Մարտի 1-ով չի ավարտվելու, և պայքարը չի դադարելու:
Իշխանությունների համար անցնցում հեռացման հնարավորությունների պատուհանը վերջնականապես կփակվի և իրենք ստիպված են լինելու գործ ունենալ համազգային ամենօրյա պայքարի այլ տրամաբանության հետ, որը նման է լինելու ֆրանսիական Դիմադրության շարժման ազատագրական պայքարին»…
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հայտարարություն է տարածել` զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելուց հետո ստեղծված իրավիճակի մասին:
Հայտարարության մեջ նշվում է.
“Հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին: Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը և հանձնվել իշխանություններին: Կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար: ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր և հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:
Ուստի մեկ անգամ ևս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի և այլ ծանր հետևանքների հանգեցնող հանցավոր գործողություններից և դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ և հնարավորություն”:
Ինչպես արդեն հայտնել էինք, Էրեբունու ՊՊԾ-ի տարածքում գիշերը հանգիստ է անցել:
Ըստ Վարուժան Ավետիսյանի` միայն սննդի խնդիր կա:
Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանը հանգուցալուծման համար երրորդ տարբերակ է առաջարկել. «Հիմա քննարկվում է այդ տարբերակը, և եթե զուգահեռաբար, այդ տարբերակը քննարկելով, իրենք փորձեն ստորություն անեն և գրոհեն՝ դա ավելի կատաղի դիմադրության կարժանանա»,-նկատեց նա:
Հիմնախդիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանն իր Facebook-ի աջում գրել է. «Ոստիկանությունն իրականությանը չհամապատասխանող լուրեր է տարածում, իբրև թե ապստամբներն են կրակել և վիրավորել մի ոստիկանի, որը, ըստ ոստիկանության լուրերի, մահացել է: Իրականում, անտեսելով մեր բազմաթիվ հորդորները, ոստիկանությունը գրոհ կազմակերպեց մեր վրա զրահամեքենայով և կրակ բացեց ապստամբների ուղղությամբ: Ապստամբները ստիպված ինքնապաշատպանության նպատակով պատասխան կրակ բացեցին»:
Քիչ առաջ Պավել Մանուկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շարունակում է իրենց հետ բանակցությունները. «Փորձում են զանգել, ասում են՝ Ժիրոյին գնանք, տեսնենք, մենք ասում ենք՝ Ժիրոյին տեսնելու բան չունենք: Ասում են՝ 2-3 հոգու բաց թողեք, մենք ասում ենք՝ ոչ»: Պավել Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանի վիճակը «շատ լավ է»:
«Մեզ հետ մի սենյակում են, զրուցում ենք, շատ բաների հետ համաձայն են, շատ բաների հետ՝ ոչ»,- ասաց նա: «Ա1+»-ի այն հարցին, թե՝ ինչպես են գնահատում զինված ճանապարհով ոստիկանության շենքը գրոհելու մեթոդը, Պավել Մանուկյանն ասաց. «Գիտակցում են, որ ուրիշ բան չէր մնում մեզ եւ համաձայն են»:
Ի դեպ, պարոն Մանուկյանն ասաց նաեւ, որ իրենք զիջումների չեն գնալու. «Եթե մեզ կրակի տակ վերցնեն, մենք պատրաստ ենք մահապարտվելու»:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, հազարավոր թուրքեր որոշել են անցկացնել գիշեր փողոցներում` առաջինը ռազմական հեղափոխության չստացված փորձից հետո։ Նրանք փողոցներում այսպես ասած պահակություն են սկսել անել։
Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Կիրակի օրը, ինչպես սպասվում է, բնակչությունը կարող է նորից դուրս գալ փողոցներ, որպեսզի բողոքի ցույց անցկացնի։ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և այլ խոշոր քաղաքներում կենտրոնական հրապարակ են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ։
Նրանց ձեռքերում Թուրքիայի դրոշն է և արդարության ու զարգացման միավորման լոգոտիպով պաստառներ։
Բնակչությունը լոզունգներով գոչում է ընդդեմ հեղափոխականների և պահանջում մահապատիժ նրանց համար։
ՙՙԱյսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության Պարեկապահակային ծառայության գունդ, որը գրավվել էր «Սասնա ծռեր» խմբի կողմից,,- իր յութուբյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ է ավարտվել ՀՀ ոստիկանության տեղակալ Հունան Պողոսյանի մամլո ասուլիսը:
Փոխոստիկանապետը ներկայացրել է, որ առավոտյան մի խումբ անձինք ներխուժել եւ պատանդ են վերցրել ոստիկանության մի խումբ աշխատակիցների:
«Վաղ առավոտից ոստիկանները բանակցությունների մեջ են այդ անձանց հետ, ովքեր պահանջ են ներկայացրել, որ պետք է շտապ ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին»,-ասաց Պողոսյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկամը թե հնարավոր է այդ պահանջը կատարվի, Հունան Պողոսյանը պատասխանել է՝«Իհարկե՝ ոչ»:
Ոստիկանապետի տեղակալը նաեւ ասել է, որ եթե ապստամբները չհանձնվեն իշխանություններին, ապա ոստիկանությունը ստիպված կլինի իրականացնել վնասազերծման աշխատանքներ շենքում:
Իրականացված գործողությունների արդյունքում մահացել է ոստիկանության մեկ աշխատակից, եւ կան վիրավորներ:
Ներկայումս պատանդ վերցված մոտ 7 ոստիկան կա:
Հունան Պողոսյանը չպատասխանեց այն հարցին, թե ապստամբների կողմից վիրավորներ կան, թե ոչ:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ովքեր են առաջինը կրակահերթեր արձակել, Պողոսյանը պատասխանեց. «մարդասպանները»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.